Գերխաղեր գերվտանգներով պարուրված…

ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե Ռուսաստանին թշնամի չի համարում, «հույս ունենք, որ Մոսկվան նույնպես կառաջնորդվի այդ տրամաբանությամ­բ»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Դեռեւս 1997թ. ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են Հիմնարար ակտ, որն առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանի Դաշնության ու Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համակարգային համագործակցության հիմքը դրեց: Այդ փաստաթղթում արձանագրվեց, որ կողմերը դիտարկում են միմյանց ոչ որպես թշնամիներ եւ ուժ չեն գործադրելու միմյանց նկատմամբ: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ այսօր եւս հավատարիմ են այդ հռչակագրին ու վստահ են՝ Ռուսաստանը նույնպես:

Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել…

Գուցե դրա՞ համար է, որ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես մրցակից» եւ դա բարձրաձայնում է արդեն: Իսկ գուցե Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պայմանավորվե՞լ են, որ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության հարցերը չեն խառնի այլեւս իրար, բայց մենք ու էլի շատ երկրներ շարունակում ենք քննարկել «ոչ մրցակի­ց» ռազմա-քաղաքական բեւեռների շահերը…

Իզուր չէ, որ միշտ նշում ենք, որ Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը պետք է յուրաքանչյուր իրավիճակում առաջնային դարձնեն հայկական շահերն ու նպատակները, եւ ԱՄՆ-ՌԴ խաղերի ժամանակ ունենան նաեւ ՀՀ-Եվրոպա (նաեւ առանձին՝ հզոր եվրոպական երկրների հետ), ՀՀ-Չինաստան եւ Լատինաամերիկյան ըմբոստ երկներ ու այլ համագործակցության եզրեր եւս, ինչը կարող է նոր ազդեցիկ լծակներ դառնալ տարածաշրջանում:

Ի վերջո հայ արիների առաջարկած համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) եւ համահայկական ռազմա-քաղաքական դաշինքների ձեւավորմամբ պետք է զբաղվել: Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, քանզի սովորել ենք մեր պատմության դառը դասերը եւ դրանք անտեսելը անպատվության պես մի բան կլինի:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Ապահայացած մարդատեսակ կա Հայաստանում…

Առաջացել է հայի մի տեսակ, որն ապահայացած է մեծամասամբ, նրանց միշտ պետք է հիշեցնել, որ մարդը, մարդու գործառույթներն ու իրավունքները, նաեւ բնական պարտականությունները (որի մասին չեն խոսում ապահայացած դրամաշնորհակերները), եվրաթեմաներով չեն ձեւակերպվում ու ձեւավորվում: Այդ թեմաներն ու դրանք սահմանող օրենքները միայն խեղվածները կարող են ընդունել, այդպիսով նաեւ «փոխել» արարչական ու աստվածային արարումները՝ մարդու երկսեռ տեսակները:

Իհարկե, փոխել չեն կարող, բայց այսպես հոխորտալով կարող են գործ տվողի մեծ առաքելություն ստանձնել, ազգին ու հայրենիքին (եթե ունեն կամ հասկանում են) անընդհատ ներքաշել այս կամ այն միջազգային ճահճի մեջ:

Հայ արիները թքած ունեն հավասարապես եւ՛ ռուսանպաստ եւ՛ արեւմտանպաստ (եւ՝ այլանպաստ) այն երեւույթների եւ օրենքների վրա, որոնք նաեւ հայանպաստ չեն, ավելին՝ հայավնաս են: Երբ կաղապարվածություն կա հայի մտածողության մեջ, կորչում է հայ մարդու առաքելությունն ու առաքինությունը, ինչը գիտակցորեն եւ ենթագիտակցորեն խանգարում է հային մարդ լինելուց, իսկ մարդուն զրկում է հայի էությունից…

Անասունի հետ անկողին կիսողին, սեռախեղվածին կամ թշնամու բարքերը գովաբանողին ու մեր երկրում փառատոններ նախաձեռնողին ինչպե՞ս մարդ կոչես, երբ հակամարդ է, իսկ հայի էություն առհասարակ չկա:

Մարդն ազատ է ի բնե, սակայն այն, ինչ քարոզում է արեւմտյան ազատություն կոչվածը, սանձարձակություն է, մարդուն անասունի (անգամ ավելի ցածրակարգ կենդանու) վերածելու անհաջող փորձ, որի քարոզիչների տեղը հոգեբուժարաններն ու խիստ ռեժիմով հիվանդանոցներն են…

Ափսոս, որ ոստիկանությունը առժամանակ հետ կանչեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար պատասխանատվություն սահմանող նախագիծը: Բայց վստահ ենք՝ այն կլրամշակվի ու կներկայացվի խորհրդարան: Ոստիկանները չպետք է խուսափեն համասեռամոլ եւ այլ նմանատիպ բառերն օգտագործելուց, եւ օրենքը պետք է հստակ արտահայտի՝ ում մասին է խոսքը եւ ազդեցիկ պատիժներ սահմանի:

Դրամական տուգանքները եւ վարչական պատիժները հարցը չեն լուծի, առավել եւս եթե ոստիկանությանը պարտադրում են անգամ ոստիկանության տեղամասերում վախենալ  սեռամոլագարներից կամ հոգեխեղողներից… Եվրագրանտակերները խրցերով փողեր կստատան այդ տուգանքները վճարելու համար: Նաեւ դատական գործեր նախաձեռնելու համար… Ուստի՝ գոնե 1-2 վարչական տույժից հետո, պետք է կիրառվի քրեական օրենսգիրքը: Սա՛ է իրական եւ արմատական լուծումը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եվրակառույցները ՄԱՐԴուց հեռու են այնքան, ինչքան բարոյականությունը Եվրոպայից

Հայտնի է, որ մի խեղումը կարող է այլ խեղումների կամ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչին նպաստում են հատկապես սեռա եւ հոգե խեղումները: Եվ ահա, «Amnesty International»-ի անդամները հիշողության լուրջ կորուստ են ունեցել: Մենք էլ՝ որպես նրանց կողմից մերժվածներ, համենայնդեպս կասենք ճշմարտությունը, որպեսզի հիվանդը կողմնորոշվի:

Այս միջազգային ու երեւի իրավապահ կազմակերպությունը մոռացել է իր զեկուցագրում (կամ էլ պատվիրատուներն են այլ գործելաոճ որդեգրել) նշել, որ մեր երկրում համասեռամոլագարական, թե աղանդահոգեխեղ շատ նախաձեռնություններ տապալվում են դեռ չսկսված, որ փառահեղորեն տավալվել է նաեւ բազմազանության շքերթի անվան ներքո պատսպարված համասեռականների երթը: Այն բախվեց դրա դեմ բողոքի ելած պահպանողական արժեքներ ունեցող հայ ազգային երիտասարդներին: Երիտասարդներ, ովքեր բազմազանության շքերթը գնահատեցին դրա իրական դեմքով՝ միասեռականության «քարոզացույց», եւ փաստեցին դրա անհարիր լինելը մեր բնածին նկարագրին ու հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին:

Ի տարբերություն «Amnesty International»-ի անդամների՝ Մարդու իրավունքների կոմիտեի կազմը կարծես որոշ բաներ աղոտ, բայց հիշում է: Ուղղակի այստեղ մեկ այլ հիշողության կորստի տեսակ է առկա: Սրանք մոռանում են, որ ՄԱՐԴ ձեւակերպումը խառնագեն եվրոպացիների խելքի բանը չէ, եւ ինչպես հայ արիներն են ասում. «ՄԱՐԴ ձեւակերպումը ի վերուստ է տրված եւ՝ Ամենաստեղծի՝ Արարչի կողմից, ու որեւէ փոքրիկ ձեւախեղում անընդունելի է, մերժելի, անգամ՝ եղկելի, երբ այն վերածվում է հակաստվածային իրողությա­ն»: Եվ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որ նշել են դեռ քիչումիչ հիշողությունը պահպանած եվրոպացիները, այո, ասում է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առա­ջ», ինչը շատ հասկանալի ձեւակերպում է: Բոլոր ՄԱՐԴկանց մասին է խոսքը, ոչ թե ՄԱՐԴու առաքելությունը, կերպն ու իրավունքները ոտնահարող մարդանմանների… Անասնական դատողություններից ու բարոյականությունից ցածր մակարդակով ապրող ասուն մարդանմանների:

Պարզվում է, որ Մարդու իրավունքների կոմիտեի անդամների մոտ ոչ միայն հիշողության մի այլ տեսակի կորուստ կա, առկա է նաեւ տեսողության, գուցեեւ՝ լսողության կորուստ.- չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու… Այստեղ մարդկության մահավճիռն իրականացնող միջազգային իրավապաշտպանները չե՞ն նկատում, որ 2012թ. հուլիսի 25-ին՝ 105-րդ նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում սխալ բան է նշվել, որ մեր պետությունը հստակ եւ պաշտոնապես (Կոմայգում ազատությունն այնքան է, որքան Եվրոպայում չկա, դե Ծերեթելիի վրա կանգնող մարմնավաճառների մասին էլ չասենք) հաստատում է, որ հանդուրժում է նույնասեռականության, բիսեքսուալության, տրանսեքսուալության բոլոր դրսեւորումները, իսկ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության իրավունքները դարձել են հաց ուտելու պես մի բան…

Ինչեւէ, հիշեցնելն արդեն կարեւոր չէ, որովհետեւ եթե եվրոպացիների գլուխը լավ չի աշխատում, իսկ հիշողությունն ուղեղի հետ անմիջական կապ ունի, ապա իրենց դավանաբանությունում ամրագրված սոդոմ-գոմորյան դատաստանն իբր քրիստոնեական արժեքակիր Եվրոպայում՝ մոտ է, եւ շուտով կլինի այն, ինչ պետք է լինի:

Այսինքն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ ստեղծելը բացառվում է, այդօրինակ անվամբ համաշխարհային պետության կազմավորումը՝ նույնպես…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Ներցեղային բարոյականը ցեղակրոն սկզբունք է.- Կոմայգին դարձել է փորձանքի բուն – «Լուսանցք» շաբաթաթերթի եւ Հայ Արիական Միաբանության բաց նամակները…

Կարեւորորելով ներազգային բարոյա-հոգեբանական մթնոլորտի վերականգնումն ու ամրացումը՝ մշտապես անդրադառնում ենք մեզանում առկա այդ խնդիրներին: Հատկապես Կոմայգու խնդրին «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է, անգամ առանձին հոդվածաշար է տպագրել՝ հստակ ներկայացնելով, թե ինչ բարոյա-հոգեբանական վնասներ է տալիս Կոմայգին գոմայգու վերածելը: Մենք նշել ենք նաեւ մի շարք քրեական ու վարչական օրենքներ, որոնք խախտում են ամեն օր նրանք, ովքեր ապրում են անբարոյականությունը կեցություն դարձրած եւ դեռ այդ կյանքն էլ քարոզում են: Նշել էինք նաեւ, թե այս ամենի սպասավորներն ու հովանավորները նույնպես պետք է համապատասխան պատիժներ ստանան՝ օրենքներով արդեն ամրագրված:

Եվ որպեսզի ուշադրությունն ավելի առարկայական լինի, «Լուսանցք»-ի այդ թողարկումներն ուղարկեցինք ՀՀ նախագահին, վարչապետին եւ ոստիկանապետին՝ այն հույսով, որ այդտեղ փաստարկված նյութերի հիմամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ մենք եւ հանրությունը կտեղեկանանք: Արդեն գրել ենք, որ «Լուսանցք»-ին ոստիկանությունից ընդամենը տեղեկացրին, որ հոդվածաշարն ուղարկված է կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի վարչություն: Վերջ:

Ըստ ամենայնի, մեր դիմումները նախագահի եւ վարչապետի կողմից եւս հասցեագրվել են ոստիկանապետին, եւ արդյունքում… դեռ սպասում ենք: Որոշեցինք Երեւանի քաղաքապետին էլ ուղարկել մեր տեսակետն ու հիմնավորումները, նաեւ առաջարկները, քանի որ Կ(գ)ոմայգին հենց քաղաքապետարանի քթի տակ է «աշխատում»… Բայց քաղաքապետն էլ լռության ուխտ է արել (անգամ այս նախընտրական օրերին, երբ գրեթե բոլորն են խոսում Կոմայգու մասին):

Ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, թե Կոմայգու տրանսվեստիտները ծեծի են ենթարկվել, եւ  շատերիս արձագանքը տրամաբանական էր՝ այդպես էլ պետք է լիներ: Նորմալ մարդիկ երկար չեն կարող հանդուրժել անընդունելին, որ մանկական այգու տարածքում վխտան անբարոյականները, սեռասանձարձակները եւ դեռ այդ տարածքն էլ «սեփականաշնորհած» համարեն:

Ստիպված կրկնում ենք նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու քաղաքապետին ուղղված մեր նամակների բովանդակությունը, այսպիսով՝ հին եւ նոր նամակներն այլեւս բաց նամակ համարելով. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մեզանում արմատացող մի բացասական եւ ապազգային երեւույթի հանդեպ, որը հոգե-բարոյական, իրավա-քաղաքական եւ առողջական ու դաստիարակչական լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի մեր հանրությանը, ազգին, եթե միջոցներ չձեռնարկվեն եւ մեր ազգային պետությունը ավելի հետեւողական չլինի իր քաղաքացիների մեծամասնության իրավունքները պաշտպանելու հարցերում: «Լուսանցք»-ի այս տարվա (2012թ.,-խմբ.) թիվ 5-8 թողարկումներում հնարավորինս անդրադարձել ենք Երեւանի Կոմայգու՝ բազում հայերի (ոչ միայն հայաստանցիների) հուզող թեմային, որոնք կցում ենք սույն գրությանը: Ակնկալում ենք այս անգամ ստանալ գրավոր պատասխան, որի բացակայությունը եւս կհամարենք պատասխան»:

Տարիներ շարունակ բազում դիմումներ են հղվել նաեւ Հայ Արիական Միաբանության կողմից, որոնցից հատվածներ ներակայացնելով, մի բաց նամակ էլ սա ենք համարում: Հայ արիները վտանգավոր են հայտարարել մի շարք փոքրամասնությունների գոյությունը, որոնց մասին ասել են.

Continue reading

Պաշտպանենք Թուրքիան եւ Ադրբեջանը մասնատող բոլոր ծրագրերը…

Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: 

Պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում իրականացվող ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով: Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի ու գործի…

Արեւմտյան Հայաստանը մեր կռվախնձորն է ու դա զիջել այլ մեկի չենք կարող…

Սիրիան, Իրանը եւ Կիպրոսը (Հունաստանի հետ), գուցե ընթացքում նաեւ Բուլղարիան ու Մակեդոնիան տարածաշրջանում եւս շահագրգռված կլինեն իրենց դեմ գործող Անկարային պատժելու հարցում…

Նույնը պետք է անել նաեւ Ադրբեջանի պարագայում՝ Արեւելյան Հայաստանի տարածքների վերատիրման համար:

Հատկապես թալիշները, լեզգիներն ու թաթերը ձգտում են անկախության, նրանց եւս պետք է աջակցել: Շուրջ 7-8 միլիոն ադրբեջանցիների բացահայտ մեծամասնությունը այլազգիներ են, որ կարող են Երեւանի, Մոսկվայի ու Թեհրանի համագործակցությամբ դառնալ հակաաադրբեջանցի…

Եթե Վրաստանը շարունակի իր ոչ հայանպաստ եւ թուրքահաճ քաղաքականությունը, ապա Աբխազիային եւ հարավային Օսիային պետք է հետեւեն Ջավախքը, Աջարիան եւ այլ տարածքներ, որը պետք է դառնա հայկական հատուկ ծրագրի մի մասը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը… Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը

Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները: Հայկական մեր երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է:

20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:

Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին մաղթենք, որ հայությունը հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:

Ազատությունն ու անկախությունը բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ, պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջ, որն էլ պետք է հարատեւի հայի ազատագրվա՛ծ հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

Լուսանցքի թիվ 293-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Պահանջ՝ հանուն անվտանգության – ԱԱԾ-ում ոչ պետական կառույց կար… Փոխել պետական համակա՞րգը, թե՞ պետական մտածողությունը…

2. երազախաբության տեսլականը… Հայաստանի նախագահը ցնցեց Ադրբեջանը… Թեկնածուները՝ ուռճացված բնակչության դեմ… Ընտրություններին կմասնակցեն նաեւ հայե՞ր…

3. Պատճառը մե՜կն է եւ մի՜շտ առկա է – Վրաստանի նորընտիր նախագահն էլ ոչինչ չի փոխի այդ երկրում՝ հօգուտ հայերի…

4. Արցախը՝ բանակցային կողմ… Երեւանը ռուս-ամերիկյան երկխոսությանը կողմ է… Հայաստանը ձգտում է դառնալ դիտորդ՝ Համագործակցության Շանհայի կազմակերպությունում…

5. ԱՊՀ-ում համաթուրքական դաշինք կա – Երբ արդեն նախագահն է շեշտադրում ՀԱՊԿ որոշ երկրների հակահայ դրսեւորումները…

6. 6 դար ընդմիջումից հետո – Աննախադեպ փաստ, որ գուցե եւ հզոր լծակ դառնա – Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային…

7. 2 կարծիք եւ անվտանգ ոսկե միջինը – Կտրուկ խոսքից մինչեւ նույն վտանգավոր հնազանդության քարոզը…

8. Սհաթները չօրհնելու՜ ժամանակները – Վերլուծելու կարողությա՞ն պակաս…. Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին (ահաբեկչության հետքերով)…

9. Տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են – Հանձնաժողովն էլ ձեւական են ստեղծել… Ուկրաինան վարձով է տրվում… Հարուստ են, էլի՜ – Հիմա՞ է վախենում… Ամենաերջանիկ երկրների ցանկը…

10. Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – ՀՀ տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում…

11. Հայկական խոհանոց – Կարտոֆիլի թթու… Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…

Պահանջ՝ հանուն անվտանգության – ԱԱԾ-ում ոչ պետական կառույց կար… Փոխել պետական համակա՞րգը, թե՞ պետական մտածողությունը…

Պահանջ՝ հանուն անվտանգության

Մերձավորարեւելյան լարված եւ բռնկուն իրավիճակը, Կովկասյան տարածաշրջանի պայթյունավտանգ հեռանկարը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները «Լուսանցք»ին ստիպում են մի շարք հիմնախնդիրների պարբերաբար ու հետեւողական անդրադառնալ: Ամենակարեւորներից է Հայաստանի ու հայության պաշտպանության, անվտանգության հարցը: Սա հիրավի համազգային գերխնդիր է, որը պիտի լուծվի նախ եւ առաջ մեր պետության ազգային անվտանգության կառույցի կողմից:

Ինչքան էլ քաղաքական նկատառումներով «հալածանքներ» լինեն այս ծառայության նկատմամբ, միեւնույնն է, սա է Հայաստանի Հանրապետության (Արցախը վերամիավորված) եւ սփյուռքահայության անվտանգության մայր-կառույցը: Լավ, թե վատ, սա ունենք: Եվ պետք է այս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հոգա ինչպես մե՛ր պետության, այնպես էլ համահայկակա՜ն անվտանգության մասին:

Սա միայն բարի ցանկություն չէ, այլ անհրաժեշտ պահանջ, որ թելադրում են միջազգային իրավիճակը եւ հնարավոր ծավալումներից բխող վտանգները: Այդ վտանգների մասին է հենց մեր թերթը պարբերաբար ու հետեւողականորեն բարձրաձայնում:

Բայց օրերս «Հայկական ժամանա­կ»-ը լուր հրապարակեց, որ «ԱԱԾ-ից դուրս գաղտնալսող մի մարմին է հայտնաբերվել, որի թիկունքում խոշոր օլիգարխ է կանգնա­ծ»: Սա ցնցող լուր էր եւ անչափ վտանգառատ: Այն ավելի վտանգավոր է դառնում, երբ ԱԱԾ-ն չի արձագանքում կամ բացատրություն չի տալիս: Իսկ հրապարակավ բացատրությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ, ինչպես վերը նշեցինք, եւ՛ հայաստանահայությունը եւ՛ սփյուռքահայությունը պետք է վստահ լինեն մեր պետության ազգային անվտանգության հայենակենտրոն (ոչ թե մարդակենտրոն) լինելու մեջ:

Ըստ հրապարակված լուրի, իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող միմարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ, սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին եւ ներկա աշխատակիցներ, եւ ավելին, ԱԱԾի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք, հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են այդ նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:

Continue reading

Բաքվի երազախաբության տեսլականը… Հայաստանի նախագահը ցնցեց Ադրբեջանը… Թեկնածուները՝ ուռճացված բնակչության դեմ… Ընտրություններին կմասնակցեն նաեւ հայե՞ր…

Ոստիկանզինվորները՝ հանուն ալիեւյան կլանի

Ադրբեջանի նախագահի ընտրություններին զանգվածային բողոքի ցույցերից վախենալով՝ Իլհամ Ալիեւն ամիսներ առաջ 500 զինվորական է վարձել, ովքեր Ադրբեջանի ՆԳ նախարարության Ներքին զորքերում աշխատանքի են անցել՝ ընդլայնված ծառայության: «Faktxeber» ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ դա փորձել են գաղտնի պահել: Ադրբեջանի նախագահի ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերի 9-ին: Այդ ոստիկան զինվորականների հետ 3-5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվել իսկ աշխատավարձը կազմում է 410 մանաթ (410 եվրո):

Եվ Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ նախագահի ելույթը ցույց է տալիս, որ նա բոլոր ադրբեջանցիների նախագահը չէ, եւ ապավինում է համազգեստով ոչ այնքան մեծ ենթաշերտին, որը պատրաստ է պաշտպանել իր շահերը: Նախորդ ընտրությունները կազմակերպվել էին 2008թ. հոկտեմբերի 15-ին եւ 2003թ.-ից գործող նախագահ Իլհամ Ալիեւն այդ պաշտոնում արդեն 2-րդ ժամկետն է անցկացնում: 2009թ. մարտին Ադրբեջանում հանրաքվե է կազմակերպվել Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու նպատակով, ըստ որի՝ միեւնույն անձը կարող է նախագահական պաշտոնը զբաղեցնել ավելի քան 2 իրար հաջորդող ժամկետով: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այդ առումով ասել է. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում մեկ քայլ հետ»:

Հայաստանի նախագահը ցնցեց Ադրբեջանը

Ներքին հակամարտություններն Ադրբեջանում նոր էին սկսում հասունանալ, երբ «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը Հայաստանի նախագահը հայտարարեց, թե մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ ընտրություններում Իլհամ Ալիեւը հաղթեր՝ հավելելով, որ «Հայաստանի համար եւ ոչ միայն մեզ համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, ապա գործող նախագահի հետ երկար բանակցային ճանապարհ ենք անցել, եւ գրեթե ուրվագծվել է արցախյան խնդրի լուծման ճանապարհը, եւ նրա ընտրվելը ձեռնտու է: Ճիշտ է՝ հիմա ես չէի ասի բանակցային գործընթացը շատ ակտիվ է, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել ու վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա ­է»:

Այս խոսքերը Ադրբեջանի նախագահի ընտրության շեմին կարծես կրակի վրա յուղ լցնել լիներ: Չուշացավ նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի արձագանքը. «Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի յուրահատուկ արշավը գրավում է Ադրբեջանում ոմանց ուշադրությունը: Միթե նրանց հայտնի չէ, որ Սարգսյանը երբեք անկեղծ չի արտահայտվում Ադրբեջանի մասին: Սակայն հարցը դա չէ: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է «դոնկիխոտությամբ», Հայաստանի նախագահը կոնկրետ նպատակներ է հետապնդում՝ փորձում է համոզել սեփական հանրությանը, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն դա սուտ է: Ադրբեջանի 20% տարածքներն ավելի քան 20 տարի օկուպացիայի տակ պահող երկրի նախագահի նման անհեթեթ հայտարարությունները, բնականաբար, հետաքրքիր կարող են թվալ միայն նրանց, ովքեր կանխակալ դիրքորոշում են դրսեւորում այս հարցի նկատմամբ…»: Սրան արձագանքեց արդեն Հայաստանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը. «Պարոն Մամեդովի արձագանքը, իմ կարծիքով, բավականին ոչ ադեկվատ էր, ինչը, միգուցե, ադրբեջանական վերնախավի շրջանում տիրող նյարդային մթնոլորտի արդյունք է: Անճաշակ ու անտեղի զուգորդումներ, մաղձի ու հայհոյանքների հերթական բաժինը՝ համեմված վատ թաքնված սեփական թերարժեքության բարդույթով՝ ամեն ինչ համեմատել Հայաստանի ու հայերի հետ: Թեթեւ մտավարժանքի պարագայում անգամ բերված «փաստարկները» ուղղակի պայթում են պղպջակների պես: Մի խորհուրդ միայն. լավ կլիներ, որպեսզի Բարաք Օբամայի նամակները կամ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները մեկնաբանեին ամերիկացի կամ ռուս պաշտոնատար անձինք, այլապես մի փոքր ազնիվ չի ստացվում»: Սա նշվել էր այն մամեդովյան մարգարեությունների առթիվ, թե «Իլհամ Ալիեւը չունի Սերժ Սարգսյանի օժանդակության կարիքը, քանզի սատարում են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Պուտինը, Օբաման եւ թյուրքալեզու առաջնորդներ­ը»…

Continue reading

Պատճառը մե՜կն է եւ մի՜շտ առկա է – Վրաստանի նորընտիր նախագահն էլ ոչինչ չի փոխի այդ երկրում՝ հօգուտ հայերի…

մինչ օրս գնահատական չի տրված Ջավախքում Սահակաշվիլու եւ Մերաբիշվիլու հանցավոր ռեժիմի վայրագություններին: Եվ ցավալին այն է, որ այստեղ նորից տրվում են «հայ քաղաքաց­ի» եւ«վրաց քաղաքաց­ի» բաժանումներԵրբ խոսքը ջավախահության դեմ հանցանքների մասին է լինում, լռում են կամ վերեւներից ճնշումներով լռեցնում են

Այսօր չկա հակահայ Սաակաշվիլու իշխանությունը, բայց բարեկիրթ խաղացող Իվանիշվիլին էլ ոչնչով չտարբերվեց:

Ինչպիսին կլինի Վրաստանի նորընտիր նախագահը, կարեւոր չէ, որովհետեւ դա ոչինչ չի փոխի այդ երկրում հօգուտ հայերի

Հոկտեմբերը նախագահական ընտրության ամիս է Ադրբեջանում եւ Վրաստանում, որտեղ ընտրության օրը հոկտեմբերի 27-ն է: Ընթանում է քարոզարշավը, ու հայ գործիչները կոչ են արել նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել նաեւ ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներ ու քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ խնդիրները, սոցիալական, թե քաղաքական, լեզվական, թե կրթական, կրոնական, թե մշակութային:

Հայերը պահանջում են, որ իրենց տնօրինությանը վերադարձնեն դեռ խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիները, հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրվի, Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի կրճատված դասաժամերի թիվը վերականգնվի, հայոց պատմություն առարկայի դասավանդումը թույլատրվի:

Continue reading

Արցախը՝ բանակցային կողմ… Երեւանը ռուս-ամերիկյան երկխոսությանը կողմ է… Հայաստանը ձգտում է դառնալ դիտորդ՝ Համագործակցության Շանհայի կազմակերպությունում…

Արցախը՝ բանակցային կողմ

պետք է լինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, եւ Հայաստանը կարող է լինել երաշխավոր կողմ

Այսօր դարձյալ անհանգիստ է Մերձավոր Արեւելքում, իսկ այդ տարածաշրջանի իրադարձությունները, առավել եւս փոփոխությունները միանշանակ առնչվում են նաեւ Հայաստանին: Հատկապես, երբ գործընթացներում ներգրավված են Թուրքիան եւ Ադրբեջանը եւս: Իսկ մեզ համար արտաքին կարեւորագույն խնդիրն այսօր Արցախի անկախության ճանաչումը կամ Հայաստանի հետ վերամիավորումը արձանագրելն է: Ինչի հապաղումը նոր խնդիրներ է առաջացնում հայադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր նավթատնտեսական գործարքներով ճնշումներ բանեցնել Արեւմուտքի, վերջերս նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի վրա:

Պետք է արձանագրենք, որ հայկական կողմը սկսել է երկխոսության նոր ձեւաչափի մասին խոսել: Եթե Բաքուն նոր ձեւաչաձ ասելով նկատի է ունենում համանախագահ երկրների կազմը փոխելը կամ հակամարտության լուծումը այլ միջազգային կառույց տեղափոխելը, ապա Երեւանում եւ Ստեփանակերտում ձեւաչափի փոփոխությունը տեսնում են հակամարտող կողմերի տիրույթում: Օրինակ՝ նշվում է, որ պետք է լինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, եւ Հայաստանը կարող է լինել երաշխավոր կողմ:

Continue reading

ԱՊՀ-ում համաթուրքական դաշինք կա – Երբ արդեն նախագահն է շեշտադրում ՀԱՊԿ որոշ երկրների հակահայ դրսեւորումները…

Եվ ափսոս, որ չի հնչեցվել այն հարցը, որը հասունանում է այսքան խոսքերից հետո. եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրները, ըստ առկա պայմանագրերի, Հայաստանին են օժանդակելու՞, թե՞ համաթուրքական դաշինքում այլ բնույթի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

Մաքսային միությանը միանալու Երեւանի կտրուկ դիրքորոշումը եւ Կիեւի ակնհայտ դիմադրությունը Մոսկվայի ճնշումներին, միջազգային ասպարեզում առավել հետաքրքական է դարձրել ԱՊՀ տարբեր կառույցների գործունեությունների քննարկումները: Այս համապատկերում Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ռուսաստան, այցն աշխատանքային էր: Սոչիում Հայաստանի ղեկավարը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին: Նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի արծարծումներից բացի, քննարկվել են նաեւ մեզ համար կարեւոր՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների ու ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

Սոչիում էին նաեւ Հայաստանի այլ պաշտոնյաներ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ովքեր մասնակցեցին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման ընթացքին եւ հաստատեցին Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նախագծերը, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեն, մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագիրը, ինչպեսեւ սիրիական եւ դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հետագա քայլերը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում ստանձնած Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է համագործակցության շրջանակներում ընթացիկ հարցերն ու առաջիկա քայլերը: Այսպես՝ Մոսկվան անցնում է գործի գլուխ: ՀԱՊԿում ՌԴ նախագահությունը կօգտագործվի ոչ միայն ԱՊՀի շրջանակներում, այլեւ Մաքսային միության կյանքի կոչման հարցում:

Continue reading

6 դար ընդմիջումից հետո – Աննախադեպ փաստ, որ գուցե եւ հզոր լծակ դառնա – Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային…

Անկախ այն հանգամանքից, թե հայության արիադավանհեթանոս, աթեիստ կամ այլահավատ հատվածներն ինչ կարծիք ունեն քրիստոնեության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասին, պետք է արձանագրել, որ սա այն դեպքն է, երբ մասնակցում են աշխարհասփյուռ հայության (որ ապրում են ավելի քան 100 երկրներում) հոգեւոր կրոնական ներկայացուցիչները, ովքեր կարող են նշյալ քանակի երկրներում համահայկական հարցեր լուծել:

Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային, այլ շոշափեն իրապե՜ս համազգային տիրույթի հիմնախնդիրներ

«Սեպտեմբերի 24-27-ը Ս. Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությամբ եւ ներկայությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը,- հայտնել են Էջմիածնի լրատվական ծառայությունից, եւ հավելել,- երկար տարիներ անց հայրենիքում հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչները: Սա արդեն իսկ կարեւոր փաստ է, քանի որ եպիսկոպոսաց ժողովն ի սկզբանե՝ առաքելական հայրերի ժամանակաշրջանից սկսած, դիտվել է որպես եկեղեցու բարձրագույն իշխանության մարմին: Սուրբ Իգնատիոս Անտիոքացին եպիսկոպոսին համեմատում է Քրիստոսի հետ եւ եպիսկոպոսական իշխանության հետ է կապվում  եկեղեցու առկայությունը: Եվ այսօր, այս մարմնի ներկայացուցիչները իրավասություն ունեն եկեղեցու գործունեության բոլոր ոլորտներում ընդունելու ցանկացած տեսակի որոշում՝ դավանաբանական, ծիսական, հոգեւոր-քարոզչական, վարչական-կառուցվածքային եւ այլ­ն»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ժողովը եւ ընդգծել, որ հայ եկեղեցու համար պատմության մեջ նոր փուլ է բացվում: Եպիսկոպոսաց այս ժողովն առաջինն է, որին ներկա են Հայ Եկեղեցու ամբողջական եպիսկոպոսաց դասը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսները: Եպիսկոպոսաց ժողովի փոխնախագահներն էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքները:

Continue reading

2 կարծիք եւ անվտանգ ոսկե միջինը – Կտրուկ խոսքից մինչեւ նույն վտանգավոր հնազանդության քարոզը…

…Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բոլորի համար ենք պահանջում՝ նահատակված, թե սպանված, նաեւ՝ մեր՝ այսօր ապրողաց եւ գալիք սերունդների համար, անկախ այն հանգամանքից, որ այսօր ցեղասպանության փոխհատուցման եւ հայրենատիրության համար ոչ բոլորն են պայքարում, անգամ չիմանալով՝ վաղը ով ինչ կմտածի այս մասին

Եպիսկոպոսաց ժողովին անդրադարձել են ոչ միայն հոգեւորականները: Մտավորականները եւս կարծիքներ են հայտնել: Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցրն, որը տարբեր ժամանակներում Հայաստանյայց առաքելական եկեղեցին քննարկել է, համոզմունք է հայտնել, որ «հայ եկեղեցին պետք է սրբադասի ոչ թե նրանց, ովքեր գլխիկոր նահատակվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ նրանց, ում շնորհիվ այսօր հայ ազգն ապրում է: Խնդիրն, իհարկե, զոհերի թվի մեջ չէ, բայց եթե զոհերը հանուն հայրենիքի պայքարած եւ նահատակված լինեին, կողմնակից կլինեի, որ նրանց սրբադասեին: Թեեւ չեմ ուզում կոպիտ խոսք ասել, բայց ամեն դեպքում նրանք հանուն ոչնչի նահատակվեցին, առանց մաքառելու, գլուխները կախ՝ քայլելով մտան գերեզման»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է հուշարձանագետը:

Իհարկե, հասկանալի է մտավորականի սրտի կսկիծը, երբ հարյուրավոր տղամարդիկ, ահել, թե ջահել, կանանց ու երեխաների հետ տարվել են անապատները կամ ջրասույզ են արվել կամ առանց դիմադրելու սպանվել ճանապարհներին կամերբ կարող էին յուրաքանչյուր գաղթական խմբում որոշ զոհերի գնով (հաստատ պայմանավորվել կարելի էր այդ երկա՛ր ճանապարհին)՝ հարյուրների կամ հազարների հասնող տարհանվողներին հսկող 10-15 կամ 20-25 զինյալներին քարերով կամ ձեռքերով սատկացնել (այդ տարիների հրացանները կրակահերթեր չէին տալիս…), եւ մնացյալը կդիմեին փախուստի ու շատերը կփրկվեին: Գուցե նաեւ հայության դիմադրական պայքարին հաջողվեր միանալ: Բայց

Բայց նաեւ հասկանում ենք, որ ընթացող 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին գերտերություններն իրենց շահերն էին հետապնդում եւ «ժողովրդաբար» աջակցեցին թուրքերին: Իսկ սրանք արդեն նախօրոք գլխատել էին հայերին. զինվորական եւ մտավորական հատվածները մինչ զանգվածային կոտորածներն արդեն ոչնչացվել էին: Եվ հուսահատ ու անպաշտպան մարդիկ այդպես էլ ուշքի չեկան, առաջնորդող չտեսան, քաղաքական ուժերի մի մասն էլ երիտթուրքերի հետ մասոնական կամ այլ եղբայրություն էր խաղում… եւ նրանք չգտան պայքարի ճանապարհը… ու հոգեպես հասան մահվան: Այդպիսի հոգեվիճակում անգամ մարմնական ցավն է անհասկանալի… Չխորանալով այդ տարիների եւ այդ իրավիճակների մեջ՝ քանզի հեռավոր անցյալից բարդ է ամեն իրավիճակը պարզաբանելը, հասկանալով նաեւ պայքարող եւ չպայքարող ձեւակերպումները, համենայնդեպս, մենք Հայոց ցեղասպանություն ասելով հասկանում ենք 3,5 մլն. հայ, անկախ այն բանից՝ նրանցից յուրաքանչյուրը պայքարով է նահատակվել, թե սպանվել է իր անճարակությունից…

Continue reading

Սհաթները չօրհնելու՜ ժամանակները – Վերլուծելու կարողությա՞ն պակաս…. Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին (ահաբեկչության հետքերով)…

Սհաթները չօրհնելու՜ ժամանակներըՎերլուծելու կարողությա՞ն պակաս.

Մինչդեռ պիտի գոնե ճշմարիտն ասեն, օրինակ, ժողովուրդ ջանմենք սովոր ենք միանգամից  հարստանալու ու արագ փողեր աշխատելու

Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին.

…Այսպես՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար   

Սհաթները չօրհնելու՜ ժամանակները                              

Մեր գործարարաները երբեմն այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ապշում ես: Վերջերս էլ բոլորը միաբերան ողջունում են Մաքսային միություն մտնելու հանգամանքը ու բացատրում դա այն հանգամանքով, որ մենք Եվրոպային ծախելու ապրանք չունենք, որովհետեւ Եվրոպան շատ է որակի վրա շեշտադրում անում: Ու մեր գործարար պատգամավորները օրհնում են էն սհաթը, երբ մեր ոտը կմտնի ռուսական շուկա, որովհետեւ այստեղ այդքան էլ որակ չեն ուզում: Եվ ուրեմն՝ մերոնք եվրոպացիների հետ առ եւ տուր անել չեն ուզում:

«Մենակ Հայաստանը չի, եվրոպական ցանկացած խանութ մտեք, արեւելաեվրոպական ոչ մի ապրանք էլ չեք գտնի…Պեռնո Ռիկարը՝ մեր կանյակի սեփականատերը ֆրանսիական ընկերություն ա, եւ կարող եք ինքներդ ստուգել, եվրոպական ոչ մի խանութում ցավոք սրտի մեր կանյակը էս 20 տարում չկ­ա»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը:

«Իմ ընտանիքին պատկանող բիզնեսը շինարարական բիզնեսն է, իսկ ամենամեծ շուկան էլի Ռուսաստանն է այսօր»,-ասում է ԲՀԿ-ական Արագած Ախոյանը:

«Եվրոպայում մեր ապրանքները երբեք էլ եվրոպացին չի գնել, այլ այնտեղ ապրող ռուսը: Եվրոպա գնում ա գինի, կոնյակ, գյուղմթերքներ, բանջարեղեն, թարմ բանջարեղեն, 99 տոկոսը վաճառվում ա էն խանութներում, որոնք պատկանում ա ռուսի­ն»,- սա էլ ասել էր Ալեքսան Պետրոսյանը, ով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, ու հավելում է. «Ռուսների հետ հնարավոր է պայմանավորվել բանավոր, եվրոպացիներն աշխատում են պայմանագրերով եւ պատժամիջոցներո­վ»:

Այնուամենայնիվ, ուզում եմ բացատրել մեր գործարարներին, որ խոսելիս մտածեն ու հիշեն, որ կողքները կարող է իրենց գյուղից մարդ լինել ու հերքել իրենց ասածները: Եվ այսպես՝ Եվրոպայում արեւելաեվրոպական, ասենք, լեհական, ռումինական ապրանք կարելի է գտնել, եթե իհարկե որակով է:

Continue reading