Հաճախ են մարդիկ իրար հարցնում,
Որտեղի՞ց մարդը և ո՞ւր է գնում,
Ոմանք կապիկն են սկիզբ համարում
Ոմանք էլ ասում՝ աստծո արարում:
Թե որ կապիկից մարդ առաջանար,
Կապիկը ինքը, շատ կզարմանար,
Ասենք մարմինը մի քիչ նմանվեց,
Բա հոգին ինչպե՞ս խիստ ապականվեց:
Չէ՜, Մարդուն հաստատ աստված արարեց
Ու բարի ճամփա նա նրան մաղթեց,
Մարմինը տվեց նրան Երիվար,
Հողեղեն կյանքում դա շատ է հարմար:
Թե երիվարիդ դու ճիշտ խնամես,
Պահես միշտ մաքուր, չափով կերակրես,
Նա աշխույժ, Թեթև, քեզ կհասցնի
Նշված կայարան, սպասվող պահի:
Այդ կայարանի անունը մահ է,
Բոլորիս համար դա միայն պահ է,
Լքում ենք այնտեղ մենք երիվարը
Ու հիշում անցած մեր ճանապարհը:
Կասկածներն էստեղ միշտ փարատվում են
Նյութն ու մարմինը Էստեղ ատվում են
Գալիս է միակ խոր զղջման պահը
Սա է մեզ անհայտ մնացած մահը:
Սրանից հետո աստծո դատաստան,
Ապրած մեր կյանքի դիմաց պատասխան
Թե, որ համարվենք մենք դեռ պիտանի
Ողորմած Տերը թող, որ մեզ ների:
Սարգիս Հովիվյան




Armenian