Թիվ 4 – մայիս, 2002

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 4 – մայիս, 2002

                                Հայ Մտքի և Բազկի Հսկաներ               
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
           ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ                                  
  Քանի դեռ Հայոց Հայրենիքը բանտված է, քանի դեռ ՀայոցՀողն արնածոր է, քանի դեռ կա գաղթական Հայ և քանի դեռ Հայը ստրկացվում է իր իսկ Բնօրրանում. դեռևս պիտի չլռեն Հայի Ազատատենչ Ոգու, նաև  Ռազմատենչ Զենքի ձայները…
   Ոչ մի «քաղաքակիրթ» տականք, այլազգի, թե՝ հայ, չի կարող ոտնահարել մեր ապրելու իրավունքը, արգելակել՝ մեր Հայահավաքի ու Հողահավաքի ծրագիրը: Վայրենի կկոչեն մեզ, թե մի այլ հիմարություն դուրս կտան, միևնույնն է, թքա°ծ դրանց բոլորի վրա…

  Ներկա իրավիճակում դեռևս կարելի է Արցախի խնդրի լուծման փոխզիջումային խաղեր անել,սակայն,միմիայն խաղեր: Սրան  զուգահեռ, Արևմտյան Հայաստանի, Դաշտային  Արցախի,  Նախիջևանի և Ջավախքի հարցերը  նույնպես  պիտի արծարծվեն: Վստահ  ենք, այս դեպքում  թուրք-ազերիների սարքած խաղն ավելի հետաքրքիր կդառնա…
  Չկա մի այնպիսի ազգ-պետություն, որն իր Պատմական Հայրենիքը  ինքնակամ  զիջի ուրիշին, այն  էլ՝ իր ոխերիմ թշնամուն: Եվ Հայերը չէ որ դա առաջինը պիտի անեն: Եթե կգտնվի նման հայ, որը կտրորի Հայրենիքի ու Ազգի վերքերը,ապա նա երի°ցս թուրք է,և արժանի թուրքի ճակատագրի,որը վերջնահաշվում Հայն է որոշելու…
     ՎՐԵ°Ժ  և ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒ°Ն, ահա Մեր Նախնյաց Պատգամը Մեզ, և ահա, Մեր  Պատգամը  եկող Հայ Սերունդներին, մինչև որ կայանա Արդար Դատաստանը և Հայն իշխի Հայկական Բարձրավանդակում: 
     «Ինձանում  առկա է թշնամու  նկատմամբ  արդար  վրեժի  զգացումը,  որին  մի  հանցանք  ներել, ասել է՝ նորերը  արտոնել: Միաժամանակ, ինձ  հատուկ  է ներելու վեհանձնությունը, բայց  թշնամուն ծնկի բերելուց  և վրեժս առնելուց հետո միա°յն» (Հայ Ազգայնական Դաշինքի «Մեր Հավատամքը» ից):
     Ահա° մեր երդումը՝ անմեղ և անթաղ զոհերի անմեռ
հիշատակի առջև…

 «Բավ է արդեն»
Ի՞նչ եք ուզում դուք մեզանից վայրագ շներ,
Կոտորեցիք, թալանեցիք ու խմեցիք Արյունը մեր,
Ոհմակներով ձեր զզվելի շրջապատել եք Մեր Տունը,
Հոշոտում եք դուք օրնիբուն, ու չի տանում դեռ ձեր քունը:
Ի՞նչ եք ուզում դու մեզանից, արդեն մաղե¯լ,                   Է°լ գռփելու, է°լ խմելու բան չեք թողել,
Կուլ եք տալիս ավանդույթը՝ որ դարերով ենք  փայփայել,
Այլասերում ձեր բարքերով՝ անասնականից առավել:
Փոխարինում եք մեկմեկու ամեն անգամ,
Հերթով խմում Արյունը մեր Արարչական,
Կուչ է եկել մի Ժողովուրդ, ցավից գոռու¯մ,
Անիծում իր բախտն ու Աստծուն ու տառապում:
Կարծես աշխարհի ցավերը մեզ են տվել
Ու այս փոքրիկ, Սուրբ Հողի մեջ են կուտակել.
Եվ թվում է վերջ չի լինի այս չարիքին,
Չի լինելու պատասխանը նվաստացնող այս ապտակին,
Որ մեր կյանքը ուրիշներին գրավ դրած
Հայրենիքը մեր կլքենք մենք ուրացած:
Օ¯, ո°չ Աստված, չար ոսոխներ դուք անիծյալ,
Չե°ք տեսնելու Հայի մահը հավատօծյալ,
Աստվածային համբերություն է մեզ տրված,
Բայց այսօր մեր ապագան է գրավ դրված:
Եվ ո°չ մի ուժ, ո°չ մի Աստված, ո°չ մի ոսոխ
Չի զսպելու արնաշաղախ մեր քեն ու ոխ,
Գազանի դեմ գազանաբար պիտի կռվել,
Դե պատրաստվե°ք, ես ուզում եմ արյու°ն խմել…
                 Արմեն Ավետիսյան

Թերթը  պարբերաբար  կներկայացնի  Հայաստանում  պետական  գրանցում  ստացած  միակ  Հայ Արիական  կազմակերպության՝  Հայ  Արիական Ցեղապաշտական  Դաշինքի  ծրագրային  հիմնադրույթները.

(սկիզբը՝ թիվ 2-ում և 3-ում)
ՌԱԶՄԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ   ԲՆԱԳԱՎԱՌ.
      Հայ  Ազգը  լինելով  Հայ  Ցեղի  բացարձակ  ու  հզոր  Գենի ժառանգական կրող, օգտագործելով ավանդաբար  փոխանցված գիտությունների իմացությունն ու բազմափորձ իմաստությունը, հազարամյակներ շարունակ ստեղծել է ազդեցիկ պետություններ, ունեցելէ զորեղ ռազմական օրենքներ և ուժեր,  ու մշտապես  անխոցելի է եղել այլազգիների համար…
   Հզոր Հայաստանի օգնությանն ու ապավինությանն են դիմել բազմաթիվ  երկրներ ու ազգեր, որոնք ցանկացել են թոթափել օտարների լուծը: Հայ բարեպաշտ արքաները հզոր բանակներով հսկել են «անծայրածիր տարածքներ», հաստատել օրենքներ և կրել «Արքայից Արքա», «Աշխարհի չորս կողմերի Արքա» և այլ հնչեղ տիտղոսներ: Փառավոր է Հայոց Պատմությունը և հարատև՝ Հայոց  անկոտրում  Ոգին…
      Հեռանալով իր  նախնիների արմատներից, ՀայԱրիական ներցեղային ներդաշնակ ապրելակերպից, ինչպես նաև՝ կորցնելով Պատմական Հայրենիքի հիմնական մասը, Հայ Ազգը պարբերաբար ենթարկվելով հալածանքների ու այլասերումների՝ տկարացավ և կորցրեց նախկին զորությունը: Թվում էր, թե վիճակն անհույս է այլևս, սակայն ինքնապաշտպանության աներևույթ բնազդն արթնացրեց նիրհած հզոր Գենը և խոսեց նահատակների հանդեպ ոգեղեն պարտականությունը («Իր նահատակների դեմ մեղանչող   ժողովուրդը՝ մեղանչում է իր ապագայի դեմ…») և Հայ Ազգը գերագույն ճիգերի գնով վերականգնեց իր անկախ պետականությունը: Եվ արդ, դրա պաշտպանությունը Հայ Ազգի հետագա  գոյի  ու  զարգացման  երաշխիքն է…
   Ազգի և Հայրենիքի հուսալի պաշտպանվածությունը հարատևության ռազմավարական տեսանկյունից մշտապես հանդիսանալու է որպես Համահայկական ամենաառաջնային և անառարկելի գերխնդիր: Ցանկացած քայլ (ում կողմից էլ այն ձեռնարկվի), որը կբթացնի կամ կթուլացնի զգոնությունը նշյալ «աքսիոմայի» նկատմամբ, և ավելին՝ կենթադրի դավադիր (հակառակ) հիմնավորում, անխուսափելիորեն պետք է դիտվի դավաճանություն՝ Հայության և Հայաստանի հանդեպ, և նախաձեռնողը պարտադիր է,որ անհապաղ հրապարակայնորեն մեկուսացվի (չեզոքացվի), իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝  նաև  վերացվի:
      «Անբարոյականանում  են անմարտունակ  ազգերը…» և ՀայԱրիական ազատատենչ  ու  ռազմաշունչ  Ոգին պետք  է մշտապես  խլրտա  յուրաքանչյքւր  Հայի  հոգում: Հայրենապաշտության, Հայրենատիրության (Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի վերակերտում) և հանուն Ազգի զոհաբերության գաղափարներն են լինելու Հայ ռազմիկի ձևավորման նախահիմքը: «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասից…», «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես և զոհաբերության: Արգասավոր չէ թույլի սերը: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության (սեր և զոհաբերություն)՝ դիպվածների կպարտի իր գոյությունը: Մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել…»: Անհատապես զոհաբերման պատրաստ հերոսների համախմբումը միայն կարող է ստեղծել անպարտելի բանակ՝  ունակ  աննախադեպ  սխրագործությունների…
      «Իր  հողի  վրա  պարտվելը  կրկնակի աններելի պարտություն է: Իր հողի վրա պարտվողը ազատ Հայրենիքի իրավունք չունի…»: ՀայԱրիական ռազմի օրենքներն ու վեհանձնությունը, Նժդեհյան Ցեղակրոնությունը, ահա, անպարտելիության «հոգևոր սնունդը»: Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) կացութաձևը, ներցեղային օրենքներն ու բարոյականությունը,-ահա,-միջավայրը՝  անպարտելիության  «մարմնական  ծնունդի»…
    Ազգի և Հայրենիքի ինքնապաշտպանությունն իրականացնում է Հայկական Ազգային բանակը: Ինչպես բանակի ստեղծումը, այնպես էլ ծառայության կազմակերպումը կարգավորվում է զինվորական հատուկ օրենսդրությամբ: Մինչև ազգային հիմնախնդիրների վերջնական լուծումը ծառայությունը բանակում պարտադիր է բոլոր Հայորդիների համար: Հայ տիարք և տիկնայք պետք է տիրապետեն ամենատարբեր մարտարվեստների, ինչպես նաև ընդհանուր զինվորական գործին («Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ»): Տարիքային և այլ անհրաժեշտ ժամանակավոր կամ հիմնական սահմանափակումներն ընդհանուր օրենքի մեջ կարող են փոփոխման ենթարկվել համապատասխան ըստ իրադրության (պատերազմական, արտակարգ և այլ իրավիճակներ) և Ազգի ինքնապաշտպանության ապահովման առաջնահերթության  տեսանկյունից…
    Հայկական Ազգային բանակը երբեկ չի կարող օգտագործվել Հայ Ազգի դեմ, այդպիսի շահագործումն անհերքելի դավաճանություն է, և յուրաքանչյուր Հայ զինվորականի սուրբ պարտականությունն է հստակորեն գիտակցել սա և լինել Ազգի հետ, ու ոչ երբեք՝ նրա դեմ:
     Հայ Ազգին բանակ ունենալու իրավունքից, իսկ բանակին՝ Ազգի և Հայրենիքի շահերը պաշտպանելու պարտականությունից զրկելըհանցագործություն է, ազգահալած քաղաքականության դրսևորում:
     «Չի թույլատրվում սպանել. ընկածին, ներքինուն, խաչված ձեռքերով գթություն աղերսողին, հերարձակ փախչողին, նստածին, «ես քոնն եմ» հավաստողին, քնածին, զենք ու զրահ չկապածին, մերկին, անզենին, չկռվողին՝ սոսկ դիտողին, ուրիշի դեմ մարտնչողին, դժվարին  կացության մեջ հայտնվածին, որ անզոր է կռվելու, վշտից խոցվածին, ծանր վիրավորին, ահաբեկվածին, նահանջողին՝ միշտ հիշելով, ռազմիկի առաքինության մասին պատվիրանը…» այս և նմանատիպ ՀայԱրիական ռազմական օրենքները անհրաժեշտ է, որ ամրագրվեն Հայ զինվորականի սրտում: Հարկ է նաև հաստատագրել, որ Հայ ռազմիկի ձեռքը երբեք չդողա մահ և ավեր սփռող թշնամուն, ու նաև դավաճանին գլխատելուց…
      Բացի Հայկական Ազգային  կանոնավոր բանակից, անհրաժեշտ է նաև ստեղծել Համահայկական Միացյալ բանակ (Ազգ-բանակ, Համաժողովրդական բանակ), որի կազմում իր տեղն ու դերը կունենա յուրաքանչյուր Հայ՝ անկախ բնակության վայրից: Այդ բանակը ներառելով ամբողջ Հայությանը, կառաջնորդվի առանձնահատուկ օրենսդրությամբ և կունենա ճկուն կառուցվածք: Համահայկական Միացյալ բանակում զորահավաք կկազմակերպվի Հայ Ազգի և Հայաստանի  համար  ամենավտանգավոր  հանգամանքներում…
       Զինվորականները  կարևոր է, որ  մշտապես  գտնվեն Հայաստանի  իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ համապատասխան օրենքները պետք է լայն արտոնություններ ու առավելություններ շնորհեն Ազգի պահապաններին, առանձնապես՝ զոհված և վիրավոր ռազմիկների ընտանիքներին, որն անգնահատելի խթան կհանդիսանա նաև կամավորական (ֆիդայական) ինքնապաշտպանական ազատագրական շարժումների և Հայրենիքի մշտարթուն նվիրյալների (աշխարհազորային, ազատամարտիկ, երկրապահ…) ձևավորման համար:
     Ազգի և Հայրենիքի պաշտպանվածության ու անվտանգության կազմակերպման աշխատանքներն ավելի ուժեղացնելու նպատակով բանակից բացի անհրաժեշտ է նաև հասարակական կարգ ու կանոնի պահպանության (ազգային ոստիկանություն) և ազգային-պետական անվտանգության ապահովության ուժերի մշտական առկայությունը: Այդ ուժերը կունենան կառույցներ և ծառայություններ, կառաջնորդվեն համապատասխան օրենքներով, որոնք հստակորեն կտարաբաժանեն պաշտպանության ու անվտանգության ոլորտները, և կիրականացնեն ազգապահպան գործունեություն: Հասարակական կարգ ու կանոնի  պահպանության և ազգային-պետական  անվտանգության ապահովության  ուժերի  օգտագործումը Հայ Ազգի և Հայաստանի դեմ հանցագործություն  է՝ ենթակա  ամենախիստ դատապարտման:
    Ռազմապաշտպանական ուժերի և բոլոր ազգային կառույցների ներդաշնակ գործունեությունն է երաշխիքը այն ցանկալի կայունության, որը թույլ կտա հիմնավորապես կարգավորել ներազգային խնդիրները և բոլոր ուժերը նետել միջազգային թատերաբեմ՝ ի պաշտպանություն ազգային նպատակների և խնդիրների…
                                                                (շարունակելի)

ԱԶԳԱՅՆԱԿԱՆ  ՀԱՄԱՌՈՏ  ԳԱՂԱՓԱՐԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ     
   (ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ՏԵՍԱԿԵՏ).

(սկիզբը՝ թիվ 2-ում և 3-ում)
դ/ Իշխանություն  և  ընդդիմություն
      «Առողջ ու կազմակերպված» ազգային պետությունների ներքաղաքական կյանքում իշխանությունների «լճացումը» կանխելու և նրանց կողմից լիարժեք ու ազգանպաստ գործունեություն իրականացնելու նախապայմանը ընդդիմադիր ուժերի մշտական առկայությունն է, ինչպես կառուցողական, այնպես էլ՝ անհաշտ, որոնք նմանապես առաջնորդվելով ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով՝ կամբողջացնեն թե° ազգային, թե° պետական արտաքին ու ներքին  քաղաքականությունը…
     ՀԱՄ ը կողմ է բազմակուսակցականությանն ու բազմակարծությանը, սակայն, բացառում է «խոսքի ազատության» պայմաններում հակազգային ու հակապետական քարոզչությունները, որոնք ներմուծվելով օտար երկրներից խարխլում են նաև իշխանություն-ընդդիմություն բնական հարաբերությունները և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քայլերը վերածում՝ ազգային ու ապազգային քաղաքականությունների ջլատող և անհեռանկարային մրցակցության:
         Օտարներն ամեն կերպ փորձում են իշխանության բերել իրենց դրածոներին, ինչպես նաև ստեղծել խամաճիկային և անհրաժեշտության դեպքում տվյալ իշխանություններին փոխարինող ընդդիմություն, որն արդեն բազմիցս փորձված ամբոխավարական ալիքի վրա կգա հեռացնելու «ժողովրդավարությունից շեղված» (ճիշտը՝ ժողովրդաիշխանությունն է)  ղեկավարներին:
    Այս իրական վտանգից զատ, ներազգային հարաբերություններում  նույնպես առկա է իշխանություն-ընդդիմություն  հակամարտության գործոնը, որը բնական է ու նաև կարգավորելի, եթե հակամարտությունը զերծ է ներմուծովի ու սարքովի հնարքներից և առաջացել է ազգային ու պետական հիմնախնդիրների լուծման նպատակով: Սակայն, կա մի խիստ բացասական երևույթ, մեծ քաղաքականությունից անջատ գործում են «քաղաքական աղանդներ»: Իշխանությոունների շրջանակում այս «տեսակը» ամեն գնով կառչում է ղեկավարման լծակներից ու տառապում է իշխելու ցավով՝ իրեն համարելով միակ և ընտրյալ, ղեկավարելու ունակ խավը: Իսկ ընդդիմության մեջ գոյություն ունի  մի այլ «տեսակ», որը դեմ է բոլորին և ամեն ինչին, բացի իրենից, ու տառապում է ընդդիմանալու ցավով: Այստեղ էլ է նկատվում միակ և ընտրյալ լինելու հանգամանքը: Այս պարագայում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ինքնանպատակ, կոշտ «կոտոշային» բնույթ են կրում և ի վերջո վեր  են ածվում վտանգավոր, ազգին ոչ օգտակար առճակատման: Այլ բան է, երբ իշխանության կամ ընդդիմության կոշտ ու անհաշտ փոխադարձ վերաբերմունքը ծագում է ազգայինի ու ապազգայինի հակադրման պատճառով: Սա  եթե նույնիսկ վտանգավորություն է պարունակում իր մեջ, այնուամենայնիվ արդարացված է, քանզի բնական և անհրաժեշտ ինքնամաքրում է, բխում է ազգային ու պետական շահերից, որն ավարտված պետք է համարել միայն ազգայինի  անվերապահ  հաղթանակից  հետո:
      ՀԱՄ ն ընդունված բնութագրմամբ, քաղաքական բաժանումների դաշտում  ըստ էության ազգայնականկենտրոնամետ դիրքում է գտնվում և չի կարող լինել միանշանակ իշխանամետ կամ ինքնանպատակ ընդդիմադիր ուժ: Ազգայնականները  որպես կանոն, լինելով գաղափարականներ, պետք է աջակից լինեն Հայաստանի իշխանությունների բոլոր ազգօգուտ գործերին, ինչպես նաև՝ հանդես գան իբրև ընդդիմություն՝ նրանց քաղաքականությունը ազգանպաստ չտեսնելու դեպքում: Ազգայնական-կենտրոնամետ (նացիանալ-ցենտրիստական) լինելու հանգամանքը կապված է գաղափարի մեջ ազգայնական, տնտեսության հարցում կենտրոն՝ մասնավորի և հանրայինի միջև, նկատի  ունենալով  սեփականության  ձևերը,  իրողության  հետ:
    Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները պետք է վերածվեն մի ճշմարիտ, ամուր ներազգային «կառույցի», որն էլ կլինի իրական երաշխավորը  պետության կայունության և հետագա  առաջընթացի:

Պետություն.
        Անկախ պետական կառավարման ձևից, պետությունը մարմին է՝ ազգի առաքելության իրականացման համար և ազգայնականներն անվերապահորեն աջակից են այդ պետությանը, նրա  հզորացմանը: Այլ բան է, համակարծիք չլինելով  տվյալ իշխանությունների ոչ ազգային քաղաքականության  հետ՝ ընդդիմանալ կամ պայքարել նրանց դեմ, սակայն, ոչ երբեք Հայոց պետությունը կործանելու հաշվին: Սա, ի դեպ, վերաբերվում է Հայ իրականության մեջ առկա  բոլոր  գացափարների ու հավատքների  տեր  ուժերին:
       Պետական անկախության հռչակումն իր մեջ պարունակում է իրավական և քաղաքական հատկանիշներ, որը հետագայում մարմնավորվում և ամրապնդվում է տնտեսական ու գաղափարախոսական գործունեությամբ և պարտադիր չէ, որ պետականություն հասկացությունն իր մեջ անպայման կրի էթնիկական իմաստ: Պետություն  ստեղծվում է ինչպես բազմազգ  հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի համար հանդիսանում է ինքնապաշտպանության, բարգավաճման և հարատևման միջոց, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են լինել բազմաթիվ դավանանքների, բայց միայն ու միայն մեկ ենի կրող, և այս առումով անկախ պետականության գաղափարը վերոնշյալ միջոցից գրավականի վերածելու համար կարևորվում է ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ  առաջնորդվող  անկախ  պետության)  գոյությունը:
           «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում՝ դրա պակասից»,ասում է Նժդեհը, իսկ այս հարթության մեջ էլ փոքրաթիվ ազգերը բնականաբար առավել հայրենասեր պետք է լինեն, քան՝ բազմաքանակ ազգերը, որովհետև համաշխարհային պատմությունը հավաստում է, որ                                  հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ բացակայությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալական-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորացումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻՑ և ահա, թե ինչու են ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձև համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն, անշուշտ իր հայրենիքում: Ամեն պետություն պետք է ծառայի մեկ ազգի, այլապես տարաձայնություններն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող ներկա խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են իրենց էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ իրականացնել օրենքներ, որոնք  բավարարեն բոլոր տեսակներին: Եվ սա բնական է, երբեք սպիտակ արջը չի կարող համատեղ գոյատևել սև կամ գորշ արջերի հետ, չնայած բոլորն էլ արջեր են կամ առյուծը՝ վագրի ու հովազի հետ, չնայած սրանք էլ կատվազգիներ են… Հաստատուն արժեք է միայն այն, որ պետությունը (Բնօրրանը) այլաբանորեն հանդիսանալով ազգի մարմինը, իսկ ազգը՝ նրա հոգին, արդեն իսկ բնականորեն «դատապարտված», նրանք գոյատևում են մեկը մյուսով և մեկը մյուսի համար: Այդ պատճառով  պետական ու ազգային շահերը նույնահունչ են և ազգային պետության գոյությունն է նախապայմանը՝ ազգերի օրինաչափ զարգացման ու հարատևման: Եվ շատ կարևոր է, որ ազգերը ընդմիշտ խուսափեն ներմուծովի (արևմտյան կամ արևելյան) ամենատարբեր կրոնների, գաղափարաբանությունների ու բարոյախոսությունների ազդեցության տակ ընկնելուց, առավելապես՝ դրանք պետական կամ ազգային կրոն, գաղափարախոսություն և այլն ճանաչելուց, քանզի դա սկիզբն է ազգակործանության, ապա և՝ հայրենակործանության: Հայ Ազգը պետք է առաջնորդվի միայն իր արարչաստեղծական ծագման և ազգային առաքելության հավատամքով, նախնյաց Ոգու և Արյան պաշտամունքով, մերժելով որևէ այլ կրոնահավատամքային ու բարոյախրատական «ներխուժում»: Սա է պետության, նրա անվտանգության ու պաշտպանության բոլոր մարմինների և կառույցների գոյիմաստը:
       ՀայԱրիական Հայաստանն առանց կրոնական ուղղվածության, հենված Ցեղային-Հայկական գաղափարախոսության վրա,ահա,երանելի և անկործան Հայոց Պետության «մակետի» հիմնաքարը: Այսպիսի Հայաստանի գոյությունը նոր իրողություններ կստեղծի ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում  ընդհանրապես: Նման   պետությունը կարող է ավելի համարձակորեն և անկաշկանդ  իր ներսում թույլատրել տարբեր գաղափարների (իհարկե, բացառությամբ՝ հակազգային ու հակապետական) ազատ գործունեությունը և դրանք օգտագործել ի շահ Հայ Ազգի և Հայաստանի բարգավաճման:
    ՀայԱրիական Հայոց Պետության և Արիական-Ցեղապաշտական (Հայկական-Ցեղապահպանական) ներցեղային օրենքներով ու բարեյականությամբ առաջնորդվող Հայ Ազգի վերակերտումը, ինչպես նաև՝ մեզ արյունակից Ազգերի գիտակցված Համաարիական Դաշինքը՝ ամենահուսալին և ամենազորեղը, ի զորու են բացելու մի նոր դարաշրջան, որն անկասկած կկոչվի՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ: Միայն այսպես կարելի է դիմագրավել՝ այլասերումներից առաջացած, մեր անվստահությունից և օտարացումից օգտվող, ժամանակավորապես տիրապետող արհեստական ազգ-ուժերի ավերիչ գործունեությանը:

Վերջաբանի  Փոխարեն.
         Այս համառոտ գաղափարամեկնությունը նպատակ ունի որոշակի պարզություն մտցնել ՀԱՄ ի և նրա համակիր շրջանակների քաղաքական գործունեության մեջ, ինչպես նաև փորձ է՝ բոլոր հասարակական և քաղաքական ուժերին ներկայացնելու  ՀԱՄ ի  ուղղվածությունն ու դիրքը, Հայ  քաղաքական-գաղափարախոսական  դաշտի  մեջ:
         ՀԱՄ ի  ընդհանուր  գործունեությունն  ու  քաղաքականությունը պարբերաբար լրացվում են գիտական-գաղափարական հիմնավորումներով և ամբողաջական տեսքով  կհրատարակվեն  վերջնական  ձևավորումից  հետո…

                 ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ       ՔԱՂԱՔԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ       

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՀԻՆ  ԱՇԽԱՐՀԻ  ԵՐԿՐՆԵՐԻ  ԳԱՀԱԿԱՐԳՈւՄ.
 (սկիզբը թիվ 3ում)                                                                                                                           Մուրադ  Օհանյան
   Ներկայացված տվյալներից միանգամայն ակնհայտ է, որ Մարական և Աքեմենյան տիրապետությունները մարերի, պարսիկների ու հայերի գլխավորությամբ ու զինակցությամբ ստեղծված դաշնություններ էին: Մ.թ.ա III դարում Իրանում նվաճելով գերիշխանությունը, այս գլխավորող եռյակին են միացել նաև պարթևները: Այս 4 էթնոսների առաջնությունը ուղղակիորեն փաստում է հայ միջնադարյան պատմագրությունը, որը Արշակունիների տիրապետությունը նկատի առնելով հայտնում է, որ այն «պարունակեալք է չորից ազգաց՝ Մարաց, Պարսից, Հայոց և Քոշանաց»: Նույն վկայության այլ տարբերակում թեև ասվում է 4 (Դ) ազգ, բայց թվարկվում են երեքը` «Պարսից, Հայոց և Քոշանաց»: Սրանից ենթադրելի է, որ թեև պարթևների գերիշխանության գալով տարածաշրջանի առաջնային 3 էթնոսները մեկով ավելացել էին, բայց գահային նախնական եռաստիճան համակարգը պահպանվել էր: Հավանական է, որ Պարթևական ժամանակներում Իրանական բարձրավանդակը ընդգրկող Պարսից, Մարաց և Պարթևաց ցեղակից երկրները միավորվել են մեկ միասնական տիրապետության մեջ, մեկ գահի ներքո: Դեռևս Կյուրոսի կողմից առկա էր «օժիտ» ստացած Մարաստանը Պարսքի հետ միավորելու միտումը: Այս փոփոխության հետևանք պետք է համարել այն, որ Պարթևական վերջին շրջանում, Ագաթանգեղոսի համաձայն Հայաստանը արդեն տիրում էր ոչ թե երրորդ, այլ երկրորդ գահին, ինչը կարող էր այսպիսի համատեղման արդյունք լինել: Քանի որ այդպիսով մեկ գահ կրճատվել էր, ապա գուցե գահային եռաստիճան համակարգը պահպանելու համար, պարթևները առաջնային գահակարգ էին ընդգրկել նոր պետություն ՝Քուշանը:Պարթևքից արևելք գտնվող «Քուշանաց աշխարհը» Խորենացին  համարում է «Պարթև» և «Պահլավիկ» ազգերի երկիր, որին բարձրագույն գահակարգ ընդգրկումը պետք է համարել Պարթևական գերիշխանության արդյունք :
   Պարթևների ժամանակ գահային եռաստիճան համակարգի պահպանման մասին է վկայում իշխանության 3 աստիճաններին առնչվող Տակիտոսի մեջբերված հաղորդումը: Նույնն է հաստատում Ստրաբոնը, որն, ինչպես Քսենոփոնը, պահպանելով առաջնային երկրների ու էթնոսների թվարկման որոշակի հերթականություն, Ասիայում որպես «լավ հայտնի» էթնոտիրապետություններ է առանձնացնում «Պարթևստանը, Մարաստանը և Հայաստանը» :
     Գահային աստիճանակարգը հավանաբար նույնությամբ որոշ ժամանակ պահպանվել է նաև Սասանյան ժամանակներում: Թեև այս արքայատոհմի հիմնադիր Արտավանը իրեն Հայաստանի դեմ դավադիր ծառայություն կատարելու պատրաստակամություն հայտնած «Պարթևաց տէրութեան գլխաւոր նահապետ» Անակին խոստանում է «քեզ թագ եդեալ փառաւորեցից … և երկրորդ ինձ կոչեցից» , բայց Հայաստանը երկրորդ գահը ըստ ամենայնի պահպանել է: Փավստոսի համաձայն, «երկրորդական զմեծ տունը» Հայոց Արշակ թագավորին պարգևել, ավելի ճիշտ գահակարգում նրա երկրորդ տեղը ճանաչել  է Սասանյան Շապուհ արքան : Նույնն են հաստատում Սասանյան աղբյուրները, որոնց համաձայն «Երանի և Աներանի» բարձրագույն գահին հավակնող «Քուշանների Մեծ Արքա» Ներսեհը բազմում է Հայոց գահին (272-293), որից հետո միայն բարձրանում առաջին գահ: Սա արտահայտում է Քուշանշահրի համեմատ Հայոց գահի առաջնությունը, որի հաջորդ աստիճանը գերագույն գահն էր:

                     
    Սասանյանների տիրապետության երկրորդ շրջանում, Հայոց գահի վերացումով (428 թ.), տարածաշրջանի երկրների միջև գահակարգումը վերացել է: Ասպարեզում մնացած Պարսկաստանի ու Հռոմի, այնուհետև Բյուզանդիայի միջև պայքարն ընթացել է սոսկ գերագահության համար:
   Սասանյանների տիրապետության երկրորդ շրջանում, Հայոց գահի վերացումով (428 թ.), տարածաշրջանի երկրների միջև գահակարգումը վերացել է: Ասպարեզում մնացած Պարսկաստանի ու Հռոմի, այնուհետև Բյուզանդիայի միջև պայքարն ընթացել է սոսկ գերագահության համար: Այսպիսով, ներկայացված տարաբնույթ տվյալների համաձայն, Ասորեստանի կործանումից մինչև Սասանյան սկզբնական ժամանակները, Հայաստանը հանդիսացել է առաջավորասիական տարածաշրջանի 3 հզոր և առաջնային էթնոտիրա-պետություններից մեկը: Հայաստանի հզորությունը և նշանակալից ազդեցությունը ակնհայտ արտահայտված է այս ժամանակահատվածի համարյա բոլոր առանցքային իրադարձություններում:Բագհաստանայի արձանագրության համաձայն, Դարեհ I-ի (մ.թ.ա. 522-486) դեմ ապստամբած թերևս ամենազորեղ և ամենահամառ երկիրը եղել է Հայաստանը: Դարեհը շատ ավելի հեշտ հաշվեհարդար է տեսել Մարաստանի, Պարսքի, Պարթևստանի, Բաբելոնի, քան թե Հայաստանի հետ: 7 ամսվա ընթացքում նա հայերի դեմ տվել է 5 ճակատամարտ, որոնց հաղթական ելքը, չնայած Դարեհի հավաստիացումներին, խիստ կասկածելի է, մանավանդ որ այդ ճակատամարտերից մեկը տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս` Ասորեստանի հյուսիսում, իսկ մյուս ճակատամարտերի ամենահավանական վայրերը համարվում են Հայաստանի ծայր հարավային շրջանները: Դարեհի անհաջողության մյուս վկայությունն այն է, որ նա բացի Հայաստանից, մյուս ապստամբած երկրներին հաղթելու վերաբերյալ բերում է բավականին համոզիչ տվյալներ` հատկապես նշելով պարտված թագավորների անունները և նրանց մահապատժի ենթարկելու մանրամասները: Հայերի զորեղության և խոշոր ազդեցության մասին հավաստում է նաև այն, որ նույն իրադարձությունների ժամանակ ապստամբած Բաբելոնի գահ է բարձրանում հայ (արմինիյա) Արաքան:
    Աքեմենյան շրջանում Հայաստանի հզորությունը լիովին արտահայտվում է նաև Արբելայի ճակատամարտում: Այստեղ, ինչպես ասվեց, Մեծ Հայքը գլխավորել է Արյաց բանակի աջ թևը, որը ջախջախելով Ալեքսանդր Մակեդոնացու ձախ թևը, թափանցել է նրա բանակի թիկունք: Նույնիսկ Դարեհի ու ձախ թևի փախուստից հետո աջ թևը շարունակել է մարտը: Երբ թիկունքից հարվածում են նաև Ալեքսանդրի գլխավորությամբ օգնության եկած հակառակորդի մնացյալ զորամասերը, աջ թևը փաստորեն միայնակ է մնում մակեդոնական ողջ բանակի դեմ: Դրանից հետո միայն այն դիմում է նահանջի, Ռուփուսի հավաստմամբ այդպես էլ իր մեջքը ցույց չտալով հակառակորդին: Այդպիսով աջ թևը գլխավորող Հայոց բանակը պահպանվեց և բնականան է, որ դրանից հետո Աքեմենյան դաշնությունը գլխավորող եռյակից իր անկախությունը պահպանեց միայն Հայաստանը :
    Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Հունաստանից Հնդկաստան ձգվող Աքեմենյան համարյա ողջ տիրապետությունը: Միակ երկիրը, որը նրա ու հետագայում Սելևկյանների կողմից հիմնականում մնաց աննվաճ՝ Հայաստանն էր: Ժամանակի աշխարհի մեծ մասը իրեն ենթարկած այս հզոր ուժին դիմակայելու համար Հայաստանը պետք է տիրապետեր լուրջ ուժի, պետք է ունենար կազմակերպված, մարտունակ և բավականին մեծաքանակ բանակ: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ վերջինս Սելևկյանների հետ հիմնականում գտնվում էր ոչ թե դաշնակցային կամ հպատակ վիճակում, այլ ընդհակառակը՝ սուր հակադրության և պատերազմների մեջ: Իր անկախությունը և հզորությունը պահպանած Հայաստանի գոյությամբ էր պայմանավորված Փոքր Հայքի, Կապադովկիայի, Պոնտոսի, Պափլագոնիայի, Բիթանիայի, Մեդիայի անկախացումը և թերևս հենց պարթևների ասպարեզ իջնելը: Հայաստանը Սելևկյաններից նվաճված համարող մի քանի կցկտուր ակնարկումներն ըստ ամենայնի հիմնականում վերաբերել են Փոքր Հայքին, իսկ Մեծ Հայքը թերևս Սելևկյան գերիշխանությունը ընդունել է միայն Անտիոքոս Մեծի (մ.թ.ա. 223-187) օրոք, ինչը երկար չի տևել, քանի որ Մագնեսիայի ճակատամարտից (մ. թ. ա. 190) հետո Մեծ Հայքն ու Ծոփքը անկախ են հռչակվել :
    Մարական, Աքեմենյան, Երվանդունյան և Արտաշեսյան ժամանակներում Հայաստանի ունեցած ահռելի զինական ուժի, անընդմեջ հզորության ու խոշոր ազդեցության բնական արդյունք պետք է համարել այն, որ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը նվաճում է տարածաշրջանի գերագահությունը: Ըստ Պլուտարքոսի, Տիգրան Մեծի բանակի կենտրոնում հայոց զորաբանակն էր, իր՝ «արքայից արքայի» առաջնորդությամբ, աջում՝ Մարաց, իսկ ձախում` Ադիաբենեի թագավորները իրենց զորքերով:  Եթե այս դեպքում նույնպես զորքերի էթնիկ դասավորությունը համապատասխանել է գահային աստիճանակարգին, ապա դա կնշանակի, որ Տիգրան Մեծը հասնելով գերագահության, վերականգնել է տարածաշրջանում ընդունված գահային եռաստիճան համակարգը` Հայոց գերիշխանությամբ: Գերագահությունից զրկված և հայ կական գերիշխանության հետ չհամակերպվող պարթևները, ըստ ամենայնի չեն ընդունել երրորդ գահը, ինչը Տիգրա    նը շնորհել է ադիաբենցիներին, իսկ մարերը պահպանել են երկրորդ գահը: Այսպիսի գահակարգի գոյությունը հաստատում է Խորենացին, ըստ որի Տիգրանը Մարաց «երկրորդական» գահը հանձնել էր իր քրոջ ամուսին Միհրդատին: Սա նույն՝ Հայոց բանակի աջ թևը գրավող  Մարաստան-Ատրպատականի թագավորն է, որն ըստ Դիոն Կասիոսի, իսկապես Տիգրան Մեծի քրոջ նույնանուն ամուսինն էր: Խորենացու այլ վկայությունների համաձայն Մարաստանը Հայոց երկրորդ գահն է հանդիսացել նաև Երվանդունիների ու Արշակունիների օրոք:
    Հունահռոմեական պատմագրության համաձայն, Տիգրան Մեծն ունեցել է 250000-300000 թվաքանակ ունեցող բանակ, ինչը համարվում է չափազանցված: Բայց հավանաբար սա ոչ թե առանձին գործողությունների մասնակցած զորքերի, այլ ողջ Հայոց բանակի թվաքանակն էր, ինչի վերաբերյալ Լուկուլլոսը զեկույց էր ներկայացրել Հռոմի սենատ: Այն չափազանցված չի համարվի, եթե նկատի առնենք, որ այս ժամանակներում Հայաստանը իրենից ներկայացրել է բազմաթիվ երկրների դաշնակցություն, որի բանակը կազմված էր ոչ միայն Հայոց,այլև հպատակ երկրների զորքերից:
    Անկախ նրանից, թե որքանով են իրականությանը համապատասխանում ներկայացված թվերը, փաստն այն է, որ տվյալ ժամանակներում Հայաստանը ունեցել է Առաջավոր Ասիայի ամենազորեղ և բազմաքանակ բանակը, որն ըստ Պլուտարքոսի խորտակել էր պարթևների հզորությունը, ինչը մինչ այդ «դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին», փակել էր «պարթևների ուղին դեպի Փոքր Ասիա», «զավթել էր Ասորիքն ու Պաղեստինը», հպատակեցրել էր բազմաթիվ թագավորների: Այս հզորությունը Տիգրան Մեծը միանգամից չէր կարող ստեղծել: Ներկայացված տվյալներից հետևում է, որ Արտաշեսյան հզոր Հայաստանը հետնորդն էր նույնպիսի հզորություն ունեցող Երվանդյան Հայաստանի, որի հզորությունն իր հերթին ժառանգվել էր Աքեմենյան և Մարական ժամանակներից, երբ Հայաստանը ուներ քանակով տարածաշրջանի երրորդ բանակը:
     Հայաստանը ըստ ամենայնի գերագահության է հասել նաև Սասանյանների ասպարեզ իջնելու ժամանակներում: Վերջիններիս կողմից առաջին գահին տիրող պարթև Արշակունիների կործանումով, Արյաց դաշնությունը գլխավորելու իրավունքը հավանաբար իրենց են վերապահել մինչ այդ երկրորդ գահը գրավող հայ Արշակունիները: Ըստ Ագաթանգեղոսի ու Խորենացու, Խոսրով Մեծ-Տրդատ II-ը (217-252) ջախջախելով Սասանյան Արտաշիրին, ինչպես տարածաշրջանի գերագահությունը ժամանակին իրեն վերապահած և Միջագետքի հյուսիսն ու արևմուտքը գրաված Տիգրան Մեծը, նախ գրավում է «մինչև ի դրունս Տիսբոնի» կամ «զԱսորեստան և այլ արքայանիստ աշխարհս», ինչը հավանաբար գերագահությանը տիրելու հիմնական պայմաններից մեկն էր: Այնուհետև պատգամ է ուղարկում և իր մոտ կանչում «պարթև և Պահլաւիկ ազգս», նրանցից արժանավորին պարթև թագավորի փոխարեն թագավորեցնելու համար: Ագաթանգեղոսի ուղղակի հավաստմամբ, ինչը կրկնում է վրաց պատմագրությունը, Հայաստանը այդ ժամանակ գրավել է Արշակունյաց առաջին գահը, քանի որ Հայոց Խոսրով Մեծը իր մոտ ապաստանած «Պարթևաց տէրութեան գլխաւոր նահապետ» դավադիր Անակին պատվելով «ըստ օրինաց թագավորաց», նրան բազմեցնում է ոչ թե առաջին գահին,ինչին մինչ այդ տիրում էին պարթևները, այլ արդեն «յերկրորդ աթոռ թագաւորութեանն»:
   Հզորության այս թռիչքները պահային չէին: Հռոմի ու Պարթևստանի, այնուհետև Սասանյանների շահերի բախման կենտրոնում հայտնված Հայաստանը, Տիգրան Մեծի գերագահության հասնելուց հետո, մինչև այս տիրապետությունների միջև բաժանվելը,  շարունակում էր մնալ ժամանակի աշխարհի կամ տարածաշրջանի երրորդ պետությունը, որը երկու ամենազորեղ տերությունների միջև սեղմված, ոչ միայն դիմադրում էր, այլև հայ և առավելապես օտար աղբյուրների համաձայն, որոշ դեպքերում ջախջախիչ հակահարվածներ տալիս վերջիններիս: IV դարից ավանդված զորացուցակների և հետագա այլ աղբյուրների համաձայն, Հայստանը դեռևս հզոր և 120000-ի հասնող բանակ ունեցող պետություն էր: Անհրաժեշտ է նկատի առնել, որ Տիգրանակերտի ճակատամարտից (մ.թ.ա. 69) սկսած, 4 հարյուրամյակից ավելի, Հայաստանը բախվել և մարտնչում էր ողջ «Արևմտյան աշխարհին» տիրող Հռոմի դեմ, որին ի վիճակի չեր դիմադրել և ի վերջո կործանվեց նաև Պարթևստանը: Իսկ երբ Հռոմից բացի, թիկունքից սկսեց հարվածել 224 թվից Պարթևքին փոխարինած Սասանյան պետությունը, լրջորեն խարխլվեց և ի վերջո փլուզվեց նաև Հայաստանը :
        Հռոմի ասպարեզ իջնելուց առաջ, Պարթևստանի ու Պոնտոսի հետ «արևի տակ հզորագույն 3 տերություններից» մեկը համարվող Հայաստանը, ժամանակի առաջնային տերություններից մեկն էր նաև իր գրաված տարածքով, ինչի մասին է վկայում Պոմպեոս Տրոգոսը (Հուստինոսի միջնորդությամբ) իր հայտնի բնութագրումով. «Չի կարելի լռությամբ անցնել այնպիսի մեծ թագավորության կողքով, ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները»: Հայաստանը ազգաբնակչության քանակով  նույնպես հանդիսացել է տարածաշրջանի երեք առաջնային ազգերից մեկը: Ստրաբոնի հավաստմամբ «մարերը, հայերը և բաբելացիքÿ աշխարհի այս մասի ամենամեծ ժողովուրդներն են» :
     Ներկայացված տվյալներից հետևում է, որ Հայաստանը Ասորեստանի  գոյության վերջին շրջանից մինչև հայ Արշակունիների անկումը, ունեցել է անընդմեջ հզորություն և առաջնային տեղ է գրավել Առաջավոր Ասիայում: Սելևկյանների վերջնական կործանումով նպաստավոր քաղաքական պայմաններ ստեղծվեցին ընդարձակվելու և Առաջավոր Ասիայում գերագահության հասնելու համար:Հայաստանն օգտվելով նպաստավոր իրավիճակից, տարածաշրջանի գերիշխանությունը իրեն վերապահելով, ստանձնեց այն: Բայց նույն՝ Տիգրան Մեծի ժամանակներում քաղաքական իրավիճակը կտրուկ շրջվեց ի վնաս Հայաստանի, քանի որ այն հայտնվեց ժամանակի երկու հզոր տիրապետությունների՝ Հռոմի և Իրանի միջև: Երկու հակադիր կողմերում գտնվող ճակատներով պայքարող Հայաստանը ըստ էության դատապարտված էր  ջլատման ու անկման: Ծանր, երկարատև և անհավասար պայքարում Հայաստանը աստիճանաբար զիջեց իր առաջնային դիրքերը տարածաշրջանում, ինչն ի վերջո V դարում հանգեցրեց Հայոց պետականության տևական կորստին:
* * *
      Ներկայացված տվյալների համաձայն, Ասորեստանի կործանումից հետո Մարաց, այնուհետև Աքեմենյանների գլխավորությամբ, Առաջավոր Ասիայում իր գերիշխանությունն է հաստատել մի դաշնային միավոր, որը սահմանված գահակարգով գլխավորել են 3 ազգեր՝ մարերը, պարսիկները և հայերը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ Հայաստանը տեղ է գրավել առաջնայինների գահակարգում, բայց նախորդ ժամանակների ամենազորեղ տիրապետությունը՝ Ասորեստանը, որը ընդգրկված էր նույն երկրների կազմում, տեղ չի գտել այս գահակարգում: Սա ենթադրել է տալիս, որ Հայաստանի և իրանական երկրների կազմած դաշինքները հիմնված էին մարերի, պարսիկների ու հայերի էթնիկ ազգակցության վրա: Դա ընդգծում է Քսենոփոնը, որը բավականին մանրամասն թվելով Կյուրոսին հպատակված ժողովուրդներին, որոնց մեջ չկան մարերն ու հայերը, այնուհետև ավելացնում է. «նա իշխեց այս բոլոր ազգերի վրա, որոնք իրեն համալեզու չէին»: Արիական առաջնային եռյակից մարերի և պարսիկների սերտ ցեղակցությունը անվիճելի և հավելյալ հիմնավորում չպահանջող իրողություն է: Ինչ վերաբերում է այս ժողովուրդներին հայերի ազգակցությանը, ապա դա նախ հաստատում է լեզվաբանությունը, որի համաձայն, հայերենն ու հունարենը, իրանական լեզուների հետ տրոհվել են հնդևրոպական նախալեզվի միևնույն ենթաճյուղից: Այս իրողությունը հայտնի էր դեռևս Ստրաբոնին, ըստ որի «մեդացիները և հայերը ցեղակից են միմյանց, ինչ որ չափով նաև թեսալացիներին և Յասոնի ու Մեդեայի սերունդներին»: Նա նաև ընդգծում է, որ մարաց, հայոց և պարսից սովորույթներն ու դիցական ավանդները մեծամասամբ նույնն են :
    Մարերի ու պարսիկների հետ նույն արիական ընդհանրությանը հայերի պատկանելությունն է հաստատում Խորենացին, ըստ որի եթե Մարաց թագավոր Աժդահակին սպաներ Տիգրանը, ապա Հայոց թագուհին կդառնար «թագուհեաց թագուհի ի վերայ Արյաց»: Այդպիսով Հայաստանը ներկայացված է որպես համաարիական դաշնության բաղկացուցիչ սուբյեկտներից մեկը, որի թագուհին, հետևաբար և թագավորը, կարող էին իշխել Արյաց ողջ տերության վրա: Ըստ երևույթին առաջնային եռյակի ժողովուրդները նախապես կրել են «արիներ» հավաքական էթնանունը, որով հետագայում հիմնականում կոչվել են պարսիկները: Սա թերևս Արիական դաշինքում Պարսկաստանի ունեցած առավել տևական գերիշխանության հետևանք է: Նախնական ընդհանուր էթնանվան գոյությունը հաստատում է Հերոդոտոսը, ըստ որի մարերը նախապես կոչվել են «արիներ»: Հնարավոր է, որ նույն անվանումից է ծագում օտարների կողմից հայերին տրվող «արմեն» էթնանունը: Այս տվյալները ենթադրել են տալիս, որ նախապես գոյություն է ունեցել հնդևրոպական նախալեզվից տրոհված «արի» կոչվող էթնիկ ընդհանրություն, որի ճյուղավորումներից առաջացած արիական ժողովուրդները շարունակելով պահպանել որոշակի միասնություն, կազմել են մեկ դաշնակցային միավոր: Սա ակնհայտ է ողջ «Կյուրոպեդիայում»: Այս երկում ներկայացվում է մի բախում, որը տվյալ ժամանակների մասշտաբով համաշխարհային պատերազմ էր: Բախման մի կողմում մարերի, պարսիկների ու հայերի գլխավորած արիական խմբավորումն է և նրանց միացած, թերևս նույն՝ արիական ընդհանրությունից ծագող սակերը, կադուսիներն ու հյուրկանները, իսկ մյուս կողմում «ամբողջ աշխարհը», Ասորեստանի գլխավորությամբ: Արիական դաշինքը հաղթելով ասորեստանյան խմբավորմանը, նվաճում է տարածաշրջանի գերիշխանությունը: Այս նպատակադրումը ընդգծված է դաշնակիցներին ուղղված Կյուրոսի հետևյալ խոսքում. «մենք մեր հպատակների նկատմամբ անձնական գերազանցությամբ պետք է նվաճենք իշխելու իրավունքը»: Այս տվյալներից ակնհայտ է, որ Մարաց և Աքեմենյանների գլխավորած տիրապետությունները դրանք մարա-պարսկա-հայկական արյունակցության վրա հիմնված արիական դաշնություններ էին: Պարթևները իրենց հռչակելով Աքեմենյանների ժառանգներ, ըստ էության այս դաշինքի մեջ ընդգրկվեցին նույն՝ արյունակցության սկզբունքով :
        Արծարծված քննությունից հետևում է նաև հետևյալ հարցադրումը.Առկա տվյալների համաձայն, առաջնային էթնիկ եռյակում կամ քառյակում տեղ գտած թե° մարերը, թե° պարսիկները և թե° պարթևները, բացի հայերից, ինչ-որ ժամանակ գերիշխանության են հասել և գրավել տարածաշրջանի առաջին գահը: Թերևս հենց դրանով է պայմանավորվել այդ էթնոսների ընդգրկումը առաջնային էթնիկ աստիճանակարգում: Դա է հաստատում պարթևների պարագան, որոնք առաջնայինների մեջ ընդգրկվեցին գերիշխանության հասնելուց հետո միայն: Սա  ենթադրել է տալիս, որ հայերը նույնպես ինչ-որ ժամանակ գերիշխանության են հասել տարածաշրջանում, ինչն էլ կարող էր ապահովել Հայաստանի հաստատուն տեղը հզորների եռյակում: Իհարկե, Տիգրան Մեծը մ. թ. ա. I դարում հասել է գերիշխանության, բայց Հայաստանը հզորների եռյակում ընդգրկված էր դրանից շատ առաջ, ինչպես ասվեց, դեռևս Մարական գերիշխանության ժամանակներում: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող էր գերիշխանություն ունեցած լինել նաև մինչև Տիգրան Մեծը, նույնիսկ մինչև Աքեմենյան գերիշխանությունը: Հայոց գերիշխանության հենց այս ժամանակներն է մատնանշում Խորենացին. Մարաց Աժդահակի դեմ դուրս եկած Տիգրան Երվանդյանը հետապնդում է գերիշխանության հասնելու անթաքույց նպատակ:Նրա հաղթանակի դեպքում Հայոց թագուհին կդառնար «թագուհեաց-թագուհի ի վերայ Արյաց», հետևաբար Հայոց թագավորը կնվաճեր Արյաց գերիշխանությունը, ինչն էլ տեղի է ունենում.  Տիգրանը «օժանդակ կամօք և յոժարութեամբ Կիւրոս ունելով` զիշխանութիւն մարաց և պարսից յինքն յափշտակեաց»: Անհայտ աղբյուրից օգտված Ներսես Պալիենցին նույն ժամանակների վերաբերյալ ունի այսպիսի պատկերացում. «Կիւրոս բարձեալ զիշխանութիւնն յորս և էին Հայոցն ընդ Մարացն»: Այս վկայություններից ենթադրելի է, որ Աքեմենյաններից առաջ հայերը գերիշխանություն են ձեռք բերել մարերի ու պարսիկների նկատմամբ, կամ մարերի հետ գերիշխել են համատեղ:                             
        Եթե Հայաստանը Մարաստանից իսկապես խլել է գերիշխանությունը, ապա այն կարող էր շատ կարճ լինել: Բայց Հայաստանի հաստատուն և տևական տեղը հզորների եռյակում, պարտադրում է Հայոց երբեմնի գերիշխանությունը փնտրել նաև մինչև Մարաց գերիշխանության հաստատումը,ինչը կարող էր լինել արդեն Ուրարտական ժամանակներում: Հավանական է, որ Ուրարտական պետության տևական հզորությունը և առաջնային դիրքն է հետագայում ապահովել Հայաստանի հաստատուն տեղը հզորների շարքում: Այս առումով անհրաժեշտ է նկատի առնել այն, որ Ասորեստանի «Եղբայր» կամ «Որդի» Ուրարտուն,կամ Նինոսի «Երկրորդ» Արամ Նահապետի Հայքը, տարածաշրջանի գահակարգում գրավել են այն նույն տեղերը, որոնց հետագայում տիրում էր Հայաստանը:                                       (շարունակելի)

15. Անանուն Սեբաստացի. Մանր  ժամանակագրություններ, հ. 2, էջ 121, 122 (երկու տարբերակներ); Վարդան Բարձրբերդի. Տիեզերական պատմություն. Մոսկվա 1861, էջ 44; Խորենացի, II, Բ, ԿԸ, ՀԲ, էջ 114, 246, 252; Ագաթանգեղոս, 18, էջ 24;  Կյուրոպեդիա, VIII, 5(19), էջ 351:
16.հՑՐՈոՏվ. թպՏչՐՈՒՌÿ XI, 1(4), ր. 466 (տպՐպՉՏՊ թ. հՑՐՈՑՈվՏՉրՍՏչՏ, Ծ., 1964:  հայերեն  մեջբերված  թարգմանությունները մերն են Մ. Օ.):
17.Ագաթանգեղոս, 25, 26,  էջ 28:
18. Բուզանդ, IV, ԺԶ էջ 194:
19.ՀԺՊ, հ. 1, էջ 44-50; Թ. թ. խցՍՏվՌվ. ԺՐպՉվՌռ Ռ ՐՈվվպրՐպՊվպՉպՍՏՉօռ ԼՐՈվ. Ծ., 1987, ր. 137, 224, 230:
20.Նալբանդյան. Դարեհ Վշտասպի Բիսեթունյան արձանագրությունը. Երևան, 1964;  Հ. Մանանդյան. Քննական  տեսություն  հայ ժողովրդի պատմության. Երևան, 1940, հ. Ա, էջ 53:
21.Ռուփոս, IV, 15, 16, էջ 361-368; Արիանոս, II, 14, 15, էջ 104-107:
22. Այս հարցի հանգամանալից վերլուծությունը տե°ս Հ. Մանանդյան. հ. Ա, էջ 86-124:
23.Տե°ս ՀԺՊՔ,  էջ 240-241 (Պլուտարքոս, XXVII);  Խորենացի, II, Ը, ԽԴ, ՁԷ, էջ 127, 200 288;  Հ. Մանանդյան, հ. Ա, էջ 150 (Դիոն Կասիոս. Հռոմեական պատմություն, 36, XXIV): 
24. Տե°ս ՀԺՊՔ, էջ 232, 238, 239, (Պլուտարքոս, XXI, XXVI),  էջ 256, 258 (Ապպիանոս. Հռոմեական պատմություն, XI, 48, XII, 85); ՕԱՀՀՄ, հ. 9, Հին հունական աղբյուրներ, Ա. Հովսեպոս Փլավիոս. Հրեական հնախոսություն, XIII, 419, էջ 67, Երևան, 1976:
25. Տե°ս  ՀԺՊՔ, էջ 230, 232 (Պլուտարքոս, XXI, XIV), էջ 256 (Ապպիանոս, XI, 48):
26. Տե°ս ՀԺՊՔ,  էջ 392, 393 (Դիոն Կասիոս, 78, XXI (1), 80, III (1-3)), էջ454  (Եվսեբիոս  Կեսարացի. Եկեղեցական  Պատմություն, IX, 8), էջ 617-618 («Զորանամակ»); Բուզանդ, IV ԻԷ, էջ 228:
27. Տե°ս ՀԺՊՔ,  էջ  243, 245 (Պլուտարքոս, XXVIII, XXX),  էջ 220 (Հուստինոս, XLII, 2 (7-9));  հՑՐՈոՏվ, XVI, 1 (19), ր. 691: Հ. Մանանդյանը  այս  հատվածի վերաբերյալ առանց  որևէ  հիմնավորման գրում է, որ խոսքը գնում է սոսկ Ադիաբենեի ազգությունների մասին (հ. Ա, էջ 150), թեև  իրականում Ստրաբոնը այս պարբերությունում և հենց նույն նախադասության մեջ բացահայտորեն խոսում է ողջ տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների փոխհարաբերությունների մասին:
28.  Կյուրոպեդիա, VII, 5(52), էջ 297; հՑՐՈոՏվ, XI, 13(9), 14(14, 16), ր. 495, 500, 501; Ձ. թՈՎՍՐպսՌՊջպ, Թ. ԼՉՈվՏՉ. ԼվՊՏպՉՐՏտպռրՍՌռ ÿջօՍ Ռ ՌվՊՏպՉՐՏտպռՓօ. ՁոՌսՌրՌ, 1984, ր. 898, 899:
29. Խորենացի, I, ԻԸ, ԻԹ, էջ 92, 94; Հերոդոտոս, VII, 62, էջ 407; Կյուրոպեդիա, I, 1(4, 5), էջ 5; VII, 5(78), էջ 303:
30.Խորենացի, I, ԼԱ (ԼԲ), էջ 102; Ներսես Պալիենցի. Իշխանութիւն և թագաւորք Հայոց, Մանր Ժամանակագրություններ», հ. 2, էջ 200:

Հայաստան Արցախ խնդիրը
Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի վերակերտման փորձաքար.

   Հարցը որքան ճակատագրական է հայերիս համար, նույնքան էլ կարևոր է մեր թշնամիների՝ Հայության  Պատմական  Հայրենիքը  հիմնավորապես «սեփականաշնորհելու» առումով և գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Խնդիրն ավելի քան բարդ է:  Սակայն,  առավել  բարդ  է  մեր  հակառակորդների համար: Մենք, երկար սպասումից հետո խոսում ենք հաղթողի դիրքերից, ուստի թելադրող կողմ ենք, ինչքան էլ ոմանք փորձեն նսեմացնել այդ ճշմարտությունը: Եվ հակառակն  ապացուցողը պարզապես թուրք է, որը բացի թշնամու կերպարից, մեզ համար նաև հայհոյանք է… մեզ համար թուրք է նաև՝ որևէ երրորդ պարտադրող կողմը:
    Արցախը Համայն Հայության հարցն է:Եվ հակառակը պնդողը ներազգային հակամարտություն առաջացնելու, Հայոց Պետականությունը թուլացնելու խնդիր ունի, ուստի մեզ համար թշնամի է… 
Արցախը, ազատագրված և ազատագրվելիք (Հայկական Բարձրավանդակը) միասնական տարածքը Հայ Ազգի Արարչական Բնօրրանն է, Հայկական (Նահատակ Նախնյաց) Արյան սնուցիչ «Մարմինն» է: Այն Հավաքական Հայրենիք է և ոչ մեկ անհատի, առավել ևս՝ ստոր դավաճանի սեփական հողակտորը չէ: Արցախը և ազատագրված տարածքները հայրենատիրության առաջին քայլն են՝ Դաշտային Արցախ, Նախիջևան, Ջավախք և Արևմտան Հայաստան վրիժառու ճանապարհին…
     Ուստի, այլևս ոչ մի թիզ Հայրենի Հող չպիտի զիջվի, այլ՝ պետք է լինի հակառակը: Իսկ Միացյալ Արցախը չզիջելու բոլոր հիմքերը կան: Պատմականորեն (ոչ միայն Հայոց պատմությամբ) փաստն անժխտելի է, ինչքան էլ թուրք-ազերիները իրենց սրա-նրա ժառանգորդը հռչակեն, այստեղ ամեն ինչ հստակ է: Բարոյական ու հոգեբանական հաղթական գործոնները նույնպես մեր կողմն են, մնում է ամրագրել իրավաբանական հաղթանակը: Բոլոր ազգերը փայփայանքով են վերաբերվում իրենց ծագմանն ու հայրենիքին, բայց ահա, թյուրքական տարրը վայրենաբար հրաժարվում է դրանցից ու իր այլ սրբություններից, այլասերելով նաև ՝ այլոց սրբությունները…Ուստի սրանց ապացուցելու, հետները բանակցելու պատրանքներն ունայն են, մի լուծում կա… և այդ հանգույցը կքանդեն Հայ Ազգայնականները: Իսկ առայժմս մեր խնդիրը Հայաստանի հզոր բարեկամներին հիմնավորումներ տրամադրելն է… 
 ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան (ԱԼ) 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի. «կայուն կառավարություն և չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաև «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլև Գանձակը,Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը և այլ տարածքներ: Այսինքն, եթե պատմականորեն նույնիսկ շատ հեռու չգնանք, էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել իր պատմական-օրինական միջազգայնորեն ճանաչված սահմանները, իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում երբևիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: «Խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է: Միայն այսքանով ԼՂՀ-ն իրավունք ունի անկախ գոյատևման, որին վաղուց է հասել ու ավելի քան տաս տարի է (1989թ. դեկտեմբերի 1-ին), որ հայտարարել է Մայր-Հայաստանին միանալու իր վճիռը:
 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(Բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի
որոշումը՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, նույնպես որևէ լուրջ իրավական հիմք չի տալիս խորհրդային ժամանակներից եկող, այժմ էլ իբր ԼՂՀ-ն Ադրբեջանի անբաժան մաս դարձրած այդ փաստաթուղթը ճանաչելու և միջազգայնորեն ընդունված տարածքային անձեռնմխելիության իրավունքով առաջնորդվելու համար: Իսկ եթե, այնուամենայնիվ փորձ է արվում դա բանակցություններում համարել որպես կատարված փաստ, ապա ԼՂՀ-ն ներկայումս «դե ֆակտո և դե յուրե» անկախ է, նույնիսկ ավելի՝ քան աշխարհի շատ «իրական» պետություններ: 1991թ. սեպտեմբերին հռչակվել է որպես ԼՂՀ՝ նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքներում, մոտ 207,7հզ. բնակչությամբ և 5հզ.քառ.կմ տարածքով, իսկ մինչ այդ Հայաստանին վերամիավորվելու փաստն ավելի խոսուն է: Մի խոսքով, դեռ ավելի վաղ ԼՂԻՄ-ի պատգամավորական խորհուրդն իր 1988թ. փետրվարի 20-ի որոշման համաձայն, հենվելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա՝ ԼՂԻՄ-ը դուրս է բերել Ադրբեջանի կազմից և հայտարարել միացված Հայաստանին: Իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում ԼՂՀ-ն հռչակվեց ան կախ պետություն, շուրջ 108.6հզ. մասնակիցներից 108.5հզ.-ն վճռաբար «այո» են ասել (ընդամենը 21-ը՝ ոչ): Համոզված ենք, որ գոնե կով.բյուրոի կամայական որոշումից առավել իրավական քայլ է, եթե չասենք՝ զուտ իրավական:
 Իրավաբանական «ճեղքվածք» կա սույն հարցում ևս, Ադրբեջանը հրաժարվել է «խորհրդային իրավական անցյալից» և իրեն համարել է 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը: Այս պարագայում, նույն թվականներին Արցախում իշխանությունը գտնվում էր Հայոց Ազգային Խորհրդի ձեռքում:1920թ. ապրիլի վերջերին մարզում հաստատվեցին խորհրդային կարգեր, 1921թ. հուլիսին եղավ կով.բյուրոյի տխրահռչակ որոշումը և միայն 1923թ. հուլիսի 7-ին Արցախի լեռնային մասը հռչակվեց ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Այս առումով Ադրբեջանի հանրապետության հռչակագիրը (նաև արդեն նշված Ազգերի Լիգայի դիրքորոշումը) մեզ է «վերադարձնում» Արցախը (նաև՝ Նախիջևանը), կամ գոնե իրենից իրավացիորեն «հեռացնում» է: Իսկ ինչ մնում է խորհրդային ժամանակների անօրինականություններին, լենին-ստալինյան ստոր բռնարարքներին, ապա դրանք լավագույնս հայտնի են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին ու ՆԱՏՕ-ին, նաև՝ միջազգային դատարաններում ու այլ ազդեցիկ ատյաններում արդարացի քննարկումների կարիք ունեն դեռևս…
   Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ միակ «ծանր դեպքը» չէ և մեզ առայժմս «պարտադրված» հարևան պետության հետ լուծելու ենք նաև Նախիջևանի հարցը, որը 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով ապօրինաբար հանձնվել է Ադրբեջանին: Այսօր խախտված են նաև այդ պայմանագրի Նախիջևանին վերաբերվող կետերը: Նախիջևանը Ադրբեջանի մարզ է հայտարարվել 1924թ. փետրվարի 9-ին, ընդհամենը Ադրբեջանի կենտգործկոմի որոշմամբ: Սակայն, այս և այլ հիմնավոր փաստարկների մասին կխոսենք հետագայում:                        Արմեն Ավետիսյան                                           
Հայ Արիական Ցեղապաշտական Դաշինքի Նախագահ                                                                                                                 
 

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։