Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Սակայն Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա-ն չի դիտարկվում կաթողիկոսի հարցում, ինչը թույլ կտար հայկական եկեղեցիների միավորման լրջագույն քայլ անել… Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած… / Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին – Այս քայլը ինչպես ազգային միասնության հասնելու առումով, այնպես էլ միջազգային հոգեւոր ներխուժումներին համատեղ դիմակայելու ուժ կլինի…

«Լուսանցք»-ն իր էջերում շատ է անդրադարձել հոգեւոր խնդիրներին, թե՛ հավատքի, թե՛ կրոնի: Մենք միշտ ենք հստակեցրել մեր մոտեցումները ազգային հավատների եւ ապազգային կամ վերազգային կրոնների հարցում, ինչը արել ենք չվնասելու սկզբունքի համաձայն՝ հանուն արդարության հաստատման եւ ազգայինի ամրագրման:

Մեր թերթի էջերում մշտապես տեղ են գտել Հայ Արիական Միաբանության եւ այդ կառույցի առաջնորդ Արմեն ավետիսյանի տեսակետներն ու հոգեւոր հիմնավորումները, որի ժամանակ մենք քննադատորեն ենք վերաբերվել մեր պատմության այն ժամանակահատվածին, որ մեկ տողով նշում ենք՝ 301-ի իրադարձություններ եւ դրանից հետո…

Սակայն հայ արիները նաեւ հաշտության եզրեր են փնտրել՝ հեթանոսություն-քրիստոնեություն հաշտեցման եզրեր, քանզի հասկացել են, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կործանումից հետո այդ տեղը այսօր կարող են զավթել այլահավատները՝ թեկուզ քրիստոնեական շղարշի տակ գործող: 

Ցավոք, այսօր արիադավան-հեթանոս հայերը դեռ պատրաստ չեն բավարարել ամբողջ Հայաստանի ու հայության հոգեւոր բացը, եթե եկեղեցին զիջի դիրքերը օտարների առջեւ:

Դրա համար էլ տարիներ առաջ հայ արիների առաջնորդը նամակներ հղեց ժամանակի քաղաքացիական՝ գործադիր եւ օրենսդիր, ինչպեսեւ հոգեւոր իշխանություններին, եւ առաջարկեց հայ արիադավան-հեթանոսական հավատը գրանցել որպես ազգային հավատ, որը կճանաչվի նաեւ պետության կողմից եւ Հայաստանում, ինչպես ասենք՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Իրանում եւ այլ երկրներում, միջազգային կրոնին զուգահեռ կգործի նաեւ ազգային հավատը:   Continue reading

Սկզբունքայնությու՞ն, թե՞ դավաճանություն (կուտակային կենսաթոշակային համակարգի ոդիսականը) – սկզբունքային նախարարի հրաժարականը եւ կառավարության դավաճանությունը սկզբունքներին… / Հունիսի 11. կառավարության նիստ կամ՝ ինչ ուզեմ կանեմ, ինձ վստահում են (նորընտիր վարչապետ)… / Մանե Թանդիլյանը Նիկոլ Փաշինյանին հեռատեսություն է մաղթում… / Հարգելի Նիկոլ, ինչու՞ ես բյուջեի մի մասը երկրից հանում… / Կառավարությունը չի վերահսկու՞մ ԿԲ-ին – Անձնական կարծիքս այն է, որ ԿԲ-ից կամ այլ տեղից շանտաժ են արել, որ «չեք կարող չմասնակցել պարտադիր կուտակային»-ին…

«Կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը եւ կձեռնարկի կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցումը»:

Այս նախադասությունը բերված է «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից: Դաշինքի «Լուսավոր Հայաստան», կուսակցությունից Մանե Թանդիլյանը նոր կառավարությունում զբաղեցնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Նա, կառավարության՝ երկուշաբթի կայացած արտահերթ նիստից մեկ օր հետո, հրաժարական ներկայացրեց: Նիստում քննարկված հարցերից մեկը վերաբերում էր պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուն:

Սոցցանցերում շատերը Մանե Թանդիլյանի արածը դավաճանություն համարեցին թիմի հանդեպ, բայց ինձ համար դա սկզբունքայնություն էր: Դավաճանություն համարողների համար անհասկանալի էր, թե Թանդիլյանը ինչու կառավարության նիստում չբարձրաձայնեց իր անհամաձայնությունը: Ինձ համար էլ այս տեսակետն էր անհասկանալի:

Նախ՝ Թանդիլյանը օրեր շարունակ ասում էր, որ գոնե 1 տարով պետք է հետաձգվի պարտադիրի ընդունումը՝ մինչեւ լայն շրջանակների հետ խնդրո առարկայի շուրջ քննարկումն ու առավել արդյունավետ լուծում գտնելը: Մեկ էլ՝ կառավարության քննարկմանն է դրվում նախագիծ՝ ընդհանրապես հաշվի չառնելով նախարարի առաջարկը: Այսքանից հետո կառավարությունում խոսեր, որ ի՞նչ աներ:

Բացի այդ՝ ինչու՞ խոսեր, մանավանդ այն բանից հետո, ինչ եղավ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ:   Continue reading

Գաստրոնոմիկ «հրավառություն»՝ մայրաքաղաքում.- Երեւանում անցկացվել է «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների 4-րդ փառատոնը… Միջոցառումներ «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո եւ նվիրված են Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար… / Հետեւողական ու պահանջատեր – Ապօրինի շինարարության եւ ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության…

Երեւանում հունիսի 10-ին արդեն 4-րդ անգամ «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների փառատոնն էր:

Այս փառատոնի ընթացքում ներկայացվում են հայկական խոհանոցի լավագույն ավանդույթներն ըստ ազգային տոնացույցի, իսկ վերջին տարիներին Երեւանի մի շարք ռեստորաններ ներկայացնում են նաեւ մեր քաղաքի ժամանակակից խոհարարական մոտեցումները: Քանի որ բոլոր միջոցառումներն այս տարի անցկացվում են «Եկեք տոնենք միասին» խորագրի ներքո եւ նվիրված են Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, փառատոնում ներկայացվել էր 28 տաղավար՝ ռեստորանների, խոհարարական ուղղվածություն ունեցող արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի, «Մեգերյան կարպետ» թանգարանների մասնակցությամբ:

Փառատոնին ներկա բազմաթիվ համաքաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին ներկայացվել են այնպիսի տոներ (ազգային, ժողովրդական եւ եկեղեցական,-խմբ.)՝ իրենց ավանդական ուտեստներով, ինչպիսիք են՝ Նավասարդը, Բուն Բարեկենդանը, Սուրբ Սարգիսը, Համբարձման տոնը, Վարդավառը, Խաչվերացը, Սուրբ Ծնունդը, Ծաղկազարդը, Տյառնընդառաջը եւ այլն:   Continue reading

Ողջախոհության տոնն է. կփառաբանվի Նանե Աստվածուհին – Քրմերը մտավարժանքի խաղեր կկազմակերպեն՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու կառույցի Գերագույն Խորհրդի անդամները… / Լուսնապատում – Ամերիկյան SpaceX ընկերությունը որոշել է հետաձգել Լուսնի շուրջն իր առաջին տուրիստական թռիչքը – ԱՄՆ-ում կարելի է խոշոր անշարժ գույք ձեռք բերել՝ ասենք՝ գնել ինչ-որ մոլորակ…

Հունիսի 22-ին, Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի նախաձեռնությամբ, Արցախի Քարվաճառի տարածքում կնշվի Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը: Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից է Նանե Աստվածուհու տոնը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2012թ. Հայկական Աստվածային Համակարգի 8 Աստվածներից նշվում էին միայն 4-ի՝ Աստվածամայր Անահիտի, Հայոց արդարադատության եւ ռազմի-զորության Աստվածներ Միհրի ու Վահագնի, ինչպեսեւ՝ սիրո Աստվածուհի Աստղիկի տոները: Հայ արիները վերականգնեցին նաեւ Աստվածահայր Արայի, Հայոց իմաստության, ինչպեսեւ հյուրընկալության Աստվածներ Տիրի եւ Վանատուրի, նաեւ Նանե Աստվածուհու տոները:

Ծեսը կսկսվի Նանե Աստվածուհուն ուղղված ձոնով: Ծեսը կանեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչներ Արմոգը, Արամը եւ Արեգը:

Քրմերը մտավարժանքի խաղեր կկազմակերպեն՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու կառույցի Գերագույն Խորհրդի անդամները:

Այնուհետ հայահավատ արորդիները ողջախոհության Նանե Աստվածուհուն կփառաբանեն՝ Բնական Կարգի՝ Արարչակնիք Տիեզերակարգի պահպանման եւ բնական արժեքներով ու բարիքներով մարդկանց ապահովելու համար: Եվ արորդիները Նանե Աստվածուհուն կդիմեն իրենց կամքն ու ողջախոհությունը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար:   Continue reading

Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը Աշխարհի գավաթի խաղերում 3 ֆավորիտ թիմ ունի… Հատուկ խաղակոշիկներ՝ Հենրիխ Մխիթարյանի համար… Հենրիխը, երկրպագուներն ու MickiToy-ը… «Փյունիկ»-ից՝ «Երեւան» – ֆուտբոլային թիմը գլխավորել է Անդրեյ Տալալաեւը… Հրապարակել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը… Մեր բասկետբոլիստները Եվրո-2021-ի խաղին կպատրաստվեն Ասիայում… Բեյրութի ՀՄԸՄ-ը՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն… Գառնիկ Հովհաննիսյանի սամբոյի հուշամրցաշարը… Ստեղծվել է հայկական կոխ ըմբշամարտի ազգային նոր հավաքական… Chessify թիմը՝ Հայաստանի շախմատի ակումբային չեմպիոն… Լեւոն Արոնյանը Grand Chess Tour շախմատային մրցաշարում… Հայաստանի մարմնամարզիկները որոշեցին լավագույններին… Այլ մարզական լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից.-

Հենրիխ Մխիթարյանը Աշխարհի գավաթի խաղերում 3 ֆավորիտ թիմ ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ  Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  «Վկոնտակտե» սոցիալական կայքում «Ալֆա-Բանկի» կողմից կազմակերպված ուղիղ եթերով պատասխանել է երկրպագուների հարցերին: Երկրպագուների մեծ մասը նրանից հետաքրքրվել է, թե ովքեր են իր համար Աշխարհի առաջնության ֆավորիտ հանդիսացող թիմերը։

«Կարծում եմ՝ բոլոր թիմերը լավ պատրաստված են, չկա միակ ֆավորիտ, բայց իմ ֆավորիտները 3-ն են` Իսպանիան, Ֆրանսիան եւ Արգենտինան»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հարցին, թե ինչ է մտածում Ռուսաստանի հավաքականի եւ նրա շանսերի մասին, նա պատասխանել է. «Ռուսաստանի հավաքականի վրա ճնշում գործադրել պետք չէ, լավ կլինի, եթե նրանց հանգիստ թողնեն:  Նրանք լավ շանսեր ունեն խմբից դուրս գալու: Ռուսաստանի հավաքականը մեծ աշխատանք է կատարել: Ես կերկրպագեմ այս թիմին նույնպես»։ Հարցին, թե ռուսական խոհանոցից ինչն է ավելի նախընտրում, հայազգի ֆուտբոլիստը պատասխանում է. «Իհարկե, բորշչ»։ Մեկ այլ հարցի՝ եթե չլիներ ֆուտբոլը, ինչո՞վ կզբաղվեր, նա պատասխանեց. «Երբեք չեմ մտածել այդ մասին, չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ֆուտբոլի, ծնվել եմ ֆուտբոլ խաղալով եւ կմահանամ ֆուտբոլ խաղալով»։

Հենրիխ Մխիթարյանի հետ միասին երկրպագուների հարցերին է պատասխանել նաեւ իսպանացի ֆուտբոլիս Խավի Էռնանդեսը։

Հատուկ խաղակոշիկներ՝ Հենրիխ Մխիթարյանի համար

Adidas ընկերությունը հատուկ խաղակոշիկներ է պատրաստել Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 21-ի (499) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Աշխարհի վերաբաժանման փորձ՝ առանց լուրջ առճակատման – Չնայած ռուս-ամերիկյան հակասությունների ծավալներն անհանգստացնում են… Հաջորդ ռուս-ամերիկյան բախումը բուն եվրոպայում է… Հայաստանը այլեւս չի ցանկանում հարմարվել առկա իրավիճակին, ինչը որոշակի նաեւ համաշխարհային գերտերությունների շահերի հետ է համընկնում…

2. «Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա..  / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար.- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…

(հատված՝ «Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց… հոդվածից) – Մեզ համար այս բոլորը գրեթե նույն հարթության մեջ են, որոշակի տարանջատումներով, քանզի «Լուսանցք»-ը միշտ է հայտարարել, որ դեմ է ահաբեկչությանը, հեղաշրջումներին ու հեղափոխություններին, կողմնակից է բնականոն եւ համընթաց զարգացումներին: Այլ լեզվով հնչող ռեւոլյուցիա՞, թե՞ էվոլյուցիա հարցին մեր պատասխանը հստակ է եղել:

* * *

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով, ում հարց ուղղեցինք այս առումով, «գիտության, թե մշակույթի մեջ անգամ թռիչքային զարգացումները բնականոն եւ բնագիտական բացատրություններ ունեն, սակայն, եթե այստեղ անգամ դրանք հեղափոխություններ են կոչվում, գիտա-մշակութային հեղափոխություններ, ապա ինչ-որ տեղ գոնե դրական ազդակներ են արձակում, իսկ մեր կյանքի հեղափոխականացումը հանգեցնում է խեղափոխականության, ինչպես ժողովրդավարությունը՝ ամբոխավարության… Եվ ամեն նոր իշխանություն քարանձավի դեւի պատմության օրինակով՝ հետզհետե ինքն է դեւ դառնում՝ փոխարինելով նախկին դեւին»…

Հայ արիների առաջնորդը նաեւ նշել է. «Երբ դիտարկում ենք ազգային-ազատագրական պայքարը օտարի լծից ազատվելու համար մղված, ահաբեկչությունը վրիժառություն է դառնում, հեղափոխությունը՝ ազգային շարժում, հեղաշրջումը՝ ազատագրական պայքար… Կասեք՝ բառախա՞ղ է: Ամենեւին, նույն բնականոն համակարգում արարիչ եւ ավերիչ հասկացողությունները նույնական են, պարզապես մեր կյանքի հետ ի սկզբանե ստեղծված բարի եւ չար ուժերի համար դրանք հակառակ բեւեռների իրականությանը համարժեք ընկալումներ ունեն… Կան հավիտենարժեք իրողություններ, ըստ որոնց բարին արարման համար ընդունում է արդար պատիժը, որը ներառում է նաեւ արդար վրեժը (Հայ Աստվածային համակարգը հենց դրանով է առանձնանում, երբ Վահագնի հզոր ուժը միայն Աստղիկի սիրով է կարգավորվում որպես դրական ուժ, այլապես առանց սիրո ուժը՝ բիրտ ուժն է…), հակառակ ծայրում՝ չարը չի կարող արարել ի բնե, ուստի ավերում է, ինչը չի կարող արդար պատիժ սահմանել, ինչն էլ միայն ահաբեկչություն կարող է ծնել… Այն ինչ ասվեց՝ բնախոսություն է, բնագիտություն, ուստի ոչինչ չունի բնազանցական, ինչն էլ նշանակում է բնակարգով եւ բնական հավատով ապրող ազգերն ու մարդիկ չեն կարող նույն ընկալումներն ունենալ ազգամերժ եւ հակամարդ արհեստածին «ազգ-ժողովուրդների» ու անինքնությամբ ապրող մարդկանց» հետ:

Արմեն Ավետիսյանը հիշեցրեց, որ Արցախյան շարժումը այսօրվա ձեւակերպումներով հեղափոխություն էր, սակայն իրականում՝ ազգային շարժում էր, իսկ Արցախյան պատերազմը այսօրվա ձեւակերպումներով՝ իբր հեղաշրջում էր՝ ահաբեկչական ելեւէջներով, իսկ իրականում ազատագրական պայքար էր՝ վրիժառուական հավելումներով: Ուստի,  Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պիտի մեր աչքերի լույսի պես պահենք, որպեսզի տեսողական, լսողական եւ այլ զգայարաններով չկտրվենք իրականությունից եւ կարողանանք նաեւ տեսնել մեր Միացյալ Հայրենիքի տեսլականը, լսել Հայրենականչը եւ գործել Հայրենատիրական մղումներով:

* * *

«Լուսանցք»-ը Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից առաջ, այդ ընթացքում եւ հետո համարներ թողարկեց, որոնցում ամրագրվում էին պատմական իրադարձությունները, իշխանության եւ ընդդիմության խոսքը, հիմնականում առանց մեկնաբանության, որպեսզի այն հաջորդ սերնդի համար լինի առավելապես տեղեկատու աղբյուր: Իհարկե, առանձին նաեւ մեր տեսակետներն էին դրվում:

Այս թողարկման մեջ կփորձենք նման մի բան անել՝ Արցախի խաղաղ հեղափոխությունից հետո: Եթե Հայաստանի հեղափոխությունը ներքեւից վերեւ հասավ, ապա Արցախի դեպքում այն վերեւից իջավ ներքեւ: Բայց իրականում այս երկուսն էլ միջազգային պատմության մեջ արձանագրվեցին «հայկական հեղափոխություններ», երբ ոչ մի կրակոց, որ մի զոհ չկար այդ երկու հեղափոխություններ ասվածից առաջ եւ հետո:

3. Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է – Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն… / Հարցեր են առաջ եկել նաեւ միջազգային ասպարեզում, որոնց եւս պետք է պատրաստ լինի վարչապետը, հատկապես, որ այստեղ պայքարը դեմ առ դեմ է լինելու՝ առանց համացանցային մեկնաբանությունների…

4. Խոսքը գործ է.- Խոսքին պիտի տե՛ր լինել – Վարչապետն արել եւ դեռ անելու է հայտարարություններ, որոնք պիտի կամ ամրացվեն գործով, կամ կարող են վնասել մեր երկրին… / Այսուհետ եւս գործուն աջակցություն – ՀՀ ՊՆ-ն շարունակելու է աջակցել ԼՂՀ ՊԲ-ի մարտական ներուժին՝ կատարելագործման հարցերում…

5. Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ՝ բնիկնե՛րը, ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է… / Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել հենց նրա թեկնածությունը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն.- Սա՛պիտի լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին իսկ խոսքը  Արեւածագին՝ ԱրԷգԱկին (Արական եւ Էգ(Իգ)-ական Ակունքներին)  ողջունելուց  հետո… (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ(http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին,  Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին http://www.hayary.org/wph/ (Հայ Արիական Միաբանության առաջնորդի ֆ/բ էջhttps://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal 

6. Հայ-վրացական հարաբերություններ – Հերթը հասավ Զրկինյանց Սբ. Գեւորգին… / Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար – Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա – Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են…

7. Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի – Իսկ եթե պարզվի, որ գնաճն արդարացված է, ապա ի՞նչ են անելու՝ հաշվի առնելով բնակչության առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։…- ԱԱԾ-ն իրավունքներին չի կպել – «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել…  Հիմա ԱԱԾ է՞, թե՞ ԿԳԲ – Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ՝ եվրոպակա՞ն տիպի, ռուսակա՞ն, բելառուսակա՞ն, թե՞ ղազախական…

8. Բոլորն են շտապում՝ եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական շատ ուժեր – Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը՝ 1 տարվա ընթացքում, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների…

9. Բույլ մը ժպիտ ԱԺ-են.- Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների… ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին… Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ… Ո՜նց թե թիվ չկա, հիմա կոխե՞մ աչքներդ… Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք… Լավ է հալածվեմ, քան տնփեսա լինեմ… Ալենի աչքը լույս…

10. «B+» «Դրական» կանխատեսմամբ – «Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երեւան քաղաքի վարկանիշը… Կրկին բացօթյա ապօրինի առեւտրի մասին – Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ… «Երեւանյան ամառ 2018»-ն ու փոքրիկ ստեղծագործողները – Արժանացել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին, ստացել նվերներ…

11. Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org-ից…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը… «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին… Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ… Հայ փրկարարներն օգնել են արշավախմբին… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին… «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում… Հենրիխ Մխիթարյանը կարող էր ուժեղացնել Ֆրանսիայի հավաքականը… Լեւոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում… Հայաստանի շախմատի ակումբային առաջնության եզրափակիչը… Ավարտվեց «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը… Մուայ Թայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանը կմասնակցի կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանի ըմբիշին Ստամբուլում թուրք մրցակից է բաժին հասել… Սիմոնա Հալեպի առաջին «Մեծ սաղավարտ»-ը…

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր… 

Աշխարհի վերաբաժանման փորձ՝ առանց լուրջ առճակատման – Չնայած ռուս-ամերիկյան հակասությունների ծավալներն անհանգստացնում են… Հաջորդ ռուս-ամերիկյան բախումը բուն եվրոպայում է… Հայաստանը այլեւս չի ցանկանում հարմարվել առկա իրավիճակին, ինչը որոշակի նաեւ համաշխարհային գերտերությունների շահերի հետ է համընկնում…

Կարելի է արձանագրել, որ ռուս-սիրիական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի, այնքան, որ Սիրիան գտնվելով պատերազմական իրավիճակում եւ ներքաղաքական զինված ընդհարումների մեջ, ճանաչել է Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Անգամ այն հանգամանքը, որ ինքը՝ Սիրիան է կանգնած տարածքային պառակտման շեմին, հատկապես քրդական գործոնի հետ առնչված, չի կանգնեցրել սիրիական իշխանություններին իրենց երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ նաեւ լուրջ ռազմա-քաղաքական այս քայլով:

Իհարկե, Վրաստանի արձագանքը կտրուկ էր եւ պաշտոնական Թբիլիսին կասեցրել է հարաբերությունները Սիրիայի հետ: Սա Մոսկվայի պատասխաններից մեկն է Վաշինգտոնին, որտեղից ղեկավարվում է հակառուսական քաղաքականությունը ամբողջ աշխարհի համար, այդ թվում՝ Եվրոպայի: Նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ անմիջապես առաջացնում են հակընդեմ քայլեր, ինչը հավաստում է, որ ռուսական կողմը չի պատրաստվում զիջել, իսկ սա ենթադրում է նոր առճակատումներ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում:

Միացյալ Նահանգները փորձում է ամենավտանգավոր կետերում հասնել եթե ոչ լիարժեք համաձայնության, ապա՝ գոնե լարվածության թուլացման: Սպիտակ Տունը եւ Կրեմլը մեծ ջանքեր թափեցին, որպեսզի կարողանան Հյուսիսային Կորեայի խիստ վտանգավոր արտաքին քաղաքականությունը սեփական շահերի տարածք տեղափոխել, ինչն ընթանում է մերթ ընդ մերթ հաջողություններով:

Իհարկե երկու Կորեաների՝ Հյուսիսային եւ Հարավային, ղեկավարների հանդիպումը երկու պետությունների սահմանագծին, նրանց գրկախառնվումն ու բանակցությունները կարելի է համարել ամերիկյան ջանքերի արդյունք, ինչը թերեւս անսպասելի էր Ռուսաստանի համար, գուցե նաեւ՝ Չինաստանի: Դեռ նախկինում ԿԺԴՀ-ն միայն ԽՍՀՄ-ի հետ էր բանակցում, եթե անգամ խնդիրը երրորդ երկրներին էր վերաբերում, հետո, երբ խորհրդային կայսրությունը քանդվեց, Չինաստանի հետ էր երբեմն գալիս համաձայնության՝ միջազգային այս կամ այն ծագած խնդիրը կարգավորելու համար: Պեկինը կարողանում էր այս փաստը գործածել նաեւ տարածաշրջանում իր նպատակները առաջ տանելու համար:   Continue reading

«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա..  / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար .- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…

«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց –

Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա… անգամ հեղափոխություններ են լինում, որ հաստատ հեղաշրջումներ են, սակայն հեղափոխություն են համարվում, անգամ եթե ահաբեկչություն են, միեւնույնն է հեղափոխություն են գրանցվում: Ինչեւէ, Հայաստանն այս ամենը տեսել է:

Մեզ համար այս բոլորը գրեթե նույն հարթության մեջ են, որոշակի տարանջատումներով, քանզի «Լուսանցք»-ը միշտ է հայտարարել, որ դեմ է ահաբեկչությանը, հեղաշրջումներին ու հեղափոխություններին, կողմնակից է բնականոն եւ համընթաց զարգացումներին: Այլ լեզվով հնչող ռեւոլյուցիա՞, թե՞ էվոլյուցիա հարցին մեր պատասխանը հստակ է եղել:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով, ում հարց ուղղեցինք այս առումով, «գիտության, թե մշակույթի մեջ անգամ թռիչքային զարգացումները բնականոն եւ բնագիտական բացատրություններ ունեն, սակայն, եթե այստեղ անգամ դրանք հեղափոխություններ են կոչվում, գիտա-մշակութային հեղափոխություններ, ապա ինչ-որ տեղ գոնե դրական ազդակներ են արձակում, իսկ մեր կյանքի հեղափոխականացումը հանգեցնում է խեղափոխականության, ինչպես ժողովրդավարությունը՝ ամբոխավարության… Եվ ամեն նոր իշխանություն քարանձավի դեւի պատմության օրինակով՝ հետզհետե ինքն է դեւ դառնում՝ փոխարինելով նախկին դեւին»…

Հայ արիների առաջնորդը նաեւ նշել է. «Երբ դիտարկում ենք ազգային-ազատագրական պայքարը օտարի լծից ազատվելու համար մղված, ահաբեկչությունը վրիժառություն է դառնում, հեղափոխությունը՝ ազգային շարժում, հեղաշրջումը՝ ազատագրական պայքար… Կասեք՝ բառախա՞ղ է: Ամենեւին, նույն բնականոն համակարգում արարիչ եւ ավերիչ հասկացողությունները նույնական են, պարզապես մեր կյանքի հետ ի սկզբանե ստեղծված բարի եւ չար ուժերի համար դրանք հակառակ բեւեռների իրականությանը համարժեք ընկալումներ ունեն… Կան հավիտենարժեք իրողություններ, ըստ որոնց բարին արարման համար ընդունում է արդար պատիժը, որը ներառում է նաեւ արդար վրեժը (Հայ Աստվածային համակարգը հենց դրանով է առանձնանում, երբ Վահագնի հզոր ուժը միայն Աստղիկի սիրով է կարգավորվում որպես դրական ուժ, այլապես առանց սիրո ուժը՝ բիրտ ուժն է…), հակառակ ծայրում՝ չարը չի կարող արարել ի բնե, ուստի ավերում է, ինչը չի կարող արդար պատիժ սահմանել, ինչն էլ միայն ահաբեկչություն կարող է ծնել… Այն ինչ ասվեց՝ բնախոսություն է, բնագիտություն, ուստի ոչինչ չունի բնազանցական, ինչն էլ նշանակում է բնակարգով եւ բնական հավատով ապրող ազգերն ու մարդիկ չեն կարող նույն ընկալումներն ունենալ ազգամերժ եւ հակամարդ արհեստածին «ազգ-ժողովուրդների» ու անինքնությամբ ապրող մարդկանց» հետ:

Արմեն Ավետիսյանը հիշեցրեց, որ Արցախյան շարժումը այսօրվա ձեւակերպումներով հեղափոխություն էր, սակայն իրականում՝ ազգային շարժում, իսկ Արցախյան պատերազմը այսօրվա ձեւակերպումներով՝ իբր հեղաշրջում էր՝ ահաբեկչական ելեւէջներով, իսկ իրականում ազատագրական պայքար էր՝ վրիժառուական հավելումներով: Ուստի,  Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պիտի մեր աչքերի լույսի պես պահենք, որպեսզի տեսողական, լսողական եւ այլ զգայարաններով չկտրվենք իրականությունից եւ կարողանանք նաեւ տեսնել մեր Միացյալ Հայրենիքի տեսլականը, լսել Հայրենականչը եւ գործել Հայրենատիրական մղումներով:   Continue reading

Արցախի կայունությունը վաղվա Միացյալ Հայաստանի հիմնաքարն է – Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն… / Հարցեր են առաջ եկել նաեւ միջազգային ասպարեզում, որոնց եւս պետք է պատրաստ լինի վարչապետը, հատկապես, որ այստեղ պայքարը դեմ առ դեմ է լինելու՝ առանց համացանցային մեկնաբանությունների…

Հայ Արիական Միաբանությունը լրջորեն մտահոգված է հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպով, հատկապես, որ այն ստացել է հանրային վտանգավոր հնչեղություն:

Արցախցին միշտ տարբերվել է իր համբերատարությամբ եւ տոկունությամբ, ինչը թույլ է տվել հայկական այդ երկրամասում միշտ կասեցնել ոչ միայն նմանատիպ կենցաղային միջադեպերի ծավալումը, այլեւ օտարների փորձը՝ միջամտելու արցախցու ներքին կյանքին: Չի ստացվել, անգամ եթե օտարը դա փորձել է իրականացնել հայկական ապազգային կամ անգիտակից ուժերի միջոցով:

Արցախցու դիմակայությունը սթափ եւ կտրուկ է եղել: Եվ դա ճիշտ է: Դա թելադրում է արնախում թշնամիներով շրջապատված լինելը, հայկական երկրամասի պատերազմական իրավիճակում դեռ գտնվելը: Հենց դա է Արցախյան հակամարտության ներքին ու արտաքին կայունության գրավականներից մեկը՝ ամենազորավորը:

Հայ Արիական Միաբանությունը Արցախը հայկական երկրամաս է կոչում, քանի որ հետեւելով 1988-1990թթ. ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների որոշումներին՝ տարիներ առաջ, որպես համահայկական քաղաքական ուժ, հայտարարել է, որ ճանաչում է Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ՝ համարելով այն մեր միացյալ երկրի 12-րդ մարզը:   Continue reading

Խոսքը գործ է.- Խոսքին պիտի տե՛ր լինել – Վարչապետն արել եւ դեռ անելու է հայտարարություններ, որոնք պիտի կամ ամրացվեն գործով, կամ կարող են վնասել մեր երկրին… / Այսուհետ եւս գործուն աջակցություն – ՀՀ ՊՆ-ն շարունակելու է աջակցել ԼՂՀ ՊԲ-ի մարտական ներուժին՝ կատարելագործման հարցերում…

Խոսքին պիտի տե՛ր լինել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններին Արցախի միանալու մասին հայտարարությանը դեռ բացահայտ արձագանքել է միայն Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է»,- այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը: Նա այսպես  է պատասխանել լրագրողի այն հարցին, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը որքանով է բարդացնում արցախյան խնդրի կարգավորման գործընթացը:

Անդրադառնալով նաեւ այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, վերանվանել է Հաշտության եւ համաձայնության օր, Արտյոմ Կոժինն ասել է. «Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը եղել է եւ շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար:   Continue reading

Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ՝ բնիկնե՛րը, ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է… / Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել հենց նրա թեկնածությունը…

«Լուսանցք»-ը գրել է, որ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել որպես երկրի նախագահի թեկնածու պաշտպանել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով այժմ բանտում է: Նա, ըստ մեր ազգակցի, միակ թեկնածուն է, որ կարող է պայքարել ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ով էլ բանտարկել է քուրդ գործչին: Փորձում են չեղարկել նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին:

Վերջինս հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին, որի ժամանակ անդրադարձել է նաեւ Դիարբեքիր քաղաքում հայերի պատմությանը, ինչպեսեւ հայ պատգամավոր Գարո Փայլանին, ով մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա այս անգամ ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու:

«Ակոսի»-ի հարցազրույցում Սելահաթթին Դեմիրթաշը մասնավորապես ասել է. «Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։ Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ եւ ինքնություններ կային։ Դիարբեքիրից Գարոյի պատգամավոր լինելը տխուր պատմությանը տրված ամբողջական պատասխան է։ Համոզված եմ՝ այստեղի ժողովուրդը Գարոյին կհյուրընկալի պատմական գիտակցությամբ եւ ոգեւորվածությամբ։ Գարոն Դիարբեքիրի համար օտար չէ։ Հավատում եմ, որ նրա եւ Դիարբեքիրի երիտասարդների միջեւ կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում։ Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»։   Continue reading

Հայ-վրացական հարաբերություններ – Հերթը հասավ Զրկինյանց Սբ. Գեւորգին… / Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար – Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա – Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են…

Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար:

Խոսքը հայի ու վրացու քաղաքակրթական կերպարի եւ աշխարհայացքի մասին է: Նրանք հակոտնյա միավորներ են. եթե հայը քաղաքակրթական ամուր հիմք ու բարոյահոգեբանական կանոնավոր նկարագիր ունի, ապա վրացին չունի սեփական քաղաքակրթություն, իսկ մտածելակերպն էլ սպառողական է եւ կողոպտչական: Այս հստակ հանգամանքով են բացատրվում պատմության խեղաթյուրումները եւ յուրացումները:

Վիրք կոչվող հին հայկական բնաշխարհիկ տարածքում (Կովկասի լեռների եւ Գուգարքի միջեւ) ամեն ինչ կամ բարբարոսաբար ոչնչացվում է կամ էլ վրացականացվում: Այդ պատկերն է Վրաստանի մշակութային ամբողջ տարածքում: Իրավիճակը պարզապես աղետալի է հատկապես Թիֆլիսում, որը նման մի նենգափոխման հետեւանքով դարձավ Թբիլիսի:

Այստեղ ամենուրեք ջնջվում են հայկական հետքերը. հայերեն արձանագրություն, եկեղեցի, գերեզմանոց, հուշակոթող, քաղաքաշինական նշաններ եւ այլն:   Continue reading

Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի – Իսկ եթե պարզվի, որ գնաճն արդարացված է, ապա ի՞նչ են անելու՝ հաշվի առնելով բնակչության առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։…- ԱԱԾ-ն իրավունքներին չի կպել – «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել…  Հիմա ԱԱԾ է՞, թե՞ ԿԳԲ – Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ՝ եվրոպակա՞ն տիպի, ռուսակա՞ն, բելառուսակա՞ն, թե՞ ղազախական…

Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի

ԱԱԾ-ն տնտեսվարողների մոտ ստուգումներ է սկսել: Առաջին հայացքից կարելի է մտածել՝ ի՞նչ կա որ, չվճարված հարկերն ուզում է վերադարձնել պետբյուջե: Անշուշտ, բանական ոչ մի մարդ չի կարող դեմ լինել գումարները բյուջե վերադարձնելուն: Այստեղ բոլորովին այլ հարցի մասին եմ ուզում խոսել:

Տնտեսվարողների մոտ ստուգումը ԱԱԾ-ի՞ գործն է, թե՞ ՊԵԿ-ի:

Անշուշտ, պատասխան կարող է հնչել (բուն գործառութային հարցերն այստեղ չենք քննարկում), որ տնտեսվարողները թույլ են տվել այնպիսի սխալներ, որ դրանք արդեն սովորական սխալներ չեն, այլ կոռուպցիոն շղթայի մաս են կազմում, իսկ կոռուպցիան երկրի անվտանգությանն է սպառնում: Տարբերակ է, դեմ չեմ:

Բայց այլ տարբերակ էլ կա, որը նույնպես պետք է հնչեցնել: Տնտեսվարողների մոտ ստուգումները ՊԵԿ-ի գործը չե՞ն: Ով ով, ՊԵԿ-ն էլ քաջատեղյակ է օրենքներին եւ սողանցնքներին եւ կարող է ինքն էլ այնպես անել, որ տնտեսվարողները գումարները վերադարձնեն բյուջե: Քանզի լավ գիտե, թե որտեղ են այդ չվճարված գումարները:

Իսկ եթե ավելի պարզ խոսենք, ապա ԱԱԾ-ն չպետք է իջեցնի իր նշաձողը: ԱԱԾ-ի գործը պետք է լինի լռելը: Լռելը եւ գործելը: Այն ոլորտներում, որտեղ ազգային անվտանգության դեմ այնպիսի մեխանիզմներ են գործել կամ գործելու, որի մասին պետական ոչ մի կառույց չէր էլ կարող իմանալ:   Continue reading

Բոլորն են շտապում՝ եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական շատ ուժեր – Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը՝ 1 տարվա ընթացքում, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների…

Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների: Խորհրդարանական բոլոր ուժերն էլ խոսում են այդ ընտրությունների կարեւորության մասին՝ կարծես թե հասկացնելով, որ ներկա իշխանությունը պիտի հիշի, որ ժամանակավոր է ու իր գործն անելուց հետո գուցե հեռանա իշխանությունից, եթե քաղաքական մեծամասնոթւյուն չդառնա…

Եվ ահա, ԱԺ-ին ներկայացված կառավարության ծրագրի համաձայն՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության հաղթանակից հետո «ակնհայտ է դարձել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները եւ ուժերի իրական հարաբերակցությունը»։ Եվ ըստ նոր իշխանության, այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրել է նաեւ, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, «երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր եւ կործանարար պրակտիկային»։ Այս առումով կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է.

– Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի,   Continue reading

Բույլ մը ժպիտ ԱԺ-են.- Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների… ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին… Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ… Ո՜նց թե թիվ չկա, հիմա կոխե՞մ աչքներդ… Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք… Լավ է հալածվեմ, քան տնփեսա լինեմ… Ալենի աչքը լույս…

Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների

ԱԺ-ն երեկ հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը:

Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ ՀՀԿ խմբակցությունը, թեեւ դեմ էր ծրագրին, միեւնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:

Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ

ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել Հայաստանի կառավարության ծրագրին։ Նշենք, որ ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով։

ՀՀԿ խմբակցությունից կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Սեդրակ Սարոյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ քվեարկությունը հայտարարել էր, թե խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը։ Թերեւս, խմբակցության՝ կողմ քվեարկած անդամների թիվն ավելին է եղել, քան անհրաժեշտ էր։

Կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցությունը արդեն լքած Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը։

Կողմ են քվեարկել նաեւ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները։ Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, «Ելք» դաշինքից՝ Գեւորգ Գորգիսյանը բացակա են եղել եւ չեն մասնակցել նիստին։   Continue reading