Քրդերը խոսում են Թուրքիայի անունի՞ց – Հայ-քրդական պետություն Արեւմտյան Հայաստանի տարածքում անհնար է պատկերացնել… Քրդերը Միացյալ Հայաստանում կարող են ապրել, ինչպես այսօրվա Հայաստանում են ապրում քրդերն ու եզդիները եւ այլ ազգերը (Արմեն Ավետիսյան, հայ արիների (ՀԱՄ) առաջնորդ եւ համախմբված հայ ազգայնականների (ՀԱՀ) համակարգող)…

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որում տեղ է գտել նաեւ պետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումը ապահովելը։ Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ ԺԴԿ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններն ու կոտորածները պետության անունից ճանաչելու եւ ներողություն խնդրելու համար աշխատանքներ են իրականացնելու։ «Վերացնելու ենք Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը։ Հայաստանի հետ արագացնելու ենք տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ ենք կառուցելու»,- ասել է Ֆիգեն Յուքսեքդաղը։

ԺԴԿ-ն Թուրքիայի պատմության միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը կազմակերպության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իշխանություններին կոչ արել ճանաչել ու փոխհատուցել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ն անդրադարձել է այն խնդրին, որի մասին քիչ է խոսվում՝ հայ-քրդական համատեղ պետության ստեղծման: Սա, իհարկե քրդական տարբերակ է, եթե հանկարծ չհաջողեն Արեւմտյան Հայաստանի տարածքում եւս Քրդստան կոչված պետությունը ծավալել: Իսկ այդ Քրդստանը ոմանք պատկերացնում են ինչպես Արեւմտյան Հայաստանի, այնպես էլ Սիրիայի, Իրաքի ու Իրանի որոշ տարածքների միավորման միջոցով:
Continue reading

Հայոց ցեղասպանության հարցը մտնում է պահանջատիրության փուլ – «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը փոխարինվեց՝ «Ճանաչումից՝ հատուցում»-ով… Կրկին եվրոպական երկակիություն, բայցեւ՝ հայանպաստ դիրքորոշմամբ (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի)…

Ճանաչում եւ փոխհատուցում

Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակն է: Մասնավորապես՝ Ցեղասպանությունների հետեւանքների վերացման ու հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Մասնակցում են ավելի քան 100 մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Կազմակերպիչներն են ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն:

Գիտաժողովը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որտեղ շեշտադրվեց, որ չդատապարտված հանցագործությունները ծնում են ավելի մեծ հանցագործություն: Հայտարարվեց, որ առաջին գործնական եւ իրավական քայլն արված է՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով, եւ Հայաստանն ու սփյուռքը պետք է համախմբվեն հայոց իրավական պահանջի շուրջ:

Այս գիտաժողովը գիտական նոր մակարդակի կբարձրացնի ցեղասպանության ուսումնասիրման, հետեւանքների վերացման կարեւոր խնդիրը. միջազգային գիտաժողովի ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Տարին սկսեցինք «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով, ու դրա ներքո անցան բոլոր միջոցառումները, որոնք ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի կամային բարձր հատկություններ եւ կարող է մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ, գործել միասնաբար՝ հայրենիքում եւ սփյուռքում»,- նշել է ԵՊՀ ռեկտորը: Նա կարեւորեց գիտաժողովի «Ճանաչումից՝ հատուցում» վերտառությունը, որն արդեն, ըստ նրա, դարձել է գերիշխող՝ շնորհիվ նաեւ քաղաքական գործիչների, սփյուռքի հայրենակիցների ու մասնագետների. «Շատ երկրներ շարունակում են համառորեն անտեսել ճանաչման խնդիրը: Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք այս խնդիրը կամ անտեսում են, կամ շարունակում են օգտագործել իրենց անձնական նեղ շահերի համար»:

Նշվեց, որ աշխարհի շատ ժողովուրդներ այսօր դարձյալ կանգնած են ցեղասպանության սպառնալիքի առաջ, եւ մենք այլ ժողովուրդների հետ պետք է մեկտեղենք ջանքերը, կարողանանք պայքարել այդ արհավիրքի դեմ, զերծ պահել մեր ազգը նոր փորձություններից:  Continue reading

Ո՞վ պետք է լինի պահանջատեր Թուրքիայից… Տարածքային պահանջի համար շատ բան է պետք՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով – Իսկ սերունդի վրա գործը ճի՛շտ թողնելու համար պիտի սկսել խնդրի պետական կարգավորումից…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 1915թ. ապրիլի 24-ին հետաքրքիր հարցազրույց է տվել թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելին Երեւանում, որը աննկատ էր մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին լրատվական հորձանուտում: Ներկայացնենք նախագահի խոսքից կարեւոր հատվածները՝ ընդարձակ հարցազրույցից, որը հրապարակվել է «Թըրքիշ դեյլի նյուս»-ում՝ «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում:

Այսպիսով՝ Հայաստանի նախագահը նշել է.

– Թուրքիայի ղեկավարության զգացմունքային ու նաեւ ոչ դիվանագիտական բնույթի արձագանքը [Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը] եւս մեկ ապացուցեց, որ Անկարան շարունակում է իր բացահայտ ժխտողական քաղաքականությունը պետական մակարդակով՝ դրանով իսկ իր վրա վերցնելով Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ոճրագործության պատասխանատվության բեռը:

– ԱՄՆ-ն, որպես գերհզոր տերություն եւ ժողովրդավարական արժեքների ջատագով, բազմաթիվ առիթներով հայտնել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ 50 նահանգներից 44-ն ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պատմության ընթացքում ամերիկյան տարբեր նախագահներ, օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջերալդ Ֆորդը (դեռ որպես կոնգրեսական), հայ ժողովրդի նկատմամբ կոտորածները բնորոշել են որպես ցեղասպանություն: Նույնիսկ ԱՄՆ այն նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում չեն կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործել են իրենց նախընտրական արշավներում: Դա նշանակում է, որ նրանք երբեք կասկածի տակ չեն դրել կատարվածի հավաստիությունը եւ միայն քաղաքական որոշ նկատառումներից ելնելով խուսափել են արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը:  Continue reading

Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ձեզ դժվարությունների ժամանակ օգնում են միայն այն բանի համար, որ դուք հայ եք: Անկախ այն բանից, թե դուք որտեղ եք՝ Հայաստանում, թե արտերկրում: Ձեզ մոտենում է հայկական, արդեն ընդունված եւ իրապես համազգային կազմակերպության ներկայացուցիչը, եւ, ուսումնասիրելով ձեր խնդիրներն ու կարողությունները, առաջարկում է անշահախնդիր օգնություն: Հենց այդ պահից ձեր համար սկսում են աշխատել բարձրակարգ մասնագետներ, հասանելի են դառնում տեղեկատվական շտեմարաններ, ինչի արդյունքում բազմապատկվում են ձեր հնարավորությունները: Այս ամենի արդյունքում դուք դառնում եք հաջողակ (ավելի նպատակասլացները՝ հեղինակություններ) եւ որոշ ժամանակ անց դուք էլ կարողանում եք այդ համահայկական կազմակերպության միջոցով առաջարկել անշահախնդիր օգնություն:

Նախորդը – http://www.hayary.org/wph/?p=5116 – Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Օգնություն ստացողների թվի ավելացման հետ աճում է առաջարկվող օգնության մեծությունը: Ստեղծվող հավելյալ արդյունքն էլ ուղղվում է հայագիտության զարգացմանը եւ հայապահպանության հրատապ խնդիրների լուծմանը: Իզուր չէ, որ Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ առաջարկում է ստեղծել Հայապահպանության նախարարություն՝ իհարկե կարեւորելով, որ այն վստահվի հենց հայ արիներին, որպեսզի վերածվի ցուցադրական (օրինակելիի իմաստով) նախարարության…

Հաստատ կգտնվեն այս գործի նվիրյալներ, ովքեր իրենց ապրած կյանքով են ապացուցել իրենց անկաշառ եւ աննահանջ կեցվածքը: Կգտնվի նաեւ սկզբնական կապիտալ: Կամ կօգնեն, որ գտնվի այդ նախնական եւ չպղտորված կապիտալը, որ պիտի շարունակի իր չարատավորված առաքելությունը:

Շատ ցանկալի է, որ օգնություն առաջարկող կառույցը հենց հայկական պետությունը լինի, որ կներդնի բոլորովին չեզոք մի դրամագլուխ: Ցավոք, Հայաստանի Հանրապետության կազմավորման առաջին տարիներից իշխանության նկատմամբ վստահության պակաս սկսեց զգացվել: Անշուշտ, իշխանության (նաեւ ընդդիմության) մեջ կան գործիչներ, ովքեր բառիս բուն իմաստով պետական ծառայողներ են: Նրանց թվի մեծացումը հնարավորություն կտա հանրապետությունը դարձնել ազգային պետություն՝ առանց հանրային միջամտությունների, որ առավելապես ապազգային են:  Continue reading

Հայաստան-Իրան.- Երկկողմ գործակցություն՝ ի շահ տարածաշրջանային անվտանգության – Այսպես ասվում է, մնում է կարողանանք արագացնել… Իսկ ներուժ կա ու պետք է այնպես անել, որ երկկողմ փոխգործակցությանը խորանա…

Իրանը մեր ամենալավ հարեւանն է: Այնքան լավ, որ չնայած երկու երկրների կրոնական տարբերությանը, համագործակցության ոչ մի խնդիր չի ծագում ոչ քաղաքական, ոչ տնտեսական եւ ոչ էլ մշակութային դաշտում:

Բայց այս ամենով հանդերձ կա խնդիր. այո՛, հայ-իրանական շատ ծրագրեր կան, որ գործում են՝ հատկապես էներգետիկ ոլորտում, ծրագրեր կան, որ կգործեն դեռ, սակայն կա ձգձգում երկուստեք ծրագրերի միջեւ: Մշտառկա ձգձգում: Ծրագրեր կան, որ դեռ մեր հետանկախական շրջանից են սկսվել, բայց այդպես էլ ոչ միայն չեն ավարտվել, այլեւ՝ ցրցամ դեռ չի տրվել:

Շատ մասնագետների հետ եմ խոսել, պատճառաբանությունները տարբեր են, բայց չի գտնվում այն գլխավոր պատճառը, որը է իրականում: Անկեղծ ասած՝ ես էլ չեմ հասկանում: Համենայնդեպս, հայկական կողմը պատրաստակամ է դրանք արագացնելուն…

Գանք պաշտոնական մասին:

Օրերս Հայաստան էր ժամանել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմավորում էին նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այնուհետեւ կառավարության շենքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Որից հետո Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին հանդես եկան համատեղ հայտարարությամբ:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինչու ընտրեցին այն Աստծուն, որին առաջինն ըմբոստացավ հենց Հիսուսը – Քրիստոնյաները դարձան «նոր հրեաներ» եւ այդ տրամաբանությամբ այժմ՝ «հիպերբորական հրեաներ» են… Իսկ եգիպտական բուրգերի դիրքը պատահականություն չէ…

Նախորդ հոդվածաշարում («Լուսանցք», հոկտեմբերի 2-9, 2015) մենք անդրադարձանք Հերման Վիրտի հիպերբորեական տեսությանը, որը շարադրված է Ալեքսանդր Դուգինի «Մեծ Հյուսիսի նշանները» գրքում:

http://www.hayary.org/wph/?p=5111 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (2-րդ մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը -Գաղտնիքներն այնտեղ են, որտեղ Աստվածների քաղաքն է…

http://www.hayary.org/wph/?p=5099 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

Հեղինակը վերլուծելով Վիրտի տեսությունը՝ հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի հիմնական թեմային զուգահեռ ընթերցողին հրամցնի հրեա ժողովրդի «փառավոր անցյալը»:

Դուգինի կամայական եւ տարօրինակ մեկնաբանություններից կներկայացնենք երկու օրինակ:

Հիպերբորեա անվան ծագման մասին նա գրում է. «Սանսկրիտում «խոզը» կոչվում է varabi»:

Հնագույն մայրցամաք Արկտիդան ժամանակին կրել է «Սպիտակ Վարազի երկիր» կամ «Վարախի» անվանումը: Ավելի ճիշտ՝ այդ նույն արմատից է ծագել հրեաների ինքնանունը՝ «խաբերու»: Հրեաների գիտելիքների յուրահատկությունները, նրանց առանձնացվելը ուրիշ ժողովուրդներից, դառնում է միանգամայն հասկանալի, եթե ենթադրել, որ նրանք իրենց ակունքով հիպերբորեացի են՝ եկած հեռավոր Հյուսիսից, որոնք հին ավանդույթի կրողներն են եղել:

«Խաբերուները» իրենց համարում էին ոչ այնքան ժողովուրդ, ինչքան հիպերբորեական գնոզիսի հատուկ կաստա, դաս: Ուստի քրիստոնյաները, ովքեր դարձան «նոր հրեաներ», «նոր Իզրայիլ», իրավունք ունեն պրոյեկցելու այդ նոր տրամաբանությունը իրենց վրա եւ ասել, որ այժմ մենք՝ քրիստոնյաներս, իսկական «հիպերբորական հրեաներ» ենք»:

Սա կարելի է համարել ապտակ հասցեագրված Հայաստանյայց եկեղեցուն, որը ոչնչացրեց մեր հավատը՝ հեթանոսությունը եւ առաջնորդվեց հրեաների գրված Աստվածաշնչով:  Continue reading

Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն – Հեթանոս արիադավան հայերը փառաբանեցին Տիր Աստծուն ու նաեւ շուրջ 2800-ամյա քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը… Քրստտոնյա սպասավորները բանակում հոգեւոր ծառայության դիմաց գումար կստանան… Թուրքերը հաշտվե՞լ են, թե՞ չեն հասկացել հայ պատանու երգը… Փոքրիկ հայուհին հաղթել է Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում…

Վերականգնված ազգային տոն՝ Տիրատոն

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից «Լուսանցք»-ին տեղեկացրել են, որ հոկտեմբերի 13-ին հայ արիները նշել են իրենց կողմից վերականգնված եւս մեկ Աստվածային տոն՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը:

ՀԱՄ ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի եւ Արեգի հետ այցելել են Զվարթնոցի տաճար, որտեղ ցայսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք փառաբանել են Հայ Աստծուն:

Ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները այցելել են Էրեբունի ամրոցի տարածք եւ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանել Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Արի հայերը քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը եւս նշել են քրմական ծեսով՝ մաղթելով շուրջ 2800-ամյա մեր մայրաքաղաքին լինելու Ոստանը Միացյալ Հայաստանի:

Հայ արիականների մի մասն էլ տոնական օրն անցկացրեց Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ եւ ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ:

Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, ինչի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ոլորտների ազգային մտածողությամբ հայեր, եւ ոչ միայն հայեր: Ըստ հայ արիների ուսումնասիրությունների, Տիր Աստծու պաշտամունքը կա նաեւ Սկանդինավյան երկրներում (տե՛ս 2-րդ լուսանկարը), այն եղել է դեռ վիկինգների հզորացման ժամանակ: Բայց աստեղ Տիրը պաշտվում է որպես ռազմի Աստված՝ մեկ այլ գործառույթով, որը Հայոց Աստվածային Համակարգում Վիշապաքաղ Վահագնին է տրված:

Տարբեր բնագավառներում Հայոց իմաստության Աստծու պաշտամունքը դրսեւորվում է նաեւ մեր օրերում՝ այլ ձեւակերպումներով: Այսօր Հայաստանում, հոկտեմբերի 2-3-ին նշվում է ուսուցիչների տոնը, ովքեր իմաստության առաջին քարն են դնում գալիք սերնդի ճակատագրին ընդառաջ, յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ՝ հայրենիքին ու ազգին սրբորեն ծառայելու համար:

Այս համատեքստում է դիտարկվում նաեւ հոկտեմբերի 7-ին նշվող «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի ու մեծարման դրսեւորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:

Այս օրերին նշվում են նաեւ միջազգային տոներ, որ անմիջական կապ ունեն Տիրի գործառույթների հետ՝ «Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր»-ը՝ ինչն ընդգծում է վայրի բնություն անաղարտության ու պաշտպանության կարեւորությունը, ինչպեսեւ՝ «Տարեցների միջազգային օր»-ը, երբ ավագ եւ ավելի իմաստնացած սերնդի նկատմամբ հարգանքի տուրք է մատուցվում…

Ասել ենք ու կասենք, որ մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդել են Նրա տաճարը… Հիմնահատակ ավերել ու ոչնչացրել են հայոց միտքը եւ իմաստությունը՝ արարչականության ու աստվածայինի ընկալումը ոչնչացնելու, մարդկային օրենքներում Տիեզերակարգի պահպանումը կասեցնելու համար… Ինչը, ցավոք, որոշակի հաջողել են:

Տիրատոնին հայ արիները դիմեցին նշյալ խորհուրդները պահպանող Տիր Աստծուն, որ Նա եւս դեմքով շրջվի դեպի ազգը, իմաստությամբ օժտի հայորդիներին, որպեսզի ազգը վերհառնվի ու վերագնահատի հայոց արժեհամակարգը: Որպեսզի հայն իմաստնանա այնքան, որ զգա իր արմատի ու արյան զորությունը, գենետիկ-ծինաբանական ինքնությունն ու էությունը:

Վարձատրվող հոգեւոր ծառայություն

Մեր ԶՈՒ-ում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայաստանյայց առաքելական եկեղեցու սպասավորները այդ ծառայության դիմաց գումար կստանան: Երեկ գործադիրի նիստում հաստատվեց այդ ծախսերի չափը:  Continue reading

Հայկական խոհանոց – Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով… Աշխարհի մարզական հեւքից.- Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը – Ֆուտբոլի ֆանատները պահանջներ են ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացեք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Խոզի միսը՝ սպանախով ու կարտոֆիլով

Բաղադրությունը – Խոզի միս – 0.5 կգ, կարտոֆիլ – 0.5 կգ, սպանախ – 2 կապ, աղ, կարմիր պղպեղ, չոր ծիտրոն:

Պատրաստման եղանակը – Միսն ու կարտոֆիլը կտրատել մոտավորապես 25 գրամական չափերի: Միսը եփել մեկ սուրճի բաժակ ջրով: Հենց եռա, կարտոֆիլը լցնել վրան, բերանը փակել: Հենց եփվի, աղով ու պղպեղով եւ ծիտրոնով համեմել: Վերջում վրան լցնել սպանախի կտրտած տերեւները եւ մատուցել:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Մի՞ թե գահավիժում է հայկական ֆուտբոլը

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին գերադասում է մեկնաբանություններ չկատարել՝ կապված այն լուրերի հետ, որ Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ 500 հազար-ական եվրո են ստացել ալբանացիներին խաղը հանձնելու դիմաց: ՀՖՖ-ն ուսումնասիրություններ կկատարի եւ կփորձի պատկերացում կազմել կատարվածի մասին, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»,- այս մասին գրում է «Սպորտ Էքսպրես»-ը: ՀՖՖ-ն, պատասխանելով հարցմանը, շեշտել է նաեւ, որ դա կանի մոտ ժամանակներս: ՈւԵՖԱ-ն, իր հերթին, չի բացառում, որ Հայաստանն ու Ալբանիան պայմանավորվել են: Այս մասին հայտնում են սերբական եւ ալբանական զլմ-ները: «Քանի որ լրատվամիջոցներում շատ հաղորդումներ կան, ՈւԵՖԱ-ն կմասնակցի այդ խաղի հետաքննությանը,- հայտարարել է ՈւԵՖԱ-ի պաշտոնյա Դուշան Մարավիչը:- Պատվիրակներն ու մրցավարները պետք է հաշվետվություններ ներկայացնեն, որոնցում կպատասխանեն այն հարցին, թե արդյոք ինչ-որ կասկածելի բան եղե՞լ է այդ խաղում: Ծուխն առանց կրակի չի լինում: Այդ իսկ պատճառով գործը պետք է սկսվի»: Սերբական զլմ-ների տեղեկությունների համաձայն՝ 3 պաշտպաններ ու դարպասապահը (ով բոլորի անունից հանդես է եկել հերքող հայտարարությամբ) խաղից առաջ 500 հազարական եվրո են ստացել ալբանացիներից (2 մլն.)՝ խաղը հանձնելու համար: Ալբանիայի ընտրանին հաղթել է 3:0 հաշվով եւ իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ Հայաստանի դարպասին առաջին 2 գոլերը գրանցվել են որպես ինքնագոլ՝ հայ ֆուտբոլիստների «ջանքերով», եւ միայն վերջին գոլն է գրանցվել ալբանացի ֆուտբոլիստի անվամբ…
Continue reading

Հայ արիները նշեցին Տիրատոնը (Տիր Աստծո տոնը) – Տիր Աստծո պաշտամունքը պահպանվել է նաեւ Սկանդինավյան երկրներում եւ այլուր…

Հոկտեմբերի 13-ին հայ արիները նշում են վերականգնված եւս մեկ տոն, այն է՝ Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը: Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի եւ Արեգի հետ այցելեցին Զվարթնոցի տաճար, որտեղ ցայսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք փառաբանեցին Հայոց իմաստության Աստծուն: Իսկ ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները եղան Էրեբունի ամրոցի տարածքում՝ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Հայ արիները քրմական ծեսով նշեցին նաեւ քաղաքամայր Երեւանի (Էրեբունի-Երեւանի) ծնունդն ու տոնը եւ շուրջ 2800-ամյա մեր մայրաքաղաքին մաղթեցին լինելու Ոստանը՝ Միացյալ Հայաստանի:

Հայ արիականների մի խումբ էլ տոնական օրն անցկացրեց ՀԱՄ կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ եւ ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ…   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 34-ի (380) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ – Այսօրվա աշխարհակարգը եւ այն՝ ինչ հանարվոր է լինի վաղը… Պատերազմի մեջ՝ խաղաղություն ենք բաժանում…

2. Հայորեն եւ հանուն Հայաստանի ապրելու ժամանակը – Ո՞րն է «իսկանդերային» քաղաքականության իրագործվելու գրավականը… Հայ-ռուսական հարաբերությունների հարաբերակցությունը…

3. Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

4. Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…

5. Էլէներգիայի սպառման եւ վճարումների հետ կապված ստվերը արդեն առկա է… Միջազգային տնտեսական ոչ մի կանոն մեզ մոտ չի գործում, բայց ինչու՞ ենք հանկարծ կրում միջազգային տնտեսական պատերազմի ազդեցությունը…

6. Փաստաթու՞ղթն է, որ պիտի ներդրում բերի – Ընդունել են, որ վարկեր կարողանան բերել… Իսկ ի՞նչ ուղղություներով ենք աշխատելու, այդ ո՞ր ուղղություններն են, որ ազդելու են ներդրումային քաղաքականության վրա…

7. Օջախներդ անմար – Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ է տրամադրել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակից ազատամարտիկների ընտանիքներին… Իմոնք – «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 25-ամյակը… Որոշեցի հեքիաթ հորինել…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (2-րդ մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Գաղտնիքներն այնտեղ են, որտեղ Աստվածների քաղաքն է…

9. Աշխարհի մարզական հեւքից.– Լեւոն Արոնյանը բարելավեց վարկանիշը – Հայաստանի ֆուտբոլի հավաքականները տարանջատվել են – Արթուր Աբրահամը հանդիպեց մրցակցի հետ… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը պաշտպանում է հայոց արժեհամակարգը…

10. Հայկական խոհանոց – Մածունով խավիծ… Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը… Հայաստանը 2016-ի Եվրատեսիլում… Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերից – հայերն ուժեղ են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ – Այսօրվա աշխարհակարգը եւ այն՝ ինչ հանարվոր է լինի վաղը… Պատերազմի մեջ՝ խաղաղություն ենք բաժանում…

Մեր հաշվին առաջացողները պիտի հատուցեն մեզ

Արեւմուտքը Վրաստանի միջոցով չկարողացավ լուրջ հակադրություն ստեղծել ռուս-վրացական ճակատում, ինչն աբխազական եւ հարավօսական թեմաները գրեթե սպառման հասցրեց Կովկասում: Վրացական բանակը բոլորովին անընդունակ եղավ որեւէ դիմադրություն, ապաեւ՝ դիմակայություն ցուցաբերել ռուսական զինուժին: Մի քանի ժամում պաշտոնական Թբիլիսին հրաժեշտ տվեց Աբխազիային եւ Հարավային Օսիային, քանի որ պատերազմը շարունակելու դեպքում կկորցներ նաեւ այլ տարածքներ՝ չնայած ամերիկյան ռազմական օժանդակությանը:

Այսպես Ռուսաստանը վերհիշեցրեց, որ Հարավային Կովկասում դեռ ինքն է թելադրող կողմ: Թվում էր՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան կմիավորվեն Ռուսաստանի հետ, սակայն դրան այդժամ պատրաստ չէր Մոսկվան: Նաեւ դրա կարիքը չկար, քանի որ փաստացի այդպես էլ կա՝ ռուսական զորքն է պահպանում աբխազական ու հարավօսական սահմանները: Թբիլիսին մի քանի անգամ փորձեր արեց կորցրածը ետ բերելու, սակայն չճանաչված անկախ երկրների սահմաններին հանդիպեց ռուսական զինուժի դիմակայությանը եւ կտրուկ հակահարվածներին:

Հասկանալով, որ վրացական գործոնը չի կարող հակառուսական ամուր հենարան լինել տարածաշրջանում, Արեւմուտքը բավարարվեց Վրաստանը Ռուսաստանից պոկելով եւ արեւմտյան քաղաքականության համար հենարան դարձնելով: Մոսկվան թերեւս մարսեց ռուս-վրացական կարճատեւ պատերազմի պտուղները եւ տարածաշրջանում այլ բախումներ առաջացնելու կարիք չզգացվեց:

Այլ բան էր ուկրաինական ճակատում: Մոսկվան Հարավային Կովկասում գտավ Ղրիմը Ռուսաստանին միավորելու լուծումը՝ կտրուկ բորբոքելով Արցախյան խնդիրը: Հասկանալով, որ Արեւմուտքը երկու ճակատով կռիվ չի տա, հայ-ադրբեջանական հակամարտությունը անցավ սահմանային բախումների ձեւաչափի… Մինչեւ ավարտվեց Ղրիմի վերամիավորման փաստաթղթային քաղաքականությունը: Հետո Մոսկվան ավարտված համարելով հարցը՝ հոխորտաց, թե Արցախի անկախության խնդիրը չի կարելի համեմատել Ղրիմի անկախացման հետ: Հետո ավելի առաջ գնաց, թե Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, չի կարելի համեմատել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման որոշումների հետ…

Այսինքն՝ մի կայսրություն, որ չունի բնածին ազգային հիմք եւ արհեստածին է նաեւ տարածքային բնույթով, ունի ավելի մեծ իրավունքներ՝ տարածքների զավթումը բնական համարելու, քան բնածին հայ ազգը՝ իր բնատուր հայրենիքի երկու հատվածները վերամիավորելու՞ համար:

Ցավոք, սա է այսօրվա աշխարհակարգը: Այն ոչ միայն ռուսական կայսրության համար է այդպիսին, այլեւ ամերիկյան ու եվրոպական կայսրությունների համար էլ այդպիսին է:  Continue reading

Հայորեն եւ հանուն Հայաստանի ապրելու ժամանակը – Ո՞րն է «իսկանդերային» քաղաքականության իրագործվելու գրավականը… Հայ-ռուսական հարաբերությունների հարաբերակցությունը…

Հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական, նաեւ տարաբնույթ գործընկերական հարաբերությունների մասին միշտ ենք խոսել, բայց այժմ, երբ Ռուսաստանը, համաշխարհային 2-րդ բեւեռն ամրացնելու նպատակով, նոր տարածաշրջանային խաղերի ու կանոնների է անցել, պետք է առավել հանգամանալից դիտարկել վերոնշյալ հարաբերությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը հենց 2-րդ բեւեռի առաջատարի դիրքերից ելույթ էր, որտեղ նա պարզապես մեղադրեց Արեւմուտքին Մերձավոր Արեւելքում այս իրավիճակի համար: Սա՞ էր ձեր ուզածը. հնչեցրեց ՌԴ նախագահը եւ հասկացրեց, որ այսուհետ ոչ միայն ԱՄՆ-ն է միանձնյա որոշելու իր անելիքները համաշխարհային հարցերում, այլեւ՝ ՌԴ-ն: Եվ ասվածը հաստատվեց Սիրիայում՝ երբ ռուսական ռմբակոծիչները սկսեցին ռմբահարել «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայի տարածքում: Մոսկվան չմոռացավ նաեւ հիշեցնել, որ Արեւմուտքն առանց ՄԱԿ-ի եւ Սիրիայի համաձայնության է իրականացնում ռմբահարումները, ինչը միջազգային կարգի խախտում է, իսկ Ռուսաստանը Սիրիայի դիմումի համաձայն է գործում այդ երկրի տարածքում:

Հայ-ռուսական հարաբերություններին են առնչվում նաեւ այս հարցերը, քանի որ սիրիական ճակատում հաջողելու համար Մոսկվային անհրաժեշտ էր որոշակի շեղում այդ հարցից, ինչը կրկին հայ-ադրբեջանական հակամարտության բորբոքումը եղավ: Սա միայն ենթադրություն չէ: Հիշեցնենք, որ ուկրաինական ներքաղաքական հակամարտության ժամանակ, որը վերածվեց ռուս-ուկրաինական առճակատման, դարձյալ Արցախի հարցի խաղարկումը եղավ միջազգային հանրության կողմից սլավոնական ազգերի հակամարտության հանդեպ ուշադրությունը շեղելու գործոն…

Ադրբեջանական խաղաքարտը մի քանի անգամ գործածելու համար էլ պաշտոնական Մոսկվան գնաց հակահայ քայլերի՝ Ադրբեջանին վաճառեց զենք-զինամթերքի մեծ պաշարներ, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր: Սա այլեւս հանդուրժել հնարավոր չէր, եւ հայությունը բացահայտ ցույց տվեց իր դժգոհությունը, որը մասամբ վերածվեց հակառուսական դրսեւորումների: Ինչը տրամաբանական էր: Անգամ պաշտոնատար անձինք չկարողացան զսպել իրենց դժգոհությունը:  Continue reading

Բաքվի ահաբեկչությունը սահմաններ չունի – Բաքուն՝ հակահայկական – Բաքուն՝ հակաադրբեջանական – Բաքուն՝ միջազգային ահաբեկչական… Այժմ մե՛ր օգտվելու ժամանակն է եկել…

Բաքվի ահաբեկչությունը սահման չունի

Ինչպես հայկական, այնպես էլ միջազգային զլմ-ները արձագանքեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչած ելույթին: Նշվում է, որ Հայաստանի նախագահը ցույց տվեց, որ Ադրբեջանն արդեն ոչ միայն սադրանքների միջոցով խախտում է հաստատված զինադադարը, այլեւ իրականացնում է ահաբեկչական քաղաքականություն՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանը, որի հետեւանքով կան զոհեր սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում:

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ցույց տվեց, որ տարածաշրջանային կայունության թիվ 1 սպառնալիքը Ադրբեջանն է ու որ իրականացնում է ահաբեկչական ու ֆաշիզմի քաղաքականություն,– ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա բավարար է գնահատել Հայաստանի քայլերը՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակից հետո: Բացի այդ, ըստ Հանրապետականների, Ադրբեջանը չի ցանկանում իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում առկա սկզբունքներն ու արհամարհում է միջազգային իրավունքը: Եվ ՄԱԿ-ում Հայաստանի նախագահը նաեւ ընդգծել էր, որ եթե միջազգային հանրությունը ի զորու չի լինի Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, ապա Հայաստանը, օգտվելով իրավական ու ռազմաքաղաքական իր իրավունքներից, ինքը կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն:

Սերժ Սարգսյանը իր ելույթում հաճախ էր «խուսափում» դիվանագիտական ձեւակերպումներից եւ նշեց անգամ, որ «խավարի դեմ պայքարում չկան մեծ ու փոքր պետություններ, մենք էլ խավարի դեմ պայքարում պատրաստ ենք լինել համաշխարհային կոալիցիայի անդամ»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս անդրադարձել է Ադրբեջանի վերջին շրջանի քաղաքականությանը: Նա տարբեր միջազգային ամբիոններից փաստել է, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն ահաբեկչություն է իրականացնում հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այլեւ հենց ադրբեջանցիների՝ սահմանափակելով իր քաղաքացիների խոսքի ազատությունն ու մարդկային ամենապարզ իրավունքները:  Continue reading

Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Հանրային հեռուստաընկերության «Չակերտներ» հեղինակային հաղորդաշարում Արթուր Բախտամյանի հյուրերը տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայերն են: Հաղորդավարը բոլոր հյուրերին, ի թիվս այլ հարցերի, մի հարց է ուղղում. «Ի՞նչ է պակասում Հայաստանին»:

Անշուշտ, ինքներս մեզ տվել ենք այս հարցը եւ գտել պատասխաններ, որոնք հնարավոր է եւ իրարամերժ են եղել: Կա՞ արդյոք մի պատասխան, որ բոլոր հայերի սրտից բխի, որ բոլոր հայերին կգոհացնի, որի դրական արդյունքը բոլոր հայերը կզգան:

Թվում է՝ դժվար է գտնել այդ հրաշք պատասխանը, որը թաքնված է տարբեր բարբառներով խոսող (հաճախ՝ տարբեր լեզվամտածողությամբ), տարբեր կրոնական ու հավատքային համոզմունքներով, տարբեր քաղաքական ու գաղափարախոսական հայացքներ ունեցող եւ աշխարհի չորս ծայրերով սփռված հայերի ուղեղներում:

Ասում եմ թաքնված, որովհետեւ պատմության (հասանելի, իմա՝ պահպանված եւ չաղավաղված) խորքերից մինչեւ հիմա (որոշ երջանիկ բացառություններով պայմանավորված) հայոց մեջ եղել է հունամետների ու պարսկամետների, ռուսամետների ու արեւմտամետների, ազատականների ու ընկերվարականների, ռազմատենչների ու խաղաղասերների… «գաղափարական կռիվը»:
Continue reading

Էներգետիկայի նախարարը ժխտու՞մ է նախագահին – Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ – Ոչ ճիշտ երանգ, եւ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս…

Երեւանում երկու օր առաջ կայացավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերին, ֆինանսավորման հաշվետվության մասին հարցեր, նաեւ՝ հիմնական սարքավորումների եւ անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները:

Ճեպազրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց բաներ, որ ժխտեց թե՛ մեր էներգետիկ ռազմավարությունը, թե՛ երկրի նախագահի՝ տարիներ շարունակ բարձր ամբիոններից հնչեցրած այն միտքը, որ Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի: Այն, որ հայկական ատոմակայանի վերաբացումից հետո մեր պետական քաղաքականության անբաժանելի մասը միջուկային էներգետիկայի զարգացման հաստատակամությունն է եղել, հավատացնում եմ, չի փոխվել:

Որպեսզի վստահեցնողը ես չլինեմ, տեղեկացնեմ, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ մշակված եւ հաստատված՝ էներգետիկ անվտանգության համակարգի ապահովման ռազմավարական փաստաթղթի համաձայն, ամրագրված են քայլեր (մինչեւ 2020թ.), որոնցից առաջինը վերաբերում է վերականգնվող էներգապաշարների արդյունավետ գործածմանը եւ էներգախնայողությանը: Հաջորդ քայլը վերաբերում է ատոմային էներգետիկայի զարգացմանը, որով պետությունը մեկ անգամ եւս փաստում է իր հաստատակամությունը՝ չհրաժարվելու միջուկային էներգետիկայից («Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային, ուստի այժմ չի մանրամասնում):

Դրան հետեւած մեկ այլ փաստաթղթում՝ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիներ»-ում նույնն է, ոչինչ չի փոխվել: Այս փաստաթղթում, որպես հիմնական, դիտարկված է հղումային սցենարը, որում ընդունված են նաեւ հետեւյալ նախապայմանները՝ գործող ատոմային բլոկի շահագործման ժամկետի երկարացում մինչեւ 2026թ., եւ 2027թ.-ից նոր՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային բլոկի շահագործման հանձնում (նոր ՋՋԷՌ -1000 միջուկային բլոկ):  Continue reading