Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը: Այո, հարվածն այնքան մեծ էր, այնքան լայնածավալ, որ փորձառու գործչին թվացել է՝ ինքը միայնակ է…
Սա ասում ենք վստահորեն, քանզի Արցախյան պայքարի հենց ակունքներում կանգնած եւ Արցախի ու Հայաստանի ամենակարեւոր, հատկապես ուժային կառույցներով անցած, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ ղեկավարը եղած մարդը պարզապես չէր կարող հեռանալ ցույցերի առաջին իսկ պահանջից, անգամ լիովին չգործածելով ոստիկանական ուժերը, որի իրավունքը երբեմն ուներ ցույցերի անօրինական գործողությունների դրսեւորումների պատճառով:
Սակայն, ինչպես վերը նշվեց, հարվածը, իր իսկ կուսակիցների (բացառություններ կան) կողմից, գոտկատեղից ներքեւ էր եւ անչափ ցավալի, քանզի ոչ միայն ֆիզիկական հարված էր…
Ուշքի գալու համար, ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «…Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ…» (ամբողջական տեքստը տե՛ս էջ 4-ում): Continue reading



