Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվը – Իսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…

Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալության հետ: Հաղորդագրության մեջ նշված է, որ դեսպանին պաշտոնապես չեն կանչել, այլ «կանչել են զրույցի համար»: Դենիզ Յուսելը գերմանական Die Welt թերթի լրագրող է, նրան Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալել էին փետրվարի 18-ին: Ձերբակալության պատճառ էր դարձել լրագրողի հավանական առնչությունը թուրք նախարարներից մեկի դեմ ուղղված հաքերային գրոհներին: Լրագրողը Գերմանիայի եւ Թուրքիայի երկքաղաքացի է:

Իսկ ահա, Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ պաշտոնապես՝ Ֆրանկֆուրտում քրդերի հանրահավաքի պատճառով: Դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է ԱԳՆ՝ քանի որ Ֆրանկֆուրտում քրդերի անցկացրած հանրահավաքի ժամանակ ցուցադրվել է Թուրքիայում արգելվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խորհրդանշանը:

«Մեզ մտահոգում է այն, որ Գերմանիայի իշխանությունները թույլտվություն են տվել Ֆրանկֆուրտում մարտի 18-ին տեղի ունեցած երթի համար, որի ժամանակ ցուցադրվել է ահաբեկչական ՔԱԿ-ի խորհրդանշանը եւ ղեկավարների դիմանկարները: Դա երկակի ստանդարտների բացահայտ օրինակ է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:   Continue reading

Միջազգային ասպարեզում՝ առանց տարբերության – Նախընտրական պայքարի ելած քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը ոչ մի նոր ու առավել արդյունավետ բան չեն ազդարարում…

«Լուսանցք»-ը իր նախորդ թողարկումում ներկայացրել էր նախընտրական պայքարի մտած քաղաքական ուժերի տեսակետները Արցախի խնդրի լուծմանն ուղղված: Համենայնդեպս, որոշ քաղաքական ուժեր առաջարկել էին մեզ հասկանալի եւ հավանական լուծումներ, սակայն, ընդհանուր առնմամբ հստակ դրված չէր Արցախի անկախության ճանաչման հարցը եւ հետագա քայլերի, առավել եւս՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վերջնական որոշման եզրահանգումն էր բացակայում:

Արտաքին քաղաքականության ծրագրերը եւս նորություններ չեն պարունակում, սակայն դրանք կներկայացնենք մեր ընթերցողներին՝ սեփական կարծիքը կազմելու համար:

«Ելք» – Արտաքին քաղաքականության բնագավառում. ա) Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք՝ միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որեւէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը (առողջական խնդիրներ ձեռք բերած նախկին ժամկետային ծառայողները կապահովվեն անհրաժեշտ ծառայություններով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով՝  շարունակական կրթությանը եւ զբաղվածությանը): բ) Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ:  գ) Դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական եւ քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար: Դաշինքը համարում է, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային եւ միջազգային իրավիճակի խորը վերլուծության եւ Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով: դ) Կսկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման շուրջ: ե) Աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Կսկսվեն բանակցություններ ՀԱՊԿ շրջանակներում՝ անդամ երկրների՝ միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ: դ) Բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների հետ արժանապատիվ եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար: ե) Միջոցներ կձեռնարկվեն հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար:

Նշյալ բոլոր տեսակետները կյանքի են կոչվում նաեւ այսօր: Իմիջիայլոց, նշենք, որ այս խնդիրն արդեն գրեթե լուծված է եւ օրերս համաձայնագիրը (ԵՄ հետ) արդեն նախաստորագրվեց, հաջորդ քայլերն էլ ընթացքի մեջ են:   Continue reading

Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Քաղաքական 9 ուժեր են մասնակցում ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինենք, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում…

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություն է: Մեր պարագայում ես դեմ եմ երկրի կառավարման այս՝ խորհրդարանական ձեւին եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին գրել եմ եւ ասել մասնավոր ու պաշտոնական հանդիպումների ժամանակ: Եթե ավելի պարզ ու հակիրճ արտահայտվեմ, ապա խորհրդարանական կառավարումը մեր երկրին քաոսային իրավիճակի առաջ է կանգնեցնելու: Տա Աստված, սխալվեմ: Բայց, ցավոք, մասնագիտական վերլուծություններս ցույց են տալիս, որ ճիշտ է դուրս գալու «կանխատեսումս»: Հուսով եմ, որ այն իրապես խորհրդարանական չի լինի եւ կառավարման մեկ ընդհանուր՝ ուժեղ ձեռք կունենա:

Քաղաքական 9 ուժեր են մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինեմ, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում (Կոնգրես-ՀԺԿ-ն ունի, բայց՝ 2012թ. թվագրմամբ…): Դրա համար եմ ասում, կոմկուսը կարող էր ծրագիր չգրել: Իրենից լավ բոլորը գրել են. գրել են, որ ցանկանում են, որ առաջարկում են, որ պետք է անել, խոստումներ եթե տվել էլ են, ապա՝ կրկնում եմ, հռչակագրային, կամ էլ՝ մի քիչ հանքարդյունաբերությունից, մի քիչ թեթեւից՝ էլի գալով փոքր ու միջին ոլորտ: Բոլորն էլ շեշտը դրել են ՓՄՁ-ի զարգացման վրա, բայց դե սա էլ չեն զարգացնում: Ու բոլոր առումներով է այսպես. նախընտրական ծրագրերը նայում ես ու որեւէ հստակ խնդրի որեւէ հստակ լուծում չես տեսնում: Ավելի շատ խոսում են նրանից, ինչ ժողովրդին դուր կգա. հարկեր են իջեցնում, աշխատավարձ բարձրացնում: Թե որ հարկերը նվազեցնում են, աշխատավարձ ինչպե՜ս են բարձրացնելու: Ասում են՝ ստվերի հաշվին: Թե այդ ինչ ստվեր է, որի տեղը գիտեն, դա էլ չեմ հասկանում: Մի խոսքով, դասագրքային տնտեսագիտություն է մեր նախընտրական ծրագրերի տնտեսական բաժիններում: Կիրառական ոչ մի բան չեմ տեսել: Հատ ու կենտ:

Ինչեւէ, քանի որ նրանց համար տնտեսության զարգացումը ՓՄՁ-ից է կախված, տեսնենք, թե ինչպես են այդ ոլորտը զարգացնում:

ՓՄՁ զարգացում. սրանից խոսում են բոլորը, մեխանիզմներ առաջարկում քչերը

Սկիզբը՝ թիվ 10-ում

Փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից շատ է կարեւորվում: Մեր ՓՄՁ ոլորտի զարգացումը կարող է իրապես կենսական մեծ լիցք հաղորդել մեր տնտեսությանը՝ հետագա կայունացման համար:

Դատելով ընտրությանը մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերից, քաղաքական այդ 9 ուժերից միայն մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ՓՄՁ մասով ոչինչ չի նախատեսել: Մյուսները առանձին բաժնով կամ դրույթով անդրադարձել են դրան:   Continue reading

Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի՞ – Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ… Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակ հայ մասնակցի դեմ…

Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի

Ռուս-ուկրաինական հակամարտության ամենակտրուկ քայլը Ղրիմի միացումն էր Ռուսաստանին: Անգամ Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ստեղծումն ու Կիեւից մեկուսացումը այդքան ճակատագրական ազդեցություն չունեցավ ուկրաինական խնդրի վրա:

Սա անսպասելի հանգուցալուծում էր նաեւ Թուրքիայի համար, որը դեռ Ուկրաինայի անկախության տարիներին ակնկալում էր Ղրիմի թաթարների միջոցով տիրել Սեւ ծովում ռազմավարական նշանակության ունեցող այդ թերակղզուն: Անգամ վերամիավորման հայտարարությունից հետո էլ Անկարան փորձեց շահարկել թաթարական թեման, սակայն թերակղզու թաթարների մեծ մասը քվեարկեց եւ կանգնեց Ռուսաստանի կողքին: Բայց միեւնույնն է, արդեն սահմանադրորեն էլ բռնապետություն դարձող Թուրքիան, իրեն «թուրքերի հայր» կարգած Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նպատակ է դրել ստեղծելու նոր օսմանական կայսրություն, որը պիտի ծավալվի ու հասնի «Մեծ Թուրան» կոչվածին… Պարզվում է՝ Անկարան նաեւ եվրոպական որոշ տարածքների վրա աչք ունի, բացի Բալկաններից, ինչը պիտի ծավալի հենց Ղրիմից դեպի արեւելք՝ եվրոպական ուղղությամբ:   Continue reading

Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը… Գաղտնածեսեր Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանի սահմանամերձ հատվածում՝ Վայքի մարզում, Արցախում, Ջավախքում եւ Երեւանում…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:

Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:

Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:   Continue reading

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Իրանի ժողովրդին՝ Նովրուզի՝ Նոր տարվա՝ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. առթիվ… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ հազարամյակների բովով անցած արիադավան-հեթանոս հայությանը եւ արիական ազգերին…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընտթաց զարգացում են ապրել՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն եւ կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն եւ հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը:   Continue reading

«Մենք հաշվետու ենք» – 5 – Երեւանի կենդաբանական այգու արդիականացում… Կառուցվում են նոր ազատավանդակներ… Նախադպրոցական կրթություն… Դպրոցական կրթություն… Մշակութային եւ սպորտային օջախներ… Գրադարաններ… Համահայկական նվագախմբի առաջին ելույթը՝ ապրիլի 24-ին Երեւանում…

Սկիզբը՝ թիվ 7-10-ում

Երեւանի կենդաբանական այգու արդիականացում

Քաղաքապետարանի  շարունակական ջանքերի շնորհիվ Երեւանի կենդանաբանական այգին դառնալու է բնապահպանական, կրթամշակութային, ժամանցային եւ զբոսաշրջային տարածաշրջանային նշանակության  վայր՝ ժամանակակից չափորոշիչնեին համապատասխան:

Կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է 2017թ.։

Աշխատանքների արդունքում կթարմացվեն ազատավանդակները, կավելանան քայլուղիները, ընդհանուր օգտագործման ճանապարհները, հանգստի համար նախատեսված կանաչ տարածքները։

2016թ. մեկնարկել են նոր ազատավանդակների եւ նոր կարանտինի կառուցման աշխատանքները։

Կառուցվում են նոր ազատավանդակներ՝

– գայլերի եւ արջերի համար՝ տարածքի ներկայիս 1.250 քմ մակերեսը նախատեսված է հասցնել 5.550 քմ-ի,

– առյուծների համար՝ 2.950 քմ ընդհանուր մակերեսով, որից 385 քմ՝ որպես կենդանիների ձմեռային կացարան,

– թռչունների համար՝ 5.000 քմ մակերեսով, ազատավանդակը հնարավորություն է ընձեռելու այցելուներին հայտնվել թռչունների հետ նույն տարածքում:

Կառուցվում է նաեւ կենդանիների կարանտինի համար նախատեսված 632 քմ ընդհանուր մակերեսով 5 շինությունների համալիր՝ երկուական 100 քմ եւ 3-ական 144 քմ մակերեսով, որը հնարավորություն կտա նոր բերված կենդանիներին որոշակի ժամանակաշրջանում ադապտացնել բնակլիմայական  միջավայրին եւ այնուհետ եւ միայն տանել կենդանաբնակ  միջավայր:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն… Եվրաֆուտբոլ. Հայաստան-Ղազախստան՝ 2:0… Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակով… Արթուր Դավթյանը Հայաստանի 2017թ լավագույն մարմնամարզիկն է… Արթուր Թովմասյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր… 2 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից… Ուժային եռամարտ. Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն… Մարզական այլ լուրեր…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնություն

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 20-րդ փուլի  հանդիպումներըը: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում ընդունեց 3-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին»: Եղանակային բարդ պայմաններում անցած հանդիպումը (2-րդ խաղակեսում մրցավարը 15 րոպեով ընդհատեց հանդիպումը՝ ձյունածածկ խաղադաշտը կարգի բերելու համար) ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 2:1: «Շիրակ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ 37 միավորով մնաց 2-րդ տեղում: «Գանձասար-Կապան»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնության գարնանային հատվածում եւ 36 միավորով ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում:

Աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 39 միավոր: Առաջատարը 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Արարատ»-ին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության գարնանային խաղաշրջանում:

«Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Բանանց»-ին եւ հաղթեց, այստեղ էլ խոշոր հաշիվ գրանցվեց՝ 3:0: «Փյունիկ»-ն իր միավորների թիվը հասցրեց 33-ի եւ 3-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ի հետ միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Իսկ «Բանանց»-ը շարունակում է 16 միավորով զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ առաջ մնալով միայն «Արարատ»-ից:

Մրցաշարային աղյուսակը 20-րդ փուլից հետո.

Թիմ                                    Խ         Հ      Ո       Պ       ԽԳ     ԲԳ      Մ

  1. «Ալաշկերտ»                  20        11      6       3        35       18      39
  2. «Շիրակ»                        20        11      4       5        20       13      37
  3. «Գանձասար-Կապան»   20        11      3       6        24       15      36
  4. «Փյունիկ»                      20         9        6      5        24       14      33
  5. «Բանանց»                     20         4       4      12       15       31      16
  6. «Արարատ»                    20         1       3      16        7       34        6

Առաջնության ռմբարկուներ` Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9, Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8, Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7

ՀայաստանՂազախստան՝ 2:0

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան  խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2-0: 2-րդ խաղակեսում (73-րդ րոպե) հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, 2 րոպե  անց  Ղազախստանի հավաքականի դարպաս գնդակն ուղարկեց Արաս Օզբիլիսը:
Նշենք, որ  Ղազախստանի հավաքականը 2-րդ խաղակեսում (64-րդ րոպե) խաղում էր 10ֆուտբոլիստով:  Սերգեյ Մալիյը 2 դեղին քարտ ստանալով՝ հեռացավ խաղադաշտից:   Continue reading

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական բոլոր ազգերին

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը (http://www.hayary.org/wph/?p=5986  Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…Տիեզերական Գարունն արդեն տարիների պտույտ է գործել եւ հետզհետե մտնում է իր բնականոն ընթացքի մեջ: Երբ Արեգակնային Գարնան ազդակներին ձուլվում է նաեւ Երկրային Գարնան շունչը, Տիեզերագեն Արիական Տեսակը առատորեն սնվում է Արարչակարգից բխող լիցքերով, վերականգնում է իր Բնածին եւ Տիեզերահաս որակները, վերադառնում է Տիեզերակարգի հետեւորդ՝ Եռահամակարգ Մարդ Արարածի մարմնա-մտա-հոգեւոր կարգավիճակին…

Արիածին Ազգերը Արեւազարմ են եւ Արեւեպաշտ ու նիրհել էին Տիեզերական Ձմռան արեւասակավ բնությունից: Ըստ բնակարգի, Բ(Ա)րիների  ժամանակավոր տկարությունից օգտվել էին Չարիները, որոնք նույնպես Տիեզերածին Արարածներ են, եւ Երկիր մոլորակը հայտնվել էր Երկնային ու Երկրային Չարիների տիրույթում…

Այդ ժամանակահատվածում՝ շուրջ 6,5 հազար երկրային տարի առաջ, սկսեց թուլանալ Համաարիական Համադաշնությունը մեր երկրում, 4-5 հազար տարի առաջ արդեն մասնատման գնացող Համաարիականությունը տկարացավ գաղափարախոսական ու հավատամքային ասպարեզներում, ինչը դարձավ պատճառ Համաարիական Համադաշնության պառակտման, որից էլ բխեց Արիածին Ազգերի միասնական գաղափարների ու հավատի մասնատումը: Առաջացան առանձին արիակերտ թագավորություններ եւ ազգերը ստեղծեցին իրենց ազգային հավատներն ու գաղափարախոսությունները, մշակույթը, արվեստի ու արհեստի ինքնատիպ արժեքները:   Continue reading

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 11 (444), մարտի 24-30, 2017թ…

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

 Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինքՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, որ մամուլը շրջանառում էր: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներումՕհանյանՐաֆֆիՕսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարումԻսկ ՀՀԿն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել

Ամստերդամի նոր հարվածը Անկարային՝ կոչ է նաեւ ԵրեւանինՆիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»… Այսպես, հետզհետե խորանալու միտում է նկատվում ԵվրոպաԹուրքիա հարաբերություններում, ինչը թուրքերին կարծես թե դեռ չի հուզում

Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթամշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական

Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրանԱնկարան, երեւի թե հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեց համաթուրքական քաղաքականության եւ ծրագրերի առաջխաղացման համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը: Հիշեցնենք, որ նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն ադրբեջանական սփյուռքի աջակցությունը Բաքվին՝ անգամ քաղաքական օգուտներ չի բերել ցայսօր

Հայի տուն է քանդվում էլիԲաքուԹբիլիսիԿարս երկաթգիծը Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում անցնում է Հարություն Ղազարյանի տնից ընդամենը 32 մ հեռավորության վրա՝ առաջացնելով բազմաթիվ անհարմարություններ տան բնակիչների համար եւ վտանգ կա, որ տունը կարող է քանդվել

Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվըԻսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 10-ի (443) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – Այսօր 10 տարեկան ենք, 443 թողարկում, 443 շաբաթվա ամենժամյա մաքառում – Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր աջակցել են… Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

2. Սպասե՞լ, թե՞ նպաստել թյուրքական հատուցման ժամին – Ի՞նչ պետք է անի Երեւանը… Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ անցկացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ իրենց սահմանադրական փոփոխությունների քարոզչության համար… Գերմանիային հետեւեցին Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան եւ սա կդառնա շարունակական Եվրոպայում…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվենՍա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ ՀոգեՈգեղեն ՏիեզերաաշխարհներինՓա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին www.hayary.org

– http://www.hayary.org/wph/?p=6133Երեւանը զգուշացրեց Բաքվին՝ առանց երկիմաստության – Քոչվոր թյուրքական տարրն առհասարակ տեղ չունի Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չի՛ կարողանում հասկանալ ադրբեջանցի սգացող մայրերի սուգը «հասկացող» հայերին… թուրք-ադրբեջանցի մայրը միա՛յն թյուրքի լամուկ է ծնում եւ միա՛յն հային հոշոտելու համար…

3. Արցախը՝ ինչպես հայոց պահանջատիրության, այնպես էլ մեր գոյության եւ ապագայի բանալին – խորհրդարանական ընտրապայքարի ելած 9 քաղաքական ուժերն ինչ են ասում… Ինչու՞ այս հարցում կրկին եղան դավադիր եւ դավաճանական ընտրախաղեր, ամբոխահաճ եւ օտարաշունչ տեսակետներ…

4. Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, պաշտոնական նախընտրական տեղեկություններ… Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը – Ինչի մասին են լռում երկրի 9-ը փրկիչները – Եվ ինչի հանդեպ են այդքան «առատաձեռն» – Հին մասնագիտության դեմը ո՜նց են առնելու…

5. Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, անհատական տվյալների համընկումով անձինք, պաշտոնական նախընտրական տեղեկություններ ու պարզաբանումներ…

6. «Մենք հաշվետու ենք»,- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին (4) – Ջրամատակարարում եւ ջրահեռացում… Կոշտ թափոնների կառավարում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում… Կանաչ տարածքների պահպանում եւ ընդլայնում…

7. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին եւ մոտեցավ առաջատարին… «Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի … Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրել է Նիկոլայ Ղազարյանին… Հենրիխ Մխիթարյանը հավատում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին… Մեր ըմբիշները մեդալներ բերեցին Ստամբուլից… Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել… Թաեքվոնդոյի, մարզական սամբոյի եւ այլ մարզական լուրեր…

8. Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ եւ պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – Այսօր 10 տարեկան ենք, 443 թողարկում, 443 շաբաթվա ամենժամյա մաքառում – Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր աջակցել են… Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):

Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության  գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:

Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:

«Լուսանցք»-ը տպագրվեց: Սկզբում թերթս չէի ստորագրում: Դե, «Հայատանի Հանրապետություն» օրաթերթում աշխատում էի (եւ եմ), եւ ազգանունս մեկ այլ տեղ հայտնվելը այն ժամանակ համարեցի մասնագիտական էթիկայի խախտում: Ստորագրությունը վստահեցի մեկ ուրիշի: Եվ… եղավ կյանքը. օտարները չեն դավաճանում, դավաճանում են ընկերները: Ու իմ կյանքի այն շրջանում, երբ քարշ էի գալիս դիահերձարանում, հիվանդանոցներում եւ գերեզմանոցներում, պարզվեց նաեւ, որ վճարված չեն հարկերը, տպագրական ծախսերը, եւ «Լուսանցք»-ը փակվելու վտանգի առաջ է հայտնվել: Ինձ գումար վստահող ընկերներիս պետք է պատասխան տայի, բայցեւ՝ պատասխան էի սպասում նրանից, ում վստահել էի այդ գումարները՝ թերթս տպագրելու եւ, իբր, ստորագրելու համար: Մինչ սպասում էի վստահորդիս պատասխանին, հայտնվեցի ոստիկանությունում այն մեղադրանքով, որ ծեծել եմ վստահորդիս: Մինչ ոստիկանությունում կփորձեի հակառակն ապացուցել, սկսվեցին սադրանքները «վստահորդիս» ու քննիչի կողմից (հետագայում երբ անմեղությունս ապացուցվեց, քննիչին զրկեցին պաշտոնի ու աշխատավարձի բարձրացումից: Ես էլ անձամբ նրան խոստացա, որ իր ամբողջ կյանքում կմա իմ ուշադրության կենտրոնում): Ինչեւէ, հիվանդանոցներից, գերեզմանոցներից ու քննչականներից հետո վազում էի հարկային՝ խնդրելով ինձ հավատալ եւ ժամանակ տալ՝ ոչ իմ մեղքով կուտակված հարկային պարտավորությունները մարելու համար: Հավատացին: Իրենք՝ ժամանակ տվեցին, ես՝ հարկերս մարեցի: Ժամանակն էր «բացահայտվելու» եւ թերթը ստորագրելու:   Continue reading

Սպասե՞լ, թե՞ նպաստել թյուրքական հատուցման ժամին – Ի՞նչ պետք է անի Երեւանը… Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ անցկացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ իրենց սահմանադրական փոփոխությունների քարոզչության համար… Գերմանիային հետեւեցին Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Շվեդիան եւ սա կդառնա շարունակական Եվրոպայում…

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պաշտոնական Բեռլինը մերժեց Անկարային՝ հավաքներ իրականացնել Գերմանիայի թուրքերի շրջանում՝ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քարոզչության նպատակով: Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաեւ Թուրքիայի  ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Այնուհետեւ հայտարարվել էր, որ նախարարի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի եւ Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անձամբ եւ բացահայտ հանդես եկավ նման քարոզչության դեմ: Նախապես այդ փոփոխությունները համարվել էին բռնապետության տանող քայլեր: Նկատի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորօսմանական եւ նորհամաթուրանական ծրագրերը, այս ՝ բռնապետության տանող օրենքները, ավելի կազատեն Թուրքիայի նախագահի արդեն անպատասխանատու շարժումներ անող ձեռքերը, ով փորձում է աշխարհի թուրքերի նոր հայրը ներկայանալ՝ առաջ անցնելով Աթաթուրքից: Անգամ՝ դեռ թուրքերի հայր համարվող Աթաթուրքի նախագահական նստավայրը փոխեց, հիմա էլ նրա ստեղծած «Թուրքիայի Հանրապետությունը» փորձում է դարձնել իսլամական պետություն:

Այս վտանգները չեն կարող չտեսնել նաեւ Եվրոպայում: Եվ Գերմանիան, որպես Եվրոպայի քաղաքականության այսօրվա առաջատար երկիրը, կատարեց առաջին քայլը: Թուրքիայի նախագահը արագ արձագանքեց եւ զգուշացրեց, որ սա վտանգավոր նախադեպ է եւ ապացուցում է, թե Գերմանիան նացիստական երկիր է մնացել: Թուրքիայի ԱԳ նախարարը եւս միացավ այս բղավոցներին, թե «Գերմանիայում իսկական բռնապետական համակարգ է… Այդ երկրի իշխանությունների գործողությունները նման են նացիստական գործելաոճին»:   Continue reading

Արցախը՝ ինչպես հայոց պահանջատիրության, այնպես էլ մեր գոյության եւ ապագայի բանալին – խորհրդարանական ընտրապայքարի ելած 9 քաղաքական ուժերն ինչ են ասում… Ինչու՞ այս հարցում կրկին եղան դավադիր եւ դավաճանական ընտրախաղեր, ամբոխահաճ եւ օտարաշունչ տեսակետներ…

Այն փաստը, որ Լեւոն ՏերՊետրոսյանը հենց սկզբից էլ դավադրաբար ցանկացել է բարեկամանալ թուրքիսրայելական դաշինքի հետ եւ հանուն դրա պատրաստ է եղել փակել պահանջատիրության թեման եւ զիջումների գնալ Արցախյան ճակատում՝ հոգուտ Ադրբեջանի, այլեւս ոչ մեկին չի զարմացնի նաեւ այսօր:

Բայց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանության նախարարը եղած եւ այսօր իրեն ամենաընդդիմադիրը հռչակած Սեյրան Օհանյանը (իհարկե, զարմացնում է նաեւ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի վարքագիծը, քանզի՝ եռյակով են պատասխան տալիս) հանդես կգա մի ծրագրով, որտեղ կասվի, թե «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները՝ ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի»… մի եզրակացության է մղում՝ կատարվում է դավաճանություն հայրենիքի նկատմամբ

Ալթայներից Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվոր ու անծագում թուրքադրբեջանական տարրը չի կարող լինել ու մնալ մեր հարեւանը՝ մեր բնօրրանում, այս մարդակեր տեսակը մեր հայրենիքի մեծ մասը զավթել  ու դարձել է նստակյացիհարկե՛ խաղաղություն կուզի: Իսկ այդ խաղաղությունը եւս հօգուտ նրանց է աշխատել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ այսօր, եթե մենք շարունակենք ապավինել մեր ներքին թուրքին՝ դավադիրներին ու դավաճաններին

Այսօրինակ խաղաղության կարգախոսը Լեւոն ՏերՊետրոսյանից գողացած Սեյրան Օհանյանը բացահայտ մեղադրում է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին՝ իրենց ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելու մեջԵվ սա ասում է այն պաշտպանության նախարարը, ով 2016-ի ապրիլին մեղավոր է մեր ավելի քան 100 զոհերից մոտ 70-ի՝ առաջին իսկ օրվա նկատմամբ ցուցաբերված անտարբերությամբ, մի նախարար, որից հետո պաշտոնազրկվեցին բազմաթիվ զինվորականներ՝ բանակի ոլորտում հափշտակումներ կատարելու կամ դրան նպաստելու պատճառով, մի նախարար, ում օրոք հայտնաբերվել է անորակ վառելիքի գնումներ, որին անդրադարձել են նաեւ ՀՀ ու ԼՂՀ վարչապետերը

«Լուսանցք»-ը պահանջում է Հայաստանի եւ Արցախի պատկան մարմիններից՝ այլեւս կտրուկ գործել եւ լուրջ ստուգումներ անցկացնել 1991-2016թթ. 25 տարիների ընթացքում աշխատած բոլոր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական ու հասարակական գործիչների, հանրային շարժումներ ղեկավարող խմբերի (հատկապես միջազգային դրամաշնորհներից օգտվող) շրջանում, քանզի հայության պարտությունները միշտ ներսից են սկսվել, երբ անգամ պարբերական շատ երեւույթներ համարվել են պատահականություն

Այսօր դիտարկենք, թե խորհրդարանական պայքարի ելած ուժերն ինչ են ասում Արցախի խնդրի մասին: Սա ոչ միայն հայկական մի տարածքի նկատմամբ վերաբերմունքի հարց է (ինչպես օտարներն են մտածում, նաեւ՝ «սեփական օտարները»), այլ, ինչպես գիտենք, հայության պահանջատիրական քաղաքականության առաջին հիմնաքարը, հայրենատիրության, մեր արարչական բնօրրանում ամբողջական Հայաստանի վերականգնման:

Եվ այդ հիմնաքարը դրվել է համայն հայության ջանքերով՝ Հայաստանի ու Սփյուռքի հայության, որն արդեն վերածվել է ՀայաստանԱրցախՍփյուռք եռամիասնության՝ հայացքն ուղղած հողահավաքի ու հայահավաքի իրագործմանը:   Continue reading

Ընտրապայքար՝ խորհրդարանական երկրի ձայների համար – Ընտրաթվեր, որ հետո կլինեն համեմատության մեջ… Ընտրողների թվականակը, տոկոսային հաշվարկներ, պաշտոնական նախընտրական տեղեկություններ… Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը – Ինչի մասին են լռում երկրի 9-ը փրկիչները – Եվ ինչի հանդեպ են այդքան «առատաձեռն» – Հին մասնագիտության դեմը ո՜նց են առնելու…

Խորհրդարանական Հայաստան ես չեմ ուզում: Ես ուզում եմ ուժեղ, կենտրոնաձիգ պետություն: Խորհրդարանական կառավարումը հիմա մեզ համար չէ: Այս մասին «Լուսանցք»-ը գրել է, հիմնավորել, ՍԴում մասնակցել խնդրո առարկայի շուրջ քննարկմանը: Որ խորհրդարանական կառավարումը կարող է մեր երկիրը կրկեսի, այն էլ՝ անկառավարելի կրկեսի վերածել, երեւում է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից: «Լուսանցք»-ը ներկայացրել է դրանք՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների տեսանկյունից: Տեսնենք, թե ինչ են խոստանում այդ ուժերը հարկային ու մաքսային քաղաքականության, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ հաշվի առնելով այն, որ դա շատ կարեւոր է պետական զամբյուղը լցնելու եւ, ըստ այդմ, պետության գործերը կառավարելու համար:

Իսկ դուք հասցրե՞լ եք չմուծել ձեր հարկերը

«Ելք» դաշինքը խոստանում է 150 եւ ավելի աշխատող ունեցող ՏՏ ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից: Արտադրական  հոսքագծերի եւ օժանդակ սարքավորումների ներմուծումը 2 տարի ժամկետով ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից: «Ելք»-ը խոստանում է նաեւ Էլեկտրոմոբիլների ներկրումը եւ վաճառքը ազատել ԱԱՀ-ից եւ մաքսատուրքից, այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ընկերություններին ազատել շահութահարկից եւ մաքսատուրքից:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը «Մրցունակ Հայաստան» նախընտրական տնտեսական ծրագրում հարկային ու մաքսային քաղաքականությանը վերաբերող առանձին բաժին ունի եւ հարկերի բարձրացում էլ է խոստանում: Կուսակցությունը խոստանում է բարձրացնել թունդ խմիչքների, օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, փոխարենը՝ իջեցնել գինու ակցիզը: Խոստանում է նաեւ բարձրացնել խոշոր գույքի հարկը: «Ազատ դեմոկրատները» նաեւ ասում է, թե պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդրադարձը խնդրո առարկային՝ փոքր է. խոստանում է մինչեւ 18 մլն. դրամ տարեկան ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ 3 տարով հարկերից ազատել, հարկային եւ մաքսային վարչարարությունը շարունակական պարզեցնել, հսկիչ գները վերացնել: Խոստանում է նաեւ այնպես անել, որ շքեղության հարկ կիրառվի՝ սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստներն ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները: Տեսաք չէ՞ ի՜նչ կարգի արդարություն է. անապահովներն էլ պետք է շքեղության հարկ վճարեն, երեւի շքեղ թշվառության հարկ կկոչվի:   Continue reading