Տարիներ շարունակ սա էր ՌԴ֊ում ռուս֊թուրքական համառուսաստանյան եվրասիական գաղափարախոսության, եթե չասենք` “ռուսական ազգային” գաղափարաբանության ուսուցիչը֊գուրուն, անգամ կայսերապաշտ Պուտինի համար…
Ի սկզբանե էշի մեկն էր, սա ասել եմ այն պահից, երբ շատ տարիներ առաջ կարդացի, որ այս տխմարը Ռուսաստանի սահմանակից ոչ մի երկիր չէր “տեսնում” Թուրքիայի հետ սահմանի ԱՐԱՆՔՈՒՄ… թուրքն էր ռուսի միակ դաշնակիցը, եղբայրն ու բարեկամը…
Բայց ժամը եկավ… եւ սկսեց զռռալ իր բնությանը համահունչ։ Հիմա ձեր թյուրք(տարատեսակ)֊թաթարներն են ձեզ ուտելու ներսից… արդեն սկսել էին, փորձում եք դեմն առնել ադրբեջանցիներին հարյուր հազարներով հալածելով, բայց էլի թյուրքական “ազգեր” ունեք, դե թաթարբերի մասին էլ րասեն` Կազանը սարքել եք ՌԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈ ՈՎՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ…
Այստեղի՛ց սպասեք ՌԴ մասնատման հրահանգի ձայնը` ուղղված ՌԴ ներսի թյուրքական Ռուսաստանին, որ ձգվում է Ղրիմից մինչեւ Ալթայներ եւ Սախա֊Յակուտիա (Էրդողանի “Մեծ Թուրանի” երազախաբությունն էլ է հասնում այս կողները, ԱՊՀ֊ական թյուրքական Միջին Ասիան եւ չինական Ույղուրստանն էլ հետը)…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող
* https://www.facebook.com/photo?fbid=769740468836992&set=a.109070228237356 – Թուրքական աշխարհ պրոպագանդող Ալեքսանդր Դուգինը հանկարծ նեղացել էր, որ Ալիեւն ու Էրդողանը իրենց наհույ են ուղարկել։
Բայց խնդիրը դա չէ, խնդիրը այն է, որ Նովոռուսսիայի կամ Եվրասիականության պրոպագանդիստը հենց ինքն էր վստահեցնում, որ թյուրքերը ռուսների միակ դաշնակիցն են ու ռուսները պետք է աշխատեն իրենց հետ եվրասիական տարածաշրջանում։
Ու ինչպես թելեգրամյան ալիքներից մեկն էր գրել. «Բայց արդեն ուշ է «Բորժոմի» խմելու համար. ձեռագրերը չեն այրվում, պրոադրբեջանական հոդվածները կախված են ինտերնետում, և բոլորը լավ հիշում են, թե ով էր նպատակային կերպով ռուսական հասարակությանը հանում Արցախի դեմ։
Եվ եթե Դուգինը պահանջում է հարցնել նրանցից, ովքեր կորստի մատնեցին Հարավային Կովկասը, ապա, ավելի լավ է, Ալեքսանդր Գելևիչ, սկսեք ինքներդ ձեզանից՝ գնացեք ФСБ և ազնվորեն ամեն ինչ խոստովանեք»։
Է՜խ Դուգին, իսկ մենք ասում էինք. «Թուրքի հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ բաց մի թող», իսկ մեկ այլ դեպքում ասում էինք. «թուրքն ընկնի, ոտքերդ կհամբուրի, կանգնի` գլուխդ կկտրի»… Շարունակել կարդալ →