ՄԱՆՈՒԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ 50-119 շլոկներ

ՄԱՆՈՒԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Գլուխ I
(50-119 շլոկներ)

Ահա այս ամենը և ինձ կերտելով, նա, ում զորությունը
 անչափելի է, անհասանելի,
Սուզվեց ինքն իր մեջ35, շատ-շատ անգամներ իր միջից
 մղելով ժամանակը՝ ժամանակով36:
Երբ ինքն, աստվածայինն, արթուն է լինում, աշխարհը
 գտնվում է իր շարժման մեջ,
Իսկ երբ քնած է իր խաղաղ քնով, ամբողջ աշխարհն է
 քնած լինում:
Երբ նա քնած է իր խաղաղ քնի անդորր վիճակում,
 մարմնով օժտված էակներն ամեն,
Որ գործունյա են իրենց բնությամբ,հրաժարվում են իրենց
 գործերից և թուլանում է գիտակցությունը:
Եվ երբ որ նրանք, միաժամանակ, խորասուզվում են
 Գերմեծ Ոգու մեջ,
Ապա նա, հոգին բյուր էակների խաղաղ հանգչում է իր իսկ
 կատարյալ հանդարտության մեջ:
Անհասանելի Մեծ Ինքնագոյին նվիրված բոլոր-բոլոր
 ծեսերի, կանխագրերի6 իմաստն իսկական»
Իսկ նա, որ տիրում է անչափելի հզորությանը, մե˜ծ հոգու
 տերը, լսելով հարցը,
Հարկավոր կարգով հարգանք մատուցեց բոլոր
 այն երեք իմաստուններին, ահա այսպիսի
 պատասխան տվեց. «Թող լինի լսված»:  
Անիմանալի, չորոշակված, բանականությանը
 անհասանելի, անճանաչելի
Աշխարհն այս ամբողջ սուզված էր կարծես
 ինչ-որ երազում և մութ էր շուրջը7:

Խորասուզվելով մութ ու խավարում, երկար ժամանակ
 նա պահպանում է զգալու իր իսկ ունակությունը,
Բայց գործունեությունն իր չի կատարում, հետո իր մարմնից
 նա37 դուրս է գալիս:
Կազմված լինելով մանր մասերից, նա թափանցում է
 սերմերի մեջ, լինի բուսական, թե կենդանական,
Եվ այն ժամանակ մերվելով նրանց, նա ընդունում է
 մարմնական կերպար:
Եվ ահա այսպես, նա, անփոփոխը, իր արթնանալով,
Բոլոր շարժվողներին ու անշարժներին միշտ
 կենդանացնում և կործանում է:
Եվ ստեղծելով ահա այս շաստրան38, նախ և առաջ ինձ
 ծանոթացրեց հարկավոր կարգով,
Իսկ ես՝ Մարիչիին և ուրիշ հզոր իմաստուններին
Այս շաստրան, առանց որևէ մի մնացորդի, Բհրիգուն
 կարող է ձեզ շարադրել,
Քանզի իմաստունն այդ ինձանից գիտեր ամբողջը
 առանց մնացորդների»:
Եվ այն ժամանակ, երբ իմաստունը, այն մեծ Բհրիգուն,
 որ Մանուն էր այսպես ասել,
Ասաց այն բոլոր իմաստուններին «թող լինի լսված»:
Մյուս Մանուները39, որ թվով վեցն են ու պատկանում են
 Մանուի տոհմին, նրան որ սերում է Ինքնագոյից, -
Բոլորն էլ արարող էակներ էին և մեծ հոգու տեր, ունեին
 անչափ մեծ հզորություն:
Սվարոչիշան է դա, Աուտգամին, Համասը,
 Ռայկատան, Չակշուշան,
Տեր էին հզոր փայլի ու շողի, Վիկասկատի որդին
 սրանց հետ նույնպես:
Այս յոթ Մանուները, սկսած նրանից, որը սերում է
 Ինքնագոյից, տիրապետելով մեծ փայլ ու շողի,
Յուրաքանչյուրը իր ժամանակին, արարելով ամբողջ
 շարժվողներին ու անշարժներին,
 տիրակալներն էին բոլորի:
Տասնութ նիմշան40 կազմում են կաշթհա. սրանց
 երեսունը կլինի կալա.
Երեսուն կալայից է կազմված Մուհուրթան՝ երեսուն
 Մուհուրթան օրն ու գիշերը41:
Գիշերն ու ցերեկը զատում է արևը. դա աստվածայինն է
 ու մարդկայինը,
Էակների համար նախատեսված է՝ քնել գիշերը, իսկ
 ցերեկները գործեր կատարել:
Նախնիների համար գիշեր-ցերեկը մեկ ամիս է, բայց
 բաժանված է երկու կեսի.
Խավարն ու մութը օրն է, որ պետք է գործեր արվեն,
 գիշերը, սակայն լուսավոր մաս է
 քնելու համար42:
Աստվածների համար գիշեր-ցերեկը մեկ տարի են հաշվում
 մարդկության համար,
Սա նույնպես կիսվում է երկու մասի, օրը արևի շարժման
 ուղղությունն է դեպի հյուսիս,
 Գիշերը՝ շարժումը դեպի հարավ43:
Թե ինչպիսին է Բրահմայի գիշեր-ցերեկի ու
 նաև դարի44 տևողությունը,
Լսեք, կպատմեմ համառոտակի, իրար հաջորդող
 շարքով ու կարգով:
Ասել են45, որ չորսը հազար տարի է կազմում
 Կրիտա յուգան.
Նրան նախորդող աղջամուղջները, որ նախորդող են, ունեն
 ճիշտ այդքան հարյուր տարիներ46.
 սրանց հաջորդող աղջամուղջները՝
 նույնքան տարիներ,
Մնացած երեք յուգաներն իրենց աղջամուղջներով,
 նախորդողներով ու հետևյալներով,
Յուրաքանչյուրը հազարներով ու հարյուրներով, ամեն մի
 դեպքում փոքրանում են մեկով:
Տասներկու հազար այդ տարիները, որոնք հիշվեցին որպես
 մարդկային չորսը յուգաներ՝
 Աստվածների դար անունն են կրում:
Թող հայտնի լինի, որ աստվածային հազար դարերի
 գումարը՝ Օրն է Բրահմոյի, գիշերն47 էլ նույնքան:
Եվ նրանք միայն, որ իմանում են, որ Բրահմոյի սրբազան
 օրը անցնում-ավարտվում է աստվածների
 հազար յուգայով,
Գիշերն էլ այդպես, հատկապես մարդիկ, գիտեցողները այդ
 էությունը, նրանք կիմանան
 ինչ է գիշերը, ինչ է ցերեկը:
Եվ այդ ցերեկվա ավարտից հտո երբ նա քնում է, երբ
 արթնանում է ավարտից հետո,
Նա արարում է գիտակցությունը, իրականը և անիրականը:
Գիտակցությունը, որ արթնացել էր Բրահմայի արարումների
 մեծ ցանկությունից, ձևափոխում է արարվածը
Եվ դրա համար էլ ծնում եթերը. և ազդարարում, որ
 հատկանիշը այդ եթերի ձայնն է լինելու:
Նրա ձևափոխման հետևանքով էլ նույն այդ եթերից
 տարածվում է հոտը և քամին մաքուր ու հզոր
Եվ համարվում է, որ սա էլ ունի շոշափելիքի
 իր հատկանիշը:
Քամուց և նրա ձևափոխումից առաջանում է լույսը
 ճառագող և ցրող մութը.
Սրա հատկանիշն էլ ձևն են համարում,
Իսկ լույսից, որ նույնպես ձևափոխվում է, հենց
 ձևափոխման հետևանքով էլ ջուրն է
 արարվում. համարվում է, որ դրանք են
 համի տերերը:
Ջրերից՝ հողը, որ ունենում է հոտի հատկանիշ: Այսպես է
 արարվել նախասկզբում48:
Աստվածների դարը, որ նշվեց վերում, որն էլ հավասար է
 տասներկու հազար տարին վերցրած
Յոթանասունմեկ անգամ, այստեղ անվանում են
 մանվանտարա:
Մանվանտարները, որոնք աշխարհի արարումներն ու
 կործանումներն են, դրանք անհամար են.
Բարձրագույն էությունը, կարծես խաղալով է ամեն անգամ
 դրանք արարում:
Կրիտայուգայում օրենքը չորսը ոտքի49 վրա է, և
 ամբողջական, այդպես է նաև ճշմարտությունը.
Ապօրինությունից օգտակար ոչինչ չի գալիս մարդկանց:
 Մյուս յուգաներում, շահի ձգտումով,
 օրենքը մեկական ոտք է կորցնում՝
 ըստ իրենց շարքի.
Գողության, ստի, խաբեբայության պատճառով օրենքն
 անհետանում է քառորդ առ քառորդ:
Հիվանդություններից ազատ լինելով, հասնելով
 իրենց նպատակներին,
Կրիտայուգայում ապրում են մարդիկ չորսհարյուր տարի,
 բայց Տրետայում և ինչպես նաև մնացածներում
 կյանքը կարճանում է մեկ քառորդով50:
Մահկանացուների կյանքը, որ հիշատակվում է Վեդաներում
 և ցանկությունը այն արդյունքի,
Որը գալիս է զոհաբերության ծեսեր անելով սրա հետ ուժը
 մարմնավորվածի ըստ յուգաների է
 տրվում մարդուն:
Կրիտայուգայում լոկ օրենքներն են, Տրետայում և
 դվապարայում՝ ուրիշ բաներ են,
Եվ այլ բաներ են Կալիյուգայում, սրանց կարճացմանը
 համապատասխան:
Կրիտայուգայում գլխավորն համարում են ասկետիզմը,
 Տրետայուգայում՝ գիտելիքները,
Զոհաբերությունը՝ Դվապարայում, առատաձեռնությունը և
 միակը՝ Կալիյուգայում:
Իսկ տիեզերքի պահպանման համար Գերլուսավորը
 իր իսկ շրթերից,
Ձեռքերից, կոնքերից, ոտքի թաթերից ծնված
 յուրաքանչյուրին հաստատել է
 հատուկ զբաղմունքները:
ՈՒսուցանելը, ուսումնասիրելը Վեդաների, զոհաբերության
 ծեսեր անելը ինչպես իր այնպես էլ այլերի համար,
Ողորմածություն տալն ու ստանալը Բրահմաների համար է
 հաստատել մեծը:
Նպատակների պաշտպանությունը, ողորմությունը
 բաժանելը, զոհ մատուցելը,
ՈՒսումնասիրությունը Վեդաների և չտրվելը հաճույքներին
 աշխարհիկ կյանքի, հրահանգվել է կշատրիներին:
Կենդանիներին արածեցնելը նաև բաժանելը ողորմության,
 զոհ մատուցելը,
ՈՒսումնասիրելը Վեդաների, վաշխառությունը և առևտուրը,
 հողագործությունը այս բոլորի հետ,
 հրահանգված է Վայշյաներին:
Տիրակալը միայն մի զբաղմունք է հրահանշուդրայի
 համար.
 Խոնարհ ու հլու ծառայությունը
 այս դասերին:
Ավելի մաքուր մարդն համարվում է պորտից վերև,
Հենց դրա համար առավել մաքուր են հայտարարվել
 սուրբ շրթունքները Ինքնագոյի:
Բրահմոյի մարմնի ամենալավ մասից ծնված լինելու և
 առաջնածին լինելու պատճառներով է,
ՈՒ Վեդաների գիտելիքները իմանալով է, որ Բրահմանը իր
 իրավունքով տիրակալն է
 բոլոր արարումների51,
Քանզի Ինքնագոն, ասկետական սխրանք իրագործելով,
 նախ նրան արարեց իր շրթունքներից,
Զոհ մատուցելու համար աստվածներին ու նախնիներին,
 պահպանելու համար այն ամենն,
 ինչը որ արարվել էր:
Ո՞ր կենդանի էակն է լավը նրանից, ում շուրթերից որ
 աստվածները միշտ
Կերակրվում են զոհաբերությամբ, իսկ հիշողության
 մատուցումներով էլ նախնիները52:
Կենդանի էակներից լավագույնները համարվում են
 շնչավորները,
Շնչավորների մեջ՝ գիտակիցները, գիտակիցների մեջ
 մարդիկ են, իսկ մարդկանց մեջ էլ՝
 բրահմանները,
Բրահմանների մեջ՝ գիտեցողները Վեդաների, գիտեցողների
 մեջ՝ ընդունողները,
Ընդունողների մեջ՝ կատարողները, կատարողների մեջ՝
 գիտակցողները Բրահմայի:
Բրահմանի ծնունդը արդեն ինքնին հավերժ
 մարմնավորում է դհարմայի,
Որովհետև ծնվել է դրա համար և նախանշված է
 նույնանալու Բրահմոյի հետ:
Չէ՞ բրահմանը, նա ով ծնվել է դհարմայի գանձը
 պահպանելու,
Երկրում զբաղեցնում է իր բարձր տեղը, որպես
 տիրակալը էակների:
Այս  աշխարհում ամենն, ինչ գոյություն է,
 սեփականությունն է դա բրահմանի
Եվ իր ծնունդի գերազանցությամբ բրահմանը
 իր իրավունքն ունի
 ունենալու համար ամենը, ինչ կա53:
Բրահմանն ուտում է միայն իրենը, հագնում՝ իրենը,
 տալիս՝ իրենը.
Չէ՞ մյուսներն իրենց գոյությունը պահպանում են միայն
 Բրահմանի ողորմածությամբ:
Նպատակ ունենալով որոշակի դարձնել բրահմաների
 հանձնառություններն ու մյուսների,
Իմաստուն Մանուն, նա, որ սերվել էր Ինքնագոյից, կազմից
 այս շաստրան:
Պետք է սովորել այն մանրակրկիտ և հաղորդել
 այն աշակերտներին,
Որոնց ուսուցիչն է Բրահմանը, ոչ մեկ ուրիշը54:
Բրահմանը, որ սովորում է այս շաստրան և իր կյանքը
 վարում ինչպես շաստրայում է
 հրահանգված,
Մեղքեր չի գործում, կատարյալ է նա իր մտքերի մեջ,
 կատարյալ է խոսքով ու նաև մարմնով:
Նա ամեն տեսակ հավաքներն է մաքրում, բարեկամներին՝
 յոթը նախորդող, յոթը հաջորդող
Միայն բրահմանը իրավունք ունի այս ամբողջ
 երկրի տերը լինելու:
Այս շաստրան ապահովում է ամենալավ բարեկեցությունն
 ու մեծացնում գիտակցությունը,
Բերում է մարդուն հավերժական փառք ու նաև
 բարձրագույն երանությունը:
Նրա մեջ շարադրված է օրենքն ամբողջական,
 բարեգործությունը,
Գործունեությունը մեղքերով լեցուն, ինչպես և
 չորսը դասերի ապրելու կարգը հավերժական:
Սա կյանքի կանոնն է՝ բարձրագույն դհարման, շարադրված
 սուրբ հայտնություններով55
Նաև սրբազան ավանդույթներով. դրա համար էլ բարիքի
 ձգտող կրկնածինը մշտապես
 պետք է հետևի սրան:
Բրահմանը, որ արհամարհում է սուրբ կանոնները
 բարեգործական վարվելակերպի,
Չի ճաշակում պտուղը Վեդաների56, բայց հետևողը այդ
 կանոններին, համարվում է
 վայելողը այդ առատ պտղի:
Իմաստունները, տեսնելով որ դհարման ելնում է
 նման կանոնից,
Ընդունեցին կանոնը բարեպատիվ վարվելակերպի որպես
 լավագույն հիմքը բարեպատիվ
 վարվելակերպի:
Աշխարհի արարումն ու ծեսերի կարգի գործունեությունը,
 կրոնական ուխտերի կատարումները,
Վարվելակերպը, կարևորագույն կարգը լվացվելու57,
Ամուսնությունը, հարսանեկան ծեսերի նկարագիրը,
 Մեծ զոհաբերության կարգն ու
 հավերժական կարգ ու կանոնը58,
Ապրելու համար միջոցներ փնտրելու եղանակների
 նկարագիրը,
 պարտականությունները սնատակայի59
Սնունդը, կարելին և անկարելին, ծեսով մաքրվելն ու
 մաքրելն իրերի,
Դհարմայի կատարումը կանանց կողմից, ճգնավորությունն
 ու ազատագրումը վերջնականորեն և
 հրաժարումը այս աշխարհից,
 թագավորների լրիվ դհարման և
 լուծումը ծանր վեճերի,
Վկաների հարցման կարգուկանոնը, ապա և դհարման
 մարդու և կնոջ,
Ժառանգության դհարման, մոլի խաղերն ու հեռացումը
 փուշ ու տատասկի60,
Վայշյաների, սրանց հետ նաև շուդրաների վարվելակերպը
 և առաջ գալը խառնածին դասի,
Բոլոր դասերի համար դհարման՝ աղետների մեջ, մեղքերի
 թողության կարգն ու կանոնը,
Հոգիների անցման երեք ձևերը՝ կապված կատարված
 գործունեությանը,
Վերին, բարձրագույն երանությունը, բարի և հիմար
 գործունեության հատկանիշները
Երկրի օրենքները հավերժական, դհարմաները
 տարբեր դասերի,
Դհարմաները ընտանիքների, հերետիկոսների,
 հասարակության61 դհարմաները
 այս բոլորն ահա Մանուն է
 հայտնել այս շաստրայի մեջ:
Ինչպես հայտարարել է Մանուն շաստրայում իմ տված
 հարցին պատասխանելով ինչ-որ
 ժամանակ, այդպես էլ ինձնից կիմանաք հիմա»:
Այսպես է Մանուի դհարմաշաստրան, այսպես է ահա գլուխն
 առաջին, որ Բհրիգուն է շարադրել:

Մեկնություններ
51. 35 – … ինքն իր մեջ – զրկելով իրեն մարմնից, որում ինքն էր մարմնաորվել սեփական կամքով:
51. 36 – … ժամանակը՝ ժամանակով – այսինքն՝ արարման շրջանը փոխելով կործանման շրջանի:
56. 37 – Նա – մեկնաբաններից ոմանք «նա» բառի տակ հասկանում են անհատական հոգին, մյուսները՝ իրեն, արարչին:
58. 38 – շաստրան – սրանք գիտելիքների տարբեր մարզերի կարգագրերի և ուսուցողական ժողովածուներ են: Դհարմաշաստրաները պատկանում են սրբազան ավանդույթներին (սմրիթի):
61. 39 – Մանուները – բացի Մանու-Սվայամբևուից (տես 1.63)
64. 40 – Նիմշա – ակնթարթ, աչքը թարթելու ժամանակը:
64. 41 – օր ու գիշեր – օր ու գիշերվա համար սանսկրիտը, ինչպես և հայերենը, չունեն մեկ միացյալ բառ-հասկացություն (սուտկա՝ ռուսերեն): Այս հասկացությունը ներկայացվում է երկու բառով՝ օր ու գիշեր: Եվ այսպես. Մուհուրթան 48 րոպե է, կալան՝ 88 վայրկյան, քաշթհան՝ 2,93 վայրկյան, Նիմշան՝ 0,16 վայրկյան:
66. 42 – Նկատի ունի լուսնային ամիսը, մութ կեսը լուսնի գնալու ժամանակն է, լուսավոր կեսը՝ լուսնի գալու ժամանակն է
67. 43 – Արևի շարժման ժամանակահատվածը դեպի հյուսիս, արևի շրջադարձը ձմեռայինից դեպի ամառայինը, դեպի հարավ շարժման ժամանակահատվածը՝ ամառայինից շրջադարձ դեպի ձմեռայինը:
68. 44 – դարի, յուգա – Մեծ յուգա – ընդգրկում է այն շրջանը որում հայտնվում է աշխարհը և տևում է մինչև կործանումը: Այն բաղկացած է 4 յուգաներից. Կրիտա, Տրետա, Դվապարա և Կալի. տես՝ 69-73:
69. 45 – Ասել են – հաճախ հանդիպող անդեմ ձև է սանսկրիտում. ի նկատի ունեն հին իմաստուններին:
69. 46 – ճիշտ այդքան հարյուր տարիներ – այսինքն՝ յուրաքանչյուր աղջամուղջ բաղկացած է 400 տարիներից (նկատի ունի «աստվածների տարիները», որոնցից յուրաանչյուրը 360 մարդկային տարի է):
72. 47 – Կրիտայուգա – 4000+400+400=4800 տարի:
Տրետայուգա – 3000+300+300=3600 տարի:
Դվապարայուգա – 2000+200+200=2400 տարի:
Կալիյուգա – 1000+100+100=1200 տարի
Քանի որ աստվածային մեկ տարին հավասար է 360 մարդկային տարվա, ապա աստվածային յուգան բաղկացած է 4 320 000 մարդկային տարվա: Հետևաբար «Բրահմոյի օր ու գիշերը» հավասար է համարվում 8 640 000 000 մարդկային տարվա (4 320 000 x 1000 x2):
Որպեսզի ստացվի «Բրահմայի տարին» այս թիվը բազմապատկվել է էլի 360 (= 3 110400 000 000 մարդկային տարի):
78. 48. – Այսպես է արարվել նախասկզբում – համընդհանուր կործանումից հետո և Համաշխարհային Ձվի արարումից առաջ: Դժվար չէ նկատել, որ I. 74-78 բանաստեղծություններում շարադրվում է արարման կարգի ևս մի տարբերակ (տես՝ 1. 21.31 նույնպես և 1. .32-41):
81. 49 – … չորսը ոտքի վրա է – օրենքը պատկերացրել են ցուլի կերպարով (VIII. 16): Դիցի հետագա իմաստի վերաբերյալ, որը օրենքը ներկայացնում է որպես չորքոտանի կենդանի, բերվում են հետևյալ կարծիքները.1) չորս ոտքերը ներկայացնում են զոհաբերություն կատարող չորս քրմերին, կամ՝ 2) չորս դասերը, կամ՝ 3) չորս գլխավոր ծառայությունները-ասկետական սխրանք, գիտելիքներ, զոհաբերություն և առատաձեռնություն (տես՝ 1,86): Բոլոր մեկնաբանները համաձայն են այն կարծիքին, որ ճշմարտությունը, թեև ամփոփվում է օրենքում, հատուկ կերպով հիշվում է ցույց տալու համար նրա մեծ նշանակությունը:
83. 50 – Մեկնաբանները այս տեղը բացատրում են այնպես, որ չորս հարյուր տարին մարդու կյանքի տևողության բնական ժամանակն է, որը կարող է նաև շարունակվել ասկետական սխրանքներ կատարելով:
93. 51 – Առաջնածին լինելու – … համաձայն դիցաբանության՝ Բրահմանը ծնվել է կշատրիներից առաջ և այլն:
… Տիրակալն է բոլոր արարումների-իրավունք ունի իրեն վերագրել բոլոր արարումների պարտականությունները:
95. 52 – Բրահմաններին հյուրասիրելը համարվում էր զոհաբերության անբաժան մասը:
100. 53 – Հնարավոր է, որ այս բանաստեղծությունը պետք     է համարել որպես գովասանություն, ոչ թե հաստատված կարգ: Պետք է հիշել, որ բրահմաններին մեծարելը, (1. 99 – 105), գրվել է իրենց, բրահմանների ձեռքով: Դրանք քիչ են համապատասխանում հասարակության մեջ ունեցած իրական դիրքին
103. 54 – Այս բանաստեղծությամբ կշատրիներին ու վայշյաններին իրավունք է տրվում սովորել «Մանուի օրենքները», բայց ոչ երբեք սովորեցնել:
108. 55 – … սուրբ հայտնություններով – տես 11. 10.
       Սուրբ ավանդույթներ – տես նույն տեղում.
    Կրկնածին – վերին երեք դասերի անդամները, ովքեր մանկության տարիներին անցել են ձեռնադրման ծեսը, ինչի համար էլ նրանց կոչում են կրկնածիններ (տես 11. 36, x. 4):
108. 56 – … պտուղը Վեդաների – վարվելակերպի համար պարգև, որ նախանշված է վեդաներով:
111. 57 – … 1. 111-118 բանաստեղծությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ամբողջ շաստրայի «վերնագիր»: Առաջին գլուխը, ընդհանրապես – ներածություն է:
112. 58 – … մեծ զոհաբերության – հինգ զոհաբերություններ, որ կատարվում են ամեն օր:
       Շրադդհի – հոգեհացի կարգը և կանոնը:
113. 59 – Սնատակա-ուսումն ավարտելու առթիվ ծիսական լվացում կատարող շրահմանը (տես՝ 111. 4):
115. 60 – …հեռացումը փուշ ու տատասկի – հին հնդկական գրականության մեջ լայն տարածում ունեցող պատկերավոր արտահայտություն՝ ուղղված գողերին, սադրիչներին, այլազան գործակալներին երկրից վտարելու մասին:
118. 61 – Հերետիկոս – ապօրինի գործեր անողը. այսպես էին անվանում նաև այլակրոններին:
       Հասարակություն – առևտրականների, դարբինների, դերասանների միություններ (համքարություններ):

Մանու՝ Ռոբերտ Մանուկյան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։