Դեպի Նոր Աշխարհակարգ, որը պիտի հայտարարի Հին Աշխարհակարգի մահը` նորովի, առանց վերաձեւումների… Պետք է սատարել Հնդկաստան-Բհարաթին՝ Պակիստամի դեմ պայքարի ընթացքում․․․

Նախ, որ Պակիստանը Հունգարիայի հետ միասին համաթուրքական դաշինքի երկրների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան) կողքին են միշտ եւ միշտ ընդդեմ Հայաստանի,

Նաեւ, որ Պակիստանի նախագահներից մեկը հայտարսրել էր, որ պակիստանցիներն ու ադրբեջանցիները “մեկ ազգ են – իսլամական ազգ, երկու երկրներում բնակվող”…          

Ինչպեսեւ, Պակիստանը այս՝ թուրքամետ եւ հակահայ աշխարհակարգի կողմնակիցն է․․․

Իսկ Հնդկաստան-Բհարաթը նոր աշխարհակարգի ձեւավորման նախաձեռնողներից է` ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ, որում Հայաստանն էլ տեղ ու դեր ունի…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)  

Նոր Աշխարհակարգը` ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ քառանկյուն առանցքով․-

Չինաստան , Հնդկաստան-Բհարաթ, Պարսկաստան-Իրան, Հայաստան-Հայք… + Հունաստան՝ եթե ազատվի Հավաքական Արեւմուտքի կապանքներից․․․

Սա երազանք չէ, չնայած ոմանց համար գուցե երազախաբություն է… բայց մեզ համար սա իրականություն է այլեւս, ինչը չտեսնելը կուրություն է կամ ինչպես վերը նշեցի …

Սա նախաձեռնել են Հնդկաստանն ու Իրանը,… Չինաստանն էլ դեմ չի արտահայտվել…

Հայ արիականները տարիներ առաջ նույնպես խոսել են Քաղաքակրթությունների Դաշինքի / Աշխարհակարգի մասին, վերոնշյալ 4 երկրների հետ նշելով նաեւ Հունաստանը (եթե ազատվի Հավաքական Արեւմուտքի պարտադրանքներից)…

Իսկ Հայաստանը (իհարկե իշխանափոխված եւ ազգային) նշված երկրներին պետք է ինչպես հին քաղաքակրթությունների առանցքային (Կենաց/Կյանքի Գոտի` Տիբեթից Հայկական Լեռնաշխարհ, աօա Բալկաններ…) համապատկերում, այնպես էլ հակաթուրքական (Հնդկաստանի դեպքում` Թուրքւայի եւ Ադրբեջանի դաշնակցի` հակապակիստանյան) կենտրոն դառնալու հեռանյարում…

* * *

Արեւմուռքը նախկինում որդեգրել էր Հունական Քաղաքակրթությունը, որն իրեն սպառել է վաղուց ու այլեւս համաեվրոպական չէ… ուստի` նոր եվրոպական քաղաքակրթական ուղղություն կձեւավորվի, եւ ըստ ամենայնի, դա Հռոմեական Քաղաքակրթությունը կլինի, այսօր Իտալիայի առաջնորդությամբ, որը կարող է անցումային փուլ լինել` Հայկական Քաղաքակրթությանն անցնելուց առաջ, եթե Հայաստանն ի սկզբանե ընկալվի որպես տարածաշրջանային գործոն ֊ խաղացող Նոր Աշխարհակարգում…
Շատ հանրահայտ դեմքեր են ափսոսացել (ինչպես Հենրիխ Շլիմանը, Ջորջ Բայրոնը եւ այլք), որ Եվրոպական Քաղաքակրթությունը հենց սկզբից չի կառուցվել Հայկականի հիմքի վրա`  Հունականի փոխարեն…

/(Եվրոպայի դժբախտությունը այն է, որ նա որպես քաղաքակրթություն հիմք ընդունեց Հունականը, այլ ոչ` Հայկականը)֊ Հենրիխ Շլիման/

Իսկ այսօր դեռ այժմեական է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ֊ի Կոնգրեսում, ինչը բացահայտում է աշխարհի երկրներին տիրելու եւ ժողովուրդներին ապազգայնացնելու, անբարոյականացնելու եւ հոգեխեղելու համաշխարհային մութ ուժերի ծրագրված քաղաքականությունը։ 

(հատված)․-

«…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք դրա հասարակական էությունը, դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո ֊ (սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն ինչպես այս տարիներին, այժմ էլ դա կիրառելի է ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք նաեւ հիմա, նաեւ Հայաստանում․․․

* * *

Աշխարհի գալիք տերե՛ր․- Թուրքական աշխարհակալությունն ընդդեմ Նոր Աշխարհակարգի է․․․ Դրա դեմն առնողը միայն հայե՛րս ենք․․․

Աշխարհի գաղտնի հին-հեռացվող տերերը պատերազմի նոր օջախներ են փնտրում` իշխանությունը չկորցնելու համար…

Համաշխարհային գաղտնի կառավարությունը զգում է, որ իր ձեւավորած հակամարդ, ապազգային ու աստվածամերժ աշխարհակարգը սպառել է իրեն եւ գնում է կործանման, բայց այնուամենայնիվ փորձում է այն պահպանել հայտնի ձեւերով` տեղային պատերազմներ հրահրելով եւ գունավոր հեղափոխություններ ներմուծելով…

Այդ նպատակի համար գործածվում են եւ՛ ԱՄՆ-ն եւ՛ ՌԴ-ն, անգամ պատրաստ են վերջինիս նաեւ համաշխարհային 2֊րդ բեւեռ ձեւավորելու հնարավորություն տալ, որպեսզի այս միաբեւեռ աշխարհակարգից դժգոհ ուժերին ու երկրներին հավաքեն այդ, իբր անվերահսկելի բեւեռում… եւ Հավաքական Արեւմուտքը չի՛ կարող դա կասեցնել…

Եվ գաղտնի կառավարության համար այսօր կարեւոր չէ, թե ով կհաղթի ռուս֊ուկրաինական (իմա` Ռուսաստանի Դաշնություն ֊ Հավաքական Արեւմուտք) պատերազմում, միեւնույնն է աշխարհը դառնալու է երկբեւեռ…

Այստեղ խնդիրն այլ է այլեւս, որ չդառնա եռաբեւեռ… այլապես կփոխվի ոչ միայն աշխարհակարգը, այլեւ աշխարհի գաղտնի տերերի կազմը…

Այս մութ ուժերին մտահոգում է Չինաստանի` համաշխարհային 3֊րդ բեւեռի ձեւավորման փորձը…

Դրա համար Եվրոպայում կվերսկսվի հին հակամարտությունը`Սերբիա-Կոսովո (գուցե նաեւ այլ հարեւան երկրներ)` Ռուսաստան-Եվրոպա կապը հակամարտ պահելու նպատակով), իսկ Ադրբեջան-Արցախ + Հայաստան հակամարտության փոխարեն (Հայաստանում նոր “թարմ” արեւմտաթրքամետ իշխանություն են փնտրում) թերեւս նախատեսվում է Ադրբեջան (Թուրքիա+Իսրյել) – Իրան (+ թուրք-պակիստանա֊-իսրայելական դաշինք) հակամարտությունը (Իրանը եւս համաշխարհային 3-րդ՝ քաղաքակրթական բեւեռի կողմնակից է)…

Չինաստանին հարվածելու համար չի բացառվում, որ կհրահրվի Չինաստան-Թայվան պատերազմ եւ նոր գունավոր հեղաշրջման փորձեր կլինեն Չինաստանում, Իրանում եւ Հնդկաստանում, վերջինս եւս միջազգային ինքնուրույն խաղացողի քայլեր է անում ու թերեւս հաջողված…

Այս ամենին կարող է վերջ տալ համաշխարհային նոր կարգի ձեւավորումը` ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳՈՎ, որտեղ ազգային ինքնության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը զուգահեռ կգործի նաեւ պարտականությունների պարտադիր կատարումը…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։