Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սոյայով սառը ճաշ
Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ – 1 հատ, կանաչ լոբի – 4-5 հատ, սոխ – 1 հատ, լոլիկ – 1 հատ, կարմիր, տաքդեղ – 1 հատ, կանաչ տաքդեղ – 1, հատ, նեխուր – 3-4 ճյուղ, կիտրոն – 1 հատ, գազար – 1 հատ, կանաչ սոխ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, կանաչ ծիծակ – 1 հատ, սոյա – 100 գ, կիտրոնի հյութ – 100 գ, սխտոր – 1 գլուխ, ծաղկակաղամաբ – 1 գլուխ:
Պատրաստման եղանակը – Բանջարեղենը հերթականությամբ կտրատել կաթսայի մեջ, ամենավերջում կտրատել կիտրոնը, լոլիկն ու կանաչեղենը: Վերջում այդ ամենի վրա լցնել սոյան ու կիտրոնի հյութը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ եփել 10 րոպե:
Վայելե՛ք այս սննդարար, դյուրամարս ու վիտամիններով հարուստ ճաշը:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Դավիթ Ֆահրադյանը նոր հայտ է ուղարկել Լոնդոն
Գինեսի հայ ռեկորդակիրը 2 տարի ընդմիջումից հետո պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: 2009, 2010 եւ 2011 թթ. ռեկորդներ սահմանելուց հետո նա հիմնականում զբաղված էր մարզումներով: Սակայն 1 ամիս առաջ հայտ է ուղարկել Լոնդոնում գտնվող Գինեսի գրասենյակ եւ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Այժմ օրական միջին ծանրաբեռնվածության 2 մարզումներ է անցկացնում, իսկ երբ հայտնի դառնա վարժության անցկացման օրը, դրանք ավելի ծանրաբեռնված բնույթ կուենենան:
Նախկին մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանն այս անգամ ցանկանում է ռեկորդ սահմանել հակառակ բռնվածքով ետադարձ պտույտներ վարժությունում. «Նախկինում նման փորձեր արվել են, սակայն ոչ մեկին չի հաջողվել ռեկորդ սահմանել, քանի որ Գինեսի գրասենյակն է որոշում պտույտների նվազագույն քանակը: Վարժությունը բավականին բարդ է եւ առայժմ կատարում եմ 50-60 պտույտ»: Հայ մարզիկը նշել է, որ հրավերներ ունի արտասահմանյան մի շարք երկրներից՝ դրանց դրոշի ներքո հանդես գալու համար. «Արտասահմանյան շատ ակումբներ ցանկանում են հրավիրել Գինեսի ռեկորդակիրների, որպեսզի նրանց սահմանած ռեկորդների հաշվին մեծ անուն հանեն աշխարհում: Ստացել եմ նման առաջարկներ, սակայն այդ մասին չեմ մտածում, քանի որ Հայաստանում ամեն ինչ ինձ ձեռք է տալիս, բացի այդ մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր եռագույնի ներքո եմ սահմանում ռեկորդը»: Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդակիր է երկու եւ մեկ ձեռքով ետադարձ պտույտներ վարժություններում:
Continue reading →