Թիվ 6 – հուլիս 2002

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 6 – հուլիս 2002

Գնալով ուժգնանում են Հայ հանրության վրա բազմակողմանի ճնշումները հոգևոր-գաղափարական, լեզվական-մշակութային, քաղաքական-տնտեսական, գիտական-կրթական և այլ՝ ամենատարբեր ոլորտներում: Հաճախ այդ ճնշումներն իրականացվում են «աներևույթ», հայ հորջորջվող «գիտնականների, քաղաքական ու պետական գործիչների», ազդեցության գործակալների, այլ տեսակի ծախու ստահակների միջոցով, ինչը սկսել է կրել համատարած բնույթ, վտանգելով մեր ազգային ու պետական անվտանգությունը:
   Մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ վերջ տալ հայահալած ընդհանուր քաղաքականությանը Հայաստանում, պատասխանատվության ենթարկել վերոնշյալ և այլ ոլորտներում քրեական ու բարոյական հանցագործություն կատարած պաշտանատար անձանց, տնտեսական, քաղաքական ու կուսակցական բազմապիսի գործիչների, որոնցից շատերը շարունակում են իրենց ազգակործան ու պետականակործան գործունեությունը: Այլապես այս իշխանության վերնախավը նույնպես կդասվի հայահալածների շարքում:
    Հատկապես առաջնային խնդիր է հոգևոր և գիտապատմամշակութային դաշտի ազգայնացումը, քանզի որոշ ծախու «գիտնականների» և նրանց հովանավոր այլազգի տերերի կողմից վտանգված է հայագիտությունը, մասնավորապես՝ հայոց պատմությունը, հայոց լեզուն և մեր հինավուրց մշակույթը: Այն հայերը (անկախ զբաղմունքից ու մասնագիտությունից), որոնք օտարին ծախվելու և ծառայելու մոլուցքով են տարված, պետք է հայտարարվեն ազգուրացներ և մեկընդմիշտ զրկվեն Հայաստան մուտք ունենալու և Հայության անունից հանդես գալու իրավունքից, իսկ նրանց դատաստանը ժամանակը կթելադրի…
    Այդ առումով մենք առայժմ  (անկախ նրանց կենդանի կամ մեռած լինելուց) ազգուրացներ ենք հայտարարում՝ ժիրայր լիպարիտյանին, լևոն ավդոյանին, նինա գարսոյանին, ռոնալդ սյունիին, գևորգ խռլոպյանին, սթիվեն աստուրյանին, կարեն յուզբաշյանին, ջորջ բուռնությանին , ռիչարդ հովհաննիսյանին, սրանց մանկլավիկ-պաշտպաններին և բոլոր հրեաց փեսաներ «հայ մտավորականներին ու գործիչներին»: Հայության թշնամիներ ենք համարում՝ ջեյմս ռասսելին, ռոբերթ թոմսոնին, ռոբերթ հյուսնին, փիթեր քաուին, իգոր դյակոնովին և բորիս պիոտրովսկուն: 
                                                                                                                                        
                                                              
Հայ Արիական Միաբանության                                                                                                              
Ազգային Խորհուրդ

    Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները  (ռեյկյավիկյան հանդիպումը ևս) արդեն որերորդ անգամ հիմնավորեցին այն բացարձակ ու պարզ ճշմարտությունը, որ բութ ու արնախում թուրքը մնում է թուրք…
    ՀՀ իշխանությունները պարբերաբար հաճոյանալով արևմտյան-ամերիկյան քաղաքականությանը.վտանգավոր, հայկական շահերին հակասող տարբեր մակարդակի հանդիպումներ են ունենում թուրք-ազերիների հետ, հնարավորություն տալով դիվանագիտական ոլորտում ավելի կարծրացնել թուրքական դիրքորոշումները, փոխարենը ոչինչ չստանալով:
   Ինչպես այսպես կոչված հայ-թուրքական հանձնաժողովն է ջուր լցնում հրեա-թուրք-ամերիկյան ջրաղացին, այնպես էլ պաշտոնական հանդիպումներում հայկական կողմի նվաստ պահվածքն է խրախուսում մեր թշնամիներին:
    Այն զիջումները, որոնք պահանջում է Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, առնվազն տխմարություն է, քանի որ թուրքական պետությունը կառուցված է արյունահեղությունների ու ցեղասպանությունների իրագործման միջոցով, այլոց (այդ թվում՝ նաև հայերի) հայրենիքների բռնազավթման ճանապարհով:
   Ուստի ՀՀ արտգործնախարարությունը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար պարտավոր է առաջ քաշել հետևյալ պահանջները.Թուրքիան պարտավորվում է՝
1.Ադրբեջանի փոխարեն Արցախյան խնդրում անհարկի ու անհիմն պահանջներ չներկայացնել:
2.Հայերի կողմից Պատմական Հայաստանի ազատագրված տարածքների հարցում հիվանդագին հայտարարություններից զերծ մնալ:
3.Հայերի կողմից նաև Դաշտային Արցախի, Նախիջևանի ու Ջավախքի վերատիրման դեպքում ավելորդ միջամտություններ չանել:
4.Ճանաչել և դատապարտել Հայոց Մեծ Ցեղասպանությունը, փոխհատուցելով բոլոր տիպի վնասները, այդ թվում՝ տարածքային:
5.Կազմել ժամանակացույց՝ թյուրքական տարրը Հայկական Բարձրավանդակից ամբողջապես իր հայրենիք վերաքոչեցնելու նպատակով:
    Այս վերջինը առաջին հարց դիտարկելու դեպքում հայկական կողմը կարող է մյուս պահանջներում որոշակի զիջումներ անել: Իսկ եթե պահանջներն ընդունելի չլինեն, ապա մնում է թուրք-ազերիներին վերաբերվել այնպես, ինչպես իրենք վերաբերվեցին մեզ 1915-1923թ.թ. և դրանից հետո…
     Հայաստանն ու Հայությունը պետք է համարժեքորեն ընդդիմանան նաև հրեա-ամերիկյան հակահայկական նկրտումներին, որն ուղղված է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքի հզորացմանը:
                                   Հայ Արիական Ցեղապաշտական Դաշինքի Գերագույն Խորհուրդ

Թերթը  պարբերաբար  կներկայացնի  Հայաստանում  պետական  գրանցում  ստացած  միակ  Հայ Արիական  կազմակերպության՝  Հայ  Արիական Ցեղապաշտական  Դաշինքի  ծրագրային  հիմնադրույթները.

սկիզբը՝ 2, 3, 4, 5-ում.
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌ.
       Առաջնորդվելով Համատիեզերական օրենքներով և ներդաշնակվելով կատարյալ Բնությանը, Հայերը ստեղծել են ուժի և արդարության վրա հիմնված հաստատուն բարոյահոգեբանական նորմեր ու մտածելակերպ:Սակայն, հեռանալով նախնիների արմատներից, կորցնելով ռազմատենչ և ազատատենչ բնաներդաշնակ Ոգին, շրջանցելով ՀայԱրիական ներցեղային օրենքներն ու բարոյականությունը, զրկվելով հզոր Պատմական Հայրենիքից՝ դարերի ընթացքում աստիճանաբար ձևախեղվել և աղճատվել է Հայ Ազգի բարոյականությունը, հոգեբանությունը, մտածելակերպը:
      Տարբեր ժամանակաշրջաններում այլազգի զավթիչները մշտապես բռնացել են Հայ Ազգի կամքի ազատ դրսևորման վրա, անտեսել Հայի և այլի ազգային առանձնահատկությունները, ավանդույթներն ու զարգացման տարբեր մակարդակները: Բոլորին հավասարապես, անխտիր պարտադրվել է սահմանափակ, ինչպես նաև ապազգային և օտարասիրական մտածելակերպ, վախի, ստրկամտության, եսամոլության բութ ու խավարամիտ հոգեբանություն, նաև պարբերաբար բռնաբարվել են Հայ Ազգի բարոյական հասկացություններն ու սրբությունները…
      Բոլոր զավթիչ բռնակալները միանշանակ ձգտել են Հայ Ազգի ձուլմանը՝ վերածմանը գորշ ու անդեմ զանգվածի, այդ իսկ պատճառով նրանց կողմից դարեր շարունակ, հետևողականորեն փորձեր են արվել ձևավորել նոր՝ բռնապետությունների ոգուն հարազատ բարոյականություն, հոգեբանություն ու մտածելակերպ, որը թույլ կտար հեշտորեն իրագործել հարմարվող ժողովուրդ-զանգվածի ստեղծումը: Որոշ առումներով, մասամբ դա հաջողվեց զավթիչներին, և Հայ Ազգի մեջ դարերի ընթացքում ձևավորվեց մի խառնամբոխ (ցեղապիղծ զանգված), որը սկսեց շարժվել ամբոխին բնորոշ վարք ու վարվելակերպով: Բարոյազրկվեց մի հսկայական մարդկային զանգված, և բարոյահոգեբանական անկումը աստիճանաբար դարձավ նրանց վարք ու վարվելակերպի հիմնական  կողմնորոշիչը…
     Այս իրականության մեջ առաջացավ մեծագույն վտանգ՝ Հայ Ազգի կործանման, ձուլման հեռանկարով:Եվ առանց ազգային անկախ պետականության վտանգվեց Հայ Ցեղի Գենի գոյատևումը, ցեղապղծությունը, ազգադավությունն ու հայրենալքությունը հասան այն աստիճանի, որ մոռացվեցին Արյան մաքրություն և Հայրենի  Հող  հասկացությունները…
       Հայ Ազգի ազգային և բարոյական նկարագիրն ու հոգևոր կերտվածքը խեղաթյուրվեց ու խարխլվեց ձեռքբերովի արատներից, գենետիկ փոփոխություններից, բարոյազրկումներից, որոնք խորապես արմատավորվեցին Հայ Ժողովուրդ (*տես Հայ Ժողովուրդ բաժինը) կոչվող զանգվածի մեջ, դարձան նրա էությունը…
     Բարոյազրկումն ու հոգևոր ստրկացումը ավելի պարզորոշեց Հայ Ազգի մարմնական անհետացման վտանգը, և միայն մեր նախնիներից փոխանցված ողջախոհությունն ու անկոտրում կամքը հնարավորություն ընձեռեցին Հայ Ազգին իր մեջ ուժ գտնելու, ազատվելու շուրջ բոլորը պատած գորշությունից և ձգտելու ազատության, անկախության, ազգային պետականության վերականգնմանը…
      Հայ Ազգի բարոյական նկարագիրը վերականգնելու հիմնական ոլորտը՝ ազգային կրթական համակարգը՝ ազգային դպրոցն է: Ազգային դպրոցը պետք է լինի անվճար, պարտադիր ու պետք է ծառայի մեր սերունդների Հայոց լեզվի իմացության, Հայեցի մտածողության, ազգային ավանդույթների, բարոյական նկարագրի, հոգևոր կերտվածքի, հայրենասիրական-հայրենապաշտական գաղափարների ամրապնդմանը:
      Հայկական ազգային դպրոցը մեր սերունդների այսօրեական էությունից պետք  է դուրս  մղի  օտար բարքերը, բարոյականությունը, հոգեբանությունն ու մտածելակերպը: Այդ պատճառով առաջնային է դառնում ազգային, բարոյահոգեբանական, ավանդական ու մշակութային արժեքների, պատմական հուշարձանների և այլ հարստությունների վերաարժևորման, վերահաստատման ու վերականգնման  գործը:
     Ազգի բարոյահոգեբանական կերտվածքը, վստահ ու համարձակ մտածելակերպը, կայուն և հավասարակշիռ պահպանելու նախապայմաններից է նաև անվճար ու պարտադիր մարմնամարզական կրթությունը՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի» գաղափարն անմիջապես իրականացնելու, Հայ Ցեղի ինքնատիպ Հոգեմարմնական գծերն  անթերի ու համակարգված վերականգնելու համար…
    Հայկական ազգային դպրոցը պետք է ապահովի Հայ Ազգի վերադարձը դեպի իր սկզբնական ակունքները, արթնացնի Հայկական Ցեղի Գենը և ամրագրի Ամբողջական Հայաստանի ստեղծման ու Հայկականության (նաև Համաարիականության)  գաղափարները:
     Միայն այս պայմաններում կվերականգնվի Հայ Ազգի բարոյահոգեբանական նկարագիրն ու կերտվածքը, որը կհանդիսանա Հայի Առաքելության իրականացման նախապայմանը…
 ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌ.
   Մեր բազմափորձ և իմաստուն նախնիները, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, կատարելապես տիրապետելով մտովի տարածության և ժամանակի մեջ տեղաշարժվելու սկզբունքներին, ծա նոթ են եղել բոլոր գիտություններին և այն առավելագույնս օգտագործելով, պարբերաբար ստեղծել են զարգացած քաղաքակրթություններ, որոնց հետքերը հայտնաբերվում են գիտական  շարունակական պեղումների  հետևանքում…
     Գիտական այդ հզոր ունակությունները նպաստել են Հայկական (նաև՝ ՀայԱրիական)  անկրկնելի և առանձնահատուկ մշակութային արժեքների ստեղծմանը, որոնք այսօր էլ պարուրված են բազմաթիվ գերբնական ու անբացատրելի  պաշարումներով…
    Մեր տիզերաճանաչ նախնիների հզոր Գիտական Մտքի (մասնավորապես՝ տիեզերագիտության և աստղագիտության, բնագիտության և մարդաբանության, ճարտարապետության և թվաբանության… որոնք օրինաչափորեն նպաստում էին ճշգրիտ հաշվարկի և կողմնորոշման, շինարարության և տնտեսվարության… ինչպես նաև՝ դաստիարակության և ինքնապաշտպանության, կենցաղավարության և ամենազանազան փոխհարաբերությունների… կազմակերպմանը) մի չնչին մասին ենք մենք տիրապետում այժմ, պատճառը արմատներից և ակունքներից կտրվելն ու չսնվելն է, որից բխած անորոշության մեջ, մեր գիտակցությունը  լույսի փոխարեն մեզ ուղղորդել է դեպի խավար, որից և այժմ խարխափելով փորձում ենք  դուրս  գալ…
    Մեր պապերի ու հայրերի ստեղծածն օգտագործելու, ավելացնելու և կատարելագործելու փոխարեն, մենք այն սերնդե սերունդ, հաջորդաբար ավերել ենք, շատ դեպքերում՝ հիմնահատակ, իբրև ստեղծելով ավելի կատարյալը, նորը՝ մերը: Այսպես, աստիճանաբար կտրվելով անցյալից՝ մեր Գենի մեջ նիրհել է գիտությունների իմացությունը, որն արգելակել է նաև ինքնատիպ մշակույթի զարգացմանը…
    Հեռանալով Հայկական բուն արմատներից և ենթարկվելով  զավթիչների ավերիչ ոտնձգություններին, Հայ Ազգը հատկապես վերջին հարյուրամյակներում  հիմնականում զրկված է եղել իր Հայրենիքում ուսանելու, արարելու հնարավորություններից և մեր հնագույն գիտություններն ու մշակույթը մոռացության են մատնվել ու ավերվել: Այդ ընթացքում գիտություններն ու մշակույթը զարգացել են այնքան, որքան անհրաժեշտ է եղել տիրող բռնակալներին, որպեսզի դրանք ծառայեցնեն բռնատիրության ամրապնդմանը, գոյատևմանը…
     Հայ Ազգի մշակույթը դարերի ընթացքում պարբերաբար ենթարկվել է կեղեքման, զավթիչների կողմից սեփականացվել են մեր ազգային արժեքներն ու հարստությունները, իսկ ազգահալած քաղաքականության շնորհիվ սառել է Ազգի Գիտական Միտքը: Այնուամենայնիվ, չնայած այս ծանր հանգամանքներին, Հայ Ազգը տարբեր երկրներում և բոլոր ժամանակաշրջաններում ծնել է աշխարհահռչակ գիտնականներ և արվեստի, մշակույթի խոշորագույն գործիչներ՝  անընդհատ  ցուցադրելով  իր բնատուր և բեղմնավոր  կարողությունները…
    Սակայն, աշխարհասփյուռ Հայության կողմից գիտություններն ու մշակույթը սեփական Ազգին ու Հայրենիքին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ հալածվել է այլազգիների (նաև՝ այլասերների) կողմից, ավելին՝ բռնապետությունների և հզոր պետությունների ճիրանները պոկել ու սեփականացրել են Հայ Ազգի երիտասարդ ու խոստումնալից տաղանդներին (ցավալիորեն նաև հանճարներին), նրանց միտքն ու ունակությունները՝ խոչնդոտելով Հայ Ազգի առաջընթացին…
   Բռնապետությունները, խավարամիտ ազգերը միշտ էլ սարսափել են առաջադիմական մշակույթից և ազգերի մտավոր զարգացումից, քանզի լույսի ճառագումը՝ խավարի  մահն է:
    Հայ Ազգի Գիտական Միտքն ու Հինավուրց Մշակույթը  կրկին կարող են զարգանալ միայն ազատ, անկախ, ամուր ազգային պետականության և Հայ Ազգի  համախմբման պայմաններում, քանզի միայն այդպես է հնարավոր արթնացնել պատմական հավաքական հիշողությունը՝ առաջացնելով Գիտական Մտքի և Հոգևոր  Զարթոնքի մեծ պայթյուն, և այդուհետ սեփական գիտական ու մշակութային արժեքները  ծառայեցնել Հայ Ազգի և Հայաստանի շահերի, բարգավաճման ու հարատևման համար…
ԿՐՈՆԱՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ  ԲՆԱԳԱՎԱՌ.
   Հսկաների Ցեղը՝ Հայերը, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով Համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, ունեցել են ճշմարիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի (էներգիայի), ինչպես նաև՝ մարմնի ու հոգու (Ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր բնական  երևույթների և այլնի  մասին…
      Այս պատճառով, Հայերի Գիտական Միտքն ու Իմաստասիրությունը կառուցվել է Համատիեզերական Ճշմարտությունների հիմքի վրա: Այդ Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը պարզաբանվել և տրվել է նաև երկրաբնակ չորս տեսակ Ցեղերին: Եվ այս Ցեղերը ճանաչելով Ամենայն Ճշմարտությունը՝  ունեցել են  Արարչի, Աստվածների, Մարդ-Աստվածների (Աստծո  Որդիների  կամ  Ընտրյալների), Ամենայն Արարման և դրա հետ կապված սրբությունների վերաբերյալ իրենց հավատքի ու պաշտամունքի բացատրելի դրսևորումները, որից և ծնվել են Ցեղապաշտությունը, Ծնողապաշտությունը, Հայրենի Հողի, Սրբազան Արարատ Լեռան, ՀայԱրիական Խաչի (Խաչապաշտություն,ինչպես հավասարաթև խաչ, այնպես էլ կեռխաչ-սվաստիկա), Նախնյաց և այլ պաշտամունքներ…
     Սակայն, դարերի ընթացքում ցեղապիղծ զանգվածների  ի հայտ գալուց հետո, աստիճանաբար աղավաղվեցին և խեղաթյուրվեցին Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը, իսկ դրանք ուսուցանողները՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, մասնավորեցվեցին որպես միմիանցից առանձին անհատ սրբություններ՝ Աստծո Որդիներ, մարգարեներ, միակ ու անկրկնելի կատարյալներ… Ավելին, հազարամյակներ շարունակ ստեղծվեցին տարբեր իմաստասիրություններ ու գաղափարախոսություններ՝ կրոններ, հավատքներ, պաշտամունքներ և այլն, որտեղ Մարդ-Աստվածներին սկսեցին ոչ միայն հակադրել միմյանց, այլ՝ գրեթե թշնամացնել, իբրև հիմնավորելով  տվյալ կրոնի բացարձակությունը…
      Յուրաքանչյուր նորահայտ «մարգարե» Մարդ-Աստվածների՝ Հայերի, Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության արդեն աղավաղված և խեղաթյուրված ներկայացնող նորաստեղծ կրոնական գաղափարախոսությունները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավորության տեսանկյունից, և այսպես կրոններն էլ իրենց հերթին մասնատվեցին բազմաթիվ աղանդների: Աղանդավորներն արդեն մասնավորեցրին ոչ միայն Մարդ-Աստվածներին, այլև՝ նրանց կյանքի տարբեր ժամանակահատվածներն ու գործունեության ոլորտները: Այսպիսով, Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը գրեթե ոչնչացվեց, իսկ փոխարենը ստեղծվեցին Մարդ-Աստվածների վերաբերյալ առանձին կրոններ, Տիեզերքների, Երկրագնդի և այլնի արարման ուրույն պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշտելի դարձան նույնիսկ որևէ Մարդ-Աստվածի՝ Աստծո  Որդու, անցկացրած կյանքի մի քանի օրերը…
   Աղավաղումներն ու խեղաթյուրումները մարդկությանը հեռացրին իրականությունից, իսկ Հայերին (նաև՝ Արիացիներին)՝ մասնավորապես իրենց Բնությունից և Էությունից: Սակայն, արդեն անհրաժեշտ է վերջնականապես զգալ ու կողմնորոշվել, որ ներկա կրոնների միմիանց հակադրումն անիմաստ է, քանզի ոչ մեկը մյուսի նկատմամբ չի կարող ունենալ որակական առավելություն, ավելին՝ տարածում գտած կրոնների հիմնաղբյուրները ոչ թե հեռու չեն իրարից,  այլ սնումը կատարվել է բացարձակապես նույն Ակունքից…
       Այն կրոնները, որոնք շատ թե քիչ կառուցվել են Հայ Ցեղի Ճշմարիտ Գիտական Մտքի և Ամենայն Ստեղծի Իմաստասիրության հիմքի վրա, պարզորոշ ունեն բացահայտ նմանություններ ու մեկնաբանություններ, և սա թույլ է տալիս գրեթե հստակորեն գծագրել ընդհանուր ճշմարտության, իրականության պատկերը: Այս գծագրման գործընթացը օրինաչափորեն պետք է հանդիսանա  հատկապես միմյանց դեմ մարտնչող կրոնների համախմբման այն պահը, որից հետո կարելի կլինի հավաքել, ընդհանրացնել և անհրաժեշտաբար վերադառնալ Մարդ-Աստվածների Ճշմարիտ Գիտական Մտքին և Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, որտեղ էլ թաքնված է Արարչի և Ամենայն Արարման  գաղտնիքների  բացման բանալին՝ հավերժական խորիմաստ խորհուրդները…
(շարունակելի)

——–
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին,
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
——–
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծո շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին.
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր:
——–

Հովհաննես Թումանյան

ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՀԻՆ  ԱՇԽԱՐՀԻ  ԵՐԿՐՆԵՐԻ  ԳԱՀԱԿԱՐԳՈւՄ.

սկիզբը՝ թիվ  3, 4, 5-ում.
     Հանձինս Հելլենիստական շրջանում Հայոց ռազմաքաղաքական շահերի՝ Այսրկովկասը, ողջ Փոքր Ասիան, Հյուսիսային Միջագետքն ու Ատրպատականը ընդգրկող այս ծավալուն ոլորտի, նորից ուրվագծվում են Աքեմենյան շրջանում Հայոց գահի Հայաստանից Հունաստան ու Եգիպտոս ձգվող սահմանները: Նույնը կարելի է ասել նաև Տիգրան Մեծի առնչությամբ, որն իր ենթակայության տակ ունենալով ողջ Այսրկովկասը, գրավելով Ատրպատականը, Կիլիկիան, Արևմտյան Միջագետքը, հասնելով Եգիպտոս, ըստ ամենայնի ձգտել է վերականգնել նույն սահմանները, որի փոքրասիական շրջանի ճակատագիրը կախված էր Միհրդատ Պոնտացու և Հռոմի միջև ծավալված  պայքարի ելքից:
     Իր բուն բնակության սահմաններից բավական հեռու տարածվող Հայոց գերազդեցության այս ընդարձակ ոլորտը կարող էր ժառանգվել միայն նախորդ ժամանակներից: Եթե ընդունենք, որ Աքեմենյան շրջանում Հայաստանն ընդամենը մի սատրապություն էր, իսկ Սելևկյան շրջանում կիսանկախ կամ այդ հզոր տիրապետությանը մի կերպ դիմակայող պետություն, ապա այն չէր կարող այսպիսի հզորություն, խոշոր ազդեցություն ու ընդարձակում ունենալ, մանավանդ ժամանակի աշխարհի երկու ամենազորեղ տիրապետությունների՝ Սելևկիայի ու Պարթևքի հետ համառ մրցակցությունում:
    Արծարծված վերլուծությունը հանգեցնում է այն կարծիքին, որ ռազմաքաղաքական տարբեր ոլորտներում երեք առաջնային էթնիկ միավորների միջև բաժանված Աքեմենյան տիրապետությունը տարածքով նույնպես բաժանված է եղել նույն միավորների միջև: Հայոց բաժինը ներկայացված տվյալներով և հատկապես Խորենացու ուղղակի սահմանմամբ, ընդգրկել է Աքեմենյան դաշնության ողջ հյուսիս-արևմտյան թևը: Մարաց իրավասության բաժինը, ըստ ամենայնի ընդգրկել է հիմնականում բուն Մարաստանը, գուցե նաև հյուսիս-արևելյան այլ երկրամասեր: Աքեմենյան տիրապետության մնացյալ մասը, այդ թվում թագավորության ձևական կարգավիճակ ունեցող Բաբելոնն ու Եգիպտոսը, մտել են Պարսից բաժնի մեջ: Սա իր հերթին ենթադրել է տալիս, որ Աքեմենյան տիրապետության կառավարման համակարգում, բացի այն գլխավորող համաարյաց «արքայից արքայի» և նրան ենթակա սատրապների, ըստ ամենայնի տեղ են ունեցել նաև 3 փոխարքաներ, որոնց իշխանության ներքո, 3 արիական առաջնային էթնոսների՝ պարսիկների, մարերի ու հայերի միջև 3 մասի է բաժանվել ողջ Աքեմենյան տիրապետությունը: Այս կառույցը ըստ ամենայնի ժառանգվել էր նախորդ՝ Մարաստանի գերիշխանության ժամանակներից, երբ Արիական դաշնությունը անվիճելիորեն կազմված էր նույն՝ 3 էթնոտիրապետությունների՝ Մարաստանի, Պարսքի և Հայաստանի միջև բաժանված, իրենց թագավորներն ունեցող միավորներից: Աքեմենյանների գերագահությամբ Արիական դաշնությունը դուրս գալով իր բուն էթնիկ սահմաններից, մեծ ընդարձակում ունեցավ, ինչին զուգահեռ, ըստ ամենայնի, ընդարձակվել են նաև այն  գլխավորող 3 էթնիկ միավորների տիրապետության սահմանները: Անհրաժեշտ է նկատել, որ այս դաշնությունն ըստ էության նույն՝ էթնիկ գործոնով թելադրված վարչաքաղաքական եռաթև կառույցն ուներ նաև Պարթևների ու Սասանյանների գլխավորությամբ: Հավանաբար որոշ փոփոխություն են կրել դաշինքի հիմնական միավորների իրավասության չափերը միայն, իսկ դաշնային այս կառույցը էականում պահպանել է նախնական ձևը:
* * *
   Նախորդ տվյալներից արդեն ակնհայտ է, որ Արիական դաշնության երեք առաջնային էթնոմիավորումներից մեկը հանդիասացող Հայաստանը, Աքեմենյան, Երվանդունյան և Արտաշեսյան շրջանում գերիշխանություն կամ նշանակալից ազդեցություն է ունեցել ոչ միայն իր մերձակա շրջանների, այլև դրանից բավականին հեռու տարածվող երկրամասերի վրա: Առաջիկա տվյալները ցույց են տալիս, որ հին և միջնադարյան Հայաստանը ոչ միայն այս, այլև իր գոյության ըստ էության բոլոր էտապներում, գերազդեցություն է ունեցել մի արեալում, որն առավել տևականորեն ունեցել է Կովկասան լեռներից մինչև բուն Մարաստան, Միջագետքի հյուսիսն ու Փոքր Ասիայի արևելքը ձգվող ընդգրկումը: Այս արեալը իրենից ներկայացրել է մի դաշնակցային միավոր, որը գլխավորել, կամորում գերիշխել է Հայաստանը: Հայաստանի գլխավորությամբ դաշնային միավորի գոյությունն ուղղակիորեն փաստում է Պլուտարքոսը, ըստ որի Հայաստան մտած հռոմեական զորքին դիմավորում է «դաշնակից թագավորների մի մեծ բազմություն, որոնց մեջ հզորագույնը Արտավազդ Արմենն էր»: Այս դաշնակիցների մասին պատկերացում է տալիս նույն Արտավազդի բանակում ընդգրկված օտար զորամիավորումների Խորենացու հիշատակած հետևյալ կազմը. «զբիւրաւորս Ատրպատական նահանգին և զբնակիչս լերինն Կաւկասու հանդերձ Աղուանիւք և Վրօք»: Պլուտարքոսն ու Ապիանոսը նախորդ՝ Տիգրան Մեծի ժամանակների առնչությամբ նման իրավիճակ ներկայացնելով, հայտնում են, որ Հայաստանի հպատակության տակ են գտնվել բազմաթիվ թագավորություններ և Հայոց բանակի կազմում ընդգրկված էին մի շարք էթնիկ զորամասեր, որոնց մեջ էին Խորենացու նկատի առած ատրպատականցիներն ու Կով կասը ներկայացնող ալբաններն ու իբերները: Համաձայն Պլուտարքոսի, այս միավորումում առաջնություն է տրվել 4 երկրների, որոնց թագավորները ամենուր ուղեկցել են Տիգրան Մեծին: Նա հիշատակում է դրանցից երեքին՝ Կորդվաց թագավորին և Տիգրանակերտի ճակատամարտում Տիգրանի բանակի աջ ու ձախ զորաթևերը գլխավորած Մարաստան-Ատրպատականի և Ադիաբենեի թագավորներին :Զենոբ Գլակի համաձայն, Հայոց Տրդատ թագավորի բանակի աջ ու ձախ թևերը գլխավորել են Աղձնյաց և Սյունյաց գահերեց-բդեշխները: Ժամանակին այս ընդհանրությունը նկատել է Հ. Մարկվարտը, ըստ որի Տիգրան Մեծին ուղեկցող 4 հպատակ թագավորները դրանք նույն՝ Հայոց արքունի «տաճարի» 4 սահմանակալ գահերեց-բդեշխներն են: Այս 4 բդեշխությունները, որոնք կոչվել են նաև «սահմանակալ», եղել են Հայաստանի ծայրագույն գավառները: Հայ աղբյուրներում Հայաստանի հարավային կողմնակալություններ հիմնականում համարվում են Կորդուքն ու Նուշիրականը: Տիգրան Մեծի օրոք Հայաստանը ընդարձակվել էր, և բնական է սպասել, որ երկրի խորքում հայտնված այս սահմանակալությունների իրավասությունները հանձնվել են Ատրպատականին ու Ադիաբենեին: Թերևս հենց սա է հանդիսացել Կորդուքի թագավորի խռովության առիթը, որին Տիգրանի դեմ ճարպկորեն օգտագործեց Լուկուլլոսը: Այս վերլուծությունից հետևում է, որ Հայոց սահմանակալ-բդեշխությունները եղել են փոփոխական, կախված տվյալ ժամանակվա Հայաստանի ընդգրկումից: Դրանից միաժամանակ հետևում է, որ այս սահմանակալությունները իրենց մեջ են ներառել ոչ միայն Հայաստանը, այլև նրա գլխավորած ողջ դաշնությունը: Դա  հատկապես ակնհայտ է հյուսիսային բդեշխության ընդգրկումից: Խորենացու և Բուզանդի համաձայն, ժամանակին ուգարաց բդեշխության մեջ էր ընդգրկված նաև Վիրքը: Այս միավորի բդեշխը Վրաց թագավորը կամ իշխանն էր, որը ենթակա էր Հայոց թագավորին: Այլ դեպքում հյուսիսի գահերեցը նստում էր Գուգարքում, որին ենթակա էին Վիրքը և նրա թագավորը: Սա հաստատում են վրաց աղբյուրները, որոնց համաձայն ապստամբած Վրաստանը հնազանդեցնելու նպատակով այստեղ է ուղարկվում Հայոց արայորդի Զարենը, որը Խորենացու համաձայն Հյուսիսի կողմնակալ նշանակված, Արտաշեսի որդի Զարեհն էր: Հայոց թագավորության վերացումից հետո, Գուգարքը Վիրքի հետ վերածվում է Սասանյանների հյուսիսային բդեշխության, ինչը ենթադրելի է Ղազար Փարպեցու հաղորդումից, ըստ որի Վրաստանում Վախթանգ թագավորը ապստամբում է Վազգեն բդեշխի դեմ և սպանում նրան: Այս հեղինակը հիշատակում է նաև Վրաց Աշուշա բդեշխին: Վերջինիս Կորյունը համարում է Տաշրաց, իսկ Խորենացին՝ ուգարաց բդեշխ, որի ժամանակ Վրաց թագավորն էր Արձիւղ-Արձիլը, իսկ ավելի վաղ այս բդեշխության և «ի Վերիացւոց» վրա համատեղ իշխել է մեկ «առաջնորդ», որը կոչվել է նաև «Վրաց բդեշխ»: Ագաթանգեղոսը, նույն կողմնակալությունը կոչում է «Մասքթաց կողմանե», ինչից ենթադրելի է, որ այն ընդգրկել է ոչ միայն Գուգարքն ու Վիրքը, այլև մնացյալ Այսրկովկասը:
   Հայաստանի գերիշխանության տակ գտնվող Այսրկովկասի կամ Հյուսիսային կողմնակալության մասին շատ ավելի լայն պատկերացում են տալիս վրաց աղբյուրները: Դրանց համաձայն, ամենանախնական ժամանակներից Հայաստանը և մերձակա երկրները ստեղծել են 8 «եղբայր» էթնոմիավորներից կազմված մի ռազմաքաղաքական դաշնակցային միավոր, որը պահպանվել է մինչև Սասայան ժամանակները: «Թարգամոսյան» կոչված այս դաշնությունն ընդգրկել է Հայաստանը, Վիրքը, Աղվանքը, հարավային ու հյուսիսային Կովկասը, Արևելյան Փոքր Ասիան նկատի առնող «արևմտյան այլ և այլ տոհմականներին», ինչպես նաև «սահմանակից այլ ժողովուրդների»: Այս միավորների միացյալ բանակով Բելի դեմ հաղթության հասնելուց հետո, կայացած դաշինքի առաջին թագավոր է հռչակվել հայոց նախահայր Հայկ-Հայոսը և դրանում գերիշխանությունը ընդհանրապես պատկանել է Հայաստանին. «Եվ այս բոլորը հպատակ էին Հաոսին:…Իսկ Ադերկիից մինչև սրանց թագավորելը սոմեխների (հայերի) թագավորների հպատակության ներքո էին (քարթվելները): … ուխտ ու պայման դրվեց, և ստրկացնելով քարթվելներին ու օսերին, սոմեխների արքան գնաց:…նվաճված է Սոմխիթը, որից կախված էր մեր թագավորությունը»: Նույն աղբյուրում Հայաստանի գերազդեցությունը արտահայտված է նաև նրանով, որ  Քարթլիում Նաբուգոդոնոսոր II-ի ժամանակներից (մ.թ..ա. VI դ.) ընդունված 6 լեզուներից առաջինը, որով խոսում էին «վրաց բոլոր թագավորները, արք և կանայք», համարվում է հայերենը (սոմխուրի), որը մինչ այդ հանդիսացել է «Թարգամոսյան» դաշնության միակ լեզուն: Սա ըստ էության վկայություն է այս դաշնային միավորում ընդհանուր հաղորդակցության լեզվի գոյության մասին:
      Սահմանային փոփոխությունների պահանջով վրացիների և նրանց հետ դաշնակցած օսերի խռովության հարթվելուց հետո, Հայաստանի ու Վիրքի միջև կնքված հաշտության հետևյալ պայմանագիրը վկայում է Դաշնության միացյալ բանակի և ընդհանուր դրամական միավորի գոյության մասին. «Եթե որևէ թշնամի հանդես գա ձեր դեմ և պատերազմի ձեզ հետ այն կողմերում, մենք՝ երկու թագավորներս էլ անձամբ մեր զորքով կլինենք ձեր կողմից ու կօգնենք, իսկ եթե այդ կողմերում որևէ մեկի հետ պատերազմեք, հազար-հազարական սպառազինված ռազմիկներով ձեզ կօգնենք»: Եվ այս էլ խոստացան քարթվելները, որ «այս մեր քաղաքում դրամն Արտաշան արքայի պատկերով կհատենք»:
   Հունահռոմեական և վրաց աղբյուրներին էականում համաձայնում է հայ պատմագրությունը, որը նույն արեալը որպես մեկ ռազմա-քաղաքական և քաղաքակրթական միավոր է ներկայացնում նախնական ժամանակներից մինչև Բագրատունիների անկումը: Դա ընդգծված արտահայտված է հատկապես տարբեր պատերազմներում Հայոց բանակի կազմը ցույց տվող հետևյալ վկայություններից. Տիգրան Երվանդյանի (մ.թ.ա. VI դ.) բանակը. «զզորս  Կապադկացւոց, զՎրաց և զԱղուանից և զամենայն ընտիրս Հայոց Մեծաց և Փոքունց»:
    Երվանդ Վերջինի (մ.թ.ա. III դ.) բանակը. «զզօրս Հայոց, զՎրաց և զկողմանցն Կեսարու, այլ և զՄիջագետացն»:
Արտավազդ II-ի (մ.թ.ա. I դ.) բանակը. «զբիւրաւորս Ատրպատական նահանգին և զբնակիչս լերինն Կաւկասու հանդերձ Աղուանիւք և Վրօք»:
     Խոսրով-Տրդատ II-ի (III դ.) բանակը՝ «զզօրս Աղուանից և Վրաց, …Լփինք, Ճիղպք, Կասպք և այլ ևս որ ի սմին կողմանց, … զզօրս Հոնաց» :
    Սա ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Արբելայի ճակատամարտում Մեծ Հայքի գլխավորած Աքեմենյան բանակի ողջ աջ թևը, ըստ Ռուփոսի, կազմված էր այն նույն էթնիկ զորամիավորումներից, որոնցով վերոհիշյալ հայ աղբյուրների համաձայն, կազմված էր Հայոց բանակը. Մեծ Հայքի հայեր, կադուսիներ, կապադովկիացիներ, կովկասցիներ, սկյութներ, ասորիներ, մարաստանցիներ: Այս մարաստանցիները Հայոց բանակի կազմում հիշատակվող նույն ատրպատականցիներն են, որոնց հրամանատար Ատրոպատեսը հետագայում դառնում է Փոքր Մարաստանի սատրապ: Հենց սրա անվան հետ է Ստրաբոնը առնչում այս երկրամասի «Ատրպատական» անվանումը: Իսկ սկյութները հավանաբար հայ աղբյուրների նույն՝ հյուսիսկովկասյան հոներն են, ինչը ենթադրելի է նրանից, որ սրանք Արբելայում կովկասցիների հետ հանդես են գալիս նույն զորամիավորումում: Այս պարզաբանումներից ակնհայտ է, որ Արբելայում Աքեմենյան բանակի ողջ աջ թևը հիմնականում կազմել են Մեծ Հայքի և նրա գերիշխանությանը ենթակա մերձակա երկրների զորքերը:
    Հայ պատմագրությունը ամբողջական պատկերացում է տալիս Հայաստանի գլխավորած դաշնության ընդգրկման մասին: Փավստոսը Հայոց թագավորից ապստամբած, իսկ այնուհետև հնազանդեցված Հայաստանի սահմանային աշխարհների շարքում հիշատակում է Աղվանքը, Վիրքը, Մարաց երկիրը և «զտուն թագաւորին Հայոց» Ատրպատականը: Ագաթանգեղոսի համաձայն, այս երկրների մեծ մասը ընդգրկված էին Հայաստանի նախաձեռնությամբ քրիստոնեության տարածման արեալում. «ընդ ամենայն երկիրն Հայոց, ի ծագած մինչ ի ծագս …  ի Սատաղացւոց քաղաքէն մինչև առ աշխարհաւն Խաղտեաց, մինչև առ Կաղարջօք, մինչ ի սպառ ի սահմանս Մասքթաց, մինչև ի դրունս Ալանաց, մինչ ի սահմանս Կասպից, ի Փայտակարան… և յԱմդացւոց քաղաքէն մինչև առ Մծբին քաղաքաւ, քերէր առ սահմանօքն Ասորւոց առ Նոր Շիրական երկրաւն, և առ Կորդուօք մինչև յամուր աշխարհն Մարաց, … մինչև յԱտրպատական»: Ակնհայտ է, որ սա ոչ միայն սոսկ Հայստանի, այլ նրա գլխավորած ողջ դաշնության արեալի սահմանումն է: Նույն արեալն է ներառում նաև Ագաթանգեղոսի հիշատակած 4 կողմնակալությունները՝ Նոր Շիրականը, «յԱսորեստանեաց կողմանեն», Արվաստանն ու Մասքթացը :
     Այս արեալում Հայոց գերազդեցությունը պահպանվում է ոչ միայն բաժանումից, այլև թագավորության վերացումից հետո: Մեկ դար հետո, Հայաստանի գերիշխանությունից դուրս մնացած նույն արեալում «գրերի գյուտը» տարածվում է ոչ միայն Վիրքի, Աղվանքի թագավորների ու Հռոմի կայսեր համաձայնությամբ, այլև Հայոց թագավորի հրամանով: Քրիս տոնեության ու գրերի տարածման արեալի մեջ էր ընդգրկված նաև Հյուսիսային Կովկասը, որտեղ ավելի վաղ ժամանակներում Հայաստանի ունեցած գերիշխանության մասին, վրաց աղբյուրների հետ, հավաստում է հայ պատմագրությունը: Հետագայում, Սասանյանների, Բյուզանդիայի ու Արաբական խալիֆայության դեմ ծավալված ծանր պայքարում թեև հարավային արեալը զիջվել էր վերջիններիս, բայց շարունակում էր պահպանվել ռազմադավանական «միաբանութիւն աշխարհին Վրաց, Հայոց և Աղուանից»: Այս դաշնության ռազմաքաղաքական և կրոնամշակույթային միասնությամբ վաղուց ձևավորված սահմանների թելադրության արդյունք պետք է համարել Արաբական խալիֆայության նույն արեալը ընդգրկող նահանգի ձևավորումը: Եթե արաբները այս միավորը կոչել են «Արմինա», ապա հայկական աղբյուրներում այն հայտնի է «Հայք», կամ «զՀայս հանդերձ Վրօք և Աղուանօք» տարբերակներով: Այս միավորը «Արմինիա-Հայք» է կոչվել դեռևս մինչև արաբները. Ագաթանգեղոսը վերոհիշյալ սահմանումում նույն միավորն ընդգրկող արեալը համարում է «ընդ ամենայն երկիրն Հայոց»: Փավստոսը Աղվանքը, Վիրքը և Ատրպատականը թվում է Հայոց մյուս երկրամասերի շարքում: Նույն մոտեցումն է հաջորդ՝ VI դարի ասորի պատմագիր Զաքարիա Հռետորի մոտ. նա Վիրքն ու Աղվանքը ներկայացնում է աշխարհագրորեն «Հայաստան աշխարհում» գտնվող երկրներ, որոնք Հայաստանի ու ողջ Այսրկովկասի հետ ներկայացրել են մեկ կրոնական միավոր, ենթակա «Պարսկական Հայաստանի» մայրաքաղաք Դվինում նստող կաթողիկոսին :
      Հայաստանի գլխավորած ռազմաքաղաքական դաշինքը քաղաքականորեն վերականգնվում է, երբ Պարսկաստանն ու Բյուզանդիան զբաղված էին տարածաշրջան ներխուժած արաբներով: Դռևս 652 թվին արաբները նախկինում «Հայոց իշխան» և սպարապետ Թեոդորոս Ռշտունուն ճանաչում են իշխան «զՀայս զՎիրս և զԱղուանս և զՍիւնիս, մինչև ցԿապկոհ և զպարհակն Ճորայ» ընդգրկող միավորի վրա: 862 թվին Աշոտ Ա Բագրատունին ճանաչվում է նույն միավորի՝ Արմինիայի «իշխանաց իշխան»: Անկախություն ձեռք բերելով, հայ Բագրատունիները արդեն ճանաչվում են այս միավորի «ֆեոդալական կոնֆեդերացիայի «Շահնշահ», այսինքն «արքայից արքա»: Սմբատ I-ի (890-914) տերության հյուսիսային սահմանները համապատասխանել են ոչ միայն Արմինիայի սահմաններին, այլև Մեծ Հայքի գերիշխանության Ագաթանգեղոսի սահմանման հյուսիսային արեալին. «յարևմտից հիւսիսոյ մինչև ցԿարնոյ քաղաք, … քերեալ մինչև առ ափն ծովուն մեծի, և մինչև ցսահմանս Եգերացւոց և մինչև զստորոտ մեծի լերինն Կովկասու, … մինչև ցԴուռն Ալանաց, …և ի քաղաքն Տփղիս, … և մինչև ի …Շամքոր»: Սա նշանակում է, որ վաղ ժամանակներից այս արեալում գերիշխող Հայաստանի կարգավիճակը էականում նույնությամբ պահպանվել էր նաև միջնադարում: Ինչ-որ չափով պահպանվել էր նաև նախկին, դեռևս Աքեմենյաններից ավանդված կառավարման համակարգը: Հայոց թագավորին ենթակա ու հարկատու էին Այսրկովկասյան երկրները, իսկ սա նույն պար տավորություններն ուներ Միջագետքի տիրակալի՝ խալիֆի նկատմամբ: Արաբ պատմագիրների համաձայն Արմինիան բաժանված էր 4 վարչատարածքային միավորների: Այն նույնքան միավորներից՝ «զՀայս զՎիրս և զԱղուանս և զՍիւնիս» միավորներից էր կազմված նաև հայ պատմագրության համաձայն: Սա նույնպես կարող էր նախկին՝ Մեծ Հայք գլխավորած դաշնությունը 4 սահմանակալ-բդեշխությունների բաժանելու սկզբունքի ժառանգություն լինել: Նախկին սկզբունքը պահպանվել էր նաև գահակարգումում. հնում Հայոց երկրորդ գահը հանդիսացող Ատրպատականը, որի թագավորը իր զորքով տեղ էր գրավում Տիգրան Մեծի բանակի աջ թևում այլևս Դաշնության կազմում չէր, և Սմբատ I-ը թագադրելով Վրաց թագավորին, «երկրովդ իւրոյ տէրութեանն զնա հաստատէ»: Դրան զուգահեռ հավանաբար փոփոխվել էր նաև դաշնային բանակի շարակարգը, ինչը ենթադրելի է նախորդ շրջանին առնչվող տվյալներից, երբ Վահան Մամիկոնյանը Կուր գետի ափին պարսիկների դեմ տեղի ունեցած ճակատամարտում, իր գլխավորած բանակի ձախ թևը, Փարպեցու համաձայն «ըստ կարգի», հանձնել էր Վրաց թագավորին: Բագրատունիների 100000-ոց բանակը նույնպես Հայոց պետության գոյության համար անհրաժեշտ, նախորդ ժամանակների վերականգնված զորաքանակն էր: Ակնհայտ է, որ Բագրատունյաց Հայաստանը ժառանգել էր Մեծ Հայքի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունները: Սա միանգամայն բնական է, քանի որ Հայոց թագավորության վերացումից հետո ընթացած պայքարը, Սեբեոսի ու Ղևոնդի համաձայն, հետևել է այն վերականգնելու բացահայտ նպատակ: Ուռհայեցին Աշոտ I-ի թագադրումը դիտում է որպես «նորոգեալ զաթոռ թագաւորութեան աշխարհիս Հայոց»: Այս համադրություններից ակնհայտ է, որ Հայոց հին և միջնադարյան պատմությունը սերտորեն փոխկապակցված է, և այդ ժամանակների վերաբերյալ դժվար է ճիշտ պատկերացում կազմել հատվածաբար, միմյանցից անկախ քննությամբ :
     Երբ հայ Բագրատունիների թագավորությունը վերացավ և Հայաստանի մեծ մասը նվաճեցին թուրք-սելջուկները, նրանց գլխավորած ֆեդերացիան պահպանվեց, բայց արդեն Վրաստանի և Վրաց Բագրատունիների գերիշխանությամբ: Վրաց պատմագրության համաձայն Թամար թագուհին (1184-1207) նվաճում է «Հայոսի որդոց թագավորությունները», որն այլ դեպքերում համարվում է «Յոթ թագավորությունների» երկիր: Ակնհայտ է, որ այս հավաքական անվանումներով կոչվել է այն նույն դաշնային միավորը, որում գերշխանությունը պատկանում էր Հայաստանին, ինչը նոր իրավիճակում նվաճել էին վրաց Բագրատունիները: Նախորդ՝ ասուրական, արաբական ու հայկական աղբյուրներում այս դաշնությանը կամ միավորին տրված հավաքական՝ «Արմինիա-Հայք» անվանմանը, վրաց աղբյուրներում համապատասխանում է «Հայոսի որդոց թագավորություններ» անվանատարբերակը: Անհրաժեշտ է նկատել, որ նույն միավորին տրված արաբական «Արմինիա» անվանումը ծագեցվում է Հայկ-Հայոսին համապատասխանող, Լանթա-Թարգամոս-Թորգոմի որդու «Արմինիա» անունից: Այսինքն այն ունի նույն ծագումնաբանական հիմնավորումը, ինչ որ վրացական անվանումը: Վրաց աղբյուրներում ընդունված է նաև նույն դաշնության «Տուն Թարգամոսյան» հավաքական անվանումը, ինչը հայ աղբյուրների նույն՝ «տուն Թորգոմա» ձևն է: Բայց հայ, վրաց, արաբ, ասորվոց ներկայացված աղբյուրներում, այս դաշնային միավորի անվանակոչության առավել ընդունված ձևը բխում է Հայաստանի կամ որ նույնն է՝ հայոց նախահոր անվանումներից :
    Ինչպես նախորդ դեպքերում, այս դաշնության միացյալ բանակի էթնիկ շարակարգը, նրա ներքաղաքական կարգավիճակի արտահայտությունն է: Դրա կենտրոնում Հայոց զորքերն էին՝ «Հայաստանում հայերի թագավորի տեղ լոռիում նստող», Դաշնության զորքերի սպարապետ-ամիրսպասալար, «հավատով հայ» Զաքարիա Երկայնաբազուկի և Ախալցխացի Շալվա և Իվանե եղբայրների գլխավորությամբ, «մի թևում ափխազներն ու այնկողմացիներն էին, մյուս թևում այսկողմացիներն ու հերկախերը»: Նախորդ օրինակների զորքերի շարակարգի սկզբունքով, կենտրոնում պետք է լինեին գերիշխող կողմի զորքերը: Բայց այստեղ հայկական կողմի նախկին կշռի հետ, որոշիչ գործոն կարող էր հանդիսացած լինել մեծաքանակությունը: Ուռհայեցու համաձայն, Վրաց թագավոր Դավիթ IV-ի (1089-1125) մոտ էին հավաքվել «մնացեալ զօրքն Հայոց» և ըստ ամենայնի գերակշռել են դաշնային բանակում: Սրա արտահայտություն պետք է համարել այն, որ Մխիթար Անեցին ու Օրբելյանը, Զաքարեին համարում են «սպասալար Հայոց և Վրաց»: Այս տվյալներից ակնհայտ է, որ թէև սույն դաշնության քաղաքական գերիշխանությունն անցել է Վրաստանին, բայց սպա րապետությունը շարունակել է գլխավորել հայկական կողմը:
   Այսպիսով, տարաբնույթ տվյալների, այդ թվում ժամանակագրական աղբյուրների համաձայն, հին և միջնադարյան Հայաստանը իր մերձակա երկրների հետ ընդհանուր առմամբ ներկայացրել է միասնական բանակ, եկեղեցի, ընդհանուր անվանում, միջպետական լեզու և դրամական միավոր ունեցող, կամ դրանց ձգտող մեկ դաշնային միավոր: Առավել տևական ժամանակով այս դաշնության մեջ Հայաստանի հետ ընդգրկված են եղել Վիրքը, Աղվանքը և Այսրկովկասյան այլ միավորներ, Երվանդունիների, Արտաշիսյանների և հայ Արշակունիների օրոք նաև Ատրպատականը,   Ադիաբենեն, Հյուսիսային Միջագետքը, Կապադովկիան, Փոքր Հայքը:
    Ամփոփելով ողջ քննությունը, կարելի է ասել, որ Ասորեստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայում իր գերիշխանությունն է հաստատել  արիական առաջնային ժողովուրդների՝ հայերի, մարերի, պարսիկների, հետագայում նաև՝ պարթևների կազմած Արիական դաշնությունը: Շատ ավելի որոշակի ու հիմնավորված է պատկերացվում այն տեղն ու կշիռը, որն ունեցել է Հայաստանը ժամանակի աշխարհում: Մասնավորապես ճշգրտվում է, որ Ասորեստանի կործանումից (մ.թ.ա. 609) մինչև V դար՝ թագավորության վերացումը (428 թ.), շուրջ 1000 տարի, Հայաստանը հանդիսացել է Առաջավոր Ասիայում գահակարգով սահմանված 3 առաջնային տերություններից մեկը թե° ռազմական հզորությամբ, թե° տարածքով և թե° ազգաբնակչության քանակով:
   Ներկայացված քննությունը սոսկ ընդհանրական անդրադարձ է հին և միջնադարյան Հայաստանի ու Առաջավոր Ասիայի մոտ երկհազարամյա պատմությանը, որը առնչվում է հնուց հաստատված այն աշխարհակարգին, որով շուրջ մեկ ու կես հազարամյակ կառավարվել է ողջ տարածաշրջանը: Սա ըստ էության հանդիսացել է քննարկվող ժամանակների պատմությունը ուղղորդող գլխավոր գործոնը, ինչով հնարավոր է դառնում շատ ավելի խորությամբ ու հստակ պատկերացնել հին և միջնադարյան աշխարհում առանցքային տեղ ու դեր ունեցած Առաջավոր Ասիայի պատմությունը: Այն էական  փոփոխություններ ու ճշգրտումներ է առաջադրում և° այս, և° դրան նախորդած ու հաջորդած պատմության վերաբերյալ ընդունված պատկերացումներում և ողջ աղբյուրային բազայի շատ ավելի մանրակրկիտ վերանայման ու վերագնահատման անհրաժեշտություն առաջացնում:
                                                Մուրադ Օհանյան

40. Սալուստիոսի Պատմութիւն Կատիլինեան դավակցության. Վենետիկ, 1856, էջ 176:
41. Խ. Ա. Մուշեղյան. Դրամական շրջանառությունը Հայաստանում. Երևան, 1983, էջ 16-25; Խորենացի, II, , էջ 116:
42.Դիոդորոս, XVIII, 41(1), XIX, 23(1-3), XXXI, 17(1), 19(4-5), 27(1), էջ 114, 130, 152, 153, 156; ՀԺՊՔ, էջ 193 (Պոլիբիոս. Պատմություն, XXVI, 6(1-12)); հՑՐՈոՏվ, XI, 14(5), ր. 498;  Սարգսյան. նշվ. աշխ., էջ 243-246 (Ապպիանոս, 45, 66, Հիերոնիմոս, V); Հ. Մանանդյան, հ. Ա, էջ 107 (Մեմնոն); ՀԺՊՔ, էջ 211-216 (Լեոնտի Մրովելի. Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը):
43. Տե°ս  ՀԺՊՔ,  էջ  238-241, 247, 288 (Պլուտարքոս. Լուկուլլուս, XXVI-XXVII, XXXI, Անտոնիոս, XXXVIII), էջ  256 (Ապպիանոս, XI); Խորենացի, II, ԻԲ, էջ 158:
44. Հովհան Մամիկոնյան (կից՝ Զենոբ Գլակ). Տարոնի պատմություն. Երևան, 1989, էջ 5; Կորյուն. Վարք Մաշտոցի. I, ԺԹ, Երևան, 1994, էջ 99; Խորենացի, II, Ը, ԺԱ, Ծ, III, Զ, Կ էջ 126-128, 220, 312, 422, 424; Բուզանդ, III, Թ, IV Բ, V, ԺԵ, ԺԶ, էջ 36, 106, 322,324; Ագաթանգեղոս, մաս  873,  էջ 484-486; Ղազար Փարպեցի. Հայոց պատմություն. III, ԿԲ, ԿԶ, էջ 266, 286; ՀԺՊՔ, էջ 215 (Մրովելի): Հ. Մարկվարտ. Հայ բդեշխք, Վիեննա, 1903:
45. Տե°ս  ՀԺՊՔ,  էջ 110-114, 211, 215, 216  409 (Մրովելի); Վրաց աղբյուրները  Հայաստանի և  հայերի մասին, Ա. Երևան, 1934, էջ 151, 145, 149:
46.Խորենացի,I, ԻԹ, էջ 96, II, ԻԲ, էջ 158, II, ԽԴ, էջ 200; Թովմա Արծրունի և Անանուն. Պատմություն Արծրունյաց տան, I,Երևան, 1985, էջ 62; Տիգրան Երվանդյանի բանակի նույն կազմն է ներկայացնում նաև Ագաթանգեղոսը (մաս 19,  էջ 24, 26):
47.Ռուփոս, IV, 12 (12), 15(12), էջ 351, 362; Արիանոս, III, 8(4), էջ 97; Դիոդորոս, XVIII, 3(3), էջ 111; հՑՐՈոՏվ, XII, 5, ր. 493:
48.Բուզանդ, IV, Ծ, էջ 246, 248, V, Ը, Ժ, ԺԵ, էջ  318-326; Ագաթանգեղոս, մաս 842, 873,  էջ 468, 484-486:
49.Խորենացի, II, ԾԲ, ՁԵ, III, ԾԴ, Կ, էջ, 216, 280, 406, 422; Կորյուն. I, ԺԴ, ԺԶ-ԺԹ, ԻԲ, էջ 94-99, 101; Փարպեցի, II, ԻԵ, էջ 104-108; Մովսես Կաղանկատվացի. Պատմություն Աղվանից աշխարհի, I, Թ, Ժ, ԻԷ, Լ, II, , Խ-ԽԵ, Երևան, 1969, էջ 10-12,70, 71,76-78, 88, 89, 187-206; Օրբելյան, ԺԶ, էջ 98, 99; Եղիշե. Վարդանանց պատմություն. Երևան, 1989, էջ 188; Սեբեոս.Պատմություն, ԽԶ,Երևան, 1939, էջ 142, 143; Ագաթանգեղոս, մաս 842, էջ 468; Բուզանդ, V, Ը, Ժ, ԺԵ, էջ  318-326; Ղևոնդ. Պատմություն,Դ, Ը, ԽԱ, Երևան, 1982, էջ 25-26, 31,131, ծանոթագրություն 145, էջ 169; Հովհաննես Դրասխանակերտցի. Հայոց Պատմություն, Երևան, 1996,, էջ 51, 69, 88,  266-272;  ՕԱՀՀՄ, հ. 8, Ասորական աղբյուրներ. Զաքարիա Միտիլենացի (Հռետոր). «Ժամանակագրություն», XII, 7, էջ 313, Երևան 1976:
50. Փարպեցի, III, ՀԴ, էջ 325; Ղևոնդ, Դ, ԼԴ, էջ 25, 26, 114: Դրասխանակերտցի, էջ 140, 142, 148, 162, 164, 186, 188, 202 204, 268, 270; Սեբեոս, ԺԸ, ԽԶ, ԽԷ, Ծ, էջ 56, 142-146, 152-155; Մատթեոս Ուռհայեցի. Ժամանակագրություն, մաս I, Երևան, 1991, էջ 8; Թովմա Արծրունի, Ի, ԻԸ, էջ 366, 381; Արաբական աղբյուրները հայերի և Հայաստանի մասին (այսուհետ՝ ԱԱՀՀՄ). Երևան, 1965, էջ 132, ծանոթագրություն 39; Ռ. Մաթևոսյան. Բագրատունիներ. Երևան, 1997:
51.Խ. Թորոսյան. «Թագակիրների  պատմությունն  ու  գովաբանությունը»  որպես  Զաքարյան Հայաստանի  ու  Զաքարյանների պատմության սկզբնաղբյուր. Երևան, 1992, էջ 340, 342, 396, 422, 457, ծանոթագրություն 9; ԱԱՀՀՄ. Յակուբ Ալ-Համամի. Աշխարհագրական բառագիրք, էջ 16:
52.Խ. Թորոսյան. նշվ. աշխ., էջ 370, 371, 394, 433, 434, 448; Ուռհայեցի, մաս I, էջ 391; Պատմութիւն քաղաքին Յանւոյ. տե°ս Մխիթար Անեցի. Մատեան, աշխարհավէպ հանդիսարանաց, Երևան 1983, էջ 119; Օրբելյան, ԿԵ, ԿԶ, էջ 294, 295, 316:

 ՀայԱրիական Ոգով
«Ցեղականչ»
Անհիշելի ժամանակներ…
Երբ որ Հայը Ազգ էր ու դեռ՝
Ցեղադրոշմ յուր կերպն ուներ,
Երակներում կար Պապական
Արյաց Արյունն անապական,
Ցեղակենտրոն իր հանճարով,
Մտքի, Հոգու Լույս Կաճառով
Կառուցում էր ու արարում,
Բայց գետի պես երբ վարարում,
Ալեկոծվու°մ, մրրկվու°մ էր,
Բռունցքվու°մ ու պրկվու°մ էր.
Այնժամ նրա Արծիվ Ոգին
Առաջնորդ էր Առյուծ Զորքին,
Իսկ սա նման Շանթ Կայծակի՝
Որոտու°մ էր… արդար զարկից
Սասանվում էր աշխարհն ինքը,
Ամպաբեկվում ողջ երկինքը…
Ազգս Ոգով ռազմաշունչ էր՝
Չգիտեր թե մահը ինչ էր,
Նետվում էր Հուր Բոցերի մեջ
Ու թրծվու°մ, կոփվու°մ անվերջ…
Եվ երբ Ազգս ապավինում,
Յուր բազկին էր հույսը դնում՝
Արթնանում էր Ոգին Ցեղի,
Առյուծասիրտ ոստնում տեղից,
Մռնչու°մ էր… Ու ցաքուցրիվ,
Ոհմակները խառնուխռիվ
Ոռնու¯մ էին և լուսնահաչ
Դնչները վեր՝ երկինք պահած
Գուժում էին վախճանն իրենց…
Իրոք Հայը Արարչաստեղծ
Գիտեր մեռնել ու մեռցնել,
Մահը նույնիսկ կյանքով լցնել՝
Անմահանալ, հարատևել,
Արծվա թռիչք ճախրել, թևել…
Ցավոք, դարերն աստեղային,
Ասուպի պես պիտ տեղային
Դեպի անդունդն ու գահավիժ՝                                       
Հայոց փառքը դառնար պատիժ…
Էլ չէր օգնում Արյան Կանչը,
Ո՞վ էր, ու՞ր էր Արյաց Քաջը՝
Բագիններին Տաճարների
Մատղեր մատղաշ արջառներին…
Չկա°ր, քանզի ոմն պարթև
Հայոց Տունը հիմքից քանդել՝
Ոգու Տաճարն Աստվածային
Ավերել էր. ու դիվային
Իր աղանդով դարձել կղեր,
Հայոց Ոգին լլկել, խեղել,
Բուն Արմատից նրան կտրել՝
Ջհուդ խաչով էր մկրտել…
Հայն երբեմնի մատաղատու,
Ինքն էր դարձել մատաղացու,
Ձկան նման բռնել խայծը՝                                         
Ընդունել էր «հայոց դարձ»-ը,
Իսկ վրեժի թույնից, մաղձից,
Զոհի վրա արյան քաղցից
Ցեղ ու ազգեր՝ բյուր այլազան
Անկուշտ, ագահ վրա հասան…
Եվ երբ Հայը «համբարձյալ»-ին
Աղոթում էր, պիղծ «բարձյալ»-ից
Փրկում հայցում՝ իսկույն փոխվում,
Կարծես մեկեն խառնամբոխվում՝
Վերածվում էր խաժամուժի…
Էլ չէր օգնում օրենքն ուժի,
Որ տանում էր Ոգեկոչման՝
Ցեղի Արյան մաքրագործման…

    Տիգրան  Ցեղապաշտ

«Օրհներգ Հայի և Հայրենիքի»
Հսկա մեր Ցեղից մի փոքրիկ Ազգ է                                                                     
 Պահում կրակը հավերժացումի,                                                                        
Սակայն կրակն այդ, որ փարոս է դեռ.                                                                         
 Մի նոր սկիզբ է Մեծ Ավետումի:

Փա¯ռք Քեզ ԱՐԱՐԻՉ, փա¯ռք քեզ Արեգակ,                                                    
Լույս և Ջերմություն տվեք մեզ առատ,                                                           
Ունենք մենք վաղուց մի Հույս Նպատակ,                                                            
Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ:

Սուրբ է Ազգը մեր, ինչպես Մեծ Ցեղը,
Եվ Ավետումը կանչն է Արյունի,
Որ արթնացրել է մեր Նախնյաց Գենը,
Տանելով մեզ Սկիզբ՝ Սիրտը Ակունքի:

Փա¯ռք Քեզ ԱՐԱՐԻՉ, փա¯ռք քեզ Արեգակ,
Լույս և Ջերմություն տվեք մեզ առատ,
Ունենք մենք վաղուց մի Հույս Նպատակ,
Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ:

Հավերժ է Հայը Հայք Բնօրրանում
Եվ Հայրենիքն էլ Հայով է ապրում,
Արյաց սերունդներն ուղի են հարթում՝
Առաքելության մեր Արահետում:

Փա¯ռք Քեզ ԱՐԱՐԻՉ, Փա¯ռք քեզ Արեգակ,
Լույս և Ջերմություն տվեք մեզ առատ,
Ունենք մենք վաղուց մի  Հույս Նպատակ,
Որ պիտի հասնենք Հայ Ոգով անպարտ:

«Օրհներգ Ազգային Սիրո»
Սիրու¯մ եմ քեզ Ա°զգ իմ,
Անբացատրելի մի զգացումով, որ
Զետեղված է ենթագիտակցությանս
Դարերից եկող հիշողության մեջ:
Այնքան մե¯ծ է սերն այդ Ոգեղեն, որ
Կասկածում եմ սե՞ր է, թե՞ այլ բան, որն
Ալեկոծել, սակայն ջերմացրե¯լ, իմաստավորել է
Կյանքս նյութական ու բազմախնդիր:
Սիրու¯մ եմ քեզ Ա'զգ իմ,
Հոգու ու Մտքի զորության ամբողջ շտեմարանով,
Վեր ես ամենից ու ամեն բանից,
Եվ Արարչական են Ակունքները Քո:
Արարի'չ և Ա'զգ, ահա բնական
Ու բարոյական Արմատը Կյանքի,
Այն իրականը, որին պիտ զոհել ու զոհաբերվել.-
Եթե սա սե°ր է, ապա այսպես եմ սիրում քեզ Ա'զգ իմ:
………………………………………………………………………
Սիրու¯մ եմ քեզ Ա°զգ իմ,
Եվ կյանքերում այն,որ պիտի ապրեմ
Սերունդներիս մեջ,միշտ կրելու եմ
Այդ սիրո Ոգին՝ Տիեզերական անհունության մեջ…

Արմեն  Ավետիսյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։