Փ Ա Ռ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

Փ Ա Ռ Ա Բ Ա Ն ՈՒ ՄՓա՜ռք Արարողին՝ մեր Հայր Արային,
Փա՜ռք ԱստվածաՄայր Անահիտին,
Փա՜ռք վիշապաքաղ զորեղ Վահագնին,
Փա՜ռք սիրո դիցուհի չքնաղ Աստղիկին,
Փա՜ռք  խորունկ աստված Արտավազդ-Միհրին,
Փա՜ռք Հայ-Արիական մեր Աստվածներին…
Փա՜ռք քեզ ԱրԷգԱկ՝ մեր Արմատ եւ Ակ,
Փա՜ռք քեզ էլ Լուսին՝ գիշերվա լույսին,
Փա՜ռք քեզ մոլորակ՝ Հայոց Տուն-Էակ,
Փա՜ռք քեզ Արարատ՝ վայր մեր արարման,
Փա՜ռք քեզ էլ Արաքս՝ մայր-գետ Հայերիս,
Փա՜ռք ձեզ լիճ Վանա եւ լեռ Սիփանա,
Փա՜ռք քեզ Գեղամա կապտաչյա Սեւան,
Փա՜ռք ձեզ Կապուտան, Արածանի, Մասիս…
Փա՜ռք ձեզ հայկական բնակերտումներ,
Փա՜ռք ձեզ մեր պապեր ու նահատակներ…
Եկել է Գարուն, Տիեզերագարուն Հայ-Արիական,
Մտել ենք ահա Ջրհոսի արեւ-հազարամյակներ,
Իսկ չար ուժերը հալոցքից վերին՝ տեղի են տալիս,
               Եվ կուչ են եկել հասկանալով,
                                  որ չարի վերջն է ՏԻԵԶԵՐՔԻՑ գալիս:
       Վանիկ Հակոբյան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։