Հունաստանի օրը չընկնենք – Միայն թե եվրապարտատոմսեր տպելու մոլուցքով չտարվենք… Կայացավ «Արմթեք-2013» բարձր տեխնոլոգիաների համաժողովը…

Հունաստանի օրը չընկնենք

Լավ է իհարկե, որ Հայաստանի կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Եվ այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009 թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Քաղաքական լեզվով էլ ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

Continue reading

Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական (ալիեւյան) կլանն է – Երբեւէ չգոյ Քուրդիստա՞ն, թե՞ բնական ու պատմական Հայաստան… Դամասկոսը ոչինչ չիմոռացել…

Այսպիսով՝ առավել ընկալելի են դառնում նաեւ հայ արիների վերլուծությունները՝ աշխարհի վերաձեւումը նախատեսող, քանզի Հայկական լեռնաշխարհում երբեւէ չգոյ Քուրդիստան պետության հիմնում են ենթադրում: Իհարկե, Ալիեւների կլանն էլի երազանքներ ունի՝ հայկական տարածքների եւ իրանական ադրբեջանների զավթման առումով: Եվ մենք պարտավոր ենք այս ամենը հաշվի առնել ու հակազդել

Մեր դեմ թուրքակա՞ն, թե՞քրդական կլանն է

«Լուսանցք»-ը անդրադարձել է համաթրքական խնդիրներին, նաեւ այնտեղ առկա ադրբեջանական նկրտումներին: Այդ համապատկերում ներկայացրել ենք Ադրբեջանի նախագահներ հայր եւ որդի Ալիեւների ծագումը եւս: Աշխարհում արդեն քչերը կասկած ունեն Ալիեւների կլանի քրդական ծագման վերաբերյալ:

Թալիշական շարժման առաջնորդ Ֆարհադդին Աբոսզոդան նույնպես խոսել է այս մասին եւ նշել, որ դա կարող է նպաստել Ադրբեջանում ազգային հարցի սրմանը, տեղի ոչ թյուրքական ազգերի ազգային ազատագրական շարժման հզորացումը եւս կարող է դառնալ իրականություն: Իսկ դա հարցականի տակ կդնի Ադրբեջանի հետագա գոյությունը:

Սա հասկանալով էլ՝ ժամանակին Հեյդար Ալիեւը հայտարարեց, թե քրդերը ձուլվել են եւ Ադրբեջանում չկա նման ազգային փոքրամասնություն: Իսկ Իլհամ Ալիեւն Ադրբեջանը միատարր պետություն հռչակեց (1-2 ազգային փոքրամասնություններ կան՝ իբր աննշան քանակությամբ): Հայտարարեց, թե թյուրքալեզու բնակչությունից բացի, այլ ազգերից եւ ոչ մեկն ինքնության դրսեւորման ցանկություն չունի: Ինչն, ըստ թալիշների առաջնորդի, այդպես չէ, փորձ արվեց ուղղակի հասկացնել, որ ոչ մեկն ինքնության դրսեւորման իրավունք չունի, բոլորը զրկված են սեփական ինքնատիպության պահպանման հնարավորությունից:

Continue reading

Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում (ԲՀԿ-ի տվայտանքները)… Մեռա՛ծ են ՀԱԿ-ի հին կարգախոսները… ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմելու…

Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում

Որ Գագիկ Ծառուկյանը դեռ քաղաքատնտեսական տվայտանքների մեջ է, այդպես էլ չի կողմնորոշվում՝ ընդդիմադի՞ր լինել, թե՞ նորից մտնել քաղաքական կոալիցիա, ակնհայտ է: Նրա կողմից նաեւ ԱԺ-ում է շարունակվում արձանագրվել «անգործություն»:

Ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանություն քաղաքական ձեւն այդպես էլ ԲՀԿի «հագով» չեղավ:

Այս կազմակերպության ղեկավարը չմասնակցեց սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կայացած պետական որեւէ միջոցառման, անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ, երբ ներկա էին բազմաթիվ կուսակցապետեր, հասարակական ու մշակութային գործիչներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ օտարերկրյա դիվանագետներ, նա չկար: ԲՀԿ-ականները եւս առանձնապես ակտիվ չէին այդ օրը: «Ինչո՞ւ Ծառուկյանը չէր մասնակցում պետական տոների­ն» հարցին՝ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանց. «No comment», իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե «պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնու­մ»:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ Սարդարապատում կայացած միջոցառմանը, «բազմազբաղ» Գագիկ Ծառուկյանը այնուամենայնիվ հասցրեց ներկա լինել, եւ անգամ կանգնել նախագահությունում՝ Սերժ Սարգսյանի կողքին:

Continue reading

Երբ ստամոքսի ու ուղեղի կապը չկա – Տրանսպորտի սակագինը չպե՛տք է թանկանա…

Մի առիթով ասել ենք, որ Հայաստանում տնտեսությունը տրամաբանված չէ, եւ տրանսպորտային տնտեսությունը բացառություն չէ: Այս պարագայում, առանց գույները խտացնելու, ողբալի է երեւանյան տրանսպորտի վիճակը: Որովհետեւ տրամաբանությունը հիմնված է գծատիրոջ ախորժակի վրա

Հանրային լսումներին դեմ է քաղաքապետարանը եւ միայն հանձնաժողովի միջոցով աշխատելուն է կողմնակից: Այսպես է քաղաքապետարանն արձագանքել «Իրազեկ եւ պաշտպանված սպառո­ղ» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի առաջարկին: «Լուսանցք»-ը գրել է, որ հանձնաժողովը ստեղծվել է ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով, այն էլ այնպիսի կազմով, ովքեր հաստատ սպառողի շահերի պաշտպանները չեն: Հ/կ նախագահը վստահ է, որ խնդրի լավագույն լուծումը հանրային լսումներն են. «Կազմված հանձնաժողովից եւ դրա գործունեությունից հետո իմ տպավորությունները հակասական են: Մյուս առաջարկներիս թվում էր, որ ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները քննարկելուց առաջ կազմվի հաշվարկ-հիմնավորում: Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ չափորոշիչներին: Բայց նիստի ընթացքում հենց սկզբից սկսեցին քննարկել չափորոշիչները: Բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ առաջարկներիս համաձայն էր միայն հանձնաժողովի 1-2 անդամ, ընդդիմադիր կողմը չկար: Տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը նիստի ընթացքում չի քննարկվել, սակայն ես պնդելու եմ, որ չբարձրան­ա»:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ, ով նույնպես ընդգրկված է հիշյալ հանձնաժողովում, նշել է, որ առաջին նիստից տպավորությունները վատ են: Իր առաջարկները նույնպես չեն ընդունվել. «Առաջարկել եմ, որ նախ քննարկվի բեռնվածության հարցը: Ինձ համար կարեւոր չափորոշիչը մեքենայի բեռնվածությունն է, ինչքանով է բեռնված, ինչքան մարդ է տեղափոխում: Չանցավ այդ առաջարկը: Որպեսզի գոյանա ուղեվարձի գինը, դրա համար պետք է տեղափոխված ուղեւորների քանակը բազմապատկենք էդ արժեքով ու բաժանենք ծախսերի վրա, այսինքն՝ առաջին չափանիշը քանակն է: Սա է իմ տրամաբանություն­ը»:

Continue reading

Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Մեր ներկայիս երկիրն էլ փոքր է, ու հիմնականում գյուղերը սահմանամերձ են…

Սկիզբը՝թիվ  28-31-ում

Որ սողանքների դեմ պայքարը համակարգված չէ եւ, ըստ այդմ, անարդյունավետ, փաստ է: Արդեն տարիներ է ուսումնասիրում եմ այս թեման: Հակիրճ՝ պատկերն այս է. ասենք սողանքային երեւույթ է երկաթուղու տարածքում. ռուսական կողմն ասում է՝ իր գործը չէ, նույնը՝ քաղաքաշինության, նույնը՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասով, մինչեւ՝ վրա է հասնում վտանգը: Ի դեպ, կառավարությունն ընդունում է այս դիտարկումը, եւ վերջերս էլ իրավիճակը շտկելու համար սողանքային աղետի կառավարան հայեցակարգ ընդունեց: Թե ինչքանով դա կնպաստի խնդրի լուծմանը եւ ինչքանով կհստակեցվեն պատկան մարմինների լիազորությունները, ցույց կտա ժամանակը: Բայց, մասնագետները համակարծիք են, շտապել է պետք, այլապես կարձանագրենք անդառնալին: Հաղարծնի օրինակը մեջբերեմ, որ ամենավտանգավորներից է այսօր: Հաղարծնի սողանքը դեռ ամբողջությամբ չի դրսեւորել իրեն, դեռ թեթեւ է քանդվում է, բայց եթե լրիվ շարժվի, ապա Աղստեւի ամբողջ հունը կփակի, նաեւ՝ գյուղ տանող ճանապարհը՝ բացասական անուղղակի հետեւանքներն էլ հավելած:

Մասնագետները պնդում են նաեւ, որ մեր երկրի տարածքը շարունակում է սողանքավտանգ լինել, որովհետեւ ինչ-որ բան կառուցելուց առաջ երկրաբանների կարծիքը հաշվի չի առնվում: Տարիներ առաջ էլ ու հիմա էլ մասնագետներն ասում են՝ որ օրինակ, Ագարակից մինչեւ Վրաստանի սահման 69 սողանքային օբյեկտ ունենք, որոնք վտանգավոր են։ Վերջիններիս համար հարկավոր է հակասողանքային միջոցառումներ կիրառել, որից հետո միայն ճանապարհը ասֆալտապատել, որովհետեւ կառուցածը մեկ տարի անց գուցեեւ քանդվի։ Ասում են, բայց նրանց լսող չկա: Տարբեր մասնագետները գերվտանգավոր տարբեր կետեր են նշում, բայց համընկնումներ կան՝ Աղստեւի հովիտը, Պարզ լիճը կամ լճի տարածքը, Դիլիջանում որոշ կետեր, Կապանում նաեւ, Օձունում: Կա խնդիրը:

Continue reading

Հայկական խոհանոց – Սոյայով սառը ճաշ… Շաբաթվա մարզական հեւքից – GTA-5 խաղը՝ սեւ բիծ ադրբեջանցի տղամարդկանց կերպարին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Սոյայով սառը ճաշ

Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ – 1 հատ, կանաչ լոբի – 4-5 հատ, սոխ – 1 հատ, լոլիկ – 1 հատ, կարմիր, տաքդեղ – 1 հատ, կանաչ տաքդեղ – 1, հատ, նեխուր – 3-4 ճյուղ, կիտրոն – 1 հատ, գազար – 1 հատ, կանաչ սոխ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, կանաչ ծիծակ – 1 հատ, սոյա – 100 գ, կիտրոնի  հյութ – 100 գ, սխտոր – 1 գլուխ, ծաղկակաղամաբ – 1 գլուխ:

Պատրաստման եղանակը – Բանջարեղենը հերթականությամբ կտրատել կաթսայի մեջ, ամենավերջում կտրատել կիտրոնը, լոլիկն ու կանաչեղենը: Վերջում այդ ամենի վրա լցնել սոյան ու կիտրոնի հյութը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ եփել 10 րոպե:

Վայելե՛ք այս սննդարար, դյուրամարս ու վիտամիններով հարուստ ճաշը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Դավիթ Ֆահրադյանը նոր հայտ է ուղարկել Լոնդոն

Գինեսի հայ ռեկորդակիրը 2 տարի ընդմիջումից հետո պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: 2009, 2010 եւ 2011 թթ. ռեկորդներ սահմանելուց հետո նա հիմնականում զբաղված էր մարզումներով: Սակայն 1 ամիս առաջ հայտ է ուղարկել Լոնդոնում գտնվող Գինեսի գրասենյակ եւ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Այժմ օրական միջին ծանրաբեռնվածության 2 մարզումներ է անցկացնում, իսկ երբ հայտնի դառնա վարժության անցկացման օրը, դրանք ավելի ծանրաբեռնված բնույթ կուենենան:

Նախկին մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանն այս անգամ ցանկանում է ռեկորդ սահմանել հակառակ բռնվածքով ետադարձ պտույտներ վարժությունում. «Նախկինում նման փորձեր արվել են, սակայն ոչ մեկին չի հաջողվել ռեկորդ սահմանել, քանի որ Գինեսի գրասենյակն է որոշում պտույտների նվազագույն քանակը: Վարժությունը բավականին բարդ է եւ առայժմ կատարում եմ 50-60 պտույտ»: Հայ մարզիկը նշել է, որ հրավերներ ունի արտասահմանյան մի շարք երկրներից՝ դրանց դրոշի ներքո հանդես գալու համար. «Արտասահմանյան շատ ակումբներ ցանկանում են հրավիրել Գինեսի ռեկորդակիրների, որպեսզի նրանց սահմանած ռեկորդների հաշվին մեծ անուն հանեն աշխարհում: Ստացել եմ նման առաջարկներ, սակայն այդ մասին չեմ մտածում, քանի որ Հայաստանում ամեն ինչ ինձ ձեռք է տալիս, բացի այդ մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր եռագույնի ներքո եմ սահմանում ռեկորդը»: Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդակիր է երկու եւ մեկ ձեռքով ետադարձ պտույտներ վարժություններում:

Continue reading

Garegin Njdeh / ԳարեգինՆժդեհ / Гарегин Нжде (2013) – տեսաժապավեն-video

http://merhayer.net/publ/armmovies/garegin_njdeh_garegin_njhdeh_garegin_nzhde_2013/4-1-0-1653 

Ահա եւ իմ վերջին խօսքը.

– Կþուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:
…Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:
Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա:

* * *

Գարեգին Նժդեհի մասունքը (ոսկորները) Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի բերվեց հայրենիք, եւ 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին մասունքից մի մաս վերաթաղվեց Սյունիքի Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին: Մնացյալ մասունքն ամբողջական վերաթաղվել է (1987թ.) Սպիտակավոր վանքի բակում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր), որտեղից էլ հետագայում՝ մասունքից տարվել է Կապանի (Սյունիքի մարզ) նժդեհյան հուշահամալիր (2005թ.)՝ արձանագրելով վերաթաղման երրորդություն:
Համալիրի կառուցումը իրականացրել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Սերժ Մկրտչյանը, ով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ բանակցելով Գարեգին Նժդեհի աճյունը հայրենիք տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյանի, Ժորա Բարսեղյանի եւ այլոք) հետ, ստեղծել են հանձնաժողով՝ հիմնական մասունքից մի մաս նշյալ համալիրում վերաթաղելու համար: Նպատակը՝ հուշահամալիրին նա՜եւ ցեղակրոն հայի ու ցեղակրոնության ոգին փոխանցելն էր… եւ այն սրբատեղի դարձնելը:

Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՛յ, հե՛յ, էլի Հա՜յ ենք, էլի Հայու՜նն ենք»:

Լուսանցքի թիվ 294-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Երբ հակաքաղաքականն է հեղափոխականը – ժամանակակից (արդի) – հայրենասերի կերպարը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է…

2. Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների որոշակի անցյալը – Եթե չփոխվեն Վիշինսկու ժամանակները…

3. Միասնական մարմին, բայց՝ ոչ գերկառույց – Իդեպ, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն չեն մտնելու այս նոր կառույցի մեջ… Մի պարտքով՝ մեկ այլ պարտք…

4. Հայաստանը չպե՛տք է հրաժարվի փոխլրացնող քաղաքականությունից – Ինչքան էլ հերքեն արեւմտյան եւ ռուսական կողմերը, այլեւս հստակ է, որ Արցախի հարցը դարձնում են կռվախնձոր՝ Երեւանի դիրքորոշումը սասանելու համար…

5. Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին… Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին… Արտահանումն ու ներմուծումը նվազել են…

6. 3-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ – Մնում է հավելել միայն, որ մեր երկրում ծնելիությունը խրախուսելու ձեւերը պետք է շատացնել…

7. Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Հայաստանի պարագայում սա ճիշտ չէ, մենք այնքան տարածքներ չունենք, որ մեզ գյուղի տեղափոխման շռայլությունը թույլ տանք…

8. Խոնարհում ունեմ (Ուրիշ էր ՍոսՍարգսյանը) -Ու Սովետին երեւի այս մի բանի համար պետք է շնորհակալություն ասեմ, որ «եկավ» ու Մեծ Հային Ստեփանավանից բերեց Երեւան… (Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

9. Ինձ հարցրե՞լ են, որ Նունեին 136 հազար դոլար են տվել – Գուցե արվեստն ինձ համար բոլորովին այլ եզրույթ է, որը ոչ մի կերպ չի նույնանում այս երգչուհու երգ-արհեստին… Թատերական փառատոնն սկսվեց…

10. Հերոսներ, որ հերոսացան հայրենիքից հեռու – Ծովակալ Հովհաննես Իսակով… Հուշարձան (Գուրգեն Մարգարյանի)՝ վրեժի ակնկալիքով…

11. Հայկական խոհանոց – Հորթի մսով չինար… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ գնեցե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…

Երբ հակաքաղաքականն է հեղափոխականը – ժամանակակից (արդի) – հայրենասերի կերպարը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է…

Երբ հակաքաղաքականն է հեղափոխականը

http://www.hayary.org/wph/?p=3456

Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ… Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը… – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանում է «Լուսանցք»-ին

Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվողապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող ու այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա

…………………………………………………………………………………..

…«Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար: Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտինԵվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛ թե օտարների ու մեր թշնամիների կողմից»,- մեր հարցին այսպես պատասխանեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանըhttp://www.hayary.org/wph/?p=3456

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Այն փաստը, որ տարիներ առաջ «Ժառանգության» ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քաղաքաական դաշտ մտավ որպես գիտուն իրավաբան եւ ժամանակակից հայրենասեր, ակնհայտ էր այդ մուտքի առաջին իսկ վայրկյաններից: Իսկ ժամանակակից (արդի) հայրենասերի կերպարը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է ներկայիս քաղաքական դաշտում: Այդ կերպարի տակ չհայրենասեր անձը ապականում է ամեն հայրենասիրական երեւույթ ու արժեք, թե՜ անձնապես, թե՛ կեցվածքով, թե՛ գործով: Ինչպես ո՛չ ցեղակրոնն է իշխանության ներսում նժդեհական խաղալով ապականում ցեղակրոնությունը, այնպես էլ ընդդիմադիր սին հայրենասերներն են ապականում հայրենիք, ազգ եւ պատիվ հասկացությունները: Այսպես նաեւ օրվա ժողովրդավարներն են ապականում իրենց ազատություն ասվածը (որ բնական արժեք է իրականում)՝ սանձարձակեցնելով ամեն ինչ:

Continue reading

Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների որոշակի անցյալը – Եթե չփոխվեն Վիշինսկու ժամանակները…

Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ՀՀՇ վարչության նախագահ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով համաձայնություն ստացվեց ԱԺից:

Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:

Սա ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի այն ժամանակներըերբ «ապացույցների թագուհի­ն» ինքնախոստովանական ցուցմունքներն էին»:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունըՀայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում

Continue reading

Միասնական մարմին, բայց՝ ոչ գերկառույց – Իդեպ, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն չեն մտնելու այս նոր կառույցի մեջ… Մի պարտքով՝ մեկ այլ պարտք…

Երբ հայտարարվեց նորաստեղծ Միասնական քննչական մարմնի մասին, հասկանալի էր, որ Հայաստանը կունենա նոր գլխավոր դատախազ: Իհարկե, հետաքրքիր է, որ նորաստեղծ քննչական մարմինը դեռ պետք է հավաստի իր գոյության իրավունքը: Եվ դա պետք է հավաստվի նախ գործով: Կարեւոր գործեր կան պարզաբանելու ինչպես դատախազական, այնպես էլ ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային եւ այլ ոլորտներում: Եվ միասնական քննչական մարմնի ստեղծումը իրապես կարող է կենտրոնացնել եւ համակարգել նույն գործառույթներն ունեցող ծառայությունների աշխատանքները:

Բայց շատերը նույն մտավախությունն ունեն, արդյո՞ք նախկին գլխավոր դատախազը կարող է վեր կանգնել սեփական ցանկություններից եւ կազմակերպել համակարգումը: Չէ՞ որ նրա օրոք էլ մնացին գործեր, որ դեռ պարզաբանման կարիք ունեն կամ շատերի կարծիքով՝ որոշների լուծումներն էլ կողմնակալ են եղել: Կխանգարի՞ այս ամենը Աղվան Հովսեփյանին, թե՞ կկարողանա միավորել քննչական մարմինների գործունեությունը: Արդյո՞ք այն կբերի նոր մոտեցումներ եւ քննչական ծառայության լիարժեք անկախություն: Գնահատականների հարցում կսպասենք:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված նոր քննչական կառույցի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը գործնականում որոշ փոփոխություններ կբերի այնուամենայնիվ, սակայն իրավաբանորեն որեւէ բան դժվար թե փոխվի: Ըստ մասնագետների, քննչական գործերն այսօր էլ կախված են դատախազությունից, անկախ մարմին լինելը հարաբերական է, քանի որ Սահմանադրությամբ եւ դատախազության մասին օրենքով հենց դատախազությունն է հսկողություն իրականացնում ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության վրա: Պետք է սրա՛նք նախ տարանջատել:

Նշանակում է, միասնական քննչական կառույցին թեկուզ ձեւականորեն, բայց օրենքի սահմաններում պետք է հսկի դատախազությունը: Սա կարող է արտոնյալ վիճակում դնել գլխավոր դատախազին: Իսկ ոստիկանության, ՊՆի կամ ՊԵԿի քննչական ծառայությունների տարանջատ, հախուռն աշխատանքը գուցեեւ վերանա, միաձուլվի մեկ ընդհանուր մարմնի մեջ, բայց մի մարմնի՝ որում կա արտոնյալ վիճակում հայտնված դատախազական համակարգ: Միասնական քննչական մարմինը գուցե կունենա տարբեր վարչություններ, որոնք առավել միասնական ու համակարգված կգործեն, ինչը թերեւս հետագայում հասկանալու հարց է:

Continue reading

Հայաստանը չպե՛տք է հրաժարվի փոխլրացնող քաղաքականությունից – Ինչքան էլ հերքեն արեւմտյան եւ ռուսական կողմերը, այլեւս հստակ է, որ Արցախի հարցը դարձնում են կռվախնձոր՝ Երեւանի դիրքորոշումը սասանելու համար…

Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը ՀՀ համար կարեւորվում է 2 հանգամանքով: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում ամփոփեց Հայաստանի նախագահության 6 ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում: Հիշեցնենք, որ ԱԳ նախարարը դեռ ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ գերակայությունները ձեւավորելիս փորձել են համատեղել ԵԽ կարեւոր օրակարգային եւ ՀՀ համար առաջնային հարցերը, որոնք քննարկվել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի հետ Երեւանում: Նշենք, որ ԵԽ-ն ունի 2 կանոնադրային մարմին՝ Նախարարների կոմիտե եւ խորհրդարանական վեհաժողով: Նախարարների կոմիտեն ԵԽ ղեկավար եւ որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների ԱԳ նախարարներից: Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան 2 անգամ: Անդամ երկրները այդ կոմիտեի նախագահությունը ստանձնում են 6 ամիս ժամկետով:

Մյուս կարեւոր հանգամանքը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որում նա ներկայացրեց ՀՀ-ում կատարված ու կատարվելիք բարեփոխումները, ներքին ու արտաքին հիմնախնդիրները, Արցախի խնդրի կարգավորման եւ տարածաշրջանին վերաբերող այլ խնդիրներ: Նախագահը պատասխանեց նաեւ ԵԽԽՎ նստաշրջանի պատգամավորների հարցերին: Դրանք առավելապես հայ-թուրքական եւ արցախյան հիմնախնդիրներին էին վերաբերում եւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն:

Continue reading

Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին… Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին… Արտահանումն ու ներմուծումը նվազել են…

Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին – …որ հենց հայի փողերով էլ գնած զենքերով կարելի է հայերի վերջը տալ

Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին – …բայց միեւնույնն է, Ստամբուլում հայի վաստակն ի վերջո թուրքին է ծառայում

– Արտահանումն ու ներմուծումը նվազել են – «Հարավկովկասյան երկաթուղ­ի» ՓԲԸն Հայաստան է փոխադրել է

Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին

Ամեն անգամ միտս է գալիս թուրքի ասած՝ «Հայի հետին խելքն իմը լիներ» թեւավոր խոսքը, երբ նկատում եմ, որ էլի կան հայեր, որ հիանում են թուրքով ու Թուրքիայով, անգամ ճղճիմաբար աղաղակում, թե էնքան լա՛վ են ընդունում իրենց այդ թուրքերը, որ անընդհատ գնում են առեւտուր անելու կամ իրենց հանգիստը վայելելու

Իսկ ո՞ր երկրի բյուջեն լցնեն՝ այդպիսիներից հրաժարվի: Այն էլ այն երկրի պետական քսակը, որտեղ լա՛վ են հասկանում, որ հենց հայի փողերով էլ գնած զենքերով կարելի է հայերի վերջը տալ:

Վերջերս նորից թուրքական ապրանքների մասին խոսք եղավ եւ «Ջերմատնային ասոցիացի­ա» հ/կ տնօրեն Պողոս Գեւորգյանը հայտարարեց. «Ներկրված բանջարեղենի միջոցով կարող է դիվերսիա կատարվել մեր երկրում: Թուրքիայից ներկրվում է ոչ միայն վնասակար բանջարեղեն, այլեւ ներկրված ապրանքից ցեցը տարածվում է Հայաստանում. բանանի արկղերով են ներկրվում բանջարեղենը, ֆերմերն էլ միայն այդ արկղերն է օգտագործում, ու դա տարածվում ­է»: Նրա տեղեկություններով՝ ցեցը հասել է Կոտայքի մարզ: Դրա դեմ բուժանյութն արժե 1000 դոլար. «Դե արի՝ խեղճ ֆերմեր ու գնի­ր»:

Continue reading

3-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ – Մնում է հավելել միայն, որ մեր երկրում ծնելիությունը խրախուսելու ձեւերը պետք է շատացնել…

Պետք է խրախուսման ձեւերը շատացնել – Դա մեզ համար անվտանգության խնդիր է

Հաջորդ տարվա հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ծնողներին/ընտանիքին վճարվում է երեխայի ծննդից հետո, իսկ մյուս մասով ձեւավորվում է ընտանեկան դրամագլուխ: 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան պարագայում միանվագ նպաստի չափը 1 մլն դրամ է, որից կվճարվի գումարի կեսը, իսկ մյուս 500 հազ. դրամը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: 5-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան պարագայում նպաստի չափը 1,5 մլն դրամ է, որից կվճարվի 500 հազ. դրամը, իսկ 1 մլն-ը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: Ընտանիքը կարող է ունենալ մեկից ավելի ընտանեկան դրամագլուխ՝ պայմանավորված ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով:

Այդ դեպքում, յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ: Եթե ընտանիքը պետական աջակցության իրավունքը ձեռքբերում է ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու հանգամանքով եւ ծնված յուրաքանչյուր երեխայի հերթական համարով նախատեսվում է պետական աջակցության տարբեր չափ, ապա անկախ ընտանիքում նրանց հերթական թվից, պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ պահի համար սահմանված պետական աջակցության ավելի բարձր չափով:

Continue reading

Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Հայաստանի պարագայում սա ճիշտ չէ, մենք այնքան տարածքներ չունենք, որ մեզ գյուղի տեղափոխման շռայլությունը թույլ տանք…

Սկիզբը՝թիվ  28-30-ում

Մեր երկրում մեծացել է սողանքների հավանականությունը:  2007թ. ՀՀ տարածքում գրանցվել է սողանքի 7 դեպք, որից 2-ը՝ Տավուշում, 1-ը՝ Լոռիում: 2008թ. գրանցվել է սողանքի 5 դեպք, որից 1-ը՝ Լոռիում: 2009թ. արձանագրվել է սողանքի 9 դեպք, որից 3-ը՝ Տավուշում: 2010թ. գրանցվել է սողանքի 19 դեպք, որից 9-ը՝ Տավուշում, 6-ը՝ Լոռիում: 2011թ. գրանցվել է սողանքի 10 դեպք, որից 5-ը՝ Տավուշում, 2-ը՝ Լոռիում: Սողանքային երեւույթների աշխուժացմանը հետեւում են քարաթափումները, սելավները:

Ինչու՞ է բնությունն անհաշտ դարձել: Պատճառները մի քանիսն են՝ ընդ որում՝ նաեւ մարդկային գործոնը չբացառող: Եթե ասեմ, որ միայն 1990-2005թթ. Հայաստանը կորցրել է մոտավորապես 6300 հեկտար անտառ, ինչի արդյունքում զգալիորեն մեծացել է սելավների եւ սողանքների հավանականությունը, եւ այսօր մեր երկրի տարածքի մեկ երրորդը գտնվում է սողանքավտանգ գոտում, ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Ինչեւէ՝ փաստ է, ունենք ակտիվացող սողանքներ ու հարկ է մտածել դրա դեմ պայքարի արդյունավետ եղանակի մասին:

Continue reading