Թիվ 10 – նոյեմբեր 2002

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 10 – նոյեմբեր 2002 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՅԱՆՈՒՄ Է.
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ.

      Հայաստանի ու սփյուռքի հայազգի և արտերկրի այլազգի հայագետների միջև թեժորեն շարունակում են ընթանալ հայագիտության շուրջ լուրջ, սկզբունքային պարզաբանումները, որոնք արդեն ծավալվել և բուռն կերպով քննարկվում են ինչպես գիտական-մշակութային, այնպես էլ հասարակական-քաղաքական ոլորտներում, ԶԼՄ-ներում: Հատկապես հայաստանյան նոր սերնդի մի շարք հայագետների (Ա. Այվազյանի, Ա. Մովսիսյանի, Ա. Պետրոսյանի, Հ. Մարտիրոսյանի, Մ. Օհանյանի և այլոց) աշխատություններն այնքան համարձակ, դիպուկ ու ճշգրիտ են, որ «վաստակաշատ» հայ գիտնական-ակադեմիկոսները և օտարազգի «հռչակավոր հայագետները» շփոթի և խուճապի մեջ են, ու հայտնվել են «գիտա-կլինիկական» մահվան վիճակում: Հայաստանի ու սփյուռքի հայության մեջ գնալով մեծանում է նաև հասարակական-քաղաքական աջակցությունը այս ճշմարիտ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ հանդեպ: Եվ սա կրկնակի է սարսափեցնում հոգեվարքի մեջ հայտնված կեղծարարներին ու սրանց մանկլավիկներին (որոնց փոքրատառով անունները հաճախ են հայտնվում «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի էջերում), որովհետև դա արդեն բարկացնում է նրանց հովանավոր սիոնա-թուրանական քաղաքական դաշինքին և սրա համակիր ու աջակից այն տերերին, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել և ծախսում՝ իրենց ստոր, հայաստանասպան ու հայասպան նպատակներին հասնելու համար:
      Այսօր հատկապես ԱՄՆ-ի «հայագիտական» դպրոցի տխրահռչակ հայրերն արդեն միանշանակ չեն ընդունվում ու ֆինանսավորվում Հայաստանի և սփյուռքի հայության կողմից: Ոմանք վախենում կամ ամաչում են փողոց դուրս գալ, ոմանք էլ իրենց տգիտության բացահայտումից հետո հրաժարվում են Հայաստան գալ, իսկ ոմանք էլ (նաև նրանց տերերը) շտապ դրամական «ներդրումներ» են անում ՀՀ իշխանական բարձրաստիճան որոշ շրջանակների բանկային հաշիվներում, որպեսզի արժանանան ՀՀ այս կամ այն պետական պարգևի և «ջրից չոր դուրս գան»… Իհարկե չի ստացվի, ինչքան էլ որևէ ստահակ հայ պաշտոնյա կամ ծախու կազմակերպություն (օր.՝ հայագիտական ուսմանց ընկերակցությունը ու այնտեղ լցված բարլո-տերմկրտչյանները, կամ «հայ» գիտնականներ՝ Հ. Ավետիսյանը, Ա. Մելքոնյանը և սրանց նմաններն ու դրանց մանկլավիկները) փորձեն հովանավորել այս կամ այն ազգադավ կամ օտար հայատյաց «գիտնականի»: Որևէ դրամաքանակ, շքանշան կամ ունայնությամբ լեցուն ծափահարություն ի վիճակի չեն փրկել դավադիր հային (այնուհետ նրա ժառանգներին) ու օտարազգի թշնամուն արդար դատաստանից… ԱԶԳ-ը երբեք չի ներում առանց պատժելու, վկա հայկական վրիժառության սքանչելի պատմությունը՝ սկսած Հայկ Նահապետից մինչև ASALA-ն և Արցախյան Ազատամարտիկները: Արդար վրեժը, ինչպես ցեղասպանության պարագայում, վաղեմություն չի ճանաչում… 

ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԱՐԱՏՏԱ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՐԱՐԱՏԸ
սկիզբը՝ թիվ 9-ում.    
       Մեր դարասկզբին գտնվեց նաև վերջինիս սկզբնաղբյուրնախօրինակը հանդիսացող շումերական ջրհեղեղի պատմությունը, որում, թերևս վնասվելու պատճառով, չկար տապանի հանգրավանի անունը: Ջրհեղեղի մասին գրի առնված հնագույն բնագրի այդ բացը լրացնելու է գալիս «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրված հետևյալ բնորոշումը. «Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ, այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»…
      Այս հատվածը լրացնում է ջրհեղեղի մասին շումերական պատմության մեզ չհասած մասը և ամբողջացնում Արատտա երկրի վերաբերյալ մեր պատկերացումը:
     Ի մի բերելով տեղեկությունների ամբողջությունը, տեսնում ենք, որ շումերական աղբյուրներում հիշատակված Ք. ա. երրորդ հազարամյակի Արատտան և Աստվածաշնչի Արարատը միևնույն երկրի՝ Հայաստանի հնագույն անվանումներն են շումերական և հին եբրայական աղբյուրներում: Այդ նույնությունը հաստատվում է նաև համաշխարհային ջրհեղեղի մասին միևնույն սկզբնաղբյուրից ծագող շումերական և հին եբրայական ավանդություններում որպես ջրհեղեղից փրկվելու վայր, համապատասխանաբար, Արատտայի և Արարատի հանդես գալը:
    Ավելորդ չենք համարում նշելը, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան վաղ պատկերացումներում: Երկու տեղում էլ Հայաստանը սրբազան, աստվածաընտրյալ տարածք է, դրախտ, ուր արարվում են մարդկության առաջնեկները, երկուսում էլ աշխարհակործան ջրհեղեղից հետո Հայաստանը դառնում է մարդկության վերածննդի երկիրը, որտեղ կնքվում է Աստծո ու մարդկանց հավիտենական ուխտը, երկուսում էլ Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ի դեպ, երկուսում էլ մարդկությունը կորցնում է անմահ լինելու հնարավորությունը օձի միջամտության հետևանքով:
   Հետաքրքրական է նաև, որ հնագույն միջագետքյան պատկերացումները անմահության մասին՝ կապված Գիլգամեշի հետ, պահպանվել են Առաջավոր Ասիայում երկար ժամանակ. անմահության որոնման սյուժեում Գիլգամեշին փոխարինում է Ալեքսանդր Մակեդոնացին: Գիլգամեշին «անմահության երկիր» հասնելու համար տրվում են «դեպի Արատտա ճանապարհը ցույց տվող» ուղեցույցներ և նա Եփրատի հոսանքն ի վեր բարձրանալով՝ անցնում է Մաշու լեռներն ու հասնում «անմահության երկիր»: Նույն նպատակին հասնելու համար Ալեքսանդր Մակեդոնացին, ըստ հունական վեպի (գրի առնված Ք. ա. 240թ.), բռնում է «ճանապարհը դեպի Հայոց երկիր», ուր «ակունքներն են Եփրատի ու Տիգրիսի»: Իսկ Ալեքսանդրի մասին սիրիական վեպում նրա ճանապարհին հիշվում է Մասիս անունով լեռնաշղթան: Փաստորեն, հին արևելյան և հելլենիստական վիպական ավանդույթներում Գիլգամեշի ու Ալեքսանդր Մակեդոնացու անմահության որոնումներում «դեպի Արատտա ճանապարհը» փոխարինվում է «դեպի Հայոց երկիր ճանապարհով», Մաշու լեռները՝ Մասիս լեռնաշղթայով, երկու դեպքում էլ հերոսները գնում են դեպի Եփրատի ակունքները: Փաստերն այնքան պերճախոս են, որ մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:
      Վերջում նշենք, որ Արատտա-Արարատ-Հայաստան նույնության ապացույցները այսքանով չեն սպառվում, սակայն ասվածն էլ բավարար է այն հիմանավորելու համար: Այլ փաստերի կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
Աստվածաշնչի տեղեկությունները Հայաստանի մասին բաժանելի են երկու խմբի՝ նախապատմական (դրախտ, ջրհեղեղ) և պատմական: Այս խմբերին միավորում են Արատտա-Արարատի մասին տեղեկությունները, որոնք կամրջում են Ք. ա. երրորդ հազարամյակի և 6-րդ դարի պատմական իրադարձությունները:
                                                                    ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
        ԵՊՀ դասախոս,
պատմական գիտությունների թեկնածու                                             

                            Ա Ր Ի Ա Կ Ա Ն   Ա Ռ Ա Ք Ի Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն     
     Ամեն առավոտ բարի լույսի հետ մեր ներաշխարհ է խուժում օրվա անհանգստության շփոթը: Օրվա անելիքի հիմքում միշտ բնազդականի աստիճանի վրա հերթապահող միտքն է. վաղվա օրվա ապահով ու բարեկեցիկ կյանք: Դեպքից-դեպք վերանալով օրվա հոգսերից կամ այդ հոգսերի միալար ճնշման տակ, մտածում ենք  հետմահու կյանքի շարունակականության մասին: Դրանք մարդկային են` ուտելիքի ու հագնելիքի կարիք ունեցող հոգեւոր-բանական մահկանացուին յուրահատուկ: Սակայն, խախտելով հոգու, մտքի ու մարմնի բնական ներդաշնակ համակեցությունը, հաճախ ընկնում ենք ծայրահեղությունների մեջ:
      Բարեկեցիկ կյանքի հետեւից վազողը երբեք չի գոհա  նում ձեռք բերածով եւ անձնական հավիտենական կյանքը նրան հետաքրքրում է միայն բազմաբնույթ վայելքներ ճաշակելու տեսանկյունից կամ իսպառ մերժում է նրա գոյությունը: Արդյո՞ք մեծագույն ռիսկի չի դիմում նա, ով անցնելով բարեկեցիկության տրամաբանական սահմանից, ողջ կյանքն ու եռանդը ծախսում է հղփացած մարմնական ցանկությունները բավարարելու միջոցներ գռփելու վրա:
      Ապահով ու բարեկեցիկ կյանք ստեղծելու գործում ան կարող կամ անհաջողակ մարդը հաճախ իր թերացումներն արդարացնում է անդրշիրիմյան աշխարհում նման կյանքի արժանանալու ձգտումով եւ իրեն կոչում է «հավատացյալ»:
      Կիսվում ենք երկու ծայրահեղությունների միջեւ, կորց  նում ենք չափի զգացումը հոգեւորի ու նյութապաշտության մեջ, խախտվում են մեր էության հոգեւոր-բարոյական հիմքերը, աղճատվում են կյանքի (հաճախ մեր կողմից դաժան որակվող) օրենքները: Կորցնելով պարտքի զգացումը, մենք իրար աչք ենք կոխում մեր իրավունքները: Դառնում ենք եսապաշտ, անտարբեր, մորթապաշտ, փառամոլ, փողամոլ, քծնող, փոքրոգի, վախկոտ, անհավատ, …
     Գեղեցկությունը զրկվում է իրեն ըմբոշխողից, որովհե  տեւ դառնում ենք հոգեւոր ու մտավոր կույրեր: Կորցնում ենք արծվի նման սավառնելու ունակությունը, որովհետեւ մեր հոգեւոր ու մտավոր սնունդը մեծ ի մասամբ լեշ է, որով ծանրացած հազիվ ենք քայլում, հաճախ՝ նույնիսկ սողում:
     Երկիրը կառավարում ենք անկազմակերպ ու անկարգ: Թաքնվելով պաշտոնյաի դիմակի տակ թալանում ենք, կողոպտում ու իրար սպանում հանց մի գջլոտ ավազակ: Արդյունքում, մի մատ դարձած Հայոց աշխարհը կործանվում է մեզնից յուրաքանչյուրի ձեռքով:
      Մյուս կողմից, այս ախտերի վարակը ընդգրկել է ողջ Երկիր մոլորակը եւ մարդկային հոգու այս ախտերը նույնքան հին են, որքան մարդկությունը: Եւ ինչպես ամեն մի ախտ, սրանք եւս փնտրում են իրենց զարգացմանն ու տարածմանը հարմար միջավայր: Ընդ որում, աշխարհն այսօր վարակվել է այն աստիճան, որ դժվար է որոշել ժամանակի խորքերում կորած վարակի տարածման կենտրոնը եւ այն աշխարհընկալումային միջավայրը, որտեղ խթանվեցին դրանց գոյատեւմանն ու տարածմանն անհրաժեշտ պայմաններ: Կործանարար ախտերի վարակը տարածվելով ցեղերի, ազգերի, պետությունների մեջ՝ լափում, կործանում է իրեն թշնամի, բայց իրենից թույլ տեսակներին: Այսօր այդ վտանգը նաեւ մեզ է սպառնում եւ դրա դեմն առնելուն խոչնդոտում է նաեւ այն պարագան, որ այդ ախտերով վարակվածները ձգտում ու կեղծիքի, խաբեության ճանապարհով հասնում են իշխանության, հասարակության վզին փաթաթելով իրենց ապաշնորհությունն ու ագահի շահամոլությունը: Անբարոյականության ախտերով վարակված  հիվանդների մոտ այլասերումը հասնում է այնպիսի մասշտաբների, որ ոտնահարվում են բոլոր սրբությունները (ընտանեկան, ազգային, համամարդկային, համատիեզերական, աստվածային) եւ այս աշխարհի նյութական բարիքներն աստվածացնելով երկրպագում են նրանց: Նրանք իրենց ապրելակերպի ու գործելակերպի ղեկը հանձնել են մարմնական ցանկություններին, բանականությունն աշխատեցնում են այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ կենդանիներն են օգտագործում իրենց բնազդները: Բարեբախտաբար, բնությունը կործանողի դեմ դրել է կառուցողին, թույնի դեմ՝ հակաթույնը, ախտի դեմ՝ ախտազերծման միջոցը: Նաեւ բարեբախտաբար, հազարամյակներ առաջ վերոհիշյալ ախտերից մարդկային էությունն ու հասարակությունը վարակազերծ պահելու միջոց են մշակել մեր նախնիները, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, այն մտցնելով նաեւ մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի մեջ: Այդ վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:
    Տեղեկություն. «առաքինի» բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետեւյալ իմաստները.
1.արիական, արիասիրտ, քաջ, զօրավոր, լավ կռվող, ընտիր;
2.բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ:
    Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զօրավոր, լավ կռվող):

ԱՐԻԱԿԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ      ԱՐՄԱՏՆԵՐԸ

     Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ էր, որում տրվում էին աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հասարակության տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները եւ այլն: Հայ-արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը, իրենց հոգեւոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվածության գաղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսեւորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի տեսքով, իսկ արեւին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձեւը սկսում է հանդես գալ մ.թ.ա. VI հազարամյակից, դարձավ արիականության ձեւավորման առանցքը: Ձեւավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտի մեջ էր առնում հնդեւրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Հնդեւրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են մոտ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետեւանք, հնդեւրոպական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին գլոբալ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական եւ հունական լեզուների կրողները: Հնդեւրոպական նախահայրենիքում մնում են հայերը, որոնք շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնական միջավայրում:
        Արիական հոգեւոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն էին Արարչածին Օրենքը, Առաքինությունը եւ Պարտականությունը: Ըստ արիական պատկերացումների, Օրենքը թափանցում ու համակում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսն ու հաստատում անխախտ կարգավորվածություն, իրերի ու երեւույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները եւ առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է կատարել նրա կողմից սահմանված պարտականությունները, զի պարտքի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ բարձրագույն կատարելության հասնելու կարեւոր միջոցը:
       Արիական առաքինի մարդը ապրում ու գործում էր.
ճշմարիտ Օրենքի սահմանած կարգով,
ճշմարիտ աստվածապաշտության կանոններով,
Աստծո ու մարդկանց առաջ ունեցած պարտականություններն անշեղորեն կատարելով,
խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը,
չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
գնահատելով ու սիրելով Կյանքը նրա բոլոր դրսեւորումների մեջ,
հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիության մեջ,
չհետապնդելով անձնական շահ ու փառք,
ամենուր սիրո, հավատի, գթառատության դրսեւորումով … 
     Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջա  կան ու սպառիչ նկարագիրը  չէ:
     Երկարամյա դիտարկումների վրա հիմնված հնագույն պատկերացումների համաձայն, մարդկության թվացյալ ձեռքբերումները (գիտական, տեխնոլոգիական, տնտեսական եւ այլն) վարագուրում ու զուգահեռաբար արագացնում են հասարակության բարոյական անընդհատ անկումը: Շեղվելով Օրենքի ուղուց եւ տրվելով գայթակղություններին, մարդիկ սերնդե-սերունդ կորցնում են բարոյական կատարելության հասնելու ոչ միայն ձգտումը, այլ նաեւ հնարավորությունը: Ժամանակի ընթացքում հոգեւոր-ֆիզիկական բարձրագույն կատարելության հասցնող «Առաքինություն» համակարգից շերտ առ շերտ դուրս էին նետվում արմատական որակները: Մեր ժամանակներում «առաքինություն» (ռուս. ՊՏոՐՏՊպՑպսՖ, անգլ. virtue) հասկացության տակ ընկալվում են վերը երկրորդ կետի տակ բերված իմաստները (բարեպաշտ, մաքուր հոգով եւ այլն): Արդյունքում հաղթողի հոգեբանություն կրող առաքինի մարդը աստիճանաբար ձեւափոխվեց հարմարվողի հոգեբանության կրողի: Ինչ՞ը եւ ե՞րբ մեզ ստիպեց մոռանալ, որ արիասիրտ, զօրավոր, քաջ, լավ   կռվող, պայքարող մարդն է ունակ բարձրագույն բարոյական չափանիշների կրողը լինել:
     Անշուշտ «առաքինութիուն» հասկացության կրած մետամորֆոզները պայմանավորված են հոգեւոր-աշխարհընկալումային միջավայրում տեղի ունեցած արմատական փոփոխություններով: Հետեւաբար առաքինության անկումային ընթացքը եւ դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգեւոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգեւոր արժեքների վրա են ձեւավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխանող բարոյական չափանիշներն ու «առաքինություն» հասկացությանը տրվող որակները: Ծավալվելու հնարավորություն չունենալով, մեր քննությունը կատարենք մի ցայտուն ու առանցքային օրինակի շրջանակներում:

ՀԵՌԱՑՈՂ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԱՍՏԾՈ
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

      Հնագույն պատմության ու դիցաբանության հարցերով զբաղվող գիտնականները տարբեր ազգերի դիցական առասպելների համեմատական վերլուծության արդյունքում  հանգել են այն մտքին, թե շատ ազգերի մեջ տարածված է եղել մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունք: Ընդ որում, նրանց կողմից մեռնող-հարություն առնող աստծո պաշտամունքի շրջանակի մեջ են մտցվել իմաստաբանական ու խորհրդաբանական առումով իրարից բոլորովին տարբեր երեւույթների (արեւի օրեկան ու տարեկան պտույտներ, լուսնի փուլեր, մարդկային կյանքի պարբերություն, թագավորական իշխանության պարբերական վերականգնում եւ այլն) վերաբերող դիցական առասպելներ: Նաեւ հաշվի չեն առնվել էթնո-հոգեւոր, աշխարհընկալումային, մշակութային, բնակլիմայական տարբեր միջավայրերի առանձնահատկությունների ազդեցությունը առասպելի իմաստա-խորհրդաբանության վրա: Արդյունքում, սյուժետային որոշ ընդհանրություն ունեցող, սակայն տարբեր ազգերի պատկանող, տարբեր միջավայրերում ծնված եւ տարբեր խորհրդաբանական մեկնություններ ունեցող առասպելները որակվեցին որպես մեռնող-հարություն առնող աստծո առասպելի տարբերակներ: Օրինակ, մեռնող-հարություն առնող աստծո առասպելի ենթատեքստում մեկնաբանվեց հայոց Արա Գեղեցիկի առասպելը, թեեւ ոչ մի սկզբնաղբյուր չի նշում Արա Գեղեցիկի հարության փաստը:
    Իրականում արիական աշխարհընկալումային համակարգում, ուր արեւին արական սկիզբ էր վերագրվում, արեւի օրեկան ու տարեկան պտույտները եւ նրանց ուղեկցող բնական երեւույթները մեկնաբանվում էին որպես հեռացող ու վերադարձող աստծո գործունեություն: Այլ կերպ ասած, արիացիները պաշտում էին հեռացող-վերադարձող հավերժ կենդանի աստծո: Դրա ցայտուն արտահայտումներից է Սասնա դյուցազունների մարտագոչը. «Հացն ու գինին, Տեր կենդանին»:
    Արիական աստծո հեռանալն ու վերադառնալը պայմանավորվում էր երկու հիմնարար գործոններով.
1.Արիական աստվածը հեռանում եւ վերադառնում է Օրենքի
նախասահմանած կարգով: Օրինակ, արեւը, որպես այդ աստծո մարմնավորում, արարչածին Օրենքի նախասահմանած կարգով է կատարում իր օրեկան ու տարեկան պտույտները:
2.Արտահայտելով իր դժգոհությունը, արիական աստվածը հեռանում է Տաճարից կամ աշխարհից, երբ Օրենքի ճանապարհից ու ճշմարիտ աստվածապաշտության կանոններից մարդիկ շեղվում ու ծայրահեղորեն տրվում են գայթակղություննրին:
         Մարդիկ շեղվում են առաքինության ճանապարհից, անտեսվում են Աստծո նախասահմանած ծիսակարգերը, մարում են զոհաբերության խարույկները, մարդու ձեռքով կտրվում է կապը նրա եւ Աստծո միջեւ, խախտվում է ողջ տիեզերակարգը եւ Աստված հեռանում է աշխարհից: Դրան հետեւում է համաշխարհային կործանարար աղետը. աղբյուրները ցամաքում են, բույսերն ու ծառերը չորանում, մարդիկ ու կենդանիները դադարում են սերունդ տալ, հետեւում են սովն ու մահը, խավարում են բոլոր լուսատուները եւ այլն: Այս կարգի առասպելներում (հնդարիական Ագնի, խեթական Տելեպինու ու արեւի աստված եւ այլն) ի վերջո հաջողվում է վերադարձնել հեռացած աստծուն եւ  աշխարհը փրկել կործանումից: Արեւի աստծուն վերաբերող խեթական առաս պելն ավարտվում է հետույալ արտահայտությամբ. «Արեւի աստծո եւ Տելեպինուի հրավերքի կանչն ավարտվեց»: Այնուհետեւ շարունակվող տեքստում բերվում է արեւի աստծուն եւ Տելեպինուին աղոթքի ու ծեսի միջոցով տաճար վերադարձնելու  արարողակարգի նկարագրությունը:
      Աշխարհի կարգերից ու մարդկանց բարոյականությունից դժգոհ հեռացող արիական աստծո կերպարի ցայտուն օրինակ է Փոքր Մհերը: Ժայռում ինքնակամ փակված Մհերն ասում է, որ դուրս չի գա «Քանի աշխարհ չար է»: Փոքր Մհերին վերադարձնելու նախապայմանը աշխարհում մարդկանց կողմից առաքինության վերահաստատումն է:
    Այսպիսով, արիական պատկերացումների համաձայն,     երբ աշխարհում անտեսվում ու մոռացվում է աստվածաշնորհ գիտությունը, երբ մարդիկ առաքինությունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը համարում են «ապրելուն» խանգարող ու ավելորդ բեռ, Աստված հեռանում է աշխարհից: Այդժամ մարդկանց դատարկ հոգիներում բուն են դնում կեղծիքը, խաբեությունը, չարությունը, ագահությունը…:
Հուսահատված, հոգնած, բզկտված մարդիկ հոգեկան մեծագույն տվայտանքներ ապերելուց հետո ի վերջո հիշում են Աստծուն, բռնում են ինքնամաքրման ուղին, վերականգնում Տաճարն ու ճշմարիտ աստվածապաշտությունը, վերստին իրենց զավակներին դաստիարակում են առաքինության ոգով ու անկեղծորեն զղջալով իրենց գործած հանցանքները, դիմում են Աստծուն՝ խնդրելով վերադառնալ: Ինքնամաքրված մարդկանց կանչով Աստվածը վերստին վերադառնում է աշխարհ, բազմում Օրենքի գահին, դառնում ստեղծագործ աշխատանքի ներշնչանք, արդարության գրավական, առաքինի զօրության աղբյուր, բարձրագույն ձգտումների ու հոգեւոր գիտության Փարոս:
         Ազգային էպոսը փաստում է, որ ժայռի մեջ փակված Փոքր Մհերը սպասում է մեր հոգեւոր-բարոյական ինքնամաքրմանը, որ վերահայտնվի առաքինացած Հայոց աշխարհում ու վերահաստատի Ցեղի զօրությունն ու փառքը:
    Արիական միաստվածային հոգեւոր-աշխարհընկալումային համակարգը ժխտում է Աստծուն զօրությամբ հավասար եւ էությամբ հակադիր (չար) հակառակորդի գոյությունը: Հետեւաբար, աշխարհից Աստծո հեռանալը պայմանավորված է ոչ թե նման հակառակորդի ճնշմամբ, այլ ճշմարիտ աստվածապաշտության ու առաքինության ուղղուց մարդկանց նահանջով:
                                                                   (շարունակելի)

Համլետ Մարտիրոսյան    
                              Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող   

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

      Գրեթե մեկ դար է անցել Մեծ եղեռնից։ Սակայն այսօր էլ այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազգը եւ մեզանից յուրաքանչյուրը։ Հայաստանի եւ հայության կազդուրումը դեռ շատ երկար ժամանակ է պահանջելու։ Ի՞նչ էր ցեղասպանությունը հայ ազգի ապագայի համար, ի՞նչ են նշանակում մեր տված կորուստները, ինչպե՞ս է ցեղասպանությունն անդրադառնում մեր այսօրվա իրականության վրա։ Այս հարցերը, որքան էլ զարմանալի է, մեզանում ըստ արժանվույն չեն քննված։ Ավելի ճիշտ՝ այս հարցերին մենք տվել ենք հիմնականում հուզական պատասխաններ, թերանալով գնահատել Հայոց ցեղասպանությունն ու նրա հետեւանքները քաղաքական եւ ռազմավարական չափանիշներով։
       Համառոտաբար ուրվագծենք ցեղասպանության պատճառած զոհերն ու կորուստները եւ դրանց երկարաժամկետ՝ մինչեւ այսօր զգացնել տվող հետեւանքները։
 Կենսատարածքի կորուստ.
        Մինչեւ 1915թ. հայ էթնոսի 5-հազարամյա գոյատեւման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն՝ պատմական Հայաստանը։ Աշխարհառազմավարական առումով, այս մեծ՝ ավելի քան 350,000 քառ. կմ ունեցող տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի մի շարք պաշտպանական շրջաններ, որոնցից յուրաքանչուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը։ Պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը օտար զավթիչի կողմից դեռեւս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մեկ ուրիշ շրջանում կամ շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել ու, հարմար առիթը որսալով, հակահարձակման անցնել եւ վերատիրանալ Հայաստանի զավթված տարածքին։
       Ավելի ուշ՝ ամենածանր 15 19-րդ դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ հայկական զինված ուժերը հիմնականում ոչնչացվել էին ու վերացվել ասպարեզից (մանր զորամիավորումներ էին պահպանվել միայն առանձին լեռնային շրջաններում), Հայաստան երկրի գոյատեւման գլխավոր առհավատչյան ժողովրդագրական գործոնն էր՝ նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը։ Երբ մոնղոլական ու թուրքմենական արշավանքների կամ թուրք և պարսկական պատերազմների հետեւանքով Հայաստանի որեւէ մաս ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած Հայաստանի մյուս մասերում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում էր, միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական եւ ռազմական հզորություն։ Հայաստանի նահանգներն ու գավառները սոսկ տարածք չէին, այլ 5-հազարամյա կենսատարածք ու հայրենիք։ Ցեղասպանության առաջին ահավոր հետեւանքն այն է, որ հայերին օտարացրել եւ անջատել են իրենց կենսատարածքից։ Ռազմավարական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան՝ ընդամենը մի վերջին միայնակ ամրոց։ Նա այլեւս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ չունի։ Հայաստանն այլեւս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի։ Այլապես՝ դա կլինի Հայաստանի ու, հետեւաբար, հայ ազգի վերջը։
 Մշակութային կորուստներ.
          Անթիվ եւ անհամար են մեր մշակութային կորուստները։ Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական զանազան անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլեւ՝ 5-հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլեւ՝ տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված է եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը։ Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ։ Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել և գնացել, մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգեւոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց։
 Նյութական կորուստներ.
    Ցեղասպանության ենթարկված արեւմտահայության   ամբողջ ունեցվածքի եւ գույքի բռնագրավումն ու թալանն ստիպեց վերապրած զանգվածներին տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող եւ ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, անջատ և անջատ ճգնել իրենց ընտանիքների տարրական ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։
 Հոգեբանական վնասվածք.
     Հոգեբանական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին բնական ու ձեռակերտ ազգային խորհրդանիշների հետ ամենօրյա շփումից, դրանով իսկ վերացնելով հայ ազգի բնականոն հոգեւոր զարգացման հնարավորությունը։ Միաժամանակ՝ ցեղասպանությունը շատ հայերի մեջ առաջացրել է թերարժեքության բարդույթներ, ազգի ապագայի նկատմամբ թերահավատություն, որոշ դեպքերում նույնիսկ ինքնատյացություն՝ ազգային շահերի եւ արժեքների մերժում եւ օտարագարություն։
 Ժողովրդի՝ կազմակերպված համայնքների, կառույցների եւ ղեկավարության ոչնչացում.
       Հայոց ցեղասպանության ընթացքում ոչնչացվեցին ոչ    թե սոսկ մարդկային զանգվածներ, այլ ժողովուրդ, որը համախմբված եւ կազմակերպված էր իր դարավոր կառույցների շուրջը։ Ոչնչացվեցին համայնքները, եկեղեցիները, դպրոցները, բազմաթիվ ու զանազան հայկական կառույցներն ու կազմակերպությունները, վերջապես՝ հայ ազգի ղեկավարությունը, ներառյալ՝ քաղաքական, մտավորական ու մշակութային ընտրանին։ Մարդկային զանգվածներն առանց իրենց համախմբող կառույցների այլեւս ժողովուրդ չեն, այլ՝ անհատներ։ Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրվելով, սփյուռքահայության ընդամենը մի փոքր հատվածը կարողացավ վերահամախմբվել ազգային նորաստեղծ կառույցների շուրջը։ Արտերկրում ապաստանած հայության մյուս մասը ներգրավվեց օտար կառույցների մեջ եւ աստիճանաբար ձուլման ենթարկվեց։ Խորհրդային Հայաստանում հայությունը նույնպես կազմակերպվեց ոչ-ազգային կառույցների եւ գաղափարախոսության շուրջը եւ մշակութապես զգալի չափով ապահայացավ (հատկապես քաղաքական եւ մտավորական վերնախավը)։
           Հայկական ավանդական կառույցների ոչնչացումն այն կարեւոր օբյեկտիվ գործոններից էր, որ թույլ չտվեց օտարության մեջ հայտնված հայության բեկորներին կազմակերպվել սփյուռքը միավորող մեկ միասնական կառույցի մեջ։
 Մարդկային կորուստներ (20-րդ դարում հայության մարդկային կորուստները).
      Հասկանալու համար հայությանն այսօր հետապնդող խնդիրները, անհրաժեշտ է նաեւ պարզորեն պատկերացնել ոչ միայն Մեծ եղեռնի, այլեւ վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած շարունակական աղետների ահավոր հետեւանքները։ Այդ աղետների պատճառած մարդկային կորուստներն ազդել են ոչ միայն մեր ազգի քանակի, այլեւ նրա հավաքական որակի վրա (մասնավորապես՝ հայ զանգվածների մեջ արմատավորելով այսպես կոչված «վերապրելու հոգեբանությունը»՝ անհատի համար իր եւ ընտանիքի անձնական շահի ամեն ինչից վեր դասումը)։
        1894թ. մինչեւ 1922թ.՝ չորս փուլով իրագործված հայկական ցեղասպանությունը, բնաջնջելով հայկական քաղաքակրթությունն իր բնիկ տարածքի մեծ մասից, խլեց ավելի քան 2.000.000 հայերի կյանք (շուրջ 300.000 հայ ոչնչացվեց 1894-96թթ., 30.000՝ 1909թ., 1,5 միլիոն՝ 1915-16թթ., շուրջ 300.000՝ 1918-1922 թթ.)։
       1920-1921թթ. Արեւելյան Հայաստանի կենտրոնական մասում հռչակված Հայկական խորհրդային փոքրիկ հանրապետությունը, վայելելով հարաբերական խաղաղության եւ կայունության 70-ամյա մի շրջան՝ կարողացավ արձանագրել տնտեսական եւ մշակութային լուրջ առաջընթաց։ Բայց, ի հավելումն ցեղասպանության պատճառած մարդկային կորուստների, հայերը մեծ զոհեր տվեցին նաեւ Խորհրդային Հայաստանում. 1920-21թթ. ոչնչացվեց անկախության շրջանում ազգային ոգով կոփված գրեթե ողջ հայ սպայակազմը, իսկ 1930-ական թթ. բոլշեւիկյան խավարամոլության զոհ գնաց հայ մտավորականության ծաղիկը՝ հազարավոր շարքային քաղաքացիների հետ։1941-45թթ. պատերազմին մասնակցություն բերած շուրջ 600.000 հայորդիներից զոհվեց շուրջ 300 հազարը։ Պատկերացնելու համար, թե սա ինչ ահավոր թիվ է փոքրաքանակ հայ ազգի համար, բավական է ասել, որ 2-րդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան տվել են գրեթե ճիշտ նույնքան սպանված՝ համապատասխանաբար 291.557 ու 357.116 զինվոր։
         1949թ. Հայաստանից կազմակերպված բռնագաղթը հազարավոր նոր զոհերի պատճառ դարձավ։ Կայուն ու տնտեսական զարգացման աննախադեպ բարենպաստ ժամանակահատված էին 1954-ից մինչեւ 1988թ. ընկած տարիները։ Սակայն, սկսած 1988թ.՝ Հայաստանի այս վերջին բեկորում հայ ազգի գոյատեւումը դարձյալ հարցականի տակ առնվեց. 1988թ. Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք եւ ամբողջությամբ ավերեց Հայաստանի մոտ մեկ երրորդը, ներառյալ Երեւանից հետո ամենամեծ հայկական քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը։ Դրան հետեւած արցախյան պատերազմում զոհվեցին եւս շուրջ մեկ տասնյակ հազար հայեր։ Այս ամենին ուղեկցած արտագաղթը, որը կանգ չի առել ու շարունակվում  է, Հայաստանից արդեն տարել է 1-1,5 միլիոն մարդ։
     Ցավոք, ցեղասպանությանը հետեւեց մի երկարատեւ շրջան, որի ընթացքում հայությանը պարզապես արգելվեց ազատորեն անդրադառնալու իր կորուստներին, մտածելու ապաքինման ուղիների մասին։ Ամենակարեւորն այն է, որ Խորհրդային Հայաստանը հայկական պետականության ձեւ չէր (որքան էլ փորձեն դրան այդպիսի գործառույթներ վերագրել), այլ ազգային արժեքներին ու նպատակներին խորթ, գաղափարապես գաղութացված կվազի-պետական վարչական միավոր էր, հզորագույն կայսրության մի մասնիկը՝ իր մշակութապես հետզհետե ռուսականացող կուսակցական եւ մտավորական վերնախավերով։ Խորհրդային Հայաստանն ի վիճակի չէր ու բնավ էլ կոչված չէր հաղթահարելու ցեղասպանության հետեւանքները, ներառյալ ամենակարեւորը՝ հայկական բնիկ տարածքներին կամ դրանց գոնե մի մասին վերատիրացումը (լինի Արեւելյան թե Արեւմտյան Հայաստանում), որը եւ միայն կարող էր ապահովել հայ ազգի անվտանգ զարգացումը Խորհրդային կայսրության հնարավոր փլուզման դեպքում։ Չլուծվեց եւ չէր կարող լուծվել նաեւ ցեղասպանության մյուս՝ շարունակաբար ուժաթափող հետեւանքը՝ սփյուռքում մշտապես ընթացող ու այժմ էլ ավելի արագացած ձուլումը՝ «սպիտակ ջարդը»։
        Ազգային իրավունքների վերականգնման ուղղությամբ հնարավոր եղավ կազմակերպված պայքարի դիմել շատ ավելի ուշ՝ միայն 1960-ական թթ. սկսած։ Ժամանակի այդ կորուստը եւս թանկ նստեց. այդ ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զոհ գնացին սպիտակ ջարդին, իսկ թշնամին է՛լ ավելի ամրապնդեց իր նվաճած դիրքերը։
     Շատ բնական ու հասկանալի է, որ այսպիսի աներեւակայելի տարածքային, հոգեւոր, մշակութային, նյութական ու մարդկային կորուստները պետք է ազդեին նաեւ ազգի ընդհանուր մտավոր ու բարոյական ներուժի վրա։ Սակայն հե՛նց այս նույն ցավալի փաստերը մեզ պետք է նաեւ ուժ ու հավատ ներշնչեն, որովհետեւ, թերեւս ոչ մի ազգ չէր դիմանա այսպիսի հարվածների եւ բառիս բուն իմաստով կանհետանար աշխարհի երեսից։ Ուրեմն մեր ազգն ունի նաեւ անօրինակ տոկունություն եւ ապրելու կամք, որը եւ պետք է շուտափույթ գործի դնել՝ ի հեճուկս պարտվողականություն, երբեմն էլ՝ անկախությունից կամովին հրաժարում քարոզող բոլոր ուժերի եւ տրամադրությունների։

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
Մատենադարանի ավագ գիտաշխատող,
 Պատմական գիտությունների թեկնածու

Հ.Գ. Այո’, խմբագրությունն ամբողջապես կիսում է հեղինակի տրամաբանական ու ոգեղեն պոռթկումը, Հայը վերջնականապես պետք է թոթափի անլիարժեքության սին բարդույթը, որը փորձում են խորացնել դավաճաններն ու թշնամիները, և դիմագրավի՝ ամենառավոտյա սուրճի պես մատուցվող ապազգային թույնի ներգործությանը… Մենք պարտավոր ենք կյանքի գնով իսկ հարթել գալիք սերնդի ճանապարհը, նաև՝ հանուն վասն և ի փառս հայրենյաց նահատակված բոլոր նախնյաց՝ Հայոց Ծագումից սկսյալ…

ԵՎՍ  ՄԵԿ
Դ Ի Մ Ա Կ Ա Զ Ե Ր Ծ ՈՒ Մ

       Հանրահայտ է, որ խելոքը դասեր է առնում ուրիշների սխալներից, փորձից, սակայն, միթե՞ մենք այնքան ենք տկարացել, որ նույնիսկ մեր բազում փորձություններից, անգամ ամենադառը, դասեր չենք քաղում:
         Պատմությունը նույն տեսքով չի կրկնվում, նույն գետը երկու անգամ չես մտնում… բայց ամեն ինչ ի վերջո վերադառնում է ի շրջանս յուր, այդ ընթացքում առաջացնելով նմանատիպ պատմական անցուդարձեր՝ արդիականացված մարտավարությամբ, բայց հաստատապես ունենալով նույն ռազմավարությունը: Ահա, թե երբ է անհրաժաշտ կիրառել պատմական դասերը: Ազգի ու Պետության ռազմավարական խնդիրներն առաքելությամբ են պարուրված, և այստեղ ազգային փորձառությունը անփոխարինելի հարստություն է: Որ ազգը էապես հասկացավ այս պարզ ճշմարտությունը, նա էլ կառաջնորդի (վատագույնը՝ կտիրի) մյուսներին:
      Դիցուկ, իրենց ընտրյալ ու մոլորակի տեր համարող,   սակայն, իրականում աշխարհը կործանման եզրին հասցրած հրեաների պատմությունը փաստում է, որ նրանք հիմնականում երբեք չեն շեղվել իրենց ուղուց, ամեն ինչ արել, ամեն ստորության դիմել են հանուն իրենց ազգային առաքելության: Դա էլ հենց նրանց կերպն է, կեղծել, խաբել, ստորացնել… ավերել, և ոչ՝ արարել: Ովքեր ուսումնասիրել են հրեաների անցյալն ու ներկան և ճանաչում են նրանց, հաստատապես գիտեն այս մասին, գիտեն նաև, որ սրանք հատկապես դասեր են քաղում այլոց պատմություններից, ըստ անհրաժեշտության՝ նույնիսկ սեփականացնելով այդ պատմությունները…
      Մենք (և ոչ միայն մենք) ներկայացրել ենք դրվագներ հրեաների հայահալած քաղաքականությունից, բերել ենք ակնհայտ օրինակներ՝ ընդգծված հայատյացությունից, սակայն, մարդկային այս տզրուկ տեսակը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայության, այլև՝ մարդկության համար: Ուստի կարևոր ենք համարում պարբերաբար ներկայացնել ու մերկացնել ջհուդա հրեությանը, բացահայտելով սրանց իրական, վտանգավոր ու կործանարար դեմքը:
         Սույն հոդվածում հիմնականում կլինեն մեջբերումներ
«Հրահանգ ՍՍՀՄ հրեաներին» ուղեցույցից, հրատարակված 1956թ., Թել-Ավիվում:
     «Հրեանե’ր, սիրեցեք իրար, օգնեցեք իրար, եթե նույնիսկ ատում եք իրար: Ձեր ուժը ձեր միության մեջ է, դրանում է մեր հաջողությունների, մեր փրկության և մեր ծաղկման գրավականը: Բազմաթիվ ժողովուրդներ կործանվեցին սփռվելուց հետո, քանի որ նրանք չունեին գործունեության պարզ ծրագիր ու աջակցություն: Իսկ մենք հանրային զգացողությամբ անցանք դարերի և ժողովուրդների միջով, պահպանվեցինք, բազմացանք ու հզորացանք: Միասնությունը նպատակ է, և միաժամանակ միջոց՝ նպատակին հասնելու միջոց՝ նպատակին հասնելու համար: Ահա ինչումն է իմաստը, ահա ինչի պետք է ձգտել, մնացյալը արդյունք է, մնացյալը կգա ինքնստինքյան: Օգնեցեք իրար, մի վախեցեք, թե ազգայնականի անուն կհանեք, մի վախեցեք հովանավորումից (պրոտեկցիոնիզմ), դա մեր գլխավոր միջոցը, գործիքն է:»…
       «Ձևավորեք ձեր ազգային կադրերը. կադրերը սրբության սրբոցն են, կադրերն են վճռում ամեն ինչ: Այսօրվա կադրերը վաղվա օրն են: Յուրաքանչյուր ամբիոն, յուրաքանչյուր ինստիտուտ պետք է դառնա մեր ազգային կադրերի դարբնոցը: Հրեական երիտասարդությանը նախապատրաստեցեք ընդունելու սերունդների փոխանցումը: Թող ոչ հրեաների յուրաքանչյուր նոր սերունդ ընդհարվի մեր ամբողջ խորությամբ կազմակերպված պաշտպանության հետ: Յուրաքանչյուր անգամ, երբ բեմից հեռանում է ավագ սերունդը, նրա փոխարեն թող հերթափոխն ընդունի նախօրոք նախապատրաստված ու ավելի հզոր երիտասարդ հրեաների կոհորտան: Մենք պարտավոր ենք փոխանցել ավելին, քան ստացել ենք մեր հայրերից: Իսկ ստացողները պարտավոր են պաշտպանել ու բազմապատկել ինչ ստացել են ու նույն կերպ փոխանցել սերունդներին: Սրանում է մեր ուժը, մեր տևականությունը, մեր անմահությունը: Աշխարհը դաժան է: Այնտեղ տեղ չկա մարդասիրության, բարեգործության համար: Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է իր երջանկության դարբինը: Եթե նրանք ծուլանում են իրենց մասին մտածել, ինչու՞ պետք է մենք մտածենք նրանց մասին: Օրինակ մի վերցրեք գոյերից,1 որոնք ապրում են հայեցողականորեն, լավի հույսով: Մի սպասեք ողորմածությանը: Վերցրե’ք: Վերցնելը մեր խնդիրն է: Ստեղծեք ձեր հանրությունները և այդ հանրություններով հետ մղեք, դուրս մղեք ոչ հրեաներին: Հիշեցե’ք՝ բոլոր բարձր վճարվող, ազդեցիկ, շահութաբեր պաշտոնները մեր ազգային եկամուտն են: Հիշեցե’ք՝ մարդկային աճած ամեն ոչ հրեա կարող է զբաղեցնել այնպիսի տեղ, որ կպատկանի մեզանից յուրաքանչյուրին: Մենք հանրություն ենք ստեղծում նրա համար, որ գոյերը չխանգարեն մեզ՝ մեր ուզած ձևով ապրելու: Թող գոյերն էլ ստեղծեն իրենց հանրությունները, դժվար թե դա նրանց հաջողվի: Նրանք կգժտվեն ավելի շուտ, քան կհասցնեն որևէ բան անել, իսկ մենք կօգնենք նրանց…որ գժտվեն: Գոյերը անընդունակ են խորը դատել, վերլուծել և կատարել անհրաժեշտ ընդհանրացումներ: Նրանք բոլոր երևույթներն ընկալում են չափից դուրս մակերեսայնորեն, չափից դուրս որոշակի, փաստերը չեն տեսնում հերթականության կապի մեջ: Անընդունակ են ընդհանրացման, նրանց համար յուրաքանչյուր դեպք լոկ դեպք է, ինչքան էլ հաճախ կրկնվի:
1 Գոյ ոչ հրեաների արհամարհական անվանումը հրեաների    
          կողմից.
Նրանք ապրում են խոզերի պես, մռութները խրած հողի մեջ՝
 չկասկածելով, որ երկինք էլ կա:
        Նրանք ասում են՝ ,,ավելի լավ է քիչ, բայց՝ լավը,,:
        Մենք ասում ենք՝ ,,ավելի լավ է շատ և լավը,,:
     Նրանք ասում են՝ ,,ավելի լավ է լինել աղքատ, բայց առողջ, քան՝ հարուստ ու հիվանդ,,:
          Մենք ասում ենք՝ ,,ավելի լավ է լինել հարուստ և առողջ, քան՝ աղքատ և հիվանդ,,:
        Նրանք ասում են՝ ,,ամեն ինչ կամ ոչինչ,,:
        Մենք ասում ենք՝ ,,ավելի լավ է որևէ բան, քան՝ ոչինչ,,:
     Նրանք ասում են՝ ,,տալը նույնքան հաճելի է, որքան ստանալը,,:
        Մենք ասում ենք՝ ,,տալը գուցե և հաճելի է, բայց ստա     նալը նաև օգտակար է,,:
    Նրանք ասում են՝ ,,շարժվիր ըստ օրենքի, դա քո        պարտքն է,,:
       Մենք ասում ենք՝ ,,շրջանցիր օրենքը և ես շնորհակալ կլինեմ,,:
         Նրանք ասում են՝ ,,հաղթանակ կամ մահ,,:
     Մենք ասում ենք՝ ,,հաղթանակ՝ ապրելու համար, և            կյանք՝ հանուն հաղթանակի,,:
        Եթե կյանք չկա, ու՞մ է պետք հաղթանակը, պարտության դառնությունը հարկավոր է տանել ու սպասել. ով համբերություն ունի, նա կհասնի ամեն ինչի…
      Ամենը, ինչ ունեն նրանք այսօր, նրանց հասանելիք առավելագույնն է: Ամենը՝ ինչ ունենք մենք այսօր, լոկ միջոց է էլ ավելիին հասնելու: Այն ամենը, ինչ նրանք ունեն այսօր, դա մերն է, նրանց ժամանակավոր օգտագործման մեջ: Խլել նրանցից այն, ինչը խոստացված է մեզ աստծո կողմից՝ մեր խնդիրն է: Գոյերը համառ են, բայց բավականաչափ հաստատակամություն չունեն նպատակին հասնելու համար: Նրանք ծույլ են, դրա համար էլ շտապում են: Բոլոր խնդիրներն աշխատում են լուծել միանգամից: Հանուն մեծ հաղթանակի, նրանք զոհում են փոքրը: Սակայն, նման հաղթանակը կամ ընդհանրապես չի լինում, կամ հաղթելով՝ նրանք մնում են կոտրված տախտակի առջև…
           Գոյերը չեն կարողանում ոչ ղեկավարել, ոչ ենթարկվել. նրանք կենսաբանորեն գործ վիժեցնողներ են: Նախանձոտ են, նրանք ատում են իրենց իսկ եղբայրներին, երբ սրանք գորշ զանգվածից վեր են բարձրանում: Թույլ տվեք նրանց հոշոտելու՝ այդ վեր բարձրացողներին, և նրանք կանեն դա մեծ բավականությամբ: Հաշտարարի դեր վերցրեք ձեր վրա, հաշտարարի տեսք ընդունեք, պաշտպանեցեք այն «դժբախտներին», որոնց դեմ զինվել է ամբոխը: Բայց լոկ այնքանով, որ բարու և ճշմարտասերի համբավ վաստակեք: Մի փոքր զսպվածություն, և դուք կզբաղեցնեք հենց նոր հոշոտվածի տեղը: Երբ երկու գոյ կռվում են, շահում է հրեան… Բորբոքեցեք դրանց իրար դեմ, ստեղծեք և բորբոքեք նախանձն իրար նկատմամբ, բայց գործեք բարեկամության քողի տակ, նուրբ ու աննկատ; Գոյերն ապրել և իրենց առջև խնդիրներ դնել չգիտեն: Մենք նրանց առջև խաբուսիկ խնդիրներ ենք դնում, իսկ նրանք փորձում են լուծել: Գոյերը խնդրել չեն ուզում, համարելով, որ դա նվաստացնում է, այնինչ աղքատ են ու նվաստացած: Մենք ասում ենք՝ ,,ամեն նվաստացում բողոք է, եթե շահույթ է բերում,,: Հանուն նպատակի կարելի է նվաստանալ… նպատակը սրբագործում է միջոցները: Գոյերը հիմար են ու կոպիտ, դա նրանք համարում են ազնվություն և օրինավորություն; Շատ պայմանների հարմարվել ու վարքը չփոխելը… նրանք համարում են ,,ինքնուրույնություն, սկզբունքայնություն,,: Գոյերն այնքան հիմար ու կոպիտ են, որ նույնիսկ չեն կարողանում ստել: Իրենց հիմարությունն ու պարզունակությունը նրանք դարձյալ համարում են ազնվություն ու օրինավորություն, չնայած ի ծնե անպատիվ են ու ստախոս…
       …Մշտապես հիշեցեք այն եզրագծերի մասին, որ սահմանել է իր համար գոյը: Նրա մտածողությունը քարացել է այդ սահմաններում: Նա ի վիճակի չէ այդ շրջանակից դուրս գալ:                                             (շարունակությունը՝ 8-րդ էջում)

Այդտեղ է նրանց դժբախտությունը, այդտեղ է և մեր առավելությունը: Գործեք այնպես, ինչպես չի թույլատրում նրանց աշխարհընկալումը, նրանց գաղափարը: Արեք այն, ինչը նրանց թվում է անհնարին, անհավանական, նրանք չեն հավատա, որ դուք ընդունակ եք անելու կամ ասելու այն, ինչի ընդունակ չեն իրենք: Խոսեք և գործեք ինքնավստահ, համառորեն ու նախահարձակ, շշմեցնող և խելապտույտ առաջացնող ձևով: Հնարավորին չափ շատ աղմուկ ու բառախաղություն, հնարավորին չափ անհասկանալի, գիտականակերպ: Հիպոթեզներ, տեսություններ, ուղղություններ, դպրոցներ, իրական ու անիրական ծրագրեր ստեղծեք: Ինչքան տարօրինակ, խևաբարո, այնքան լավ, թող ձեզ չշփոթեցնի, որ դա ոչ ոքի պետք չէ, որ այն վաղը կմոռանան: Կգա նոր օր, նոր գաղափարներ, նոր կյանք: Դրա մեջ է մեր հոգու հզորությունը, դրա մեջ է մեր ինքնահաստատումը, դրա մեջ է մեր առավելությունը: Թող գոյերը վճարեն մեր պարտամուրհակները, թող գլուխները ջարդեն մեր նետած գաղափարներում դրական հատիկներ որոնելով: Թող փնտրեն ու գտնեն այն, ինչ այնտեղ չկա, վաղը մենք նոր կերակուր կտանք նրանց պարզունակ ուղեղներին: Կարևոր չէ, թե դուք ինչ եք ասում, կարևոր է ընդգծել, որ նոր միտք է, թե ինչպես եք ասում: Ձեր ինքնավստահությունը կնկալվի որպես համոզվածություն, ինքնահավանությունը՝ որպես գերազանցություն: Խելքահան արեք դրանց, պրկեք ջղերը, ճնշեք նըրանց կամքը՝ ովքեր կհակաճառեն ձեզ, հեղինակազրկեք ձայնարկուներին և դուրս ցցվողներին, ամբիոնի ինքնասիրությունն ուղղեք չհավատացողների դեմ, զրույցների ու քննարկումների ժամանակ օգտագործեք պարկեշտության սահմանի վրա գտնվող արտահայտությունները: Հարցրեք տարակուսողների ու հակաճառողների անունը, ազգանունը, հայրանունը, աշխատանքի տեղը, պաշտոնը: Դա, որպես կանոն շփոթեցնում ու վախեցնում է նրանց և նրանք նահանջում են: Պահանջեք պատասխանել և պատասխան ստանալով մի խորացեք դրա էության մեջ, այլ ուղղակի հայտարարեք. ,,այդպես չէ, բոլորովին այդպես չէ,,: Եթե որևէ «խելոք» փորձի մերկացնել ձեզ, ամբոխը նրան չի լսի և կդատապարտի թեկուզ այն բանի համար, որ մերկացնելով ձեզ, նա ապացուցում է ամբոխի հիմարությունը, իսկ դա չի ներվում: Եթե գոյը կփորձի երևակայել իրեն, ուշադրություն հրավիրել իր վրա, ապա այդ պահին հնարավորին չափ աղմկոտ էֆեկտներ առաջացրեք, քստքստացրեք ոտքերով, վեր կացեք ու քայլեցեք, ճռճռացրեք աթոռները, ծիծաղեցեք, խոսեք, մռմռացեք քթի տակ, կատակեք և այլն: Մի խոսքով, մի շարք մանր, գրգռիչ անհարմարություններ ստեղծեք, որը գոյը կգիտակցի ոչ անմիջապես: Ձեր ձեռքի առարկաները դրեք նրանց իրերի վրա, տրորեք ոտքերը, շնչեք երեսին, ընկեք վրաները, խոսեք գրգռիչ բարձր տոնով… թող նա միշտ զգա ձեր արմունկն իր կողի վրա, երկար չի դիմանա: Տհաճ միջադեպից խուսափելու համար նա պիտի շրխկացնի դուռը ու գնա: Տվեք նրան այդ լկտիությունը՝ ահա մեր նշանաբանը: Մեղադրեք հակասեմիտիզմի մեջ նրանց, ովքեր կփորձեն մերկացնել ձեզ, կպցրեք նրանց այդ պիտակը և կտեսնեք, թե մնացած գոյերը ինչպես անմիջապես կզինվեն այդ վարկածով: Ընդհանրապես գոյերը բոլորը հակասեմիտ են, բայց երբ այդ պիտակը փակցվում է միայն մեկին, նա դառնում է անպաշտպան, քանի որ մնացածները դրան զոհում են մեզ ու ոչնչացնում իրենց ձեռքով: Իսկ մե՞նք… պիտակում ենք հաջորդին: Խաղացեք գոյի սրտացավության վրա, ներկայացեք որպես աղքատ և դժբախտ, խղճահարություն ու կարեկցանք առաջացրեք ձեր նկատմամբ: Լուրեր տարածեք հավերժորեն տառապյալ ժողովրդի անցյալի հալածանքների ու ներկայի ոտնահարումների մասին: «Խեղճ հրեայի» գործելակերպն ստուգված է հազարամյակներով: Թեկուզ գոյերը մեզնից քիչ ունեն, միևնույնն է նրանք կօգնեն մեզ ավելի շատ ունենալու: Գոյերը սիրում են բարեգործ ու հովանավոր լինել, յուրաքանչյուր աղքատ ձգտում է բարեգործ   դառնալ, քանզի դա վեհացնում է նրան: Նրանց մոտ մեծահոգությունը ավելանում է այնքանով, որքանով պակասում է դա իրականացնելու հնարավորությունը: Վերցրեք նրանցից այնքան, ինչքան կարող են տալ, շնից մազ պոկելն էլ է օգուտ: Բոլոր երևույթները պետք է բեկել մեր շահերի պրիզմայով, բոլոր երևույթները անպատճառ հարկավոր է դիտարկել հարևաններին վնասելու կամ վնաս բերելու տեսակետից: Տեղեկացրեք իրար ձեզ օգուտ կամ վնաս բերող ամեն ինչի մասին: Տեղեկությունները կարևորագույն գործն են: Փողը, կադրերը, տեղեկությունները՝ ահա այն երեք փղերը, որոնց վրա խարսխվում է մեր բարեկեցությունը: Յուրաքանչյուր հրեայի սրբազան պարտականությունը, պարտքն է՝ հաղորդել մյուս հրեային, թե ինչ են ուզում անել գոյերը: Այսօր դու օգնեցիր ինձ, վաղը ես կօգնեմ քեզ. սրա մեջ է մեր ուժը, մեր աստվածը մեզ խոստացել է աշխարհի տիրակալությունը, մենք սիրում ենք նրան: Մեր խնդիրն է պահպանել այդ տիրակալությունը: Ձեր ձեռքերում պահեք քարոզչության միջոցները, մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն: Հարկավոր է և այսուհետ շարունակել կուսակցական, վարչապետական ապարատի մեջ թափանցելը: Ցանկացած հարցի շուրջ հասարակական կարծիք ձևավորեք՝ ելնելով մեր ազգային շահերից: Ցանկացած մանրուք կարելի է ազգային խնդիր սարքել և ցանկացած մեծ խնդրից՝ մանրուք: Ոչ մի հասարակական պրոցես չի կարելի թողնել ինքնահոսի: Եթե այն մեզ օգուտ չի բերում՝ արգելակեք, դադարեցրեք կամ ուղղեք գոյերի դեմ, դա արդեն օգուտ է: Ցանկացած նախաձեռնություն մենք պետք է գլխավորենք, որպեսզի ուղղենք այն անհրաժեշտ հունով, ամեն ինչում եղեք առաջնորդ, ձգտեք լինել միշտ առաջինը: Ամեն ժամ, ամեն րոպե, նույնիսկ առօրյա կյանքի մանրուքներում ձեր մեջ դաստիարակեք ղեկավարի վարք, ոչ մի բանում մի զիջեք: Ձգտեք չզիջել նույնիսկ մանրուքներում՝ լինի դա հասարակական տրանսպորտում, թե խանութի հերթի մեջ: Ցանկացած կոլեկտիվներում ձեր ձեռքը վերցրեք ղեկավարությունն ու վարեք այն մեր շահերին համապատասխան: Արտադրական պրոցեսի վարչական ու ստեղծագործական մասը պետք է կատարենք մենք, գոյերը՝ կապահովեն մեր ստեղծագործության նյութա-տեխնիկական բազան, աշխատանքի սև մասը: Թող նրանք հետևեն շենքերի մաքրությանն ու պահպանեն մեր աշխատանքի պտուղները: Մի վախեցեք նացիոնալիստի համբավից, ինտերնացիոնալիստի պատրանքը մեզ համար ապահովվում է հրեական արյան խառնուրդով այլազգիների կամ վատագույն դեպքում՝ փոքր ազգերի ներկայացուցիչների առկայությամբ: Եթե ձեզ մոտ ազատ հաստիք կա, վերցրեք միայն հրեայի, եթե դա չեք կարող անել, լուծարեք պաշտոնը: Եթե չեք կարող անել ոչ մեկը, ոչ մյուսը, վերցրեք ասիացու, եթե այդպիսին չկա, վերցրեք լեհի, ուկրաինացու, ծայրագույն դեպքում՝ բելառուսի: Սրանք իրենց հաշիվներն ունեն ռուսների հետ և որոշակի մշակումից հետո կդառնան ձեր դաշնակիցները, դրանք բոլորը հակասեմիտներ են իրենց հայրենիքում, իսկ Ռուսաստանում նրանց ավելի հարմար է ինտերնացիոնալիստ լինել, քանի որ միայն այսպիսով կարող են ապահովել իրենց գոյության համար անհրաժեշտ մթնոլորտ: Օգտագործեք այդ միտումը…»:
(շարունակելի)
Հ.Գ. խմբագրությունը գտնում է, որ մեկնաբանություններն ավելորդ են, ամեն ինչ ավելի քան պարզ է, ուղղակի նշում է, որ սույն գործելաոճը տակավին չի փոխվել առ այսօր և այն ամեն երկրում, ամեն ազգի նկատմամբ կիրառվում է յուրովի: Հայերը, եթե շատ հեռու չգնան և վերանայեն վերջին 15 տարվա պատմությունը, ապա անմիջապես կերևակվեն այն կեղծ բարեկամներն ու բարերարները, որոնք ջհուդա-հրեական և մասոնա-սիոնական դիմակների տակ միջնորդներ ու ներդրողներ էին հանդիսանում Արցախյան հակամարտության մեջ կամ մեր պետականաշինության տարբեր ոլորտներում…

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։