Այն փաստը, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը հենց սկզբից էլ դավադրաբար ցանկացել է բարեկամանալ թուրք–իսրայելական դաշինքի հետ եւ հանուն դրա պատրաստ է եղել փակել պահանջատիրության թեման եւ զիջումների գնալ Արցախյան ճակատում՝ հոգուտ Ադրբեջանի, այլեւս ոչ մեկին չի զարմացնի նաեւ այսօր:
Բայց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանության նախարարը եղած եւ այսօր իրեն ամենաընդդիմադիրը հռչակած Սեյրան Օհանյանը (իհարկե, զարմացնում է նաեւ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի վարքագիծը, քանզի՝ եռյակով են պատասխան տալիս) հանդես կգա մի ծրագրով, որտեղ կասվի, թե «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները՝ ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի»… մի եզրակացության է մղում՝ կատարվում է դավաճանություն հայրենիքի նկատմամբ…
Ալթայներից Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվոր ու անծագում թուրք–ադրբեջանական տարրը չի կարող լինել ու մնալ մեր հարեւանը՝ մեր բնօրրանում, այս մարդակեր տեսակը մեր հայրենիքի մեծ մասը զավթել ու դարձել է նստակյաց… իհարկե՛ խաղաղություն կուզի: Իսկ այդ խաղաղությունը եւս հօգուտ նրանց է աշխատել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ այսօր, եթե մենք շարունակենք ապավինել մեր ներքին թուրքին՝ դավադիրներին ու դավաճաններին…
Այսօրինակ խաղաղության կարգախոսը Լեւոն Տեր–Պետրոսյանից գողացած Սեյրան Օհանյանը բացահայտ մեղադրում է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին՝ իրենց ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելու մեջ… Եվ սա ասում է այն պաշտպանության նախարարը, ով 2016-ի ապրիլին մեղավոր է մեր ավելի քան 100 զոհերից մոտ 70-ի՝ առաջին իսկ օրվա նկատմամբ ցուցաբերված անտարբերությամբ, մի նախարար, որից հետո պաշտոնազրկվեցին բազմաթիվ զինվորականներ՝ բանակի ոլորտում հափշտակումներ կատարելու կամ դրան նպաստելու պատճառով, մի նախարար, ում օրոք հայտնաբերվել է անորակ վառելիքի գնումներ, որին անդրադարձել են նաեւ ՀՀ ու ԼՂՀ վարչապետերը…
«Լուսանցք»-ը պահանջում է Հայաստանի եւ Արցախի պատկան մարմիններից՝ այլեւս կտրուկ գործել եւ լուրջ ստուգումներ անցկացնել 1991-2016թթ. 25 տարիների ընթացքում աշխատած բոլոր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական ու հասարակական գործիչների, հանրային շարժումներ ղեկավարող խմբերի (հատկապես միջազգային դրամաշնորհներից օգտվող) շրջանում, քանզի հայության պարտությունները միշտ ներսից են սկսվել, երբ անգամ պարբերական շատ երեւույթներ համարվել են պատահականություն…
Այսօր դիտարկենք, թե խորհրդարանական պայքարի ելած ուժերն ինչ են ասում Արցախի խնդրի մասին: Սա ոչ միայն հայկական մի տարածքի նկատմամբ վերաբերմունքի հարց է (ինչպես օտարներն են մտածում, նաեւ՝ «սեփական օտարները»), այլ, ինչպես գիտենք, հայության պահանջատիրական քաղաքականության առաջին հիմնաքարը, հայրենատիրության, մեր արարչական բնօրրանում ամբողջական Հայաստանի վերականգնման:
Եվ այդ հիմնաքարը դրվել է համայն հայության ջանքերով՝ Հայաստանի ու Սփյուռքի հայության, որն արդեն վերածվել է Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնության՝ հայացքն ուղղած հողահավաքի ու հայահավաքի իրագործմանը: Continue reading →