Ների՛ր մեզ, Մասիս
Ցավում եմ, շատ եմ ցավում,
Որ նեղացրին Մասիսին,
Մենակ թողին մեր պարծանքին
էն մութ ու խավար աշխարհում:
Ինչի համար հեռացրեցիք,
Դուրս նետեցիք մեր գերբից
Հայոց ազգի լեռնաշխարհի
Բիբլիական մեր սարին:
Ողջ մեր ազգն էր հպարտանում,
Արքայական Մասիսով,
Թուրքերին էլ տանջում, ճնշում
Իրենց արարքը հիշեցնում:
Նա էր հուշում կոտորածը
Թուրք Համիտի կոտորածը,
Գիշեր, ցերեկ իր մոտ կանչում
Մեծ Եղեռնը հիշեցում:
Որ արարքի ու հանցանքի
Դուք կոտրեցիք հայ ոգին,
Նեղացրեցիք մեր ողջ ազգին,
ՈՒրախացրիք թուրքերին:
Ո՞Ւմ պատվերը կատարեցիք
Որ նեղացրիք մեր ազգին,
Դեն նետեցիք դուք Մասիսին
Ողջ հայության պարծանքին:
Ինչի՞ համար շտապեցիք
Չլսեցիք մեկմեկու,
Թուրքերին էլ զարմացրեցիք
Չհասկացաք էլ թե ինչու:
Մունջ Մասիսն էր հիշեցնում մեզ
Վանդալիզմը ասկյարի,
Հույս էր տալիս, հավատ շնչում
Երանություն խոստանում:
Նա էր տանջում օր ու գիշեր
Էն անիծված թուրքերին,
Հիշեցնում էր մեր անցյալը
Կոտորածը Քեմալի:
Նա էր հուշում ողջ աշխարհին
Դաժանությունը էն թուրքի,
Հիշեցնում ու պահանջում էր՝
Կատարածը ընդունի:
Բա ուր մնաց թասիբը
էն նամուսը ազգային,
Անկախություն ձեռք բերեցիք
Մասիսին էլ ուրացաք:
Ով ձեր դարդին դարման արեց,
Ով դրդեց ձեզ այդ քայլին,
Մեկ շնչով դուք դեն նետեցիք
Հայոց ազգի պարծանքին:
Անտեր թողիք դուք Մասիսին,
Իր բնական պատկերով,
Չիմացաք էլ, որ կոտրեցիք
Ողջ մեր ազգի սուրբ ոգին:
Եթե լիներ մեր Սարյանը,
Դրոն, Նժդեհն, Անդրանիկը,
Տեղ կգտներ լուռ Մասիսը
Ինչպես հնում մեր գերբում:
Լքված Մասիսն է այսօր
Մանուկի պես հեկեկում,
Թաց աչքերով մեզ է նայում
Մեր արածից ամաչում:
Սթափեցվեք, հայոց այրեր,
Ձեր արածից ամաչեք,
Ձեր սխալը դուք էլ ուղղեք,
Վերադարձրեք Մասիսին:
Կանցնեն օրեր կամ տարիներ
Մեր սերունդը դա կանի,
Հետ կբերի մեր Մասիսին
Կամաչացնի հանողին:
Իսկ երբ հետ գա մեր Մասիսը,
Գտնի տեղը մեր գերբում,
Կուրախացնի ողջ մեր ազգին
Թուրքերին էլ ճանաչելը կստիպի:
Էֆրիկ




Armenian