Թիվ 27 – հ.16 – 2003

 ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 27 – հ.16 – 2003

Շ ն ո ր հ ա վ ո՛ ր   Ա մ ա ն ո ր դ,
Հ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ՛ Ն.

      Սակայն հիշի՛ր, որ.
      Մենք Արարչի կամքով արարվել ենք, որպես Հայ Տեսակ և գոյություն ունենք Արարչագործության Սկզբից, որպես ՀԱՅ(Ա) ԱՍՏԾՈ Զավակներ, որպես՝ Մարդ-Աստվածներ, և հիսուսյան 2004-ը չէ ՀԱՅՈՑ թվագրությունը, և ոչ էլ՝ նույնիսկ Բուն Հայոցը (Հայկյան թվագրություն) 4496-4497թթ., կամ՝ Վահագնի Ծննդյան թվագրությունը (9586-9587թթ.):
        Իսկ ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ՍԿԻԶԲԸ մի օր փառաբանելով՝ կնըշենք ԱԶԳՈՎԻ: Եվ այդժամ շնորհավորանքը՝ Արմատից բխած, կջերմացնի մեր ներկան, ու կտանի մեզ դեպի հավիտենական ապագա…
   Մեր համար այս Ամանորն արժևորվում է հատկապես      Մեծ Հայորդի՝ Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) ծնընդյան 118-ամյակով (հունվարի 1) և Ցեղակրոնության օրվա առիթով (հունվարի 14):
       Հայ Արիական Միաբանությունը տարին փակում է իր 10-ամյա (1993թ. դեկտեմբերի 15) բուռն գործունեությամբ և գալիքի կերտման մեծ եռանդով:
      Շնորհավորում ենք նաև ՀԱՄ-ի հիմնական, համակիր և օժանդակ բոլոր անդամների, «Հայ Արիներ»-ի ընթերցողների ընտանիքների Ամանորը, և մաղթում՝ ազգային կամք ու միասնություն, անձնական երջանկություն:
       Երջանկությու՛ն է Հայ ծնվելը:
        Պարզապես պիտի տեր լինել սեփական երկրին ու իրա-վունքներին, մարդկային արժանապատվությանը և ազգային առաքելությանը…
       Մենք տե՛ր ենք:
       Փա˜ռք Արարչի՛ն, Ազգի՛ն և յուրաքանչյուր Հայի՝ ով տեր է ի՛ր Էությանը, ի՛ր Տեսակին, ի՛ր Հայրենիքին:

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
      ՀԱՄ-ի կառույցը հիմնադրվել է 1993թ.-ին: Շուրջ յոթ տարի կազմավորման փուլ է անցել, հասարակական և քաղաքական կառույցներ հիմնելով, այդ ոլորտներում եռանդուն գործունեություն ծավալելով: ՀԱՄ-ն ընդգծված Հայկականությամբ և Համաարիականությամբ առաջնորդվող Հայկական Արմատական-Ազգայնական կառույց է, որն առավելապես հայ անիշխանական (անարխիստական) կեցվածք և ուղղվածություն ունի: Անիշխանական, որովհետև կողմ է ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ կիրառմանը, և ոչ՝ մարդադիր իրավիճակային օրենքների… 
    ՀԱՄ-ը որդեգրել է զուտ Հայկական Ավանդական Ազգայնական գաղափարներն ու ուսմունքները, հատկապես՝ Նժդեհյան Ցեղակրոնությունը. ՀԱՄ-ը քաղաքականության մեջ պաշտպանում է Հայ Դասական Ազգայնականության շահերը: 2002թ. փետրվարից ՀԱՄ-ը որպես իր պարբերական հրատարակում է «Հայ-Արիներ» ամսաթերթը (այժմ՝ 15-օրյա), իսկ մարտից՝ նրա եռամսյա հավելված «Հայեր»-ը, որոնք մեծապես նըպաստեցին հայ ազգայնական գաղափարների տարածմանը:
ՀԱՄ-ի կառույցում ընդգրկված են.
1.Հայ-Արիական Կուսակցությունը ((ՀԱԿ), նախկին՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցությունը (ՀԱՑԿ).
2.Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).
3.Հայ Արիական Կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական խմբերով.
4.«Հայ-Արիա» շաբաթաթերթը (ՀԱՑԿ և ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ).
5.«Հայ-Արիներ» ամսաթերթը.
6.«Հայ-Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը.
7.Հայ-Արիական ուսանողական ակումբը.
8.Հայ-Արիներ երիտասարդական ակումբը.
9.Հայ-Արորդիներ մանկապատանեկան ակումբը.
10.ՀԱՑԿ – ՀԱՑԴ-ի Արցախյան պատերազմի մասնակիցների խորհուրդը.
11.«Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը.
     ՀԱՄ-ը ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ լայն շրջանակներ: ՀԱՄ-ը համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ ունեն Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Գորիս և այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, նաև՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, Վրաստան (Ջավախք) և այլն):
     Շնորհավորում ենք ՀԱՄ-ի բոլոր կառույցների անդամնե-  րին 10-ամյակի կապակցությամբ:      

Հ.Ա.Մ.

Ց  Ե  Ղ  Ա  Կ  Ր  Ո  Ն  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն     ԵՎ    Ֆ  Ա  Շ  Ի  Զ  Մ
(Ի ր ա կ ա ն ու թ յ ու ն   և   կ ե ղ ծ ի ք)

(սկիզբը նախորդ համարում)
      Սույն աշխատության թարգմանությունը տպագրում ենք առանց խմբագրության (գուցեև անհրաժեշտ) միջամտության, որպեսզի չխախտենք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակային իրավունքը: Նյութում հիմնականում պահպանվել են նաև օտարահունչ՝ միջազգային ճանաչում ունեցող տերմինները, բնօրինակից (այս դեպքում ռուսերենի թարգմանությունից) հանկարծաբար չշեղվելու նպատակով: «Հայ-Արիներ»-ի էջերում, հայկական ազգայնական գաղափարներին, ուսմունքներին (ցեղակրոնություն, տարոնականություն …) զուգահեռաբար կներկայացնենք տարբեր ազգերի ազգայնական ուսմունքներ, դրանց և մեր դասական ազգայնականության տարբերությունն ըմբռնելու, հստակորեն ճանաչելու համար: Կարծում ենք, հայ հանրությունը դեռևս կարիք ունի հստակեցնելու՝ ֆաշիզմի, նացիզմի, սիոնիզմի, սինտոիզմի, դաոսիզմի, թուրքիզմի, արաբիզմի, իսլամիզմի, ամերիկանիզմի, ռուսիզմ-սլավոնիզմի … և հայիզմի (արմենիզմի) ընդհանրություններն ու որ շատ կարևոր է՝ տարբերությունները: Հայ Ազգայնականությունը ազգային – հոգևոր ինքնապաշտպանական զորեղ թաղանթ է, որից պետք է վախենանք ոչ թե մենք՝ հայերս, այլ՝ օտարները:
     Ովքեր զրկում են Հայ Ազգին այդ թաղանթից, կա’մ չեն հասկանում թե ինչ են անում, կա’մ … 
«Հայ-Արիներ»

Ֆաշիզմի Ուսմունքը
Բենիտո Մուսսոլինի
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ

1. Ուսմունքի ծագումը
      Երբ, այժմ արդեն հեռավոր 1919թ. մարտ ամսին, «Il Popolo d’Italia» թերթի միջոցով ես հրավիրեցի Միլանում մնացած պատերազմի մասնակիցներին, որոնք հետևում էին ինձ հեղափոխական գործունեության համար մարտական ջոկատների (fascio) կազմավորման պահից սկսած, որը տեղի ունեցավ 1915թ. հունվար ամսին: Ես իմ մտքում չունեի ոչ մի հստակ ուսմունքային ծրագիր:
      Կենդանի փորձը ես պահպանել եմ մի ուսմունքից, այն է` սոցիալիզմից, 1903-1904թթ. մինչև 1914թ. ձմեռն ընկած ժամանակահատվածում, գրեթե տասը տարի: Այդ փորձի մեջ ես հասա և’ հնազանդեցման, և’ առաջնության, սակայն այն իրենից ուսմունքային փորձ չէր ներկայացնում: Եվ այդ ժամանակաշրջանում իմ ուսմունքը գործունեության ուսմունք էր: 1905թ-ից սկսյալ այլևս գոյություն չուներ միասնական, բոլորի կողմից ընդունելի սոցիալիստական ուսմունք: Այդժամ Գերմանիայում սկզբնավորվեց ռևիզիոնիստական շարժումը՝ Բերնշտայնի գլխավորությամբ, իսկ փոխարկելուն ընդդեմ միտումը ձևավորեց ձախ-հեղափոխական շարժումը, որը Իտալիայում խոսքից այն կողմ չանցավ, այն դեպքում, երբ ռուսական սոցիալիզմի մեջ այդ բոլշևիզմի նախերգանքը եղավ:
    Ռեֆորմիզմ, հեղափոխականություն, ցենտրիզմ. բոլոր  այս տերմինաբանություններից արձագանք իսկ չէր մնացել, այն դեպքում, երբ ֆաշիզմի հուժկու հոսանքի մեջ դուք կգտնեք կոհակները՝ սկզբնավորված Սորելից, Պեգիից, Լագարդելից՝ Mouvement Socialiste-ից, և որոնցից էլ իտալական սինդիկալիստների կոհորտաները, որոնք 1904-1914թթ. միջև Pagni Libere` Օլիվետիի, Լa Լupa` Օրանոի, Divenire Sociale` Հենրիխ Լեոնեի կողմից իտալական սոցիալիզմի առօրյայում նոր նոտա մտցրեցին՝ արդեն Ջիոլիտտիի տկարացած և քլորոֆորմումացված գործունեությամբ:
    Պատերազմի ավարտին` 1919թ., սոցիալիզմը, որպես ուսմունք, մահացած էր. այն գոյություն ուներ լոկ ատելության տեսքով և դեռ ուներ մի հնարավորություն, հատկապես Իտալիայում, վրեժխնդիր լինել նրանից, ով ցանկանում էր պատերազմներ և ով պետք է այն «քավեր»:
    «Il Popolo d’Italia»-ն որպես ենթախորագիր տպագրել     էր, «Պատերազմի մասնակիցների և ստեղծագործողների օրաթերթ»: «Ստեղծագործող» բառն արդեն իսկ  մտավոր ուղղվածության ցուցանիշ էր: Ֆաշիզմը չէր գտնվում նախապես սեղանի շուրջ ստեղծված ուսմունքի տիրապետության տակ, այն ծնվեց գործողության պահանջից և գործողություն էր, և այն կուսակցություն չէր, իսկ առաջին երկու տարիներին հակակուսակցական շարժում էր, կազմակերպությանն իմ կողմից տրված անունը սահմանում էր նրա բնույթը:
     Ամեն դեպքում, ով կվերընթերցի այդ դարաշրջանի ար-  դեն ճմրթված էջերը, իտալական մարտական ջոկատների (fascio) հիմնադիր ժողովների հաշվետվությունները, նա չի գտնի ուսմունք, այլ միայն մի շարք դրույթներ, կանխատեսումներ, ակնարկներ, որոնք հետագայում` մի քանի տարի անց, ազատվելով անխուսափելի անցողիկի խութերից, պետք է զարգանային որպես մի շարք ուսմունքային դրույթներ, փոխարկելով ֆաշիզմը ինքնուրույն քաղաքական ուսմունքի՝ այլոց, անցյալի և ներկայի առնչությամբ:
        «Եթե բուրժուազիան, – ասում էի ես այդ ժամ, – հույս ունի մեր մեջ գտնել շանթարգել, նա սխալվում է: Մենք պետք է ընդառաջ գնանք աշխատանքին… Մենք ուզում ենք բանվոր դասակարգին սովորեցնել կառավարման արվեստը, նույնիսկ, որպեսզի միայն համոզենք նրան, որ բոլորովին էլ հեշտ չէ առաջ մղել արդյունաբերությունը կամ առևտուրը… Մենք կպայքարենք ընդդեմ տեխնիկական և հոգևոր հետամնացության… Գոյություն ունեցող կարգերից հետո բացահայտվող ժառանգության առջև մենք չպետք է վախկոտներ լինենք: Մենք պետք է շտապենք: Երբ կարգերը հաղթահարված կլինեն, մենք պետք է զբաղեցնենք նրանց տեղը: Ժառանգման իրավունքը պատկանում է մեզ, քանի որ մենք շարժեցինք երկիրն առ պատերազմ և մենք առաջնորդեցինք նրան առ հաղթանակ: Իսկական քաղաքական ներկայացուցչությունը մեզ չի բավականացնում, մենք ուզում ենք առանձին շահերի ուղղակի ներկայացուցչություն: Այս ծրագրին ընդդեմ լինելը, կարելի է ասել, վերադարձ է դեպի կորպորացիան: Կարևոր չի’: Ես կուզենայի, որ ժողովը ընդուներ ազգային սինդիկալիզմի պահանջները տնտեսական տեսանկյունից»
    Մի՞թե զարմանալի չէ, որ Սուրբ Շիրիմի հրապարակի հավաքի առաջին իսկ օրից հնչում է «կորպորացիա» բառը, որը հեղափոխության մուտքի ժամանակ պետք է նշանակի օրենսդրական և սոցիալական արարումներից մեկը՝ դրված վարչակարգի հիմքում:

2. Ուսմունքի զարգացումը
   Հռոմ արշավելուն հաջորդած ժամանակահատվածը       տարիներ էին, երբ գործողության անհրաժեշտությունը հետազոտությունների և ուսմունքային մանրամասնությունների մշակումներ թույլ չէր տալիս: Մարտեր էին գնում քաղաքներում և գյուղերում: Վիճում էին, սակայն, որն ավելի սրբազան է և նշանակալի՝ զոհվում էին: Կարող էին մեռնել: Գլուխների և պարագրաֆների բաժանումների մշակումները և ուսմունքի տառապալի հիմնավորումը կարող էր բացակայել, նրա փոխարինելու համար կար ինչ-որ ավելի որոշակին հավատը…
    Սակայն, ով վերականգնի անցյալն ըստ գրքերի, հոդվածների, կոնգրեսների որոշումների, մեծ և փոքր ելույթների ամբողջության, ով կարող է հետազոտել և ընտրել, նա կգտնի, որ պայքարի խանդավառության մեջ ուրվագծվել էին ուսմունքի հիմունքները: Հենց այդ ժամանակներում է ֆաշիստական միտքը սպառազինվում, բևեռվում և ձևավորվում:
    Վճռվում էր անհատի և պետության խնդիրը, հեղինակության և ազատության խնդիրը, քաղաքական, սոցիալական և հատկապես ազգային խնդիրները. պայքարն ընդդեմ լիբերալ, դեմոկրատական, սոցիալական, մասոնական, ժողովրդա-կաթոլիկական (popolari) ուսմունքների, միաժամանակ իրականացվում էր «պատժիչ արշավանքներով»:
     Բայց, քանի որ բացակայում էր «համակարգը», ապա հակառակորդներն անազնվորեն ժխտում էին ֆաշիզմի ցանկացած ուսմունքային ընդունակությունը, մինչդեռ ուսմունքը ստեղծվեց հախուռնորեն՝ սկզբում մոլեգին և դոգմատիկական ժխտման տեսքով, ինչպես դա պատահում է բոլոր նորաստեղծ տեսլականների (իդեաների) հետ, իսկ այնուհետև` ավարտուն կառուցվածքի տեսքով` իր մարմնավորումն հաջորդաբար ստանալով 1926, 1927 և 1928թթ. օրենքների և վարչակարգի հիմնադրույթների մեջ:
       Այժմ ֆաշիզմը հստակորեն զատորոշված է ոչ միայն որպես վարչակարգ, այլև՝ որպես ուսմունք: Այս իրավիճակը պետք է մեկնաբանվի այն մտքով, որ այժմ ֆաշիզմը՝ քննադատելով ինքն իրեն ու այլոց, ունի իր սեփական ինքնուրույն տեսակետը և հետևաբար՝ ուղղվածություն բոլոր խնդիրների մեջ, որոնք նյութապես կամ հոգեպես տանջում են աշխարհի ժողովուրդներին:
3. Ընդդեմ պացիֆիզմի՝
պատերազմն ու կյանքը որպես պարտականություն
    Նախ և առաջ ֆաշիզմը չի հավատում մշտական խաղաղության հնարավորությանն ու օգտավետությանը` որքանով ընդհանուր գործում դա վերաբերվում է մարդկության գալիք զարգացմանը, և մնում՝ հոսող քաղաքականության ըմբռնման կողմում: Ըստ այդմ, այն ժխտում է պացիֆիզմը՝ պայքարից ծածուկ հրաժարումը և զոհաբերության երկյուղը:
      Միայն պատերազմն է մարդկային բոլոր ուժերը լարում մինչ բարձրագույն աստիճան և ազնվության կնիքը դնում այդպիսին ընդունելու համարձակությունն ունեցող ժողովուրդների վրա: Բոլոր մյուս փորձությունները երկրորդական են, քանի որ մարդուն չեն կանգնեցնում ինքն իր հետ մահը կամ կյանքն ընտրելու առաջ: Դրա համար ուսմունք, որի մեկնակետը խաղաղությունն է, խորթ է ֆաշիզմին:
       Նմանապես խորթ են ֆաշիզմի ոգուն բոլոր հասարակական բնույթի ինտերնացիոնալ կազմակերպությունները, թեկուզ նրանք հօգուտ որոշակի քաղաքական իրավիճակների շահերի կարող են ընդունելի լինել: Ինչպես ցույց է տալիս պատմությունն` այդպիսի կազմակերպությունները կարող են ցիրուցան լինել քամուց, երբ գաղափարական և գործնական զգացմունքներն ալեկոծում են ժողովուրդների սիրտը:
      Այս հակապացիֆիստական ոգին ֆաշիզմը ներմուծում է և առանձին անհատների կյանք: Մարտական ջոկատների «ինձ չեք վախեցնի» («me ne frego») հպարտ խոսքը՝ գրված վիրավորների վիրակապներին, ոչ միայն ստոիկ փիլիսոփայության արձանագրություն է, ոչ միայն քաղաքական ուսմունքի եզրակացություն, այլ այն դրա հետ համատեղ դաստիրակություն է առ պայքարը, ռիսկի ձեռնարկում, դա իտալական կյանքի նոր ապրելաոճն է:
    Այդպիսով, ֆաշիզմն ընդունում և սիրում է կյանքը. նա ժխտում է և վախկոտություն համարում ինքնասպանությունը, նա կյանքն հասկանում է, որպես կատարելագործման, նվաճման պարտականություն: Կյանքը պետք է ինքնավեհացում ու ինքնազգացում լինի, սակայն գլխավորապես այլոց, մոտիկների ու հեռավորների, ներկաների ու գալիքների համար:
4. Ժողովրդագրական քաղաքականությունը
և մեր «մերձավորը»
     Վարչակարգի ժողովրդագրական քաղաքականությունն այս նախադրյալների արդյունքն է:
      Ֆաշիստը սիրում է իր մերձավորին, սակայն այդ «մերձավորը» նրա համար անորոշ և անըմբռնելի հասկացություն չէ. սերն առ մերձավորը չի բացառում փոխհարաբերությունների մեջ անհրաժեշտաբար դաստիարակվող խստությունը և, առավել ևս, պահանջկոտությունն ու ժուժկալությունը:
      Ֆաշիստը վճռաբար մերժում է համաշխարհային գրկախառնումները և, ապրելով քաղաքակրթված ազգերի հետ հաղորդակցության մեջ, նա թույլ չի տալիս իրեն խաբել դյուրափոփոխ ու խափուսիկ արտաքինով. աչալրջորեն և կասկածոտ, նա նայում է նրանց աչքերին և հետևում նրանց հո-գու կացությանն ու նրանց հետաքրքրությունների փոփոխելիությանը:
5. Ընդդեմ  պատմական մատերիալիզմի
և դասակարգային պայքարի
      Կյանքի նման ըմբռնումը ֆաշիզմն հանգեցնում է Մարքսի, այսպես կոչված, գիտական սոցիալիզմի հիմքի վրա ստեղծված ուսմունքի՝ պատմական մատերիալիզմի վճռական ժխտմանը. ուսմունք, ըստ որի մարդկային քաղաքակրթության պատմությունը բացատրվում է բացառապես զանազան սոցիալական խմբերի շահերի պայքարով և արտադրական միջոցների ու գործիքների փոփոխելիությամբ:
       Ոչ ոք չի ժխտում, որ տնտեսական գործոնները (հումքային պաշարների (=ռեսուրսների) բացահայտումները, աշխատանքային նոր մեթոդները, գիտական հայտնագործությունները) ունեն իրենց նշանակությունը, սակայն անհեթեթություն է ընդունել, թե դրանք` առանց այլ գործոնների հաշվառման, բավարար են մարդկային պատմության պարզաբանման համար:
     Այսուհետև ֆաշիզմը հավատում է սրբությանն ու հերոսականությանը, այն է՝ գործողությանը, որում բացակայում է հեռավոր, թե մոտակա ամենայն տնտեսական դրդապատճառ:
    Ժխտելով պատմական մատերիալիզմն, ըստ որի մար-   դիկ ներկայացվում են լոկ պատմության անխոս դերակատարներ (ստատիստներ), կյանքի մակերեսին երևակվելով կամ թաքնվելով, ի միջի այլոց, ինչպես շարժվում և աշխատում են ուղղորդվող ուժերը, ֆաշիզմը ժխտում է մշտական և անխուսափելի դասակարգային պայքարը՝ բնական ծնունդը պատմության տնտեսական այդպիսի հասկացության, և բոլորից առաջ նա ժխտում է, որ դասակարգային պայքարը հանդիսանում է սոցիալական փոփոխությունների գերակշիռ տարրը:
      ՈՒսմունքի այս երկու սյուների խորտակումից հետո սոցիալիզմից ոչինչ չի մնում, բացի սոցիալական գոյության մասին զգայական երազանքներից՝ հին, ինչպես մարդկությունը, որի դեպքում թեթևացած կլինեն հասարակ ժողովրդի տառապանքներն ու վշտերը: Սակայն այստեղ էլ ֆաշիզմը ժխտում է տնտեսական «երջանկություն» հասկացությունը, որն իրականացվում է տվյալ պահին սոցիալիստական տնտեսական բարեշրջությունից (էվոլուցիայից), որպես թե ինքնաբերաբար բոլորին ապահովելով բարեկեցության բարձր չափանիշով: Ֆաշիզմը ժխտում է մատերիալիստական հասկացությամբ «երջանկության» հնարավորությունը և այն տրամադրում XVIII դարի առաջին կեսի տնտեսագետներին, այն է՝ նա ժխտում է հավասարությունը՝ «բարեկեցիկ-երջանկությունը», որը կվերափոխակերպեր մարդկանց անասունների, որոնք մտածում են միայն մի բանի մասին` բավարարված և կուշտ լինելու, այն է՝ հասարակ և զուտ բուսական կյանքով սահմանափակված:

6. Ընդդեմ դեմոկրատական գաղափարախոսուջթյունների
      Սոցիալիզմից հետո ֆաշիզմը պայքարում է համայն դեմոկրատական գաղափարախոսությունների ամբողջականության դեմ, ժխտելով նրանց կամ նրանց տեսաբանական նախադրյալները, կամ նրանց գործնական կիրարկումներն ու համակարգերը:
     Ֆաշիզմը ժխտում է, որ թիվը, ուղղակի որպես այդպի-   սին, կարող է կառավարել մարդկային հասարակությունը.  նա ժխտում է, որ այդ թիվը պարբերաբար խորհրդատվությունների միջոցով կարող է կառավարել. նա պնդում է, որ անհավասարությունը անխուսափելի է, օգտակար և արգասաբեր է մարդկանց համար, ովքեր չեն կարող հավասար լինել մեքենայական և արտաքին փաստով, որպիսին հանդիսանում է համընդհանուր քվեարկությունը:
    Դեմոկրատական վարչակարգերը կարելի է որոշարկել   այն բանով, որ դրանց օրոք, ժամանակ առ ժամանակ, ժողովրդին տրվում է սեփական անկախության պատրանքը, այն դեպքում, երբ իսկական, բնական անկախությունն ամուր հենվում է այլ ուժերի վրա` հաճախ անպատասխանատու և գաղտնի: Դեմոկրատիան վարչակարգ է առանց արքայի, բայց ամբողջությամբ բազմաքանակ, հաճախ ավելի բացարձակ, տիրանիական (բռնապետական) և սննկացնող արքաներով, քան միակ արքայով, նույնիսկ եթե նա տիրան է:
    Ահա ինչու ֆաշիզմը, որը մինչ 1922թ. զբաղեցնում էր հանրապետական գաղափարամիտմամբ դիրքորոշում՝ անցողիկ ըմբռնողության տեսքով, Հռոմ արշավելուց առաջ հրաժարվեց նրանից` համոզված, որ այժմ պետության քաղաքական ձևի հարցը էական չի հանդիսանում և որ երբեմնի ու ներկա միապետությունների կամ հանրապետությունների օրինակների ուսումնասիրումը պարզում է, որ միապետությունը և հանրապետությունը չպետք է քննարկվեն հավիտենության դրոշմի ներքո, սակայն իրենցից ներկայացնում են ձևեր, որոնցում երևակվում է որոշակի երկրի  քաղաքական բարեշրջությունը, պատմությունը, ավանդույթն ու հոգեբանությունը:
       Այժմ ֆաշիզմը հաղթահարել է «միապետություն-հանրապետություն» հակադրությունը, որտեղ սկզբնավորվում է դեմոկրատիզմը՝ ճնշելով առաջինի բոլոր պակասությունները և գովաբանելով վերջինիս, որպես կատարյալ կառույց: Այժմ ակնհայտ է, որ ըստ բնույթի լինում են հետադիմական (ռեակցիոն) և բացարձակ (աբսոլյուտ) հանրապետություններ ու միապետություններ, որոնք ընդունել են ամենահամարձակ քաղաքական և սոցիալական հմտությունները:

7. Դեմոկրատիայի կեղծիքը
     Իր «փիլիսոփայական խորհրդածություններից» մեկում Ռենանը, ունենալով նախաֆաշիստական լուսաշերտեր, ասում է. «բանականությունը, գիտելիքը՝ մարդկային արգասիքներ են, սակայն քիմեռություն է ցանկանալ բանականությունը անմիջապես ժողովրդի համար և ժողովրդի միջով»:
     «Բանականության գոյության համար ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի ընդհանուրի սեփականությունը: Ամեն դեպքում, եթե բանականության հանդեպ նման վերաբերմունք հարկ լինի ցուցաբերել, չի հետևում, որ պետք է այն սկսել ստորակարգ դեմոկրատիայից, որը կհանգեցներ ամենայն դժվարհասանելի մշակույթի և ամենայն բարձրագույն դիսցիպլինի (=գիտության ճյուղերի) ոչնչացմանը»:
     «Սկզբունքը, որ հասարակությունը գոյություն ունի մի-  այն բարեկեցության և անհատի ազատության, նրա կազմավորողների համար, չի ներկայանում բնության ծրագրերի հետ համաձայնեցված, ուր ուշադրություն է դարձվում միայն տեսակին, իսկ անհատը զոհաբերվում է: Պետք է խիստ զգուշանալ, որ վերջինս՝ այսպես կոչված դեմոկրատիան (շտապեմ ավելացնել, որ այն կարելի է հասկանալ և այլ կերպ), դառնալու է այնպիսի մի սոցիալական հասարակություն, որում այլասերված զանգվածը մի բանով է զբաղվելու՝ բիրտ մարդու հաճույքներին անձնատուր լինելով»:
      Այսպես է ասում Ռենանը: Ֆաշիզմը դեմոկրատիայի մեջ ժխտում է քաղաքական հավասարության անհեթեթ կեղծիքը, կոլեկտիվ անպատասխանատվության սովորույթն ու երջանկության և անսահմանափակ զարգացման առասպելը (միֆը): Սակայն, եթե դեմոկրատիան կարելի է հասկանալ այլ կերպ, այն է՝ եթե դեմոկրատիան նշանակում է – չքշել ժողովրդին պետության ետնահարկը, ապա այս տողերի հեղինակը կարող է ֆաշիզմը սահմանել որպես «կազմակերպված, կենտրոնացված և ավտորիտար դեմոկրատիա»:

8. Ընդդեմ լիբերալ ուսմունքների
      Լիբերալ ուսմունքների հետ հարաբերակցության առումով ֆաշիզմը կատարյալ հակադրության մեջ է գտնվում ինչպես քաղաքական ոլորտում, այնպես էլ՝ տնտեսական:
     Ընթացիկ բանավեճերի նպատակով պարտադիր չէ գերագնահատել լիբերալիզմի նշանակությունն անցյալ դարում և դարձնել այդ դարի ծաղկող բազմաթիվ ուսմունքներից մեկը, մարդկության բոլոր ժամանակների` ներկա և գալիք կրոնը:
       Լիբերալիզմի ծաղկունքը տևեց միայն 15 տարի: Այն ծնվեց 1830 թվականին, որպես հակազդում ընդդեմ Սրբազան Դաշինքի, որը ցանկանում էր Եվրոպան ետ տանել մինչ 1789թ., և ունեցավ իր յուրահատուկ փայլատակման տարին՝ հենց 1848թ., երբ նույնիսկ Պիոս IX Պապը լիբերալ էր:
        Սրանից անմիջապես հետո սկսվեց անկումը: Եթե 1848թ. լույսի և պոեզիայի տարի էր, ապա 1849թ.՝ խավարի և ողբերգության տարի: Հռոմեական հանրապետությունը սպանված էր այլ, հենց ֆրանսիական հանրապետության կողմից: Այդ նույն տարում Մարքսն հրատարակեց սոցիալիստական կրոնի ավետարանը՝ հանրահայտ կոմունիստական մանիֆեստի տեսքով: 1851թ. Նապոլեոն III-ն իրականացնում է ոչ լիբերալական պետական հեղաշրջում և թագավորում Ֆրանսիայի վրա մինչև 1870թ., երբ նա գահընկեց է արվում ժողովրդական ապստամբությամբ, սակայն ռազմական պարտության պատճառով, որը պատմության մեջ համարվում է խոշորագույններից մեկը: Հաղթեց Բիսմարկը՝ երբեք չգիտենալով, թե որտեղ է թագավորում ազատության կրոնը և ինչպիսի մարգարեներ են նրան ծառայում:
     Հատկանշական է, որ գերման ժողովուրդը, որը բարձրագույն մշակույթի ժողովուրդ է, XIX դարի ընթացքում բացարձակապես չգիտեր ազատության կրոնը: Այն ի հայտ եկավ միայն անցումային ժամանակաշրջանում՝ Ֆրանկֆուրտում, այսպես կոչված «ծիծաղելի խորհրդարանի»  տեսքով, որը գոյություն ունեցավ մի տարի:
     Գերմանիան հասավ իր ազգային միասնությանը լիբերալիզմից դուրս, ընդդեմ լիբերալիզմին, ուսմունքներին, որոնք խորթ են գերմանական հոգուն, ընդ որում, ինչպիսին որ լիբերալիզմն է՝ անիշխանության տրամաբանական և պատմական նախահավատը: Գերմանիայի միավորման փուլերը 1864, 1866 և 1870թթ. երեք պատերազմներն են, մղված այնպիսի լիբերալների կողմից, ինչպիսիք են Մոլտկեն ու Բիսմարկը:
        Ինչ վերաբերվում է Իտալիայի միավորմանը. ապա լիբերալիզմը նրա մեջ ներմուծեց բացարձակապես քիչ մասեր, քան Մաձձինին ու Գարիբալդին, ովքեր լիբերալներ չէին: Առանց ոչ լիբերալ Նապոլեոնի միջամտության մենք  չէինք ունենա Լոմբարդիան, և առանց ոչ լիբերալ Բիսմարկի օգնության Սադովոյում և Սեդանում, շատ հավանական է, մենք չէինք ունենա Վենետիկը 1866թ., և 1870թ. չէինք մտնի Հռոմ:
      1870թ.-ից մինչ 1915թ. մի փուլ է, երբ նոր հավատի քրմերն անձամբ ընդունում են իրենց կրոնի վերջալույսի վրա հասնելը՝ գրականության մեջ արտահայտվելով դեկադենտությամբ, գործնականում՝ ակտիվիզմով, այն է՝ ազգայնականությամբ, ֆուտուրիզմով, ֆաշիզմով:
      Ամբարելով անսահման թվով գորդյան հանգույցներ, լիբերալ դարը փորձում է դուրս պրծնել համաշխարհային պատերազմի կոտորածների միջով: Երբեք ոչ մի կրոն չի կատարել այդպիսի վիթխարի զոհաբերություններ: Լիբերալիզմի աստվածները ծարավի՞ են արյան: Այժմ լիբերալիզմը փակում է դատարկված տաճարները, այնպես, որ ժողովուրդները զգում են, որ նրա ագնոստիցիզմը տնտեսության մեջ, նրա անտարբերությունը (ինդիֆֆերենտիզմը) քաղաքականության և բարոյականության մեջ պետությանը տանում են ճշմարիտ կործանման, որպիսին արդեն եղել է առաջներում:
    Դրանով բացատրվում է, որ ժամանակակից աշխարհի քաղաքական փորձերը հակալիբերալական են, և այդ պատճառով, չափազանց ծիծաղելի է դրանք բացառել պատմության ընթացքից: Կարծես թե պատմությունը որսորդական զբոսայգի է` հատկացված լիբերալիզմի և նրա պրոֆեսորների համար, իսկ լիբերալիզմը քաղաքակրթության վերջնական-անխախտ խոսքն է:

9. Ֆաշիզմը չի նահանջում
    Սոցիալիզմի, դեմոկրատիայի, լիբերալիզմի ֆաշիստական ժխտումը իրավունք չի տալիս մտածել, որ ֆաշիզմը ցանկանում է աշխարհը հետ տանել մինչ 1789թ. ժամանակները, որն համարվում է դեմո-լիբերալների դարաշրջանի սկիզբը:
    Անցյալին վերադարձ չկա: Ֆաշիստական ուսմունքը չի ընտրել դե Մեստրին իրեն մարգարե: Միապետական  միահեծանությունն ապրել վերջացրել է իրեն,  ինչպես թերևս, ցանկացած աստվածապետություն (= թեոկրատիա): Այդպես իրենց դարն ապրել են «ինքնապարփակ», միմիանց հետ չհաղորդակցվող կաստաների ֆեոդալական առանձնաշնորհումներն ու տարանջատումները: Իշխանության մասին ֆաշիստական հասկացությունն ընդհանուր ոչինչ չունի ոստիկանական պետության հետ: Կուսակցությունը, որն ազգը կառավարում է տոտալիտարորեն, պատմության մեջ նոր փաստ է: Ամենայն հարաբերություններ և զարգացումներ անհնար է:
       Լիբերալ, սոցիալիստական և դեմոկրատական ուսմունքների բեկորներից ֆաշիզմը քաղել է դեռ արժեքավոր և կենսական տարրեր՝ որը պահպանում է այսպես կոչված պատմության նվաճումները և ժխտում  բոլոր մնացածը, այն է՝ ուսմունքի հասկացությունը, որը պիտանի է բոլոր ժամանակներին ու ժողովուրդներին: Դիցուք XIX դարը սոցիալիզմի, դեմոկրատիայի և լիբերալիզմի դարն էր. սակայն դա չի նշանակում, որ և XX դարն էլ է լինելու սոցիալիզմի, դեմոկրատիայի և լիբերալիզմի դարը: Քաղաքական ուսմունքներն անցնում են, իսկ ժողովուրդները` մնում: Կարելի է ենթադրել, որ այդ դարը լինելու է հեղինակության դար, «աջ» ուղղվածության դար, ֆաշիստական դար: Եթե XIX դարն անհատականության դար էր (լիբերալիզմը համազոր է անհատականությանը), ապա կարելի է ենթադրել, որ այս դարը լինելու է «կոլեկտիվի» դար, հետևաբար՝ պետությունների դար:
        Միանգամայն տրամաբանական է, որ նոր ուսմունքը կարող է օգտագործել այլ ուսմունքների դեռ կենսունակ տարրերը: Ոչ մի ուսմունք չի ծնվում ամբողջությամբ նոր՝ երբեք չտեսնված և չլսված: Ոչ մի ուսմունք չի կարող հպարտանալ բացարձակ յուրօրինակությամբ: Բոլորն էլ, թեկուզ պատմական, շաղակապված են երբեմնի և գալիք այլ ուսմունքներին: Այսպես, Մարքսի գիտական սոցիալիզմը շաղակապված է Ֆուրյեի, Օուենի, Սեն-Սիմոնի ուտոպիստական սոցիալիզմին: Այդպես XIX դարի լիբերալիզմը շաղկապված է XVIII դարի իլլյումինիզմի հետ: Այդպես դեմոկրատական ուսմունքները շաղկապված են  Էնցիկլոպեդիայի հետ:
    Ամենայն ուսմունք ձգտում է մարդկանց գործունեութ-   յունն ուղղել առ սահմանված նպատակը, սակայն մարդկային գործունեությունը, իր հերթին ազդում է ուսմունքի վրա, փոփոխում է այն, հարմարեցնում է նոր պահանջներին կամ հաղթահարում նրան: Այդու, ինքը՝ ուսմունքը, պետք է լինի ոչ թե բառամարզանք, այլ կենաց գործողություն: Սրանում է ֆաշիզմի պրագմատիկական (գործութենապաշտ) նրբերանգը, նրա կամքն առ հզորությունը, ձգտումն առ կեցություն, նրա հարաբերությունը «բռնության» փաստի և վերջինիս նշանակության հետ:

10. Պետության արժեքն ու առաքելությունը
   Ֆաշիստական ուսմունքի հիմնական դրույթը պետու-   թյան, նրա էության, խնդիրների ու նպատակների մասին գիտությունն է: Ֆաշիզմի համար պետությունը հանդիսանում է բացարձակ ոգի (= աբսոլյուտ), որի համեմատ անհատներն ու խմբերը «հարաբերական են»: Անհատներն ու խմբերը «հնարավոր» են միայն պետության մեջ: Լիբերալ պետությունը չի կառավարում խաղը և կոլեկտիվի նյութական ու հոգևոր զարգացումը, այլ սահմանափակվում է արդյունքների հաշվառումով:
     Ֆաշիստական պետությունն ունի իր գիտակցությունը,    իր կամքը, ուստի և կոչվում է «բարոյագիտական» պետություն: 1929թ. վարչակարգի հնգամյա ժողովին ես ասացի. «Ֆաշիզմի համար պետությունը գիշերային պահակ չէ, որը զբաղվում է միայն քաղաքացու անձնական անվտանգությամբ. նմանապես և զուտ մատերիալիստական նպատակներով կազմակերպություն չէ՝ սոցիալական համագոյակցության ծանոթ բարեկեցության հարաբերական հանգստության երաշխիքի համար, վարչական խորհրդին բավարարող որևէ բանի կենսագործման համար և նույնիսկ զուտ քաղաքական ստեղծագործություն չէ՝ առանձին մարդկանց և ամբողջ ժողովուրդների կյանքի բարդ նյութական իրականության հետ առանց կապի»:
       «Պետությունը, ինչպես այն հասկանում և իրագործում է ֆաշիզմը, հանդիսանում է հոգևոր և բարոյական փաստ, այնպես, որ այն իրեն դրսևորում է որպես ազգի քաղաքական, իրավաբանական և տնտեսական կազմակերպություն, իսկ այդ կազմակերպությունն էլ՝ իր ծնունդով ու զարգացմամբ, հոգու հայտնությունն է: Պետությունն հանդիսանում է ներքին և արտաքին  անվտանգության երաշխիքը, սակայն այն նմանապես և պահապանն ու հսկիչն է ժողովրդական հոգու՝ դարերով արարված լեզվի, սովորույթների և հավատի մեջ: Պետությունը ոչ միայն ներկան է, այլ նմանապես և անցյալը, սակայն գլխավորը, նա գալիքն է»:
      «Գերազանցելով կարճ անհատական կյանքի սահմանները, պետությունն հանդիսանում է ազգի մշտական գիտակցությունը: Պետության արտաքին ձևը փոփոխվում է, սակայն նրա անհրաժեշտությունը մնում է: Այդ պետությունը դաստիարակում է քաղաքացիներ քաղաքացիական առաքինությունների մեջ,  տալիս է նրանց իր առաքելության գիտակցությունը և մղում նրանց առ միասնականություն, ներդաշնակում է շահերն ըստ արդարության սկզբունքի, ապահովում է ձեռք բերված մտքերի հաջորդականությունը գիտության արվեստի, իրավունքի, մարդասիրական համերաշխության ոլորտներում, բարձրացնում է մարդկանց տարրական, հասարակ կյանքից մարդկային հզորության բարձունքները, այն է` առ կայսրություն, պահպանում է գալիք դարերի համար անունները` հանուն նրա անկախության և հանուն նրա օրենքների հնազանդության զոհվածների, դարձնում է օրինակ ու փառաբանում՝ հանուն գալիք սերունդների տարածքը մեծացնող առաջնորդների և նրան փառաբանող հանճարների»:
    «Երբ պետականության զգայությունը տկարանում է և գլուխ են բարձրացնում քայքայիչ ու կենտրոնախույս նկրտումները, ապա այդժամ ազգերը թեքվում են մայրամուտ»:

11. Պետության միասնականությունը
և կապիտալիզմի հակասությունները
      1929թ. մինչ օրս համընդհանուր տնտեսական և քաղաքական բարեշրջությունը ավելի է ամրապնդել այս ուսմունքային դրույթների նշանակությունը: Պետությունը դառնում է հսկա: Միայն պետությունը կարող է լուծել կապիտալիզմի դրամատիկական հակասությունները: Այսպես կոչված ճգնաժամը կարող է լուծվել միայն պետության կողմից և պետության մեջ:
     ՈՒ՞ր են այժմ ժյուլ-սիմոնների ստվերները, ովքեր լիբերալիզմի արշալույսին հայտարարում էին, որ «պետությունը պետք է աշխատի, որ իրեն դարձնի անօգտակար և պատրաստի իր հրաժարականը»:
    ՈՒ՞ր են մակ-կոլոխների ստվերները, որ անցյալ դարի երկրորդ կեսին պնդում էին, թե պետությունը պետք է խուսափի ավելորդ կառավարումից:
      Տնտեսական հարաբերություններին պետության միջամտելու անընդհատ պահանջներին ի՞նչ կասի ագլիացի Բենտամը, ըստ որի՝ արդյունաբերությունը պետք է պետությունից մի բան խնդրի՝ իրեն հանգիստ թողնել. կամ գերմանացի Հումբոլդտը, ըստ որի «աննպատակ» պետությունը պետք է լավագույնը համարել: Ճիշտ է, որ տնտեսագետ լիբերալների երկրորդ ալիքը այդպես ծայրահեղական չէր, ինչպես առաջինը և արդեն ինքը՝ Ադամ Սմիթը, թեկուզ շատ զգույշ, բացեց տնտեսությանը պետության միջամտելու դուռը:
       Ով ասում է լիբերալիզմ, նա ասում է «անհատ», ով ասում է «ֆաշիզմ», նա ասում է «պետություն»: Սակայն ֆաշիստական պետությունը եզակի է և ներկայացնում է յուրահատուկ ստեղծագործություն: Այն հետադիմական չէ, սակայն հեղափոխական է, որքանով կանխորոշում է բոլոր շրջաններում առաջադրված որոշակի համապարփակ խնդիրների լուծումը՝ քաղաքական ոլորտում՝ կուսակցությունների, խորհրդարանի ինքնագլխության, օրենսդրական կուսակցությունների անպատասխանատվության ջախջախման, տնտեսական ոլորտում՝ էլ ավելի լայնածավալ և հուժկու արհմիութենական գործունեությունների (ինչպես աշխատանքային հատվածում, այնպես էլ` արդյունաբերականում)՝ նրանց ընդհարումների և համաձայնությունների, բարոյականության ոլորտում՝ կարգուկանոնի, կարգապահության, նախնիների բարոյական պատվիրաններին հնազանդ լինելու անհրաժեշտությամբ:
    Ֆաշիզմը ցանկանում է ուժեղ, յուրօրինակ և միևնույն    ժամանակ՝ ժողովրդական լայնածավալ բազայի վրա հիմնված պետություն: Ֆաշիստական պետությունն իր իրավասության համար պահանջ ունի և տնտեսության, ուստի պետականության զգացողությունը իր կողմից հիմնադրված կորպորատիվ, սոցիալիստական և դաստիարակչական հաստատությունների միջոցով, հասել է ծայրահեղ ճյուղավորվածության և պետության մեջ՝ ի հայտ են գալիս ազգի քաղաքական տնտեսական և հոգևոր բոլոր ուժերը, որոնք ապագայում ներառվելու են համապատասխան կազմակերպությունների մեջ: Պետությունը, որն հենվում է միլիոնավոր անհատների վրա, ովքեր ընդունում են, զգում են այն և պատրաստ են նրան ծառայել, չի կարող լինել միջնադարյան տիրանիական պետական գերիշխան: Այն ոչ մի ընդհանրություն չունի մինչ 1789թ. կամ հետո եղած միահեծան պետությունների հետ: Ֆաշիստական պետության մեջ անհատը ոչնչացված չէ, այլ ավելի շուտ ուժեղացած է իր նշանակությամբ, ինչպես զինվորը շարքի մեջ նսեմացված չէ, այլ ուժեղացած է իր ընկերների թվաքանակով: Ֆաշիստական պետությունը կազմակերպում է ազգը, սակայն անհատների համար բավականին տարածք թողնում. այն սահմանափակել է անօգտակար ու վնասակար ազատությունները և պահպանել է էականները: Այս ոլորտում դատել կարող է ո’չ անհատը, այլ միայն պետությունը:

Ֆաշիստական պետությունը և կրոնը
     Ֆաշիստական պետությունը անտարբեր չի մնում կրոնական դրսևորումների հանդեպ ընդհանրապես և դրական կրոնի հանդեպ մասնավորապես, որպիսին Իտալիայում հանդիսանում է կաթոլիկությունը: Պետությունը չունի իր աստվածաբանությունը, սակայն այն ունի բարոյականություն: Ֆաշիստական պետության մեջ կրոնը դիտվում է որպես հոգու առավել խոր դրսևորումներից մեկը, ուստի այն ոչ միայն համարում է, այլև օգտվում է պաշտպանությունից և հովանավորչությունից:
    Ֆաշիստական պետությունը չի ստեղծել իր «Աստվա-    ծը», ինչպես դա արեց Ռոբեսպիերը Կոնվենտի ծայրահեղ ցնդաբանության ժամանակ. այն ապարդյունորեն չի ձգտում արմատախիլ անել կրոնը ժողովրդական հոգուց, ինչպես բոլշևիկները: Ֆաշիզմը մեծարում է ճգնավորների (ասկետների), սրբերի, հերոսների Աստծուն, և նմանապես Աստծուն, ինչպես նրան մտահայում է և առ նա աղերսում ժողովրդի միամիտ ու պարզ սիրտը:

Կայսրություն և կարգապահություն
       Ֆաշիստական պետությունը կամք է առ իշխանություն և տիրապետություն: Հռոմեական ավանդությունն այս հարաբերության մեջ ուժի գաղափարն է: Ֆաշիստական ուսմունքի մեջ կայսրությունը հանդիսանում է ոչ միայն տարածքային, ռազմական կամ առևտրային սահմանակարգ (ինստիտուտ), այլև հոգևոր ու բարոյական: Կայսրությունը, այն է՝ ազգը, կարելի է երևակել որպես ուղղակի կամ անուղղակի կառավարումն այլ ազգերի՝ առանց նույնիսկ մեկ կիլոմետր տարածք նվաճելու անհրաժեշտության:
     Ֆաշիզմի համար ձգտումն առ կայսրություն, այն է՝ առ ազգային ծավալում, հանդիսանում է կենսական դրսևորում. հակառակը` «տանը նստելը», հանդիսանում է անկման ցուցանիշ: Բարձրացող և վերածնվող ժողովուրդները կայսերապաշտներ են հանդիսանում, իսկ մեռնող ժողովուրդները հրաժարվում են ամենայն պահանջմունքից:
    Ֆաշիզմը ամենահարմար ուսմունքն է Իտալական ժողովրդի հոգու ձգտումներն ու կարողություններն արտահայտելու համար, որը վերականգնվում է բազում դարերի լքվածությունից և օտար ստրկությունից հետո: Սակայն հզորությունը պահանջում է և կարգապահություն, ուժերի ներդաշնակում, պարտականության և զոհաբերության զգացողություն. սա բացատրում է զորաշարքերի պրակտիկ գործունեության բազմաթիվ երևույթներ, պետական ուժերի կողմնորոշումը, անհարժեշտ խստությունն ընդդեմ նրանց, ով կուզենա հականերգործել Իտալիայում XX դարի այս ճակատագրական շարժմանը, հականերգործել՝ թափահարելով XIX դարի հաղթահարված գաղափարները, որոնք ժխտվել են ամենուր, որտեղ համարձակորեն իրագործվում են քաղաքական և սոցիալական փոփոխությունների վիթխարի փորձերը:
        Երբեք, ներկա պահի նման, ժողովուրդները ծարավի չեն եղել հեղինակության, կողմնորոշման, կարգուկանոնի: Եթե յուրաքանչյուր դար ունի կյանքի իր ուսմունքը, ապա հազարավոր հայտանիշերից պարզ է դառնում, որ ներկա դարի ուսմունքը ֆաշիզմն է: Որ այն կենսունակ ուսմունք է, ակնհայտ է այն փաստից, որ այն հավատ է խթանում. որ հավատը պարուրում է հոգին, ապացուցում է այն փաստը, որ ֆաշիզմն ունեցավ իր հերոսները, իր նահատակները: Հետ այսու ֆաշիզմը տիրում է այն ուսմունքների համապարփակությանը, որոնք իրենց իրականացմամբ պատմության մեջ մարդկային հոգու հանգրվան են հանդիսանում:
 
Թարգմանությունը` Սմբատ Հովհաննիսյանի

ՈՒԽՏԱԳԻՐՔ (գիրք առաջին)
Ծ Ա Գ ՈՒ Մ Ն Ա Ր Ա Ն
(Արարատյան Դիցաբանություն) 

               
(սկիզբը՝ թիվ 11(22),12(23),13(24),14(25),15(26)-ում)

ՍԼԱԿԸ
       Բուրավետ ու հիասքանչ դաշտ էր փռված բարձր լեռնե-   րի միջև: Իսկ դաշտի միջով հոսում էր պարզաջուր Արածանին, որի ափերը ծածկված էին բազմագույն վարդերով: Այդ տեղը առանձնապես գեղեցիկ էր առավոտ կանուխ, երբ արևի առաջին ճառագայթները ընկնում էին գետի ջրերին և բեկվելով, ոսկեզօծ անձրևի պես թափվում էին ծաղիկների վրա:
     Օրվա հենց այդ պահին Աստղիկ Աստվածուհին իջնում     էր Արարատ, մտնում էր գետը և իր աստվածային լոգանքն էր ընդունում: Ջրի զովությունը խառնվում էր հրաշագեղ ծաղիկների ու վարդերի բույրին և անրջային երանություն պարգևում Աստղիկին:
     Շատ և շատ պատանիներ մոտակա գյուղերից, շատ և շատ պատանիներ հեռավոր վայրերից հավաքվում էին այդտեղ և գետից ոչ հեռու աճող փարթամ թփերի ետևում թաքնվելով, դիտում էին Աստղիկին: Աստղիկը իր աստվածային գեղեցկությամբ սեր էր բորբոքում մատաղ սրտերի մեջ:
       ԵՎ պատանիները, մոռացած ամեն ինչ, օրերով չէին հեռանում գետի ափից: Գիշերները խարույկ էին վառում և խարույկի շուրջ հավաքված, սիրավառ երգեր էին հյուսում Աստղիկի համար՝ մեկը մյուսից հոգեթով, մեկը մյուսից սիրատենչ: Իսկ առավոտյան արշալույսին նրանք գրավում էին իրենց դիրքերը թփերի ետևում և անհամբեր սպասում, թե երբ Աստղիկն իր աստվածային գեղեցկությամբ կերևա գետի ջրերի մեջ:
       Աստղիկը զգաց պատանիների սիրատոչոր հայացքները, շիկնեց ամոթից և վարդագույն մշուշով պատեց իր շուրջը: ՈՒ այլևս ոչ ոք չէր կարող տեսնել նրան: Երկար սպասում էին պատանիները հույսով, որ մշուշը կցրվի, և նրանք նորից կըտեսնեն Աստղիկին: Բայց անցնում էին օրեր, ամիսներ, և մշուշը չէր ցրվում:
       Պատանիները, հույսները կտրած, սկսեցին հեռանալ գետի ափից, Արի տոհմերի մեջ իրենց բախտը որոնելու: ԵՎ միայն մեկը, որի անունն էր Սլակ, համառորեն մնում էր գետի ափին: Սլակը  Մանի տոհմից Արամի եղբոր թոռն էր: Տառապում էր պատանի Սլակը Աստղիկի սիրուց և համառորեն սպասում էր:
     Հիացավ Աստղիկը պատանի Սլակի սիրո զորությամբ և որոշեց վարձատրել նրա սերը:
       Լեռնային գյուղերից մեկում մի աղջիկ կար, անունը Հուրիկ: Գեղեցիկ էր նա և քնքուշ: ԵՎ մի գիշեր Հուրիկը իր երազում Վահագնին էր տեսել ու սիրել էր նրան: Օր ու գիշեր քուն չուներ Հուրիկը, երազում էր Վահագնին: Ամեն առավոտ վաղ արշալույսը առաջինն էր դիմավորում նա, հույս ունենալով տեսնել Վահագնին: ԵՎ աղոթում էր Հուրիկը, աղոթում էր Աստղիկին, որ Աստղիկը սեր արթնացնի Վահագնի սրտում, որ գոնե միայն երևա իր երազում: Աստղիկը լսում էր Հուրիկի խնդրանքը, խղճում էր նրան, բայց ինչպե՞ս օգներ:
     ԵՎ ահա Աստղիկի գլխում մի միտք հղացավ. «Հուրիկը ինձ է նման, Սլակն էլ՝ Վահագնին»: ԵՎ նա գնաց Հուրիկի մոտ:
      – Չքնաղ Հուրի՛կ ,- ասաց Աստղիկը, – ես վաղուց էի լսել քո սիրո խոստովանությունը, բայց օգնել չէի կարող: Հիմա եկ ինձ հետ, և դու կտեսնես քո սրտի Վահագնին:
       ՈՒրախացավ Հուրիկը ու հետևեց Աստղիկին: Նրանք եկան հասան Թորգոմա դաշտ, կանգնեցին գետի ափին: ԵՎ Աստղիկը ասաց.
    – Ամեն արևածագին ես այս ջրերի մեջ լոգանք էի ընդունում: Երջանկաբեր երանություն է պարգևում այս ջուրը: Արևի առաջին ճառագայթներով դու մտիր ջուրը:
        Մոտենում էր արշալույսը: Հուրիկը մտավ ջուրը: Աստղիկը մշուշը ցրեց նրա շուրջը և ինքը անհետացավ: ԵՎ Աստղիկն այլևս երբեք չեկավ այդ գետում լողանալու:
      Առավոտյան արշալույսին Սլակը թաքնվեց թփերի ետևը և հայացքն ուղղեց գետի ջրերին: Երբ  արևի առաջին ճառագայթներն ընկան ջրի վրա, Սլակը տեսավ, որ մշուշն անհետացել է, գետի ջրերի մեջ լողանում է իր սրտի Աստղիկը և իր ամբողջ գեղեցկությամբ շողում է արևի ներքո:
     Սլակը խանդավառվեց, խենթացավ ի տես Աստղիկի: Էլ չհամբերեց, նետվեց ալիքների մեջ, իր բազուկներով աքցանեց նրան ու հանեց ափ:
        Չքնաղ Հուրիկը չընդդիմացավ. սիրով ընդունեց իր առևանգումը, քանզի Սլակը շատ էր նման Վահագնին, ում տեսել էր երազում և ում սիրուց այրվում էր նա:
      Սլակը Հուրիկի մեջ Աստղիկին էր տեսնում և սիրում նր- ան: Հուրիկն էլ Սլակի մեջ Վահագնին էր տեսնում և սիրում նրան: ԵՎ այդ սիրով նրանք ամուսնացան: Նույն գետի ափին էլ տուն շինեցին: ԵՎ այդ տեղը Սլակն անվանեց Մուշ:
      Շատ զավակներ ու թոռներ ունեցան Սլակն ու Հուրիկը: Սլակի թոռները իրենց նահապետի անունով կոչվեցին Սլկունիներ:
     Վահագնյա հուրը կար Սլկունի քաջ պատանիների մեջ: Աստղիկի սիրո շոյանքը կար Սլկունի հեզ աղջիկների մեջ: Շատ և շատ Արի տոհմերի հետ խնամություն էր անում Սլկունի տոհմը՝ աղջիկ առնում, աղջիկ տալիս:
    Հայր Արայի կամքով և Մայր Անահիտի հովանավորությամբ մեծացավ ու զորացավ Սլկունի տոհմը և տեր եղավ ամբողջ այդ դաշտին, որ հետագայում կոչվեց Տարոն:

ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ԱՐԵԳՆԱԶԸ
      Արարատի հարավային կողմերից գուժկան  եկավ Արա-  մի մոտ և հայտնեց.
      – Ո՜վ, Մեծդ Արա՛մ, գիտցած եղիր, որ սև անապատներից մի վիթխարի վիշապ-օձ է հայտնվել մեր սարերում, աղբյուրների ակն է բռնել և ջուր չի տալիս. Չորանում են արտերն ու այգիները, կոտորվում են անասուններն ու վայրի գազանները, ծարավից նվաղում են Արիները: Շատ զորավոր է այդ վիշապ-օձը, և ոչ մի ուժ չի կարող նրան հաղթել: Մի ճար գտիր՝ փրկելու մեզ այդ ահավոր չարիքից:
      Արամը դիմեց Թորգոմին և ասաց.
    – Որդի՛ս, դու պիտի ժառանգես իմ թագավորությունը և պիտի լինես Արարատյան Արիների՝ Հայգ Արմենների առաջնորդը: Այսօր ժամն է քո զորությունը դնես նրանց պաշտպանությանը:
    – Հա՛յր իմ, – ասաց Թորգոմը, – քո կամքը Արայից է և քննության ենթակա չէ: Ես գնում եմ կռվելու այդ վիշապ-օձի դեմ: Թե Ամենազոր Վահագնը հովանավորի ինձ, ես կսպանեմ վիշապ-օձին և կհաստատեմ Արմեններին առաջնորդելու իմ իրավունքը: Իսկ եթե արժանի չլինեմ Վահագնի հովանավորությանը, ես կսպանվեմ և Արմեններին կազատեմ գաճաճ կառավարող ունենալու դժբախտությունից:
       Արամը օրհնեց Թորգոմին, զոհ մատուցեց Աստվածներին ու դիմեց Վահագնին.
     – Ո՜վ, դու Վահա՛գն Ամենազոր, ծանր կռվի է գնում Թորգոմը: Պատանի է նա և անփորձ, վիշապ-օձը զորավոր է և խորամանկ: Պատանի Թորգոմի հետ եղիր, հովանավորիր նրան և հաղթանակով պսակիր նրա սուրը:
     Պատանի Թորգոմը իր հրեղեն ձիով սլացավ Արարատի հարավային կողմը: Առավոտյան դուրս եկավ Հավերժական Քաղաքից և երեկոյան հասավ աղետի վայրը: Տխուր տեսարան բացվեց նրա առաջ՝ չորացած ծառեր, խանձված բուսականություն, իսկ Արիները ծարավից թուլացած, սպասում էին լուսաբացին, որ մի կույս աղջիկ զոհելով, մի քիչ ջուր ստանան վիշապ-օձից:
    Բնակավայրից ոչ հեռու, խանձված դաշտում պառկեց Թորգոմը՝ գիշերը հանգստանալու, որ առավոտյան կռվի վիշապ-օձի դեմ: Երկնքից անթիվ աստղեր աչքով էին անում նրան: Թորգոմը զգաց, որ հայրենի երկնքի աստղերը հավատում են իր հաղթանակին:  Իսկ աստղերի հետևից հենց ինքը՝ Վահագն էր ժպտում իրեն: Երանության մեջ Թորգոմը փակեց աչքերը: Իսկ հեռվից՝ երկնի խորքից լսվում էր Վահագնի ձայնը. «Երկրային աստված պատանի Թորգոմ, ես քեզ հետ եմ, և դու կհաղթես վիշապ-օձին»: ԵՎ հանգիստ քնեց Թորգոմը մինչև լուսաբաց:
       Առավոտյան Թորգոմն արթնացավ մեծ աղմուկից: Մի մեծ թափոր շարժվում էր դեպի լեռները: Իսկ թափորի առջևից քայլում էր մի դեռատի աղջիկ: Աղջիկը լուռ, հնազանդ քայլում էր առաջ: Նա չէր ընդդիմանում, չէր բողոքում, չէր աղերսում, քանի որ վիճակը իրեն էր ընկել: Աղջիկը հրաշք գեղեցկություն ուներ: ԵՎ Թորգոմը շատ վշտացավ, որ այդ արեգնազ գեղեցկուհին պիտի բաժին հասներ վիշապ-օձին:
      Թորգոմը լուռ հետևում էր թափորին: Թափորը բարձրանում էր լեռները: Լեռների մեջ մի մեծ լերկ ժայռ էր ցցված:  Չհասած այդ ժայռին, թափորը կանգ առավ, իսկ աղջիկը անջատվեց թափորից ու գնաց կանգնեց ժայռի տակ:
    «Այս գեղուհու դեմքին շատ ավելի ժպիտը կսազեր»,- մրմնջաց պատանի Թորգոմը և ձին խթանելով, գնաց կանգնեց աղջկա կողքին:
        Մի ահեղ ոռնոց լսվեց, ցնցվեց հողը, և վիթխարի վիշապ-օձը դուրս եկավ ժայռի հետևից:
     – Հացն ու գինին, տեր կենդանին, – կանչեց Թորգոմը և սուրը պարզած, հարձակվեց վիշապ-օձի վրա:
    Մեծագույն մենամարտ սկսվեց պատանի Թորգոմի ու  ահեղ վիշապ-օձի միջև: Երկիրն էր ցնցվում, փոշին ծածկել էր արևի դեմքը:
       Երկար էին կռվում Թորգոմն ու վիշապ-օձը: Զորավոր էր Թորգոմը, բայց անփորձ էր՝ նա գրոհում էր դիմացից: Խորամանկ ու ճկուն էր վիշապ-օձը՝ խուսափում էր առճակատ կռվից և փորձում էր թիկունքից հարվածել Թորգոմին:
      Աղջիկը տեսավ Թորգոմի զորությունը և նրա թիկունքում իրեն ապահով զգաց:  ԵՎ նա դիմեց Աստղիկ դիցուհուն.
     – Օ՜, Դիցուհի՛դ մաքրամաքուր, դո՛ւ, որ սերն ես զորության, իմ կուսական սերը փոխանցիր պատանի Թորգոմին, նրա սիրտը բորբոքիր իմ սիրո կրակով, և թող իմ սերը զորացնի նրան և նրա բազուկը հաղթությամբ կռի:
     Լսեց Աստղիկը գեղուհու աղերսը և նրա սերը փնջելով, գցեց Թորգոմի վրա:
        Բոցավառվեց Թորգոմը, նրա պատանի սիրտը հրդեհվեց սիրո կրակով: Նայեց աղջկան, թունդ առավ և մի հուժկու զարկ տվեց վիշապ-օձին: Օձը երկու կտոր եղավ. մի կտորը սարի մի լանջով գլորվեց ցած, մյուս կտորը՝ մյուս լանջով:  ԵՎ հորդաց ջուրը լեռներից ու գահավիժեց ցած:
      Ցնծում էին Արիները, ագահորեն խմում էին ջուրը և փառաբանում էին Թորգոմին ու Զորության Աստված Վահագնին:  Իսկ աղջիկը փարվել էր Թորգոմի կրծքին ու երջանկությունից ժպտում էր:
      – Անունդ ի՞նչ է, գեղեցիկ աղջի՛կ, – հարցրեց Թորգոմը:
      ԵՎ աղջիկը պատասխանեց.
      – Իմ անունը մոռացել եմ արդեն: Ինձ բոլորը Զոհ էին ասում այս գիշեր: Իսկ հիմա, որ դու վերածնեցիր ինձ, ինքդ էլ կնքիր իմ անունը:
     – Քո ժպիտը արեգնազ է, – ասաց Թորգոմը, – և ես քեզ Արեգնազ կանվանեմ:
        Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք:  ԵՎ Արամը խնամախոսներ ուղարկեց՝ գեղեցիկ Արեգնազի ձեռքը խնդրելու Թորգոմի համար:
      Արեգնազի հայրը ասաց.
      – Թորգոմը Հայր Արայի կամքով տերն է իմ աղջկա կյանքի, և իմ աղջիկը նրան է պատկանում: Բայց ես շատ վաղուց ուխտ եմ արել, և եթե ես իմ կամքով տամ աղջկաս, ուխտադրուժ կլինեմ, որ վայել չէ երկրային աստծուն: Տեսնո՞ւմ եք հեռվում փռված հսկայական գորշ տարածքը: Մեծ Ջրհեղեղից առաջ դա ծաղկավետ դաշտ էր, և միջով էլ գետ էր հոսում: Հիմա դա ամբողջությամբ աղուտ է, և ոչինչ չի աճում այնտեղ: ԵՎ ես ուխտել եմ իմ աղջկան տալ նրան, ով այդ աղուտը նորից կվերածի ծաղկավետ դաշտի:
      Խնամախոսները վերադարձան ու Արամին հայտնեցին աղջկա հոր խոսքերը:
       – Արդար է նա, – ասաց Արամը, – աստվածը ուրիշ աստծո ուխտը նույնպես պիտի հարգի:
    ԵՎ պատվիրեց Թորգոմին այդ գորշ աղուտը վերածել ծաղկավետ դաշտի:
      Թորգոմը գնաց, հասավ աղուտին: Նայեց շուրջը և տխրեց: «Ծաղկավետ Արարատում այս անապատն ի՞նչ գործ ունի», – ասաց նա:  Ապա զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային և անմահ Աստվածներին և օգնություն խնդրեց նրանցից:
       ԵՎ ճարտարագետ Տիրը հայտնվեց նրա մոտ:
       – Ո՜վ, ազնիվ Թորգո՛մ, – ասաց Տիրը, – Հայր Արայի կամքով եմ եկել քեզ մոտ: Լսիր իմ պատվերը: Գետի հունը վաղուց ծածկված է չորացած տիղմով: Մաքրիր գետի հունը տիղմից, ապա բարձրացիր լեռները, գտիր ջրի ակունքը և այնտեղից ջուրը ուղղիր այդ հունի մեջ:
       Տիրի օգնությամբ Թորգոմը գտավ գետի հունը: Կանչեց շրջակայքում բնակվող Արիներին: Շատ շատերը եկան և Թորգոմի հետ մաքրեցին գետի հունը: Ապա Թորգոմը բարձրացավ լեռները, գտավ ջրի վտակները, որ գետնի տակ էին գնում: Այդ վտակները ուղղեց դեպի գետի հունը: Ջուրը եկավ, և գետը վարարեց:
      Տիրը հավաքեց արևի ճառագայթները, խառնեց դրանք  ու փոշի դարձրեց: Փոշին շաղ տվեց հողի վրա, և հողը մաքրվեց աղից:
       ԵՎ Թորգոմը դիմեց Աստղիկին.
       – Օ՜, Դիցուհի՛դ Վարդամատն՝ չքնաղ Աստղի՛կ, այս դաշտի վրա Արարատյան բազմազան ու բազմագույն ծաղիկներ ու վարդեր ցանիր:
     ԵՎ Աստղիկը բազմագույն ու բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց, և անմիջապես դաշտը ծփաց աստվածային ծաղիկներից ու վարդերից:
     Հավաքվեցին մոտիկ ու հեռու բնակավայրերից հազարավոր Արիներ, ուրախացան, խնջույք սարքեցին, փառաբանեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, փառաբանեցին նաև Թորգոմին ու այդ դաշտն անվանեցին Թորգոմա դաշտ:
     ԵՎ Արեգնազի հայրը, իր ուխտի համաձայն օրհնեց իր աղջկան ու տվեց Արամի որդուն: Մեծ հարսանիք սարքեց Արամը և պսակեց Թորգոմին ու Արեգնազին:
      Յոթ օր, յոթ գիշեր տևեց հարսանիքը: Յոթ օր հետո Արամը մեծ զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և սուրբ նախնիներին: Ապա Թորգոմին հանձնեց իր հորից ժառանգած թուր-կեծակին, նրան արքա կարգեց Արարատյան աշխարհին, և նույն օրը Արամը մեռավ:  ԵՎ նա, որ հուր էր, հուր դարձավ:

ԹՈՐԳՈՄՆ ՈՒ ՄԵՍՐԱՅԻՄԸ
     Հենց որ իմացավ՝ էլ Արամ չկա, տիտանյան Մեսրայիմը մեծ զորք հավաքեց ու եկավ կանգնեց Արարատի սահմանին: Գուժկան եկավ Թորգոմի մոտ և հայտնեց, որ տիտանյան Մեսրայիմը գալիս է կռվելու նրա հետ:
        Թորգոմը իր սակավաթիվ զորքով գնաց Մեսրայիմի դեմ:  ԵՎ հենց սահմանին, որ բաժանում է Արարատը Խավարի թագավորությունից, հանդիպեցին իրար:
      ԵՎ Թորգոմը ասաց Մեսրայիմին.
      – Ո՜վ, տիտանյան արքա՛, ինչո՞ւ ես զորքդ հավաքել եկել իմ վրա: Ի՞նչ ես ուզում:  Թե լույսն է պակաս քո երկրում, լույս տամ քեզ. ստեղծումն է պակաս, ստեղծում նվիրեմ. ծաղիկ ես ուզում աճեցնել, բազմերանգ ծաղիկներ ընծայեմ: Ասա, ի՞նչ ես ուզում:
      ԵՎ Մեսրայիմը ասաց.
       – Ո՜վ, երկրային աստվածների արքա՛, ինձ լույս պետք չէ, ես խավարն եմ երկրպագում. ինձ ստեղծում պետք չէ, ես ավերումի ծարավը ունեմ. ինձ ծաղիկ պետք չէ, ես փուշ ու տատասկի բուրմունքով եմ արբենում:
      ԵՎ Թորգոմը ասաց.
     – Ո՜վ, Մեսրայիմ, քո ուզածը հենց քո երկրում է, և իզուր ես արշավում Արարատ, այստեղ քո ուզածները չկան:
     Ծիծաղեց Մեսրայիմը Թորգոմի միամտության վրա.
       – Քաջ ես դու, ո՜վ, Թորգո՛մ, բայց խակ ես և դեռ չես հասել արարչական իմաստությանը: Դու աստված ես, ես՝ տիտան, դու Հայգ ես, ես՝ Ադամ, դու Արի ես, ես՝ Չարի: ԵՎ Արայի կամքով քո դերն է արարելը, կերտելը, իսկ իմ դերն է քանդելը, ավերելը:
      ԵՎ Թորգոմը ասաց.
      – Մեսրայի՛մ, թե Արարիչը մեզ տարբեր դերեր է տվել, միաժամանակ էլ մեզ տարբեր Հողեր է հատկացրել: Մենք մեր դերը կատարում ենք Արարատում, դուք ձեր դերը կատարում եք Անապատում:  Ես դեր չունեմ քո Անապատում, դու էլ դեր չունես իմ Արարատում:
     – Իմաստուն չես դու, ո՜վ, քաջդ Թորգո՛մ, – ասաց Մեսրայիմը, – իմ Անապատում ես ի՞նչը ավերեմ, երբ այնտեղ արարում չկա: Արարումը Արարատում է, և միայն Արարատում ես կարող եմ ավերել արարումը: ԵՎ ես եկել եմ կռվելու քեզ հետ: Թե ես զորավոր լինեմ, կնվաճեմ Արարատը և իմ Աստված Վիշապի հովանավորությամբ ավեր և խավար կսփռեմ այնտեղ: Իսկ եթե դու զորավոր լինես, կնվաճես իմ Անապատը և քո Աստված Վահագնի հովանավորությամբ լույս և արարում կսփռես այնտեղ:
     – Մեսրայի՛մ, – ասաց Թորգոմը, – ինձ քո հողը պետք չէ:  Եթե խավարն է երջանկացնում ձեզ, ապրեք խավարով ձեր Հողի վրա: Ես կկռվեմ միայն իմ Հողի համար, իմ Արարատի համար, որ ժառանգել եմ իմ նախնիներից և պիտի փոխանցեմ գալիք սերունդներին նույնպես լուսավոր, շեն ու ծաղկավետ: Ես կկռվեմ, որ իմ Աստված Վահագնի հովանավորությամբ իմ Արի Ցեղը Արարատում անվերջ արարի:
      – Ինչպե՞ս կռվենք, – հարցրեց Մեսրայիմը:
      – Մեսրայի՛մ, – ասաց Թորգոմը, – երկու կողմից էլ բազում քաջեր մեզ են նայում: Բայց նրանք շատ ջահել են և սիրո կարոտ: Եկ նրանց սերը մահով չկնքենք, և թե համաձայն ես՝ մենամարտենք երկուսով:
     Մեսրայիմը նայեց իր զորքին՝ շատ էին իր զինվորները, ուրախացավ: «Իմ զորքը կհաղթի, – խորհեց նա, – զորքով կռվենք»:  Ապա նայեց Արի քաջերին՝ քիչ էին նրանք, բայց ամեն մեկի աչքերից կայծեր էին ցայտում, և ընկճվեց նա: «Արի քաջերը զորավոր են, – մտքում ասաց նա, – զորքով չկռվենք»:  ԵՎ ասաց Մեսրայիմը.
      – Եկ մենամարտենք:
    – Ինչո՞վ մենամարտենք, – հարցրեց Թորգոմը, – սրո՞վ,    թե՞ նետով, գուրզո՞վ, թե ձեռքով: Ընտրությունը քեզ եմ թողնում:
       Մեսրայիմը նայեց Թորգոմին, նրա կեծակի թրին, երկաթե գուրզին, սաստիկ երկյուղեց ու մտքերի մեջ ընկավ. «Թե սրով կռվենք՝ նրա կեծակի թրից փրկություն չունեմ, թե նետով կռվենք՝ նա ջահել է ու սրատես, թե գուրզով կռվենք՝ շատ ծանր է նրա գուրզը: Ձեռքով կռվելիս գուցե խուսափեմ մահից»:  ԵՎ ասաց.
       – Թորգո՛մ, երկուսս էլ դյուցազուն ենք, եկ ձեռքով կռվենք:
     ԵՎ Թորգոմն ու Մեսրայիմը կպան իրար: Հողը հերկվում էր նրանց ոտքերի տակ, փոշին երկինքն էր ծածկել, և ոչինչ չէր  երևում շուրջը: Զոռում էին իրար հսկաները, և նրանց ահեղ մռունչը տարածվում էր շատ հեռուները: ԵՎ աշխարհն էր դղրդում նրանց կռվից: Արիներն իրենց երկրում ասում էին. «Ամպրոպն է ժայթքում հեռու երկնքում»: Չարիներն իրենց երկրում ասում էին. «Երկրաշարժից սարերն են փլում»:
    Երեք ցերեկ, երեք գիշեր կռվում էին նրանք և չէին կարողանում հաղթել իրար: Ինչ Թորգոմն էր՝ ուժեղ էր, ինչ Մեսրայիմն էր՝ խորամանկ էր, ֆանդով էր:
      Չորրորդ օրը Մեսրայիմը զգաց, որ նվազում են իր ուժերը, իսկ Թորգոմը ավելի է զորանում, և ասաց.
    – Կա՛նգ առ, ո՜վ, Թորգո՛մ, սա քո հունարը չէր, որ ան-   պարտելի ես. սա քո Աստված Վահագնի Զորությունն է, որ քո մեջ է մտել:
     – Այո, – պատասխանեց Թորգոմը, – բայց դա էլ քո հու-  նարը չէր, որ օձի պես գալարվելով, ազատվում էիր իմ բազուկներից. քո մեջ քո Աստված Վիշապի խորամանկությունն ու ճկունությունն է մտել:
      – Եթե այդպես է, – ասաց Մեսրայիմը, – ուրեմն երկուսս էլ  չենք կարող հաղթել իրար: Եկ հաշտվենք. ես փառաբանեմ իմ Աստծուն, դու՝ քո Աստծուն և եղբայրանանք ու եղբայրության ուխտ կնքենք՝ թե ես շուտ մեռնեմ, դու պաշտպանես իմ ընտանիքը, թե դու շուտ մեռնես՝ ես հովանավորեմ քո ընտանիքը:
       Ձեռք ձեռքի տվին, երդվեցին իրենց նախնիներով ու եղբայրության ուխտ կնքեցին: Միամիտ էր Թորգոմը, և անկեղծ էր նրա հաշտությունը: Խորամանկ էր Մեսրայիմը, և կեղծ էր նրա եղբայրությունը:
     Թորգոմը վերադարձավ Հավերժական Քաղաք: Նա ին-   քը շատ գոհ էր իր արածից և համոզված էր, որ աստվածահաճ գործ է արել: ԵՎ մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային, Անմահ Աստվածներին և իր սուրբ նախնիներին: ԵՎ զարմացավ, երբ տեսավ, որ ոչ մի Աստված և ոչ մի նախնի չմասնակցեց իր զոհաբերությանը: Հասկացավ Թորգոմը, որ Աստվածները չեն ընդունում իր մատաղը:  Վշտացավ նա և մտքերի մեջ ընկավ:  ԵՎ Մայր Անահիտը հայտնվեց նրա դիմաց: Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ և ասաց.
     – Օ՜, Մա՛յր իմ, ասա ինձ՝ ի՞նչ մեծ սխալ եմ գործել, որ Աստվածները չընդունեցին իմ մատաղը. չէ՞ որ ես անարյուն հաշտություն կնքեցի:
      – Ո՛չ, զավա՛կս, – ասաց Մայր Անահիտը, – դու խաբվեցիր Մեսրայիմից և արյան ուխտ կնքեցիր: Գիտցի՛ր, որ խորամանկությունը Չարիների արժանիքն է և միակ հաղթական զենքը Արիների դեմ: Հենց այդ զենքով դու պարտվեցիր:  ԵՎ քո կնքած ուխտի ուժով տիտանյան բազում սերունդներ հենց քո արյունով քո դեմ են կռվելու:
       Հոգեկան խռովքի մեջ ընկավ Թորգոմը: Նա խորհում էր, թե ինչպես իր Ցեղը պաշտպանի իր ուխտից: Ինչ զորությունն է՝ դա իր արժանիքն էր, և նա ամրակուռ բերդեր էր կառուցում: Բայց տիտանյան խորամանկության դեմ ամրոց կառուցել նա չկարողացավ:

ԹՈՐԳՈՄԸ ԵՎ ՏԻՏԱՆՅԱՆ ԽԱԹՈՒՆԸ
       Շատ ժամանակ չանցած Մեսրայիմը մեռավ:  Մեռնելուց առաջ իր մոտ կանչեց իր կնկան՝ տիտանյան Խաթունին և ասաց.
       – Լսի՛ր, կնի՛կ, ես քեզ եմ հաղորդում մեր Աստված Վիշապի կամքը: Վիշապի կամքով տիտաններին մեծ առաքելություն է տրված՝ խավարով պատել Արարատը և անապատի վերածել այն: Բայց աստվածները զորավոր են իրենց Վահագնով:  ԵՎ աստվածների դեմ իրենց արյունով պետք է կռվել միայն:
      Մեսրայիմի մահից հետո միտք արեց Խաթունը. «Մարդ ճամփեմ Թորգոմի մոտ, թող գա ինձ հյուր լինի, թող պառկի իմ սենյակում, և ես նրանից մի կտրիճ տղա ունենամ»: Նա երկու փահլևան ուղարկեց Արարատ և նրանց մի գիր տվեց, որ հանձնեն Թորգոմին:
    Փահլևանները գտան Թորգոմին և նրան հանձնեցին  Խաթունի գիրը: Խաթունը գրել էր. «Թե դու աստված ես՝ աստվածային երդումիդ հարազատ եղիր. եկ ու տիրություն արա ինձ, ինչպես ուխտել ես ժամանակին»:
     Մտքերի մեջ ընկավ Թորգոմը: Չգիտեր ինչ անի: Բայց երդվել էր և իր  երդումը չէր կարող դրժել: ԵՎ Թորգոմը ասաց կնկան.
       – Կնի՛կ, տիտանյան Խաթունը գիր է ուղարկել և ինձ կանչում է Անապատ: Երևի նա նեղն է ընկել, և ես պիտի գնամ:
       Արեգնազը ասաց.
       – Թորգո՛մ, մի՛ գնա: Այդ  Խաթունը խորամանկ է օձի պես, նա քեզ կխաբի: Նա քո զորությունն է ուզում, նա քեզանից որդի է ուզում:
    Թորգոմը հիշեց Աստվածամայր Անահիտի խոսքերը և հասկացավ, որ Խաթունը իր արյունն է ուզում, որ հետո իր դեմ հանի: Հասկացավ Թորգոմը, բայց ուխտ էր արել և դրանից էլ հրաժարվել չէր կարող:
    Գիշերները չէր քնում Թորգոմը ու ելք էր որոնում: Նա դիմեց Հայր Արային՝ պատասխան չստացավ: Դիմեց Վահագնին՝ պատասխան չստացավ:Դիմեց Մայր Անահիտին, և Մայր Անահիտը լսեց նրա ձայնը և հայտնվեց նրա առաջ:
     – Մայր Անահի՛տ, – ասաց Թորգոմը, – տիտանյան Խա թունը ինձ է կանչում: Գիտեմ՝ նա արյուն է ուզում ինձանից: Ասա, ի՞նչ անեմ:
       – Զավա՛կս, – պատասխանեց Անահիտը, – դու խաբվել ես արդեն խորամանկ Մեսրայիմից և աստվածային երդում ես տվել: Խաթունը նույնպես խաբում է քեզ: Բայց դու կապված ես քո երդումով և չես կարող երդմնազանց լինել: Դա է կամքը Հայր Արայի:
     – Մա՛յր, – ասաց Թորգոմը, – մի՞թե Հայր Արան չի կարող ազատել ինձ իմ ուխտից:
      ԵՎ Անահիտը ասաց.
      – Ո՛չ, որդի՛ս, Հայր Արան սիրում է քեզ, բայց գիտցի՛ր, որ Արայի հաստատած օրենքները բացարձակ են, և նույնիսկ ինքը՝ Արան, չի կարող խախտել: Այնպես որ դու պիտի գնաս: Գնա՛, պաշտպանի՛ր Խաթունին տիտանյան իշխանների հալածանքներից, բայց լսի՛ր իմ պատվերը, որ Արայից է գալիս՝ չմտնես Խաթունի սենյակը: Միայն դրանով դու կազատվես քո ուխտի ծանրությունից:
      Թորգոմը խոստացավ չիջնել իր ձիուց և գնաց Խավարի Թագավորություն:
       Տիտանյան Խաթունը մեկ ժամվա ճանապարհ գորգեր էր փռել, մոմեր վառել, ինքն էլ զուգվել, իր տան պատշգամբին սպասում էր Թորգոմին: Տեսավ, որ հեռվից մի ձիավոր է գալիս: Հասկացավ, որ Թորգոմն է, ուրախացավ:
      Թորգոմը եկավ հասավ, բարև տվեց և ասաց.
       – Տիտանյան Խաթո՛ւն, ես իմ աստվածային երդմամբ եկ-  ել եմ քեզ մոտ, կանչիր այստեղ քո բոլոր իշխաններին, և ես կզսպեմ նրանց:
     – Վա՜հ, – ասաց Խաթունը, – դու հոգնած ես երկար ճանապարհից և իմ հյուրն ես, իջիր ձիուց ցած, ներս եկ, հանգստացիր, նոր միայն զբաղվիր պետական գործերով:
       – Ո՛չ, – ասաց Թորգոմը, – ես ուխտ եմ արել, որ ձիուց չեմ իջնելու ցած, կանչի՛ր իշխաններիդ:
      – Թորգո՛մ, – ասաց Խաթունը, – մի՞թե ես գեղեցիկ չեմ ու հաճելի:
       – Դու գեղեցիկ ես ու հաճելի, – պատասխանեց Թորգոմը, – բայց իմը չէ քո գեղեցկությունը. դու տիտան ես, ես՝ աստված, դու Ադամորդի ես, ես՝ Արորդի, դու Չարի ես, ես՝ Արի: ԵՎ իմը Արի կնոջ գեղեցկությունն է:
     – Արմեն Թորգո՛մ, – չնահանջեց Խաթունը, – տիտանյան Ցեղի ամենագեղեցիկ կինն եմ ես: Իջիր ձիուց և տիրիր իմ գեղեցկությանն ու ամբողջ Անապատի Թագավորությանը:
       ԵՎ Թորգոմը ասաց.
       – Լսի՛ր, տիտանյան Խաթո՛ւն, ո՛չ քո օտար հողն է պետք ինձ և ո՛չ էլ քո օտար գեղեցկությունը:
        Տեսավ  Խաթունը, որ հաստակող է Թորգոմը և ճար չկար նրան ներս բերելու, կանչեց իր իշխաններին: Իշխանները, որ միայն Թորգոմի տեսքից զարհուրում էին արդեն, գլխիկոր կանգնեցին նրա առաջ: Թորգոմը սաստեց նրանց, և նրանք երդվեցին իրենց Աստված Վիշապով՝ հնազանդ լինել Խաթունին:
       Իր գործն ավարտած համարելով, Թորգոմը ուզեց հեռանալ, բայց Խաթունը ասաց.
       – Ո՜վ, մե՛ծդ աստվածների մեջ, եկ այս հաշտությունը կնքենք մի մի թաս գինիով, և ապա բարի ճանապարհ քեզ:
    Մի մի թաս գինի բերեցին տվեցին իշխաններին, իսկ Թորգոմին տվեցին հարյուր տարվա գինի: Հոգնած էր Թորգոմը ու ծարավ: Դավին անտեղյակ, նա խմեց գինին: Հենց որ խմեց, նրա ճակատը բռնեց, գլուխը պտտվեց: Թորգոմին իջեցրին ձիուց և տարան ներս: Ճոխ հյուրասիրություն սարքեցին, խմացրին Թորգոմին ու տարան Խաթունի սենյակը:
       Խաթունը Թորգոմից մնաց երեխով: Ինը ամիս, ինը օր և ինը ժամ որ լրացավ, Խաթունը մի տղա ունեցավ և անունը դրեց Բել:
        Յոթը տարի տիտանյան Խաթունը Թորգոմին պահեց գինով: Մի օր էլ, երբ Թորգոմը դրսից ներս էր գալիս, դռների մեջ լսեց  Խաթունի ձայնը: Խաթունը խաղացնում էր Բելին և ասում. «Քո մերը քեզ մեռնի, տիտանյան արքա, մեծանաս,  տիտանների օջախը կանգնացնես, աստվածների օջախը փչացնես»:
       Թորգոմը որ լսեց այդ խոսքերը,  ուշքի եկավ, ներս մտավ ու ասաց.
        – Խաթո՛ւն, այդ ի՞նչ խրատ ես տալիս դրան: Նա դեռ ձվից դուրս չեկած, հիմիկվանից դու չարությո՞ւն ես սովորեցնում նրան:
     – Իհարկե, – պատասխանեց Խաթունը, – նա Չարիների արքա է լինելու, ուրեմն հիմիկվանից չարություն պիտի սովորի:
        – Եթե այդպես է, ես էլ չեմ մնա այստեղ, – ասաց Թորգոմը:
      – Դու գիտես, Թորգո՛մ, – ասաց Խաթունը, – ինձ որդի էր պետք, ժառանգ էր պետք Անապատի Թագավորությանը: Յոթը տարի քեզ գինով տիրում էի ես և քեզանից տղա ունեցա: Հիմա կուզես գնա, կուզես մնա: Թե կմնաս, ես սեր ունեմ դեպի քեզ և սիրող կին կլինեմ. թե կգնաս, իմ օրհնանքը քեզ հետ:
        Թորգոմի գինովությունը միանգամից թողեց: ԵՎ նա ասաց ինքն իրեն. «Ես մեկ օր չէ, որ այստեղ եմ, արդեն յոթ տարի է: Ես խախտեցի Մայր Անահիտին տված իմ խոստումը և տիտաններին իմ արյունով զորացրի»: Ելավ սուս ու փուս ձին հեծավ ու գնաց Արարատ:
      Բայց Արիները չուրախացան Թորգոմի վերադարձից, և   ոչ ոք չդիմավորեց նրան: Արեգնազն էլ մտավ տուն և պինդ փակեց դուռ ու լուսամուտ:
       ԵՎ Թորգոմը դիմեց Աստվածամայր Անահիտին.
     – Օ՜, Մայր Անահի՛տ, մեծ է իմ մեղքը և աններելի: Իմ ժողովուրդը չի ընդունում ինձ, իմ կինը չի ընդունում ինձ, Աստվածները չեն ընդունում ինձ, ես էլ եմ ինձ մերժում, և միայն մայրական սիրտը չի լքում որդուն՝ նույնիսկ մոլորյալ, նույնիսկ մահապարտ: Օ՜, Մա՛յր, ես ներում չեմ խնդրում, ոչ կյանք, ոչ իշխանություն: Ես միայն մի զավակ եմ ուզում, որ ժառանգի իմ թագավորությունը և պաշտպանի իմ Ցեղը զորացող Բելից:
      Աստվածամայր Անահիտը լսեց Թորգոմի ձայնը և հայտնվեց նրա առաջ ու ասաց.
        – Որդի՛ս, Հայր Արայի կամքով ես թողություն կտամ Արեգնազին, որ նա քեզ ներս ընդունի: Դու ժառանգ կունենաս, բայց դուք երկուսդ էլ ուխտակոտոր կլինեք ու կմեռնեք:
      ԵՎ Թորգոմը ասաց.
       – Հավերժության մեջ մի մահը ի՞նչ արժե՝ ոգիացած երազ միայն: Մենք նախնի եղել ենք, նորից նախնի կլինենք և մեր որդու ժառանգների մեջ կրկին կվերածնվենք:
        Աստվածամայր Անահիտի պատվերով Արեգնազը բացեց դուռը և Թորգոմին ներս առավ:
      Ինը ամիս, ինը օր և ինը ժամ որ լրացավ, Արեգնազը մի տղա ծնեց: Ծնվեց մանուկը արևի լույսով, և արևի լույսն էր նրա աչքերում: ԵՎ Աստվածամայր Անահիտը ինքը հովանավորեց նրա ծնունդը: Առաջինը ինքը գրկեց լուսեղեն մանուկին, նայեց նրան ու բացականչեց.
      – Օ՜հ, որքան նմա՜ն է Հայգ Արիին: ԵՎ թող այս մանկան անունը Հայկ լինի:
       ԵՎ Արեգնազը դիմեց Աստվածամայր Անահիտին.
        – Ո՜վ, Մայր Անահի՛տ, դո՛ւ, որ հովանավորեցիր  Թորգոմի որդու ծնունդը և նրան Հայգ Արիի պատվին Հայկ անվանեցիր, քո մայրական գութով քառասուն օր ժամանակ տուր իմ մայրությանը, որ քառասուն օր պահպանեմ Հայկին վնասներից, վարակից, աչքից, ապա օծենք նրա մարմինը Արարատի հազար ու մի ծաղիկների պահպանիչ յուղով և կնքելով նրան, հանձնենք կյանքին ու Անմահ Աստվածների հովանավորությանը:
       Աստվածամայր Անահիտը լսեց Արեգնազի աղերսը և քառասուն օր ժամանակ տվեց նրան ու Թորգոմին՝ մինչև Հայկին քառասունքից հանելն ու կնքելը:
 (շարունակելի)

ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ
ՑԵՂԻ ՄԱՍԻՆ

Հայկ Ասատրյան

Ա) ՑԵՂԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ. – Ցեղը բնագիտական-մարդաբանական ըմբռնում է: Դրանով մարդաբանութեան մէջ հասկացւում է ժառանգական ընդհանուր ստացւածքով օժտւած մարդկային որեւէ խմբակցութիւն: Ժառանգականութիւնը կենսաբանական զօրութենականութեամբ պայմանաւորւած այն օրէնքն է, որով տեսակները բնօրէն ձգտում են յաւիտենականացնել իրենց գոյութիւնը: Գոյութեան ինքնայաւիտենականացման այս մղումը օրգանապէս բարդ կառոյց ունեցող էակների մօտ բաւարարութիւն է ստանում անուղղակի ձեւով: Ո’չ թէ անհատ էակն է յաւիտենականանում, այլ տեսակը: Այս առաջընթացը տեղի է ունենում սերնդագործման միջոցով: Սերնդագործումն ա’յն երեւոյթն է, որի մասին մեր իմաստասէրներից Օհան Օձնեցի կաթողիկոսն ասում է «…ստուգապէս ծնունդ այնմ ասի, ուր յաւելու անձն, նոյն մնալով բնութիւնն»: Այս «բնութիւն»ը ինքը՝ ցեղն է: Որով՝ ցեղը նախ եւ առաջ բնութեան պահպանման զօրութենականութիւն է, նկարագիր է եւ խառնւածք: Այս պահպանումը հնարաւոր է դառնում անհատների միջոցով, որոնք կրում են տւեալ ցեղը յատկորոշող մարմնական եւ հոգեկան բնածին գծերը: Որով՝ ցեղը առանձնատիպ ոգի է եւ արիւն:
    Այս առանձնատիպ ոգու եւ արեան ներդաշնակութեան շնորհիւ մարդկային խմբակցութիւնները խստօրէն տարբերւում են միմեանցից:
       Ըստ Հանս Գիւնթէրի, մի ցեղ ներկայանում է մարդկային ա’յն խմբակցութեան մէջ, որ իրեն յատուկ մարմնական նշանակների եւ հոգեկան որպիսութիւնների միութեամբ տարբերւում է մարդկային իւրաքանչիւր այլ խմբակցութիւններից եւ միշտ իրեն նմանն է սերնդագործում: Ըստայսմ՝ ցեղը ինքնանմանը սերնդագործելու զօրութենականութիւն է:
       Էապէս տարբեր բան չի ասում Շայդտը, որ ցեղը համարում է «ժառանգական ընտրեալ յատկութիւնների» խմբաւորում:
     Այս յատկութիւնների բնական ընտրութիւնը նախատե-   սում է կենսաբանական նպատակայարմարութեան մի առաջընթաց: Որով՝ ցեղը գոյութեան մարզում կենսաբանօրէն նպատակայարմարը ստեղծելու եւ խնամելու զօրոյթ է: Այդ է պատճառը, որ պատմութեան մարզում ցեղը հանդիսանում է ժողովուրդների գոյութեան պայքարի առաջնորդը եւ զէնքը: Ցեղի ըմբռնումը պէտք է խստօրէն զատել ժողովուրդի ըմբռնումից: Ցեղը գոյութեան ըմբռնում է, ժողովուրդը՝ պատմական-ընկերային: Երբ երկու կամ աւելի ցեղեր ձուլւում են եւ ստեղծում մարդկային նոր մի տիպ – առաջ է գալիս ազգութիւնը: Երբ ազգը ընկերային մի հաւաքականութիւն է կազմում – առաջ է գալիս ժողովուրդը:
    Ժողովուրդների եւ ազգերի կեանքի երեւոյթները սեր- տօրէն կապւած են իրենց ցեղային բաղկացութեամբ: Ինչպէս մարդաբան Ֆիշէրն է ասում, ժողովուրդների եւ պետութեանց ճակատագիրը ամենաուժեղ եւ ամենավճռական կերպով գտնւում է իրենց ցեղային բնութեան ազդեցութեան ներքոյ:
     Ցեղը կենսաբանական ըմբռնում է, ազգութիւնը՝ պատմական, ժողովուրդը՝ ընկերային: Որով՝ ցեղն է ազգութեան եւ ժողովուրդի գոյութեան նախապատճառը եւ հիմքը:
        Ցեղը ուժածին գործօն է, ազգութիւնը եւ ժողովուրդը՝ նըրա արդիւնքներն են:
* * *
      Ցեղի ըմբռնման այս սահմանումը մեզ մղում է մի քանի կարճ խորհրդածութիւնների: Պետութիւն ստեղծում են այն ազգերը, որոնց ցեղային բաղկացութեան գծերը յանգում են ներդաշնակութեան: Այս ներդաշնակութիւնը հնարաւոր է այն դէպքում, երբ ազգութիւնը բաղկացնող խմբակցութիւններից մէկը կարողանում է իր ցեղային խառնւածքը պարտադրել եւ հարազատել տալ միւսներին: Հայաստանի ներանջատական բնութեան շնորհիւ այս առաջընթացը մեզանում չափազանց դանդաղ կերպով տեղի ունեցաւ: «Արմեններ»ը չկարողացան իսպառ նւաճել «հայեր»ին: Հայաստանում ապրեցին քաղաքական տարբեր զգացումներ: «Արմեններ»ը մահը նախընտրեցին ստրկութիւնից, «հայեր»ը հացի աշխատանքը՝ ազատութիւնից: Մէկը հետապնդեց ազատութեան իդէալը, միւսը՝ շինարարութեան եւ հենց դրա շնորհիւ էլ հայոց մշակութային եւ քաղաքական «ես»ը մնաց պառակտւած:
      Հայաստանում միայն բանապէս եւ ո’չ թէ զգացումների ողջ խորութեամբ տիրեց ա’յն համոզումը, թէ ազատութիւնը եւ մշակութային ստեղծագործութիւնը պայմանաւորւում են միմեանցով:
      Երբ մի ազգի մէջ ցեղի ոգու բացարձակ տիրապետութիւնը չկայ – նրա առաքինութիւնները չեն կարող ներդաշնակ լինել: Իսկ ուր չկայ առաքինութիւնների ներդաշնակութիւն – այնտեղ չկայ ուրախ կեանքի ստեղծագործութիւն, այլ մտային – կամային տագնապ եւ ողբերգութիւն:
        Սեբէոսը պատմում է, որ Բիւզանդիոնի կայսերապաշտական նպատակներին ծառայող հայրենասէր հայ իշխանները մի անգամ Մօրիկ կայսեր դառնութեամբ յիշեցրել են. թէ պատմութիւնը հայերին երբեþք շնորհ չարեց ապրել ու մեռնել իրենց սեփական պետութեան համար:
     Հայոց պատմութեան այս ցաւոտ կանչը դեռեւս երկար ժամանակ կարող է անարձագանք մնալ, քանի դեռ չի գտել մեր սրտի ճամբան:
    Սիրտը՝ դա է ցեղի ոգու խառնարանը, որում գործում է ճակատագիրը տնօրինող տարերքը:
    Ցեղի ոգին՝ դա հայրենաստեղծութեան յաւիտենական  ճիգն է. դա ե’ւ հայկականութիւն է ե’ւ արմենականութիւն ե’ւ   աշխատանքի կարօտ ե’ւ ազատութեան կռիւ:
Բ) ՑԵՂԻ ԾԱԳՈՒՄԸ. – Գոյութեան (ի մասնաւորի կենսաբանական) խորհուրդներից մէկն անհատականացման, այսինքն՝ օրգանապէս անբաժանելի ամբողջականութիւն դառնալու երեւոյթն է: Գոյութիւն եւ անհատականացում իբր ըմբռնումներ անխուսափելիօրէն կապւած են միմեանց: Դրանց յարաբերութիւնը աւելի օրգանական է, քան տրամաբանութիւնը սովորական իմաստով սահմանում է «բովանդակութեան եւ ձեւի» աղերսը: Առանց գոյութեան ոչինչ կարող է անհատականանալ, առանց անհատականացման ոչինչ կարող է ըմբռնւել իբր գոյութիւն:
       Մեր իմաստասէր կաթողիկոսը՝ Յովհ. Օձնեցին՝ ճշդօրէն նկատում է. «…ո’չ գոյ բնութիւն անանձն եւ ո’չ գոյութիւն առանց դիմաց, վասնզի յանձինս եւ ի դէմս տեսանին գոյութիւն եւ բնութիւն»:
    Այո’, աշխարհում ամենայն ի’նչ անձնաւորւում է, ամե-   նայն ի’նչ դիմագծւում է, ամենայն ի’նչ անհատականանում է: Մի բան գոյութիւն է ստանում ա’յն ժամ միայն, երբ նա մտնում է անհատականանալու առաջընթացում: Գոյացութիւնը, էապէս, անհատականացման առաջընթաց է:
       Անհատականացմամբ է պայմանաւորւում տեսակաւորումը: Տեսակը ոչ այլ ինչ է, քան ինքնատպութիւնը յաւերժացնելու բնաճիգ: Ցեղի գոյութիւնը նախ եւ առաջ պայմանաւորւում է այս բնաճիգով: Այս բնաճիգը նախատեսում է բազմազանութեանց բնական անհրաժեշտութիւնը: Եթէ բազմազանութիւնը բնական անհրաժեշտ առաջընթաց չլինէր – բնութեան մէջ չէր կարող գոյութիւն ունենալ ինքնատպութիւն, որով ե’ւ տեսակ պահելու բնաճիգ:
        Մարդկային սերունդների բազմակերպութիւնը, այսինքն՝ ցեղային բազմազանութիւնը Ֆիշէրը բացատրում է «ընտանեցման ազդեցութեամբ»:
     Ըստ Շայդտի, ցեղի կազմաւորումը պատկերւում է հետեւեալ կերպով. Ժառանգական տարբեր գծերով անհատներից կազմւած մի բնակչութիւն ապրում է որոշ մի միջավայրում: Այս միջավայրը մարդիկ ձեւաւորում են ըստ իրենց ճաշակի (մշակութային աշխատանք): Իւրաքանչիւր անհատ ընտրում է միջավայրի այն գիծը, որ ամենից շատ պատշաճում է իր էութեան: Ըստ այսմ՝ ցեղը նախ եւ առաջ պատշաճեցման բնաճիգ է: Ոչնչանալու են դատապարտւած բոլոր այն անհատներն ու խմբակցութիւնները, որոնք ընդունակ չեն իրենց մշակութային կամքը պարտադրել իրենց միջավայրին:
       Սակայն մարդիկն էլ ձեւակերպւում են միջավայրից: Միջավայրի պատճառած այս ձեւակերպումները ժառանգելի չեն, բայց նրանք ոչնչացուցիչ անդրադարձում ունեն այն անհատների եւ խմբակցութիւնների վրայ, որոնք յարմարւելու ընդունակութիւնից զուրկ են: Յարմարումի այս երկու կողմերը – ներգործական յարմարում կամ պատշաճեցում՝ մշակութային աշխատանքով եւ կրաւորական յարմարում՝ միջավայրի ազդեցութեամբ – աստիճանաբար (3-ից մինչեւ 10 եւ 20 սերունդ) առաջ են բերում կենսաբանօրէն կարեւոր ժառանգական տւեալներով օժտւած միացեալ մի բնակչութիւն:
        Ամբողջութիւնը բնական ընտրութեամբ ձեռք բերւած այս ինքնատիպ ունակութիւնների՝ կազմում է ցեղը:
    Կենդանիների, բոյսերի եւ մարդոց բովանդակ ժառան-   գութիւնը բաղկանում է ցեղային եւ անհատական յատկանիշներից: Ցեղային յատկանիշները ժառանգական տւեալներ եւ ընդունակութիւններ են, որոնք փոխանցւում են ընտրութեան միեւնոյն եւ որոշ նախընթացին ենթակայ նախորդներից:
      Ըստ Ֆրից Լենցի, ցեղը փոփոխութեան ենթակայ մի երեւոյթ է, որովհետեւ ցեղերի զարգացման ընթացքին մի’շտ էլ ժառանգօրէն անկանոն զարտուղիութիւններ են հրապարակ գալիս, որոնցից կենսաբանօրէն յարմարագոյններն ընտրւում են, միւսները՝ ոչնչանում: Անփոփոխելի է միայն առանձին օրգանիզմների ցեղային յատկութիւնը, բայց ոչ նոյնը՝ մի ժողովրդի:
       Այս նշանաւոր մարդաբանների սահմանումները, դեռեւս մեզ սպառիչ մի բան չեն ասում ցեղի ծագման մասին:
     Ցեղը միայն «ընտանեցման կերպ» չէ, ինչպէս Ֆիշէրն է ասում: Ո’չ էլ դա միշտ այնպէս է կազմաւորւում, ինչպէս Շայդտն է ուզում ապացուցանել: Վերջապէս Լենցի մատնանշած փոփոխութիւնները չեն վերաբերում առանձին օրգանիզմների ցեղային յատկութեան:
    Մեր խորին համոզումով «ընտանեցումը», «պատշաճե-   ցումը» եւ «յարմարումը» ո’չ թէ ցեղածագման պատճառներն են, այլ ցեղային յատկութեան հետեւանքներ:
    Ցեղը կենսաբանական երեւոյթ է, բայց նրա ծագումը կապւած է գոյի ընդհանուր խնդրին: Պատճառների շղթայակցութեամբ նա մեզ տանում է մինչեւ բնազանցութեան մարզը: Ցեղը որքան բնութիւն է, նոյնքան եւ ոգի: Որով նրա կնճիռը կը լուծւի բնագիտութեան եւ պատմութեան տւեալների բնազանցական ընդհանրացումով:
       Այս նկատումով էլ ցեղի ծագման մասին դեռեւս ասելիք կայ:            
* * *
       Ցեղի ծագման շուրջը արւած այս խորհրդածութիւնները կարող են մասամբ լոյս սփռել Հայաստանի ողբերգութեան բնական պատճառների վրայ:
        Ապրում են ա’յն ժողովուրդները, որոնք ցեղօրէն օժտւած են միջավայրը իրենց պատշաճեցնելու եւ նրան յարմարւելու ընդունակութեամբ:
       Կարողացա՞ն հայերը պատմական անցեալում նպատակայարմար կերպով լրացնել կենսաբանական այս պահանջները:
       Ո’չ:
        Րաֆֆին դառնութեամբ նկատում է, որ մեր ճակատագիրը այլ կը լինէր, եթէ վանքերի փոխարէն հայերը բերդեր շինած լինէին: Իրականում հայերը վանքերի հետ կառուցել են ե’ւ բերդեր – ստեղծել են բերդային մի սիստեմ: Եղել են հայեր, որոնք հայրենիքի պաշտպանութիւնը համարել են կրօնական պարտականութիւն, հանդերձեալում աստւածային գթութիւն հայցելու միջոց:
     Անի քաղաքի պարիսպների վրայ մենք կարդացել ենք     մի արձանագրութիւն, որ մեր ցեղի յաւիտենականութեան ճամբին բոցավառւող մի լոյս է:
      Հայ մի իշխանուհի (ուրեմն՝ այն էլ մի կին) վերակառու-    ցել եւ ամրացրել է հայրենի քաղաքի պարիսպների մի մասը՝ Աստուծոյ ողորմութեամբ եւ իր հարազատների հոգու փրկութեան համար: Ցեղի ինքնապաշտպանութեան գործը երկնքի ողորմութեան եւ սիրոյ դուռը բացող, աստւածահաճոյ եւ յաւիտենավայել աղօ՜թք…այո’, հայկական միջնադարը մեզ թողել է ե’ւ այս սրտաճմլիկ յիշատակը:
   Բայց ինչու՞ զուր անցան սերունդների յուզումները, խռովքը, նւիրումը: Ինչո՞ւ հայոց հերոսականը չկնքւեց յաղթանակով: Արդեօ’ք, միայն նրա՞ համար, որ հայերն աւելի վանագործ եղան, քան բերդաշէն:
       Այդ չէ բուն պատճառը, այլ՝ աւելի խոր մի երեւոյթ:
      Հայերը վատ կերպով միայն կարողացան յարմարւել իրենց հայրենիքին: Նկատելի է, որ հայոց բերդերի եւ վանքերի հետքերը մեծ մասամբ գտնւում են մինչեւ 2000 մետր բարձրութեան սահմաններում: Հայերը չեն հասկացել իրենց լեռների խորհուրդը եւ խուսափել են բնակութեան կայաններ հաստատել նրանց ձիւնամերձ բարձունքներում: Իրենց չքնաղ լեռնաշխարհում նրանք յամառօրէն պահել են հովտական ժողովրդի կենցաղ եւ հոգեբանութիւն: Եւ հենց այս պատճառով էլ չեն կարողացել օգտւել իրենց անառիկ լեռների ռազմագիտական արժէքից: Դեռ հնուց ի վեր նրանք թոյլ են տւել, որ իրենց լեռներից օգտւեն օտար վաչկատունները (Ղարաբաղի այժմեան «քոչ»ի երեւոյթը մնացորդն է այդ դրութեան), որոնք աստիճանաբար տիրացել են երկրի այդ բնական բերդերին: Ծանօթ է նոյնպէս, որ հայերն իրենց պատմութեան բախտորոշ ճակատմարտները տւել են աւելի հովտային մարզերում, քան լեռներում: Հենց դրանով էլ պիտի բացատրել Տիգրան Մեծի պարտութիւնը՝ Տիգրանակերտի դաշտում եւ Վարդան Մամիկոնեանի ողբերգութիւնը՝ Աւարայրում:
    Վատ կերպով միայն յարմարւելով իրենց միջավայրին՝ հայերը չկարողացան նաեւ դրսեւորել իրենց մշակութային ողջ կորովը: Խուսափելով լեռներից՝ նրանք չկարողացան նաեւ յաղթահարել իրենց գետերը: Երկրի ջրառատութիւնն անհրաժեշտ չդարձրեց ոռոգման սիստեմի զարգացումը, իսկ գետերի կատաղընթացութիւնը խանգարեց որեւէ նաւագնացութիւն: Հայաստանի գետերը ո’չ թէ հաղորդակցութեան միջոցներ էին, այլ՝ խափանիչներ: Նրանց յաղթահարումը անհնարին համարւելով՝ հայերի մէջ չզարգացաւ պատշաճեցումի կամք: Այս կամքի բացակայութիւնը մէկ կողմից պիտի պատճառէր համահայկական կորովի ցրում, որով պիտի ընծայէր տեղական, բեկորային մի մշակոյթի կարելիութիւն, միւս կողմից՝ ժողովուրդը պիտի համակէր ինքնապաշտպանողական եւ ո’չ թէ յարձակողական հոգեբանութեամբ: Հայոց պատմութիւնն էապէս ինքնապաշտպանութեան մի ճիգ է, իսկ հայոց բերդային սիստեմը՝ այս ճիգի մի արտայայտութիւնը:
Չհասկացանք մեր լեռների խորհուրդը եւ չկարողացանք յաղթահարել մեր գետերի քմահաճոյքը: Յարմարւելու մէջ ապիկար եղանք եւ պատշաճեցումի նւազ կորով յայտնաբերեցինք: Դրա համար էլ թէ’ հայրենիքը կորցրինք, թէ’ հայոց հազարամեակների հերոսականի ողբերգական վախճանը տեսանք:
        Ի՞նչը կը փրկի մեզ – մեր ցեղային թերութիւնների սրբագրումը, կենսաբանօրէն ասած՝ ցեղային վերաշինութիւնը:

«Ցեղ եւ Հայրենիք», 1936 թ., թիվ 1,2

ՀԱՅՈՑ ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏՈՄԱՐԻ ԴԻՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

      Մեզ ավանդված հայոց նախաքրիստոնեական (կարծիք կա՝ Հայկ նահապետի օրոք ստեղծված եւ Արտաշես Ա. արքայի օրոք բարեկարգված) տոմարն հետեւյալն է.
Ա) Տարին ուներ 365 օր ու բաղկացած էր տասներեք ամսից, որոնցից տասներկուսն ունեին երեսուն հավասար օրեր, իսկ վերջին Ավելյաց ամիսը՝ հինգ օր: Ամիսների անվանումներն էին.
1. Նավասարդ, 2. Հոռի, 3. Սահմի, 4. Տրե, 5. Քաղոց, 6. Արաց,   7. Մեհեկան, 8. Արէգ, 9. Ահեկան, 10. Մարերի, 11. Մարգաց,    12. Հրոտից, 13. Ավելյաց:
Բ) Ամսվա օրերն ունեին առանձին անուններ: Սովորական ամիսների օրանուններն էին.
1. Արէգ, 2. Հրանդ, 3. Արամ, 4. Մարգար, 5. Ահրանք, 6. Մազդեղ կամ Մազդեկան, 7. Աստղիկ, 8. Միհր, 9. Ձոպաբեր,      10. Մուրց, 11. Երեզկան կամ Երեզհան, 12. Անի, 13. Պարխար, 14. Վանատուր, 15. Արամազդ, 16. Մանի, 17. Ասակ,  18. Մասիս, 19. Անահիտ, 20. Արագած, 21. Գրգուռ, 22. Կորդուիք, 23. Ծմակ, 24. Լուսնակ, 25. Ցրոն կամ Սփյուռ,           26. Նպատ, 27. Վահագն, 28. Սիմ կամ Սեին, 29. Վարագ,     30. Գիշերավար:
       Ավելյաց ամսվա օրանուններն էին.
1. Լուծ, 2. Եղջերու, 3. Ծկրավորի, 4. Արտախույր, 5. Փառազնոտի:
      Համարվում է, որ Ավելյաց ամսվա օրանունները անզեն աչքով տեսանելի հինգ (Փայլածու – Մերկուրի, Արուսյակ – Վեներա, Հրատ – Մարս, Լուսնթագ – Յուպիտեր, Երեւակ – Սատուրն) մոլորակների անվանումներն են:
Գ) Օրը բաղկացած էր տասներկու ցերեկային ու նույնքան գիշերային ժամերից, որոնք եւս ունեին իրենց առանձին անունները: Այս դեպքում, տարվա եղանակների, ցերեկվա ու գիշերվա տեւողության փոփոխությունից կախված ցերեկային ու գիշերային ժամերի տեւողությունները տարբեր են եղել: Ցերեկային ու գիշերային ժամանակի հաշվանքի սկիզբն են դիտվել լույսի ծագումն (Այգ ժամը) ու խավարի ծագումը ( ավարակ ժամը):
       Ցերեկային ժամանուններն էին.
1. Այգ, 2. Ծայգ, 3. Զորացյալ, 4. Ճառագայթյալ, 5. Շառավիղյալ, 6. Երկրատես, 7. Շանթակող, 8. Հրակաթ, 9. Հուրթափյալ, 10. Թաղանթյալ, 11. Արագոտ կամ Առավար, 12. Արփող:
      Գիշերային ժամանուններն էին.
1.Խավարակ, 2. Աղջամուղջ, 3. Մթնացյալ, 4. Շաղավոտ կամ Խուժակ, 5.Կամավոտ կամ Համառոտ, 6. Բավական կամ Կատաղատես, 7. Խոթափյալ կամ Հավթափյալ,, 8.Գիզակ կամ Գիջակ, 9. Լուսակն, 10. Առավոտ կամ Փողահար, 11. Լուսափայլ, 12. Փայլածու:
Դ) Տարվա եղանակների սկիզբ են դիտվել գարնանային ու աշնանային գիշերահավասարի (հասարակածի), ամառային ու ձմեռային արեւադարձի օրերը. գարնանամուտը՝ գարնանային գիշերահավասարը (ներկայիս մարտի 21-ը), ամառնամուտը՝ ամառային արեւադարձը (հունիսի 22-ը), աշնանամուտը՝ աշնանային գիշերահավասարը (սեպտեմբերի 23-ը), ձմեռնամուտը՝ ձմեռային արեւադարձը (դեկտեմբերի 22-ը): Ներկայումս Հայ եկեղեցին նույնպես առաջնորդվում է այս սկզբունքով: 
Ե) Թվականության՝ Հայոց բուն թվականի, սկիզբ է համարվել մ.թ.ա. 2492 թվականի Նավասարդի 1-ը՝ Հայկի կողմից Բելի (բիբլիական Նեբրովթի) նետահարման օրը: 
Զ) Տարեսկզբի օր է համարվել Նավասարդի 1-ը՝ ներկայիս օգոստոսի 11-ը («Նավասարդ» կոչվում է Ամանոր-Նոր տարի): Կարծվում է նաեւ, որ հայոց հնագույն տոմարում տարեսկիզբ է համարվել գարնանամուտը:
Է) Կարծիք կա (թեեւ այնքան էլ համոզիչ չէ), որ տարեսկիզբը շարժական է եղել (օրացուցային ու արեւադարձային տարվա տեւողությունների տարբերության պատճառով) ու «թափառել» է տարվա տարբեր եղանակների մեջ: Յուրաքանչյուր չորս տարին մեկ այն մեկ օրով ետ է ընկել եւ 1460 (365 x 4) տարվա պարբերաշրջանից (Հայկյան շրջանից) հետո վերադարձել է իր նախնական դիրքին՝ օգոստոսի 11-ին:
Ը) Ամենայն հավանականությամբ գործածության մեջ են եղել «շաբաթները» (պայմանական ասած, քանի որ «շաբաթ» բառը եբրայական ծագում ունի), սակայն սրանց տեւողությունը վերջնականապես պարզաբանված չէ:
Թ) Դիցաբանական – ծիսական նպատակներով գործածության մեջ է եղել Աղթարքը՝ արեգակի տասներկու (կամ տասներեք) աստղատների շրջանը (խավարածիրը) եւ մյուս համաստեղությունները: Նախնական խավարածրում, որով՝ ըստ մատենագրական տվյալների, սկսվել է արեգակի տարեկան շարժումը երկնակամարում, գարնանամուտը եղել է Խոյ աստղատան սկիզբը, ամառնամուտը՝ Խեցգետնի սկիզբը, աշնանամուտը՝ Կշեռքի սկիզբը, ձմեռնամուտը՝ Այծեղջյուրի սկիզբը:
* * *
    Սովորական ամիսների օրանունների ուսումնասիրությունից պարզվում է, որ սրանցում առկա է դից – խորհրդանշական երկնային մարմին – համապատասխան երկրային վայր՝  սրբավայր (հիմնականում լեռնավայր)  օրինաչափությունը: Ներկայացնում ենք այն՝ բացատրություններով հանդերձ.
1) ԱՍՏՂԻԿ – ԼՈՒՍՆԱԿ – ԳՐԳՈՒՌ, 2) ՄԻՀՐ – ԱՐԷԳ – ԱՐԱԳԱԾ, 3) ՁՈՊԱԲԵՐ – ԾՄԱԿ – ՍԻՄ(ՍԵԻՆ), 4) ԵՐԵԶԿԱՆ(ԵՐԵԶՀԱՆ) – ՄԱՐԳԱՐ – ՄՈՒՐՑ, 5) ՎԱՆԱՏՈՒՐ – ԱՀՐԱՆՔ – ՆՊԱՏ, 6) ԱՐԱՄԱԶԴ – ՄԱԶԴԵՂ(ՄԱԶԴԵԿԱՆ) – ԱՆԻ, 7) ՄԱՆԻ – ՑՐՈՆ (ՍՓՅՈՒՌ) – ՄԱՍԻՍ, 8) ԱՍԱԿ – ԱՐԱՄ – ԿՈՐԴՈՒԻՔ, 9) ԱՆԱՀԻՏ – ԳԻՇԵՐԱՎԱՐ – ՊԱՐ ԱՐ, 10) ՎԱՀԱԳՆ -Հ ՐԱՆԴ – ՎԱՐԱԳ:
      Մատենագրությունից հայտնի է, որ հայոց նախաքրիստոնեական (ըստ էության՝ վերջին) շրջանի գլխավոր դիցարանը կազմում էին տասը դիցերը. Արամազդը (արարիչն ու դիցահայրը), Սանդարամետը (դիցամայրը), Միհրը, Վահագնը, Տիրը, Վանատուրը, Բարշամը, Անահիտը, Աստղիկը, Նանեն: Նշված դիցանուններից օրանունների շարքում բացակայում են Սանդարամետը, Տիրը, Բարշամն ու Նանեն: Սակայն օրանունների պարզաբանումները ցույց են տալիս, որ այս դիցերը եւս ներկայացված են օրանունների շարքում, սակայն այլ խորհրդավոր անուներով ու կոչումներով:
       Այսպես.
ա) «Մանի» անունը ածանցվում է «մա»՝ իգական սկիզբ, ծնող էակ նշանակությամբ բառից, որից են ածանցվում նաեւ «մայր», «մարե», «մամ» նույնիմաստ բառերը, ինչպես նաեւ «ման»՝ սերունդ, բառը: Իր այս նշանակությամբ «Մանի»-ն նույնանում է դիցերին ծնող դիցամայր-Սանդարամետի հետ, որը հայտնի էր նաեւ Մեծ մայր (իմա՝ սկզբնամայր-հեղ.) անվամբ: Այսինքն, Մանի օրանունը դիցամոր մեկ այլ անունն է:
բ) Մատենագրությունից հայտնի է, որ Տիրը նախախնամում էր «երազացույց եւ երազահան»  պաշտամունքը: Վերջին շրջանում Տիրի գլխավոր մեհյանը գտնվում էր Վաղարշապատից (ներկայիս՝ Էջմիածնից) Արտաշատ տանող ճանապարհին՝ Երազամույն կոչված վայրում, ուր երազների միջոցով գուշակություններ էին կատարվում: Այսինքն, Երեզկան կամ Երեզհան (նույնը՝ Երազահան) օրանունը, որի հիմքում «երազ» բառն է ընկած, Տիրի կոչումն է1:
գ) Թեեւ Բարշամի պաշտամունքը ներմուծված էր Ասորիքից, սակայն այն, որ նրա նախատիպը առկա է եղել հայոց դիցարանում, վկայում են որոշ հանգամանքներ: Տիգրան Մեծի կողմից Միջագետքից բերված Բարշամի արձանը ոչ պատահականորեն տեղադրվեց Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում, ուր հետագայում թաղվեց Տրդատ Մեծն ու վերաթաղվեց Գրիգորի Լուսավորիչը: Հայտնի է նաեւ, որ մեր քրմերը դրսից բերված բագինները նմանեցնում էին հայոց դիցերին ու տեղավորվում համապատասխան պաշտամունքային վայրերում. օրինակ՝ Արտաշես Ա-ի կողմից Հայաստան բերված Հերակլեսի արձանը Վահունի քրմերը նմանեցրին իրենց նախնի Վահագնին (իմա՝ նաեւ Վահագն դիցին-հեղ.) եւ տեղադրեցին Աշտիշատում: Բարշամը (նույնը՝ միջագետքյան Բաալ-Շամը, քաղդեական Բելը), համարվելով ժամանակը նախախնամող առաջնային դից, համարժեք է դիտվում հունա-հռոմեական Հրոնոս (Քռոնոս)2-Սատուրնին, զրադաշտական Զրվանին ու բիբլիական Սեմին, ինչպես նաեւ հայոց հեքիաթներից հայտնի՝ ժամանակի (ցերեկվա-գիշերվա) սեւ ու սպիտակ կծիկները կծկող-քանդող ալեհեր ծերունի Ժուկին (մի քանի բարբառներում «ժուկ»-ը ժամանակ է նշանակում): Մյուս կողմից, Բարշամն օդի ու քամիների տիրակալ դիցն է, որին համանման է հայոց դիցա-քրիստոնեական սուրբ Սարգիսը: Հունա-հռոմեական դիցաբանությունից հայտնի են հրոնոսյան (սատուրնալիական) համազգային տոնախմբությունները (նշվում են ձմեռը), որոնց անբաժան մասն էին կազմում ճոխ, զեխ խնջույքներն ու դիմակավոր պարահանդեսները (նմանվում է հայոց Բուն Բարեկենդանին, որը տոնվում է հիմնականում փետրվարի մեջ): Սրան համանման է Բելի պաշտամունքը. քաղդեացիների մոտ գովաբանվում էր Բելի անզուսպ շատակերությունն ու հարբեցողությունը:
        Այս առումով օրանուններից ուշագրավ է Ձոպաբերը, որը մեր կարծիքով դիցական կոչում է, ինչպես Վանատուրի «ամենաբեր» կոչումը (երկուսն էլ վերջանում են «բեր»՝ բերող նշանակությամբ մասնիկով): «Ձոպ» արմատը, որի նշանակությունը վերջնականապես պարզաբանված չէ, համահունչ է «ցոփ» բառին, որը նշանակում է զեխ (առատ, շռայլ, վատ իմաստով՝ մսխող), շվայտ (խնջույք սիրող, վատ իմաստով՝ անզուսպ քեֆչի): Հայոց ժողովրդական հավատալիքներից հայտնի են «շվոտ» («շվայտ»-ին համահունչ) անունով չար ոգիները (իմա՝ հողմեղեն էակները-հեղ.), որոնք հայտնվում են փետրվարին եւ կարող են անզգույշ մարդկանց ոտքից «հարվածել» ու հիվանդացնել (այսինքն՝ մրսեցնել): Իսկ, ինչպես գիտենք, փետրվար ամիսը աչքի է ընկնում իր հողմաշունչ, մրրկաբեր բնույթով3 (հմմտ. Բարշամի ու սուրբ Սարգիսի օդեղեն-հողմեղեն բնույթի հետ): Այսպիսով, գտնում ենք, որ «Ձոպաբեր»-ը, նշանակելով «առատություն, խնջույքներ բերող» (նկատի է առնվում նրան նվիրված տոնակատարության բնույթը), Բարշամին համարժեք հայոց դիցի կոչումն է:
դ) Նանեն Արամազդի խորամիտ ու ողջախոհ դուստրն է: Մատենագրությունում նրան համարժեք է դիտվում հունական Աթենասը՝ Զեւսի կույս ու ռազմաշունչ դուստրը, որը հովանավորում էր հույն-աքայացիներին, Հելլադայի գլխավոր քաղաքներն ու պետական կարգը, նրա անունով է կոչվում Աթենքը4: Կույս էին նաեւ հունահռոմեական Հեստիան ու Վեստան՝ տան, բնակավայրի, քաղաքի, հայրենիքի անշեջ հրո պահապան դիցուհիները (Նանեին եւս վերագրվում է նման գործառույթներ): Եվ ընդհանրապես կույս լինելը կարեւոր նախապայման է դիտվում  մի շարք կրոնական խորհրդածեսերի համար: Կույս էին վեստալուհիները, որոնք, ընտրվելով 6-10 տարեկան աղջիկներից եւ պարտավորվելով պահպանել կուսությունը 30 տարի, Հռոմի Վեստայի տաճարում անմար էին պահում հայրենյաց հուրը: Այդպիսին էին Դելփիքում Ապոլլոնի տաճարի քրմուհիները՝ պյութիաները՝ հանրահայտ էին իրենց գուշակություններով:
         Վերոնշյալի առումով օրանուններից ուշագրավ է Ասակը (համարժեք է Ասողիկ կոչմանը), որը բառի լայն իմաստով նշանակում է բանասաց, նեղ իմաստով՝ հեքիաթասած, վիպերգիչ, աշուղ: Հնում այն նշանակել է նաեւ գուշակ (հմմտ. պյութիաների հետ): Հայտնի է նաեւ, որ հնում «ասողիկ»-ները դյուցազունների, արքաների անաչառ խորհրդատուներն էին: Նմանակերպ Նանեն՝ հայտնի իր ողջամտությամբ, հայոց դյուցազունների լավագույն խորհրդատուն է, որը նրանց հեռու է պահում անմիտ արարքներից եւ հուշում է ճիշտ անելիքը, ինչպես էպոսում պառավ «նանի»-ն (համարվում է Նանեի խորհրդակիր էպիկական հերոսուհին) իր տեղին կշտամբանքով հիշեցնում է Դավթին հայրենյաց տանը սպառնացող վտանգի ու նրանից թաքուն պահված պապենական զենք ու զրահի մասին: Այսպիսով, գտնում ենք, որ Ասակ օրանունը, ինչպես Ձոպաբերն ու Երեզկանը, լինելով դիցական կոչում (օրերի շարքում որեւէ այլ նմանօրինակ նշանակությամբ օրանուն գոյություն չունի), Նանե դիցուհու կոչումն է: Միաժամանակ, ինչպես մյուս գլխավոր դիցերն ու դիցուհիները, նա եւս անպայման պետք է ներկայացված լիներ օրանունների շարքում, որով եւ հայոց դիցերի գլխավոր պանթեոնը ամբողջանում է:
***
   Դիցա-տիեզերաճանաչողական համակարգում երկնա-    յին բազում մարմինները համարվում են դիցերի ու դիցական էակների, հերոսների տեսանելի խորհրդանիշները: Այսպես, հայտնի է, որ՝
ա) Աստղիկ դիցուհուն խորհրդանշում է Լուսին-Լուսնակը:
բ)  Միհր դիցին խորհրդանշում է Արէգ-Արէգակը:
գ) Անահիտ դիցուհուն խորհրդանշում է Արուսյակ-Վեներա մոլորակը, որը մեզանում հայտնի է նաեւ Գիշերավար անվամբ (նշանակում է «գիշերը վարող»): Այն այդպես է կոչվում իր բնույթից ելնելով. երկնակամարում ծագում է մայրամուտից հետո եւ անհետանում է արեւածագից առաջ:   
դ) Վահագն դիցին խորհրդանշում է Հրատ-Մարս մոլորակը, որի համար ասվում է, որ այն «խիստ ջերմ» է (հրային, ամենաջերմն)5 եւ դրա համար էլ այսպես է կոչվել (տես. Հրատ-հրոտ-կրակոտ բացատրությունը):
        Կարծվում է, որը «Հրանդ»-ը, բացի անձնանուն լինելուց, Վահագնի մեկ այլ անունն է, որը, նշանակելով «հուր-անդ՝ անդրհուր», համապատասխանում է Վահագնի հրեղեն-հրաբխեալ բնույթին: Եվ Հրանդ դիցանունը նույն հաջողությամբ կարող էր վերագրվել Վահագնի խորհրդանշական մոլորակին, ինչպես Միհրի բուն Արէգ-Արեւ անվանումը վերագրվել է նրա խորհրդանշական լուսատուին: Օրինակ, հունա-հռոմեական դիցաբանությունում երկնային մարմինները դիցերի անունով էլ կոչվում են: Այսպիսով, գտնում ենք, որ Հրանդ օրանունը Հրատի այլ անվանումն է6:
ե) Սանդարամետ-Մանի դիցամորը խորհրդանշում է Ծիր Կաթին (Հարդագողի ճանապարհ) աստղասփյուռը, որը՝ ըստ դիցապատումի, Զեւսի կին Հերայի (իմա՝ դիցամոր) ստինքներից թափված կաթի հետքն է: Կարծվում է, որ Ցրոն կամ Սփյուռ օրանունը Ծիր Կաթնի այլ անվանումն է:
զ) Արամազդ դիցահորը խորհրդանշում է Լուսնթագ-Յուպիտեր մոլորակը: Այս առումով ուշագրավ է Մազդեղ կամ Մազդեկան օրանունը, որի «մազդ-մազդա» արմատը հին պարսկերենում նշանակում է «իմաստուն» եւ միաժամանակ կազմում է Արամազդ դիցանվան վերջնամասը (Արամազդ նշանակում է «իմաստուն Արա»): Հնարավոր է, որ Մազդեղ-Մազդեկան օրանունը Լուսնթագի այլ (գուցե եւ՝ վաղ հայ-իրանական) անվանումն է. սրա «եղ» ու «եկան» վերջավորությունները հայերենում որակ կամ պատկանելություն են ցուցանում (օրինակ, շքեղ, համեղ, տարեկան, Ահեկան, Մեհեկան):
է) Ձոպաբեր դիցին խորհրդանշում է Երեւակ-Սատուրն մոլորակը, որի համար ասվում է, որ այն «խիստ սառն» է (ամենասառն է): Այս առումով ուշագրավ է Ծմակ օրանունը, որը նշանակում է ոչ արեգունի, շվաք տեղ՝ վայր, ուր արեւի շող չի ընկնում: Այն, որ սա միայն հասարակ բառ չէ, այլապես չէր կարող տեղ գրավել օրերի շարքում, ու մոլորակի անվանում է, հուշում է նրա «ակ» վերջավորությունը, ինչպես Երեւակ, Արուսյակ, Արեգակ, Լուսնակ7: Այսպիսով, գտնում ենք, որ Ծմակ օրանունը Երեւակի այլ անվանումն է:
ը) Տիր դիցին խորհրդանշում է Փայլածու-Մերկուրի մոլորակը: Այս առումով ուշագրավ է Մարգար օրանունը, որը, բացի անձնանուն լինելուց, մեր կարծիքով Տիրի մեկ այլ անունն է. Տիրը Արամազդի պատգամաբերն ու ավետաբերն է, իսկ ընդունված է, որ Մարգար անունից (կամ դիցանունից) է ձեւավորվել «մարգարե» բառը, որը նշանակում է Աստծո ավետաբեր, պատգամախոս (հմմտ. նաեւ նմանահունչ Մարգար անձնանունն ու Մերկուրի դիցանունը): Եվ այս դեպքում եւս, ինչպես Արէգ, Հրանդ անվան պարագայում, դիցանունը կարող էր վերագրվել նրա խորհրդանշական լուսատուին: Այսինքն, Մարգար օրանունը Փայլածուի այլ անվանումն է: 
թ) Վանատուր դիցի վերաբերյալ վերը նշվածի առումով որեւէ հիմնավոր բան չենք կարող ասել, քանի որ նրա պաշտամունքը արհեստածին է. ըստ Մ. Խորենացու՝ Տիգրան Վերջին թագավորի եղբայր Մաժան քրմապետի հետմահու պաշտամունքն է: Միաժամանակ, մի շարք հանգամանքներ հիմք են տալիս պնդելու, որ սրա հենքը Արամազդի տեղայնացված ու նպատակային պաշտամունքն է8:
ժ) Նանե դիցուհու խորհրդանշական մոլորակի մասին մատենագրությունում որեւէ տեղեկություն չի պահպանվել: Այլ ազգերի դիցաբանական համակարգերում, այդ թվում՝ հունա-հռոմեացիքի մոտ, խոսվում է միայն անզեն աչքով տեսանելի յոթ երկնային լուսատուների մասին (հնում մոլորակները եւս լուսատու են համարվել): Սակայն ուշագրավ է, որ միջնադարում մեզանում հայտնի է եղել նաեւ ութերորդ երկնային լուսատուն. օրինակ, Անանիա Շիրակացու մոտ («Աստղաչափական երկրաչափություն» աշխատություում) ասվում է ութերորդ ամենահեռավոր եւ անանուն երկնային գնդի մասին (անկասկած, խոսքը վերաբերում է Ուրան մոլորակին): Ենթադրում ենք, որ սա էլ եղել է Նանե դիցուհու խորհրդանշական լուսատուն, քանի որ սրանով հայոց դիցարանի գլխավոր դիցերի (բացի դիցամորից, որին համապատասխանում է Ծիր Կաթինը եւ Երկիրը) ու անզեն աչքով տեսանելի երկնային լուսատուների թվաքանակները համապատասխան են դառնում: Իսկ թե ինչպես է կոչվել այս մոլորակը հայերենում, այս մասին որեւէ տեղեկություն չի պահպանվել:
     Փորձենք գտնել մեզ հետաքրքրող հարցի լուծումները վերը նշված վերջին երկու պարագայում: Այսպես, մնացած չպարզաբանված օրանուններից միայն «Արամ»-ն ու «Ահրանք»-ն են, որ տեղանուններ չեն: Հետեւաբար, հարցի լուծումը պետք է փնտրել սրանցում:
ա) Արամ օրանվան մասին միահամուռ կարծվում է, որ այն հայոց անվանադիր նախնի Արամ նահապետի անունն է: Սակայն հարց է ծագում, ինչու է միայն նրա անունը ընդգրկվել օրանունների շարքում: Նույն հաջողությամբ Հայկ նահապետի անունը եւս պետք է ընդգրկվեր օրանունների շարքում: Օրանուններից անձնանուններ են նաեւ Հրանդն ու Մարգարը: Եվ եթե Հրանտ անունով աննշան թագավոր հիշատակվում է Հայկյան արքայատոհմի թագավորների շարքում, ապա Մարգար անունով որեւէ անձ հայոց պատմության մեջ չի հիշատակվում: Վերջիններիս համար արդեն վերեւում ասվել է, որ դրանք դիցանուններ են, որոնք վերագրվել են խորհրդանշական մոլորակներին: Այսինք եզրակացնում ենք, որ Արամ անձնանունը այստեղ հիշատակվում է ոչ թե որպես հայոց երեւելի նախնու անուն, այլ մեկ ուրիշ նշանակությամբ: Օրինակ, նույնանուն ամիս գոյություն ունի Ազարիա Ջուղայեցու օրացույցում՝ ամբողջությամբ օտարահունչ ամսանունների շարքում: Հայտնի է, որ մեզանում ոչ միայն երկնային մարմիններն են ունեցել իրենց հայահունչ ու յուրահատուկ անվանումները, այլեւ՝ աստղատները. օրինակ, Օրիոնի համաստեղությանը կոչվում էր Հայկի, իսկ Հերակլեսի համաստեղությանը Վահագնի անունով: Նույնիսկ հայտնի էին Եփրատ ու Տիգրիս անունով համաստեղություններ, որոնք ժամանակակից աստղային քարտեզներում բացակայում են: Ուստի ենթադրում ենք, որ հայոց Արամ նահապետի անունը, վերագրվելով որեւէ երկնային մարմնի, օրանունների շարքում հանդես է եկել որպես այդպիսին: Եվ, ամենայն հավանականությամբ, այդ երկնային մարմինը Ուրան մոլորակն է (Ուրանը հունական դիցաբանության սկզբնաայր-դիցն է): Այսինքն, հնարավոր է, որ Արամ օրանունը Ուրան մոլորակի հայկական անվանումն է (տես. նաեւ Արամ եւ Ուրան անունների հավանական նմանությունը):
բ) Ահրանք օրանունի բառակազմությունից երեւում է, որ այն հոգնակի բառ է, որի արմատը «ահր»-ն է, որը հայերենում նշանակում է ահ, երկյուղ, սարսափ: Միաժամանակ, իրանական դիցաբանությունում (նաեւ՝ զրադաշտականությունում) Ահուրները բարի, լուսավոր, հրեղեն ու կարգապահ դիցական էակներ են (հմմտ. նմանահունչ «ահուր»-ն եւ «հուր»-ը), որոնք պայքարում են քաոսի, մութի, չարը անձնավորող հողեղեն Դեւերի դեմ: «Ահուր-Ահուրա» անունն է կազմում բարի արարիչ Ահուրա-Մազդա դիցանվան առաջնամասը` սրանում ստանալով «տեր» նշանակությունը (՝դիցանունը ամբողջությամբ ստուգաբանվում է որպես «իմաստուն տեր», կարելի է հասկանալ նաեւ «իմաստուն Ահուրա):Հետեւաբար, այսքանով գտնում ենք, որ «Ահրանք»-ը նշանակում է Ահուրներ՝ բարի, լուսավոր դիցական էակներ: Ինչպես գիտենք, Վանատուրի մեհյանը գտնվում էր Այրարատի Բագրեւանդ գավառում՝ Բագավանում (Դիցավանում), իսկ նրա տոնակատարությունը նշվում էր Ամանոր-տարեմուտին: Բագավան-Դիցավանի անվանումը արդեն հուշում է, որ այն հայոց դիցերի հավաքական պաշտամունքային վայր էր (այստեղ էին թաղվում քրմապետերը), եւ, միգուցե, սա էր պատճառը, որ  հետագայում պարսից թագավոր Արտաշիր Ա. Սասանորդին հրամայեց Բագավանի բագինի վրա անշեջ պահել Որմզդական (Արամազդական) հուրը: Մյուս կողմից, Վանատուրի տոնը Ամանորին ու Բագավանում նշելը հիմք է տալիս կարծելու, որ այդ օրը զուգահեռաբար պաշտամունք էր մատուցվում նաեւ մյուս գլխավոր դիցերին ու բարի, լուսավոր դիցական էակներին, այլ կերպ ասած՝ Ահուրներին: Ուստի, գտնում ենք, որ Ահրանք օրանունը կապված է Վանատուրի հետ:
        Միաժամանակ, մեզանում պահպանվել են երկնակամարում գիսաստղերի երեւալու հետ կապված հավատալիքներ. մարդիկ նախազգուշանում էին դրանցից՝ արտառոց դեպքերի սպասելով: Երկնքի այս «հյուրերը» իրենց խորհրդավոր տեսքով ու հանկարծակի հայտնությամբ անկասկած իրենց տեղը պետք է գրավեին դիցա-տիեզերական համակարգում: Այսինքն, չի բացառվում, որ «ահր»-ը զուգահեռաբար նշանակում է նաեւ «գիսաստղ» (գիսաստղերն իրենց լուսեղեն բնույթով կարող էին Ահուրների երկնային խորհրդանիշները դիտվել):
***
        Հայոց պատմությունից ու բազում դիցաբանական բնույթի նյութերից հայտնի են հայոց դիցերի վերջին շրջանի գլխավոր մեհենատեղիներն ու սրբավայր-երկրային օթեւանները, որոնց թվում՝ եւ լեռները9: Ընդ որում, դիցերի գլխավոր մեհենատեղիներն ու սրբավայրերը կարող էին իրարից տարբեր լինել (դրանում կհամոզվենք հետագա շարադրանքից), քանի որ առաջինները երբեմն կառուցվում էին հասարակական-քաղաքական շարժառիթներից ելնելով. օրինակ, հայտնի է, որ հայոց Արտաշես Ա. թագավորն Աղբակ գավառում կառուցել է տալիս Հերակլեսի ու Դիոնիսի (իմա՝ Վահագնի ու Միհրի-հեղ.) մեհյան, որի շնորհիվ կարողանում է մարդաթափված գավառը շեն պահել ու բազմամարդացնել: Իսկ այժմ ներկայացնենք օրանունների կապը դիցական նշանակության վայրերի հետ: Այսպես. 
ա) Ընդունված է, որ Գրգուռ օրանունը համանուն լեռան անվանումն է (գտնվում է Վանա լճի հարավ-արեւմտյան ափին), որի եւ Աստղիկ դիցուհու առնչության մասին որեւէ բան հայտնի չէ: Սակայն, ըստ ավանդազրույցի՝ Աստղիկի լոգարանը, ուր նա ամեն գիշեր լողանում է, գտնվում է Մշո դաշտի արեւմտյան ծայրին, Ողական բերդի մոտ, Եփրատ (Արածանի) գետի վրա գտվող Գուռգուռ վայրում, որը այդպես էր կոչվում ժամանակ առ ժամանակ գուռ-գուռ ձայներ հանելու պատճառով: Այստեղ էր գտնվում նույն անունով աղբյուրն ու 8-10 մետր բարձրությամբ ջրվեժը: Ասում էին, որ ջրվեժի ձայնը երեք ժամվա ճանապարհ էր անցնում, իսկ աղբյուրի գուռ-գուռ ձայներից հետո հորդառատ անձրեւ էր սպասվում: Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ Գրգուռ լեռը իր անունը ստացել է այն բանից, երբ Նոյի տապանը այստեղով անցնելիս դիպել է նրան, որից լեռը գռգռոց (գուռ-գուռ ձայներ) է հանել: Այսինքն, Գրգուռն ու Գուռգուռը նույն անվանումներ են, որից էլ կարծում ենք, որ Գրգուռ լեռը եւս եղել է Աստղիկ դիցուհու սրբավայրը10: Չի բացառվում նաեւ, որ Գրգուռ օրանունը վերոհիշյալ Գուռգուռ վայրի հնչյունափոխված անվանում է: Գրգուռ լեռան վերաբերյալ ուշագրավ է հետեւյալը. նրա գագաթին կան յոթ փոքրիկ լճակներ, որոնք համարվում են Արածանու ձախակողմյան վտակ Մեղրագետի ակունքները: Ըստ ավանդազրույցի՝ այս լեռան ստորոտին է Հայկը նետահարել Բելին. ստորոտում կա հսկայական քարերի շարան, որին կոչում են Նեբրովթի կամ Բելի քարավան: Ավանդությունը ասում է, որ դրանք Բելի մարդիկ էին, որոնք, նրա մահը տեսնելով, տեղում քարացել են:
բ) Միանշանակ է, որ Արագած օրանունը համանուն լեռան անվանումն է: Ըստ ավանդության՝ Արագածի չորս գագաթներին առանց պարան (անպարան, սրանից՝ Ապարան քաղաքի անվանումը) երկնքից կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի եւ երկնային հրով վառված կանթեղը (իմա՝ Միհրի կանթեղը-հեղ.), որը գիշերը աղոթելուց լուսավորել է նրան: Այն մշտավառ է եւ միայն արդարներին է տեսանելի: Ի դեպ, Քրիստոսի11 ծննդյան եւ հարության օրերի՝ փոքր ու մեծ Զատիկների նախատոնակները (նախորդ օրերը) Ճրագալույց են կոչվում (մեկնվում է՝ Ճրագալույս), եւ այդ օրերի երեկոները եկեղեցիներում վառվում են բոլոր ջահերն ու կանթեղները, եւ հավատացյալները մոմեր վառած եկեղեցի են այցելում: Ընդ որում, ակնհայտ է, որ Ճրագալույցը՝ իր ջահերով, կանթեղներով, վառվող մոմերով հանդերձ, խորհրդանշում է տիեզերական հուր-լույսը՝ այդ թվում եւ աստղերը (տիեզերքի բազում արեգակները):
       Ասում են, որ Արագածն ունի երեք հարյուր երեսուն երեք ձոր՝ որոնց թվաքանակը խորհրդավոր է. գրվում է 3 հատ 3 թվանշանով՝ 333, որի թվային մեծությունը ստացվում է 300+ 30+3 գումարից, իսկ թվային նշանակությունն էլ ստացվում է 9-ը (3×3)` «երրորդություն երրորդության» (նաեւ՝ գլխավոր դիցերի թվաքանակն է): Իսկ ոմանց կարծիքով երեքը Միհրի խորհրդավոր թիվն է12 (տես. նաեւ «արէգ» ու «երեք» բառերի նմանությունը): Այս լեռան անվանման «Արագ» սկզբնամասը (կամ արմատը) նմանահունչ է Արէգ դիցանվանը (Միհրի բուն անվանը): Արէգ անունով է կոչվում Արագածի լանջին գտնվող մի լեռ եւ Արագածից սկիզբ առնող 24 կմ երկարությամբ մի գետ (գետի երկարությունը հավասար է օրվա ժամերի քանակին): Արէգունի (կամ Սատանախաչ) է կոչվում Արագածի լանջին գտնվող մեկ այլ լեռ, որը հարուստ է օբսիդիանով: Այսքանով հանդերձ գտնում ենք, որ Արագած լեռը Միհր դիցի սրբավայրն է:
գ) Միանշանակ է, որ Սիմ օրանունը համանուն լեռան անվանումն է, որը Տարոն աշխարհի աչառաջ լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է: Մ.Խորենացին, վկայելով հույն պատմիչ Ոլիմպիոդորոսից, ասում է, որ Սիմ լեռը  անվանակոչվել է Քսիսութրիոսի (նույնը՝ Նոյի) որդի Սեմի անունից, որին արեւելյան կողմերում Զրվան էին կոչում, որից եւ Զարեւանդ (Զարեհավան) գավառն է անվանակոչվել (գտնվում է Պարսկահայք երկրամասում Կապուտան լճի հյուսիս-արեւմուտքում): Իսկ, ինչպես արդեն ասվել է, Ձոպաբերը համարժեք է դիտվում հունա-հռոմեական Հրոնոս-Սատուրնին, զրադաշտական Զրվանին ու բիբլիական Սեմին: Միաժամանակ, Ձոպաբերին համանման սուրբ Սարգսի պասն ու բարեկենդանը կոչվում է Առաջավորաց եւ, ըստ այդմ, հնարավոր է, որ որոշակի առնչություն կա սրա ու  աչառաջ լեռնաշղթայի անվան միջեւ: Այսպիսով, գտնում ենք, որ Սիմ լեռը Ձոպաբեր դիցի սրբավայրն է:
        Ի դեպ, ուշագրավ է հետեւյալ հանգամանքը: Զարեւանդը գավառը, որին մեզանում կոչում էին նաեւ Զարեհավան, Զարեհավանյան նախարարական տան ոստանն էր: Իսկ հայտնի է, որ որոշ նախարարական տներ սպասավորում էին դիցերին. օրինակ, Վահունիները՝ Վահագնին, ինչպես նաեւ որոշ նախարարական տների անունները ածանցվում են դիցանուններից. օրինակ, Տրունիների անունը՝ Տիրից, Մեհնունիներինը՝ Միհրից: Այսինքն, սրանով հանդերձ, հնարավոր ենք գտնում, որ Ձոպաբեր դիցի բուն հայկական անունը Զարեհ է: Ասվածի օգտին է եւ այն, որ Զարեհ արական անձանվան մեջ առկա է հայ-արիական նախնական լեզվին յուրահատուկ «ձայնավոր+ր» հնչյունակազմը: Այս հնչյունակազմը առկա է եւս մի քանի բուն հայոց դիցանուններում. օրինակ, Արա (դիցահայր), Մարե (դիցամայր), Նարե (Աստղիկ), Տիր: Ավելացնենք նաեւ, որ հայոց ժողովրդական հավատալիքներից հայտնի է Զահրումար կոչվող չար ոգին, որից ածանցվում է «զահրումար անել»՝ լափել, մսխել նշանակությամբ արտահայտությունը (հմմտ. Ձոպաբերի պաշտամունքի հետ առնչվող «ցոփ», «շվայտ» բառերի հետ):
դ) Միանշանակ է, որ Նպատ օրանունը համանուն լեռան անվանումն է (գտնվում է Այրարատի Բագրեւանդ գավառում, Ծաղկանց լեռներում): Վանատուրի մեհյանը եւս գտնվում էր Բագրեւանդ գավառում՝ Բագավանում (Դիցավանում): Իր հերթին Բագավանը գտնվում էր Նպատ (կամ Նպատական) լեռան վրա: Ի դեպ, «նպատակ» բառը, որի արմատը «նպատ»-ն է, նշանակում է՝ իղձ, ձգտում գերագույն կամ վերջնակետ համարվող ինչ-որ արժեքի, ինչպես նաեւ՝ այդ արժեքը (հմմտ. Արամազդի գերագույն եւ բարձրյալ դից լինելու հանգամանքի հետ): Ուստի, կարծում ենք, որ այս լեռը եղել է Վանատուր-Արամազդից նպատակների կատարում աղերսելու համազգային գլխավոր սրբավայրը՝ գլխավորապես ամանորյա-նավասարդյան տոնակատարությունների եւ Աշխարհաժողովների անցկացման ժամանակ:
ե) Ընդունված է, որ Անի օրանունը Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցի անվանումն է (տարբերել Այրարատի Շիրակ գավառի Անի քաղաքից), ուր վերջին շրջանում գտնվում էր Արամազդի գլխավոր մեհյանը, եւ ուր թաղվում էին Արտաշեսյան ու Արշակունի թագավորները: Միաժամանակ, հավանական ենք գտնում, որ «Անի»-ն սկզբնապես դիցահոր մեկ այլ անվանումն էր, հիմք ընդունելով այն, որ «Մանի»-ն դիցամոր անվանումներից է: Հայերենում առկա է բառակազմական այն երեւույթը, երբ բառասկզբի «մ»-ն կամ այլ բաղաձայնը էապես իմաստափոխում է բառը. օրինակ՝ հայր (այր)-մայր, այրել-մարել, բարի (արի)-չարի, ար-նար (ջրի դիցուհի), հուր-ջուր: Ուշագրավ է եւ հայոց ազգանունների «եան-յան» վերջնամասը, որն, ըստ էության, ցուցանելով սերունդի հայրական պատկանելիությունը, կազմված է «ան» արմատից (հմմտ. նաեւ չինական Դաո կրոնա-փիլիսոփայության «Յան» տիեզերա-արական սկզբի հետ):
զ) Միանշանակ է, որ Մասիս օրանունը համանուն սրբազնագույն լեռան անվանումն է: Ղ. Ալիշանը, վկայելով Բերոսոսյան կորսված պատմությունից, ասում է, որ մեզանում Նոյ նահապետը նմանեցվել է Երկնքի (իմա՝ դիցահոր-հեղ.) հետ, որից սերմառեալ Արետիա (գուցե՞ Արարատ) անվամբ նրա կին Երկիրը (իմա՝ դիցամայրը-հեղ.) ծնում կամ գոյավորում է ամենայն արարածներին13: Ընդ որում, Արետիա-Արարատը՝ որպես արարման վայր, օրրան միաժամանակ կարող էր հասկացվել եւ Արարատ-Մասիս լեռը (ոչ թե՝ Սիս լեռը), եւ համանուն Այրարատ երկրամասը: Այս պարագայում այլ՝ դիցաբանական, նշանակություն են ստանում մեզանում պահպանված Նոյի ու համաշխարհային ջրհեղեղի մասին ավանդազրույցները, որոնցում Նոյան տապանը երկար դեգերումներից հետո հանգրվանում է Մասիսի կատարին: Այսինքն, համաշխարհային ջրհեղեղը արարչական, աշխարհաստեղծ գործողությանը նախորդող տիեզերական վիճակն էր (հմմտ. բիբլիական արարչագործության առաջին օրվա հետ, երբ «Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա»), իսկ Նոյի հանգրվանելը Մասիսի վրա՝ աշխարհաստեղծումը դիցահոր ներգործուն, սերող ու դիցամոր կրող, ծնող դերակատարությամբ:
       Ասվում է նաեւ, որ Մասիսն աշխարհի մայրն է: Այն նման է մահճի, որի վրա պառկած է հերարձակ եւ, կարծես թե, հղի կին (հմմտ. հայոց հեքիաթների քնած Դշխուհու եւ Մ. Խորենացու պատմությունից վկայված Մարաց Աժդահակի երազի այն հիասքանչ կնոջ հետ, որը Հայկազանց երկրի բարձր լեռան (կարծվում է՝ Մասիսի) կատարին երեք զավակ ծնեց՝ կատարյալ դյուցազուններ հասակով ու էությամբ): Այսպիսով, գտնում ենք, որ հայոց սրբազնագույն Մասիս լեռը Մանի-դիցամոր գլխավոր սրբավայրն է: 
է) Հայկական ավանդազրույցն ասում է, որ արեգակն ամեն առավոտ ելնում է Վանա լճի հատակից, եւ, հենվելով Վարագ լեռան վրա (գտնվում է Վանա լճի հարավ-արեւելյան կողմում), համբառնում է երկինք: Իսկ միջնադարի դիցապաշտ հայերը՝ Արեւորդիները, արեգակին Վահագն էին կոչում (գտնում ենք, որ սրանում շփոթմունք կա Վահագնի ու Միհրի հրեղեն էության նույնականության, Վահագնի հրեղեն-«արեգակ» աչքեր ունենալու պատճառներով):
     Կարծիք կա, որ Վարագ լեռից ոչ հեռու Տոսպ գավառի Ահեւական (Ահավանք) գյուղում եղել է Վահագնի մեհյան: Ներկայումս այստեղ է գտնվում Ահավանից սուրբ Զորավոր վանքը (հնարավոր է որ սա Վահագնի մեհյանի տեղում է կառուցվել)14: Միաժամանակ, Աստղիկի անունով էր կոչվում այս լեռան ամենաբարձր գագաթը, իսկ Աստղիկ-Վահագն սիրային կապը հայոց դիցաբանության հայտնի դրույթ է. օրինակ, Աստղիկի մեհյանը Աշտիշատում հայտնի էր «Վահագնի սենյակ» անվամբ: Ավելացնենք նաեւ, որ  լեռան Վարագ անվանումը ու Վահագն դիցանունը նմանահունչ են (տես. Վահագն-Վահագ-Վարագ հնարավոր բառանցումը): Այն, որ Վարագ լեռը մեծ նշանակություն է ունեցել հայոց նախաքրիստոնեական պաշտամունքում, ապացուցում է հետեւյալը. Հայ եկեղեցին Խաչվերացից երկու շաբաթ հետո ընկած կիրակի օրը՝ սուրբ Գեւորգի (իմա՝ քրիստոնեացված Վահագնի-հեղ.) տոնի հաջորդ օրը, նշում է Վարագա խաչ կոչված տոնը: Վարագա խաչի մասին եկեղեցական ավանդությունը պատմում է, որ Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, որն իրենց հետ Հայաստան էին բերել Հռիփսիմյան կույսերը եւ թաքցրել Գալիլիա կոչված ժայռի մեջ (Վարագա վանքի մոտակայքում), հանկարծ տասներկու լուսավոր սյուների ձեւով երեւում է երկու ճգնավորների եւ հանգչում այն տարածքում, ու հետագայում Վարագավանքն է կառուցվում: Այն, որ այս ավանդությունը շինծու հորինվածք է, ապացուցում է աչք զարնող հետեւյալ ոչ անհայտ հակասությունը. Քրիստոսի խաչափայտը գտել է Հեղինե թագուհին 327թ., իսկ Հռիփսիմյան կույսերը Հայաստան են եկել 301թ.: Ուստի գտնում ենք, որ այս դեպքում գործ ունենք Վահագնի ձեւափոխված, քրիստոնեացված խորհրդապաշտության հետ, որի առանցքը կազմում են վահագնական խաչը (նույն՝ Խաչ Պատերազմին կամ ձախակողմյան՝ կեռիկը ձախ կողմ թեքված կեռխաչը) եւ արեգակի աստղատները նշանակող նրա տասներկու թեւերը15: Ըստ այդմ, գտնում ենք նաեւ, որ Վարագավանքը եւս կառուցվել է Վահագնի նախկին մեհենատեղում: Այսպիսով, գտնում ենք, որ Վարագ լեռը Վահագն դիցի սրբավայրն է:
ը) Ըստ ոմանց, Պարխար օրանունը համանուն լեռան անվանումն է, որը գտնվում է Տայքի Արսեացփոր գավառում: Այս լեռնաշղթայից փչող ցուրտ հյուսիսային քամիներն էլ կոչվում էին պարխարական քամիներ: Ինչպես նաեւ Պախր է կոչվում Ներքին Տավրոսի երեւելի լեռնագագաթներից մեկը (գտնվում է Ծոփքում): Այս երկու լեռների անվանումները համահունչ են «պախրա»՝ եղնիկ, բառին: Միեւնույն ժամանակ Եղջերու է կոչվում Անահիտ դիցուհու խորհրդանշական մոլորակը՝ Արուսյակ-Գիշերավարը: Ինչպես նաեւ, եղնիկը Անահիտի հունական համարժեք Արտեմիս դիցուհու ուղեկից կենդանին է: Մյուս կողմից, Անահիտի խորհրդանշական բնության տարրը հողն է (նա «հողեղեն» դիցուհի է), որին բնորոշում են ցուրտ եւ չոր որակությունները, իսկ նրա խորհրդանշական արեգակնային աստղատունը՝ Ցուլը, իշխում է հյուսիս-արեւմտյան քամուն (հմմտ. պարխարական քամիների բնույթի հետ): Այսպիսով, գտնում ենք, որ Պարխար լեռը Անահիտ դիցուհու սրբավայրն է:
թ) Միանշանակ է, որ Կորդուիք օրանունը համանուն լեռների անվանումն է, որը գտնվում է Հայքի հարավում՝ Կորճայք երկրամասում (վերջինը եւս Կորդուիք է կոչվում): Կորճայքը հայոց աշխարհի սահմանապահ երկրամասերից՝ բդեշխություններից մեկն է: Կորդուիք լեռը նշանավոր է նրանով, որ, ըստ մի շարք գիտական տվյալների, միջագետքյան ջրհեղեղի ժամանակ այստեղ է հանգրվանել Քսիսութրոս-Նոյի տապանը (բնականաբար, ջրհեղեղը բախվել է հայոց սահմանային լեռներին ու հայոց լեռնաշխարհը չի ողողել): Ըստ հայոց ավանդազրույցների, Կորդվաց լեռները երկու բազմագլուխ վիշապալեռների՝ Տավրոսի ու Զագրոսի առասպելական կռվի թատերաբեմն էին (այսինքն, Կորդուիքը հայոց աշխարհի հրաբխային-լեռնակազմական օջախներից մեկն է):շ Դիցաբանությունում Նանեն երկրի պահապան հրեղեն-քարեղեն դիցուհին է, որն անմար է պահում հայոց աշխարհի անշեջ հուրը: Այսքանով, հավանական ենք գտնում, որ Կորդուիքը Նանե դիցուհու սրբավայրն է (նշվածից բացի այլ հիմնավոր փաստարկներ չկան):
ժ) Ընդունված է, որ Մուրց օրանունը համանուն գետի անվանումն է, որը սկիզբ է առնում Բարձր Հայքի ու Տայքի սահմանային բարձրունքներից ու Բասեն քաղաքի մոտ խառնվում է Արաքսին: Մուրց գետի մասին որեւէ արժանահիշատակ բան մատենագրությունում եւ ավանդազրույցներում չի ասվում: Կարծվում է նաեւ, որ այս օրանունը նշանակում է մրցում, մրցություն:
        Վերոհիշյալից Տիրի հետ առնչվում է միայն այն, որ Տիրը հովանավորում էր արվեստի, երգի, գիտելիքի մրցությունները. օրինակ, Տիրին համանման սուրբ Կարապետի տոնը հայտնի էր աշուղների, բանաստեղծների, միմյանց հարց ու պատասխանի  մրցություններով: Այսքանով, հավանական ենք գտնում, որ Մուրցը Տիր դիցի սրբավայրն է (նշվածից բացի այլ hիմնավոր փաստարկներ չկան):
Վարդան Լալայան

      1-  Չնայած գերակշիռ է այն կարծիքը, որ Երեզկան-Երեզհան օրանունը առնչվում է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանի (ներկայիս Երզնկա քաղաքի) հետ, որտեղ էր գտնվում Անահիտ դիցուհու գլխավոր տաճարը:
     2 – Ուշագրավ է, որ Արտաշես Ա-ի համար հարգի էր Քռյուսի (իմա՝ Քռոնոսի-հեղ.) պաշտամունքը, եւ, միգուցե, սա էր դեր խաղացել նաեւ, որ նա բարեկարգեր հայոց տոմարը (ըստ Մ. Խորենացու՝ սահմաներ «շաբաթներ, ամիսներ, տարվա շրջաններ», որոնք այդ ժամանակ մեզանում գործածվում էին ուրիշ ազգերինը):
      3- Ա. Ջուղայեցու օրացույցով (տարեմուտը մարտի 21-ին է) հունվարի 15-ից փետրվարի 13-ը կոչվում է «Հողմաշունչ» ամիս, իսկ Ն. Ռուսինյանի օրացույցով (տարեմուտը հունվարի 1-ին է) փետրվար ամիսը կոչվում է «Մրրկեր»՝ մրրկաբեր ամիս: Ի դեպ, Ա. Ջուղայեցու օրացույցով պարզաբանվում է ավանդաբար փետրվարի 13-ին (եկեղեցու կողմից՝ փետրվարի 14-ին) տոնվող Տրնդեզի բնապաշտական խորհուրդը. ընդունված է ասել, որ դրանից հետո եղանակները տաքանում են: Այս օրացույցով փետրվարի 14-ին սկսվում է Ձյունահալ ամիսը:
      4-  Ասվում է նաեւ, որ Կույս (ըստ այդմ՝ Նանե-Աթենասից իշխվող) արեգակնային աստղատունը գերիշխում է Հելլադային:
       5- Նման որակումը պետք է կապել ոչ թե մոլորակի ֆիզիկական բնույթի ու պայմանների, արեգակին մոտիկության հետ, այլ, միգուցե, երկնակամարում երեւալու կամ գերիշխե
     6- Հավանական է մեկ այլ կարծիք եւս. Ձոպաբերը, ըստ ոմանց՝ նշանակելով «խառնակություն, շփոթություն բերող», Հրատի մեկ այլ անվանումն է: Այսպես, Հրատի համար ասվում է, թե այն երբեմն այլ (իմա՝  ոյից ու Կարիճից բացի այլ-հեղ.) համաստեղությունով անցնելիս առաջացում է խառնակություն ու անկարգություն (հնարավոր է, որ այս դեպքերում պատերազմներ են ծագում-հեղ.):
       7- Լուսատու-մոլորակների անվանումներում «ակ»-ը հավասարապես կարող է նշանակել եւ աչք, եւ աղբյուր կամ ակունք, եւ քար, եւ անիվ: Բոլոր դեպքերում էլ բառի ստուգաբանությունը համապատասխանում է մոլորակների վերաբերյալ դիցաբանական պատկերացումներին:
      8- Բազում նյութեր հիմք են տալիս պնդելու, որ հայոց գլխավոր դիցերը ինն են:
       9- Ըստ դիցաբանության՝ լեռները դիցերի երկրային հանգրվան-կայաններն են:
       10-  Ըստ ավանդազրույցների՝ հայոց մի շարք նշանավոր լեռներ եւս իրենց անվանումները ստացել են՝ Նոյի տապանին դեմ առնելիս: Դրանք են՝ Գոհանամ լեռը (Բարձր Հայքում), Կոռապաշը, Արտոսն ու Առնոսը (Վասպուրականում), Գրգուռն ու Սիփանը (Տարոնում), Մաստարան (Ծոփքում), Օձասարը, Տապանասարն ու Մասիսը (Այրարատում): Խորհրդավոր են եւ լեռների թվաքանակը, որը համապատասխանում է գլխավոր դիցերի քանակին, եւ նրանց գտնվելու երկրամասերը, որոնցից Բարձր Հայքը, Այրարատն ու Տարոնը նախաքրիստոնեական Հայաստանի հոգեւոր կենտրոն-աշխարհներն էին, Վասպուրականը եւս հայտնի էր իր դիցա-պաշտամունքային նշանավոր վայրերով: Իսկ նշված լեռներից Գոհանամի ու Կոռապաշի անվանումները ուղղակի ածանցվում են դիցական պաշտամունքից. օրինակ, ըստ ավանդազրույցի Կոռապաշ լեռը այդպես է կոչվել այնտեղ բնակվող կռապաշտների (իմա՝ դիցապաշտների) պատճառով:
   11- Ընդունված է, որ Քրիստոսի խորհրդավոր-սրբազնացված (միստիկական) կերպարի ձեւավորման գործում գլխավորապես Միհրի խորհրդապաշտությունն է դեր խաղացել:
      12- Հայտնի է, որ 1-9 թվերը, որոնք մեզանում անվանվել են արարչական, կրոնա-միստիկական, իմաստասիրական համակարգերում ունեցել են իրենց իմաստային առանձնահատուկ նշանակությունները:
      13-  Ակնառու է աշխարհաստեղծման վերաբերյալ հայոց դիցաբանության եւ հուդայա-քրիստոնեական աստվածաբանության հիմնադրույթների տարբերությունը. առաջինը արարչության գլխավոր համահեղինակներ է համարում դիցամորն ու դիցահորը, իսկ երկրորդը՝ միայն Հայր Աստծուն:
      14- Որպես կանոն քրիստոնեական առաջին սրբավայրերը կառուցվում էին նախկին մեհենատեղերում, երեւի թե՝ շեշտելու համար նոր հավատքի հաղթանակը հին հավատքի նկատմամբ:
      15- Վահագնի հունական համարժեքը՝ Հերակլեսը, հայտնի է իր տասներկու սխրանքներով, որոնց առարկաները նմանություն ունեն կենդանակերպը բնորոշող կենդանիների հետ. օրինակ, Նեմեյան առյուծը՝ Առյուծի հետ, մարդաձիերը (կենտավրոսները)՝ Աղեղնավորի հետ (այս աստղատունը պատկերվում է մարդաձիու տեսքով), Կրետյան ցուլը՝ Ցուլի հետ, Ավգյան ախոռները՝ Ջրհոսի հետ (ախոռները մաքրվում են հոսող ջրերի միջոցով), ամազոնուհիների Իպոլիտ թագուհու գոտին՝ Կշեռքի հետ (գոտին կապվում է այս աստղատան կողմից իշխվող մարմնամասի վրա) եւ այլն: 

                                                                   (շարունակելի)

Հ Ո Գ Ը Ն Թ Ա Ց    ՈՒ Ղ Ի

      Ամեն բանի իմաստը հասկացվում է, երբ որ խորասուզված ու քննելով ես ըմբռնում: Եվ եթե նրա իմաստը տեղափոխվում է քո մեջ, ուրեմն արդեն ինքը քո մեջ ապրում է: Եվ չկա ոչինչ տիեզերական իրականության մեջ, որն իր իրական իմաստը, դերը և նշանակությունը չունենա: Եթե իմաստը չես տեսնում, չես ուզում խորասուզվել ու հասկանալ նրան էլ, որպեսզի արարվածը չարարես այլևս անիմաստ, որովհետև չարարված ոչինչ չկա: Եթե արարվածն ես հասկանում, նաև նրա Արարման Գիտակցությունն ես ունենում, Նպատակը, Իմաստը: ՈՒրեմն այդ դեպքում ես միայն ճանաչում և արարվածը, և Արարման Գիտակցությունը, թե ինչու է արարվել այն, ինչը ճանաչեցիր: Եվ եթե ճանաչեցիր, ուրեմն նա ենթական է քո Գիտակցության, ինչպես ենթական է այն Գիտակցության, որից էր արարվել: Այդ դեպքում պատերազմ չկա, այլ կա լոկ ներքին մի ճանաչողություն և Արարողի Բանականության հետ մեկտեղ՝ իշխանություն և իրավունք:
   Չճանաչվածին չես կարող իշխել՝ նրա ինչ անելու մեջ, որովհետև նրա լեզուն չես հասկանում, նպատակը ևս, Գոյության իմաստը՝ նույնպես: Իսկ ճանաչվածի նկատմամբ իրավունք  ես ստանում հրահանգել, ուղղորդել բոլոր այն ճանապարհներով, որը կանխավ մտածել է Արարողը՝ հանձնելով իրավունքը և իշխանությունը քեզ՝ ճանաչելու արարվածին և ուղղորդելու դեպի Նրա հաջորդ մտածումը: Դրա ընթացքը լինում է խաղաղ, սիրով, հոգու ուժով: Ամեն մի արարածի մեջ նույն այն բանականությունն է, որով է արարվել ամենը ու դեռ արարվում շարունակաբար: Մեր կարճատև կյանքում, մենք հասցնում ենք մարդկային ցեղի բնութագրին տեղեկանալ՝ առանց Արարչի բանական իմաստնությունը ունենալու և այդ տեսնելու անհրաժեշությունը կարևորելու: Մենք նաև տեսնում ենք այն անհնարինությունը, այն անկարողությունը, այն բնական պակասը և անմիտ հաշտվողի կարգավիճակը մեր մեջ՝ որդեգրված մարդկային ցեղի հնարավորություններով տրված չափանիշների ու անգիտակից իմաստությունների հանդեպ ունեցած վստահությունը: Դրանով իսկ բնազդաբար՝ հեգնելով Արարչի բնական, տվյալ ժամանակահատվածում կյանքի հոսքի նորացման և արարման շարունակականությունը մեր միջոցով: Ստացվում է, որ մարդը մեկ կարող է հայտնվել Արարչի բնական տիեզերքում, դառնալով նրա մասնիկը և նրա կենդանությունն ու ապրումը միանում են արարչական Տիեզերքի ապրումին և Բանականությանը՝ դառնալով նրա զինակիցը կայացումի, նորացումի և արարչագործության: Մյուս դեպքում՝ նույն մարդը հայտնվում է Տիեզերականությունից անգիտակ և մարդկորեն ինքնապաշտպանման գոյության կռվանի քաոսում, որպես ակամա հակառակորդը Արարչի բանականության: Որովհետև, եթե չկա Արարչի Գիտակցության հետ ընդհանրություն, ուրեմն չկա նաև գիտակցաբար այդ ընթացքին միանալու կարողություն: Այդ պատճառով կա արարչագործական ընթացքից արտանետված լինելու վիճակ, սակայն նրա հոսելիքի մակերևույթին միացած և նրա հոսանքով ընթացող, բայց հոսանքի ընթացքին անտեղյակ մի նյութ, որը անգիտակից սոսկ հիշեցնում է իր ներքո եղած ընթացքի Գոյության, իր առումով անգետը և անտեղյակը՝ որտեղ և ինչի մեջ լինելուց:

Սեյրան Զաքարյան
«Ավետյաց Երկիր» գիտա-հոգևոր
մշակությին հ/կ նախագահ

ԼԵԶՈՒՆ ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ
Գ Ր Ա Վ Ա Կ Ա Ն

   Մեր ինքնության, բարոյահոգեբանական նկարագրի պահպանման անհրաժեշտ պայմանը հայերենն է, բավարար պայմանը` պետական լեզվի իրավունքներն ամրագրող օրենսդրությունը: Պատահական չէ, որ վերջին 2 տարում «ՀՀ լեզվի մասին օրենքը» փոխելու 3 փորձ է արվել: Այս օրենքը հանգիստ չի տալիս համապարփակեցման կամակատարներին. խանգարող գործոն է մեր երկրի հիմքերը քանդող ծրագրերն «օրինականացնելուն»: Դրա համար էլ` օրենսդիրն ու գործադիրը, ձեռք ձեռքի տված, օրենքը լրացնող, կիրարկելու հնարավորություն ընձեռող ենթաօրենսդրական ակտեր մշակելու փոխարեն` ստրուկի ջանադրությամբ, այն փոփոխելու ձևեր են փնտրում: Առաջիկայում սպասվում է 4-րդ հարձակումը` այս անգամ փոխված ռազմավարությամբ: Նախորդ 3-ը պատգամավորական նախաձեռնություն էր, այս մեկը գալիս է գործադիր կառույցով: Լեզվի պետական տեսչությունը լեզվի օրենքի նախագիծ է մշակել, ներկայացրել իր պատվիրատու ղեկավարին`կրթության և գիտության նախարարին: Այստեղից էլ`ոչնչով աչքի չընկնող այս նախագիծը, հայտնվել է Ազգային ժողովում: Ըստ էության  այն հայերենի շահերը չի ոտնահարում` առաջին հայացքից, կարծես թե, գործող օրենքի խստացված տարբերակն է: Բայց դժվար չէ կռահել, որ նշված նախագիծը ընդամենը առաջապահ է, որը ճանապարհ է հարթում «անցողիկի» համար: Մենք այս պարզունակ աչքակապությունը սարքողին ասում ենք` եթե լեզվի օրենքը փոխելու գործնթացը լրջանա` սպասեք ձեր ազգադավ արարքին համապատասխան վերաբերմունքի:
     «Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է ոչ միայն օրենքի նախագիծ, այլև` ենթաօրենսդրական ակտերի փաթեթ:
      Օրենքի նախագիծը ներկայացնում ենք որպես ազգայնական ուժերի կողմից արված զգուշացում և վստահեցնում՝ «Լեզվի մասին ՀՀ օրենքի» դեմ դուրս եկողները ստիպված կլինեն ընդունել ազգային լեզվաքաղաքականությունն ապահովող ողջ օրենսդրությունը` այս անգամ արդեն անվերապահ: լու տարվա ժամանակահատվածի հետ:

Նախագիծ
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ

      Սույն  օրենքով  սահմանվում են  Հայաստանի  Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների« հիմնարկների« կազմակերպությունների ու քաղաքացիների լեզվահարաբերությունները:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որի կարգավիճակը սահմանված է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությամբ և սույն օրենքով£
Մաշտոցյան այբուբենը« հայերենի բոլոր գոյաձևերը ազգային հոգևոր արժեք են և վայելում են պետության պաշտպանությունն ու հոգածությունը£
Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին՝ ապահովելու իրենց լեզվի իմացությունն ու գործածությունը£
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը սփյուռքում:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության կրթության լեզուն
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: 
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում լեզուների ուսուցումը կազմակերպվում է ըստ կառավարության սահմանած կարգի , որի հիմնադրույթներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության հանրակրթահամակարգում ուսում ստացած հայազգիների լեզվամտածողութունը պետք է  լինի հայերեն,
բ) պարտադիր բոլոր սովորողները պետք է իմանան Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:
Օտար լեզուների ուսուցումը Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի բաղադրիչն է՝ նպատակաուղղված համակողմանի զարգացած անհատի ձևավորմանը£
Օտար լեզուների ուսուցումը սկսվում է հինգերորդ դասարանից:
Հանրակրթական դպրոցներում ապահովվում է առնվազն երկու  օտար լեզվի ուսուցման հնարավորություն (ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուներ):
Հայաստանի Հանրապետությունը թույլատրում է օտար լեզվի խորացված ուսուցման կրթական ծրագրի իրականացում ավագ դպրոցում£ Լրացուցիչ առարկաները՝ խորացված ուսուցման ենթակա լեզուն ներկայացնող երկրի գրականությունը« պատմությունը կարող են դասավանդվել այդ լեզվով£
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների գրանցված համայնքները կարող են հիմնել համայնքային դպրոցներ: Համայնքային դպրոցները  գործում են  պետական վերահսկողությամբ ու ծրագրով, ուսուցանում իրենց ազգային լեզուն և մշակույթը: Համայնքային դպրոցի համալրումը կատարվում է տվյալ ազգային փոքրամասնության պատկանելության հիմքով£
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ« Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում հայոց լեզվից ընդունելության քննությունը և հայոց լեզվի մասնագիտական տերմինաբանության ուսուցումը պարտադիր են:
Հայրենադարձների, բռնագաղթածների, օտարերկրացի ուսանողների՝ հայերենի ուսուցումն իրականացվում է  ըստ կառավարության հաստատած կարգի£
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լեզվական պարտականությունները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին« պաշտոնական խոսքում պահպանել հայերենի անաղարտությունը:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության հաստատությունների լեզվական իրավունքներն ու պարտականությունները
Հայաստանի  Հանրապետության  պետական  մարմինները,  հիմնարկները«  կազմակերպությունները« ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) պարտավոր են. 
ա) գործավարությունը կատարել հայերեն,
բ) նստաշրջաններում, համագումարներում, ժողովներում,  գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների  ժամանակ ապահովել օտարալեզու ելույթների զուգահեռ հայերեն  թարգմանությունը,
գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները« ապրանքանիշերը« ապրանքապիտակները« գովազդները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով  այլ  լեզուներով:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են  հայերեն՝ ցանկության դեպքում զուգակցելով իրենց ազգային լեզվով£
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականությունը արտաքին հարաբերությունների ոլորտում
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական ընդունելությունները կատարվում են հայերենով՝ որպես պետականությունը խորհրդանշող արարողակարգի պարտադիր տարր՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով համաժամանակյա թարգմանությամբ£
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաները արտերկրում կարող են հաղորդակցվել փոխադարձաբար ընդունելի լեզվով՝ ապահովելով փաստաթղթային ձևակերպումների հայերեն տարբերակը£
Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների ելույթի լեզուն արտերկրում հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով՝ ապահովելով հայերենով փաստաթղթային ձևակերպումները:
Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գտնվող  արտասահմանյան  պետական  մարմինները,  հիմնարկներն  ու  կազմակերպությունները« ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) պարտավոր են պետական հսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության  զանգվածային լրատվամիջոցների լեզվական իրավունքներն ու պարտականությունները
Զանգվածային լրատվամիջոցները պարտավոր են հանրությանը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ անաղարտ գրական հայերենով£
Համակարգիչը, համացանցը պետք է ունենան բոլոր գործառույթներն ապահովող հայալեզու ծրագրեր:
Գրավոր խոսք ներկայացնելիս կարող են օգտագործել միայն պետականորեն հաստատված տառատեսակներ£
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու մամուլի գրանցում և գործունեություն թույլատրվում է ազգային փոքրամասնությունների համայնքներին սպասարկելու և արտերկրում տարածելու նպատակով£
Հայաստանի Հանրապետությունում  տպագրվող օտարալեզու մամուլի տպաքանակը կարող է կազմել  մամուլի ընդհանուր տպաքանակի 1-ից 10-ը %-ը£
Հայաստանի Հանրապետությունում տարածվող օտարալեզու մամուլի նյութերը պետք է զուգակցվեն հայերենով£
Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու հեռուստահաղորդումների« ռադիոհաղորդումների հեռարձակում թույլատրվում է ուսումնական նպատակով (ընդհանուր եթերաժամի 1%-ը)£
Հայաստանի Հանրապետությունը  խրախուսում է հայերենով  հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական,  տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը, հայերենի ուսուցման հեռուստառադիոհաղորդաշարերի կազմակերպումն ու հեռարձակումը:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության իրականացումը
Պետական  լեզվաքաղաքականությունն  իրականացնում  են  Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության  և  կառավարման  տեղական   մարմինները,  ինչպես նաև դրա  համար լիազորված պետական մարմինը՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սույն օրենքի կատարման պատասխանատվությունը ձեռնարկություններում« հիմնարկներում և կազմակերպություններում անմիջականորեն և անհատապես դրվում է դրանց ղեկավարների վրա£
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները   խախտելու համար:

Հայաստանի Հանրապետության
նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

      Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է©
      Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականություն մշակող և վերահսկող մարմնի՝ լեզվի պետական տեսչության պետին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի համաձայնությամբ£
      Լեզվի տեսչության պետի տեղակալին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ տեսչության պետի ներկայացմամբ£
      Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կրթ-  ության« գիտության ու մշակույթի և պետաիրավական հարցերի հանձնաժողովներին՝ երկամսյա ժամկետում Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում լեզվական օրենսդրության խախտումներին վերաբերող հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ£
      Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնող հետևյալ ենթաօրենսդրական ակտերը©
      Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գործառույթները£ Հայաստանի Հանրապետության պետական լեզվի անաղարտության չափանիշերը:
   Լեզվի պետական տեսչությունը նշագրող պետական մարմինների ցանկում ընդգրկելու մասին որոշումը£
   Հայաստանի Հանրապետության կրթահամակարգում լեզուների և այլ առարկաների հանրակրթական և խորացված ուսուցման կարգը£
   Հայրենադարձներին« բռնագաղթածներին« օտարերկ-   րացի ուսանողներին հայերեն ուսուցանելու և բուհ ընդունելու կարգը£
      Զանգվածային լրատվամիջոցների գրավոր խոսքի համար թույլատրելի տառատեսակների հավաքածուն£
     Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքային դպրոցների գրանցման և գործունեության կարգը£

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Նուրիս Բեժանյան
«Մաշտոց միավորում» հ/կ նախագահ

ԻՆՉ ԱՆԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ
(հայերեն և հայորեն), որ հետո ռուսավարի չհարցնել՝ «Ո՞վ է մեղավոր»

Երբեք առանց Սիւնիքի եւ Արցախի:
Առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարին մեր ամբողջական հայրենիքը գոյութիւն ունենալ չէ կարող:
Գարեգին Նժդեհ
     Բոլորովին նորերս, արդեն երկրիցս, անչափ վտանգա-  վոր ու կորստաբեր «ինքնագաղափարներ է զարգացնում» հայրենի իրականույան մեջ, թերևս միակ հեղինակային վերլուծաթերթի հիմնադիր խմբագիր, արցախյան շարժման ականավոր (առանց հեգնանշույլի) խոսիչ ու գործիչ Մուրադ Պետրոսյանը (հազար ափսոս, որ հիմնախնդրո առարկա պատճառներով արդեն իսկ լուրջ կասկածների տեղիք է տալիս բուն լրատվամիջոցի ի սկզբանե ցանկալի «անմեղության (կներեր՝ անկախության) կանխավարկածը», և այդ «հազար ափսոսը» միգուցե ներառող էլ, բացատրող էլ միլիոն ափսոս, որ թերթը շարունակում է տպագրվել ոչ պետական լեզվով, կամ գոնե՝ միա’յն այդ լեզվով (ռուսերեն), ըստ որում՝ այդպես էլ օտարագիր տարածվելով առավելապես հայոց պետականության հայադրոշմ «որոշման, տիրույթում» (ՀՀ, ԼՂՀ)):
      Ավելի՞ պարզ: «ճՑՏ ՊպսՈՑՖ…» թերթի 2003թ. օգոստո-   սի 20-ի թթ, 7-8 միասնահամարի հենց առաջնորդողում ակնազարնորեն խոշոր գլխատառերով վերնագրված է՝ «Պատերազմի անխուսափելիության մասին», իսկ 6-րդ էջում («Ղարաբաղյան հիմնախնդիր») մատուցվում է էս գլխից, իբր, ամեն գլխացավանքից ազատող լուծում: Այն է՝ ձեռաց վերացնել «ադրբեջանական հանրությունն անհարկի փոթորկող-մոլեգնեցնող ավելցուկ պատճառները» և Ադրբեջանին պարզապես վերադարձնել «ազատագրված կամ չեզոքացված հինգ շրջաններ»՝ ռազմագործողությունների վերսկսումը կանխարգելելու կետ նպատակով (այստեղ, ի հավելումն մնացյալի*, անհասկանալի է մնում նաև բուն նյութում որևէ վիճակագրատվյալով չհիմնավորվող «Բաց հասարակության ինստիտուտի անցկացրած հարցումից» մերկապարանոց ենթաենթախորագիրը): Պայմանավ, որ «միջազգային հանրությունը», այսինքն՝ «ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան» նորահայտ Անտանտը կամ, ի ծայրահեղ դեպս՝ ԱՄՆ-ը, «մեզ երաշխավոր կանգնեն»՝ պայմանագրային պարտավորություններ ստանձնելով, Ադրբեջանի նոր նախահարձակման պարագայում, ԼՂՀ-ին ու ՀՀ-ին օգնություն ցույց տալու (այն էլ՝ ոչ անսահմանափակ, այլ՝ բացառապես «հայկական կողմի կամավոր կորուստներին համարժեք»):
    Բառացիորեն նույն «լուծումն» արտապատճենված է    նույն թերթի վերջին համարի առաջնորդողում (28.10.2003, թիվ 11), որտեղ ևս, թերևս, կարելի է հանդուրժել սոսկ խորագրային որակումները («Դատարկախոսության առատություն և իրականություն»)՝ հիմնախնդրի մասին նախ և առաջ ՀՀ ու ԼՂՀ պաշտոնյաների ելույթների արժանի (,) «աջ ու ձախ» դատափետման առնչությամբ…
       Գերազանց ենք գիտակցում, որ Մուրադ Պետրոսյանը և, իր նման, արցախյան ազատամարտին անմիջականորեն՝ զեն ի ձեռին մասնակցած համախոհները (եթե, իհարկե, մեզանում գոյություն ունեն) անհամեմատ մեծ էլ բարոյական իրավունք ունեն դատողություններ ու դիտողություններ անելու հայության առջև ահա արդեն ավելի քան 15 տարի ծառացած թիվ 1 գոյախնդրի կարգավորման փոփոխակների շուրջ: Սակայն ինչպե՞ս կհրամայեք դատել, երբ սույն, այսպես հորջորջյալ՝ «դատողություններից» բացահայտորեն պատվիրակատար պարտվողականության (չասելու համար՝ ուղղակի դավաճանության) զազրելի գարշահոտ է փչում, ինչը, հեղինակի դեղատոմսած «ցանկալի իրականության» վերածվելուն պես, կարող է նախորդել և’ նույն իր՝ հեղինակի, և’ իր, թող ներվի ասել, կարծեկիցների, և’, առհասարակ, բյուրաբազում, կամ անգամ՝ բոլոր, ազգակիցների… անժամանակ շունչը փչելուն…
       Ի՞նչ կարելի է և, որ առավել կարևոր է, ի՞նչ է պետք հակադրել այսօրինակ բանդագուշանքներին.
ա) միլիարդ ներողություն, թող որ առհարկի անհամեստ, ինքնահղում-ինքնաքաղվածքների համար, բայց արմատական սկզբունքը, իմ և բազմահազար գաղափարակիցներիս անտատան համոզմամբ, նույնն է մնում և ավելի լավ հազիվ թե ձևակերպվի. «Գլխավորը բոլոր տարածքներն անխտիր հայկական պահելն է» (այս իսկ վերտառությամբ հարցազրույցը (արցախցի հայտնի լրագրող Վահրամ Աղաջանյանի հետ) առաջին անգամ հրապարակվել է «Իրավունք» թերթի 1999թ. 88-րդ համարում՝ «Հոկտեմբերի 27-ի» առեղծալից եղերապատումից հետո և ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովին ընդառաջ, լրացվել «երջանկահիշատակ» արցախահրատ «10-րդ նահանգ» թերթում, այնուհետև, առավել լրիվ, տպագրվել ԼՂՀ պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի 2000թ. զույգ համարներում):
        Երկու ցարդիական դրույթ միայն. «Գերխնդիրը ոչ թե Արցախի իրավաքաղաքական միացումն է Հայաստանին կամ ԼՂՀ միջազգային ճանաչումը, այլ՝  Արցախի և ազատագրած-իրեն միացրած բոլոր տարածքների անձեռնմխելիությունը, հողապահպանումը՝ իբրև Արցախի իսկ գոյապահպանման թիվ 1 երաշխիք», «եթե Միացման կամ Անկախության (Արցախի միջազգային իրավասուբյեկտության…) գաղափարները խանգարում են այդ գերխնդրի իրագործմանը, ապա պիտի ստորադասվեն վերջինիս: Ահա թե ինչու այդքան կարևորում եմ ազատագրյալ անխտիր բոլոր տարածքների վերաբնակեցումը, դրանց սոցիալ-տնտեսական, լեզվամշակութային յուրացումն ու վերահայացումը»:
      Հանուն արդարության ու հայոց հենց գերշահերի, անկասկած՝ արժե սույն և հարակից այլ վճռորոշ ոլորտներում բաց դասեր քաղել նույն Իսրայելի պետության ուսանելիորեն հարուստ փորձից:
բ) Փառք Աստծո՝ վերաբնակեցումը, թեկուզև՝ ոչ լիաբավ ծավալներով, այլևս բազմախոստում գործոն, առարկայական դաշնակից և ամրահիմն պատվար է դարձել՝ թե’ ռազմական, թե’ դիվանագիտական թատերաբեմերում:
    Նախկինում ադրբեջանաբնակ ու քրդաբնակ Լաչինի (այժմ՝ պաշտոնապես Բերձորի), Ղուբաթլուի (այժմ՝ ոչ պաշտոնապես Սանասարի), Զանգելանի (այժմ՝ պաշտոնապես Կովսականի) ու հարակից տարածքները միավորող և շատ ավելի քան հարյուր հայանուն բնակավայրերից բաղկացած Քաշաթաղի շրջանում միայն բնակվում են ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ այլ շրջաններից, մերձավոր ու հեռավոր Սփյուռքից ներգաղթած հազարավոր հայեր: Պակաս արդյունավետ ընթացք են ստացել Քելբաջարի շրջանի (որ ցայժմ, մեղմ ասած՝ չգիտես ինչու, «Քարվաճառ» պատմանվան փոխարեն, մեր իսկ (,) ամենևին էլ ոչ անդարձ ու անհույս կորուսանած՝ ԼՂՀ-ի (1991թ.) լիարժեք ու լիիրավ հիմնակազմիչ շրջանի «Շահումյան» անունն է կրում) և, հատկապես, Աղդամի վերաբնակեցման աշխատանքները: Ինչ-ինչ միջազգային քաղաքական շահադիտություններով, հուսանք՝ գեթ առայժմ, չեն վերահայացվում Ջաբրայիլի, Ֆիզուլու ազատագիր և, ի լրումն ամենայնի, արգավանդ հողատարածքները:
    Ընդսմին՝ անկեղծ ցավուավաղանքով ենք արձանագ-   րում, որ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքն այժմ ավելի հոծաթիվ բնակչություն ունի, քան՝ արցախյան ազատամարտի թագ ու պսակ, փառաբանյալ Շուշին, որը դեռ 90 տարի առաջ, 1913թ. ցարական հանրահռչակ մարդահամարի տվյալներով՝ պատվավոր տեղ էր գրավում Այսրկովկասի ամենամեծ քաղաքների առաջին, առնվազն՝ հնգյակում:
      Ի դեպ, 2003թ. դեկտեմբերի 3-ին լրանում է Քաշաթաղի շրջանի ստեղծման՝ տարեքանակով համեստ, բայց աշխար-հաքաղաքական ու ռազմավարական փոխարժեքով՝ հիրավի պատմակշիռ 10-ամյակը, և ըստ ամենայնի ճիշտ կլիներ, որ ՀՀ ու ԼՂՀ իշխանությունները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, Հայ Առաքելական եկեղեցու, Սփյուռքի և այլ համահայկական կառույցների հետ մեկտեղ, ինչու՞ ոչ՝ նաև հենց ի տես և ի լուր «միջազգային հանրության», արժանավայել մակարդակով տոնախմբեն այս մեծանշանակ հոբելյանը, թեկուզև՝ տարեվերջին: Ավելին՝ դեռ հինգ տարի առաջ, ԼՂՀ ՊԲ պաշտոնաթերթում առաջարկել ենք և առաջարկում ենք հիշյալ ութ շրջաններից յուրաքանչյուրի ազատագրման օրը, Շուշիի հոյափառ հաղթանակի հանգույն, մեկ առ մեկ, հականե-հանվանե հռչակել պետական տոն՝ բխելիք պաշտոնական ձեռնարկումներով:
գ) Վերջապես, պարոն Մուրադ Պետրոսյան, ի՞նչ եղավ Ձեր իսկ, տարիներ շարունակ, փայփայվող ու տարփողվող մտաթռիչքը ազատագրյալ շրջանների սահմանաց ողջ երկայնքով անանցանելի ինժեներական ամրություններ, այլևայլ պաշտպանակառույցներ խոյացնելու վերաբերյալ՝ թշնամու հնարավոր ոտնձգություններն սկզբունքորեն բացառելու համար. չէ՞ որ, ինչքան էլ ֆինանսապես ու ֆիզիկապես գերդժվարին թվա ու հենց լինի այդ հղացքի կենսագործումը, գոնե դրա շնորհիվ, համենայն դեպս՝ արդեն կատարվելիք և «խստապահանջ» միջազգային ատյաններին իր իսկ առաջ կանգնեցնելիք փաստը շատ ու շատ ավելի ազգաշահ ու բազմօգուտ կլինի, քան՝ արտաքուստ դյուրին, «ամենաթույլ դիմադրության» ճանապարհով… նահանջելը, անվերջում ենք՝ կանխօրոք ամենաթանկը ոսոխի ողորմածությանն հանձնելն ու հանձնվելը (երբ, նամանավանդ, իրական ռազմասպառնալիք էլ չիք տակավին):
      Էլ չենք նորինորո ծավալվում այդ բոլոր հողամասունքներն իրենց արյունով ոռոգած մարտիրոսներին, նրանց մարտընկերներին, հարազատներին ու վերջնագույն հաշվով, բովանդակ ազգի՝ տարածության և ժամանակի «եռագույն» (անցյալ, ներկա ու գալիք) սերունդներին այս և մյուս կյանքում պատասխան տալու անհրաժեշտության առթիվ…
       Արդ՝ արցախյան կենսախնդրի կարգավորման ցանկացյալ ծրագրին անդրադառնալուց առաջ հարկ է ազգովին կարգախոսել ու կարգագործել՝ «կապու’տ կապիտուլյանտությանը, անկցի’ դավաճանությունը…»:

*  Մասնավորաբար՝ զուտ տրամաբանորեն, եթե մի երկվայրկյան վերացարկվենք առաջարկի հենց գաղափարախոսական անթույլատրելիությունից, ո՞ր հինգը (չմոռանանք, որ 1991-1993թթ. մասամբ կամ լրիվ ազատագրվել է փաստացի ամբողջ 9 (ի˜նը) շրջան՝ Հադրութի, Շուշիի (նախ քաղաքն ինքը), Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ղուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլու, և հետո՝ ակնհայտ ինքնահակասությունից նույնքան պարզ հարց է ծնվում՝ «է, եթե պատերազմն իրոք անխուսափելի է, էլ ինչու՞ ենք կանխավ հանձնվում՝ հանձնելով մեծատարած հողեր (առավելևս այդպե˜ս ծանրագնի ձեռք բերված և ա(յ)նչա˜փ, բոլոր առումներով՝ թանկագին). թող պատերազմն էլ ամեն ինչ դնի իր տեղը»:
   Իմիջիայլոց՝ երբեք ավելորդ չեն հիշելն ու հիշեցնելը, որ, շնորհիվ արցախյան բախտամարտի, հայ զինուժի կողմից (,) ապահովաբար (,) վերահսկվող ԼՂՀ փաստական (դեֆակտո) մակերեսը հասել է շուրջ 13 հազար քառ. կմ-ի, ինչը համաչափելի է, – աշխարհաստեղծումից ի վեր, արդեն անգամ քիչ է ասել՝ բազմատեսակ ու բազմաքանակ, ստվերային գործարքների ու գործառույթների, առհասարակ բոլորաճյուղ ստվերաիշխանությունների (ներառյալ մամուլ և հանրակարծիք) կարծեք էլ հենց մշտապատերազմյան «համակենտրոնացման ճամբար» մարմնացնող, նույնտեսակ ու նույնքան կոնֆլիկտ – կոլիզիաներ գեներացնող – արտաժայթքող, – Իսրայելի ներկայիս պաշտոնական տարածքին (14,4 հազար քառ. կմ), իսկ մայր հայապետությամբ հանդերձ՝ եռապատիկ գերազանցում դրան (ընդդմին՝ դեռ այն դառնուդաժան (դատա)պարտված պատմապայմաններում, երբ ի կրկնակի հակադրություն մայրենաժառանգ «ավետյաց երկրից» հեռու-հեռու ողջակիզված հրեության սերունդների, հայությունը, առաջին ու վերջին հաշվով, հայրունի բնօրրան է կորցրել՝ պատմական Հայրենիքի մեծագույն մասը, որի էլ հազիվ ութերորդ մասն է իր հերթին կազմում մերօրյա պետականակիր մնացորդացը՝ նշված ութ շրջաններով հանդերձ)…
   Ամենայն հավանականությամբ՝ այս պարզ, բառիս բուն իմաստով՝ հողի վրա արատածնված կույր խանդն էլ, ա) «ի վերուստ ընտրյալ ու հանրիշխան Ցեղ» համարվելու, բ)սեփական առասպելածավալ Հոլոքոսթի նույնիսկ վշտաշահարկ ու մշտաշահարկ ինքնաշնորհ «մենաշնորհները» համապատասխանաբար՝
ա)հնուց անտի այլո’ց կողմից հայոց՝ «Աստվածընտիր ազգ ու սրբազան երկիր» պատվակոչվելու, ավելին՝ հայահայրենիքի էլ՝ մարդկության, այդ թվում՝ հրեության, ծննդարան ու հետջրհեղեղյան վերածննդարան լինելու,
բ)հայոց Մեծ եղեռնի  անուրանալի իսկություններից «բարձր ու անմրցակից» պահելու շահամիտման հետ համատեղ, առայսօր մնում է ինչպես համայն հայության, նրա գերարժեքների ու գերարժեկիրների (լեզվի, պետականության, պատմության, մշակույթի, Հայկ Նահապետի, Մաշտոցի, Նժդեհի պես բազմահանճար մեծամեծությունների …) նկատմամբ, այնպեսև՝ առանձնապես արցախյան հիմնահարցի կապակցությամբ հետնաբեմային, սակայն չափազանց ազդեցիկ թրքաթաթախ հրեամասոնական ուժերի, սրանց պարագլխած ամբողջ պետությունների ու միջազգային կառույցների անթաքույց ստորադասիչ կամ թշնամական վերաբերմունքի թունաղբյուրը:
   Եվ այս ամենը, քավ լիցի, ուղղագիծ հակասեմականութ-   յուն չէ (ինչպես կտեսնեք հաջորդիվ), այլ՝ արցախյան հիմ-նախնդրին ուղղակի շաղկապված և իրագո մարտահրավերներին դիմակայելուն ուղղված նախազգուշական ազդակ (իհարկե՝ մեր դժբախտությունների և դժվարությունների հարցում առաջնային պատճառներ եղել և մնում են մեր իսկ ներքին մեղքերն ու սխալները):

Գարեգին Ղազարյան
ք. Բերձոր

Հ.Գ. – պատվավճարը (հոնորար) խնդրում եմ թողնել խմբագրության կարիքների համար:

Հ. Գ. – Այսօր մեզանում դեռևս չեն վխտում մուրադպետրոսյաններն ու պարույրհայրիկյանները, բայց այն, որ արդեն  Հայաստանում և Արցախում «խոսողներ» են հայտնվել, ուրեմն վտանգն այլևս չոքել է մեր դռանը… քանզի տան դուռը ներսից բացողներ են հայտնվել:
Բազմիցս ասել ենք. այն հայ պաշտոնյան, որը կստորագրի ՀԱՅՐԵՆԻՔԸ «վաճառելու» փաստաթղթի տակ՝ պիտի արժանանա տոհմով՝ մեծ ու փոքրով, խարույկի վրա այրվելու դատաստանին: Կվերաբերի դա ՀՀ-ի, Արցախի, ազատագրված տարածքների, Բերձորի, թե Մեղրիի «միջանցքների» խնդիրներին:
Հայրենիքը փողով կամ հանրաքվեով չի տրվել, և մի սերնդի չի տրվել, որ նման կերպ էլ օտարվի: Հայկական լեռնաշխարհը Արարչատուր Բնօրրան է, և նախնյաց, ներկա ու գալիք հայ սերունդների Հայրենիքն է…

ԿՈՉ – ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

       Գնալով ուժգնանում է Արցախի խնդիրը ստիպողաբար լուծելու եվրոպահանջը: Դավադիր բանակցությունների մեջ է «բարեկամական» Ռուսաստանը: Այս հարցում քաղաքական խեղկատակություններ են անում նաև արևմտամետ հայ քաղաքական գործիչները: Ամեն տեսակի հայրիկյաններն ու մայրիկյանները փորձում են Արցախի ու Անկախության խնդիրները հակադրել միմյանց: ԻՄ-ի ղեկավարը նշում է, թե Վրաստանն իր անկախությունը նախընտրելով՝ «զոհաբերեց» Աբխազիան, Հարավային Օսեթիան, նույնիսկ Աջարիան: Մեր կողմից ավելացնենք, որ վատ չէր լինի եթե հանուն անկախության «զոհաբերեր» նաև Ջավախքը: Սույն պարոնը Արցախը համարում է «հողակտոր», որի «ճորտն ենք դարձել ազգովի, չունենալով պետականություն»: Այս և նմանատիպ գործիչները պետականությունը կամ անկախությունը պատկերացնում են կա’մ ԱՄՆ-ի, կա’մ Ռուսաստանի, կա’մ Եվրոպայի «տակը պառկելով»: Սրանք պատրաստ են զիջել Հայաստանի յուրաքանչյուր «հողակտոր»՝ իրենց տերերի շոյանքն ստանալու համար:
     Արցախը մեր անկախության առաջին պտուղն է: Ազգի համար արժեքը Հայրենիքն է, անկախությունն ու պետականությունը միջոցներ են մեր ազգային խնդիրները լուծելու համար, և մենք մի կարևոր խնդիր արդեն լուծել ենք. ազատագրել ենք մեր Պատմական Հողերի մի մասը: Իսկ հայրիկյաններն ու մայրիկյանները (մուրադպետրոսյանները), աղանդավորականներն ու համասեռականները պատրաստ են ամեն հայկական բան զիջել՝ հանուն հիմարաբար հորջորջվող «կովկասյան տան», հանուն հայ-վրացի-ադրբեջանցի ժողովուրդների երբևիցե չեղած «եղբայրության», հանուն իրենց գրպանները հոսող $-ի: Տեսել ենք նման եղբայրության արդյունքը: Այսօր Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան զարգանում են ՀԱՅՈՑ ԱՐՅԱՆ ու ՀՈՂԵՐԻ վրա:  Կովկասյան դաշինքը սին է, «ուտոպիա» և կարող է լինել միայն պարտադրանքի հետևանք:
        Տարիներ առաջ էլիչիբեյ կոչվածը խոստանում էր ոտքերը լվանալ «իր նախնիների» Սևանա լճում և արդեն գծվել էր համապատասխան պատմաշխարհագրական քարտեզ, որն ուսուցանվում էր ադրբեջանական դպրոցներում… Այժմ էլ՝ Վրաստանի դպրոցներում են սովորեցնում, որ Լոռին, Տավուշը, ՈՒտիքը, մինչև Սևանի ափերը վրացական հողեր են…
     ՈՒ՞մ ջրաղացին են ջուր լցնում այս դավադիր հայերը:
       Սրանց բոլորին զգուշացնում ենք, որ Հայ Արիական Միաբանությունը և բազում հայակրոն կառույցներ ու ազատամարտիկներ պայքարելու են Հայաստանի ու Արցախի անկախությունը պաշտպանելու, Հայոց Հայրենիքը վերամիավորելու և ապազգային ախտից մաքրելու համար:
        Կոչ ենք անում ՀՀ իշխանության, ընդդիմության, համայն հայության դեռևս հայ մնացած ուժերին՝ համախմբվելու և ամեն կերպ դադարեցնելու այս հակահայ քաղաքականությունն ու ծրագրերը:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

 Խորին հարգանքներով աշխարհի
հայ մտավորականությանը, պատմագետներին, ազգային ու քաղաքական գործիչներին,
հայ հանրությանը

       Տեսակով ու էությամբ Հայ-Արիներ.
        Հայ Ազգի Հետագա ճակատագիրը, ապագան ինձ մտահոգվելու և կոչի իրավունք են տալիս և ՀԱՅԻՆ դիմում եմ այս կերպ:
     Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ՝ գիտնական կամ պաշտոնյա… հասարակ Հայ Մարդ եմ և Մեծ Եղեռնից՝ մազապուրծ փրկված բազմաթիվ բեկորներից՝ հայրենիքի համար իր երիտասարդությունը նվիրած մի հայ զինվորի որդի: Ծանր ապրումներ եմ ունենում, երբ մեր Հնագույն պատմությունը վարպետորեն խեղաթյուրվում է այն շահախնդիր ժողովրդի կողմից, որը նենգորեն՝ առանց երևութական առճակատման Հայ-Արիների Ցեղի հետ, դավադիր քաղաքականությամբ, հարյուրամյակներ շարունակ կեղծում է Հայոց պատմությունը:
     Մեր անտարբերության պատճառով մեզանից գողացել      և յուրացրել են հազարամյակներ, Հայոց գիտությունը, մշակույթը, պատմական հերոսական անցյալը… Սկսենք խորքից: Ով էինք մենք մինչև քրիստոնեությունը:
     Մենք հզոր էինք, որպես ձևավորված ազգ և կայացած պետություն, ողջ Միջագետքը և հարակից տարածքների ժողովուրդները գլուխ էին խոնարհում Հայ Ազգի առջև:  Մինչև քրիստոնեությունը (մեզ հայտնի) ավելի քան տաս հազար տարի առաջ մեր նախնիները խոսում էին տիեզերքի հետ և աստղագիտությունը Հայաստանում ապրում էր մեծ վերելք, (Օր՝ Քարահունջի աստղադիտարան): ՈՒնեինք Մեծամորի մետաղաձուլական գործարանը, որտեղ մշակվում էին ամենատարբեր մետաղներ (կռում էին տվյալ ժամանակի հզոր զենքեր, զրահներ, մարտակառքեր և այլն):
       Հարգարժան Հայ մտավորականներ, գիտնականներ ասացե’ք ի՞նչ եղան այդ հզորությունները, մեր մատյանները, գրքերը, որտեղ գրված էր այդ ամենը: Դեռ չենք խորանում բժշկագիտության, մարդաբանության, իրավագիտական և այլ ոլորտների մեջ:
      Աշխարհւմ ոչինչ գաղտնի չի մնում…  շատ շուտով մեր համառ աշխատանքի և համարձակության շնորհիվ վերջնականապես կպարզաբանվի և դավադիր ջհուդա-հրեության երեսին ապտակ կտրվի՝ իր կատարած ոճրագործությունների համար…
     Մ.թ. 301 թվին Հայաստանի տարածքը հսկայական էր, հարավից ներառում էր ողջ Միջագետքը, Տրդատ Մեծի ստեղծած պետության սահմանները հյուսիսից հասնում էր մինչև Միջին Ասիա, ներկայիս Դաղստանի հյուսիսային սահմանները… ջհուդա-հրեությունը դեռ Սարգոնի ժամանակներից՝ Ք.ծ.ա. 2014թ-ից, մշակում էր դավեր, որպեսզի թուլացներ Հայաստանը, վերահսկեր Հայերին: Առիթը եկավ… Գրվեց կեղծ սուրբ գիրք. «Բիբլիա» (ափսո˜ս «Աստվածաշունչ» անունը):
    Սրով ու հրով, ավերով «Աստծո որդու լույսը» Հայոց աշխարհ բերեցին, և հենց այդտեղ էր, որ գործի անցավ ջհուդա-հրեա-սեմական գործիչ՝ Գրիգոր «լուսավորիչը» (իրականում՝ խավարիչը): Թունավորելով Տրդատ արքային և հակաթույնը պահելով, նա քրիստոնեացման երաշխիքներ կորզեց ու հետո հակաթույնը ներարկելով՝ իբր փրկեց արքային: Երբ «առողջացավ» արքան, պարտադրեցին հորինած կրոնը՝ ավերելով ու ոչնչացնելով ամեն հայկական բան: Տրդատը չգիտակցեց իր ազգի գլխին պատրաստվելիք  դավերը և 301 թ-ին Հայաստանում քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն, չնայած նման փաստաթուղթ փաստացի գոյություն չունի…: Սրանով հայակեր Գրիգորի (լուսամարիչ) առջև բացվեց լայն ասպարեզ, նա անցավ արքայական զորքերի գլուխը և ավերեց ու կողոպտեց հայության սրբությունները, Հայոց Աստվածների մեհյանները, տաճարները: Կողոպտվեցին ու ջհուդա-հրեական սեփականություն դարձան Հայոց գիտությունը, մշակույթն ու պատմական փառահեղ անցյալը:
       …1700 տարի Հայ-Արի Ազգին ներարկեցին ապազգային հավատք, հնազանդություն, ստրկամտություն, օտարամոլություն…  և դարերը ցավոք, իրենց հետքն ու կնիքը թողեցին: Քրիստոնեության հրամցված հնազանդությունը գործիք էր՝ Հայ-Արի ցեղի ազգերին սեփական ազգակիցներով ստրկացնելու, օտարին ծառայեցնելու համար:
    Հայ ազգը լինելով Արարիչ Աստծո ստեղծած տեսակ, նախանձ ու ատելություն է առաջացրել խարդախ ու խորամանկ ջհուդա-հրեության մոտ: Եվ սրանք վաղուց են անցել գործի: Սողոմոն թագավորը սրանց պատգամեց, որ ուժով չեք կարող հաղթել Հայ-Արի ցեղին, ուրեմն դա արեք դավեր նյութելով՝ ամեն կերպ, առանց խտիր դնելու միջոցների մեջ… Հայության գլխին եկած բոլոր չարիքները կազմակերպել են ջհուդա-հրեաները և միշտ ուրիշների ձեռքերով: Չխորանալով պատմության մեջ, ասեմ որ 1915-23թթ. Հայոց Ցեղասպանությունը նույնպես կազմակերպեցին ջհուդա-հրեաներն ու նրանց հիմնած մասոնական օթյակները, Սալոնիկից եկած հրեա-երիտթուրքերը:
    Խորքում ընկած էր Հայերին ամեն կերպ Հայկական լեռնաշխարհից՝ Արարչական տարածքից հեռացնելը, ընդհանուր վերջնական բնաջնջումը… քանզի միայն Հայերն են նրանց բնական ու միակ «հակառակորդը», և եթե մի օր Հայերը գիտակցեն սա և վերադառնան իրենց առաքելությանը, ապա նրանք այլևս անելիք չեն ունենա երկրագնդում…
       Այսօր հրեա-մասոնները  տիրել են  ԶԼՄ-ներին, կապին,
    դրամագլխին… և թելադրում են ամեն ինչը: Նրանք բարբարոս թուրքերին, այդ քոչվոր ու վայրի ցեղախմբերին օգտագործեցին որպես հարվածող միջոց՝ գործիք, և «անմեղորեն» հասան իրենց նպատակին: Բայց ճշմարտությունը հնարավոր չէ երկար ժամանակ թաքցնել: Ամեն հանցագործություն ի վերջո բացահայտվում է: Եվ քանի որ Հայ Տեսակն առավելապես հոգևոր բնույթ ու էություն ունի, ապա նյութականով անվերջ չես տիրի հային և մեր հոգին վերազարթնումի մեջ է, որին նպաստում է նաև Բնությունը՝ Տիեզերքը…
    1914թ. I-ին աշխարհամարտը սանձազերծելով՝ հրեա-մասոնները աշխարհը վերաձևեցին իրենց հարմար կերպով, և կազմակերպեցին շուրջ 2 մլն. հայերի կոտորածն իրենց հայրենիքում: Երկիրն ամայացրին, իսկ հայությանը ցրեցին աշխարհով մեկ: Այսօր, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչում և դատապարտում են մարդկության դեմ կատարված ոճիրը՝ Հայոց Ցեղասպանությունը (ՈՒրուգվայ, Ֆրանսիա, Իտալիա, Եվրոխորհուրդ, Ռուսաստանի Դումա, Լիբանան, Կիպրոս, Հունաստան, Շվեյցարիա և այլն), հրեաներն անամոթաբար հերքում են Հայոց Ցեղասպանությունը և պնդում, թե միայն II-աշխարհամարտի տարիներին հրեաների կոտորածն է (Հոլոքոսթ) ցեղասպանություն:
        Սրա տակ թաքնված է այն մեծ ոճիրը, որի մասին խոսեցինք վերևում, որ Հայոց Ցեղասպանությունը կազմակերպել են հենց իրենք՝ հրեա-թուրքական դաշինքը: Նաև Կայզերական Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Անգլիան… Ահա, թե ինչու այս «քաղաքակիրթ աշխարհում» նույնպես չի ճանաչվում Հայոց Ցեղասպանությունը, որովհետև Հաագայի միջազգային դատարանը պիտի քննի ու դատապարտի հանցագործներին և պատվիրատուներին…
      Ցեղասպանությունը շատ թանկ նստեց Հայ Ազգի վրա,    սա դեռ քիչ համարելով, շուտով նրանք կազմակերպեցին ջհուդա-մասոնա-բոլշևիկյան երկիր (ԽՍՀՄ) և մյուս ժողովուրդների հետ սկսեցին հալածել նաև հայության «արևելյան» հատվածին: Բոլշևիկյան գաղափարախոս ՈՒլյանով Լենինը մայրական կողմից հրեա էր և գերմանական մասոնների հատուկ ցուցմունքով տապալեց Ռուսական կայսրությունը և նպաստեց, որ արևելքի մահմեդականները սրբազան պատերազմ սկսեն քրիստոնյա աշխարհի դեմ: Այսօր Հայաստանն ապրում է սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր-մշակութային շատ ծանր ժամանակներ, որի պատճառը, մեղմ ասած՝ «քաղաքակիրթ» աշխարհի պարտադրած առաջարկություններն են, որ պիտի ամպայման կատարվի մեր իշխանավորների անհեռատեսության պատճառով, եթե իհարկե, հայությունը հանդուրժի դա: Այդ պարտադրանքները ոչնչացնում են հայ մշակույթը, ավանդույթը, լեզուն, կրթահամակարգը, տնտեսությունը, հոգևոր-բարոյական ոլորտը ու ամեն-ամեն հայկական բան ու նաև շարունակաբար հայաթափում են Հայաստանը:
        Սիրելի հայեր, հատկապես՝ մտավորականներ, ազգային ու քաղաքական գործիչներ, մի’ թողեք, որ մեր Աստվածային Ազգը փորձեն վերացնել աշխարհի երեսից, չնայած դա գենետիկորեն անհնարին է, բայց մենք անիմաստ տուժվում ու հեռանում ենք մեր առաքելությունից: Հիշե’ք, Արարիչը Արարեց Արարածին Արարատում և սա սկիզբն ու վերջն է ամեն բանի…
      Ջրհոսի դարաշրջանը (ներառյալ 21-րդ դարը) լինելու է Հայոց Վերածննդի՝ Հայ Արիական տեսակի դարաշրջան: Ջրհոսին ղեկավարում է ՈՒրանը՝ բարության ու ճշմարտության մոլորակը, «համանախագահում» է Սատուռնը՝ չարի մոլորակը, ուստի մեզանից, մեր վճռականությունից է կախված հայության առաջընթացը, հաղթանակը, հավերժացումը…
    Բոլորիս ցանկանում եմ մտքի ճկունություն, համարձակություն, հայրենապաշտություն և ազգապաշտություն:
       Խոսքս ավարտում եմ մեծն Նժդեհից մեջբերումով.
«Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մեկ հատիկ սերունդ և ես ապահովեմ Հայերի տեղն արևի տակ»:

Արամ Ավագյան
ՀՅԴ անդամ
 
Զորություն Նախնյաց
Ով չի այցելել մամուռով պատված
Գերեզմանները գորշ ու հնօրյա.
Նա չի ստանա ոգու թաքնված
Մոգական ուժը՝ անցյալի անմահ:
Ով որ չի լսել խոսքը մեր նախնյաց
Գերեզմաններում թեկուզ մի վայրկյան. 
Նա անարմատ է հողում հայրենյաց
Եվ անզոր զինվոր՝ մեր սուրբ պատմության:
Այստեղ է ոգին ցեղի աննահանջ
Թրծվում անտես հյուսվածքով վերին,
Այստեղից է որ Արիները քաջ
Ոգի են տալիս վաղվա քաջերին:
Այստեղ ամեն քար պարփակել է մի՝
Բեմից հեռացած կենսագիր անսաստ,
Ով որ իմանա անցյալի ոգին.
Չի անցնի նրա կյանքը անիմաստ:
Արդարև’, եթե Նժդեհը հոգում
Չունենար նախնյաց անունները մեծ,
Արդյո՞ք կշնչեր Հայը այս դարում,
Հայքի մի մասում վեհ ու աստղամերծ…
բանաստեղծությունն ու նկարը՝

ՀԱՄ անդամ՝ Հավհաննես Աղաբաբյանի

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։