Ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում… Երեւանում մայդան չկա՛ – Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը իզուր է փնտրում (գերտերություններն ու ածանցյալ պետությունները եւս)… Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց … կկորցնի … թվում է, թե դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է…

«Լուսանցք»-ը այս տարվա թիվ 21 (367) թողարկումում հրապարակում էր արել «Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում» վերնագրով: Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի այս օրերին «Անկախ»-ին տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հնչեցրել էր մեր նույն հարցադրումները. ինչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում եւ ինչու:

Ի դեպ, նա ցույցերն արդարացված էր համարել. «Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետեւանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաեւ սխալներն ու չարաշահումները եւ անսպասելիորեն մոտ 20%-ով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, եւ ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով»:

Վազգեն Մանուկյանը ճիշտ է համարում 3 կամ 6 ամսով սակագնի բարձրացման որոշումը սառեցնելը: «Պետք է նստել, քննարկել եւ հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել եւ նրանց պատժել, որովհետեւ մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի եւ տնտեսության վրա եւ այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տեւեն, որից հետո որոշում ընդունվի»:

Մի դիտարկում անեմ. ՀԷՑ-ին, բիբինախառը հանդերձ, պիտի շնորհակալություն հայտնել, որ նրանք, անխոհեմ եւ ճոռոմ գտնվելով, ստիպեցին հայ հանրությանը՝ մտածել՝ ինչ գումար է տալիս, ում է տալիս եւ ուր են գնում այդ գումարները: Եվ գոնե այս պահի դրությամբ) ստիպեցին որոշում ընդունել առանց քաղաքական կուսակցությունների աջակցության (լավ կլինի, իհարկե, որ ղեկավարող թեկուզ խումբ լինի՝ շարժումն ավելի կազմակերպված առաջ տանելու համար եւ լավ կլինի, որ ցուցարարները հստակ ներկայացնեն պահանջները հստակ հասցեատերերին):    Continue reading

Կդառնա՞ Պուտինը Ստալին, Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ Խորհրդային Միություն – Թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվի… Հայաստանի բնակչության 1/3-ը կդառնա՞ ՌԴ քաղաքացի…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանդես գալ որպես աշխարհի 2-րդ ռազմա-քաղաքական բեւեռի առաջնորդ, ինչը ստիպում է նրան քայլերի դիմել, որը պիտի դիտարկել կա՛մ որպես ռուսական մեծապետականության (վելիկոռուսականություն) ցուցադրում, կա՛մ՝ անհատականության ցուցադրական դրսեւորում: Այսինքն, աշխարհը պիտի նրան դիտարկի որպես «աշխարհի կեսն իմն է» ասողի… Չնայած «վլադի միր»-ը Պուտինին պարտադրում է չբավարարվել աշխարհի կեսով եւ կիրառել «տիրիր աշխարհին»՝ իր անվանը համարժեք քաղաքականությունը…

Վերջերս Վլադիմիր Պուտինը 1 ժամից ավելի ուշացել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հանդիպումը նշանակված է եղել տեղի ժամանակով 17:00-ին: 17:25 Պապի անձնական քարտուղարը դուրս է եկել նախագահ Պուտինին դիմավորելու, սակայն նա եկել է միայն 45 րոպե անց:

Ասում են, առաջին անգամը չէ, որ Պուտինն ուշանում է Հռոմի Պապի հետ հանդիպումից, 2013թ. նոյեմբերին կայացել է նրանց առաջին հանդիպումը, որից առաջ Պապը ստիպված է եղել սպասել 50 րոպե: Ռուսաստանի նախագահը հայտնի է տարբեր պաշտոնական հանդիպումներից ու միջոցառումներից ուշանալու սովորությամբ, օրինակ տարբեր տարիների նրան սպասել են Ուկրաինայի ղեկավարները, Միացյալ Նահանգների նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Մեծ Բրիտանիայի թագուհին:

Շատերը կհիշեն, որ նման վարվելակերպ ուներ նաեւ Իոսիֆ Ստալինը, ով միշտ ուշանում էր հանդիպումներից: ԽՍՀՄ ղեկավարը անգամ 2-րդ համաշխարհայինի տարիներին եւ դրանից հետո պահպանեց այդ սովորույթը: Նրա կարծիքով սպասեցնելը հզորության նշան էր… Անգամ 1943թ. Թեհրանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարների հանդիպումներին Ստալինն ուշանում էր 2, 3 կամ մի 5 րոպե: Եվ պետք է ասել՝ ազդեցությունը մեծ էր լինում: Երբ բոլորը նստած սպասում էին, նախագահները, դիվանագետները, զինվորականները, լրագրողները եւ այլք, մտնում է Ստալինը եւ ակամա բոլորը ոտքի էին կանգնում, այս դեպքում՝ ստիպված ոտքի էին կանգնում նաեւ երկրների ղեկավարները… եւ Ստալինը խրոխտ քայլերով մոտենում էր իրեն հատկացված տեղին: Մի անգամ ԱՄՆ-ի նախագահը որոշում է ինքն ուշանալ եւ հանդիպման վայր է գալիս 10 րոպե ուշացումով, բայց ի զարմանս նրա՝ Ստալինը եկած չի լինում եւ ներս է մտնում Տրումենի մտնելուց 1-2 րոպե հետո… Անգլիայի վարչապետ Չերչիլն ավելի խորաթափանց է գտնվում եւ զերծ է մնում նման փորձերից:   Continue reading

Վալերի Պերմյակովը կորե՞լ է – Իսկ Ավետիսյանների հարազատները մտադիր են նրանց տունը վերածել տուն-թանգարանի… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Այս դաժան ոճրագործությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված զենքով սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին: Սպանդից հետո Հայաստանում եւ, մասնավորապես, Գյումրիում հասարակական հուզումներ սկսեցին եւ դարձան համահայկական բողոքի ալիք: Մարդկանց վրդովեցնում էր այն հանգամանքը, որ ռուս զինծառայողը իր կատարած հրեշավոր հանցագործության համար պետք է դատապարտվեր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսատսանում եւ այդ երկրի իշխանությունների կողմից: Հանրության մեծ արձագանքից հետո խնդրին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեպքից 5 ամիս է անցել, սակայն չգիտես ինչու պատկան մարմինները խորը լռություն են պահպանում: Հանրային նման հնչեղություն ստացած այս գործը մտել է փակուղի եւ հանրության համար տեղեկատվությունն անհասանելի է, ինչը մահոգիչ է արդեն:

Հասկանալի է, որ ռուսաստանյան իշխանությունների նպատակն է լռությամբ մոռացության մատնել դեպքը, որ ռուս լամուկը հնարավորինս կորի Հայաստանի լրատվական դաշտից: Այսօր որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը եւ ինչ է եղել նրա հետ: Արդյո՞ք նա շարունակում է մնալ Գյումրու ռուսական ռազմաբազայում, թե՞  Ռուսաստանի իշխանությունները նրան տարհանել են Հայաստանից:

Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ հանրային, անգամ պետական ուշադրությունը չպետք է նվազի, իսկ մեր դատախազությունը պետք է մնա հետեւողական ու պարտավորված լինի հայությանը հասցնել անհրաժեշտ տեղեկատվությունը:   Continue reading

Բաքվի բանանը բումերանգ դարձավ – Ադրբեջանին խոստացած զեկույցը տապալվեց՝ Հայաստանը «օկուպանտ» եւ «ագրեսոր» չէ… ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը… ՄԻԵԴ-ը («Չիրագովի» ու «Սարգսյանի» գործերում) հեռու մնաց Արցախի կարգավիճակի հարցից…

Այս անգամ Բաքուն ինքը դարձավ իր բանանային քաղաքականության բանանը… ԵԽԽՎ-ն փոխել է ԼՂ հարցում Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումը: Իսկ Ադրբեջանը հակառակ ձեւակերպումների համար շատ մեծ ծախսերի գնաց՝ ինչպես ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու, այնպես էլ եվրոպական 1-ին խաղերի ամբողջ բյուջեն ստանձնելու առումով:

Համենայնդեպս զարմանալի էր, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումը փոխեց: Ըստ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի, վեհաժողովը քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին ընդունելով ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին ասել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ ադրբեջանական լոբբիստների միջոցով մի անգամ այդ հարցը անցել էր նախկին ձեւակերպմամբ, ինչը «ստիպել» էր ԵԽԽՎ-ի Արցախի հարցով հանձնաժողովը վերակազմավորել: Իհարկե, այդ հանձնաժողովը միայն Ադրբեջան այցելեց հաճույքով, Երեւանում սառը ընդունելության արժանացավ, իսկ Արցախում առհասարակ հրաժարվեցին ընդունել հանձնաժողովին: ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի թեմայով զեկուցող Ռոբերտ Ուոլտերը, ով գլխավոր ադրբեջանական լոբբիստն է, դեմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին, բայց ադրբեջանամետները պարտվեցին:

Չի բացառվում, որ Եվրոպական 1-ին խաղերի ավարտին այլեւս կարիք չկար հաճոյանալու Բաքվին, քանի որ ամեն բան արվեց Ադրբեջանի հաշվին, եւ այժմ կարելի էր Բաքվին տեղը դնել: Հատկապես, որ մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում ԵԽԽՎ-ն հիմնականում քննադատում է Ադրբեջանի իշխանություններին եւ կարծես եկել է նաեւ պատժելու ժամանակը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, որտեղ կմասնակցի Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Նախագահը անդրադարձել է հայ-եվրոպական համագործակցությանը, որը վերջին ժամանակներս ավելի հայամետ ուղի է բռնել:   Continue reading

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սիրում եմ քեզ կյա՛նք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

Սիրում եմ քեզ մա՛հ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե –  ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված

…Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892 Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի  Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

* * *

Աստվածաբանական իմ աշխատություններում չար ուժերի թեմային նույնպես անդրադարձել եմ: Սա մի կարեւոր հոգեւոր առանցք է, որ հետաքրքրում է մարդկությանն այնքան, որքան արարչական երեւույթները, Աստվածները: Այո, սա հոգեւոր առանցք է, քանզի այլ հարթության մեջ անհնար է հասկանալ այս երեւույթն ամբողջապես: Առանցքը բացասական, բայց արարչական է, այսինքն՝ բնածին ու բնականոն գործառույթներով է օժտված եւ ունի հստակ ուղղություն եւ առաքելություն, որ ամրագրված է Տիեզերակարգով: «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) եւ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարերում եւս Չարիների, չար ուժերի մասին խոսել եմ:

Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը:   Continue reading

Միշտ անհանգիստ – Տերերը հայտնի են, ձեռքները բռնող չկա… Գառնու ձոր մեքենայով գնացողները ու՞մ են վճարում ստիպված – Իսկ բարձրաստիճան տերերին վաղուց գիտեն… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում եւ «Լուսանցք»-ում…

Գառնու ձորի երկայնքով դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհն անասելի վատն է: Պարզվում է, այդ վատ ճանապարհով մեքենադ քշելու համար ստիպված ես ոմն Շմավոն Համբարձումյանի 1000 դրամ վճարել: Ասում ենք՝ կվճարենք, բայց հասկանալի ու տրամաբանական պատասխան տվեք՝ ինչի՞ համար:

50-անց, անհատ ձեռնարկատեր ներկայացող տղամարդը պատասխանում է՝ եթե ուզում եք, մեքենան թողեք հեռու, ոտքով գնացեք, ձեզանից փող չեմ վերցնի. «Եկել եք հանգստանալու չէ, ուտելիքով, բանով, բարի եղեք վճարեք: Ես ապօրինի բան չեմ անում, հեսա ՀԴՄ կտրոն էլ կտամ»,- ներկայացնում է panorama. am-ը (hեղինակ՝ Լալա Տեր-Ղազարյան):

Պարզաբանեմ, որ հանգստի գոտու ցանկապատված տարածքում չենք նստել, եղել ենք գետի ափին մի ծառի տակ, որտեղ ոչ մի տաղավար կամ ծածկ չկար: Ճանապարհի սկզբում էլ որեւէ գրություն կամ ցուցանակ, որ դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը վճարովի է, չկա:

Օրական այդ ճանապարհով երեւի մի քանի տասնյակ մեքենա է գնում: Թե ովքեր են անհատ ձեռնարկատերն ու նրա թիկունքը, դժվար է ասել, բայց որ զբաղված են հանրային սեփականությունը հանրությանը վաճառելով ու օդից փող կպցնելով, դա փաստ է:

Լավ կլինի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն փաստին:

«Լուսանցք»-ը այս փաստին եւ շատ այլ փաստերի՝ կապված Գառնո տաճարի, ձորի, կամրջի եւ Քարերի սիմֆոնիայի հետ, մշտապես անդրադարձել է: Պաշտոնական նամակներ են հղվել նաեւ պատկան մարմիններին՝ համապատասխան հոդվածները կցված: Փոքրիշատե հաջողություններ կան արդեն արձանագրված:

 «Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին հաջողություններ արձանագրեց նաեւ մշակույթի նախարարության եւ այդ մշակութադավ կառույցի ՊՈԱԿ-ների մշակութակեր տնօրենների դեմ պայքարում, երբ նրանք փորձեցին Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցել: Կարծես արգելվեց նաեւ Գառնի, Զվարթնոց եւ այլ տաճարների տարածքներում վերջերս հնչեղ դարձած օտարաշունչ «կորպորատիվ խնջույքների» անցկացումը…   Continue reading

Օրիխալք – Ատլանտիդա կղզու կենտրոնում եղել է օրիխալքից պատրաստված կոթող, որի վրա արձանագրված են եղել «աստվածային սուրբ օրենքները»… Սա հիշեցնում է «Սասնա ծռեր»-ում նկարագրված Պղնձե քաղաքը…

Պլատոնը, խոսելով Ատլանտիդայի հարուստ ընդերքի մասին, առանձնացնում է մի հանքատեսակ, որը կոչվել է օրիխալք, եւ որը այն ժամանակներում ունեցել է մեծ արժեք (ոսկուց հետո):

Օրիխալքի մասին գիրք է գրել Բ. Կուզնեցովը («Մետաղ՝ Ատլանտիդայից»): Գրքի հեղինակը հետազոտությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ օրիխալքը այժմ արույր (լատուն) կոչվող համաձուլվածքն է (75% պղինձ, 23.5% ցինկ եւ չնչին քանակով խառնուրդներ): Բնածին օրիխալք հանդիպում է հազվադեպ: Իսկ «մետաղ Ատլանտիդայի» նա անվանել է ցինկը:

Ատլանտոլոգ Ն. Ժիրովը՝ մասնագիտությամբ քիմիկոս, նույնպես համարում է, որ օրիխալքը արույրն է, որը ստանում էին հազվադեպ հանդիպող աուրիլխալցիտից: Նրա կարծիքով՝ օրիխալք անվանումն առաջացել է հունարեն «օրոս»-լեռ եւ «խալկոս»-պղինձ բառերից, ինչը նշանակում է «լեռնային պղինձ»:

Իսկ Հնդիկ հնագետ Դիքշիտը («Ներդրում՝ հնեաբանությունում») գրում է, որ սանսկրիտյան «ayas» բառը համապատասխանում է լատիներեն «aes»-ին եւ անգլերեն «ore»-ին, ինչը նշանակում է պղինձ:

Կարո Դաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում ասվում է. «Պղինձ-մետաղ»: Լատիներեն՝ aes ռուսերեն՝ «մեդ-մետալլ»: Ունի բազմաթիվ ծածկանուններ՝ զոհրե, լուսաբեր, հողմ, գեճ, եղբայր կարմիր եւ դեղին, կրուճ, միջնորդ, պաղած արիւն, ուրբաթ, նուհաս: Մտնում է ոսկու դռները:   Continue reading

Հայկական խոհանոց – Սիբեխով աղցան… Վատ լուր՝ բուսակերների համար… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի… Այնուամենայնիվ մի հայկական շնորհակալություն հակահայ Բաքվին…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սիբեխով աղցան

Բաղադրությունը – Սիբեխի ցողուն- 0,5 կգ, համեմ, սամիթ, ռեհան – 0,5-ական կապ, քացախ- 4 ճաշի գդալ, բուսայուղ – 50 գ, կարմիր տաքդեղ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սիբեխը խաշել, կտրատել 1 սմ չափով: Մանր կտրատել նաեւ կանաչեղենը: Կարմիր տաքդեղն էլ սիբեխի չափով կտրատել, խառնել իրար:

Այնուհետեւ իրար խառնել բուսայուղը, քացախը, համեմել աղով ու պղպեղով եւ լցնել կանաչեղենի վրա: Սառնարանում կարելի է պահել 2-3 օր:

Վատ լուր՝ բուսակերների համար

Բրիտանական The Daily Mail-ը «վատ նորություն» է հայտնել բոլոր բուսակերներին. պարզվում է՝ բույսերը «լսում են», թե ինչպես են ուտում իրենց: Նման եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի Միսուրիի համալսարանի գիտնականները: Բույսերը նաեւ պաշտպանվում են, երբ նրանց վրա հարձակում են գործում: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ երբ, օրինակ, թրթուրներն սկսում են բույսեր խժռել, բույսերը այդ ժամանակ էլ ավելի «պաշտպանողական կեցվածք» են ընդունում՝ ավելի շատ յուղեր արձակելով, որոնք էլ վանում են թրթուրներին:

Միեւնույն ժամանակ՝ բույսերը չեն պաշտպանվում քամուց, որի ձայնը եւս լսում են: Այս կերպ գիտնականները եզրակացրել են, որ բույսերը տարանջատում են ձայները, որ լսում են իրենց միջավայրում: Բույսերը հստակորեն զանազանում են ուտելու ձայնը եւ համապատասխան էլ արձագանքում: Այս նկատառումով աղբյուրը դիմում է մարդկանց, ովքեր առանց «խղճի խայթի» վրա են տալիս բուսական աղցաններին:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի

Մեծ Բրիտանիայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նաոմի Ուեսթլենդը «The Huffington Post» պարբերականի բրիտանական տարբերակում հրապարակել է հոդված, ըստ որի՝ «Երբ Բաքվում բացվեցին Եվրոպական խաղերը եւ Լեդի Գագան տերեւների տակ թաքնված դաշնամուրի վրայից երգեց «Imagine»-ը, անհնար էր վստահաբար ասել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը Եվրոպայի ամենաբռնակալ ռեժիմներից մեկի կողմից իր բողոքի երգի յուրացման առիթով: Հնարավոր է՝ «Բաքու 2015»-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության եւ միասնության մասին երգն օլիմպիական արժեքներին համապատասխան տուրք կլինի, որոնք, ինչպես պնդում են, առաջ են մղում բազմազանության, հարգանքի, փոխըմբռնման գաղափարները եւ սպորտը ծառայեցնում են հասարակության ներդաշնակ զարգացմանը: Հնարավոր է՝ իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առջեւ այդ կարեւոր իրադարձությունից առաջ»:   Continue reading

Հունիսի 22-ին Նանե Աստվածուհու տոնն է – Միաժամանակյա արիադավան ծիսակարգ՝ Հայաստանի 5 վայրերում

Ամեն տարի հունիսի 22-ին հայ արիները նշում են Հայոց ողջախոհության Աստվածուհի Նանեի տոնը: Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշվեց մեր երկրի 5 վայրերում միաժամանակ՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Ջավախքի հետ սահմանային հատվածներում, Արցախում ու Երեւանում:

Արեւմտյան Հայաստանի սահմանային հատվածում ծեսի ժամանակ որպես սրբազան մասունքեր ծառայեցին՝ սուրը եւ կեռխաչը, Նախիջեւանի ուղղությամբ՝ սուրը եւ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանաքանդակը, Ջավախքի հատվածում՝ սուրը եւ հավասարաթեւ խաչը, Արցախում՝ սուրը եւ հավերժության նշանը: Իսկ Երեւանում՝ 4 սրերի շրջանի մեջ տեղադրվեցին Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, Հայ Աստվածների արձանաքանդակը, Հայ Արիական տոնացույցը, ՀՀ եւ ՀԱՄ դրոշներն ու զինանշանները, նաեւ գինի ու մրգատեսակներ՝ ծիրան, նուռ, խաղող, հացահատիկի ցողուններ ու լավաշ:

Միաժամանակյա ծիսակարգ անցկացվեց բոլոր 5 վայրերում, որի ժամանակ արորդիները կատարեցին արիադավան ծես՝ վասն Միացյալ Հայաստանի վերակերտման, նաեւ հայության՝ Հայկական լեռնաշխարհում համախմբմանն ու զորանալուն ուղղված:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 22-ի (368) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան –  http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը – Քաղաքական համադրություն՝ Արեւմտյան, Հյուսիսային եւ Արեւելյան ուղղություններով… Զինծառայողների բուժումը՝ նաե՛ւ արտերկում…

2. Երբ օտարն իրեն տանտեր է զգում – դեսպանները համասեռականության քարոզիչ… Օրինականացնե՞լ, թե՞ չօրինականացնե՞լ մարմնավաճառությունը… Այս անգամ չգենդերացվեցինք…

3. Տնտեսական անկումների շղթայական հարվածները – Այսօր դեռ քաղաքական ու տնտեսական պատերազմերի մեջ ենք եւ ռազմական գործողությունների շեմին… Ահազանգ. Ջավախքը հայաթափվում է – Վրաստանում պակասել է հայ բնակչության թիվը…

4. Ծիսակարգ՝ միաժամանակ 5 վայրերում – Հայ արիները կտոնեն Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը… «Մենք եւ մեր աստվածները» (Լեռ Կամսար)…

5. Քաղաքային այցեքարտ, որ դրդում է բարի մնալ – Կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը շարունակական կլինի… Այգին մեր քաղաքինն է, բոլորինս ու մեզանից յուրաքանչյուրինը…

6. Բեմու՞մ, թե՞ կուլիսներում – Շատ հեշտ է պարզել… Դարձյալ թանկացում… Սպառողի վրա չազդող էժանացում… Բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկը կավելանա… Խմիչքի ու ծխախոտի մասին էլ չեն մոռացել…

7. Բիբինը բիբինեց բոլորիս – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Չենք կարողանու՞մ դատախազություն կանչել, թե՞ Բիբինը հիմնավոր պատճառներ ուներ նման կեցվածք դրսեւորելու…

8. Ոչ թե խաբեություն, այլ՝ արդար հնարք – ոլորտի գաղտնիքները թափանցիկ են կախարդանքի մեջ ծերացած վարպետների համար… Եզակի բժշկական սարքավորումներ՝ Հայաստանում… Նախարարը գնաց վիրահատարան…

9. Աշխարհի մարզական հեւքից.- Բաքուն Եվրոպական խաղերը խաղում է իր կանոններով՝ իր տված կաշառքի պայմաններով… Լուրեր մարզական կյանքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը – Քաղաքական համադրություն՝ Արեւմտյան, Հյուսիսային եւ Արեւելյան ուղղություններով… Զինծառայողների բուժումը՝ նաե՛ւ արտերկում…

Հայաստանի ռազմա-քաղաքական եռուղի ընթացքը

ՀՀ արտաքին քաղաքական ոլորտը շարունակում է մնալ գերլարված աշխատանքային վիճակում, ինչը շարունակական հանդիպումների է մղում ինչպես արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարությունների պատասխանատուներին: Փոխլրացումային քաղաքականությունը կիրառվում է եւ արտաքին ոլորտում եւ ռազմական բնագավառում:

Մենք վաղուց համոզվել ենք, որ համաշխարհային որեւէ բեւեռի վրա հիմնովին հենվելը հանգեցնում է անկանխատեսելի իրավիճակների, ինչն էլ հաճախ ավարտվել է կորուստներ պատճառելով: ԵՄ-ԵՏՄ հարաբերություններում միջանկյալ դիրքը հաստատ ձեռնտու է Հայաստանին, մնում է մինչեւ վերջ կարողանալ պահել այդ գիծը: Այստեղից էլ բխում է ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համարժեք պահպանումը, քանի որ համոզվեցինք նաեւ, որ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ թյուրքական երկրներն ավելի հակված են մեր ներկա թշնամիների հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք ՀԱՊԿ անդամ չեն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը:

Եվ մեր երկրի պատասխանատուները պարտավոր են այսպես համաչափ եւ զսպված շարունակել երկկողմանի ու փոխլրացնող քաղաքականությունը նաեւ ռազմական բնագավառում:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը վերջերս պաշտոնական այցով եղավ Վրաստանում եւ այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում հանդիպեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին եւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են պաշտպանական ոլորտում երկու հարեւան երկրների միջեւ համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման եւ արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:

Այս հանդիպումը թերեւս կարեւոր է նաեւ այն առումով, որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները տարբեր ձեւաչափերով եռակողմ հանդիպումներ են անցկացնում, այդ թվում՝ նաեւ պաշտպանության ոլորտում: Անգամ հայտարարել են վրաց-թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, իսկ այդ երկրների պաշտպանության նախարարները փաստաթուղթ են ստորագրել համատեղ պաշտպանություն եւ ռազմական գործողություններ իրականացնելու համար, եթե եռյակից որեւէ երկրի վրա հարձակում լինի:

Իհարկե, վրացիները կասեն, որ դա Ռուսաստանի մասով են ստորագրել, բայց վստահաբար այդպես չէ, հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման դեպքում Անկարան կստիպի, որ Թբիլիսին իր հետ սատարի Բաքվին: Սրանք հարցեր են, որ պիտի պարզաբանվեն ու նաեւ փոխադարձ՝ հայ-վրացական պայմանագրերով չեզոքացվեն:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ընդունել են նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչը հավաստում է, որ վրացական կողմը նույնպես լուրջ է տրամադրված: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժեւորման հարցում, ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման ու նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը:   Continue reading

Երբ օտարն իրեն տանտեր է զգում – դեսպանները համասեռականության քարոզիչ… Օրինականացնե՞լ, թե՞ չօրինականացնե՞լ մարմնավաճառությունը… Այս անգամ չգենդերացվեցինք…

Երբ օտարն իրեն տանտեր է զգում

«Լուսանցք»-ը միշտ է գրել անբարոյականության քարոզի դեմ եւ միշտ էլ հանդես է եկել կտրուկ խոսքով: Սա այն սկզբունքներից է, որը որդեգրել ենք առաջին իսկ թողարկումից: Մեր պայքարը, շատերի հետ միասին, նաեւ արդյունավետ է եղել, հատկապես բացահայտ փողոցային մարմնավաճառության դեմն առնելու, համասեռականության իրավունքները սահմանափակելու, այս համապատկերում՝ կոմայգին ԼԳԲՏ տարրերից մաքրելու եւ նմանատիպ այլ երեւույթների դեմ պայքարում: Մենք մշտապես բացահայտել ենք եվրաարժեք համարվող անբարո բարքերի քաղաքականությունը՝ այն համարելով ազգերը եւ պետությունները թուլացնելու, պառակտելու եւ ոչնչացնելու միջոց: Այդ գործում հաճախ «տրոյական ձի» են ծառայում դեսպանատները: Մասնավորապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի: Անգլո-ամերիկյան կողմը մասնագիտացել է նաեւ թուրք-ադրբեջանական քարոզարշավի մեջ, եւ Հայաստանում զբաղվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգով: Իսկ Գերմանիայի դեսպանատունը, որոշակիորեն նաեւ Ֆրանսիայի, հատկապես համասեռականների պաշտպանության ջատագով են, առաջինի դեպքում երեւի թե նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ այդ երկրի ԱԳ նախարարը փոքրամասնական սեռական հակումներ ունի, ինչը քաղաքական ուղղություն է դարձել դեսպանատների համար…

Գերմանիայի դեսպանը հերթական անգամ փորձում է գումարներ տրամադրելով՝ Հայաստանում վերջապես ծածանել ծիածանագույն (հազար ափսոս՝ այս բնական ծիածանային գեղեցկությունը) բազում դրոշներ… Բայց որեւէ գումար չի կարող դա իրագործել: Ինչքան համոզվում են սրանում հակահայ դիվանագետները, այնքան կատաղի են ձգտում հասնել արդյունքի: 

«Միասեռականներին ոչ ոք չի խանգարում իրենց գործը կատարել, չի պախարակում, ոչ էլ դատափետել են, բայց անընդհատ ուզում են ավելին, ավելին, քարոզչությամբ զբաղել, տոնախմբություններ անել հրապարակային: Լայնածավալ հարձակում է հայկական ավանդույթների, բարոյականության, մեր արժեհամակարագի վրա»,- ասել է Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով մասնավորապես Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից միասեռականներին աջակցելու, ֆինանսավորելու հարցի շուրջ: Ըստ դեսպանատան պաշտոնական կայքի, Գերմանիայի դեսպանությունը հունիսի 9-ին մարդասիրական (այս անունից քիչ է մնում նվաղես – Հ.Թ.) «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքել է պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում եւ խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների ու միասեռականների իրավունքները՝ պայքարելով բնակչության շրջանում վերջիններիս նկատմամբ դրսեւորվող խտրականության եւ արհամարհանքի դեմ:

«Եթե պարոն դեսպանն այդքան հոգատար է, թող այդ գումարը տրամադրեր ավանդական երիտասարդ ընտանիքներին, ովքեր, օրինակ, բնակարանի խնդիրներ ունեն: Ինչո՞ւ չեն անում: Գերմանիայի դեսպանը թող բարի լիներ ու այդ գումարը նվիրեր իր երկրի գեյերին: Ի՞նչ գործ ունի մեր երկրի հետ: Թող գնան իրենց երկրում զարգացնեն, մեր երկրում դրա կարիքը չկա»,- հավելել է Դեմկուսի ղեկավարը: Ըստ նրա, հստակ ծրագիր է իրականացվում, գումար են տալիս իշխանություններին, որպեսզի ընդունեն օրենքներ՝ գենդերի, յուվենալ արդարադատության, խտրականության դեմ:   Continue reading

Տնտեսական անկումների շղթայական հարվածները – Այսօր դեռ քաղաքական ու տնտեսական պատերազմերի մեջ ենք եւ ռազմական գործողությունների շեմին… Ահազանգ. Ջավախքը հայաթափվում է – Վրաստանում պակասել է հայ բնակչության թիվը…

Տնտեսական անկումների շղթայական հարվածները

Արեւմուտքը հանգեց միասնական կարծիքի, որ պետք է շարունակել պատժամիջոցներն ու ճնշումները ՌԴ-ի նկատմամբ, որպեսզի համաշխարհային 2-րդ բեւեռի վերածված այս գերտերությունը հրաժարվի իր նկրտումներից: Իսկ այդ նկրտումների առաջին զիջումը պիտի Ուկրաինայի հարցում լինի. կարծում են Արեւմուտքի ղեկավարները: Վերջերս G-7-ի երկրները հանգեցին միասնական եզրահանգման, չնայած եվրոպական որոշ երկրներ նորից պահանջում էին դադարեցնել պատժամիջոցներն ու սահմանափակումները, քանի որ տուժում են նաեւ իրենց տնտեսությունն ու բնակիչները: Անգամ Գերմանիան եւ Ֆրանսիան էին տատանվում պատժամիջոցները շարունակելու հարցում, բայց…

Եվ ահա, Միացյալ Նահանգները հորդորում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Իսկ դա նշանակում է հետ տալ Ուկրաինային Ղրիմը եւ լուծարել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները: Այս քայլին հաստատ չի գնա Մոսկվան, գոնե այս պահին որեւէ բան դրան չի տանում: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը Կիեւում ելույթի ժամանակ խիստ մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանի հասցեին. Եթե Մոսկվան չճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱՄՆ-ն կշարունակի ու էլ ավելի կխստացնի պատժամիջոցները՝ դրանում ներգրավելով նաեւ այլ երկրների:

Ռուսաստանն այս դեպքում խոստանում է ներկայացնել ի՛ր պատժամիջոցների ցանկը: Իհարկե, այս պայքարում տուժում են նաեւ երրորդ երկրները, քանի որ գերտերությունների վեճը չի կարող չանդրադառնալ մյուսների վրա, հատկապես այն, որոնք հարեւան երկրներ են ու գործընկեր պետություններ: Բրիտանական BBC-ն անդրադարձել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի մասնագետների մշակած «Աշխարհի տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները. կիսամյակի ամփոփում» զեկույցին, որտեղ նշվում է, որ ընթացիկ տարում ՌԴ տնտեսությունը 3% անկում է գրանցելու, իսկ 2016թ. աճելու է ընդամենը 0,1%-ով, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը ընթացիկ տարում աճելու է 3,1, իսկ 2016թ. 2,8%-ով: Ըստ զեկույցի՝ նավթի գների անկումը, ռազմական հակամարտությունը Ուկրաինայի արեւելքում ու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը բացասաբար են անդրադարձել Ռուսաստանի, ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա: Նշվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը սրընթաց կկրճատվի, անկում կապրի Բելառուսի տնտեսությունը՝ պայմանավորված ռուսական եւ ուկրաինական ճգնաժամով: Նավթի արտահանումից ստացվող եկամուտների կրճատումը կնվազեցնի նաեւ Ադրբեջանի ու Ղազախստանի տնտեսական աճի ցուցանիշները: Էներգետիկ ռեսուրսներ ներմուծող երկրները՝ Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան եւ Տաջիկստանը, չեն կարողանա օգուտ ստանալ էներգիայի գների նվազումից ռուսական շուկայի մասնակի կորստի եւ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների արտահոսքի հետեւանքով: Այս բացասական գործոնների հետեւանքով Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ղրղստանի տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով առավելագույնը մինչեւ 1,5%:   Continue reading

Ծիսակարգ՝ միաժամանակ 5 վայրերում – Հայ արիները կտոնեն Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը… «Մենք եւ մեր աստվածները» (Լեռ Կամսար)…

Ծիսակարգ՝ միաժամանակ 5 վայրերում

Հայ Արիական միաբանության գրասենյակից տեղեկացանք, որ արիները պատրաստվում են հունիսի 22-ին նշել Նանե Աստվածուհու տոնը: «Շարունակում ենք տոնել այն տոները, որոնք դարեր շարունակ դադարել էին քրիստոնեական ներխուժումից հետո»,-տեղեկացրին արիները՝ շետելով, թե արդեն նշում են Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածների տոները:

Հիշեցնենք, որ մինչ հայ-արիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ Աստվածներից 4-ի՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (Հայոց Ամանորի օրը), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի օրը), արդարադատության Աստված Միհրի (Ձմեռային արեւադարձի օրը) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի օրը) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գլխավոր Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմաստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:

Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների արանքում են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ՝ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է, եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանումը ապահովելու եւ հօգուտ երկրի բոլոր ձեռնարկները ողջախոհ ու կշռադատված իրականացնել կարողանալու համար:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ ազգայնականների համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ կնշվի 5 վայրերում միաժամանակ՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Ջավախքի հետ սահմանային հատվածներում, Արցախում ու Երեւանում: Արորդիները Նանե Աստվածուհուն կդիմեն իրենց կամքը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար: Երեւանում հավաքական սրբազան ծես կկատարվի, որին կմասնակցեն նաեւ ՀԱՄ սփյուռքահայ կառույցի ներկայացուցիչներ:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, մեր փառահեղ նախնյաց, հայոց նահատակներին՝ պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար:   Continue reading

Քաղաքային այցեքարտ, որ դրդում է բարի մնալ – Կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը շարունակական կլինի… Այգին մեր քաղաքինն է, բոլորինս ու մեզանից յուրաքանչյուրինը…

Արդի աշխարհում մայրաքաղաքների մասին դատում են  որոշ այցեքարտերով, որոնցից են համարվում մետրոն, կենդանաբանական այգին, քաղաքային ենթակառուցվածքները, գիշերային լուսավորության աստիճանը եւն: Երեւանը հզոր քաղաքներին բնորոշ այցեքարտերն ունի՝ մետրոն, կենդանաբանական այգին… եւ մի բան էլ, որ արդեն բացառապես մերն է՝ երեւանյան այցեքարտ հանդիսացող ցայտաղբյուրները: Երեւանը դեռ կհզորանա, այլընտրանք չունի, որովհետեւ նրա սրտում դեմքով դեպի Մասիսները ամֆիթատրոն հիշեցնող թամանյանական նախագիծն է…

Ինչեւէ, գանք մեր վերանորոգված կենդանաբանական այգուն: Նրա ստեղծման գաղափարը  20-րդ դարի 30-ական թվականներն է տանում, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին: Սկզբում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երեւանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում: 1941-45թթ. այգու առջեւ խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը եւ սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Նույնիսկ պատերազմի տարիներին Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երեւանի կենդանաբանական այգին՝ գումար տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954թ. այգին ուներ 332 գլուխ կենդանի: Նույն տարում այգին կանաչազարդելու նպատակով տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր ոռոգման ջուրը, եւ ծառերի զգալի մասը չորացավ: 1954թ. այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ. այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990-ականների սկզբներին այն նվազեց 90-ով:

Տարիներն անցան, եւ կենդանաբանական այգին լիովին վերակառուցելը արդեն օրախնդիր դարձավ:

Երեւանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման եւ խնամքի պայմանները: 2015թ. հունիսի 1-ին այգին իր հերթական տարեշրջանը սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Մեծածավալ գործ է արվել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից: Այգու վերանորոգման ծրագրով, 2013թ. սկսած, 1 մլրդ դրամի շինարարական եւ նորաոճային լուծումներով աշխատանքներ են արվել: Ըստ այդմ, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք։ Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին: Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնաբուժարանի նոր մասնաշենք։ Բարեկարգվել եւ թարմացվել են այգու արդեն խորհրդանշական մուտքից մինչեւ գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները։ Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով:   Continue reading