Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել՝ ամենատարբեր հիմնավորումներով:
Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում ոմանք: Արտագաղթը փաստելով այդ ոմանք փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկություն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում…
Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՛ նման բան: Այս ձեւակերպումը սին է, պիղծ է: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ…
Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ: Continue reading



