Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (11-րդ մաս) – Գորանին՝ բնակարգի պատկերում… Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է – Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը…

Սկիզբը՝ թիվ 36-45, 2017թ.

http://www.hayary.org/wph/?p=6692Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (10-րդ մաս).- Հայոց պարն ի սկզբանե – Ազգային ակունքի կենսուրախությունը՝ Շալախոյ… Կենսագրությունը՝ շողով-շաղով… Եվ պարտադրված ոդիսականը… Ի՞նչ կապ ունեն կինտոները… Կովկասյան յուրաքանչյուր ժողովուրդ Հայոց ազգային «Շալախո» ծիսական պարը ցանկանում է դարձնել իր սեփական պարը…

http://www.hayary.org/wph/?p=6676Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (9-րդ մաս) – Ռազմական Յար Խշ Տի… Այժմ ներկայացնենք մեր տեսակետը եւ մեկնաբանությունը «Յար Խշ Տի» պարի ժամանակաշրջանի, ծագման մասին, կատարենք լեզվական, միաժամանակ բանահյուսական վերլուծություն…

http://www.hayary.org/wph/?p=6664Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Գորանի պարատեսակը բնության տարերքների ու դիցական երեւույթների ծիսական արարողակարգ է: Բնության տարերքների ուժի եւ անբացատրելի երեւույթների համար ստեղծվել են բազմաթիվ առասպելներ, որոնք նկարագրում են տիեզերքի ահեղքը եւ ահեղքի ձայնը: Այդ կարգի արարողությունների համատեքստում ընդգրկված են երգեր, ավանդազրույցներ, էպիկական պատումներ, նաեւ յուրահատուկ պարեր:  

Գորանի պարատեսակը պատկանում է ծիսական այն պարերի շարքին, որտեղ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայ ժողովուրդը բնության երեւույթները, տարեփոխումները, կյանքի ու կենցաղի շատ խորհուրդները, կենսադրույթները ներկայացնում է հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան:

Հայ ժողովրդի ընկալումներում, ինչպես նաեւ Հին Արեւելքում վիշապը պաշտվել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։

Վիշապը հայոց առասպելաբանության մեջ ունի երկվության գաղափար՝ բարու եւ չարի: Վիշապի պաշտամունքը կապված է եղել ջրի, անձրեւի, Ծով Ծիրանի եւ ստորերկրյա ջրերի հետ: Ըստ առասպելի՝ Վիշապը իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիներ, ակունքներ, որտեղ էլ դրվել են վիշապաքարեր:

– Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը Վիշապաքաղ է, Վիշապասանձ է: Վահագնը Չար Վիշապի հետ մենամարտում է, հաղթում է, եւ Հայոց աշխարհին վերածնունդ-գարուն է պարգեւում: Վահագնը Վիշապ եւ Քաղ-Այծեղջյուր արեւապաշտական գաղափարակիր խորհուրդն է: Վիշապաքաղ Վահագնը կրում է երկու հզոր կենարար տարերքներ՝ Ջուրը եւ Արեգակը:

Վիշապ-Քաղ-Այծեղջյուրը Արեգակի, Լույսի խորհուրդը կրող, Ծիրանի Ծով երկնային ջրերի տիրակալն է, Վիշապ-ա-Քաղը եղջյուրների մեջ Արեգակը պատսպարող Աստվածն է, ով Արեգակին պատսպարում է Սեւ ստորերկրյա ջրերից կամ Չար Վիշապից:

Չար եւ Բարի վիշապների կռվի արդյունքում ամպրոպային հսկան հաղթում է Չար Վիշապին, մարդկանց ուղարկում բարեբեր անձրեւ եւ ապա արեգակնային լույս:

– «Սասնա ծռերի» Վիշապամարտիկ Սանասարը մութ ու սակավաջուր Պղնձե քաղաքի Արեւափայլ արքայադստերը տիրանալու համար ծովում կռվում է վիշապի հետ՝ ձեռք բերելով Ոսկի խնձորն ու Չար Վիշապի գլխի թանկագին քարը: Չար Վիշապը պարտվելով՝ քաղաքի վրա ջուր է թափում. «Ինչըխ անձրեւ գա, ընցկուն զքաղաք էթաց»:

Բարի եւ Չար վիշապների հավատալիքներին, գարնանը, արեւին, բնության զարթոնքին, հողի բերրիությանն են նվիրված Գորանի շարքի առասպելները, երգերը, պարերը: Հայ պարարվեստի մեջ հայտնի է ծիսական «Գորանի» պարատեսակը: Այն նվիրված է արտերի բերրիության դից վիշապամարտիկ Գորին: Գորը հավերժական պայքարի մեջ է Չար Վիշապի հետ, ով սպառնում է ոչնչացնել արտերը:

(ՆՀԲ էջ 572 Գոռ-արմատը գոչյուն, գոռալու, բուռն, խրոխտ, այր խորխտ պատերազմավ, իշխեցող):

Ամպերի գոռոցով, գոչյունով կուրացուցիչ փայլատակումով եւ ուժեղ ձայնով՝ որոտով է ուղեկցվում Կայծակը: Գոռ ու գոչյունը առաջանում է անձրեւային կամ կարկտային ամպերում կամ ամպերի եւ երկրի մակերեւույթի միջեւ: Այնուհետեւ սկսվում է ամպրոպին բնորոշ ուժեղ քամին, հորդառատ անձրեւը, կարկուտը: Բնության այս տարերքները վնասում են արտի եւ այգիների բերքը, որի ժամանակ նույնպես կանչում են արտի պահապան վիշապամարտիկ Գորին, որը կարող է եղանակը շրջել եւ դարձնել բարենպաստ ու արեւային: Բնության ահեղ տարերքներին երեւույթներին են նվիրված եղանակը շրջելու ծեսերը: Դրանք ներկայացվում են «Գորանի» ծիսական պարերի միջոցով:

Գոռը-Գորը հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ համարվում է որպես արտերի, բերրիության դից: Արտերը չար վիշապից պաշտպանող Վիշապամարտիկ: Ավանդության մեջ հիշատակվում է այսպես.

– Տարոնում Գոր անունով մի պատանի էր ապրում։ Դեմքը ցորնագույն էր, ճակատի մազափունջը՝ ոսկեծղի խուրձ, աչքերը՝ մի-մի թոնիր։ Ասես ոչ թե ծուխ-ծխանու, այլ արտերի զարմ էր, որը կռվում է բնության աղետների դեմ, կռվում է չար վիշապի դեմ, վիշապի սպառնալիքը վերանում է, եւ Գորը խոստանում է վերադառնալ, իսկ մարդիկ վտանգի պահին կանչում են Գորին՝ Գո՜ր, Գո՜ր, Գո՜ր-Գիրգուռ/Գրգուռ-Գո՜րանի»:

Գորանի անունը բացատրվում է Գոր արտերի Աստված եւ Ան երկնքի աստվածության աղերսով՝ գոռ-գոչ-կոչով…

Եղանակ «շրջելու» ծեսերը ներկայացրել են հատկապես երիտասարդ աղջիկները, այս երեւույթի հիմքում ընկած է Մայր հողի գաղափարը, կամ խորհրդավոր դիցուհի Ծովյան Ծով Ծովինարի գաղափարը, ում երբեմն կոչում էին Նարե:

Ծովինարը ծովերի, գետերի, լճերի, անձրեւների դիցուհին էր, որն առնչություն ուներ նաեւ մոգական ծեսերի հետ: Գորանի պարը վիշապի պաշտամունքի պար է, որը պատկանում է «Պղնձացած երկինքեն» ցանկալի անձրեւ իջեցնելու ծեսին:

Գորանիի Ալաշկերտի տարբերակում առաջնորդը կամ պարողներից որեւէ մեկը, իսկ երբեմն պարող կանանցից մեկը դնում են գլխին «պղնձե թասը», մինչեւ եզրը լցված ջրով: Թասը չէր կարելի պահել ձեռքով: Ոտքերի շարժումները պետք է պատկերեին վիշապի շարժումները ջրում եւ պետք է չափազանց դանդաղ լինեին: Պարողների ծնկների խորը կքանիստերն ու ուղղումները, որոնք իջեցնում եւ բարձրացնում են պարողների շարքը, պետք է փոխանցեն վիշապի ընկղմումը ջրի մեջ եւ նրա ջրի մակերես դուրս լողալը:

Պարաշարքի կառուցվածքը մեկ շարք է, որը վերածվում է աղեղի: Կանգնում են ուս-ուսի, ասես ընդհանուր վտանգի եւ պայքարի հաղթանակի մեջ համախմբված: Ձեռքերը միահյուսած են ճկույթներով եւ ծալված են արմունկներում՝ ուղիղ անկյան տակ, դաստակները դեպի դուրս:

Պարաձեւի այս տարբերակի կյանքի շրջագծի հարթ հատակագիծ ունենալը եւ աջ ընդհանուր տեղաշարժվելը փաստում են մոգական գործողության դրական նպատակների մասին: Գորանի պարերը լավատեսությամբ օժտված անձրեւ կանչելու ծեսեր են, հույսով, որ այն անպայման կգա եւ կոռոգի չորացած, ծարաված հողը:

Ժամանակակից հայ պարարվեստագետ պարուսույցները, հայ մշակույթի երախտավոր գործիչները, ավանդական երգի-պարի համույթները վերականգնելով հայ մշակոյթի անգին գոհարները՝ ներկայացնում են Գորանի ծիսական պարերը՝ վերածնունդ տալով Հայոց ոգուն:

Ամպերի գոռացող, գոչ ու կոչող գոռ-գորանին արտերի ոգի Դիցն է, բերք ու բարիքի պահպանման Դիցը, գոռ ու գոչյունով անձրեւ բերող Ցորյան արտերը ջրող: Այդ Դիցին են նվիրված նաեւ երգեր.

Ցորյան իմ ցանիլ իմ առվի պռնկան,

Էրիլ է, թխիլ է դեպ արեգական։

Յար էհո, յար էհո, յարըմ գորանի,

Յար էհո, յար էհո, մշու գորանի:

Էկիլ ես մըր բախչեն խաղող կըքաղիս,

Քո շորմաղ թաթերով նեկտար կըշաղիս։

Յար էհո, յար էհո, յարըմ գորանի,

Յար էհո, յար էհո, մշու գորանի:

Էդ քամբախ Մշու դաշտ ինչ անուշ տեղ է,

Էդ քամբախ Մըղրա գետ հիվընդի դեղ է։

Յար էհո, յար էհո, յարըմ գորանի:

Գորանի անունով գյուղը Արեւմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում է գտնվում:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հուլիս

Գերմանիա, Մայնց

Լրացված տարբերակ հատուկ «Լուսանցքի» համար

«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։