Ըստ տարբեր վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, Արցախ-ԼՂՀ հարցը կարող է կարգավորման փուլ մտնել միայն այն դեպքում, երբ բանակցությունների սեղանի շուրջ կրկին նստեն ԼՂՀ-ի ներկայացուցիչները: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Գառնիկ Մարգարյանն օրերս հայտնել է, որ ԼՂՀ-ում ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններին չեն արձագանքում, որովհետեւ չեն էլ պատրաստվում հանձնել այդ տարածքները: Նա նշել է, որ չնայած Արցախում ավելի ծանր սոցիալական եւ բարոյական վիճակում են, քան՝ Հայաստանում, այնուամենայնիվ, դա չի ազդում մարդկանց հոգեբանական վիճակի վրա. «ԼՂ-ի բնակչությունը միանշանակ դեմ է տարածքների հանձնմանը եւ դա թույլ չի տա: Իմ տեղեկատվությունը վերջին օրերին է վերաբերում»: Գ. Մարգարյանը կարծիք է հայտնել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը ԼՂՀ ինչպես հարկն է չլուսաբանվեց. «Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն ասում, որ մարդիկ դուրս են եկել փողոց եւ ցանկացել են բողոքի ակցիա անցկացնել ազատագրված տարածքների հանձնման դեմ: Ակցիան ցանկացել են անցկացնել Ստեփանակերտի կենտրոնում, սակայն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում իշխանությունները ոստիկաններով փակել են ճանապարհը եւ մարդկանց թույլ չեն տվել հավաքվել կենտրոնում՝ նույն երեւանյան մեթոդներով… Ես շատ հավաստի աղբյուրներից տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանը հասկացավ, որ կկորցնի հայ ժողովրդին, եւ Մայնդորֆյան հռչակագիրը ստորագրվելուց հետո ՌԴ վերնախավը մտածում է, թե ավելի լավ է, որ ազատագրված տարածքները մնան ներկայիս կարգավիճակով, քան այդ տարածքներում սկզբում հայտնվի ռուսական զորքը, իսկ հետո՝ ՆԱՏՕ-ն: Նրանք ընդունում են, որ ժողովրդի հետ պատերազմել չի կարելի: Նույնն իր ելույթում նշեց նաեւ Բուշը, երբ ասաց, որ Իրաք մտել է, քանի որ իրեն ԱՄՆ հետախուզությունը սխալ տեղեկատվություն է տրամադրել: Բուշն այդպես ասաց, որովհետեւ Իրաքում պարտվեց այդ երկրի ժողովրդին, եւ ոչ թե հանգուցյալ Հուսեյնին»: Ըստ քաղաքական գործչի, «Արցախի հարցում վտանգի սրման դեպքում գոնե իր կուսակցության 2000 ուսադիր կրող մարդիկ մեկ մարդու նման ոտքի են կանգնելու»: Իսկ ահա փորձագետ Արա Պապյանը, ով Կանադայում ՀՀ նախկին դեսպանն է եղել, նշել է, որ եթե արտաքին քաղաքականությունում ղեկավարվենք «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկվայի հռչակագրի (2 նոյեմբերի, 2008թ.) այն հիմնադրույթով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը դիտարկվում է «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա», ապա
վկայակոչելով՝ «ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող միջազգային իրավունքի սկզբունքների, պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության մասին հռչակագրի (17 հոկտեմբերի 1970թ.) «Յուրաքանչյուր պետություն պարտավորված է միասնական եւ անհատական գործունեությամբ աջակցել իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրականացմանը», դրույթը, առաջարկում է առաջնորդվել հետեւյալ հանգամանքներով: «Արցախը (Դաշտային եւ Լեռնային Ղարաբաղը) եւ Նախիջեւանը Ադրբեջանի ՍՍՀ ենթակայության ներքո են հայտնվել միջազգային իրավունքի ու ներպետական օրենսդրության կոպիտ խախտումներով, համապատասխանաբար Ռուսաստանի կոմունիստական (բանվորական) կուս
Նույն ոգով է շարադրված նաեւ Շուշիի Հայոց ազգային խորհրդի տարածած հայտարարությունը, որում ասվում է նաեւ. «Հաշվի առնելով փետրվարի 27-28-ին Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց հաջորդեց Ադրբեջանում բնակվող ամբողջ հայ ազգաբնակչության դեմ բիրտ հալածանքների ալիքը: Կամ թե հարյուր հազարավոր հայերի տեղահանումը, որն իր գագաթնակետին հասավ 1990թ. հունվարին Բաքվում (որտեղ 1988թ. տվյալներով կար 215 հզ. հայ), Կիրովաբադում (որտեղից տեղահանվեց 42 հզ. հայ), Գյուլիստանում, Գետաշենում, Շահումյանում՝ որպես մի նոր ցեղասպանություն»: Հաշվի առնելով նաեւ այն, որ «սոսկալի ջարդերին եւ տեղահանություններին դիմակայելու համար Արցախի հայերը որոշեցին ինքնուրույն ապահովել իրենց կյանքի ու բնակավայրի պաշտպանությունը՝ համաձայն ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացի (ԱԺ կազմավորում, նախագահի ընտրություն եւ սահմանադրական պետության կառուցում), եւ ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ 2008 թ. ապրիլի 10-12-ը Արցախում անցկացված «Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային համաժողով»-ի որոշումների», ԼՂՀ նախագահը պետք է հանդես գա «ՀՀ հետ տարածքային եւ քաղաքական միավորման առաջարկությամբ», ինչպես նաեւ «դառնա Արցախի եւ ազատագրված տարածքների պաշտպանության երաշխավորը ու միջազգային դատական գործընթացներ սկսի Ադբեջանի դեմ»: Արտակ Հայոցյան Գոհար Վանեսյան «Լուսանցք» թիվ 44 (83)
ակցության ԿԿ Կով.բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ եւ Մոսկվայի (16 մարտի, 1921թ.) ու նրանից ածանցվող Կարսի (13 հոկտեմբերի, 1921թ.) անվավեր ու անօրինական պայմանագրերի 3-րդ եւ 5-րդ հոդվածների հիման վրա»: Ինչպես նաեւ՝ «ճանաչելով վերոհիշյալ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվավերությունը ստորագրման պահից, քանի որ երկուսն էլ կնքվել են միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների՝ jus cogens-ների, բացահայտ, բազմակի ու կոպիտ խախտումներով, առաջնորդվելով ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազգերի լիգայի, Հայաստանի սահմանները որոշող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի անդամությամբ հանձնաժողովի զեկույցի առաջարկներով (24 փետրվարի, 1920թ.), որը նախատեսում էր Հարավային Կովկասում սահմանազատումն իրականացնել ազգային տեղաբաշխման սկզբունքով… կարեւորելով, որ ԱՄՆ-ն ճանաչել է նշյալ սկզբունքը, ներառելով այն ընդգրկող փաստաթուղթն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ (22 նոյեմբերի, 1920թ.), որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ, գիտակցելով, որ Սեւրի պայմանագիրը (10 օգոստոսի, 1920թ.) ստորագրվել է «բարձր պայմանավորվող կողմերի» միջեւ, հետեւաբար, ըստ Վիեննայի Պայմանագրերի մասին միջազգայնագրի ¥1969թ.¤ 2-րդ հոդվածի 6-րդ կետի, եւ Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի միջազգայնագրի ¥1978թ.¤ 2-րդ հոդվածի 11-րդ կետի, կողմերը պարտավորվում են պայմանագիրն ընդունել որպես կատարման համար պարտադիր փաստաթուղթ, անկախ պայմանագրի ուժի մեջ մտած կամ չմտած լինելուց», Ա. Պապյանը դիմում է ՀՀ իշխանություններին, որ ՀՀ ԱԺ-ն «գործելով իր իրավասությունների շրջանակում (ՀՀ Սահմանադրության, հոդված 62), սույն հայտարարությամբ դիմի ՀՀ նախագահին, որպես ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 49), քայլ անելու ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ՝ վերականգնելու ՀՀ ինքնիշխանությունը ԼՂՀ կողմից վերահսկվող ողջ տարածքի վրա, որպեսզի ԼՂՀ-ն հռչակվի որպես ՀՀ-ի ԼՂ մարզ»:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
- Ֆրանսիայում Լուվրի կողոպուտի գործով հինգ նոր կասկածյալ է ձերբակալվել․ RTL
- Նոր որոշում. կառավարությունը հրաժարվում է «Հայփոստի» իր բաժնետոմսերից
- Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց
- Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագծին. այն կուղարկվի ԱԺ
- Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը. «Փաստ»
- Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է երկխոսություն վարեն տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում․ Սի Ծինփին
- Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում տեղահանված անձանց վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ․ «Քաղաքացիական պայմանագիր»
- Խուդաթյանի ասածը վկայում է նրա քաղաքական տհասության մասին. Բաբկեն Հարությունյան
- Պետությունը վաճառում է Կապանի ԲԿ–ի դիսպանսերի շենքը
Unknown Feed



Armenian