Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Պարսկական Աստվածներ (9-րդ մաս)… Ավեստա-Զրադաշտականություն՝ Զրադաշտ կամ Զարաթուշտրա… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Սկիզբը՝ թիվ 9-13, 15-17-ում

Պարսկական Աստվածներ

http://www.hayary.org/wph/?p=4708 – Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական  Աստածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտությանԱստված: 8.Վանատուր -հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախիԱստված

http://www.hayary.org/wph/?p=4831Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ… (8-րդ մաս) Թալմուդն ու Թորան են կազմում հրեական օրենքի հիմքը… Քրիստոնեության ծագումը եւ տարածումը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4820Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են. Աստծո անունները՝ հին եւ նոր կտակարաններում (7-րդ մաս)…- Արմեն Ավետիսյան Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4805Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=4780Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4767  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4752  – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4738  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- http://www.hayary.org/wph/?p=4721  Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Սկսելով այս բաժինը՝ վերհիշենք արդեն արծարծված բնածին ազգերի խնդիրը, քանի որ այստեղից է վեր բարձրանում Բնածին Աստվածների իրողությունը… Հին պարսկական հավատալիքներում 10 ազգերի արարումն է հաստատում Զրադաշտական Բունդուհիշ մատյանը: Այնտեղ գրված է՝ «Արամազդը արարել է Հայամարդուն, իսկ Հայամարդը՝ մնացած 9-ին, որոնցից վերջինը կապկանմանն էր…»: Նույնը կրկնվում է Ավեստայում, այդպես է նաեւ պարսկական ամենահին դիցաբանությունում, որտեղ ասվում է, որ «Հայամարդիկ իրենց հետ Արարատից իջեցրեցին Արիներին…»: Դիցաբանական այդ պատումը կոչվում է «Ջավիդան Խիրադ» եւ եթե ուշադիր լինենք, ապա այն կկարդանք հայերեն՝ «Հավիտյան Խրատ»:

Իսկ շումերական առասպելն ասում է. «Գելգամեշը մեծ է ավելի, քան մնացած մարդիկ՝ ում երկու երրորդը Աստված է, մնացած մեկ երրորդը մարդ»: Եվ, ինչպես նշել եմ տարբեր աշխատություններում, մենք Հայամարդու դեպքում գործ ունենք Աստվածամարդու հետ, ինչը այլեւս անհերքելի է: Հայր Արայի (ինչպես պարսիկներն են կոչում՝ Արամազդի) սերմից են Հայը՝ Հայ մարդը՝ Համամարդը՝ Աստվածամարդը:

Հայ արիական տիեզերածնության մեկնությամբ՝ 7 Բնածին Ազգեր կան, որ արարվել են նույնքան Բնածին Աստվածների Սերմից՝ Հայ, Հնդիկ, Հույն, Հրեա, Պարսիկ, Եգիպտացի եւ Շեղաչյա (չինա-ճապոնա-կորեա…-կաններ): Եվ Զրադաշտական Բունդուհիշ մատյանի «10 ազգերի արարման» տեսությունը մի քիչ ավելացված է…  

Ինչեւէ, պարսկական տեսության մեջ նշվում է, որ Աստվածների առաքելությունը Արարչի պատգամների իրականացումն է եւ Հայր Արայի գլխավորությամբ՝ 14 զույգ երկնային պատվիրանների իրականացմամբ Երկրի վրա արարվեց առաջին Հայամարդ (Արմենոիդ) ցեղը եւ առաջին ծնունդի 14 օրերի ընթացքում նրանք օժտվեցին արիահատուկ 8 չակրաներով…  Հայ տեսակի արարումից հետո՝ հերթականությամբ արարվեցին մնացած բոլոր 9 արիական ազգերը՝ ամեն մի ազգից 14 զույգ…

Հին ազգերի մատյաններում եւ դիցաբանություններում նույնապես նշվում է, որ շուրջ 25.000 տարի առաջ 3 լճերի ու 4 գետերի տարածքում հիմնվեց Հայոց Երկիրը՝ Գեղարքունյաց ծով (Սեւանա լիճ), Բզնունյաց ծով (Վանա լիճ), Կապուտան ծով (Ուրմիա լիճ), Երասխ (Արաքս) գետ (Բիբլիայում՝ Փիսոն), Ուղքիս (Ճորոխ) գետ (Բիբլիայում՝ Գեհոն), Արածանի (Եփրատ) գետ եւ Տիգրիս գետ: Հայաստանը միակ ժամանակակից երկիրն է. որը նշված է աշխարհի հնագույն՝ Բաբելոնյան քարտեզի վրա:

Շարունակելով թեման՝ նշեմ, որ Բունդուհիշ առաջին գրքում ասվում է, որ Օրմազդը (Արարիչը) արարեց մարմնական աշխարհը 7 փուլով եւ 6-րդ փուլը Հայամարդու ստեղծումն էր՝ Երկրագնդի կենտրոնում, Դայցյա գետի ափին եւ նրա մարմնի մեջ ներդրեց լույսից ու երկնքի կաթիլներից բաղկացած սերմեր: Նա փայլում էր ինչպես Արեւը, հասակով ու լայնքով 4 արմունկ էր, նա լուսավոր էր եւ սպիտակ՝ նա Արորդի էր՝ Արեւորդի: Հայամարդու արարման փուլը տեւեց 70 օր…

Զրադաշտականության Գերագույն Աստվածը, ըստ առասպելաբանության, ստեղծել է երկինքը, երկիրը եւ մարդուն: Բարու եւ չարի պայքարի վերաբերյալ պատկերացումների զարգացման հետ կապված՝ Ահուրամազդան դիտվել է իբրեւ Բարի Սկզբունքի Մարմնավորում, որ մշտական պայքարի մեջ է չար Աստծո՝ Ահրիմանի հետ:

Ահուրամազդա – Բարի Աստված - հայերի մեջ հայտնի է եղել Որմիզդ անունով՝ Ահուրամազդայի անվան պահլավական Հորմիզդ եւ Օրմիզդ ձեւերից, նոր պարսկերենում կոչվել է Հորմոզ:

Ահրիման (հայերի մոտ հայտնի է եղել նաեւ Արհմն անունով) – (Ահրի-Մայնյու, անվան պահլավական ձեւը) զրադաշտականության մեջ - չարի մարմնացում, չար Աստված, որն իբր ստեղծել է բոլոր չարիքները՝ մահը, հիվանդությունները, աղետները, վնասակար գազաններին ու թռչուններին ու մշտական պայքարի մեջ է Ահուրամազդայի հետ:

Ավեստայի լեզվով Զարաթուշթրան համարվում է զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի՝ Ավեստայի հնագույն մասերի հեղինակ: Զրադաշտի անձնավորության, կյանքի եւ գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ: Պարսկարստանում (Իրանում) տիրապետող նախամահմեդական, դոգմատիկական կրոն: Հիմնադիրը համարվում է Զրադաշտը: Զրադաշտականությունը վերաիմաստավորված ներառել է հին մազդեականության որոշ գաղափարներ ու ծեսեր, իսկ առանձին Աստվածներին փառաբանող պաշտամունքային երգեր մտել են Ավեստա: Ըստ Զրադաշտականության՝ նախապես գոյություն է ունեցել 2 սկզբունք՝ բարի, ստեղծարար ոգի Սպենտա Մանյուն՝ Ահուրամազդան (Ահուրա Մազդա)՝ միակ Գերագույն Աստվածությունը, եւ չարը անձնավորող՝ Ահրիմանը (Անգրի Մանյու):

Ահուրամազդայի արարչությունն են 7 աստվածային զորությունները՝ Ամահրասպանդները (Ամեշա Սպենտա), բնաշխարհի առանձին մասերի արարիչներն ու հովանավորները եւ աստվածային էակները՝ Յազատները, որոնցից են նաեւ հին դիցարանի Աստվածները՝ Միթրան, Անահիտան եւ այլն (պետք է նշեմ, որ ինչպես մյուս Աստվածային համակարգերում, պարսկականում եւս կան Հայ Աստվածների անվանափոխված դեպքեր…): Ահուրամազդայի արարչագործությունը հանգեցրել է չար սկզբունքի գործունեությանը: Ահրիմանը գործի է դրել իր զգացմունքները՝ Չար Մտքին, Ցասմանը, Կեղծիքին: Նրան են հարել դեւերը, որոնք ձգտում են ավերել Ահուրամազդայի արարչությունները: Այսպես են առաջացել մահը, հիվանդությունները, աղետները: Այս պայքարում, որ պիտի վերջանա Ահուրամազդայի հաղթանակով, մեծ տեղ է զբաղեցնում մարդը:

Մարդն ունակ է ընտրություն կատարելու չարի ու բարու միջեւ: Ճիշտ ընտրության դեպքում, որը համապատասխանում է Զրադաշտական բարոյական երրորդությանը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ», մարդն իր կյանքի նպատակն է համարում չեզոքացնել, ոչնչացնել չարիքը, օժանդակել աշխարհում արդարությունը վերականգնելուն: Այդ նպատակին հասնելու միակ ուղին Արտան (հայերն ասում են Արտի օրենքը) է՝ վարքի ու պաշտամունքի բարձրագույն եւ արդար կարգը:

Անահիտան համապատասխանում է հայկական Անահիտին, հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, եգիպտական Նիիթին։

Վերատրագնան համապատասխանում է հայկական Վահագնին, որպես Գերագույն Հրե Զորություն՝ Հուր-Աստված: Վահագնը համաարիական նշանակություն ունի, ում հնդիկներն անվանում են Ագնի, ռուսները՝ Ագոնյ: Ի դեպ, պարսկական Վերատրագնա-ն բացատրվում է միայն հայերեն լեզվով, կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով՝ Վեր-Ատր, որ նշանակում է Գերագույն զորության կրակ եւ Ագն-Ահ, որ նշանակում է Հրե զորություն: Ըստ երեւույթին, պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է Ագնա(հ): Իսկ Վերատր-ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը՝ Ատրուշանը:

Իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գիրքը՝ Ավեստան ստեղծվել է մ.թ.ա. I հազարամյակի 1-ին կեսին, բանավոր ձեւով, հետագայում զգալի չափով վերափոխվել, լրացվել ու գրի է առնվել հին իրանական մի լեզվով՝ զենդերենով, որը պայմանակնորեն նույնպես անվանվում է «Ավեստայի լեզու»։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ (մ.թ.ա. 334-331) Ավեստան ոչնչացվել է, որի բովանդակության մասին նշենք մասնակի:

Սասանյանների օրոք (III-VII), բանավոր ավանդությունների հիման վրա, կազմվել եւ օրինականացվել է Ավեստայի պահլավերեն տեքստը, ինչպեսեւ նրա մեկնությունը՝ Զենդը։ Ավեստայի պահլավերեն տեքստը բաղկացած է եղել 21 մասերից, 7-ը՝ աշխարհի ծագման ու մարդկության առաջացման, 7-ը՝ քաղաքացիական օրենքների ու կրոնական պարտականությունների եւ 7-ը՝ բժշկության, աստղագիտության ու բարոյագիտության մասին։ Ներկայիս Ավեստան ունի 2 տարբերակ։ Առաջինը Ավեստայի տարբեր գրքերից վերցված աղոթքների ժողովածու է, երկրորդը բաղկացած է մի քանի մասերից՝ Վենդիդադ, որը կրոնական ու քաղաքական պատվիրանների հավաքածու է, Վիսպերեդ եւ Յասնա՝ կրոնական արարողությունների ժամանակ կատարվող աղոթքերգեր, Հաշտեր՝ զրադաշտական Աստվածներին նվիրված հիմներ, Փոքր Ավեստա՝ աղոթքներ։ Ավեստայի հնագույն մասն են կազմում Գաթերը՝ հիմներ, որոնք վերագրվում են Զրադաշտին։ Ավեստան առանց Գաթերի կոչվում է «Կրտսեր Ավեստա»։

Բացի բուն զրադաշտականության ուսմունքից, Ավեստան պարունակում է նաեւ ավելի հին հավատալիքների տարրեր։ Ավեստայի կրոնա–փիլիսոփայական գաղափարների համար բնորոշ է դուալիզմը՝ բարու եւ չարի նախասկզբների, նրանց մշտական պայքարի ընդունումը։ Կրոնա-առասպելական բովանդակությամբ հանդերձ, Ավեստան ունի որոշակի գիտական եւ գեղարվեստական արժեք։ Այն ընձեռում է արժեքավոր տվյալներ ոչ միայն Զրադաշտականության ձեւավորման ու էության, այլեւ առհասարակ իրանական ժողովուրդների հոգեւոր մշակույթի, կենցաղի, պատմության մասին։

Զրադաշտ կամ Զարաթուշտրա - համարվում է Զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի՝ Ավեստայի հնագույն մասերի հեղինակ։ Նրա անձի, կյանքի ու գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ։

Պարսկական աղբյուրները Զրադաշտի ծննդավայրը համարել են Ռագան (Ռեյ), հունական եւ լատինական պատմիչները՝ Բակտրիան, սակայն վաղ շրջանի արաբ եւ պարսիկ պատմաբանները, հղումներ կատարելով ավելի հին աղբյուրների վրա, նրա ծննդավայր նշում են Ուրմիա քաղաքը՝ Ուրմիա լճի հարեւանությամբ։ Մովսես Խորենացին Զրադաշտին համարում է մոգ եւ նահապետ մարաց»: Կան նաեւ մի քանի վկայություններ հասած մեզ միջնադարյան մի քանի մուսուլմանական պատմիչների՝ Բիրունի, Բալազուրի, Կազվինի, Յագութ Ալ-Համավի եւ այլոց վկայություններից, որ Զարաթուշտրան ծնվել է Մեծ Հայքի տարածքում, հավանական է նաեւ Ատրպատականում (Ավեստայի հայապատկանության մասին եւս կան աշխատություններ)։ Ըստ ընդունված տեսակետի, Զրադաշտն ապրել է մ.թ.ա. 630-553 թթ. եւ քարոզել է Պարսկաստանի արեւելյան նահանգներում (Խորեզմի, այժմյան Աֆղանստանի տարածքում)։ Գաթերի համաձայն Զրադաշտը 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել եւ հարկադրված հեռացել է։ Նրան հովանավորել է Վշտասպ թագավորը, որն իր մերձավորներով ընդունել ու նպաստել է նոր կրոնի տարածմանը։ Ըստ ավանդության, նրան սպանել են դավադրաբար՝ աղոթքի ժամանակ նրան հետեւից դանակահարելու միջոցով։

Զրադաշտը եւ նրա ուսմունքը ժամանակին թողնելով մեծ ազդեցություն, հետագայում հիմնականում անկում է ապրել նոր կրոնների առաջացման ու տարածման ժամանակահատվածում։ Նրա ուսմունքի հետեւորդները շատ ժամանակում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։

Շարունակելի

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 18 (364), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։