Մեզ համազգային տոներ են պետք

ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին

ԱԺ նախագահ Տ. Թորոսյանին

Հարգարժա՛ն տիայրք:

Շրջափակված ու շրջապատված բազմաթիվ թշնամիներով, իրարամերժ, անկայուն, բացառիկ ծանր պայմաններում հայ ազգը գերճիգեր է գործադրում՝ վերակերտելու իր ազգային անկախ ու իրավական պետականությունը:

Անցել են «դայակներ» որոնելու ժամանակները: Մեր ճակատագրի ծանրությունը մեր ուսերի վրա պիտի տանենք:

Մեր սերնդի համար հիանալի հնարավորություն է ստեղծվել ազգային պետականությունը լիարժեք վերականգնելու համար: Այսօ՛ր եւ այստե՛ղ՝ մեր արարչական բնօրրանի մի հատվածի վրա, համայն հայության ջանքերով կերտվում է հայոց ապագան, որը դառնալու է «օտար եւ մութ աշխարհներում» դեգերող հայ քարավանները տուն բերող լուսաստղը:

Հայ ազգի հարատեւության միակ երաշխիքը «հավաքական ուժի մեջ է», իսկ հավաքական ուժի զորությունը՝ իր միասնական կամքի մեջ: Մեր միասնությունը պիտի արժեվորենք նաեւ միասնական ՏՈՆ ունենալով, որի խորհուրդը պիտի պարբերաբար մեկտեղի համայն հայության նպատակն ու պայքարը:

Հարկ է, որ հայն ազգային ու պետական տոնացույցում ունենա իր էությունն ու կերպն արտացոլող, հային հայ պահող միասնական տոնի օր, որը յուրաքանչյուր հայի համար՝ անկախ բնակավայրից, խղճի ու գաղափարի դավանանքից, ունենա համերաշխության ու միաբանության, ազգապահպանման ու հայրենապաշտության, նաեւ հայրենատիրության խորհուրդ:

Իր ժողովրդի լուսավոր երազանքները մարմնավորող Մեծն Գարեգին Նժդեհը ոչ միայն այս վսեմ գաղափարների դրոշակակիրն է, այլեւ մեծ նահատակը:

Այս ամենն իմաստավորելով՝ դիմում ենք Ազգային Ժողովին՝ որպես օրենք ընդունել՝ «Հոկտեմբերի 7-ը հռչակել համազգային նժդեհյան տոն» նախագիծը:

Այդ օրը՝ իր կտակի համաձայն Խուստուփ լեռան լանջին վերաթաղվել է Գարեգին Նժդեհի՝ հայ մեծ զորավարի, իմաստասերի, գաղափարախոսի ու պետական գործչի մասունքը:


Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամներ՝

Արցախ Բունիաթյան – Քաշաթաղի գլխավոր բժիշկ,
Գարեգին Մխիթարյան – դասախոս,
Ժորա Բարսեղյան – գեղանկարիչ
եւ Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Վերահաստատվել է խուստուփյան 25-րդ ուխտագնացության ժամանակ:
( Ավելի մանրամասն կարդացեք այստեղ )

07.10.2007թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։