Հիմա էլ Հայաստա՞նն է հակասեմական պետություն

Դեռեւս լավ ենք հիշում, թե 2005թ. հունվար-մարտ ամիսներին ի՜նչ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին Հայաստանի եւ համաշխարհային «սեմիթասերները» (իրականում՝ հայ «հրեասերներն» ու միջազգային սիոնիստները)՝ իբր մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման ակնհայտ փաստերի առիթով: Իհա՜րկե, հատկապես կարեւորվեց հրեաների իրավունքների ոտնահարման հանգամանքը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած «փաստերի», ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու ԱԼՄ հ/ը տնօրեն Տիգրան Կարապետյանը հակասեմիթներ ճանաչվեցին, սակայն, քրեական գործ հարուցվեց միայն Արմեն Ավետիսյանի նկատմամբ եւ այն էլ հետին թվով՝ 2003-2005թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՄ առաջնորդի գրած հոդվածների ու հեռուստաելույթների հիման վրա: Հետագայում, դատավարության ընթացքում, այդ մեղադրանքների սնանկությունն ապացուցվեց իհարկե, չնայած դրանից խնդիրը չփոխվեց: (Տես՝ «Լուսանցք» թիվ 26 (65), 4-10 հուլիսի, 2008թ., հարցազրույց «Ինձ դատեցին մի բանի համար, որ հիմա իրենք են անում» եւ «Սիոնա-մասոնական վտանգի մասին» (ՀԱՄ առաջնորդի պաշտպանական ելույթը դատարանում – 2005թ.), էջ՝ 4,6,8, ինչպես նաեւ՝ «Հայ-Արիներ»-ի բացառիկ թողարկումները՝ թիվ 54 (հունվար) եւ 55 (փետրվար-մարտ), 2005թ.):

Հիշեցնենք, որ այդ գործը հարուցվեց ԱՄՆ պետքարտուղարության անուղղակի թելադրանքով (տարեկան զեկույցում մատնացույց արվեց ՀԱՄ առաջնորդի վտանգավորությունը), եւ «գրանտակեր» հայ խամաճիկները շտապեցին բավարարել սիոնիստա-մասոնական քեռի Սեմի հեռահար հանձնարարականը: Մի շարք հայ պաշտոնյաներ էլ (հատկապես՝ համասեռական) լծվեցին այդ «սուրբ» գործին:

Այդ սին գործի մանրամասները հանրահայտ են (հայկական եւ միջազգային զլմ-ները հետեւողականորեն անդրադարձել են), հոդվածներ եւ գրքույկներ են տպագրվել: («Դա՞տ, թե՞ դատաստան» (հայ. եւ ռուս.), Սանձարձակություն կամ հանցագործություն, որը հավակնում է հայտնվել «Գինեսի ռեկորդներ»-ի գրքում» (հայ. եւ ռուս.), «Աննախադեպ բռնություն հայ ազգայնական մտքի հանդեպ»…, տես՝ www.hayary.org – ի գրքերի բաժնում):

Ուստի միայն ասենք, որ հայ հանրության ջանքերի շնորհիվ էր, որ հայ ազգայնականը դատապարտվեց միայն պայմանական հոդվածով: Չնայած այն ժամանակ էլ, հիմա էլ մշտապես նշվում է, որ հակահրեականությունն այլ բան է, հակասեմականությունը՝ այլ, միեւնույնն է՝ անուղղելի «միջազգային հանրությունը», անտեսելով ասորիների կամ արաբների սեմիթական ծագումը, միայն հրեաների վերաբերյալ կարծիքներին արդեն իսկ հակասեմական բնորոշում է տալիս… Եթե հրեաներն անտեսում են ասորիների եւ արաբների սեմիթական ծագումը, ապա ամենամեծ հակասեմիթներն իրենք են, սակայն «միջազգային հանրությունը» սա համառորեն չի գիտակցում……

Ինչեւէ, հիշյալ դեպքերից անցավ ընդամենը 3 տարի եւ արդեն մեր իշխանամետ զլմ-ներից Հանրային հ/ը-ն ու «Հայոց Աշխարհ», «Գոլոս Արմենիի» թերթերը հայտնվել են ԱՄՆ պետքարտուղարության 2008թ. հերթական զեկույցում՝ որպես հակասեմիթական լրատվամիջոցներ: Ամերիկյան պաշտոնյաները հրապարակավ եւ խստիվ դատապարտել են նշյալ զլմ-ներով «հակասեմիթական հարձակումները» եւ ՀՀ իշխանություններին հորդորել են միջոցներ ձեռնարկել նման հրապարակումները դադարեցնելու ուղղությամբ: Հետաքրքիր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու հայ «հրեասերները» եւ «սեմիթասեր» լրատվամիջոց-լրագրողները կհամարձակվե՞ն քրեական գործեր հարուցել զլմ-ների պատասխանատուների կամ հոդվածագրերի նկատմամբ եւ «հասարակական պարսավանքի» կենթարկե՞ն նրանց… Կարծում ենք՝ ոչ: Պատվերով մամուլի մասով կասենք՝ պետպատվեր չունեն, իսկ ՀՀ կառավարությունն էլ հո ինքն իրեն չի՞ դատելու: Այդ զլմ-ներով հիմնականում իշխանական կամ իշխանամետ գործիչներն են հանդես եկել……

Ամեն դեպքում մենք կասենք՝ շատ էլ ճիշտ կանեն, որ քրեական գործեր չեն հարուցի այլեւս, քանզի հակասեմականություն իրականում չկա աշխարհիս երեսին, իսկ եթե կա էլ, ապա, կրկնում ենք, դրա հեղինակները միայն հրեաներն են, ինչի մասին արդեն խոսեցինք վերեւում:


Արման Դավթյան

«Լուսանցք
», թիվ 34, 2008թ.

Կարդացեք «Լուսանցք»-ը www.hayary.org կայքում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։