Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-35-ում

Նվիրում եմ քաղաքակրթության Օլիմպոսի այս կամ այն գագաթնակետին ոտք դրած անհայտ հայորդիներին:

* * *

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Պարտավոր ենք միանգամից վերապահում անել, որ հականե–հանվանե թվարկվելիք օլիմպիական չեմպիոնները, գոնե մեզ հասու հարթակներում, հրապարակավ չեն խոստովանել իրական կամ ենթադրյալ հայկական ինքնությունը եւ ոչ իսկ ծպտունել են հեռավոր կամ մերձավոր որեւէ նախնուց հայահատուկ սերնդյակի (հոմանիշ գենի) ներփոխանցման մասին: Այսուհանդերձ՝ բոլոր առումներով աշխարհատարած հայոց բնակության, գաղթի, խաչասերման ուղիները, գրեթե Արարչական անքննելի համանունների պես, այնքան են բարդ ու բազմազան, կենտրոնախույս ու տարամետ, որ ինքզինքս թույլ պիտի տամ, առսակավն տվյալ ենթատեքստում, իրենց անուներն արծարծելու հանդգնությունը՝ անշուշտ, որոշակի հիմքեր ունենալով:  

Ինչու՞ ոչ՝ նաեւ շահագրգիռ ընթերցողի օգտաբեր հետախուզաորոնողական եւ ճշտող ջանքերը խթանելու լրահույս-ակնկալությամբ:

Մյուս կողմից եւ բոլոր դեպքերում՝ նախաշեղման կարգով ստորեւ ներկայացվող դեմքերն ու պատմադարձությունները ոչ պակաս որոշակի հետաքրքրություն կարող են ներկայացնել հայագիտության համար ընդհանրապես՝ այդ ամենագերակա գիտաճյուղի նախ ամենից էլ ուղիղ-տառացի անվանաիմաստով:

Առարկայական (1.օբյեկտիվ, 2.թանձրացյալ՝ շոշափելի) փաստարկման սիրույն սկսենք հենց նրա՛, թող որ մեծապես սադրիչ եւ աղմկահարույց, փաստօրինակից, ում մայրն էլ, կենսաբանական թե խորթ հայրերն էլ հայեր են, բայց լայնշի հանրային ընկալման մեկնանկյունից (1.,2.) … մինչեւ անգամ հայազգի չի համարվում: Այլեւս չեմ ծավալվում համարելու վեհերոտ հարցափորձ իսկ անողների սովորաբարո զանգվածային դատապարտման կացնամիտ-կարծրատիպային գործափորձի (պրակտիկա) շուրջ:

Իոսիֆ Ստալին (ճշգրտված՝ 6/ նոր տոմարով՝ 18/.12.1878-5.3. 1953), բոլոր ժամանակաց եւ ժողովրդոց խոշորագույն անձանցից մեկը՝ իհարկե, պատմափիլիսոփայության գերաստիճանին բարձրացված մաթեմատիկական նույնտեսակ ճշգրտմամբ՝ բացարձակ արժեքով (մոդուլով). անկախ իր կյանքի եւ գործունեության օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գնահատանքի + կամ նշանից եւ, առավել եւս, վերջինիցս բխող իրական թե կեղծ ամոթխածությունից…

Ծնվել է Ռուսաստանի Կայսրության Թիֆլիսի նահանգի հինավուրց (7-րդ դարից դեռ հիշատակվող) հայահիմն ու հայառատ Գորի քաղաքում (ինչպես սոսկ հարեւանցի էի նշել 2012թ. օլիմպիական չեմպիոն Լաշա Շավդատուաշվիլու /ձյուդո, մինչեւ 66կգ/ ծննդավայրի առնչությամբ). մի գիտավարկածով՝ Գորիս Ամենախոր սկզբնատեղանվան հապավումից:

«Պաշտոնական» հայրը՝ Վիսարիոն (Բեսո) Իվանի (Հովհաննեսի) Ջուղաշվիլի (Ջուղաեւ). այս վերջին տարբերակից՝ նաեւ սխալմամբ օսական ծագում են վերագրում, այնինչ ոչ միայն ազգանվան գոնե ձեւական (ֆորմալ) հիմքը, այլեւ անձամբ իր ծագումնաբանական բնօրրանը հար (1. հավերժ, 2. հարակից) հայապատկան Նախիջեւանի հռչակավոր Ջուղան է:

Կենսաբանական հայրը՝ բնավ ոչ անստույգ տվյալներով, Գորիի ոստիկան եւ ձեռնարկատեր Ադելխանով-Առուստամով. արմատներով՝ Արցախի մելիքներից, օրինական կինը՝ Գորիի իշխանուհի հենց Ամենախոր-Ամիլախվարի. առաջին՝ Ադելխանով ազգանունը կրկին ոչ պատահականորեն՝ հենց Ստալինի թույլտվությամբ կամ ուղղակի ցուցումով է հատկանշվում նրա պաշտոնական «Համառոտ կենսագրության» առաջին իսկ էջում (տե՛ս բուն գիրքը, Երեւան, 1947): Անչափ բնորոշ է նաեւ, որ Ստալինի ծածկանուններից մեկը «Մելիքյան» է եղել:

Մայրը՝ Եկատերինա (Կատարինե, Կատո) Գեորգիի (Գաբրիելի) Գելաձե (Գելյան), հոգեւորականի դուստր՝ Գորիի մերձակա Դիդի Լիլո գյուղից, լեգենդար հեղափոխական, համաքաղաքածին Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյան. 1882-1922) մոր զարմուհին: Ընդսմին՝ Ստալինի «ալմա մատեր»՝ Թիֆլիսի հեղինակավոր ճեմարանում ապագա կայսերապետի կրթավարձը մուծել է մոր հոմանի, նույն Գորիի կայարանի դուքանչի, դարձյալ հայազգի Յակով (Հակոբ) Էգնատաշվիլին (Իգնատյան): Ի պատիվ այս բարեգործի էլ Ստալինն անվանակոչել է իր զարմուհի առաջին կնոջից՝ Եկատերինայից, ունեցած որդուն (Յակով Սվանիձե)…

Համայնաճանաչ «Ժողովուրդների հոր»՝ «Պողպատե Առաջնորդի», «Մարդկային երջանկության ճարտարապետի ու դարբնի» (Նաիրի Զարյան),- ում միայն Արեւը կարող է լինել արժանի՝ Հաղթանակի շքանշան  (Հովհաննես Շիրազ),- «բազմակողմանի» հայածագումը, – դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, – վկայված եւ հաստատված է հայնակ թե օտար շատեշատ (շատից իսկ շատ) աղբյուրներով: Ուշագրավ է առանձնապես Ստալինի դստեր՝ Սվետլանա Ալիլուեւայի պնդումը «20 նամակ՝ բարեկամիս» գրքի անգլերեն բնագրում  (նույնիսկ գորբաչովյան «գլասնոստ»-ի ԽՍՀՄ-ում այս հատվածի թարգմանությունն ու հրատարակումը արգելվել են). «Հայրս հայ էր, բայց ատում էր հայերին»: Թեպետ նաեւ արդար չի լինի չխոստովանելը, որ Տուրուխանյան (այժմ՝ Կրասնոյարսկի) երկրամասում (Սիբիր)  անցկացրած ցարական համատեղ աքսորի եւ բանտարկության տարիներին նույն ինքը՝ Ստալինը, առավելագույնս, անչափազանցորեն՝ իր «երկու հայրերից» էլ շատ ավելի հարգել ու ակնածել է բոցաշունչ հայ բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանին (1882-1916). թեեւ վերջինիցս 4 տարով էլ մեծ էր…

Հավելեմ միայն մի նոր նրբերանգ եւս, որը լսել եմ՝ հիրավի բարձրաշուք մտավորականից՝ Մեծամեծն Գարեգին Նժդեհի գաղափարական սերմանիչ ու սնուցիչ,- նժդեհյան «Նորահայտ նամակներում» (հայոց գործող ամենահին /1843-ից/ «Բազմավեպ» պարբերական, Վենետիկ, 2010, առանձին գրքով՝ Երեւան, 2011) նրա իսկ պատվանդանած «ուսուցիչ»՝ ՀՅԴ եռառահվիրայության կենտրոնայր Ռոստոմից էլ (Ստեփան Զորյան. 1867-1919) առաջ,- Րաֆֆու ազգային-ազատագրական ուղղվածության ծրագրաերկերի թեմայով գիտական ատենախոսություն պաշտպանած, «Գոլոս Արմենիի» ռուսերեն թերթի երկարամյա փոխխմբագիր Լեւոն Միքայելյանից (Ղազարյան. 1939-2011), ով համապարփակ մենագրություն էր պատրաստում Ստալինի հայարմատների վերաբերյալ…

Մինչ այդ էլ հայտնի փաստ էր, որ նորելուկ հայկակ Իոսիֆը (Սոսո, Հովսեփ) մկրտվել է Գորիի՝ այնժամյա եզրերով «Հայ գրիգորյանական» (իմա՝ լուսավորչական, առավել ճիշտ՝ առաքելական) եկեղեցում՝ հայ հոգեւորական Խախանովի ձեռամբ (ճշգրտված՝ 17/29/.12.1878):

Ահավասիկ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աբովյանագետ Պիոն Հակոբյանը (1926-2000) ժամանակին, ի շարս բազում արժեքավոր վավերագրերի եւ փաստաթղթերի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնաբերել էր Ստալինի հայածես մկրտության մաշտոցատառ վկայականը, ինչը, սակայն, հետագայում, անհասկանալի կամ գուցե լավ էլ հասկանալի դրդումներով, «չքացվել է»…

Վերոշեշտյալ «Հայ գրիգորյանական» կապակցությունից անբռնազբոս սահուն ետանցում է ենթադրվում դեպի ամենաքիչը 18-րդ դարի վսեմագույն լուսատուներից մեկի հայ(ր)ակնիք անունը:

Գրիգորի Ալեքսանդրի Պոտյոմկին (13/24/.9.1739-5/16/.10. 1791), դեյուրե Ամենապայծառափայլ իշխան, պետական գործիչ, դիվանագետ, գեներալ-ֆելդմարշալ, Ռուսաստանի Եկատերինա Բ (քավ լիցի՝ առանց բամբառակ ակնարկի) Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտը, ումից եւ ուստր է ունեցել (1762, Ալեքսանդր Բոբրինսկի): Պաշտոնական պատվանունը՝ Պոտյոմկին-Տավրիդյան, շնորհվել է Ղրիմ=Տավրիդայի ազատագրման եւ 1783թ. Ռուսաստանին միացման գործում բացառիկ ծառայությունների համար: Բուն «Տավրիդա»-ն առաջացել է, մեր վարկածով, հայամիջնորդ կրկնափոխառության ուղիով. Հայկական Տավրոս տեղանվան ընդօրինակմամբ՝ Ղրիմի թերակղզու հարավաբնակ հնագույն տավր ցեղի ինքնանվանումից:

Հույժ խորհրդանշական «դարձ ի շրջանս յուր» ոգով՝ Գրիգորի Պոտյոմկինի արմատները նույնաբար ձգվում են ընդհուպ տակավին 15-րդ դարում, թերակղզու թրքաթաթարական ռազմակալման հետեւանքով, Ղրիմից իսկ տարագրված հայատոհմիկների ընտրանին:

Հայ իրականության մեջ, նմանապես առաջին անգամ, հրապարակում ենք հայերեն, որ հայրը որդուն անվանակոչել է հենց նրա աշխարհագալի օրը նաեւ Ռուսիո ողղափառ հոգեւոր-եկեղեցական տոնացույցում ժողովրդովի նշվող՝ Համաքրիստոնեական Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրոնատոնի պատվին («Ռուսսկայա ստարինա» տարեգիրք, ռուսերեն, 1870-ական թթ.):

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։