Մասոնական զառանցանքներից մի անգամ արդեն ցեղասպանվել ենք…

«Իսկական Իրավունք»-ի գլխավոր խմբագիր՝  Հ. Գալաջյանին

Մասոնական զառանցանքներից մի անգամ արդեն ցեղասպանվել ենք…


 

       «Իրավունք»-ը հաճախ է անդրադարձել մասոնական թեմային եւ միշտ բացահայտել է սրանց մութ եւ ստվերոտ, ապազգային կողմերը, սակայն, «Իսկական Իրավունք» անվամբ հանդես գալով, առաջին իսկ «մասոնական» հոդվածում կարծես թե… «Բուշը մասոն չէ, բայց նրա եղբայրը մասոն է» հոդվածում մի անթաքույց փառաբանում կա այս վտանգավոր կազմակերպության հանդեպ, որը գաղտնի մնալ ցանկացող «միջին տարիքի մի տղամարդ», «Գրանդ մաստեր մասոն»-ի անդամ մեկը վեր է ածել ծիծաղաշարժ քարոզի: Մնում է իրեն գաղտնի հորջորջող (որ վաղուց այլեւս գաղտնի չէ) այս կառույցի անդամները արդեն «Եհովայի վկա»-ների պես տնետուն ընկած քարոզեն ու ներկայացնեն իրենց:
       Ես իմաստ չեմ տեսնում հոդվածում առկա այս ապազգային կառույցի «թաքնված-ծպտյալ» անդամի (այսպես գործում էին կրիպտո (ծպտյալ) հրեաները) սին խոսքերը հերքելու կամ կրկին անգամ սրանց նմանների դիմակները պատռելու առումով, բայց նշեմ, որ մեր երկրի անվտանգությունից բարբաջող մեծից-փոքր բոլոր պաշտոնյաները թքած ունեն ազգի եւ հայրենիքի անվտանգության վրա, քանզի մեզանում անարգել գործում են մասոնական օթյակներն ու «Ռոտարի» եւ նմանատիպ այլ «բարեգործական» ակումբները, աղանդավորներն ու սեռամոլագարները, պոռնիկներն ու դավադիրները…

 

Շարունակել կարդալ

Գրական Երկեր

grak

Մեծ Գաղափար

njdeh

Էջեր իմ Օրագրեն

edjer

Նամականի

namakani

Նժդեհի վերադարձը

njdeh

Դատ թե դատաստան

dat

Տիեզերաիմաստասիրական Ծայրագոյն Տրամաբանական Մտածողության Տիեզերահամալսարան

tiezerakan

Արիական Իմաստնություն – Ա գիրք

edmon

Հայ Արիական Տիեզերաիմաստ Նշանագրերը

hay

Արիացիների Տիեզերահանճար Իմաստանշաններից Անդին

ari

Շարունակել կարդալ

Ար Աստծո պաշտամունքը Հայաստանում

ar Շարունակել կարդալ

Արարատյան Դիցաբանություն

arar Շարունակել կարդալ

Մտորումներ Հրանդ Դինքի սպանության առթիվ

Մտորումներ Հրանդ Դինքի սպանության առթիվ


Հրանտ Դինքի սպանությունը պարզապես օրինաչափություն է և ոչ թե օրինաչափությունից շեղում, ինչպես ոմանք ներկայացրին և շարունակում են ներկայացնել: Հետաքրքրական է այն, որ առերևույթ հայտնաբերված մարդասպանը` տասնյոթը տարեկան ինչ-որ մի լամուկ, փաստորեն կազմավորվել է հենց այն տարիներին, երբ Թուրքիայի Եվրամիության անդամակցության թեկնածությունը հաստատվել էր: Սա մի անգամ ևս հաստատում է, որ թուրքը չի փոխվում, թուրքը մնում է թուրք, եվրոպացի՞ լինի, թե ասիացի, մուսուլմանությո՞ւն խաղա, թե արևմտամետություն… Դա կարելի է հասկանալ, եթե գիտենք էթնոհոգեբանության տարրական սկզբունքները: Այստեղ նոր հեծանիվ հայտնաբերելու կարիքը չկա. թուրքը սկզբից ունեցել է,- Շահան Նաթալիի արտահայտությամբ,- հայությանը և Հայաստանին վերացնելու պետական և ազգային հստակ ծրագիր (որը ուժի մեջ մնում է նաև այսօր), իսկ մենք չունենք այդ ծրագրի հավանականությունը գիտակցելու տարրական մոտեցում: Եվ դրա արդյունքներն են լինում իրար հաջորդող ջարդերը` Արևմտահայաստանի, Ստամբուլի և այլ վայրերի 1894-96 թթ. կոտորածները, Կիլիկիայի և Հալեպի վիլայեթի հայկական բնակավայրերի 1909-ի սպանդը, Մեծ եղեռնը, Արևելահայաստանում կատարվածները 1918-21 թվականներին, 1918-ի սեպտեմբերի Բաքուն, 1920-ի գարնան Շուշին, 1988-ի փետրվարյան Սումգայիթն ու նոյեմբերյան Կիրովաբադը, նորից Բաքուն 1990-ի հունվարին, «Ադրբեջանի ազգային հերոսի» սարքած Բուդապեշտյան կացնահարումը…: Ո՞ր մեկը թվենք: Եվ այս մեկն էլ` նորից Ստամբուլը:

Սա արդեն օրինաչափություն է և ոչ թե պատահական միջադեպերի` մեզ համար ապերջանիկ զուգադիպություններ:

Շարունակել կարդալ

ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն

ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, հայոց տառերն էլ


Ուրբաթ, փետրվարի 23-ի ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության`
«Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ը վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):

Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը:

Շարունակել կարդալ