Նոր աշխարհակարգ. գերտերությունների (գերիշխանավորների) գաղտնի ծրագրերը

  Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):

«…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը

:

Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Սա, իհարկե, ԽՍՀՄ-ը քանդելու անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն, այժմ էլ այն կիրառելի է՝ ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք հիմա մեր իրականության մեջ եւ առհասարակ…

Համառոտ տեղեկանք գաղտնի իշխանության – Աշխարհի գաղտնի կառույցների շարքը մշտապես համալրվում է կամ՝ նպատակայնորեն փոփոխվում. «տամպլիերներ», «ռոզենկրեյցերներ», «իլյումինանտներ», «մասոններ», որոնց օրդենները՝ եղբայրակցություններն ու օթյակները, հանդես են գալիս ամենախայտաբղետ անուններով…

Դիցուկ՝ ներկայիս մասոնների նպատակն է դառնալ աշխարհի տերերը, հասնելով «համաշխարհային տիրապետության»: Դրա համար նրանք իրենց ցանցերն են տարածում բոլոր երկրներում (նաեւ՝ Հայաստանում, որտեղ բացի մասոնական՝ ազատ որմնադրական օթյակներից, գործում են նաեւ «Ռոտարի», «Լիոն» եւ այլ՝ իբր բարեգործական միությունները»): Իսկ առհասարակ, համապարփակեցման (գլոբալիզացիա) «համաշխարհային դավադրության» մեջ են բոլոր հայտնի ու անհայտ «գաղտնի» կազմակերպությունները՝ իրենց գերակա՝ «աշխարհի գաղտնի կառավարության» գլխավորությամբ: Այսօր առավել բարձր դիրքեր ունեն «Միջազգային հարաբերությունների Խորհուրդ»-ը (ՄՀԽ), «Բիլդերբերգյան ակումբ»-ը եւ «Եռակողմ հանձնաժողով»-ը («Տրիլատերալ», որում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Արեւմտյան Եվրոպայից): Շատ եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես «Բիլդերբերգյան ակումբ»-ը, որի հիմնադիրը Յոզեֆ Ռետտինգերն է: Սրա մասին խոսել են դեռեւս 1954թ., երբ տեղի էր ունենում աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց հավաքը Հոլանդիայի Օստերբեկ քաղաքի «Bilderberg» հյուրանոցում: 1998թ. ակումբի հավաքին մասնակցել է նաեւ Անատոլի Չուբայսը, որն այդ ժամանակ ՌԴ փոխվարչապետն էր: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է դա, ասենք, որ նշյալ նիստին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեւիդ Ռոկֆելլերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը եւ այլք: Իսկ «Տրիլատերալ»-ի եւ ՄՀԽ-ի անդամ է օրինակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, «Եռակողմ հանձնաժողով»-ի անդամ է Ռոնալդ Ռեյգանը… Իսկ «Եռակողմ հանձնաժողով»-ի անդամներ են նաեւ ՄՀԽ եւ «Բիլդերբերգյան ակումբ»-ի ներկայացուցիչները:

Առաջին անգամ այս հասկացությունը հրապարակավ գործածվել է Պարսից ծոցի պատերազմի ժամանակ՝ Ջորջ Բուշի ելույթներից մեկում (սեպտեմբեր 11, 1991թ.): «Նոր աշխարհակարգ»-ի (New World Order) գաղափարախոսությունը, ինչպես եւ ամեն հեղափոխական գաղափարախոսություն, հավակնում է համաշխարհային արմատական փոփոխության մարդկային կեցության արժեհամակարգային բոլոր մակարդակներում եւ առաջին հերթին՝ գաղափարա-գիտակցական («նոր մտածողություն») ոլորտում: Այս գաղափարախոսության էությունը հասկանալու համար բավական է ասել, որ խոսքը, փաստորեն, ներկայում ազգային-պետական կազմավորումները մեկ այլ՝ աննախադեպ գեր(mega)-հասարակական կառուցվածքաձեւով, իսկ ազգային կառավարությունները՝ անդրազգային ղեկավար կառույցով փոխարինելու մասին է: Ժամանակակից աշխարհայնություն-աշխարհականությունը (մոնդիալիզմ) այսօր վերջնականապես ձեւակերպել է հիմնարար սկզբունքները մարդկային կեցության գլխավոր բնագավառներում, եւ դրա համապատասխան կառույցներն այժմ կենսագործում են դրանք:

Նախ՝ կառույցների մասին: 1921թ. հիմնադրված Միջազգային հարաբերությունների հարցերով խորհուրդը (Council on Foreign Relations – CFR) 1919թ. Փարիզում վերակազմավորված Միջազգային Հարաբերությունների ինստիտուտի իրավահաջորդն է: Միավորում է Արեւմուտքի ազդեցիկ անձանց, պետությունների նախկին ու ներկա նախագահներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիրներին, խոշոր դրամատների տերերին ու մեծակարող դրամատերերին, վերազգային-ապազգային ընկերությունների նախագահներին, համալսարանների ու լրատվամիջոցների ղեկավարներին, գերագույն դատարանների դատավորներին, զինուժի հրամանատարներին ու զորավարներին, անվտանգության եւ հատուկ ծառայությունների պետերին, միջազգային կազմակերպությունների (օր.՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի) գործիչներին:

Կազմակերպության գլխավոր գրասենյակը (շտաբ-բնակարանը) Նյու-Յորքում է: CFR-ը զբաղվում է ամերիկյան համապարփակ ռազմավարության մշակմամբ, որի վերջնական նպատակը մարդկային միասնական հանրույթի ձեւավորումն ու համաշխարհային (առայժմ՝ գաղտնի) կառավարության հաստատումն է: CFR-ի կառավարումն իրագործում են նախագահն ու փոխնախագահները: Ընթացիկ աշխատանքները կատարում են գործադիր տնօրենը եւ մեծ լիազորություններ ունեցող քարտուղարը: 1945-1950թթ. նախագահը եղել է Ալեն Դալեսը, ապա՝ Զբիգնեւ Բժեզինսկին, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Փայփսը…

1954թ. ստեղծվեց երկրորդ կառույցը՝ Բիլդերբերգյան ակումբը, որի 1-ին նիստը կայացել է հոլանդական Օստերբեկ քաղաքի «Բիլդերբերգ» հյուրանոցում: Կազմակերպությունը հիմնադրվեց մի կողմից համաշխարհային քաղաքականությունում ամերիկյան մենիշխանությանը հակակշռելու եվրոպական ընտրախավի ցանկությամբ, մյուս կողմից՝ եվրոպական քաղաքականությունը վերահսկելու ամերիկյան ձգտման հետեւանքով:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 1948թ. նախ ստեղծեցին Միավորված Եվրոպայի Ամերիկյան կոմիտեն, ապա «գորշ կարդինալ» համարվող կադրային հետախույզ, Եվրոպական շարժման քարտուղար Ռետինգերը կազմակերպեց 1-ին նիստը, որին ներկա եղան Ռոկֆելերի ու Կարնեգիի հիմնադրամների, Բարուխի ընկերության ներկայացուցիչները եւ 80 այլ անձինք:

Ակումբի առաջին իսկ փաստաթղթերում արձանագրվեց «Նոր աշխարհակարգ» ստեղծելու գաղափարը: Ակումբն ունի շուրջ 400 ոչ մնայուն անդամ, նրանց 1/3-ը ամերիկացիներն են, որոնք ներկայացնում են նախագահի աշխատակազմը, արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը, խոշոր դրամատներ ու ընկերություններ, համալսարաններ, լրատվամիջոցներ եւ հասարակական ու բարեգործական շարժումներ… Գլխավոր գրասենյակը Նյու-Յորքի Կարնեգիի հիմնադրամի շենքում է: Նիստերը գումարվում են միանգամայն գաղտնի, անվտանգությունն ապահովում է հյուրընկալող երկիրը:

2004թ. հունիսի 3-6-ը, իտալական Ստրեսա քաղաքի հինգաստղանի «Grand Hotel des Iles Borromees»-ում տեղի ունեցած 50-րդ գաղտնի ժողովում, մասնավորապես, քննարկվեցին եվրոպա-ամերիկյան հարաբերությունները՝ Միջին Արեւելքում՝ ամերիկյան քաղաքականության համատեքստում, Չինաստանին, Ռուսաստանին եւ էներգետիկական խնդիրներին առնչվող հարցեր: Չնայած 2002թ. Շանտիլյան (ԱՄՆ) ժողովից հետո առկա տարաձայնություններին, որոշվեց Եվրամիության նմանությամբ ստեղծել Ամերիկյան եւ Խաղաղօվկիանոսյան միություններ: Այս երեք գերպետությունները դյուրին կդարձնեն կառավարումը՝ դրամա-առեւտրական ընտրախավերի համար:

Երրորդ կառույցը դարձավ 1973թ. ստեղծված Եռակողմ հանձնախումբ-հանձնաժողովը (The Trilateral Commission): Անվանումը խորհրդանշական է. հանձնախումբը կոչված է միավորելու տեխնիկա-տնտեսական բարձր ցուցանիշեր ունեցող ամերիկյան, եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան (Ճապոնական) տարածքները համաշխարհայնության հովանու ներքո:

Այս միավորի ստեղծումը պայմանավորված էր նաեւ 1960-ական թթ. CFR-ի նիստերից մեկում Ճապոնիայի ընտրանու կողմից համաշխարհային քաղաքականության հետնաբեմում ներկայացված լինելու պահանջով, Արեւմուտքի ղեկավար ընտրախավերի մրցակցությամբ ու «ազդեցության» խմբերի միջեւ շահերի հավասարակշռությունը պահպանելու թելադրանքով: Դեյվիդ Ռոկֆելերի հրահանգով՝ Զբիգնեւ Բժեզինսկին ձեւավորեց այս կառույցը, որի գլխավոր գրասենյակները Նյու-Յորքում են, Եվրոպայում եւ Ճապոնիայում: Եռակողմ հանձնախմբում ԱՄՆ-ն ունի 117, Ճապոնիան՝ 84, Եվրոպան՝ 114 ներկայացուցիչ: Այստեղ ընդունված որոշումները օրենքի ուժ ունեն արեւմտյան քաղաքական գործիչների համար: Ինչը նաեւ փորձում են պարտադրանք դարձնել համայն մարդկության համար……

Վերոնշյալ կառույցները միատեղելով քաղաքական, ուժային եւ դրամա-տնտեսական կարողությունները՝ ի զորու են ճնշումներ բանեցնել անգամ Վաշինգտոնի վրա, նույնիսկ՝ հակառակ ԱՄՆ-ի շահերին (հաճախ է ԱՄՆ-ն այս կամ այն պատերազմը սանձազերծում այսպիսի որոշումներով պայմանավորված): Նույնիսկ ամերիկացիների գլխին մեծ փորձանք բերելու գնով նյույորքյան երկու երկնաքերերի փլուզման կազմակերպումն է արդեն բացահայտորեն կապվում այդ ուժերի հետ: «Հայ-Արիներ» պարբերականը վերլուծականներից մեկում անդրադարձել էր այս խնդրին, որում պարզաբանում կար, թե ահաբեկչության ժամանակ օգտագործվել էր նաեւ ծածկագրային համակարգ, եւ կատարողների համար հստակ է եղել, թե որ ինքնաթիռը որ շինությունն է «խոյահարելու»… Հետաքրքիր է, որ Իտալիայի նախկին նախագահ Ֆրանցեսկո Կոսսիգան, իտալական թերթերից մեկում, անդրադառնալով սեպտեմբերի 11-ի իրադարձություններին՝ հայտնել է, թե ամերիկյան եւ եվրոպական հատուկ ծառայությունները քաջատեղյակ են եղել, որ այդ հարձակումը ծրագրվել ու իրականացվել է ամերիկյան CIA-ի եւ իսրայելական Mossad-ի կողմից՝ սիոնական աշխարհի օգնությամբ: Եվ որ դա արվել է պատասխանատվությունը արաբական երկրների վրա գցելու եւ Իրաքում ու Աֆղանստանում գործողություններ սկսելու համար…

Այս բոլորի հետ շարունակվում է ռազմավարական նշանակությամբ երկրների իշխանությանը զուգահեռ հիշյալ կազմակերպությունների «ազգային մասնաճյուղեր» ձեւավորելու աշխատանքը: Սրանց խնդիրը պետք է լինի տեղերում հասարակական կարծիքի նախապատրաստումը (նաեւ՝ ժողովրդավարական արժեքների պարտադրմամբ կամ «գունավոր» հեղափոխություններով): Առանց այս նախապատրաստական գործի՝ համարվում է, որ համաշխարհայնացման ծրագիրը կհանդիպի իրենց ինքնությունն ու ինքնիշխանությունը կորցնել չցանկացող ազգերի ու պետությունների հզոր հակազդեցությանը, դիմադրական պայքարին: Հայաստանում էլ նման պայքար ընթանում է, եւ այս մասին 2003թ. սկսած բացահայտորեն եւ առավել կազմակերպված պայքարում է Հայ Արիական Միաբանությունը (տես «Հայ-Արիներ»-ի շուրջ 100 եւ «Հայեր»-ի 8 թողարկումները, գրքերը եւ այլ հրատարակությունները, www.hayary.org կայքը): Իհարկե, կան նաեւ անհատ պայքարողներ՝ պատմաբաններ, հրապարակախոսներ: Այս մասին մոտ 1,5 տարի ահազանգում է նաեւ «Լուսանցք»-ը՝ իր ավելի քան 70 թողարկումներում:

Բայց ո՞րն է, սակայն, պարտադրվող գաղափարախոսության էությունը: 1975թ. մարտին «New York magazine» ամսագրում Բժեզինսկին հանդես եկավ ծրագրային հոդվածով, որում ասվում էր. «Նոր աշխարհը կվերածվի համաշխարհային հանրույթի… սկզբում դա կվերաբերի տնտեսական աշխարհակարգին… կստեղծենք համաշխարհային ծրագրավորման ու աղբյուրների վերաբաշխման երկարաժամկետ գործելակերպ»:

Այս դրույթը դարձավ «ոսկե միլիարդ»-ի (titentertainment) տեսության հիմնաքարը, ըստ որի՝ երկրագնդի բնակչության 80%-ը կսպասարկի մնացյալ «ընտրանուն»: Հետագայում տպագրվեցին ծրագրային գրքեր (օր. Ժակ Աթալի եւ այլք): Աշխարհի ներկայիս շուրջ 6,5 մլրդ. բնակչությունը պիտի պատերազմների, սովի ու համաճարակների, այլ բնական ու արհեստական աղետների միջոցով «իջեցվի» 1 մլրդ.-ի, հենց որի 80%-ն էլ պիտի սպասարկի Համաշխարհային Կառավարությանն ու այլ ընտրյալներին: Երկրագնդի բնական հարստությունները «գերածախս» են տալիս եւ, այս չար ու մութ ուժերի կարծիքով, մոլորակի բնակչությունը չպիտի անցնի 1 մլրդ.-ի սահմանը……

Չմանրամասնելով թեմային առնչվող այս եւ այլ հրապարակումները (հայաստանյան եւ արտերկրի)՝ կարելի է ընդգծել դրանցում առկա սկզբունքները հետեւյալ ոլորտներում.

1. Գաղափարա-քաղաքական ոլորտում «Նոր աշխարհակարգ»-ը նախատեսում է ցեղապաշտական, ազգային-ազգայնական եւ մշակութային արժեհամակարգի միաձուլում՝ աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ, միադեմ կամ՝ որ նույնն է թե՝ անդեմ) հասարակության ստեղծում, ինչպես նաեւ ինքնիշխան պետական միավորների վերացում: Սա վերաբերում է բոլոր երկրներին, նաեւ՝ ԱՄՆ-ին: Նպատակը՝ Աշխարհի Միացյալ Նահանգների ստեղծումն է՝ առանց ազգությունների ու այլակարծության:«Քոչվորությունը (նոմադ)» կդառնա նոր հասարակարգի բարձրագույն ձեւ՝ պայմանավորելով կենսակերպը եւ մշակույթը»: Ով որտեղ կուզի՝ կապրի (իհարկե սա էլ կվերահսկվի), ի՞նչ հայրենիք կամ ազգային պատկանելություն……

2. Կրոնա-դավանաբանական ոլորտում կլինի «նոր կրոնականության» դարաշրջան եւ Մեսիայի (եբրայերեն՝ Մաշիախ) գալուստ, որի հետեւանքով միանգամայն կփոխվի ներկա աշխարհի կրոնա-դավանա-գաղափարաբանական պատկերը: Այս համատեքստում են գործում այսօրյա էկումենիզմը (խայծը կուլ են տվել նաեւ Էջմիածինն ու Անթիլիասը) եւ ոչ ավանդական անվանվող բոլոր աղանդները՝ Սայենթոլոգիայի, Մունի, Եհովայի վկաների, Մորմոնների եւ այս կարգի մյուս՝ այսպես կոչված եկեղեցիները: Քրիստոնեությունը դարձել է հոգեւոր համապարփակեցման (գլոբալիզացիա) առաջամարտիկ:

3. Տնտեսական ոլորտում նախատեսվում է համաշխարհային ազատական-դրամատիրական համակարգի պարտադիր հաստատում, ուր այլեւս անընդունելի կլինեն հասարակական արդարություն, հասարակական երաշխիքներ ու արժեքներ եւ նման հասկացությունները:

Աշխարհատնտեսությունը կլինի գերիշխողը «Նոր աշխարհակարգ»-ում, եւ դրամը՝ հիմնարար արժեքը կենսագործունեության բոլոր բնագավառներում, նույնիսկ հոգեւոր ոլորտներում է լուծելու նաեւ իշխանության հարցը: Բայց դրամն այլեւս առձեռն չի լինելու: Նման աշխարհակարգում առձեռն դրամը նաեւ անկախ ու ազատ գործելու միջոց է, ուստի քարտային համակարգն է գործելու, ինչը մեզանում իրավամբ համարեցին մարդկանց համարակալման գործընթաց՝ խոսքը տխրահռչակ սոցքարտերի մասին է (շուտով կլինեն սոցանձնագրեր ու չիփային համակարգ): Պիտի վերահսկվի մարդկանց ունեցվածքն ու շարժը, ամեն մանրուք……

Ըստ էության, կգործեն երեք ակնհայտ սկզբունքներ.

ա) Մարդուժի ազատություն (Liberty of the manpower), այսինքն՝ մարդիկ կունենան ազատ տեղաշարժի իրավունք՝ հնարավորություն ընձեռելով տերերին (իրենց վերահսկելով) ազատորեն գործածելու իրենց աշխատուժը:

բ) Ընդերքի ազատություն (Liberty of the soil ), այսինքն՝ ընդերքը շուկայական նույնպիսի ապրանք է, ինչպես մյուս ապրանքները:

գ) Դրամաշրջանառության ազատություն (Liberty of the currency), այն է՝ դրամը եւս ապրանք է:

Ներկայում այս նպատակին են ծառայում «վերազգային ընկերությունները», (Trans National Corporations) եւ միջազգային դրամական կառույցները: Նրանց ներդրումները երրորդ աշխարհի երկրներում ոչ միայն չեն նվազեցնում աղքատությունը, այլեւ՝ ստեղծում են այնպիսի դրամական ենթակառույցներ, որոնք նպաստում են հասարակական անհավասարության խորացմանը՝ խոչընդոտելով երկրի զարգացումը՝ այդ պետության քաղաքացիներին թաղելով պարտքերի մեջ: Այսպես շարունակվելու դեպքում Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը ի վերջո մեզ էլ (գալիք սերունդներով հանդերձ) կթաղեն պարտքերի մեջ ու կոչնչացնեն… Իսկ ոչ առաջնային խնդիրներում դրամաշնորհներ տրամադրելը պարզապես աչքակապություն է ու կաշառակերությունը խթանելու «բարեգործական» միջոց:

Այսպիսով կարելի է ասել, որ «Նոր աշխարհակարգ»-ը միաբեւեռ աշխարհակարգի այլընտրանքն է՝ համաշխարհայնացման համատեքստում, սակայն «դաշնակից»-ը՝ ընդդեմ մյուս՝ երկբեւեռ ու բազմաբեւեռ աշխարհակարգերի:

Եվ հիմա, երբ Արեւմուտք-Ռուսաստան նոր հակամարտությամբ անակնկալի եկած աշխարհի գաղտնի տերերը փորձում են նոր «սիրաշահումներ» անել «համաշխարհային հանրությանը», միաժամանակ կտրուկ արտահայտություններ ուղղելով ռուսաստանյան ուղղությամբ, մեզ համար եւս մեկ անգամ կարեւորվում է ճիշտ կողմնորոշվելն ու գերխաղերում մեր շահերն իրապես պաշտպանելը…


Արամ Ավետյան

«Լուսանցք», թիվ 34-35, 2008թ.

Կարդացեք «Լուսանցք»-ը www.hayary.org կայքում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։