ՋՐՀԵՂԵՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՈՑ ԱՌԱՍՊԵԼԸ

ՋՐՀԵՂԵՂԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՈՑ ԱՌԱՍՊԵԼԸ

     Գիտենք, որ Գիլգամեշը, շումերական դյուցազնավեպի հերոսներից մեկը՝ հինգերորդ ՈՒրուկի առաջին հարստության տասներկու արքաներից, գնում էր «անմահների երկիրը» և «սուրբ օրենքների երկիրը»… Ովքեր էին այդ «անմահները» և որո՞նք էին այդ երկրի «սուրբ օրենքները»:
     Անմահներն էին Մանուն և իր հետ յոթ իմաստունները,     իսկ օրենքները Մանուի հեղինակած օրենքներն էին՝ արիների համար: Հայ արիները մուտք են գործել Հնդկաստան այդ օրենքներով: Նաև՝ առասպելով, որը ռուսերեն արձակ տեքստից չափածո թարգմանությամբ (բնագրում չափածո է) կներկայացվի ստորև: Հայ արիների այդ առասպելը Հնդկաստանում էական փոփոխության չի ենթարկվել, բացի նրանից, որ նրա նավը կանգ է առնում Հիմալայներում, մասնավորապես՝ Հիմավաթ սարի կատարին: Այստեղ նա ստեղծում կամ վերաստեղծում է կյանքը երկրի վրա… նաև մարդուն: Մանուն հայ արիների և հետո արդեն հնդիկների աստվածն է, ու վերաստեղծելով մարդուն, պետք է ստեղծեր ի’ր նման: Մինչդեռ գիտենք, որ հազարամյակներ շարունակ այդ լեռնաշղթայի բնակիչները մոնղոլոիդ են (Դալայլամայի և ուրիշ ժողովուրդներ): Իսկ հնդիկ ժողովրդի արիական շերտը եթե արմենոիդ չէ, ապա մոնղոլոիդ էլ չէ: Հայ արիները իրենց նախահայր աստծուն այլ ժողովուրդների մոտ էլ աստվածացնելու համար գնացել են փոխզիջման, որովհետև ՀԱՅԱՐԻ հզոր իմաստունների համար միևնույն չէ՞ր, թե որտեղ է վերաստեղծվել կյանքը, մանավանդ որ դա առասպել էր, իսկ հնդիկների համար Հիմավաթը սուրբ սար է համարվում: Իրականը գոյություն ունեցողը, օրենքներն էին, որոնցով պիտի ապրեին և’ արիները և’ հնդիկները:
       Այդ օրենքներից շատ շատերը գործել և գործում են մեր ազգի ներսում հիմա էլ, որոնցում պարզ դիտվում է մեր բարոյահոգեբանական կերպարը: Օրինակները՝ շա՛տ,  …քնածի վրա չհարձակվելը, թշնամի վիրավորներին օգնելը, ծեր ու մանուկի, կանանց վրա սուր չբարձրացնելը, հյուրընկալելն ու հյուրասիրվելը… էլի կան, շա՛տ-շա՛տ են: Մանուի այս և բազմաթիվ այլ օրենքներն են, մի ստվար օրենսգիրք, որով ապրել է Արմանու (արիման, արյաման (հնդիկներ), էրմանի, հերմանի, արմեն) ազգը: Հնդիկները նույնպես: Ինչու՞ միայն հնդիկները: Այդ օրենքներով ապրել ցանկացողներից մեկն էլ Գիլգամեշն էր, որ ձգտում էր իր ժողովրդի մեջ այդ օրենքներով անմահանալ: Կարելի է, իհարկե, ընդարձակվել, բայց այս մեկն էլ ասեմ. Հայոց բոլոր երեխաներին ասում են մանու-կներ՝ Մանուի որդիներ:
        Համոզված լինելով, որ ջրհեղեղի մասին բուն հայկական առասպելը Մանուինն է, համարձակորեն, իր բնական տեսքով (չափածո), զետեղում եմ Արամ՝ արքայից արքա վիպերգությանս մեջ, և Մանուին իջեցնում Արարատ սարի վրա:
    Խորին խոնարհումով շնորհակալություն եմ հայտնում հնդիկ ժողովրդին, հատկապես արիական շերտին, որ հազարամյակներ շարունակ պահել – պահպանել է Հայոց առասպելը:


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։