Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Վրաստան այցը ավելի քան մեկ ամիս առաջ էր ծրագրված: Հետո հանկարծակի հետաձգվեց եւ հանկարծակի էլ եղավ այդ այցը դեկտեմբերի 9-ին, բայց՝ նախկինում նախատեսված 3-օրվա փոխարեն արդեն կես օր: Վարչապետը եկավ ու ասաց, թե մեր ու Վրաստանի միջեւ անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Պարզապես հետաքրքրիր է, այդ դեպքում ՀՀ ու ՎՀ միջեւ ո՞ր խնդիրն է լուծված: Դեկտեմբերի 9-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում Տիգրան Սարգսյանն ընդգծում է, որ Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեն առաջնահերթ նշանակություն, եւ ինքը վրացի գործընկերոջ հետ առաջին հանդիպումից եւ զրույցից տպավորված է եւ այլն եւ այլն: Ի դեպ, հանձնաժողովի նախորդ ու դրան էլ նախորդող նիստերում նույն խոսքերն են ասվել երկուստեք: Մի տարբերությամբ. հայկական կողմը՝ հրճված, վրացական կողմը՝ դիվանագիտության համաձայն: Դատելով տաբեր հաղորդագրություններից՝ այցի մեխը Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այն գտնվում է Վրաստանի մշակույթի նախարարության հաշվեկշռում: Վերջին շրջանում այս եկեղեցու նկատմամբ ոտնձգություններն ավելի հաճախ էին դարձել, դրանք նախաձեռնվում էին անմիջապես հարեւանությամբ՝ մոտ 15 մետր հեռավորության վրա գտնվող վրացական եկեղեցու հոգեւոր հայր Տարիել Սիկինչելաշվիլու կողմից: Նույնիսկ «Հայաստանի Հանրապետությունն» արձանագրեց, որ «արդեն մասամբ վերացվել են այս եկեղեցում գտնվող Հովնաթանյանների բացառիկ որմնակարները, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ: Վրացի հոգեւորականը հայկական եկեղեցում ավելացրել է նաեւ վրացական եկեղեցիներին բնորոշ տարրեր. 15-րդ դարի եկեղեցու խորանի առաջ կառուցված է քարային պատնեշ: Թբիլիսիի հայերն անգամ հեռախոսներում ունեն եկեղեցու այդ հատվածի իրական պատկերը, թեեւ պետք չէ մասնագետ լինել՝ տեսնելու համար, որ այդ հատվածի շինարարությունը նոր է, եւ չի կարող թվագրվել 15-րդ դարով»: Այս եկեղեցու հարցը քննարկվել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Ըստ Տիգրան Սարգսյանի, «Վրաստանի նախագահը խոստացել է, որ տեր կկանգնի հայկական եկեղեցուն, քանի որ այս հարցում անձամբ իր միջամտությունն է անհրաժեշտ: Եկեղեցու հարցն առաջին անգամ չի քննարկում նաեւ իր վրացի գործընկերոջ հետ: Սա մի հարց է, որը մտահոգում է հայ հանրությանը, եւ ես դրա մասին տեղյակ պահեցի նորանշանակ վարչապետին՝ ներկայացնելով նախապատմությունը եւ այն խնդիրները, որոնք այսօր առաջացել են: Նորանշանակ վարչապետն արդեն տեղյակ էր, որովհետեւ մենք նախօրոք զգուշացրել էինք, որ մեր հանդիպման ժամանակ ես այս հարցը բարձրացնելու եմ: Նա արդեն ծանոթացել էր խնդրի պատմության հետ եւ խոստացավ, որ այս հարցում կլինի աջակցություն»: Գիտե՞ք՝ քանի այսպիսի խոստումներ է հնչեցրել ու կհնչեցնի վրացական կողմը: Բայց միայն՝ կհնչեցնի: Վրացու համար մշակութային արժեքս ո՞րն է, նա թուրքի նման է՝ արժեք ոչնչացնող: Չոչնչացնի, ո՜նց ապացուցի «իր» տարածքում հայկական հետքի չլինելը… Ի պատասխան բազմաթիվ հարցերի, Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին միայն կնշի, թե երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ իրենք հուսով են, որ հնարավորություն ու մեծ ներուժ կա բոլոր այդ հարցերը լուծել երկու եկեղեցիների միջեւ երկխոսության միջոցով: Այսպիսով ստացվում է՝ վրացական պետությունը՝ հեչ, հայր Տարիելը կանի այն, ինչ ուզում է: Վրաստանի նախագահի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը, իր խոսքերով, հաստատում է, որ իրոք պետությունը հեչ է, ու Նորաշենի նկատմամբ ոտնձգությունները բացառապես հայր Տարիելի ինքնակամ գործողությունների արդյունքն են: Հարց է ծագում, թե պետությունը հեչ է, Վան Բայբուրդն ու՞մ խորհրդականն է…… Բայց սա դեռ ամբողջը չէ: Պարզվում է՝ Վրաստանի «գել ու գազան» հայր Տարիելը վրաց պատրիարքից էլ չի վախենում, քանի որ, ըստ Վան Բայբուրդի, վրաց պատրիարքը, Թբիլիսիի քաղաքապետը բազմիցս շատ խիստ զգուշացրել են անղեկավարելի այդ անձնավորությանը ձեռնպահ մնալ նման գործողություններից: «Բացառվում է, որ վրաց իշխանությունները կանգնած լինեն այդ գործողությունների հետեւում: Պետք չէ ծայրահեղ արտահայտություններ անել ու գնահատականներ տալ, վրաց իշխանություններն անում են ամեն ինչ, որ նման բան այլեւս չլինի»,-կոկորդ է պատռում Հռոմի պապից ավելի կաթոլիկ խորհրդականը: Ուզում ենք խորհուրդ տալ խորհրդական Վան Բայբուրդին. մի՛ բղավիր ու հեծանիվ մի՛ հայտնագործիր, հայր Տարիելի թիկունքում պետությունը կանգնած չլիներ, նա ոտքերը վերմակից շատ երկար չէր մ Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 45 (84)
եկնի: Ասենք, դու (ամեն մարդու հետ դուք-ով չեն խոսում) դա մեզանից լավ գիտես, բայց, դե, խորհրդական դառնալու համար շա՜տ ես աշխատել…
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian