Լսիր այս խոսքը

Լսիր այս խոսքը, անգին բարեկամ,
Այսօրվա գործդ մի թողնիր վաղվան,
Թե ժամանակին անես ամեն բան,
Կյանքդ կհոսի հունով բնական:

Այս խոսքն իմաստուն ես չեմ հնարել,
Ձեզ նման ես էլ այն շատ եմ լսել,
Դարերի միջով այն մեզ է հասել,
Մենք էլ կրկնել, բայց չենք հասկացել:

Տվել եմք նրան աշխարհիկ բնույթ
Եվ գործն ու կյանքը սարքել ենք զուտ նյութ,
Ճանապարհն այս՝ դեպ խավար ու մութ
Մեզ դարձրել է անգետ, չար ու բութ:

Ինձ հասկանալու համար, բարեկա՛մ,
Եկ դիմենք քեզ հետ մտքին բանական
Եթե չես կարծում, որ նախնիներդ կապիկ են եղել
Ուրեմն քեզ էլ, մեր ամենազոր տերն է արարել:

Ուրեմն այսօր մաքրենք այն կեղտից
Որպես գլխավորը, բոլոր գործերից:
Շատ ուշ կլինի, մի պահեք վաղվան
Մահվան հաջորդն է աստծո դատաստան:

Սարգիս Հովիվյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։