ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայոց լեզու, Հայոց բարբառ,
Արցունքի պես մաքուր ու ջինջ,
Մեսրոպատառ Հայոց լեզու,
Դու ամենից վեհ ու անջինջ:

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Դարեր եկան ցավ ու դավի,
Դարեր անցան մահ ու ավեր,
Դու խռոված վերքիդ ցավից,
Ելնում էիր դարերն ի վեր:
Ելնում էիր ու քո ճամփին,
Որպես փարոս հուրհրացող,
Քո ծարավն էր սիրո արփին,
Քո երգերը արցունքի ծով:
Ա՜խ, դարերի ոխն ու քենը,
Քո մեջ քանի՜ ջահ են վառել,
Դու ծվատվել, հալվել ես միշտ,
Ապագային աչքդ հառել…
ՈՒ քայլել ես փարված կյանքին,
Անմահ, անվերջ, անհասանելի…
Դու ամենքից խռով, խոցված,
Ոչ ամենին հասկանալի:
Դարեր կգան շենշող ու լի,
Դարեր՝ քեզնից առած թևեր,
Իսկ դու` վստահ ամեն քայլիդ,
Պիտի ելնես դարերն ի վեր:

Դավիդ Սեն-Բալայան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։