Չեմ ուզում գրել այս օրերին սովորական դարձած՝ «լրանում է 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցը» նախադասությունը: Կուզեի գրել՝ «ասում են, թե 20 տարի առաջ…»: Այ, հենց այդ ասում են-ը կուզեի հազար անգամ գրել. աղետի գոտին այնպես կառուցած լինեինք, որ երկրաշարժի հետքն անգամ մնացած չլիներ, որ նույն տարվա դեկտեմբերի 8-ին ծնվածները բնական աղետի մասին մեծերից լսեին, որ…, որ…: Որ այս տեսակ որ-երը շատ լինեին, ասում են-ն էլ կգրվեր: Վերջինին էլ ժամանակին խանգարեցին բազում եթե-ները: Տասնյակ մասնագետներ ու պաշտոնյաներ են համոզված, որ աղետի գոտին իսկապես կարելի էր վերակառուցել երկու տարում, եթե շղթայաձեւ վրա չհասնեին Արցախյան պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը եւն: Ու նաեւ աղետի վնասներն այդքան մեծ չէին լինի, եթե պատրաստ լինեինք արագ կողմնորոշվելու այդպիսի իրավիճակներում: Հենց սրան էլ մի փոքր ուզում եմ անդրադառնալ: …Բնական աղետն ընդգրկեց մեր երկրի տարածքի ավելի քան 40 տոկոսը՝ մոտավորապես 1 մլն բնակչությամբ: Տուժեցին 21 քաղաքներ եւ շրջկենտրոններ, 28 գյուղեր լրիվ ավերվեցին: Ավելի քան 530 հազար մարդ անօթեւան մնաց: Ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանին այդ երկրաշարժը 10-15 մլրդ ռուբլու վնաս տվեց: Ավերվեցին գլխավորապես այն շենքերն ու շինությունները, որոնք, բառիս բուն իմաստով, սովետական էին, այլ կերպ՝ գաջն ու ցեմենտը գողացած ու՝ ոչ միայն: Մնացին հները: Հիմա նորից կառուցում ենք, եւ հարց է ծագում՝ արդյո՞ք դարձյալ սովետական հոգեբանությամբ: Եթե այո, ապա, դժբախտաբար, կրկին կկանգնենք այն ամենի առաջ, ինչի առաջ կանգնում են դասեր չքաղածները եւ… լեզուս էլ չի պտտվում ասեմ: Ինչքանո՞վ ենք վստահ, որ ներկայիս շինարարները գործը որակյալ են անում, այլ ոչ թե «սովետավարի»: Թե ասածս իրականությանը չի համապատասխանում (այսինքն՝ լավ են կառուցում), ապա ինչու՞ վերջերս Գյումրիում կազմաքանդեցին «Մուշ» թաղամասի կիսակառույց մի հատվածը: Կա՞ն շինարարությունը վերահսկողներ: Թե այո, հնարավո՞ր է, որ այդ վերահսկողներն էլ «սովետավարի» աշխատեն: Կամ՝ ինչու՞ է պետությունը հույսը դնում շինարարի վըրա: Կասեն՝ պետությունը վերահսկո՞ղ է, ո՞նց հասցնի: Մինչդեռ հասցնելու խնդիր չկա, դրա համար ընդամենը մի քանի հաստիք է պետք՝ վատ աշխատելու դեպքում խստագույնս պատժվելու պայմանով: Թե չէ 20-րդ տարելիցն է ու գիտաժողովնե՜ր են կազմակերպում, խոսու՜մ երկրաշարժի դասերից: Հետն էլ՝ ճառում Ճապոնիայի օրինակից, թե այստեղ բնակչությունը պատրաստ է այդ կարգի աղետներին, գիտի, թե այդ ժամանակ ինչ անել ու ինչպես: Անշուշտ, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, բնակչությանը պատրաստել պետք է, հարկ է պարբերաբար եւ ամենուր հատուկ վարժանքներ անցկացնել: Բայց նախ՝ պետք են ամուր շենքեր՝ որակյալ շինանյութով: Թե չէ շենքն ավելի արագ կփլվի, քան շենքում եղածները կհասցնեն կողմնորոշվել: Հենց այստեղի՛ց էր անհրաժեշտ սկսել: Եվ այստեղից էլ շարունակել է պետք: Որ մի թեթեւ ցնցման դեպքում բազում ընտանիքներ դարձյալ անօթեւան չմնան: Աստղինե Քարամյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
- Ֆրանսիայում Լուվրի կողոպուտի գործով հինգ նոր կասկածյալ է ձերբակալվել․ RTL
- Նոր որոշում. կառավարությունը հրաժարվում է «Հայփոստի» իր բաժնետոմսերից
- Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց
- Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագծին. այն կուղարկվի ԱԺ
- Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը. «Փաստ»
- Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է երկխոսություն վարեն տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում․ Սի Ծինփին
- Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում տեղահանված անձանց վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ․ «Քաղաքացիական պայմանագիր»
- Խուդաթյանի ասածը վկայում է նրա քաղաքական տհասության մասին. Բաբկեն Հարությունյան
- Պետությունը վաճառում է Կապանի ԲԿ–ի դիսպանսերի շենքը
Unknown Feed



Armenian