Մանուի օրենքները գլուխ II

Մանուի օրենքները
գլուխ II

Այժմ իմացեք դհարման, որը որ սկիզբն է խրախուսում,
 որին հետևում են գիտունները,
Բարեգործները և նրանք, ովքեր ազատ են կրքից,
 ատելությունից:
Ցանկությունները չեն խրախուսվում1, բայց այս
 աշխարհում չեն բացակայում ցանկությունները,
Որովհետև այդ ցանկությունների վրա է հիմնած
 ուսումնասիրումը Վեդաների ու Վեդայական   
բոլոր ծեսերի կատարումները:
Ցանկությունը իր արմատն ունի պատկերացումներում
 օգուտի, շահի, զոհաբերության ծագումն էլ ունի
 պատկերացումն օգուտի մասին
Ուխտն ու դհարման նախատեսում են ժուժկալություն2,
 բոլորն համարվում են ծնունդ օգուտի պատկերացումից:
Ոչինչ չես տեսնի դու այս աշխարհում, որ կատարվել է
 օգուտի, շահի բացակայությամբ.
Չէ՞ որ ամենը, ինչ մարդն անում է, անում է ցանկության
 թելադրությամբ:

Ճշմարիտ3 ապրողն այս կարգագրերով4, կարող է    
հասնել անմահ վիճակի,
Իսկ այս աշխարհում դրան հասնում են իրացնելով բոլոր
 մտածած ցանկությունները:
Դհարմայի արմատն ամբողջ Վեդան5 է, սուրբ    
ավանդներն ու վարվելակերպը գիտեցողների,
Վարվելակերպը բարեգործ մարդկանց6 ու     
բավարարված լինելը7 կյանքում:
Մանուն ինչ օրենք որ հրահանգել է որևէ մեկի կամ    
բոլորի համար,
Շարադրել է նա Վեդաներում, որովհետև նա
ամեն ինչ գիտեր, ամենագետ էր:
Այս ամենն ահա գիտելիքների աչքով8 նայելով,
Գիտակիցը թող համաձայն սրբազան հայտնությունների
         հեղինակության թող ձգտի
         կատարել իր իսկ դհարման:
Որովհետև մարդը, որ հետևում է դհարմային,
         հայտարարված սրբազան
         հայտնություններում,
ինչպես և սրբազան ավանդույթներում,
Փառքի է հասնում նա այս աշխարհում, իսկ մահից հետո
 հասնում է բարձրագույն երանությանը:
Սրբազան հայտնությունը հասկացվում է որպես Վեդա,
 իսկ սուրբ ավանդույթը շաստրաներն են,
Որ պարունակում են կարգագրերը դհարմայի: Ոչ մի
 գործում էլ սրանք չպետք է լինեն վիճելի, քանի
 որ դհարման առաջացել է այս երկուսից:
Այն կրկնածինը, որ արհամարհում է այս երկուսը`
 Վեդաներն են դրանք և շաստրաները,
Նրան պետք է վտարեն երկրից բարեգործներն որպես
 անաստված9 ու Վեդաները վատաբանող:
Վեդաները, սուրբ ավանդույթները, վարվելակերպը
 բարեգործների, բավարարվածները -
- Ահա այս չորսն են հայտարարվել հավանական
  աղբյուրները դհարմայի:
Գիտելիքները դհարմայի նախատեսվում են նրանց
  համար, ովքեր կապված չեն օգուտին, շահին,
 ցանկություններին.
Դհարման իմանալ ցանկացողների համար սուրբ
 հայտնությունը համարում են որպես
  բարձրագույն հեղինակություն10:
Սրբազան հայտնության զույգ հատվածներում եթե
  նկատվում է հակասություն,
Նրանք երկուսն էլ դհարմա կոչվելու իրավունք ունեն, զի
 նրանք երկուսն էլ հայտարարվել են ճշմարիտ
 դհարմա:
Ագնիհոթրան11 վերցնենք որպես օրինակ. կարող է կա
 տարել յուրաքանչյուրն ուզած ժամանակ, երբ
 արև չկա ու չեն երևում աստղերը վերում.
 այսպես է վեդայական սուրբ հայտնության մեջ:
Թող հայտնի լինի. նրա համար ում նախատեսված է
 ծեսեր կատարել, որ ուղեկցվում են սրբազան
 տեքստերը ընթերցելով,
Բեղմնավորման ծեսից սկսած ու վերջացրած թաղման
 ծեսով, նրա՛ համար է իրավունքն այս
 շաստրայի, ոչ ուրիշինը12
Երկիրը, որը որ արարել են աստվածներն, այն, որ
 աստվածային երկու գետերի`
Սարասվատիի, Դրիշադվատիի13 միջնամասում է,
 Բրահմավարտա անունն է կրում:
Ըստ ավանդույթի ինչ վարվելակերպ, որ երկրում կա,   
այդ էլ համարել են
Բարեգործական մի վարվելակերպ բոլոր դասերի
  համար ու նաև խառնածինների:
Կուրույի14 դաշտը, որը տարածքն է մատսյաների,
 պանչալաների և շուրասենակների,
Բրահմարիշիների15 երկիրն է հնուց, անմիջապես
 հաջորդը Բրամավարտայի:
Այս երկրում ծնված Բրահմանից էլ թող բոլոր մարդիկ
 այս երկրի վրա
Ուսումնասիրեն ապրելու կերպը, վարվելակերպը:
Երկիր, որը որ տարածված է Հիմավաթի16 սարերի և
  Վինդհյայի միջև,
Դեպի հարավ է Վինաշանիից, իսկ Պրյագիից դեպի
  արևմուտք Մադհյադեշա17 են անվանում նրան
Տարածությունը, որը ձգվում է արևելյան օվկիանոսից
  ու հասնում է մինչև արևմտյանը,
Իմաստունները սրանց միջև եղած սարերն անվանել են
  Արյավարտա18:
Երկիրը, որտեղ բնության գրկում բազմանում են սև
  այծեղջյուրներ,
Պիտի ճանաչվի որպես պիտանի զոհաբերության ու
  այդ ծեսի համար, այդ երկրից այն կողմ
  մլեչչհիների19 երկիրն է ընկած: 
Այս երկրները պիտի ձգտի կրկնածինը.
Իսկ շուդրան, որոնելու համար կյանքի միջոցներ,
  ստիպողական անհրաժեշտությամբ կարող է
  ապրել ցանկացած երկրում:
Այսպիսով, ահա՛ համառոտակի հայտարարված է
 Դհարմայի ծնունդի մասին,
Նաև այս աշխարհի երևան գալու մասին ասված է`.
 Դասերի օրենքների մասին իմացեք:
Սրբազան ծեսերին, որ վեդայական են, օրինակ ծեսը
 բեղմնավորման և ուրիշները,
Կրկնածնի համար պետք է կատարվի լոգանքի հատուկ
  արարողություն մարմինը մաքրող ու մաքրող
  նաև մահվանից հետո և այս աշխարհում:
Կրակին մատուցած զոհերը, որոնք վերաբերում են
  պտղին չծնված, նորածնի համար կատարվող
  ծեսը,
Ծեսը մազերի խուզման առիթով, և մունջախոտից սուրբ
  ժապավենի հանձնելը  նրան, կրկնածինների
  մոտ մեղքից մաքրում է թե՛ հոր, և թե՛ մոր:
Շնորհիվ Վեդաների ուսումնասիրման, նաև ուխտերի20
  զոհաբերությունը21 կրակի վրա, եռակի
  սրբազան գիտելիքներով22
Զոհաբերությամբ23 ու որդիներով24,   
              զոհաբերություններին մեծ ծավալներով
  մարմինն արժանի է դառնում Բրահմանին:
Պորտը կտրելուց առաջ էլ անգամ  տղան կարող է
  մասնակից լինել ծնունդի ծեսին,
Ինչպես ճաշակելը ոսկի25 ու մեղր ու նաև կարագ`
   ուղեկցվող մանթրաների արտասանությամբ:
Տասներորդ և կամ էլ տասներկուերորդ օրը թող
   հայրը հոգ տանի անունի համար
Անվանակոչության ծեսը կատարի երջանիկ լուսնային
     օրվա, րոպեի, կամ բարենպաստ
   համաստեղության աստղերի ներքո:
Բրահմանի անունը թող որ հնչի բարեհաճորեն,
   կշատրիինը` ուժով առլցուն,
Վայշյայինը թող որ կապված լինի հարստությանը, իսկ
   շուդրայինը` լինի արհամարանքի:
Բրահմանի անունը թող որ լինի բառ, որ
   արտահայտի երջանկությունը, կշատրիինը`
   իրագործված պաշտպանությունը,
Վայշյայի անունը թող կապված լինի գործի ծաղկման
   հետ, իսկ շուդրայինը` ծառայության26 հետ:
Ցանկալի է, որ կանանց անունը հեշտ արտասանվի, ոչ
   սարսափելի, հստակ իմաստով,
Լինի հաճելի ու հնչի նաև բարեհաճորեն, ձայնավոր
   հնչյունով ավարտված լինի և պարունակի
   օրհնանքի երանգ:
Երբ ավարտվում է չորրորդ ամիսը, տանից դուրս
   բերելու ծեսն անհրաժեշտ է, պետք է կատարվի,
Վեցերորդ ամիսը լրանալու հետ, բրնձով կերակրելու
   ծեսն է կատարվում, կամ զոհ մատուցելու որևէ
   մի ծես`բարենպաստ մի օր ընտանիքի համար27:
Համաձայն սրբազան հայտնությունների, մազերի
   խուզումը պետք է կատարվի հանուն օրենքի
Կրկնածիններից բոլորի համար, երբ կլրանա առաջին,
   տարին, կամ` երրորդ տարին:
Բեղմնավորումից սկսած ութերորդ տարին ետ` պետք է
   կատարվի ձեռնադրումը Բրահմանի համար,
Տասնմեկերորդ տարում բեղմնավորումից կշատրիի
   համար, տասներկուերորդ տարում
   բեղմնավորումից`   վայշյայի28 համար:
Բրահմանի ձեռնադրումը, նրա, որ ցանկանում է ձեռք
   բերել  սրբազան գիտելիքները,
Կարող է կատարվել հինգերորդ տարում, կշատրիինը,
   որ ցանկանում է հզորություն` վեցերորդ
   տարում, վայշյայինը, որը ցանկանում է
  հարստություն` ութերորդ տարում29,
Բրահմանի համար «Սավիգրի»30 կարդալը մինչ
  տասնվեց  տարին է տևում
Կշատրիինը` քսաներկու, իսկ վայշյայինը` մինչև քսանչորս:
Սրանից հետո այս երեքն ահա, չստանալով իրենց
  ձեռնադրումը ճիշտ ժամանակին
Զրկված են համարվում ձեռնադրումից ու վերածվում են
  վրատյաների31, որոնց արիները արհամարհում են:
Նրանց հետ, ահա, որ չեն մաքրվել հարկավոր կերպով,
  ոչ մի պայմանով ու ոչ մի անգամ, նույնիսկ
  աղետյալ վիճակների մեջ,
Բրահմանը չպետք է հարաբերվի ոչ Վեդաների միջոցով,
  ու ոչ էլ ակտով ամուսնանալու,
Աշակերտներին32 թույլատրվում է հարկավոր ձևով
   հագուստներ հագնել սև այծեղջյուրի,
Եղջերուների նաև այծերի մորթիներից և նույնպես
  հագուստ` որ պատրաստված են կանեփաթելից,
  վուշից, ինչպես և ոչխարի բրդից:
Բրահմանի կրած  եռակի գոտին և՛ հարթ և՛ փափուկ,
  մունջա խոտից է պատրաստած լինում,
Կշատրիի գոտին աղեղի լարի նման է լինում, որը
  հյուսված է մուրվա խոտից, իսկ վայշյայինը`
  կանեփաթելից:
Երբ մունջա խոտը չի հերիքում, պետք է փոխարինվեն
  կուշչա խոտով նաև աշմատակով,
Բալբաջայով, որը լինում է մեկ հանգույցով, երեք,
              կամ էլ հինգ:
Բրահմանի համար սուրբ ժապավենը պետք է լինի
  բամբակի թելից, որ պետք է ունենա եռակի ոլոր,
Կշատրիինը` կանեփի թելից, իսկ վայշյայինը` բրդե թելերից:
Համաձայն կարգի գավազանները արժանի են.
  Բրահմաներին` բիլվի, պալաշի ծառերի փայտից,
Կշատրիներինը` վատա, կհադիրա ծառերի փայտից,
  վայշյաներինը` պիլու, ու դումբարա
              ծառերի փայտից:
Գավազանները Բրահմանների բարձր պիտի լինեն
  իրեց մազերից,
Կշատրիներինը պետք է հասնի մինչև ճակատը
  վայշյաներինը` մինչև քիթը:
Գավազաններն այս բոլոի համար պետք է, որ լինեն
   և՛ հարթ և՛ ուղիղ,
Նաև անվնաս, հաճելի տեսքով, ոչ սարսափելի, նաև
   պահպանված ծառի կեղևը և չունենալով
               կրակի հետքեր:
Ցանկալի գավազանը ստանալուց ետ և մատուցելով
   հարգանք արևին
Աջ կողմից շրջելով կրակի շուրջը, թող աշակերտը
   ողորմություն հավաքի հետո ըստ կանոնների33:
Թող ձեռնադրված բրահմանը իր ողորմությունը
   խնդրելու խոսքը սկսի «պարոն» բառն ասելով,
Կշատրին խոսքի միջին մասում թող «պարոնն» ասի,
   վայշյան թող ասի իր խոսքի վերջում:
Ողորմությունը սկզբից պետք է խնդրել մայրիկից
               կամ էլ քրոջից,
Մորաքրոջից և կամ էլ որևէ մեկ այլ կնոջից, ով չի
   ստորացնի նրան մերժելով:
Ողորմությունը հավաքելով ինչքան որ պետք է, ցույց
               տալով Գուրույին34 ճշտապահորեն,
Կարող է ուտել, դեմքով կանգնելով դեպի արևելք և
   մաքրվելով պաղ ջուր խմելով:
Երեսով դեպի արևելք ուտելով երկարակեցություն էր
   ձեռք բերում նա,
Երբ դեպի հարավ` փառքի էր հասնում, երբ դեպի
   հյուսիս` բարեգործության:
Կրկնածինը լվացվելով, թող միշտ35 ուշադիր ուտի
   ուտեստը, իսկ ուտելուց ետ,
Հարկավոր կերպով թող նա լվացվի, լվանալով նաև
  ներս ընկած տեղերը իր գլխի36 վրա:
Մշտապես պետք է հարգել ուտեստը և ուտել առանց
  քամահրանքի, ուրախանալ, երբ այն տեսնում
  ես արդեն,
Ինքնաբավարար վիճակում լինել, ընդունել այն
  շնորհակալ վիճակների մեջ:
Չէ՞ որ հարգված կերակուրն է միշտ նոր ուժ ու ներուժ
  մարդուն հաղորդում,
Բայց չհարգված ուտեստը, թեկուզ և ընդունածը,
  կործանարար են  և՛ մեկի և՛ մյուսի համար:
Թող ուտելիքի մնացորդները ոչ մեկին չտա ու ոչինչ
   չուտի միջին հատվածում37.
Թող, որ նա չուտի չափից ավելի, առանց լվացվելու
   թող չուղևորվի որևէ մի տեղ:
Չափից ավելի ուտելը վնաս է առողջությանը,
   խոչնդոտում է երկար ապրելուն և երկինք
   հասնելուն,
Խանգարում է ձեռք բերել հոգևոր վաստակ, և ատելի է
   մարդկանց համար, հենց սրանց համար էլ
   պետք է խուսափել:
Բրահմանը միշտ ջուրն իր խմելիս ձեռքի այն մասով,
   որ նվիրված է Բրահմային38,
Կամ էլ այն մասով, որ պետք է շոշափի իր շրթունքները:
   Նվիրված է Պրաջապատիին, ոչ երբեք սակայն,
   որ նվիրված է նախնիներին:
Ափի երեսով, ուր որ մեծ մատի հիմքն է ու որը,
    համարում են մասը Բրահմայի,
Ճկույթի հիմքը նվիրված է Պրաջապատիին, մատերի
   վերջը` աստվածներին, սրանցից ներքև` էլ
   նախնիներին:
Նախ թող երեք անգամ նա կուլ տա ջուրը, հետո ողողի
   թող իր բերանը երկու անգամ,
Նույնպես և լվա ցածրությունները իր գլխի վրա, հետո
   հոգու տեղը39, նաև գլուխը:
Դհարման գիտցողը և ցանկացողը մաքրվելու, թող
   ջուրը խմի ոչ տաք վիճակում,
Առանց փրփուրի ձեռքի ափով ու առանձնացված տեղ,
   դեմքով լինելով դեպի արևելք, կամ դեպի
               հյուսիս:
Բրամինը ջրով է մաքրագործվում, որը հասնում է մինչև
   սիրտը,
Կշատրին` որը մինչև կոկորդը, վայշյան բերանը
   վերցրած ջրով, շուդրան վերջին մասով իր
   շրթունքների:
Կրկնածինը, որ բարձրացրած է լինում աջ ձեռքը, իսկ
   սուրբ ժապավենը անցնում է  տակով ու ասես
   դրվում ձախ ուսի վրա, ուպավիթին են
   անվանում սրան,
Իսկ երբ ձախ ձեռքն է բարձրացված լինում`
   պրաչինամավիտին. երբ կախված է լինում
   պարանոցի շուրջ` նիվիտին անունն են տվել
   սրան:
Ջուրը նետելով արդեն հնացած Գոտին, մորթին ու սուրբ
   ժապավենը, ջրի բաժակը,
Թող ուրիշները նա վերցնի արտասանելով հենց դրա
   համար գրված մանթրաներ40:
Մազերը կտրելու ծեսն անհրաժեշտ է. տասնվեցերորդ
   տարում Բրահմանի համար,
Քսաներկուսում` կշատրիների, վայշյաների համար
   երկու տարի ուշ կշատրիներից:
Այս բոլորն ահա նույն եղանակով ու հարկավոր կարգով
   պետք է կատարվի
և կանանց մարմինը մաքրելու համար հարկավոր
   ժամանակով, բայց մանթրաները չկարդալով:
Ամուսնության կարգը կնոջ համար վեդայական ծեսին
   է հավասարվում.
Ծառայությունը իր ամուսնուն, երբ նա ապրում է դեռ
 գուրույի մոտ, տնտեսությունը վարելու գործը,
 սրբազան կրակի պահպանությունը:
Կրկնածինների ձեռնադրության կարգը այս է և այն
 շարադրվեց.
Սա ցույց է տալիս երկրորդ ծնունդը41 լուսավորող.
 պարտականությունների կատարման մասին
 հիմա իմացեք:
Ձեռնադրման ծեսը կատարելուց ետ, գուրուն սկզբից
  թող սովորեցնի իր աշակերտին կարգուկանոնը
  մաքրվելու,
Ինչպես և բարի վարվելակերպը, սրբազան կրակը
  պահպանելը, աստծուն ծառայելը
  աղջամուջներում, թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան:
Վեդան սովորել ցանկացողը պետք է գործը սկսի
  շաստրաների ոգուն համապատասխան,
Մաքրվելով ջուրը կում-կում խմելով ու դեմքը դեպի
  հյուսիս դարձրած կատարելով սակայն
  Բրահմանջալի42, մաքուր հագուստով43,
  զգացմունքները հաղթահարած:
Վեդաները կարդալ սկսելուց առաջ ու վերջացնելիս,
  միշտ պետք է փարվել Գուրույի ոտքին.
Կարդալ հարկավոր է ձեռքերը ծալած, ինչն էլ
  Բրահմանջալի անունն է կրում:
Գուրույի ոտքին փարվելը պետք է կատարվի այսպես.
  ձեռքերը` խաչած,
Ձախ ձեռքով հպվում է նրա ձախ ոտքին, իսկ աջով`աջին
Կարդալ պատրաստվողին, միշտ առույգ Գուրուն թող
  ասի այսպես. «Հապա ընթերցիր»,
Երբ ուսուցիչը կարտասանի «Թող դադար լինի»,
  աշակերտը պետք է դադարի կարդալ:
Վեդաները կարդալուց առաջ և հետո «ՕՄ44» հնչյունը
  պետք է արտաբերել
Եվ եթե «ՕՄ»-ը չի նախորդում դասը կարդալուն,
  ընթերցանությունը անհետանում է հիշողությունից,
թե չի ուղեկցվում, կորչում է անհետ45:
Կուշչա խոտի փնջի վրա նստելով երեսը դեպի արևելք
  արած, թող մաքրվածը պավիտրաներով46,
Մաքրվելով եռակի շունչը պահելով, արժանի է դառնում
  սուր «ՕՄ» հնչյունը արտասանելու:
Երեք Վեդաներից Պրաջապատին դուրս բերել երեք այս
  հնչյունները «ա», «ու» «Մ» և բառերը` բհուհ,
  բհուվահ, սվահ47.
Երեք Վեդաներից մեկական շեշտադրված ոտք* ամեն մեկից,
Պրաջապատին, այդ բարձրագույնը դուրս բերեց հիմնը,
  որ նվիրված է Սավիտարին48:
Այն Բրահմանը, որ սովորում է Վեդաները և առավոտյան
  ու երեկոյան արտասանում է «ՕՄ» հնչյունն ու
  հիմնը «Սավիտրիի»,
Նա Վեդաների այդ սուրբ խոսքերի ընթերցանությամբ
  մեծ վաստակի է արժանանում:
Այս եռյակն ահա եթե կրկնի կրկնածինը հազար անգամ,
Մեկ ամիս հետո ազատվում է նույնիսկ ծանր մեղքերից,
  ինչպես փոխում է օձն իր մաշկը:
Բրահմանը, որ քամահրանքով է նայում
  բանաստեղծությանն այս ու իր ծեսերին,
Նաև կշատրին ու վայշյան իր հետ, արժանանում են
  բարեգործ մարդկանց հանդիմանանքին:
Թող հայտնի լինի, որ երեք սրբազան, մեծ ու աներեր
  բառերն ու հնչյունը «ՕՄ» նույնպես սրբազան,
Նաև «Սավիտրի» աղոթքը, որը երեք ոտք ունի, դրանք
  շրթունքներն են վեդաների:
Ով երեք տարի «Սավիտրի» աղոթքն է կրկնում ամեն օր
  առանց դադարի,
Բարձրագույն Բրահմոյին49 է միանում նա, դառնում
  քամու պես ու վերածվում է նա եթերի:
Մեկ վանկ ունեցող «ՕՄ» բառը` բարձրագույն ուխտն է
 սակավապետի,
Բայց ոչինչ չկա, որ «Սավիտրիից» բարձր գտնվի.
 ճշմարտությունը գերազանցում է լռությանը:
Վեդայական կոչվող բոլոր ծեսերը, բոլոր ընծաները
 սուրբ կրակին, զոհ մատուցելը ուրիշ ձևերում`
 անհետանում են50,
Իսկ «ՕՄ» հնչյունը, որ աներեր է, Բրահմանն է նա և
 Պրաջապատին:
Զոհաբերությունը, որ բաղկացած է շշունջով ասվող
 սուրբ բանաձևերով51, տասն անգամ ավելի
 իրական է լինում,
Քան Վեդաների կանոններովը, սակայն մտովի
 արտասանածը գերազանցում է հազար անգամ:
Պակայաջները52, որոնք չորսն են, զոհաբերությունները
 սրանց հետ վերցրած, որ նախանշված են
 Վեդաներով,
Բոլորը մեկտեղ, մեկ տասնվեցերորդ մասին էլ անգամ
 չեն կարող հասնել աղոթքին, որ արվում է
 շշնջալով:
Շշունջ աղոթքով կարող է միայն Բրահմանը հասնել իր
 նպատակին, դա անկասկած է.
Կատարո՞ւմ է այն կամ կատարում է մեկ ուրիշը, ճիշտ
 Բրահմանը համարվում է նա, ով ընկերաբար է
 վերաբերվում բոլոր էակներին53 ապրող ու 
 շնչող:
Իմաստունը միշտ պետք է հոգ տանի զգացմունքները
 հաղթահարելու,
Քանի որ նրանք գայթակղվում են աշխարհիկ կյանքով,
 մտնում կապի մեջ, ինչպես կառավարը` իր ձիերի:
Զգայարանները, որ տասնմեկն են ու որոնց մասին
 հայտարարել են իմաստունները,
Ճիշտ անունները կտամ ես դրանց և ինչպես հարկն է
 անհրաժեշտ կարգով.
Ականջը, մաշկը, աչքերը, լեզուն, քիթը` հինգերորդը,
Ապա` հետանցքը, երեխայածին օրգանը, հետո ձեռքն ու
 ոտքը և տասներորդը` խոսքը կամ լեզուն:
Հինգ սրանցից, ականջն ու սրան հաջորդողները
 զգայարաններ անունն են կրում,
Մնացած հինգը, հետանցքն ու սրան հաջորդողները,
 գործունեություն կատարողներն են:
Թող հայտնի լինի, որ գիտակցությունը,
  տասնմեկերորդը եղածներից, իր իսկ որակով 
Հարաբերվում է երկու խմբի հետ: Երբ այն,
  սանձված է, սանձված են լինում երկու խմբերն
  էլ, յուրաքանչյուրը բաղկացած հինգից:
Զգայարաններով կապված լինելով հաճույքների հետ,
  որպես հետևանք,
Մարդը գնում է դեպի մեղքը, սակայն սանձելով,
   ձեռքբերումների54, կարող է հասնել,
Ցանկալի առարկաներից հաճույք ստանալու
   ցանկությունն երբեք չի մարում ներսում.
Ինչպես կրակը, երբ յուղ են հեղում, այն մեծանում է ու
   ընդարձակվում:
Թե որևէ մեկը հասնում է զգայական այս հաճույքներին
   և նա, ով հրաժարվում է այս հաճույքներից,
Հրաժարվողը ցանկալի առարկաներից, գերադասում է
   առարկաներն այդ ձեռք չբերելը:
Այդ օրգանները մեղսածին են, իրենց զգայական
   հաճույքների մեջ.
Սանձել կարելի է դրանց ոչ այնքան չափավորությամբ,
   որքան շարունակ ձգտելով դեպի գիտելիքները:
Ոչ Վեդաների սովորելը, ոչ ողորմություն տալն
   առատորեն, ոչ զոհ մատուցելը և կամ էլ զոհեր,
Ոչ ժուժկալությունը, ոչ ասկետիզմը չեն ուղեկցում դեպի
   հաջողությունը նրանց, որ վատն են
   բնավորությամբ` եղծված զգայուն
  վարվելակերպով:
Նա, ով լսելով, ապա հպվելով, նաև տեսնելով ուտելով,
  բուրմունքով
Չի ուրախանում, ոչ էլ տխրում է, զգացմունքները
  հաղթահարած են համարում նրան:
Բոլոր օրգաններից եթե մեկն անգամ դուրս է սողոսկում
  հսկողությունից,
Ապա նրանից էլ դուրս է սողոսկում իմաստությունը55,
  ինչպես տկճորի ոտքից է հոսում:
Իրեն ենթարկելով ամբողջությունը այդ օրգանների
  սրանից հետ նաև գիտակցությունը,
Բոլոր նպատակներին կարող է հասնել չհյուծելով
  մարմինը56 ոչ այնքան ուժեղ:
«Սավիտրի» կարդալով թող կանգնած լինի նա վաղ
  առավոտվա աղջամուղջներում մինչև այգաբաց,
Իսկ երեկոյան թող նստած լինի մինչև աստղերի լրիվ
  դուրս գալը:
Եթե կանգնում է նա առավոտյան աղջամուղջներում ու
   շշնջում է իր աղոթքը, նա հեռացնում է
               գիշերվա մեղքը,
Երբ երեկոյան աղջամուղջներում նստած է լինում,
   ոչնչացնում է մեղքը, որ գործել է օրվա ընթացքում:
Բայց նա, ով չի կանգնում վաղ առավոտյան, իսկ
   երեկոյան չի նստում, մինչև աստղերը ելնեն,
Նա, որպես շուդրա, պետք է հեռացվի կրկնածինների
   բոլոր ծեսերից:
Սանձելով իրեն և մոտ լինելով մաքուր ջրերին,
   անտառում լինելով մենակության մեջ,
Թող որ ուշադիր կարդա «Սավիտրի», որպես ամեն օր
   կրկնվող մի ծես:
Վեդաների57 լրացուցիչ տրակտատները սովորելիս և
   կրկնելիս դրանք ամեն օր,
Կարելի է չպահպանել ընդմիջումները58, ինչպես և
   մանթրաներ արտասանելիս, որոնք ուղեկցվում
   են սուրբ կրակին զոհ մատուցելիս:
Ամենօրյա կրկնվող տեքստեր կարդալիս, քանի որ
   տեքստերը համարվում են, Բրահմասաթթրա59,
   ընդմիջում չկա.
Վեդայական տեքստերի ընթերցանությամբ զոհ
   մատուցելը, զոհաբերությունը սուրբ կրակին,
   երբ ընդմիջել է հարկավոր լինում ըստ
   պահանջմունքի, բարեպատվորեն կանչում են`
   «վաշաթ»60:
Ով սանձել է իրեն և մաքրված է ու ամբողջ տարին իր
   համար կրկնուն է ընթերցանությունը Վեդաների
   համաձայն կարգի,
Նրա համար կաթը և թթված կաթը հոսում են միշտ61,
   առատ է լինում կովի կարագն ու մեղրն իր հետ:
Կրկնածինը, երբ ստանում է ձեռնադրումը մինչև
   սամավարթանան62, թող վառելիք բերի կրակի
   համար,
Ողորմություն հավաքի մուրացկանությամբ, թող քնի
   հողին, օգտակարն անի գուրույի համար:
Համաձայն օրենքի, հետևյալ տասը կարող են
   Վեդաներն ուսումնասիրել. ուսուցչի որդին,
               գիտելիքները հաղորդել կարողացողը,
Պատրաստակամը, բարեգործը, մաքուրը
  արժանավորը, ընդունակ մեկը, առատաձեռնը,
  բարեպատիվը, ազգակցականը:
Երբ չեն հարցնում, թող ոչ մեկին ոչինչ չբացատրի,
  չպատասխանի նաև այն հարցին, որը տրվում է
  սխալ կերպի մեջ.
Գիտցող իմաստունը թող այս աշխարհում լինի համրի պես:
Ով որ սխալ է բացատրել և ով սխալ է տվել իր հարցը,
Նրանցից յուրաքանչյուրը կործանվելու է, կամ իր
  նկատմամբ ատելություն է առաջացնելու:
Ուր չկա օրենք և հարստություն, կամ թեկուզ հարկավոր
  լսողությունը,
Այնտեղ սրբազան գիտելիքները չպետք է ցանվեն,
  այնպես, ինչպես որ մաքուր սերմերը չպետք է
  ցանվեն չբեր հողի մեջ:
Նույնիսկ սարսափելի աղետի պահին Վեդա
  սովորեցնողը լավ է որ մեռնի ինքն իր կամքով,
Գիտելիքներով, քան թե սերմերը ցանի այն հողում, որն
  անպտուղ է:
Սրբազան գիտելիքը, գալով Բրահմանին, ասել է նրան
  «Ես քո մեծ գանձն եմ,
Դու ինձ պահպանիր, երբեք ինձ մի հանձնիր
  վատաբանողին և ես կդառնամ ամենազորը:
Բայց հաղորդիր ինձ այն բրահմանին, ով պահպանողն է
  հարստության, որին դու գիտես որպես մաքուրի,
Զգացմունքները սանձահարողի, նպատակաուղղվածի
  ինքն իր կերպարով և ուշադիրի, այն
  բրահմանին, ով որ կարող է գանձեր
  պահպանել, հաղորդիր ինձ նրան»:
Սակայն ով տիրում է Վեդաների գիտելիքներին առանց
  ուսուցչի թույլատվության,
Նրան մեղադրում են Վեդաների գողության համար և
  դժոխքի է նա արժանանում:
Թող նա հարգանքով ողջունի նրան ումից ստանում է
  գիտելիքները,
Որոնք աշխարհիկ գործերի համար են լույս աշխարհ
  եկել և Բրամայի ու նրա մասին:
Իրեն տիրապետող լավ բրահմանը, նույնիսկ երբ միայն
  «Սավիտրին գիտի»,
Ավելի լավ է, քան երեք Վեդաները գիտեցողները,
  սակայն չսանձած զգացմունքները, ամեն ինչ
  ուտող և առևտրով զբաղվողները:
Չպետք է նստել այն տեղի վրա, կամ այն աթոռին, որը
  մեծինն է ու նրա տեղը.
Զբաղեցնողը թող ոտքի կանգնի, ողջունի նրան խոնարհ
  ողջույնով:
Չէ՞ որ կենսուժերը երիտասարդի, որոնք
  պատրաստվում են լքել նրան.
Երբ մոտենում է իրենից մեծը վերականգնվում են վեր
 կենալով ու ողջունելով:
Նա, ով որ ունի սովորությունը ողջունելու, մեծերին
 հարգելով ու մեծարելով,
Նրա մեջ աճում են չորս կարևոր բան`
  երկարակեցությունը, իմաստությունը, փառքը
              և ուժը:
Բրահմանը մեծին ողջունելուց ետ, թող իր անունը
  արտասանի «Ես այսինչն եմ» ասի:
Նրանց համար, ում որ ողջույնի ձևը անունը տալով
  հասկանալի չէ ու նաև կանանց նա թող ասի «Ես»:
Ողջույնի ժամանակ, նա իր անունը ասելուց հետո,
  պետք է արտասանի նա «Բհոհ»63 բառը
  հատկանիշ է համարվում անձնանունների:
«Երկարակյաց եղիր, ով թանկագինդ»-Բրահմանին64
  ահա այս պիտի ասվի ողջույնի պահին,
Իսկ վերջում պետք է անունը ասել, իսկ անվան վերջում
  «ա» ձայնավորը պետք է դնել, նախորդ
  ձայնավորը երկարացնելով:
Այն բրահմանը, որը չգիտե ճիշտ պատասխանել տված
  ողջույնին,
Գիտունները չպետք է նրան ողջունեն, այդ բրահմանը
 շուդրայի65 պես է:
Երբ հանդիպում են բրահմանին, թող երջանկության
 մասին հարց տրվի,
Երբ կշատրիին` բարեբախտության, վայշյային` բարի
 վիճակի մասին, շուդրային` առողջությունից:
Ով իրազեկ է զոհ մատուցելու կարգ ու կանոնին, պետք
  չէ դիմել իր իսկ անունով, եթե նա նույնիսկ
 երիտասարդ է,
Սակայն ով գիտի օրենքը, նրան, վերը նշվածով թող ասի
 «Բհոհ», նաև «բհավաթ»66
Եթե նա կին է, ուրիշի կինը և բարեկամ չէ նա իր ծագումով,
Ողջույն տվողը պետք է ասի «սիրելի քույրիկ», կամ
 «իշխանուհի»:
Մորեղբայրներին և հորեղբայրներին, աներոջ կողմի
  բարեկամներին,
Քրմերին և այլ հարգարժաններին, նույնիսկ երբ նրանք
  երիտասարդ են նա պետք է կանգնի և ասի
  նրանց, որ «Ես այսինչն եմ»:
Մորաքույրը և մորեղբոր կինը, զոքանչը, ապա և
  հորաքույրը
Հարգված պիտի լինեն ինչպես հարգվում է Գուրույի
  կինը, զի համարվում են նրանք հավասար:
Եղբոր կնոջ ոտքերին, եթե այդ կինը նույն դասից է, նա
 պետք է փարվի ամեն օր,
Սակայն, մյուս եղբայրների կանանց ոտքերին նա պետք
  է փարվի լոկ այն ժամանակ,երբ վերադարձել է
  օտարությունից:
Հորաքրոջը, տատին հորական, իր մեծ քրոջը պետք է
  վերաբերվի որպես իր մորը,
Եվ սակայն, մորը հարգանքի տուրք տա ավելի, քան որ
  նրանց է տալիս:
Ընկերներ են համարվում միևնույն քաղաքի բնակիչները
  և հավասար են համարվում նրանք թեկուզ
  տասը տարով մեծ ու փոքրը,
Սակայն նույն գործով զբաղվողները` մինչև հինգ տարի,
  Գիտեցողները Վեդաների` երեք տարի է,
  հարազատներինը` քիչ տարբերությամբ:
Տասը տարեկան բրահմանին և թագավորին հարյուր
  տարեկան
Հայր ու որդի է հարկ համարել, բայց այս երկուսից
  հայրը բրահմանն է:
Հարստությունը, հարազատությունը, հասակն ու
  կատարելը բոլոր ծեսերի67
Եվ հրնգերորդը` սուրբ գիտելիքները արժանանում են
  հարգանքի, սակայն ամեն հաջորդը կարևոր է իր
  նախորդից:
Եթե մեկը վերին երեք դասերից, նշված այս հինգից
  կունենա շատը թվով ու նաև իրենց որակով,
Նա հարգանքի է արժանանում, իսկ շուդրան` կյանքի
  տասներորդ տարում:
Պետք է ճանապարհ տալ կառքով անցնողին, նրան, ով
  տասներորդ տասնամյակն է ապրում,
Հիվանդին, բեռով գնացողին, կանանց, սնատակին,
  թագավորին և փեսացուին,
Նրանց մեջ հանդիպող առավել հարգված
  սնատակներին ու թագավորին.
Ահա երկուսից այս սնատակն օգտվում է հարգանքից,
  ինչ որ թագավորինն է:
Այն բրահմանը, որ նվիրել է իրեն աշակերտին
  սովորեցնում է Վեդան,
Կալպն ու Ռահասյան68, նրան ուսուցիչ անունն են տվել:
Ով դասավանդում է Վեդաներից մասեր և կամ էլ
  Վեդանգաներ69
Կյանքի համար միջոցներ գտնելու համար, նրան
  դասատու անունն են տվել:
Այն բրահմանը, որ բեղմնավորման կամ էլ ուրիշ այլ
  ծեսեր է անում
Եվ ապահովում է կերակրով, բոլորը գուրու70 են
  համարում նրան:
Ընտրված մեկը, նա, որ ըստ կարգի ագնյադհեյա71 է
  կատարում և ագնիշտեմա72 զոհաբերություն
Եվ ուրիշ ծեսեր, Ռթվիջի է համարվում նա նրա համար:
Նա, ով անսխալ, Վեդաներով է լցնում ականջները
 աշակերտների,
Նրան հայր ու մայր պետք է համարել ու ոչ մի անգամ
 չվիրավորել:
Տասն անգամ հարգելի է ուսուցիչը դասատուից, իսկ
 հարյուր անգամ հայրը` ուսուցչից,
Եվ սակայն մայրը գերազանցում է իր հարգանքով հորը
 հազար անգամ73.
Երկու հայրերից, ծնունդ տվողն ու Վեդաների
  գիտելիքները սովորեցնողը, ավելի հարգելի է
  սովորեցնողը,
Չէ՞ որ այն ծնունդը, որը տրվում է Վեդաներով,
  հավերժական է և՛ մահից հետո, և՛ այս
  աշխարհում:
Եվ քանի որ նրա հայրը ու մայրը ծնում են նրան
  փոխադարձ սիրով,
Պետք է համարել, որ այդ ծնունդը կատարվել է
  որովայնից:
Բայց այն ծնունդը, որ նրան տալիս է ուսուցիչը
  «Սավիտրիի» միջոցով, համաձայն կարգի,
Նա, գիտեցողը Վեդաների, նրա տվածը իրական է, ու
  չի ծերանում և չի մահանում:
Թող Վեդաների պարապմունքներից առած օգուտի
  հետևանքներով թող գնահատի և հարգանք
  մատուցի
Որպես գուրույի նրան, ով թեկուզ մի քիչ, կամ էլ ավելի,
  սովորեցնում է Վեդաների գիտելիքները:
Բրահմանը արարիչն է նրանց, որ ծնվում են սուրբ
  Վեդաներից, նրա ուսուցիչն է դհարմայի,
Որ կատարում են աշակերտները: Նույնիսկ երեխա,
   համաձայն կարգի, նա համարվում է ծերունու
   հայրը:
Կավին, Անգիրասի պատանի որդին, երբ սովորեցնում էր
   տարեց բարեկամներին,
Ովքեր տարիքով հոր նման էին, գերազանցելով նրանց
   գիտելիքներով, դիմելիս ասում էր «Երեխաներ»:
Նրանք, զայրանալով, աստվածներին այս մասին    
հարցում արեցին.
Եվ աստվածները հավաքվելով պատասխանեցին.
  «Պատանին դիմել է ձեզ ճիշտ ձևով»
Չգիտեցողն իրոք որ երեխա է. Վեդա սովորեցնողը նրա
  հայրն է հանդիսանում,
Քանզի «երեխա» են անվանել միշտ էլ չգիտեցողին,
  իսկ Վեդաները սովորեցնողին «հայր» են
  անվանել:
Մեծությանը հասնում են ոչ տարիներով, ոչ էլ սպիտակ
  մազերով, ոչ էլ հարստությամբ, ոչ էլ ունեցած
  բարեկամներով:
Դհարմա են արարել իմաստունները, ով անգիր գիտե
  սուրբ գրվածքները, նա էլ մեզ համար
  համարվում է մեծ:
Բրահմանների մոտ ավագությունը պայմանավորված է
  գիտելիքներով, կշատրիներինը` հերոսությամբ,
Վայշյաներինը` հարստությամբ, բրնձի, գարու,
  շուդրաներինը` միայն տարիքով:
Ոչ այն բանի համար է մարդը հարգված, որ նրա գլուխը
  ալեհեր է.
Աստվածներն հարգելի են համարում նրան, որ սովորել
  է Վեդաները, թեկուզ պատանի:
Ինչպես որ փայտից պատրաստած փիղը, ինչպես
  այծքաղը պատրաստած կաշվից, այդպես էլ
  բրահմանն է, երբ գիտուն չէ նա.
Սրանք երեքն էլ համապատասխան անունն են կրում և
 ուրիշ ոչինչ:
Որպես ամորձատն է անպտուղ լինում իր իսկ կանանց
 հետ, ինչպես կովն է կովի հետ անպտուղ լինում,
Ինչպես տգետին տրված ընծան է անպտուղ լինում,
 այնպես անպտուղ է բրահմանը, որ սրբազան
 հիմները74 չի իմանում:
Բարիքի ուսուցանելը էակներին75 պետք է կատարվի
  նրանց տառապանք76  չպատճառելով,
Դհարմայի նկատմամբ խոսքը պետք է լինի
  նախանձախնդիր, հաճելի, փափուկ:
Ում խոսքն ու միտքը մաքուր են միշտ, ու լավ
  պահպանվող,
Նա ձեռք է բերում ամեն մի պտուղ, որոնք Վեդանտան77
 տալիս է նրան:
Նույնիսկ աղետալի վիճակների մեջ թող նա չխոցի ու
 վնաս չտա գործով ու մտքով.
Թող չվախեցնի ոչ մեկին խոսքով և թող չխոսի
  անհասկանալի:
Բրահմանը թող որ պատվից վախենա, ինչպես որ
  թույնից, միշտ արհամարհանքը թող ցանկանա
  որպես ամրիթա78.
Չէ՞ որ արհամարհվածը քնում է խաղաղ, խաղաղ
  արթնանում
Հանգիստ շրջում է այս աշխարհում, արհամարհողը
  կործանվում է:
Սրանով մաքրվելով կրկնածինը հարկավոր կարգով,
  երբ որ ապրում է գուրույի տանը,
Աստիճանաբար թող նա կուտակի վաստակն իր
  կրոնական ծես կատարելով, ինչը Վեդաներ
  սովորողների համար նշված է:
Հատուկ ասկետական սխրանքներով ու տարբեր
  ծեսերով, որ կանխագրված են կանոններով,
Բոլոր Վեդաները79 պետք է սովորի կրկնածինը
  Ուպանիշադները նաև սրանց հետ:
Ամենալավը կրկնածիններից, որ ցանկանում է
  ասկետական սխրանք կատարել,
Թող նա մշտապես սովորի Վեդան, զի այս աշխարհում
  դա է համարվում Բարձրագույն սխրանքը
  Բրահմանի:
Հենց այդ կրկնածինն է մինչ եղունգների վերջը
  կատարում ասկետի սխրանք,
Նա, որ կրում է ծաղկաշղթա և ամեն օր էլ Վեդա է
  կարդում, որքան կարող է:
Այն կրկնածինը, որ Վեդաները չի սովորում և հոգ է
  տանում ուրիշ գործերի,
Այս կյանքում արդեն, իր սերունդներով, շուդրայի
  վիճակում է հայտնվում արագ:
Համաձայն սրբազան հայտնություններով դրված
  կարգերի, կրկնածնի առաջին ծնունդը մորից
  ծնվելն է,
Երբ մունջա խոտից հյուսած գոտին են կապում նրան`
  երկրորդ ծնունդն է, երրորդը հաղորդակցվելն է
  զոհաբերության կատարումներին80:
Սրա հետ մեկտեղ նրա ծնունդը Վեդաներից, որը նշվում
   է մունջա խոտից գոտին կապելով,
«Սավիտրին» դառնում է նրա մայրը, հայրը դառնում է
  ուսուցիչը:
Այն պատճառով են ուսուցչին աշակերտի հայրը
   համարում, որ նա սովորեցնում է Վեդաները,
Քանզի ոչ մի ծես էլ չի կատարվում, մինչև մունջա
   խոտից գոտին կապելը:
Քանի որ շուդրային է նա հավասար, քանի չի ծնվել նա
  Վեդաներից
Եվ այդ պատճառով թող չարտասանի ոչ մի տեքստ
  գրված Վեդաների մեջ, բացի նրանցից, որոնք
  հիշելու ծեսին են կարդում:
Հաղորդակցվածի համար նախանշվում է կատարումը
  իր իսկ ուխտերի
Ու յուրացումը Վեդաների աստիճանաբար,
  կանխագրված կանոնները կատարելով:
Ում համար ինչ մորթի որ հաստատված է և ինչպիսի թել,
  ինչպիսի գոտի,
Ինչպիսի հագուստ և ինչ ձեռնափայտ, բոլորը
 պարտադիր են նրա համար, նույնիսկ իր
 ուխտերի կատարումներում:
Այն աշակերտը, որն ապրում է գուրույի մոտ,հետևյալ
 կանոնները թող նա կատարի,
Թող սանձահարի զգացմունքները, ավելացնելու
 համար վաստակը ասկետի սխրանքի
 կատարումներում:
Լվացվելով և մաքուր լինելով, շարունակաբար թող նա
 կատարի ջրի հեղումը աստվածներին,
Իմաստուններին ու նախնիներին, խոնարհումներ
 կատարի նա աստվածներին և փայտ հավաքի
 կրակի համար:
Պետք է խուսափի մեղրից ու մահից, բուրավետ
 յուղերից,  ծաղկաշղթայից,
Համեմունքներից81, նաև կանանցից, թթված բաներից`
 ուտելու համար, վնաս չպատճառի բոլոր
 էակներին, որոնք ապրում են,
Բուրավետ յուղերով իրենց օծելուց, կոլլիրիումից82,
 որով տեսողությունն են պահպանում լույսից,
 կոշիկ հագնելուց և անձրևանոց
 օգտագործելուց,
Սիրուց, զայրույթից, ագահությունից, երգել-պարելուց
 և նվագելուց որևէ գործիք,
Մոլի խաղերից, շաղակրատելուց, չար խոսքից, ստից,
Կանանց նայելուց ու նրանց հպվելուց, ուրիշներին
 վնաս չպատճառելուց:
Մշտապես թող որ նա քնի մենակ ու բաց չթողնի
 սերմերն իր երբեք.
Չէ՞ որ երբ ինքնակամ սերմեր է թողնում, նա իր իսկ
 դրած ուխտն է խաթարում:
Կրկնածին սանը, երբ որ քնի մեջ, իրենից անկախ սերմ
 է բաց թողնում,
Թող նա լվացվի և երեք անգամ էլ արտասանի հիմնը`
 «Կրկին ինձ մոտ»83:
Ամանեղենը ջրի համար ու ծաղիկների, կովի գոմաղբը,
 հողը և կուշչա խոտը
Պետք է բերել ինչքան պահանջվի ու ողորմություն
 պետք է հավաքել յուրաքանչյուր օր:
Մաքուր լինելով թող աշակերտը ուտելիք բերի այն
 ընտանիքներից, որտեղ որ զուրկ չեն Վեդաների
 գիտելիքներից
Եվ իրավունքից զոհ մատուցելու, ովքեր հայտնի են
 իրենց հատուկ զբաղմունքներով:
Ողորմությունը պետք չէ խնդրել գուրույի տանից, ոչ էլ
 սեփական հարազատներից` մոր կամ հոր կողմից.
Ուր բացակայում են ուրիշ տներ, նախ պետք է
 խուսափել առաջիններից, որ հիշվեց վերում:
Հիշատակվածների բացակայությամբ, ամբողջ գյուղով
 է հարկավոր անցնել,
Իր լռությունը պահպանելով ու զուսպ լինելով. թող նա
 խուսափի մարդկանցից, ովքեր մեղադրվել են
 մեղքերի մեջ:
Վառելիքը բերելով հեռու տեղերից, բաց օդում84 պետք
 է դասավորել այն
Եվ անդուլ կերպով երեկոյան ու առավոտյան
 օգտագործել այն որպես մատուցած զոհ սուրբ
 կրակին:
Երբ յոթ օրվա մեջ ողորմություն հավաքելը չի
 կատարվում, կրակ չի վառվում,
Եթե հիվանդ չէ աշակերտը, մաքրությունը85 կորցրածի
 ուխտն է պետք անել
Թող ողորմությամբ ապրի մշտապես ուխտ86
 կատարողը, մեկից ստացածը միայն թող ուտի.
Նրա համար, ով որ ուխտ է կատարում, ողորմությամբ
 ապրելը համարվում է պաս:
Ուխտ կատարողի ցանկության դեպքում, հրավիրված
 լինելով ծեսին, որ արվում է աստվածների
 պատվին ու նախնիների,
Որպես Իմաստուն87, թող նա ճաշակի այն ուտելիքը, որ
 մեկն է տվել. չի խաթարվում նրա ուխտն այս
 դեպքում:
Գործունեության այս կերպը, իմաստունները, բրահմանի
 համար են կանխատեսել:
Կշատրիների համար ու վայշյաների այս կանոնները չեն
 նախատեսվում:
Հարկադրող է գուրուն և կամ էլ հարկադրող չէ, պետք է
 աշակերտը ցուցաբերի
Ջերմեռանդություն, երբ սովորում է Վեդաները, ուսուցչի
 համար կատարի հարկավոր ծառայությունը:
Սանձահարելով մարմինը, խոսքը զգայարաններն ու
 գիտակցությունը
Հարկավոր է կանգնել` հարգանքով ծալելով ձեռքերը
 կրծքին, ուշադիր նայելով գուրույի դեմքին:
Աջ ձեռքը պետք է միշտ մերկացած լինի, իրեն դրսևորի
 բարեկիրթ ձևով,
Պետք է հագնված լինի վայելուչ, նրան88 երբ ասեն
 «նստիր», նա պետք է դեմքով դեպի գուրուն
 տեղ զբաղեցնի:
Միշտ հարկավոր է քիչ ուտել, երբ որ ներկա է գուրուն,
 հագնել վատ հագուստ ու կրել է պետք վատ
 զարդարանքներ.
Հարկավոր է գուրույից առաջ վեր կենալ, երեկոյան
 պառկել գուրույից հետո:
Չի կարելի գուրույին պատասխաններ տալ ոչ էլ խոսել
 նրա հետ
Ոչ պառկած, ոչ նստած, ոչ էլ ուտելիս,ոչ էլ թիկունքով
 կանգնած լինելով:
Պետք է կանգնած լինել, երբ նստած է գուրուն, պետք չէ
 մոտենալ,երբ կանգնած է նա,
Ընդառաջ գնալ մոտեցողներին և կամ վազողի ետևից
 վազել,
Ներս մտնել, որպեսզի նայել երեսին, եթե շրջված է,
 կանգնած է հեռվում, պետք չէ մոտենալ,
Պետք չէ կռանալ պառկածի վրա, նույնպես նրան, որ
 ցածրում է կանգնած:
Գուրույի ներկայությամբ տեղն իր պառկելու, նստելու
 տեղը ցածր պիտի լինի գուրույի տեղից.
Գուրույի ներկայությամբ չի կարելի նստել ազատ
 կեցվածքով:
Նույնիսկ գուրույի բացակայությամբ, առանց հարգալից
 էպիտետների89,
Պետք չէ արտասանել նրա անունը, կրկնել նրա
  քայլելու, կանգնելու, խոսքի ձևերը90: 
Որտեղ չարախոսում են գուրույի մասին, կամ  
 դատապարտում,
Աշակերտի ականջը փակ պիտի լինի, կամ էլ այդ տեղից
 թողնի հեռանա:
Չարախոսելու համար գուրույի մասին, նա դառնում է էշ91,
Դատապարտողը` շուն է դառնում, ուրիշից օգտվողը92
 դառնում է որդ, իսկ նախանձողը դառնում է
 միջատ:
Երբ, որ հեռվում է93, թող չվկայի ունեցած հարգանքը
 գուրույի հանդեպ, ոչ էլ կանանց մոտ94:
Երբ սայլի մեջ է և կամ էլ նստած, նախապես պետք է վեր
 ելնի տեղից, ողջունի նրան:
Գուրույի հետ նստել չի թույլատրվում քամուն հակառակ
 կամ նույն ուղղությամբ95:
Պետք չէ խոսել ոչինչ, որ հեռու է գուրույի լսողության
 շրջանակներից:
Աշակերտը իր հայր ուսուցչի հետ կարող է նստել սայլի
 մեջ, որը եզներն են քաշում
Եվ կամ ձիերը, կամ էլ ուխտերը, պարտեզում, ուր կան
 տերևներով, խոտով նստելատեղեր, մինդարին,
 քարին, փայտե աթոռին կամ էլ նավակում:
Իր ուսուցչի գուրույի ներկայությամբ, սանը, պետք է
 վարվի ինչպես իր ուսուցչի հետ:
Առանց գուրույի թույլատվության, իրավունք չունի սանը
 ողջունել իր իսկ պատվարժան բարեկամներին:
Շարունակական նույն ձևի հարաբերություն
 կանխագրված է այլ գուրուների96 հետ
Ովքեր սովորեցնում են գիտելիքներ իր բարեկամներին,
 պահպանում նրան ադհարմայից և ցույց են
 տալիս նրան բարիքը:
Լավ մարդկանց մշտապես պետք է վերաբերվել որպես
 գուրույի,
Ազնվականներին, որ արիներն են, այդ նույն ձևի մեջ,
 ապա գուրույի բարեկամներին ու որդիներին:
Գուրույի որդին, որ սվորեցնում է, թե ջահել լինի կամ
 նույն տարիքի և կամ էլ ինքը լինի աշակերտ
Զոհաբերություններ կատարելու մեջ, նա որպես գուրու
 արժանանում է խորը հարգանքի:
Թող աշակերտը չմերսի գուրույի որդու մարմինը,
 լողանալիս նրան թող չծառայի,
Թող չուտի մնացորդը գուրույի որդու և թող չլվա
             նրա ոտքերը:
Գուրույի կինը, եթե աշակերտի հետ նույն դասից է,
 պետք է հարգված լինի գուրույի նման,
Երբ նույն դասից չեն, պետք է հարգվի ոտքի կանգնելով
 ու խոնարհվելով:
Գուրույի կինը չպետք է հարկադրի աշակերտներին,
Լողանալիս, մերսելիս մարմնի մասերը և սանրվելիս:
Աշակերտները, ովքեր դարձել են քսան տարեկան և
 գիտեն, որ դա բարիք է ու մեղք,
Երիտասարդ կինը գուրույի չպետք է հարգվի սաների
 կողմից, փարվելով նրա կնոջ ոտքերին:
Կնոջ բնությունը այս աշխարհում տղամարդու համար
 վնասաբեր է,
Այդ իսկ պատճառով իմաստունները կանանցից
 շարունակ զգուշանում են,
Որովհետև կինը ընդունակ է  տղամարդուն տանել
 անճիշտ ուղիով և այն էլ ոչ միայն տգետ-հիմարին,
Այլև գիտունին, որ ենթարկված է կրքի, զայրույթի
 իշխանությանը:
Միայնության մեջ պետք չէ մնալ մոր, քրոջ, նույնիսկ
             իր աղջկա հետ
Չէ՞ որ հզոր են զգացմունքները, նրանք կարող են
 գիտուն մեկին էլ գայթակղել:
Պատանի աշակերտը եթե ցանկանա, կարող է
 խոնարհվել մինչև գետինը,
Գուրույի երիտասարդ կնոջն ասելով որ «ես այսինչն եմ»:
Երկար ժամանակով բացակայությունից
 վերադառնալով, կարող է փարվել ոտքերին
Եվ օրը` օրին ողջունել գուրույի կնոջը, հիշելով
 դհարման բարեգործներին:
Որպես այն մարդը, որը փորում է փոխարինողով
 հասնում է ջրին,
Այդպես գիտելիքների հասնում լսողը, բոլորին, ինչ որ
 իր գուրուն ունի:
Աշակերտը կարող է սափրված լինել, կամ մազեր կրել
 և կամ մազափունջ ունենալ գլխին:
Եվ թող արևը մայր չմտնի ու չբարձրանա, երբ նա քնած է:
Թե դիտավորյալ է քնով անցնում արևածագին, կամ ոչ
 դիտավորյալ, երբ մայր չի մտել,
Պետք է ծոմ պահի նա հաջորդ օրը և ցածր ձայնով
            «Սավրիտրի» պիտի նա արտասանի:
Չէ՞ որ քնողը արևածագից հետո և առաջ` արևամուտից
             չի կատարում իր ապաշխարումը և մեղք է
             բարդում իր հոգու վրա:
Մաքրվելով ջուրը կում-կում խմելով, կենտրոնանալով,
             թող առավոտյան ու երեկոյան աղջամուղջներին
Մշտապես նստի մաքուր մի տեղում, ըստ կանոնների
  թող նա կրկնի աղոթքը, որը դրա համար է
  կանխագրված:
Եվ եթե կինը, կամ էլ ծնվածը ապօրինի97ինչ-որ լավ
  բան են կատարած լինում
Ապա թող ինքն էլ այդ լավ բանն անի, ինչպես
  թույլատրելի բոլոր գործերը, որոնցից սիրտը
  հաճույք է ապրում:
Բարիք է համարվում երբ միասին են դհարման, իր հետ
  հարստությունը, ցանկությունը և հարստությունը,
Միայն դհարման, այս աշխարհում բարիք համարում են
  միայն ու միայն հարստությունը. բայց
  ճշմարիտն այս երեքի միասնությունն է:
Բրահմայի մարմնավորումը` ուսուցիչն է, հայրը
  մարմնավորումն է Պրաջապատիի, մայրը
  մարմնավորումն է փրիթհիվիի98, հարազատ
  եղբայրը` իր իսկ մարմնավորումն է:
Ուսուցիչը, հայրը, մայրը և ավագ եղբայրը պետք չէ որ
  լինեն արհամարված, և կամ էլ վիրավորված
  Բրահմանի կողմից:
Ծանոթությունները, որոնք կրում են ծնողները, երբ որ
  մարդիկ են աշխարհ բերում,
Նույնիսկ հարյուր տարում դրանք չեն կարող
  հատուցված լինել:
Դրա համար էլ շարունակաբար նրանց պետք է շատ լավ
  բաներ անել,
Նաև ուսուցչին, քանզի երբ երեքն այդ բավարարված են
  հենց դրանով էլ կատարվում է ասկետի սխրանք:
Խոնարհ լսելը այս երեքին, համարվում է ասկետի
  բարձրագույն սխրանք.
Եվ առանց նրանց համաձայնության պետք չէ կատարել
  մեկ այլ դհարմա:
Չէ՞ որ այս երեքը երեք աշխարհ են, երեք աշրամներ99,
  երեք Վեդաներն են, երեք կրակ են համարում
  նրանք:
Հայրը իսկապես կրակ է, գարհափաթյա100, մայրը
  դաքշինագնի101,
Գուրուն համարվում է ահավանիյա102. այս երեք կրակը
  արժանի են խորը հարգանքի:
Եթե քամահրում է նա այս երեքը, նույնիսկ երբ դարձած
  է լինում տնատեր,
Նա ճառագելով իր մարմնի լույսը, երանություն է ապրում
              երկնքում աստվածների պես:
Մորը հարգելով, նա այս աշխարհն է իրենով անում,
Հորը հարգելով, միջին աշխարհը, գուրույին լսելով`
  Բրահմայի103 աշխարհն է դառնում իրենը:
Նրա՛ համար է բոլոր օրենքները կատարելի, ով
  հարգանքով է վերաբերվում այս երեքին էլ.
Նա, ով չի հարգում, նրա համար էլ բոլոր ծեսերը
              անպտուղ են:
Քանի ապրում են այդ երեքը, այդքան ժամանակ թող
  ուրիշ բան չանի, բացի հարգելուց.
Պետք է ընդառաջ գնալ միշտ նրանց, ուրախանալով
  հաճելին անել և օգտակարը:
Պետք է հաղորդել նրանց ամեն ինչ, ինչ ինքը
   ցանկանում է կատարել մտքով,
Խոսքով ու գործով, նրանց թույլտվությամբ հանուն
  աշխարհի ապագա կյանքի:
Չէ՞ որ այս երեքի հարգանքով է մարդը պարտքն իր
  կատարում. բարձրագույն դհարման է, դա
  ակներև է:
Մյուսը104 համարվում է ներքին դհարմա:
Հավատով առլցունը կարող է մաքուր գիտելիք ստանալ
  նույնիսկ ցածրածնից,
Բարձրագույն դհարման` ցածրում եղողից, վատ
  ընտանիքից105, ինչը որ գանձ է կանանց
              շրջանում:
Նույնիսկ թույնից էլ կարելի է ամրիթա հանել, նույնիսկ
 երեխայից հնարավոր է ստանալ խորհուրդ,
Նույնիսկ թշնամուց լավ վարվելակերպ, նույնիսկ
 անմաքուրից ստանալ ոսկի:
Կանայք` գանձեր են. գիտելիքը, դհարման,
 մաքրությունն ու լավ խորհուրդը,
Անմեղ արհեստները106 կարելի է սովորել
 յուրաքանչյուրից:
Ծայրահեղ վիճակների ժամանակներում կանխանշվում
 է Վեդաները ուսումնասիրել նույնիսկ նրանց
 համար, որ բրահման չեն
Նույնպես և պատիվն, հարգանքը այդ գուրույին, քանի
 շարունակվում է ուսուցումը:
Թող աշակերտը, որ ձգտում է վերին երանությանը, թող
 իր ողջ կյանքը չապրի այն տանը, որ
 ուսուցչինն է ու բրահման չէ,
Ոչ էլ թող ապրի այն տանը, որը որ ուսուցչինն է ու 
 բրահման է, բայց Վեդաները շատ վատ գիտի:
Բայց երբ աշակերտը գերադասում է գուրույի տանը
 ապրել շարունակ,
Թող ծառայի նրան ջանասիրաբար, մինչև ազատվի
 ունեցած մարմնից:
Այն բրահմանը, ով որ ծառայում է իր գուրույին մինչև
 վերջնական քայքայում մարմնի,
Նա գնում է ուղիղ դեպի կացարանը բրահմայի, որը
             հավերժ է:
Դհարման գիտցողը թող ոչինչ նախապես գուրույին չտա
Եվ սակայն վերջում, վերջին լվացմանը գուրույի տանը,
 նրա թույլտվությամբ պետք է առաջարկի նա
 ինչ կարող է, սովորեցնելու համար որպես վարձ:
Պետք է տալ այն, ինչը հարմար է նրան. դաշտ,
             ոսկի ու կով, ձի, անձրևանոց,
Ծայրահեղ դեպքում` հատիկ, կոշիկներ, հագուստ և կամ
 էլ կանաչեղեն:
Երբ ուսուցիչը մահանում է, հարկավոր է շարունակել
 ծառայությունը նրա որդուն107,
Օժտված լավագույն հատկություններով, կնոջը և կամ էլ
 սապինդային108.
Եթե սրանցից ոչ մեկն այլևս կենդանի չէ, սրբազան
 կրակը պետք է պահպանել,
Ցերեկը՝  կանգնած, գիշերը՝ նստած և այս ձևով էլ
 ավարտել կյանքը:
Բրահմանը, որ այդպես է ապրում, պահպանելով ուխտը
 աշակերտության,
Բարձրագույն կացարանն է նա ուղևորվում իր մահից
 հետո և այս աշխարհում չի վերածնվում»:

Այսպիսին է Մանուի դհարմաշաստրայում, բհրիգույի շարադրած երկրորդ գլուխը:

Գլուխ  II 
Մեկնություններ
1-…խրախուսվում – որովհետև այն տանում է ոչ թե վերջնական ազատագրում, այլ դեպի նոր վերածնունդների:
2-…ժուժկալություն – ուխտ ասելով նկատի ունի գործողություն, որ ենթակա է կատարման ամբողջ կյանքի ընթացքում. օրինակ՝ սնատակի ուխտը, աշակերտի ուխտը և այլն:
Դհարման նախատեսում է նաև ժուժկալություն. օրինակ՝ կենդանի էակներին չվնասելը:
3-…ճշմարիտ-համաձայն Վեդաների կարգագրերի՝
չսպասելով որևէ պարգևի կամ վարձատրության:
4-…այս կարգագրերով – հավանաբար նկատի ունի այս շաստրայում եղած կարգագրերը:
5-…ամբողջ Վեդան – որոշ աստվածաբաններ Աթհարվավեդան չէին միացնում մյուս Վեդաներին:
6-…վարվելակերպը բարեգործ մարդկանց – մեկնաբանները ձգտում են տարբերություն գտնել չիլա՝ գիտեցողների վարվելակերպ և աքարա՝ բարեգործների վարվելակերպ, բայց հավանաբար սրանք շատ մոտ հասկացողություններ են:
7-…բավարարված լինելը – մարդու հաստատուն լինելը այն է, որ ինքը համոզված է իր գործունեության բարեմտության մեջ. (այն դեպքերում, երբ բացակայում են հեղինակավոր հրահանգները, կամ էլ երբ կա ընտրության հնարավորություն):
8-…այս ամենն – այս շաստրան:
Գիտելիքների աչքով – քերականության, տրամաբանության, փիլիսոփայության օգնությամբ:
9-…անաստված – նկատի ունի բուդդիստներին չարվակներին (փիլիսոփա մատերիալիստներին)
10-…այս բանաստեղծության առաջին մասը բացատրվում է այնպես, որ դհարման ուսումնասիրել ցանկացողներից նըրանց նկատմամբ է կիրառվում, ովքեր աշխարհիկ նպատակներ չունեն, քանի որ նրանք ովքեր ուսումնասիրում են դհարման և ունեն աշխարհիկ նպատակներ՝ օգուտ, շահ, հարստություն, դրանից հոգևոր հարստություն չեն ստանում:
11-…
12-…այստեղ նկատի է առնվում վերին երեք դասերի տղամարդկանց: Կանանց և շուդրաների համար կարող են ծեսեր կատարվել, բայց առանց մանթրաների արտասանության (տես.11. 61,X. 127)
13-…Սարասվատի – հնում սա եղել է մեծ գետ, բայց հետագայում չորացել է: Նրա չոր հունը պահպանվել է: Համարվում են, որ Սարսուտի գետը հին Սարասվատիի մնացուկն է:
Դրիշադվատի – այսօր այդ անունով գետ չկա, հնարավոր է, որ դա Գհագգարն է:
14-…Կուրույի դաշտը – դաշտավայր է հարյուր կիլոմետր դեպի հյուսիս Դելլի քաղաքից: Սա այն տեղն է, ուր տեղի ունեցած ճակատամարտը «Մահաբհարագա» էպոսում գլխավոր իրադարձությունն է:
15-…Բրահմարիշի – Բրահմանական րիշի, սուրբ իմաստուն:
16-…Հիմավատ – Հիմալայների լեռնաշղթան:
17-…Վինաշանա – այն տեղը, ուր անհետանում է Սարասվատի գետը:
Պրյագա–արդի Ալլահաբադ քաղաքը:
Մատհյադեշա – բառացի՝ «Միջին երկիր» հնարավոր է գիտակցվում է՝ «միջին սրբության»:
18-..Արյավարտա – արիների երկիր:
19-…Մլեչչհիների – բարբարոսներ, ժողովուրդներ, որոնց համար խորթ է մշակույթն ու կրոնը:
20-…ուխտերի – նկատի ունի այն ուխտերը, որոնք պահում են աշակերտները Վեդաների որոշ մասեր սովորելիս. դրանք են՝ հրաժարվելը մսից, մեղրից և այլն:
21-…զոհաբերությունը կրակի վրա – այսինքն՝ սըրբազան կրակի համար ամենօրյա վառելիք բերելը:
22-…եռակի սրբազան գիտելիքների – երեք Վեդաների գիտելիքները:
23-…զոհաբերություն – նկատի ունի աստվածներին մատուցվող զոհերը նաև իմաստություններին ու նախնիներին:
24-…որդիներին – որդիներ ծնելը համարվում էր բարեգործ վարվելակերպի անհրաժեշտ մասը:
25-…ճաշակելը ոսկի – նկատի ունի երեխայի առընչվելը ոսկու հետ, ձեռք տալը այդ մետաղին, կամ դրանից պատրաստված որևէ իրի, օրինակ՝ մատանու:
26-…ծառայության – պետք է այնպիսի անուններ տրվեն, որ այս բանաստեղծության մեջ է, կամ էլ այնպիսիք, որոնք նախորդում են: Բրահմաններին պետք է տրվեն աստվածային անուններ, ինչպես նաև իմաստունների, որոնք ավարտվում են քարման-ով (պաշտպանություն) ջակամին՝ պարոն, բնութի՝ բարիք և այլն: Կշատրիների՝ «հպատակներին պաշտպանող», «անհաղթահարելի մենամարտում» և այլն: Ուսուցչինն Վայշյաներին՝ «մեծ հարստություն ունեցող», «շատ կովեր ունեցող» և այլն: Շուդրաներին՝ արհամարհական անուններ՝ քրփանակա-մուրացիկ, դասա-ստրուկ վերջավորությամբ և այլն:
27-…վերջին ակնարկն է, որ թույլատրում է ընտանեկան հատուկ սովորույթների՝ վերաբերող բոլոր ծեսերին:
28-…այդ ձեռնադրումը պատկանում է երեք բարձր դասերին և կայանում է նրանում, որ կապվում է սրբազան ժապավենը, «Սավիտրիի» ընթերցման ուղեկցությամբ. (տես՝ 11.38, 169, 170 և 11.38-ի մեկնությունը)
29-…բոլոր մեկնաբանները համաձայն են, որ նկատի է առնված ոչ թե երեխան, որ ծես է կատարում, այլ նրա հայրը:
30-…Սավիտրի – բանաստեղծություն ուղղված արևին, սա կոչվում է նաև գայաթրի – սրանց կարդալու ժամանակը ձեռնադրման ժամանակն է:
31-…վրատյաներ – տես X .20.
32-…բրահման – աշակերտը ձեռնադրման ժամանակներից անցնում էր կյանքի չորսը շրջաններ. աշակերտ, տանտեր, ճգնավոր և ասկետ (տես՝ VI.87 և մյուսները): Հետո շարադրվում է բրահմանի դհարման՝ կյանքի բոլոր շրջանների համար:
33-…Ողորմություն հավաքելը աշակերտի համար համարվում էր պարտադիր:
34-…Գուրու – ուսուցիչ-հայր, դաստիարակ. գուրույի տանը ապրելու ընթացքում աշակերտը ստանում էր բրահմանի համար անհրաժեշտ սրբազան գրվածքների գիտելիքները, սովորույթներն ու ավանդույթները, ձեռք էր բերում կյանքի նկատմամբ որոշակի հայացք և մտածելակերպ, կոփում էր բնավորությունը: Աշակերտի համար Գուրուն երկրորդ՝ հոգևոր հայրն էր:
35-…միշտ – սա վերաբերում է իր կյանքի բոլոր շրջաններին:
36-…գլխի վրա – նկատի ունի բերանը, աչքերը, քթանցքները և ականջները:
37-…չուտի միջին հատվածում – սովորաբար ուտում էին երկու անգամ – առավոտ-երեկո:
38-…Ձեռքի մասով – բացատրությունը՝ հաջորդ բանաստեղծությամբ:
39-…հոգու տեղը – մեկնաբանները գտնում են, որ նկատի ունի սիրտը:
40-…Մանթրա – Վեդաների բանաստեղծական մասերը. մանթրաների ժողովածուները կոչվում սամհիտիներ: Արտասանել է պետք այն մանթրաները, որոնք արտասանվել են թվարկած առարկաները առաջին անգամ ստանալիս:
41-…երկրորդ ծնունդը – որոշ մեկնաբանների կարծիքով ձեռնադրումը իրական ծնունդ է, քանի որ չձեռնադրվածը հավասար է չծնվածին:
42-…բրահմանջալի – բառացի՝ «Բրահմայի փառաբանություն» (Վեդաներ) – հարգանքով ողջունում,  ձեռքերի մատները դասավորվում է այնպես, որ ափերի արանքում տարածություն է մնում և այս դիրքով տարվում է դեպի ճակատը (տես՝ հաջորդ բանաստեղծությունը):
43-…մաքուր հագուստով – բառացի՝ «թեթև հագնված». ուրիշները հասկանում են հագուստ, որ էժան է գուրույի հագուստից:
44-…«ՕՄ» – միավանկ բառ, որ առանձնանում է հատուկ սրբությամբ և միստիկական իմաստով: Բառը կազմված է երեք հնչյունից (ա+ու+մ), որը արտացոլում է երեք Վեդաները կամ, ավելի ուշ` հինդուիստական եռյակը. ա-Վիշնու, ու-Շիվա, մ-Բրահմա:
45-…կորչում է անհետ – չի հասցնում հոգևոր վաստակի:
46-…պավիտրա – կուշչա խոտը, կամ մաքրող աղոթքները:
47-…բհուհ, բհուվահ, սվահ – սրբազան բառեր, որոնք ներկայացնում են` բհուհ-հող, բհուվահ-եթեր, սվահ-երկինք: Սրանք արտաբերում են «ՕՄ» հնչյունը արտասանելուց հետո, բոլոր բարեպատիվ հավատացիալները` աղոթքի սկզբից:
 *-շեշտված ոտք – նկատի ունի բանաստեղծական ոտքը:
48-…Սավիտար – տես՝ 11.30-ի մեկնությունը:
49-…Բրահմոյին է միանում – տես՝ I.11-ի մեկնությունը:
50-…անհետանում են – այն բանից հետո, երբ վաստակը` ձեռք բերված կատարելությամբ, վերջանում է:
51-…սուրբ բանաձևերով – նկատի ունի «ՕՄ», «Վյհրիտի» և «Սավիտրի»:
52-…Պակայաջները – մեկնաբանների մեծամասնության համոզմամբ, դա չորս մեծ զոհաբերություններն են` հինգից (տես՝ III. 70.) նախնիներին, աստվածներին, ոգիներին ու մարդկանց:
53-…բոլոր էակներին – որ կենդանիներ չզոհաբերի: Ընդհանրապես II.76-87  բանաստեղծությունները հակասում են այս շաստրայի ուրիշ տեղերին (տես` III. 75-76) և, հնարավոր է, համարվում են ավելի ուշ շրջանի:
54-…ձեռքբերումների (հաջողության իմաստով) – հասնում է  իր ցանկությունների կատարմանը (բարեկեցությունը այստեղ ու վերջնական ազատագրմանը` մահից հետո):
55-…իմաստությունը – զգացմունքները հսկելու կարողությունը, կամ ճշմարտության իմացությունը:
56-…չհյուծելով մարմինը – այսինքն ձեռք չառնելով մարմնի մահացման դաժան միջոցներ, որոնցով, իբր, մարդը հնարավորություն է ստանում ունենալ գերբնական ունակություններ:
57-…Վեդաների լրացուցիչ տակտատները – Վեդանգաներ (վեդաների անդամ) – օժանդակ առարկաներ, որոնք ենթակա են ուսումնասիրության` ճիշտ ընթերցանության, հասկանալու և օգտագործելու համար Վեդայական զոհաբերությունների ժամանակ: Վեդանգաները վեցն են. 1) կալիպա-ծեսի կարգագիր, 2)շիկշա-հնչյունաբանություն, 3)չհանդաս-բանաստեղծական մետրիկա, 4)նիրուկտա-էթիմոլոգիա և բառարան, 5)վյակարանա-քերականություն, 6)ջյոտիպա-աստղագիտություն:
58-…չպահպանել ընդմիջումները – ի տարբերություն բուն Վեդաների ընթերցանությանը. Վեդաների ընթերցանությունը դադարեցնելու պայմանների մասին տես IV. 101. և հետո:
59-…Բրահմասաթթրա – զոհաբերություն Բրահմային:
60-…«վաշաթ» – այս բառը արտասանվում է Վեդաների ընթերցանությունը ավարտելիս: Բնական անբարենըպաստ երևույթները պահանջում են դադարեցնել Վեդաների ընթերցանությունը և այդ ժամանակ գոչում են «վաշաթ», բայց ամենօրյա տեքստերը չեն պահանջում ընթերցանության դադարեցում:
61-..կաթը, թթված կաթը(մածունը գուցե), կովի կարագը ու մեղրն իր հետ – որոշ մեկնաբաններ այս բառերը դիտում են որպես մարդկային կյանքի չորս նպատակների խորհրդանիշեր (կրոնական վաստակ, առողջություն, հաճույք և ազատագրում):
62-…Այս ծեսի կապակցությամբ տես III.3-4:
63-…«Բհոհ» – դիմելիս նշանակում է. «Օ՜ պարոն»:
64-…բրահման – մեկնաբանների մեծամասնությունը համարում է, որ այս բառը, տվյալ դեպքում հասկացվում է որպես բոլոր կրկնածիններ:
65-…շուդրային – այս բանաստեղծությունից հետևում է, որ շուդրաներին հարկավոր չէ ողջունել այն կարգով, ինչպես կանխագրված է վերը նշված կանոններով:
66-…բհավաթ – դիմելուց` ով բարեպատիվ:
67-…ծեսերի – հնարավոր է հասկանալ նաև` զբաղմունքի տեսակը:
68-…Կալպա – ծեսի կանոններ:
Ռահասյա–ուպանտշադներ, որ պարունակում են միստիկ գիտելիքներ:
69-…վեդանգաներ – տես այս գլխի 57 մեկնությունը:
70-…Գուրու – հայր ուսուցիչ:
71-…Ագնյադհեյա – մշտապես այրվող սրբազան կրակը առաջին անգամ վառելու ծեսը:
72-…Ագնիշտեմա – կրակի աստծո պատվին կատարվող գարնանային հնգօրյա տոնակատարություն (տրնդեզ):
73-…մարը գերազանցում է իր հարգանքով հորն հազար անգամ – սա մայրիշխանությանը հատուկ պատկերացումների մնացուկ է: Հին մեկնաբանները այս բանաստեղծությունը համաձայնեցրել են հաջորդ երկուսի հետ, որ հակասական է իր իմաստով: Բայց հավանականն այն է, որ երկու հակասող կարծիքները դրված են որպես հին ավանդությունների հիմքեր:
74-…II. 154-158 – բանաստեղծությունները առածի բնույթ ունեն. սրանք հանդիպում են ուրիշ շատ շաստրաներում և «Մահաբհարագա» էպոսում: 
75-…էակներին – տվյալ դեպքում` աշակերտներին:
76-…տառապանք չպատճառելով – ըստ մեկնաբանների, նրանց պետք չէ ծեծել պարանով, կամ էլ բամբուկի փայտերով:
77-…Վեդանգա – բառացի` «Վեդաների վերջը»: (Վեդայի վերջին մասը). ենթադրվում է, որ սրանք Ուպանիշադներն են:
78-…Ամրիթա – անմահության խմիչք: Այս բանաստեղծությունը խորհուրդ է այն աշակերտներին, ովքեր գնում են ողորմություն հավաքելու:
79-…բոլոր Վեդաները – այսինքն` Վեդան անգաների հետ (Վեդանգաները):
80-…Այսպիսով, համարվում էր, որ կրկնածինը կարող էր ստանալ նաև երրորդ ծնունդը:
81-…համեմունքներից – մրգահյութեր, շաքարեղեգն և այլ քաղցր բաներ ու յուղ և այլն:
82-…Կոլլիրիում – քսուք, որ քսվում է թերթերունքներին արևի ճառագայթների ներգործությունը նվազեցնելու համար:
83-…«Կրկին ինձ մոտ» Տայտտիրիյա Արանյակա I.30.:
84-…բաց օդում – այսինքն` ոչ տանը, ոչ էլ հողի վրա, այլ տան տանիքին կամ որևէ այլ մաքուր տեղում, որպեսզի վառելիքը պահպանվի մաքուր և որ այն չորանա:
85-…ծեսը նկարագրված է XI. 119-124.
86-…ուխտ կատարողը – նկատի ունի աշակերտին. աշակերտությունը դիտվում էր որպես ուխտի կատարում:
87-…իմաստունի պես – սա իր իմաստով, հավանաբար համապատասխանում է ուխտ կատարողին:
88-…Նրան – նկատի ունի աշակերտին:
89-…հարգալից էպիտետներ – ուսուցչի անվանը ավելացվում են հարգանքի հետևյալ էպիտետները. ուփադհյայա, աչարյա, բհաթթա:
90-…քայլելու, կանգնելու խոսքի ձևերը – հնարավոր է, որ նկատի ունի ձեռք առնելը:
91-…դառնում է էշ – այստեղ և հետո նկատի ունի վերածնունդները ապագայում:
92-…Ուրիշից օգտվողը – հավանաբար` գուրույի բարությունից: Մեկնաբանները այս արտահայտությունը բացատրում են այսպես. «առանց Գուրույի թույլտվության մուրացկանությամբ ձեռք բերվածի լավ մասի ուտողը»:
93-…երբ որ հեռվում է – այսինքն երրորդ անձի միջոցով
94-…ոչ էլ կանանց մոտ – եթե գուրուն գտնվում է իր կնոջ միջավայրում:
95-…քամուն հակառակ, կամ նույն ուղղությամբ – այն բանի համար է, որ պատահական թուքը չզարնվի նրանցից մեկի երեսին:
96-…Գուրու – այստեղ նկատի ունի դասատուին:
97-…ապօրինի – նկատի ունի խառնածիններին: Թարգմանիչները նկատելիորեն տարբեր մոտեցումներ ունեն այս բանաստեղծությանը:
98-…Փրիթհիվվի – երկիրը և երկրի աստվածուհին:
99-…երեք աշխարհ – երկիրը, եթերը, երկինքը: 
…երեք աշրամներ – որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ դա կյանքի երեք շրջաններն են` (աշակերտ, տան տեր, ճգնավոր), մյուսները` վերջին երեքը (տան տեր, ճգնավոր, ասկետ)
…երեք կրակ – տես հաջորդ բանաստեղծությունը:
100-…Գարհափաթյա – ընտանիքներում պահպանվող սրբազան կրակ, որ փոխանցվում է սերնդե-սերունդ, որից էլ վերցվում է զոհաբերության համար կրակը:
101-…դակշինագնի – կրակ, որ վերցված է գարհափաթյայից և տեղադրվում է նրանից հարավ:
102-…ահավանիյա – կրակ, որ վերցվում է Գարհափաթյաից, նրա վրա այրվում են մատուցած զոհը. (յուղ, ձեթ և այլն):
103-…Բրահմայի աշխարհը – երկիրը համարվում է ցածր աշխարհ, եթերը` միջին, երկինքը բարձրագույն աշխարհն է Բրահմայի:
104-…Մյուսը – կրոնական ծեսերի կատարումը:
105-…238-241 – բանաստեղծությունները չեն համապատասխանում X.1-ին. Հնարավոր է, որ դրանք վերաբերում են ավելի ուշ շրջանի:
106-…Անմեչ արհեստները – նկարչությունը և այլն. սրանց հակառակ` լվացքը, կտորեղենի ներկելը և այլն:
107-…ծառայությունը նրա որդուն – երախտագիտության արտահայտություն:
108-…սապինդային – որ իրավունք ունի պինդա ճաշակելու (պինդա-զոհաբերությունը նախնիներին) հիշատակության ճաշկերույթին: Նրանց հետ հաշվի էին նստում հարազատները յոթ սերունդ շարունակ:

Մանու՝ Ռոբերտ Մանուկյան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։