ԱՐԵՎԻՑ ԱՌԱՋ ՄԱՍԻՍՆ Է ԾԱԳՈՒՄ

ԱՐԵՎԻՑ ԱՌԱՋ ՄԱՍԻՍՆ Է ԾԱԳՈՒՄ

Մեծն Արարատյան սրբազան դաշտում,
Որպես լուսասփյուռ փարոս երկնային,
Սիսն ու Մասիսն են երկինք խոյանում՝
Դարավոր ձյունը՝ վեհ գագաթներին:
Տես, վաղնջական հողում Մեր Հայկյան,
Կապույտ երկնքի աստղաբույլ ծովում,
Փարոսը Հայոց, ոգով մոգական,
Թախծոտ աչքերով լուռ մեզ է նայում:
Ո՜վ հրաշք Մասիս, Դու անձեռակերտ,
Սիգապանծ դղյակ հին Աստվածների,
Աստղային կոթող, երկնային գմբեթ,
Դու՝ խորհրդանիշ Հայ դյութազների:
Դու՝ հավերժության լուսաշող պսակ,
Դու՝ փառքի ճամփա ու հավատի ջահ,
Նոյյան Տապանը գագաթիդ ճերմակ,
Գալիքդ է հսկում, մտորում անահ:
Դու՝ կուռ պատվանդան կապույտ երկնքի,
Քո ճանապարհն է աստղային հեռուն,
Մեծն Նահապետ Հայոց լեռների,
Պանդուխտ Հայերիս դու ես տուն բերում:
Դու՝ հուշարձանը հար Բիբլիական,
Դու՝ ուխտավայրը Հայ ասպետների,
Հայկ Նահապետի Թագն հավերժական,
Պահել ես ձյան տակ, քո սուրբ գագաթի:
Դու՝ Տիգրան Մեծի հրեղեն վրան,
Դու՝ փառքի վկան Քաջն Վարդանի,
Դու՝ պաշտամունքը Համայն Հայության,
Սասնա Դավիթը իմ Հայաստանի:
Հայոց Աշխարհի հինավուրց երկրում,
Այգաբացից վաղ արթնացի’ր ու տե’ս՝
Արևից առաջ, Մասի’սն է ծագում…

Դավիթ Սեն Բալայան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։