Առանց գրաքննության՝ պատասխանի իրավունքով – Նորից Մամիկոնյանների մասին… Խնդիրներ ունենք պատմությունից, որ վերջնական լուծման ու համաձայնեցման կարիք ունեն…

Ընդհանրապես մշակութային երկխոսությունը զարգացումների գլխավոր պայմաններից մեկն է նաեւ ներհայկական դաշտում: Այն անհրաժեշտ պայման է նոր տեսակետներ հաստատելու համար, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում «Լուսանցք»-ի խմբագրությանը:

Հասկանալի է, որ մշակույթում շատ են չպարզաբանված «պատմական հարցերը», այդ հարցերի թվին են պատկանում նաեւ Մամիկոնյանների ծագումնաբանության, էթնիկական պատկանելության խնդիրները եւ հարակից այլ հարցերը: Այս ուղղությամբ մշտապես մոտեցումները լինելու են տարբեր եւ, հետեւաբար, կարեւորը խնդրի եւ հարակից հարցերի առավելագույն մեկնաբանումն է եւ հիմնավորումը՝ հենվելով այս պահին արդեն հայտնի տեղեկությունների եւ նյութերի վրա: Մամիկոնյանների խնդրո հետ կապված իր հայտը ներկայացրեց նաեւ Համլետ Դավթյանը, ով փորձ կատարեց ընդհանրացնել ոչ միայն տարբեր հեղինակների կողմից կատարված քննախուզությունները, այլեւ փորձ կատարեց տալ գնահատական: Վերջինս, իմ կարծիքով, անշնորհակալ գործ է: Հույս ունեմ, որ ապագայում Հ. Դավթյանը կմնա նյութի վերլուծությունների շրջանակներում:

Հիմա՝ ըստ էության: Մամիկոնյանների խնդիրը բազում շերտեր ունի, որոնք իրոք անհրաժեշտ է հնարավորինս մեկնաբանել, որն էլ ես իրականացրել եմ: Հիմա չեմ անդրադառնում նորից իմ քննախուզությանը, այլ մեկ անգամ եւս ներկայացնեմ իմ ելակետը: Իմ մոտեցմամբ՝ հայոց պետականաստեղծ տոհմերի ծագումնաբանությունը ուսումնասիրելու համար, տվյալ դեպքում, Մամիկոնյանների խնդրո հետ կապված հիմքային է տոհմի ազգանունը: Որպես կանոն, մեր մշակույթի մեջ տոհմերը ներկայանում են ազգանունով: Մամիկոնյանների տոհմը, որպես հավաքականություն, մենք ընկալում ենք միայն նշված ազգանունի ներքո՝ երկրորդական համարելով տոհմի ներկայացուցիչների անունները:

Դրույթային եմ համարել «Ճան» եւ «Ճենաց աշխարհ» Խորենացու առաջադրած եզրույթը, Խաղկտիք անունը (հարկ չեմ համարել անդրադառնալ Խաղտիք Կո/տայք հարակից տերմիններին), նկատի եմ ունեցել նաեւ Մամգոն եւ Տայք տերմինների փաստը, հաշվի եմ առել «amumikuni» տերմինի ներկայությունը: Օգտվել եմ ճապոնական, կորեական եւ չինական ավանդույթներից,  ուսումնասիրել եմ մետաքսի ճանապարհի հետ կապված տեղանունները եւ կատարել եմ իմ եզրակացությունը:

Մամիկոնյանների խնդրո մեջ կարեւորել եմ նրանց քրմական եւ զորահրամանատարական դասի պատկանելությունը, շեշտել եմ նաեւ նրանց կրոնական պատկանելությունը՝ ներկայացնելով որպես Արեւապաշտների:

Նորից անդրադառնանք Մամիկոնյանների խնդրին՝ օգտագործելով այս անգամ Հ. Դավթյանի առաջադրած նյութերը, որպես լրացում իմ կատարած քննախուզության: Նա գրում է. «Եթե ենթադրյալ Մամիկոնյաններն այդքան բարձր դիրք էին գրավում Խեթական կայսրությունում ու խեթերի հետ էլ չէին հեռացել պատմաբեմից, ապա, պիտի որ նրանք անպայման երեւային նաեւ Հայոց պատմության, այսպես կոչված, ուրարտական, այնուհետեւ Երվանդունյաց եւ Արտաշիսյան դարաշրջաններում, այլ ոչ թե ն.թ. III դարում՝ Արշակունիների ժամանակ»: Նշեմ որ, Հ. Դավթյանը ճիշտ չի ընկալում խնդիրը, որեւէ մեկը որեւէ ապացույց չունի այն մասին, որ Մամիկոնյանները հանդիսացել են Խեթական կայսրության զորահրամանատարներ կամ կրոնական առաջնորդներ: Սակայն հարակից տերմինները հուշում են, որ Մամիկոնյանների ծագումը կարող է կապված լինել նաեւ խեթական շրջանի հետ: Հարկ եմ համարում նաեւ (հաշվի առնելով արդեն Պորտասարի 12 հազար տարվա հնավայրի փաստը) ընդհանուր գծերով նորից ներկայացնել տարածաշրջանի կրոնական զարգացումները: Հայտնի է, որ տարածաշրջանի կրոնական հիմնական զարգացումները ներառում են բազում զարգացումներ, որոնք ընդհանրականորեն այսպիսին էին. տոտեմ եւ հրապաշտություն, ապա՝ Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն, հետագայում՝ կրակապաշտություն եւ առաջնորդապաշտություն, ապա՝ կռապաշտություն եւ անձնապաշտություն:

Continue reading

Ցավոտ կետեր – «Madein Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Ոտքի տեղ անելու հնարավորություններ ունենք… Հայկական տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտը զարգացնելու ամենակարեւոր՝ առաջին քայլը գցված է…

Սկիզբը՝թիվ 12-13-ում

Տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում ի մի բերելով մեր ծախքային որոշ առավելությունները այլ երկրների համեմատ, բնագավառի վիճահարույց խնդիրները, թույլ եւ ուժեղ կողմերը, վտանգներն ու ռիսկերը՝ կխոսենք այն մասին, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը միջազգային այս արտադրանքի շուկայում՝ հաշվի առնելով գլոբալ միտումները:

Հագուստի համաշխարհային շուկան աճում է, ընդ որում Ռուսաստանն ամենաարագ աճող շուկաներից է: Հագուստի համաշխարհային արտահանումը վերջին տասնամյակում աճել է միջինում տարեկան 8%-ով, հիմնականում ի հաշիվ զարգացող երկներում կենսամակարդակի աճի: Տրիկոտաժե հագուստի աճի տեմպը ավելի բարձր է եղել, քան ոչ տրիկոտաժե արտադրանքինը: Խոշորագույն արտահանող տարածաշրջանները Ասիան եւ Եվրոպան են՝ ապահովելով արտահանման 90%-ից ավելին: Չինաստանի եւ Հոնկոնգի ցուցանիշը 43% է, Իտալիայինն ու Գերմանիայինը՝ 5% -5.5%, Թուրքիայինը, Հնդկաստանինը, Վիետնամինը՝ 3.3%-3.6%: Սպառման ամենամեծ շուկան Եվրոպան է, որին բաժին է ընկնում համաշխարհային ներմուծման կեսը: ԱՊՀ երկրների ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման միայն 2.2%-ը, սակայն այն ամենաարագն է աճել (տարեկան 30%): ԱՊՀ ներմուծման 82%-ը Ռուսաստանում է սպառվել: Հագուստի համաշխարհային շուկայում զարգացած երկրների՝ եվրոպական եւ ամերիկյան բրենդերի մեծ մասը հագուստի որոշակի մասի արտադրությունն արտապատվիրում է այլ երկրներում: Սա պայմանավորված է այդ երկրներում արտադրական ցածր ծախսերով: Արտապատվիրումն իրականացվում է մի քանի ձեւաչափով. 1. սեփական արտադրության հիմնում, 2. արտապատվիրման երկրների տեղական արտադրողներին ուղղակի պատվիրում,  3. համագործակցություն մասնագիտացված միջնորդ ընկերությունների հետ, որոնք իրենց անունից իրականցնում են արտապատվիրումը այլ երկրներում:

Արտապատվիրումն իրականցվում է մի քանի զարգացող տարածաշրջաններում, մասնավորապես՝ 1. Արեւելյան Ասիայում (Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Վիետնամ), 2. Արեւելյան Եվրոպա (Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան), 3. Կենտրոնական Ամերիկա եւ Կարիբյան տարածաշրջան (Մեքսիկա, Հոնդուրաս, Գվատեմալա եւն), 4. Հյուսիսային Աֆրիկա (Թունիս, Մարոկկո, Եգիպտոս եւն): 2011թ. ԵՄ հագուստի ամբողջ ներմուծման շուրջ 60%-ը ապահովել են Իտալիան եւ Գերմանիան, որոնք Եվրոպային մերձակա տարածաշրջաններում հիմնական արտապատվիրող երկրներն են: ԱՄՆ-ն, լինելով հագուստի ամենամեծ ներմուծողը, հագուստի 90%-ը ներմուծում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայից ու Ասիայից: Եվրոպական հագուստի բրենդերի կողմից իրենց արտադրանքի արտապատվիրումն այլ երկրներում աճի միտում ունի: Կանխատեսվում է, որ մոտակա 10 տարիներին եվրոպական հագուստի բրենդերի կողմից իրենց արտադրանքի արտապատվիրումն այլ երկրներում կշարունակի աճել:

Continue reading

Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝սպանախով… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկականխոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հավի կրծքամիս՝ սպանախով

Բաղադրությունը Հավի կրծքամիս – 4-5 հատ, աղ – 1 թեյի գդալ, կիտրոն – 0.5 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, ձիթապտղի բուսայուղ – 3 ճաշի գդալ,

Սպանախով միջուկի համար՝ սպանախի տերեւներ – 2 կապ, ընկույզ – 100 գ, սխտոր – 3-4 պճեղ, համեմ – 0.5 կապ

Պատրաստման եղանակըԱղը, կիտրոնի հյութը, շաքարավազը եւ ձիթապտղի բուսայուղը խառնել եւ ծեծած կրծքամսերը դնել մեջը, թողնել 6 ժամ:

Սպանախի տերեւները լցնել թավայի մեջ, բուսայուղով տապակել: Սպանախին ավելացնել ծեծած ընկույզը, սխտորն ու համեմը: Այս զանգվածը լցնել հավի կրծքամսի մեջ, փայտե ասեղիկներով ամրացնել եւ դնել ջեռոցը: Եփել 30 րոպե 2000-ի տակ: Կրծքամիսը, ջեռոցից հանելուց հետո, մատուցել մածունով: Մածունի մեջ էլ նախապես լցնել սխտոր, աղ, սպիտակ պղպեղ եւ սամիթ՝ ըստ ճաշակի: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից

Օլիմպիական հարյուրամյա խորհուրդները

100 տարի առաջ՝ 1914թ. հունիսին, Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական կոնգրեսը: Այն նշանավորվեց օլիմպիական դրոշի հաստատումով: Պաստառի սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն՝ խաղերի ընթացքում: Դրոշի վրա պատկերված են օլիմպիական 5 օղակները: Կապույտը Եվրոպա աշխարհամասի խորհրդանիշն է, սեւը՝ Աֆրիկայինը, կարմիրը՝ Ամերիկայինը, դեղինը՝ Ասիայինը եւ կանաչը՝ Ավստրալիայինը:

Օլիմպիական դրոշն 1-ին անգամ պետք է ծածանվեր 1916թ. խաղերում, բայց 1-ին աշխարհամարտի պատճառով մարզահանդեսը չկայացավ: Հաջորդ՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920թ. տեղի ունեցած օլիմպիական մարզահանդեսում նպատակն իրականացավ, եւ բացման արարողության ժամանակ հանդիսավորությամբ վեր խոյացավ խաղաղության ու մաքրության խորհրդանիշ օլիմպիական սպիտակ դրոշը:

Հաստատվեց նաեւ օլիմպիական կարգախոսը՝ «Բարձր, արագ, ուժեղ»: Այս բառերի հեղինակը ֆրանսիացի հոգեւորական Անրի Մարտին Դիցոնն է: Իր քոլեջում անցկացրած մարզական միջոցառման ժամանակ է նա հնչեցրել նշված արտահայտությունը, որը չափազանց դուր է եկել Պիեռ դե Կուբերտենին: Եվ նա «Բարձր, արագ, ուժեղ» բառերը համարեց օլիմպիական կարգախոս, որն արտացոլում է աշխարհի բոլոր աթլետների գլխավոր նպատակը:

– 100-ամյա մյուս հոբելյանի նշումն այլ բնույթ ուներ եւ առնչվում էր հայերիս: Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ մարզական ակումբների ֆուտբոլիստները եւ մարզադաշտերում ներկաները խաղերից առաջ 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերիհի շատակը:

Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա

Continue reading

Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – Նաեւ հայության պահանջատիրության, վրեժի ու հայրենատիրության օրն է

Բոլո՛րն են պատասխան տալու. ծրագրողները, կազմակերպիչներն ու ցեղասպանները, իրենց շահը փնտրողներն ու լուռ հետեւողները, այսօր էլ այդ իրողությունը մերժողներն ու լռողները

Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) ավելի քան 3,5 մլն. զոհերի հիշատակին:

Երթին խմբերով մասնակցել են նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր ՀԱՄ ղեկավարների հետ այցելեցին նաեւ Եռաբլուր՝ փառաբանելու հայի անկախության ու ազատության համար նահատակված ազատամարտիկներին: Այդ պահին հայ արիական քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ են անցկացրել, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու սատարում ու զորություն են հայցել՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:

Հայ արիներն ու ազգայնականները ինչպես Ծիծեռնակաբերդում, այնպես էլ Եռաբլուրում վերստին երդվել են՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում, ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայի Արարչատուր Բնօրրանում…

Continue reading

Հեթանոսական Տաճար Էջմածնի եկեղեցու ներքնահարկում… Վերականգնենք Հայկական Լեռնաշխարհը՝ Արիների Բնօրրանը՝ Տաճար առ Տաճար…

https://www.youtube.com/watch?v=iqD3IBD6E14 – Հեթանոսական Տաճար Էջմածնի եկեղեցու ներքնահարկում…

http://www.hayary.org/wph/?p=2495 – Դարձ՝դե­պի Հա­յոց ար­մատ­նե­րը – Հայ ա­րի­նե­րը դեռ ՀԱՄ 18-ամ­յա­կին նվեր ստա­ցան Հայ-Ա­րիա­կան տո­նա­ցույ­ցը, մշակ­ված ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան դա­սի կող­մից, ո­րում ա­ռա­ջին ան­­գամ նշված են բո­լոր Հայ Աստ­ված­նե­րի տո­նե­րը…

http://www.hayary.org/wph/?p=2939 – Վերականգնենք Հայկական Լեռնաշխարհը՝ Արիների Բնօրրանը՝ Տաճար առ Տաճար…

http://www.hayary.org/wph/?p=1371 – Հայտարարություն-կոչ – Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) եւ «Լուսանցք» շաբաթաթերթը որոշ ժամանակ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր Տաճար կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը…

Հաշտեցման եզրեր – http://www.hayary.org/wph/?p=1504 Արիաքրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք

http://www.hayary.org/wph/?p=594 – Արիա-քրիստոնեությունը՝ ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ…

http://www.hayary.org/wph/?p=3451 Արիաքրիստոնեության տարբերակը՝ հուդաքրիստոնեության փոխարեն

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի – Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (ՄեծամորՄեծ ՄորԱստվածամորՄայր Անահիտի) պատմահավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:

Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով հաստատվել ու նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Continue reading

,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 13-ի (318) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Սահմանադրությունը ազգի անձնագիրն է – Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – մաս 1-ին)…

2. Կենտրոնաձիգ պետությունն այլընտրանք չունի – Ամուր հայկական պետություն է պետք մեզ… Սահմանադրությունը պիտի որդեգրի պետականամետ եւ ազգօգուտ սկզբունքներ…

3. Արդյո՞ք կգործի 13 թվի մոգական ուժը – Հովիկ Աբրահամյանը Հայաստանի թիվ 13 վարչապետը… Մենք կխոսենք վարչապետի աշխատանքային 100-րդ օրը լրանալուց հետո…

4. Նոր իրավիճակ՝ քաղաքական դաշտում – Անկոալիցիա իշխանությու՞ն, ոչ իշխանական հնգյա՞կ, թե՞ իշխանական դաշինք՝ արտախորհրդարանական ուժերի հետ… Կամ՝ միակուսակցական կառավարում…

5. Երբեւէ պաշտպանված կլինի՞ նորմալ մարդը մեր երկրում – «գենդերականներ»-ը օրենսդրական տապալումից հետո փորձում են մտնել դպրոցներ… Քաղաքապե՞տը երջանիկ կլինի – տրանսպորտի սակագնի նոր խնդիր…

6. Գնացողները հասցրեցին անել ու նոր հեռացան – նախկին կառավարությունը «կուտակային» հետք թողեց… Իսկ մնացողները դեմ են «պարտադիր»-ին… Գլխավոր դատախազությունն ու «Դեմ եմ»-ը…

7. Զատիկ է եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Եզդիական համայնքը նշեց Տաուսի Մալակը՝ Նոր տարին… Ծաղկազա՞րդ, թե՞ այցելություն Երուսաղեմ – Տոներ, որ կապ չունեն բնության ու հայի ինքնության հետ…

8. Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ… Երկրամաս, որ ժառանգորդն է Մեծ Հայքի Ուտիք եւ Գուգարք նահանգների մի մասի…

9. Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել.- Որ երկրների համեմատ եւ ինչ առավելություններ ունենք մենք…

10. Հայկական խոհանոց – Աշտիշատի հաց… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Սահմանադրությունը ազգի անձնագիրն է – Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – մաս 1-ին)…

Ինչպես մարդիկ ունեն անձնագրեր, այնպես էլ՝ ազգը: Այսօր ազգ երեւույթը գործնականում արգելափակված է եւ նախապատվությունը տրվել է մի ժողովուրդ զանգվածի, որի ստեղծած Սահմանադրությունն էլ առավելապես այդ ժողովրդի պատկերացրած պետության անձնագիրն է: Մարդն ունի անձնագիր, բայց քանի որ անձնագիրը չի պարզաբանում նրա դեմքն ու ինքնությունը, ժողովրդավար համակարգը պարտադրողները մարդկանց համարակալմամբ նույնականացման փաստաթղթեր են ստեղծում՝ սոցիալական, կենսաչափական, հետո նաեւ՝ այլ քարտերի ներդրմամբ: Նույնն էլ Սահմանադրության դեպքում է: Այն որպես ժողովրդի անձնագիր է դիտարկվում, բայց տարբեր օրենքներն այստեղ կատարում են սոցիալական կամ կենսաչափական քարտերի դերը: Հասկանալի է, որ այս դեպքում՝ խոսքը մարդկային տեսակի, ազգային պատկանելությամբ եւ ինքնությամբ օժտված հավաքականության մասին է, որին փորձում են զրկել իր կերպից ու արժեհամակարգից: Սա իրականացնում են պարտադրված արժեքներով Սահմանադրության ներքին էությամբ եւ դրանից բխող օտարահունչ օրենսդրությամբ:

Որ մեր Սահմանադրությունը հայանպաստ ու հայաշունչ չէ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սրանով հայը չի կարող գերակա համարել իր ազգայինն ու պետականը, որոնք ստորադասված են միջազգայինի առաջ: Այլ օրենքներ են պետք, առայժմ՝ անցումային, որը կգործի ազգայինի ու միջազգայինի համադրությամբ, մինչեւ Հայոց Գլխավոր Օրենսգիրքը ամբողջական կդրվի հանրաքվեի: Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հայ արիներն առաջարկում են Հայաստանի Ազգային Սահմանադրության այս նախագիծը:

* * *

Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու  էությամբ հայկական ազգային պետություն է

Հայաստանի Ազգային Սահմանադրություն

(Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն). Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.) 

Նախաբան

Հայաստանն ամփոփված է Հայկական լեռնաշխարհում, որը բացառապես Հայկական բնաշխարհ է ու հայերի Բնօրրան-Հայրենիքն է:

Մենք՝ աշխարհասփյուռ հայերս, իրականացրած հայոց պետականության վերականգնման նախնիների սրբազան պատգամը՝ լի ենք վճռականությամբ՝ նվիրվելու մեր ստեղծած ազգային պետության հզորացմանը եւ բարգավաճմանը՝ հանուն հայոց հարատեւության եւ առաքելության իրականացման:

Արդ հավաստում ենք մեր կամքն ու հավատարմությունը հայոց ազգային արժեքներին: Մեզ համար հավիտենարժեք են Հայոց ծագումը, ինքնությունը, հավատը, առաքինություններն ու առաքելությունը, Հայոց արարչատուր բնօրրանը, որ հայության հավիտենական հայրենիքն է:

Հայաստանաբնակ այլազգիների համար Հայաստանը նրանց ապահով բնակավայրն է, իրավական պետությունը, որտեղ նրանք պաշտպանված են եւ օգտվում են Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ պայմանավորված բոլոր իրավունքներից, ինչպեսեւ՝ ստանձում են սահմանադրորեն տրված բոլոր պարտականությունները: Հայաստանը միմիայն ի՛ր բնիկների՝ հայերի հայրենիքն է:

Հայաստանի բնական տարածքների վերամիավորումը, Հայ դատի վերջնական ու արդարացի լուծումը համայն հայության գերխնդիրն է, որ պաշտպանվում է Հայաստանի Ազգային Սահմանադրությամբ:

Պատրաստակամ ենք ապրել համամարդկային արժեքային համակարգի ա՛յն սկզբունքներին ներդաշնակ, որոնք համահունչ են մեր ինքնիշխան ազգային պետության իրավունքներին, գրված եւ ավանդագրված օրենքներին: Հայոց հայրենիքում չեն անտեսվում ավանդական ու սովորութական իրավունքները:

Ընդունում ենք Հայաստանի Ազգային Սահմանադրությունը՝ որպես ազգային ու պետական անվտանգության, պաշտպանության, արդարադատության, իրավունքի ու կեցակարգի գրավական:

Continue reading

Կենտրոնաձիգ պետությունն այլընտրանք չունի – Ամուր հայկական պետություն է պետք մեզ… Սահմանադրությունը պիտի որդեգրի պետականամետ եւ ազգօգուտ սկզբունքներ…

Սահմանադրությունն ամենակարեւոր փաստաթուղթն է պետության համար, որը կանոնակարգում է պետական համակարգի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ոլորտները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է «Սահմանադրական բարեփոխումներ» կոչված փաստաթղթի հայեցակարգի հետ, որը նրան  օրերս ներկայացրեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանրության շրջանում առավել աշխույժ քննարկման առարկա դարձավ հատկապես Հայաստանի կառավարման համակարգին վերաբերվող սահմանադրական փոփոխությունների թեման:

Գործող Սահմանադրությամբ Հայաստանի կառավարման համակարգը նախագահական է, որտեղ կարգավորված են նախագահ-խորհրդարան, նախագահ-կառավարություն, խորհրդարան-կառավարություն փոխհարաբերությունները, տարանջատված են օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերը: Երաշխավորված է նաեւ դատա-իրավական իշխանության հակակշռող դերն իշխանության այլ ճյուղերի նկատմամբ, սակայն ինչպես այլ սահմանադրական երաշխավորումներ, այս մեկը եւս չի գործում ամբողջ հնարավորությամբ ու հզորությամբ: Հիմնականում հենց սա էլ առաջացնում է անվստահությունը Սահմանադրության եւ, առհասարակ, օրենքների ու պետական համակարգի հանդեպ:

Ոմանք էլ կարծում են, թե գործող նախագահն «անցնում է գրոհի», քանի որ միայն խորհրդարանական, թե վարչապետական կառավարման ժամանակ նա հնարավորություն կստանա կրկին դառնալ երկրի ղեկավար: Սահմանադրության նոր նախագիծը, որի հիմանական իմաստը Հայաստանի պետական կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելն է, շատերի կարծիքով՝ ճիշտ ընտրված է հենց այդ նպատակի համար: Այս տեսակետի կողմնակիցները հայտնել են, թե «Սահմանադրական բարեփոխումով Սերժ Սարգսյանն իր համար վարչապետի ամուր աթոռ է նախապատրաստում, քանի որ, ըստ նոր նախագծի, 2018թ. հետո վարչապետը միանձնյա լինելու է երկրի կառավարության՝ գործադիր մարմնի ձեւավորողը եւ պատասխանատուն, իսկ խորհրդարանին էլ վերապահված է դակիչի դերակատարություն»: Այն հանգամանքը, որ նախագծում ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից 7 տարի ժամկետով, արդեն որոշիչ չի համարվում, քանի որ, ըստ այդ վերլուծաբանների, «այդ նախագահը կդառնա ապագա վարչապետի կամակատարը»: Երկրի նախագահն ընտրվում է 7 տարով եւ այդ ընթացքում չի ունեալու ուղղակի ազդեցություն երկրի քաղաքական խնդիրների լուծման գործում: Իսկ 5 տարով ընտրված վարչապետը այդ նախագահի օժանդակությամբ հաստատ կկարողանա մի հնգամյակ էլ աշխատել որպես վարչապետ… Նաեւ հաշվարկներ են արվում, թե այս սահմանադրական փոփախությունները հենց այդ հնարավորություններն են ստեղծում՝ 2018թ. նախագահի ընտրությունից հետո, ամենաքիչը 2 հնգամյակ աշխատել որպես վարչապետ:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում առաջարկվում են այլ փոփոխություններ եւս, սակայն մարդկանց հուզում է պետական կառավարման համակարգի փոփոխությունը եւ իշխանափոխության հերթափոխի հստակ ձեւակերպումը, դրա իրական ու գործուն երաշխիքները: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե խորհրդարանական համակարգն ընդունվի, ապա ինքը վարչապետ չի աշխատի:

Continue reading

Արդյո՞ք կգործի 13 թվի մոգական ուժը – Հովիկ Աբրահամյանը Հայաստանի թիվ 13 վարչապետը… Մենք կխոսենք վարչապետի աշխատանքային 100-րդ օրը լրանալուց հետո…

ՀՀԿ ԳՄ անդամները միաձայն ՀՀ 13-րդ վարչապետ ընտրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հուսանք, այդ թիվը դրական ազդեցություն կունենա նոր վարչապետի հետագա գործունեության վրա: Այդ նիստը վարող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ներկա կուսակիցները այսպիսի որոշման հանգեցին միաձայն: Նոր վարչապետն արդեն երեկ վարել է կառավարության նիստը:

13-րդ վարչապետի հրամանագիրը երկրի նախագահը ստորագրել է ապրիլի 13-ին: Սահմանադրության պահանջով, նոր վարչապետը 20-օրյա ժամկետում կներկայացնի նոր կառավարության կազմը, այնուհետեւ նոր կառավարությունը ծրագիր կներկայացնի ԱԺ՝ հաստատման:

Խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբահամյանը ԱԺ կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է ԱԺ նիստում՝ ընթացակարգի պահանջների համաձայն: Նրան փոխարինելու առումով եւս անուններ են հնչում, հասկանալի է՝ միայն ՀՀԿ-ական թեկնածուների: Նշվում է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի, ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունները: «Իմ պաշտոնը ինձ լրիվ բավարարում է»,- ասել է Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավանական համարում է իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։ Մամուլն էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին է վերապահում Ազգային ժողովի նոր նախագահի աթոռը, չնայած նա հայտնել է, թե ինքը ավելի շատ հավանում է իր պաշտոնը:

Պաշտոնների բաշխում ՀՀԿ-ում արդեն ընթանում է, եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը փորձել է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին, բայց… հայտարարել է, թե հետաքրքրված չէ այդ պաշտոնով: Եվ խոսք կա, որ գուցե նա նշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ կգնա այնտեղ, որտեղ կուղարկի կուսակցությունը: Իսկ կուսակցությունը հնարավոր է նրան դեսպան նշանակի որեւէ եվրոպական երկրում: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը չի հերքել, որ իրեն վերապահված է կառավարություն գնացող Դավիթ Հարությունյանի խորհրդարանական աթոռը:

Continue reading

Նոր իրավիճակ՝ քաղաքական դաշտում – Անկոալիցիա իշխանությու՞ն, ոչ իշխանական հնգյա՞կ, թե՞ իշխանական դաշինք՝ արտախորհրդարանական ուժերի հետ… Կամ՝ միակուսակցական կառավարում…

«Վարչապետը 6 տարի պաշտոնավարեց, իր հոժար կամքով հրաժարական տվեց»,- Տիգրան Սարգսյանի մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պարզաբանելով, որ Հանրապետականը ինքնանպատակ չի առաջնորդվում: Իսկ արդյո՞ք կառավարության պատասխանատուն մինչեւ «իր հոժար կամքով» հրաժարականի դիմում գրելը պատասխան չպիտի տար երկրի տնտեսությունը նման անմխիթար վիճակի բերելու համար (շատերն են հարցնում): Մի՞թե դա ինքնանպատակ կլիներ:

Բայց ՀՀԿ-ական պատգամավորն այդ տեսակետին համաձայն չէ. «Վարչապետը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ նոր վարչապետը պիտի շարունակի այն ծրագրերը, որոնք արդեն կան: Ոչ թե փոխելու, այլ շարունակելու է»:

Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ իսկ եթե ամեն բան լավ էր, նախկին վարչապետն էլ դրական էր ազդում տնտեսության վրա, ապա ինչու՞ գրեց հրաժարականի դիմումը, ինչու՞ են տասնյակ հազարավոր մարդիկ, տասնյակ ոլորտների ներկայացուցիչներ դուրս եկել փողոց եւ  պահանջներ ներկայացնում կառավարությանը:

Իսկ եթե «գնացողի հետեւից միայն լավն են խոսում» տարբերակն է այս դեպքում, ապա, եթե այդ տարբերակն անգամ քաղաքական կատեգորիա է, հաստատ բարոյական ու արդարացի տարբերակ չէ: Հիտլերին նորից չհիշենք, թե ինչեր խոսեցին գնալուց հետո…

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը ի սկզբանե արծարծվում էր, նա հարմար թեկնածու էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար: Իսկ երբ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին խորհրդարանում ու միասին գնացին նախագահական՝ Սերժ Սարգսյանի մոտ, արդեն կասկած չկար, թե ով է լինելու նոր վարչապետը:

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ իշխանությունը թուլացրեց ոչ իշխանական ուժերի պայքարը, քանի որ ԲՀԿ-ն գոնե նույն եռանդով չի շարունակի հակակառավարական քարոզչությունը։

Continue reading

Երբեւէ պաշտպանված կլինի՞ նորմալ մարդը մեր երկրում – «գենդերականներ»-ը օրենսդրական տապալումից հետո փորձում են մտնել դպրոցներ… Քաղաքապե՞տը երջանիկ կլինի – տրանսպորտի սակագնի նոր խնդիր…

Երբեւէ պաշտպանված կլինի՞ նորմալ մարդը մեր երկրում

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն, մի շվեդական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, նոր քայլեր է նախաձեռնում, որպեսզի գենդերային բաղադրիչը ներառվի հայաստանյան դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի մեջ: Կարծես քիչ էր պարտադիր կուտակայինի արդեն ծեծված «բաղադրիչը», այժմ էլ փորձ է արվում գենդերայինը պարտադրել:

Հիշյալ կազմակերպության ղեկավարությունը եւ անդամները հրավիրված հավաքի ժամանակ դահլիճ չէին թողնում ոչ միայն այդ նախաձեռնության դեմ բողոքող եւ «Ո՛չ հակաընտանեկան քարոզչությանը» կարգախոսով հանդես եկողներին, այլեւ տարբեր զլմ-ների լրագրողների:

Հետաքրքիր է, եթե օտարի փողերով այստեղ քննարկումներ են կազմակերպվում, ապա ո՞ւմ հետ են քննարկում, եթե հակառակ կարծիքները լսելն արգելվում է: Թե՞ օտարների պատվերը կատարելու եւ դրամաշնորհները դրամաշորթության վերածելու մղումն ավելի զորավոր է օտարամոլների համար:

Ինչեւէ, այդ հ/կ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը աղմկալից եւ անդուր արգելանքներից հետո ստիպված հայտարարություն արեց, թե միջոցառման անվանումն է՝ Գենդերային բաղադրիչի ներդրումը «Հասարակագիտություն» առարկայի մեջ, իսկ լրագրողների մուտքն արգելելը բացատրեց այսպես. «Դա փակ կլոր սեղան է»: Եթե կլոր սեղան է, ապա ինչու՞ է փակ, նման բան երբեք չի եղել: Նշանակում է սեղանը այնքան էլ կլոր չէր, իսկ թե եվրասեղանները ինչ ձեւ ու չափ ունեն, դա պետք է հարցնել կամ այս անհեթեթությունը ֆինանսավորող շվեդական կողմից կամ որեւէ եվրագենդերապաշտ կազմակերպությունից:

Անգամ այն պարզ բացատրությունը, որ եթե այս անհայտ ձեւի սեղանը կազմակերպվել է, որ մեր հասարակությունը հասկանա, թե ինչի մասին է խոսքը, ապա գոնե լուսաբանելու եկած լրագրողների համար արգելք չպետք է տեղծվի, նույնպես մնաց անմեկնելի:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն բռնությամբ արգելեց ցանկացողների մուտքը հավաքատեղի: Սա իսկը եվրոպական երկակի ստանդարտների քաղաքականությունն է, երբ իրենց հանդեպ չի կարելի բռնություն թույլ տալ, բայց իրենք դրա իրավունքը վերապահում են իրենց:

Continue reading

Գնացողները հասցրեցին անել ու նոր հեռացան – նախկին կառավարությունը «կուտակային» հետք թողեց… Իսկ մնացողները դեմ են «պարտադիր»-ին… Գլխավոր դատախազությունն ու «Դեմ եմ»-ը…

Հասցրեցին անել ու նոր հեռացան

Կառավարությունը մինչեւ հրաժարականի ներկայացնելը, միասնական դիրքորոշում է հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ: Այդ դիրքորոշման մեջ ասված է, որ ապրիլի 2-ի որոշումից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ որոշմամբ հակասահմանադրրական ճանաչված դրույթների գործել-չգործելու, ինչպես նաեւ այդ որոշման եզրափակիչ մասի տարբեր կետերի հակասության վերաբերյալ տարաբնույթ, իրարամերժ մեկնաբանություններ, պարզաբանումներ ու բացատրություններ են ներկայացնում հանրությանը ինչպես ՍԴ դիմած պատգամավորները, այնպես էլ՝ իրավաբանները, քաղաքական ու հասարակական գործիչներն ու լրագրողները: «Պարզ է, որ նման արձագանքները համարժեք են տարբեր ուժերի եւ անհատների սուբյեկտիվ շահերով թելադրված նպատակներին, ինչը քաղաքական տեսանկյունից միանգամայն բնական երեւույթ է: Այդուհանդերձ, քաղաքական ու անձնական նպատակներով իրավունքի ընկալման շփոթ առաջացմնելը անընդունելի է եւ ՀՀ կառավարությունը հարկ է համարում հատուկ նշել, որ ՍԴ որոշումների, հատկապես այս որոշման մեկնաբանությունները պետք է հիմնվեն բացառապես Սահմանադրության, Սահմանադրական դատարանի մասին օրենքի եւ նույն որոշման դրույթների վրա»,- նշել են նախկին կառավարության անդամները:

Նշվել է նաեւ, որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջնակներում: Միեւնույն ժամանակ՝ համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ «իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումներով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչեւ սեպտեմբերի 30-ը պահպանում եմ իրենց իրավաբանական ուժը՝ գործում են, իսկ որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչեւ սեպտեմբերի 30-ը կատարված ու կատարվելիք կուտակային վճարներին»:

Ի թիվս այլ պարզաբանումների, այդ միասնական դիրքորոշման մեջ նշվել է, որ «ՍԴ-ի որոշումից միանշանակ հետեւում է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամկետում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսեկան կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը»: Փաստորեն, մինչեւ սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է նաեւ օրենքի 76-րդ հոդվածը:

Արդեն մեր կյանքից հեռացած կառավարությունը կարծես հրահանգել է նոր կառավարությանը հետամուտ լինել այս հարցին եւ կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի մշակմանը, որոնց միջոցով օրենքը կհամապատասխանեցվի սահմանադրական դատարանի որոշման պահանջներին»:

Continue reading

Զատիկ է եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը… Եզդիական համայնքը նշեց Տաուսի Մալակը՝ Նոր տարին… Ծաղկազա՞րդ, թե՞ այցելություն Երուսաղեմ – Տոներ, որ կապ չունեն բնության ու հայի ինքնության հետ…

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի – Հայ արիները կնշեն Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

ՀԱՄ լրատվական կենտրոնից տեղեկացրեցին, որ ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմական տարածքում կնշեն ավանդական Զատիկի տոնը: Ապրիլի 20-ին Գարնանային օրահավասարն է՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կկատարեն ծիսական արարողություն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմելու՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

Զատիկի տոնը արիական հայերը նշում են նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու փառաբանումներից հետո կրակ կվառեն եւ կրակի շուրջը կպարեն, ձոներգեր կասեն ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի: Այնուհետեւ երկնային արեւի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ կպահեն, գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կկազմակերպեն:

Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում բնաշխարհի շքեղությունը: Հայ արիները դա գինեձոների են արժանացնում՝ նաե՛ւ վասն ազգի բարգավաճման ու ծաղկունքի:

Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս հիշեցնում են Հայաստանի իշխանություններին՝ Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց պետք է այդ գործընթացն սկսել, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորվի այն առումով եւս, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:

Եզդիական համայնքն էլ նշեց Տաուսի Մալակը

ՀՀ եզդիների համայնքը, որ շարունակում է մնալ իր ավանդական արեւապաշտական հավատին, ապրիլի 16-ին նշեց եզդիների Նոր տարին՝ Տաուսի Մալակը:

Continue reading

Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ… Երկրամաս, որ ժառանգորդն է Մեծ Հայքի Ուտիք եւ Գուգարք նահանգների մի մասի…

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-12-ում

Տավուշի մարզի զգալի հատվածը նախկինում եղել է Մեծ Հայքի Ուտիք եւ Գուգարք նահանգների մի մասը: Մարզն անունը ժառանգել է Ուտիք նահանգի Տավուշ գավառից: Տավուշն աչքի է ընկնում հարուստ բնությամբ, կենդանական աշխարհով, վանքային համալիրներով, խաչքարերով, բերդերով, կամուրջներով, դամբարաններով…

Պահակասար – Լեզգիների ներխուժման ժամանակ մարդիկ հերթով պահակ են կանգնել այստեղ: Թշնամու երեւալուն պես նրանք իմաց են տվել գյուղացիներին, եւ սրանք զինված գնացել են սարը: Մի գիշեր էլ լեզգիները թաքուն սպանել են պահակին: Դրանից հետո սարի անունը դրել են Պահակասար:

Ամուրիների սար – Կողբ գյուղի մոտ է: Լեզգիների հարձակման ժամանակ, երբ գյուղ լուր են բերում, թե թշնամին գալիս է, տասնութ ամուրի քաջ տղաներ զենքով դուրս են գալիս այնտեղ, դիրք մտնում, կտրում լեզգիների առաջը, մինչեւ ետեւից հասնում է օգնական ուժը: Ազատելով գյուղը թշնամիներից՝ տասնութ կտրիճներն էլ զոհվում են կատաղի կռվում: Դրանից հետո այդ սարը, ի հիշատակ ամուրի քաջերի, կոչվում է Ամուրիների սար:

Մանյակի ձոր – Աչաջուր գյուղից արեւելք է: Պատմում են, որ Աչաջուր գյուղից մի անգրագետ հողագործ ամուսնանում է Մանյակ անունով մի քաղաքացի կրթված կնոջ հետ: Մանյակը գյուղում դպրոց է բացում, երեխաներին տառաճանաչություն սովորեցնում, ներկայացումներ կազմակերպում: Չար մարդիկ ամուսնու առաջ բամբասում են Մանյակին, թե նա անբարոյական է, դրա համար էլ բոլորը, մանավանդ տղամարդիկ, միշտ սիրալիր ժպտում են նրան: Խանդից կուրացած ամուսինը, հերանց տանելու պատրվակով, Մանյակին հեռացնում է գյուղից եւ սպանում ձորում: Այդ օրվանից էլ ձորը կոչվում է Մանյակի ձոր:

Խռովկանի ձոր – Կոթի գյուղի հանդամասում է: Ասում են, թե մի մարդ մի աղջիկ է ունենում: Որ փեսացուն ուզում է՝‘չի տալիս: «Ինչ ունի, որ տամ»,- ասում է ու հաշվում ունեցվածքը: Մի անգամ էլ ուրիշ գյուղից մի տղա է գալիս խնամախոսության: Նստում են, զրուցում: Աղջկա հայրն ուզում է խոսքամիջից իմանալ, թե ինչ ունի-չունի փեսացուն: Սա էլ թե.

Continue reading