Դեկտեմբերի 3-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա այցով Հելսինկիում մասնակցեց ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նա հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի՝ ՀՀ ԱԳ նախարարը Հելսինկիում կազմակերպել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Եվ մինչ մեր ԱԳ նախարարը փորձում է կարգավորել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե «հայ-թուրքական հարաբերությունները կախված են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններից»: Նրա խոսքով, այժմ բանակցություններ են վարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, եւ այդ բանակցություններում միմիայն դրական որեւէ քայլը կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Իսկ թե ինչ նկատի ունի թուրք արտգործնախարարը «դրական քայլ» ասելով, հասկանում ենք նրա հետագա մտքերին ծանոթանալով՝ «ԼՂ հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի ու ամբողջ տարածաշրջանի հարցն է: Սկսած 1918թ. մենք միշտ եղել ենք եւ այսուհետ էլ լինելու ենք Ադրբեջանի կողքին»: Վստահ ենք՝ սա նաեւ թուրքական ու ադրբեջանական հասարակական ճնշող մեծամասնության կարծիքն է: Իսկ ահա, ըստ «Գելափ» կազմակերպության հարցումների, հայ հանրությունը կարեւորում է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները բարելավելու հեռանկարները եւ հանդես է գալիս դրա օգտին: Հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 26,18%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է համագործակցի Թուրքիայի հետ, իսկ 47.32%-ի կարծիքով այդ հարաբերություններում պետք է զգուշություն ցուցաբերվի: 2000 հարցվածներից 366-ը, կամ 18.31%-ը, կարծիք է հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ չպետք է հաստատի, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ 7.51%-ի կարծիքով, մենք ընդհանրապես չպետք է համագործակցենք Թուրքիայի հետ, քանի որ մեր շահերը չեն համընկնում:
«Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկա 5 տարում Թուրքիան դառնա Հայաստանի համար տնտեսական լավ գործընկեր» հարցին հարցման մասնակիցների 10.18%-ը պատասխանել է. միանշանակ այդպես կլինի, 50,63%-ը նշել է, որ դա հնարավոր է համարում, 21,79%-ի կարծիքով, հավանաբար, այդպես կլինի, եւ միայն 12,56%-ն է գտել, որ դա բացառվում է: Հարցվածների 4,84%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: Հարցման կազմակերպիչները մասնակիցներին առաջարկել են գնահատել առաջիկա 5 տարում այս կամ այն իրադարձության հավանականությունը: Այդ արդյունքների համաձայն, հարցվածներն առավել հավանական են համարել «հայ-թուրքական սահմանի բացումն» ու «Հայաստան-Թուրքիա երկաթուղու վերագործարկումը» (երկուսն էլ ստացել են 4-ական միավոր): Քիչ ավելի հավանական է համարվել «տարածաշրջանային նախագծերում հայ-թուրքական քաղաքական արդյունավետ համագործակցությունը»: Այն ստացել է 3 միավոր: Նույնքան հավանական է համարվել այն, որ առաջիկա 5 տարիներին «հայ-թուրքական հարաբերություները չեն փոխվի»: Զարգացումների մյուս բոլոր տեսակետները գնահատվել են 2 միավոր: Դրանք են՝ «Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը», «միմյանց նկատմամբ հոգեբանական ատելությունը կհաղթահարվի», «հայ-թուրքական հարաբերությունները կվատթարանան»: Իհարկե, մենք միշտ էլ վերապահումով ենք մոտենում այսպիսի հարցումներին, բայց այնուամենայնիվ, հրապարակում ենք, քանզի շուտով մեկ անգամ չէ, որ ականատեսը կդառնանք նման հարցադրումների: Գուցե շուտով մեզ համոզեն էլ, որ Թուրքիան շա՜տ բարեկամական երկիր է: Ի՞նչ կա որ, եթե ռուսաստանցիների ընդամենը 18%-ն է Հայաստանը բարեկամական երկիր համարում, ապա հայերի 62%-ը Ռուսաստանին անվերապահորեն բարեկամական երկիր է համարում: Այնպես որ, Թուրքիան նույնիսկ մեզ ատելով էլ մեր հարցումներով կդառնա բարեկամական երկիր… Անի Մարության
«Լուսանցք» թիվ 44 (83)
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian