Կանտորա զակրիտա, վսե ուշլի նա ֆրոնտ Բանն այն է, որ «ԱրմենՏել» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի, արդեն որերորդ անգամ միջոցառումներին է ներկայանում առանց թարգմանչի: Վերջերս էլ Հայաստանի մանկական պատկերասրահում երեխաներին հավաքել ու նվերներ էր բաժանում… դարձյալ առանց թարգմանչի: Նա դրա կարիքն ամենեւին չունի: Պատճառների մասին խոսելու հարկ չկա. միեւնույնն է, փթանոց գլուխները ոչ օրենք հարգել գիտեն, ոչ պատիվ ունեն: Ի դեպ, Բլիզնյուկին նկատի չունենք, այլ մերոնցից բոլոր նրանց, ովքեր պետության համար կարեւոր մի փաստաթղթի՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները չհարգելով, հենց իրենք են արտոնում բլիզնյուկներին՝ մեզնից շատերին «ստիպելով» Հայաստանում չխոսել մեր պետական լեզվով: Ընդ որում, պետական հիմնարկներում, պետական միջոցառումների ժամանակ: Հանուն արդարության ասենք, որ ցայսօր, նույն այդ պետական հիմնարկներից, մեր դիտարկմամբ, մասամբ տարբերվել է միայն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Բլիզնյուկի հետ ռուսերեն չի առնչվել (գոնե նիստերի ընթացքում) հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Հիմա մի հարց ենք ուղղում մեր պետական այրերին. այդ ի՞նչն է ստիպում ձեզնից շատերին ստորանալ (ստորացնելով նաեւ մեր լեզուն) ու խոսել ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզվով՝ խախտելով ՀՀ սահմանադրության կարեւոր սկզբունքներից մեկը ու դրանով խաղալով ազգի արժանապատվության հետ: Կլինի անձը պետության նախագահ, թե հասարակ «չինովնիկ», ի պաշտոնե (եթե ազգային թասիբ ու պետական մտածելակերպ ունի) պարտավոր է խոսել հայերեն: Թող օտարները մտածեն թարգմանիչ պահելու եւ մեզ հետ հարաբերվելու մասին: Այդ ո՞ր մի երկրում են մեր պետական այրերի հետ հայերեն խոսում: Եթե իմանան էլ, ապա, միեւնույնն է, չեն խոսի, պետությունը, ազգը հարգել գիտեն: Չհարգելով մեր լեզուն՝ օտարը սկսում է չհարգել մեր շատ այլ արժեքներ, իսկ սրան կամա, թե ակամա նպաստում ենք մենք: Ի՞նչ եք կարծում, դրանով զարգացվածության աստիճան ե՞նք ցույց տալիս: Բնա’վ: Հակառակը՝ գավառական քաղքենու եւ ուզվորի դերակատարում է դա… Օտարատառ ու օտարահաճ ցուցանակներն ու գովազդներն էլ իրենց հերթին են օտարացրել մեր երկիրը: Ուրախանում ենք, երբ հայատառ մի մեծ ցուցանակ ենք նկատում: Սա էլ մեր պետական լեզվի առավել բացահայտ արհամարանքի դրսեւորում է, երբ ոչ ոք այնպես չի պատժվում, որ մտքովն անգամ չանցնի հանրությանն ապազգային թույն ներարկել… Ի՞նչ է մտածում լեզվի տեսչությունը, որի պետի կարգավիճակը մի բաժնի վարիչի կարգավիճակի հասցրին օրենքով: Հետաքրքիր է՝ Լավրենտի Միրզոյանը հանրապետությունու՞մ է, եթե այո, ապա գուցե իր տեղու՞մ չէ… Իսկ որտե՞ղ են մեր «ամենակարող» օրինապահներն ու ազգային անվտանգության պահապանները: Այսօր կա՞ մի օրենքի պահապան, որը Հայաստանում է, թե՞ փակված են բոլոր «կանտորաները»…
«Լուսանցք»
Թերեւս այս անգամ խախտենք գրելու մեր ոճն ու զսպվածությունը եւ առաջին անգամ շպրտենք. «Տո դե գրողի ծո՛ցը գնացեք, այ անթասիբներ»: Ու որ ամենացավալին է, դա կշպրտենք հենց մեր՝ բոլորի՛ս ու յուրաքանչյուրի՛ս հասցեին: (Ինչքան էլ զայրացած ենք, բացառություններին, այնուամենայնիվ, կտարանջատենք:)
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը ողջունել է ԵԽ պատգամավորի հայտարարությունը
- Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի են ունեցել «Թուրքեր, դուրս» և «Թուրքեր, չքվեք» կարգախոսներով բողոքի ցույցեր։
- Հայաստանը կարևորագույն օգտակար հանածոների մեծ պաշարների է տիրապետում. ԱՄՆ սենատոր
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգված է «ատելության խոսքի» գործածման մասշտաբով
- Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկել են համագործակցությունն էներգետիկ ոլորտում
- Իրենք կվճարեն. Գալյանը՝ պրոբացիայի մեջ գտնվող անձանց վերահսկման համար նախատեսված ապարանջանների մասին
- Ֆրանսիան միջուկային մարտագլխիկներով նոր հրթիռներ է շահագործման հանձնել սպառազինության մեջ
- Տարբեր ատյաններում մոտ 30 դատավոր պետք է նշանակվի. արդարադատության նախարար
- Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ. քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
- Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամները այցելել են Երևան
Unknown Feed



Armenian