Դեկտեմբերի 1-ին լրանում է Հայաստանի Գերագույն Խորհրդի՝ Արցախ-ԼՂ-ի հետ վերամիավորվելու որոշման 19-ամյակը: Այս պատմական որոշումը մի նոր որակ եւ կարեւորություն է ստանում հատկապես ներկայումս աշխուժացած արցախյան հարցի ներազգային ու միջազգային քննարկումներում: Արցախ-ԼՂ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշման հիման վրա 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կայացրած համանման որոշումն առ այսօր հայկական դիվանագիտությունում որեւէ լուրջ դերակատարում չի ունեցել: Մինչդեռ Բաքուն խորհրդային բռնաճնշումների տարիների կուսակցական որոշումները բավարար հիմք է համարում՝ իր այսպես կոչված տարածքների ամբողջականության անձեռնմխելիությունից խոսելու համար: Եվ ոչ միայն Ադրբեջանն է սա հիմք համարում, այլեւ՝ «խորհրդային կայսրությունը» տասնյակ տարիներ փնովող արեւմտյան դիվանագետներն են կոմկուսակցական որոշումներին ապավինում… Մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանություններն արդեն պիտի հիմնարար ապավինեն (վաղուց պիտի ապավինած լինեին) այս փաստաթղթերին, քանզի անցած շուրջ 20 տարիների հայ-ադրբեջանական ռազմա-քաղաքական պայքարը վաղուց ապացուցել է, որ ինչպես այս հարաբերություններում, այնպես էլ միջազգային դիվանագիտությունում, մինչեւ որեւէ կտրուկ քայլ չի արվում, հարցերն անլուծելի են մնում կամ… լուծվում են առանց հարցատերերին հարցնելու: Իհարկե, տարբերակ է նաեւ խնդրի ձգձգումը, սակայն, եթե ապահովագրված լինենք, որ Ադրբեջանը կտրուկ քայլերի չի՛ դիմի: Իսկ դրանում ոչ մեկը համոզված լինել չի կարող, ո՛չ մենք, ո՛չ միջազգային կառույցները, որոնք էլ հենց նպատակայնորեն թմբկահարում են փոխադարձ վստահության ու փոխգործակցության մասին: Իսկ փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը արեւմտյան սին ու լայնաբերան ժպիտներով չի ստեղծվել ու դրա տրամաբանությամբ չի գործելու… Օրերս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական դաշտի շուրջ 50 կուսակցությունների ղեկավարների հանդիպումը Արցախ-ԼՂՀ-ի հարցի շուրջ, նույնպես վկայում է, որ ելքեր փնտրելու իսկը ժամանակն է: Խոսքը հայանպաստ ելքերի մասին է: Եթե 50 կուսակցական առաջնորդներ նույնիսկ մի քանի տարբերակ առաջարկած լինեն, միեւնույնն է, ընթանում է ՀՀ քաղաքական դաշտի համախմբման գործընթաց, որի ճիշտ ավարտը վստահաբար կհստակեցնի հայ քաղաքական մտքի ցաքուցրիվությունը: Այդ հավաքին չմասնակցեցին Արցախ-ԼՂՀ-ի ներկայացուցիչները: Սա, իհարկե, անտարբերության կամ անտեսման դրսեւորում չէր, հասկանալի է, որ հավաքվել էին միայն ՀՀ-ում գրանցված կուսակցությունների ղեկավարները: Կարծում ենք՝ սա նախ ներքին համախմբման նպատակ էր հետապնդում, ապա՝ միջազգային հանրությանը ինչ-որ բան ասելու միտում ուներ: Մենք, իհարկե չգիտենք, այդ ինչ-որ բանն ասվեց հավաքում, թե՝ ոչ (դատելով կարծիքների բազմազանությունից՝ երեւի ասվեց), բայց ներհանրային կյանքում արագացրեց տեսակետների համախմբման անհրաժեշտությունը: Հավաքի մասնակից որոշ կուսակցապետեր, այնուամենայնիվ նշեցին, որ քննարկումներում առկա էր կարծիքների մի քանի տեսակ՝ ոչ մի թիզ հող զիջելուց սկսած մինչեւ փոխզիջումային տարբեր լուծումներ… Կուսակցությունների հիշյալ հավաքին հրավիրյալներից չմասնակցեցին միայն Հայ ազգային կոնգրեսի անդամ ավելի քան 15 կուսակցությունները, ինչն էլ այդ ընդդիմությանը «թույլ տվեց» անհարկի դատողություններ անելու, իբր հավաքվել էին ՀՀ նախագահի գրպանային կուսակցությունները, որոնք վաճառվել են Սերժ Սարգսյանին: Այս դատողությունները գուցե թե ինչ-որ չափով հետաքրքիր համարվեին, եթե ասողներն իրապես ճշմարիտ ու անշահախնդիր լինեին: Բայց, երբ «գրպանային կուսակցություններից» խոսում են հենց գրպանային կուսակցության ղեկավարները, ապա դատողություններն այլեւս ավելորդ են: Ավելորդությունն ավելանում է նաեւ այն հանգամանքից, որ կուսակցական այդ եզակի հավաքին ներկա կազմակերպություններից որոշները (թե՛ կեցվածքով, թե՛ գաղափարապես) իրականում առավել ընդդիմադիր են «այս հանցագործ ռեժիմին»՝ իշխանություններին, քան օրնիբուն ընդդիմադիրի կեցվածք ընդունած «ընդդիմադիրները», որոնք իբր հանուն Արցախ-ԼՂՀ հարցի կարգավորման, դադարեցրին հանրահավաքները, բայց արի ու տես, փնովում են այն կուսակցություններին, որոնք նույնպես կարեւորելով այդ հիմնահարցը, մասնակցել են արցախյան խնդրի շուրջ կազմակերպված հավաքին: Իսկ պատճառն այն է, որ հավաքը հրավիրել է ՀՀ նախագահը: Ա՜յ, եթե այն հրավիրված լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ի կողմից, ապա շա՜տ արդար ու ազգային կլիներ… Ցավալի է, բայց «ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» ՀՀ Մի խոսքով, ըստ «լեւոնականների», այդ հավաքին մասնակցած 50 կուսակցությունների անդամները համարյա թե դավաճաններ են, քանզի «սերժական» են ու «ծախու», իսկ ահա, ՀԱԿ-ի անդամ 15, թե մի քիչ ավել-պակաս թվով կուսակցությունները «անծախ» են… Իսկ գուցե հակառա՞կն է… Կամ գուցե ոչ մի ծախու բան էլ չկա՞, եւ օտար ուժերի հայաստանյան սպասարկուների՞ն ձեռք չի տալիս հայ քաղաքական ուժերի համախմբումը՝ եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր բեւեռներում… Ե՞րբ պիտի մեզանում վերջապես դադարի «կամ՝ մեզ հետ, կամ՝ մեզ թշնամի» անհարկի ծայրահեղությունը: Ոչ կյանքն է միայն սեւ ու սպիտակ, ոչ էլ՝ քաղաքականությունը: Ուստի՝ այս դրսեւորումները կդադարեն, երբ իսկապես ՀՀ քաղաքական դաշտի ներկապնակում հայտնվեն գունագեղ քաղաքական բեւեռներ՝ գաղափարախոսական ու իմաստասիրական հստակ տարանջատումներով եւ ոչ թե՝ օրվա շահախնդիր նպատակներով պայմանավորված: Սա այժմ ավելի քան կարեւոր է հե՛նց Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորման համար, որն ինչպես վերը նշեցինք, կարեւորում են բոլորը՝ ինչպես իշխանությունները, այնպես էլ տարաբնույթ ընդդիմադիրները: Շատ չմնաց, շուտով ամեն բան կերեւակվի: Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 43 (82)
Շ-ական օրերի կարգախոսը շարունակում է իր «հաղթարշավը» նաեւ հիմա՝ ՀԱԿ-ական օրերում: Այսպիսի հետաքրքիր «օրինաչափություն» է որդեգրել «արմատական» ընդդիմությունը: Իսկ գուցե սա՞ է այս ուժի իշխանության գալու միակ «ազգային հիմնավորումը»…
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
- Ֆրանսիայում Լուվրի կողոպուտի գործով հինգ նոր կասկածյալ է ձերբակալվել․ RTL
- Նոր որոշում. կառավարությունը հրաժարվում է «Հայփոստի» իր բաժնետոմսերից
- Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց
- Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագծին. այն կուղարկվի ԱԺ
- Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը. «Փաստ»
- Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է երկխոսություն վարեն տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում․ Սի Ծինփին
- Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում տեղահանված անձանց վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ․ «Քաղաքացիական պայմանագիր»
- Խուդաթյանի ասածը վկայում է նրա քաղաքական տհասության մասին. Բաբկեն Հարությունյան
- Պետությունը վաճառում է Կապանի ԲԿ–ի դիսպանսերի շենքը
Unknown Feed



Armenian