Ովքեր են հավակնում իշխանությանը Երեւանում… Կայացել են առաջին նիստերը – Ովքե՞ր են թեկնածուները – Գրանցվում են դիտորդները…

Ովքեր են հավակնում իշխանությանը Երեւանում –

Կայացել են առաջին նիստերը – Ովքե՞ր են թեկնածուները – Գրանցվում են դիտորդները…

Կայացել են  առաջին նիստերը

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, կայացել են Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների 1-ին նիստերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված թվով 3.712 անդամներից 1-ին նիստերից բացակայել են 835-ը: Բացակայող անդամներից 16-ը նշանակված են եղել ՀՀԿ, 39-ը՝ ԲՀԿ, 53-ը՝ ՕԵԿ, 129-ը՝ ՀՅԴ, 204-ը՝ «Ժառանգության», 274-ը՝ ՀԱԿ դաշինքի հայտերով, իսկ 120-ը նշանակված են եղել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից:

Ապրիլի 14-ից մեկնարկել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: Ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքից:

Continue reading

Նույն գետը չի կարելի երկու անգամ մտնել – Էդ ջուրն արդեն հոսել է… Իսկ «հին ու բարի ժամանակները» օրենքով պատժվե՞լ են…

Նույն գետը չի կարելի երկու անգամ մտնել – Իսկ «հին ու բարի ժամանակներ­ը» օրենքով պատժվե՞լ են

…թե չի բացառվում, որ նախկին ՀՀՇ-ական եւ ՀԱԿ-ական, նաեւ նախկին «Ազատդեմոկրատական» Արարատ Զուրաբյանը խոսի նոր ՀՀՇ-ի (կամ՝ հնի) ստեղծման հնարավորության մասին: Եվ ահա, չի բացառվում, որ «ՄԻ-96»-ի նախագահ Ռուբեն Թորոսյանն էլ կփորձի նոր ՀԱԿ-ի (կամ՝ հնի) ստեղծումն իրականացնել…

…Բայց իրականում մտահոգություն եւ վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի…

Անսպառ զարմացնելու կարողությամբ են օժտված ընդդիմադիր դաշտի նավթալինիզացված որոշ ընդդիմադիրներ: ՀԱԿ կարկառուն որոշ դեմքեր անխնա կրկնում են, թե իշխանության համար անցանկալի ու վտանգավոր է այն, ինչը առողջ է, վարկաբեկված չէ, չի փչացվել, չի գնվել: Բայց ասենք, որ այսօր ՀԱԿ-ական լինելը թույլ չի տալիս նախկին ՀՀՇ-ականներին «իրենց տարիների­ն» ապականածը շղարշելու հերթական փորձերն անել: Ի՞նչ մնաց այդ տարիներին առողջ, չվարկաբեկված ու չգնված… որ այսօր դեռ դրանց մասին խոսվում է:

Միայն սահմանափակ քանակությամբ մարդիկ մնացին առողջ, չվարկաբեկված, չփչացած ու չծախված, ովքեր այսօր էլ այդ կարգավիճակում են: Մնացյալը, ինչպեսեւ երկրի կայքն ու գույքը ՀՀՇ-ական տարիներից գնվել, հետո էլ փոխանցվելով գնվում են իշխանությունից իշխանություն: Նոր բան չկա, ինչպես ասում են՝ այդ նորը այն հնի կրկնությունն է պարզապես: Դերերը նույնն են՝ դերակատարների որոշակի փոփոխությամբ:

Լեւոն Տեր-Պետրոսյանին չպատժեց Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին չպատժեց Սերժ Սարգսյանը: Ի՞նչ կանի 4-րդը: Չգիտենք: Բայց եթե գա 4-րդը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրան հանգիստ մեղադրեն ամեն առողջ բան փչացնելու եւ վարկաբեկելու, առնել-ծախելու մեջ, ապա ավելի լավ է ուշանա այդպիսի 4-րդը… մինչեւ իրականը կարողանա գալ:

* * *

Հայ Ազգային Կոնգրես դաշինքն այլեւս կուսակցություն է եւ նրան, ում համագումարում դիմավորեցին հոտնկայս, դարձավ ՀԱԿԿ ղեկավար: Նույն ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նույն ինքը՝ նախկին ՀՀՇ եւ ՀԱԿ նախկին ղեկավարը եւ նախկին՝ ՀՀ 1-ին նախագահը: Այս բոլոր նախկինները իբր հօդս են ցնդում նրա ներկա ՀԱԿԿ-ի ներկա դիրքից:

Continue reading

«Դաբրոներ» ստացողների եւ իշխել ցանկացողների երկիր Հայաստա՜նս – «չընտրված» ՀՀ նախագահի՞ն են ենթարկվելու, թե՞ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագահներին…

«Դաբրոներ» ստացողների եւ իշխել ցանկացողների երկիր Հայաստա՜նս

…Բա եթե հանկարծ հաղթի «Բարեւ»-ի թեկնածուն, ապա ու՞մ հետ է «բարեւագիր» ձեւակերպվելու, ո՞ր պետության ղեկավարին է «բարեւաքաղաքապետը» ենթարկվելու, «չընտրված» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագահներից մեկի…

Արդեն խոսվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին, որին «Ժառանգության» կարկառուն դեմքերի փոխարեն մասնակցել են նաեւ Րաֆֆիի որդին ու կինը: Երեւի սա էր պատճառը, որ պաշտոնապես հայտնեցին, թե այցը մասնավոր է եղել: Այսինքն՝ «ընտանեկան» հեղափոխական ալիքը այս դեպքում միտում ունի վերածվելու «ընտանեկան» քաղաքական ալիքի: Ինչեւէ, այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ ու, ահա, մեկնել էր Մոսկվա:

Ո՞ւմ հետ է հանդիպել եւ ո՞վ է կազմակերպել այցը, մութ է: Այստեղից այլ հարց է ծագում, իսկ այցի ընթացքում հանդիպումներ եղե՞լ են առհասարակ, թե՞ սա քաղաքական մի խորամանկ խաղ ու քայլ էր՝ հեռահար նպատակներով: Այսինքն՝ Արեւմուտքը պիտի հասկանա, որ կկորցնի Րաֆֆիին, ով կարող է «որդեգրել» ռուսական ուղղությունը,  Հայաստանում էլ կմտածեն, թե վերջապես Վլադիմիր Վլադիմիրովիչը լսեց հայ ընդդիմության ձայնը Ազատության հրապարակից եւ հասկացավ ու ընդունեց Րաֆֆիի նախագահական հաղթանակը:

Մոսկովյան որոշ աղբյուրներ հայտնել են, որ Ր. Հովհաննիսյանը պաշտոնական կամ քաղաքական որեւէ հանդիպում չի ունեցել: Անգամ հստակ նշվել է, որ ՌԴ նախագահի աշխատակազմից որեւէ մեկը չի ընդունել նրան: Եվ որպեսզի ընդդիմության ներկայացուցչի այցը անիմաստ չավարտվի, միջամտել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ գուցե ինչ-որ մարդկանց հետ հանդիպում է կազմակերպել:

Continue reading

Պատերազմ, որ կվտանգի 5 մլրդ. մարդու կյանք – Կորեական հակամարտություն… Թեհրանը բանակցում եւ պատրաստվում է… ԱՄՆ-ն ինչպես պատժում, այնպես էլ պատժվում է…

– Պատերազմ, որ կվտանգի 5 մլրդ. մարդու կյանք – Կորեական հակամարտություն…

– Թեհրանը բանակցում եւ պատրաստվում է…

– Ահաբեկչությու՞ն, թե՞ պատասխան հարված – ԱՄՆ-ն ինչպես պատժում, այնպես էլ պատժվում է…

Պատերազմ, որ կվտանգի 5 մլրդ. մարդու կյանք

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը երկրի արեւելյան ափերին տեղակայել է «Մուսուդան» տեսակի միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Փորձագետների գնահատմամբ, հրթիռի տեղակայումը վկայում է կամ դրա մոտալուտ արձակման մասին կամ ընդամենը ուժի ցուցադրության նշան է: Մոտ 3 հզ. կմ հեռահարություն ունեցող հրթիռն ի զորու է ծածկել Հարավային Կորեայի ամբողջ տարածքն ու Ճապոնիայից որոշ հատվածներ: Բացառված չէ, որ դրանք կարող են հասնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Գուամ կղզի:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե առաջիկայում Գուամ կզում տեղակայվելու է «THAAD» հակահրթիռային պաշտպանության շարժական համակարգ, իսկ կղզու ափերին հերթապահություն են իրականացնելու զենիթահրթիռային համակարգերով հագեցած 2 ավիակիր, որոնք արդեն ժամանել են տարածաշրջան: Ամերիկյան կողմի ձեռնարկած անվտանգության միջոցառումները հետեւել են ԿԺԴՀ-ի ղեկավարության սպառնալիքներին՝ երկրի հրթիռային ներուժը ամերիկյան ռազմաբազաների վրա ուղղելու մասին: Հարավային Կորեայում կարծում են, թե բալիստիկ հրթիռի արձակումը Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր է կայանա ապրիլի կեսերին, երբ երկրում նշվում է հանրապետության հիմնադիր ղեկավար Քիմ Իր Սենի ծննդյան տարելիցը:

«Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակն անհավանական է եւ աբսուրդային, հարկավոր է ներդնել բոլոր ջանքերը պատերազմից խուսափելու համա­ր»,- կարծում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով շատ քիչ է հանդես գալիս միջազգային հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ Կարիբյան ճգնաժամից հետո ամենավտանգավոր միջուկային սպառնալիքներից մեկը կորեականն է, այդ աշխարհագրական տարածքում ապրում է աշխարհի 7 մլրդ. բնակչությունից 5 մլրդ.-ն: Եթե այնտեղ պատերազմ սկսվի, ապա թերակղզու 2 մասերի ժողովուրդները կզոհաբերվեն, իսկ ռազմական գործողությունները կազդեն մոլորակի բնակչության ավելի քան 70%-ի վրա: Ըստ Կաստրոյի, Կուբան եւ ԿԺԴՀ-ն միշտ էլ եղել են բարեկամներ ու կմնան ապագայում:

Continue reading

Վտանգավոր միջազգային ջրբաժանները… Եվրաինտեգրու՞մ, թե՞ Եվրասիական միություն – Երեւանն ամեն գնով կշարունակի փոխլրացումային քաղաքականությունը…

– Վտանգավոր միջազգային ջրբաժանները

…ինչը եւս կարող է դառնալ արտաքին մարտահրավեր Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերություններում…

– Եվրաինտեգրու՞մ, թե՞ Եվրասիական միություն

…թելադրում են Երեւանին՝ ամեն գնով շարունակել արտաքին փոխլրացումային քաղաքականությունը…

Վտանգավոր միջազգային ջրբաժանները

Ոչ միայն Կովկասյան տարածաշրջանը, այլեւ Արաբական ու Կորեական թերակղզիները հղի են վտանգավոր ծավալումներով, եւ հայկական երկու պետությունները պարտավոր են ամրապնդել ոչ միայն իրենց ռազմա-տնտեսական հզորությունը, այլեւ ռազմա-քաղաքական համագործակցությունը եւ դրա հիմնավորումը միջազգային ասպարեզում:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, քննարկվել են ինչպես հայ-ադրբեջանական սահմանային գոտում հակառակորդի խախտումներին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը, ում հետ քննարկվել է բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրներ:

Հայաստանի եւ Արցախի միջեւ պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից է, ինչը չեն կարող հերքել նաեւ միջազգային դիտորդները, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ովքեր պարբերաբար դիտարկումներ են անում սահմանային գոտիներում:

Իսկ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները, 2013թ. աշխատանքային պլանի համաձայն, այցելել են մեր ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցին մասնակցել են ՀՀ-ում Իրանի, Չինաստանի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի ռազմական կցորդները: Այցի սկզբում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետը ռազմական կցորդներին է ներկայացրել համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ: Ռազմական կցորդներն այցելել են Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ եւ Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն են ստացել շրջելու ձեռնարկությունների տարածքում՝ առավել մանրամասն ծանոթանալով դրանց գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:

Continue reading

Երեւանի հրապարակում կտեղադրվի՞ ազգերի տոհմածառը – Արիական Տաճարի կառուցումը կարո՜ղ է առավել նպաստավոր դարձնել այս գաղափարը…

Հանրապետության Հրապարակում կտեղադրվի՞ ազգերի տոհմածառը

Արիական Տաճարի կառուցումը կարո՜ղ է առավել նպաստավոր դարձնել այս գաղափարը…

«ՓիԱր»-ի («Armenian Center of PR Development») Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է եկել նոր նախագիծ-առաջարկով: Առաջարկվում է Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի տոհմածառը, որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից եւ հայերից: Դեռեւս 2004թ. հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որեւէ նախագիծ չհաղթեց:

Նշվում է, որ ազգերի տոհմածառ ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634թ. Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ տոհմածառում Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն «Armenia» եւ «Ararat»: Համոզմունք է հայտնվում, թե մոտ 12 մ բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին եւ ներդաշնակորեն լրացնում է այն:

Բացի ծառի խորհրդանշական նշանակությունը, այն նաեւ ունի զբոսաշրջային, գիտական, կրթական եւ մշակութային արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ» կլինի, որում կուտակված գումարը ամեն տարի կհատկացվի որեւէ այլ ազգի՝ օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի ու նրա նշանակության մասին: «Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ եւ այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ»,- կարծում են կենտրոնի պատասխանատուները:

Continue reading

Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել (Հայոց տառեր՝ Բոլիվիայի հնագույն գտածոներում)… Գառնու պատմական կամրջի ոդիսականը…

– Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել – Ասորա-հունական աղոթքներն ու գրքերը այլեւս ցանկալի չէին հայերի համար, ինչը վտանգում էր Հայաստան ներխուժած հուդա-քրիստոնեական կրոնի ապագան…

– Գառնու պատմական կամրջի ոդիսականը

Տիր Աստված ունեցող հայը չէր կարող անտառաճանաչ լինել –

Հայ արիները մշտապես խոսել են հնագույն մշակութային արժեքների նախնական ծագման եւ դրանց՝ Մարդկության Արարման Օրրան Հայք-Հայաստանից տարածվելու մասին:

Հարավային Ամերիկայում, Բոլիվիայում, հնագույն գտածոների հետ նաեւ շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթ կա պահված, որի վրա հայերեն տառերի առկայությունը խոսում է դրա ծագման մասին:

Համացանցում մի հարցազրույց է հրապարակվել, փաստագրական տեսանյութ, այդ տառերն առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

Continue reading

Գարնանային Զատիկն է եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը – Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի…

Գարնանային Զատիկն է եւ Աստվածամայր Անահիտի հրաշագործության տոնը

Արարչականչ

Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,

Տե՜Ր ամենայնի, Տե՜ր շա՛տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՛ն բանի,

Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ

ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ՝ ունայնն են պաշտում,

Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ…

Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՛ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ

Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի՜ր

ՏԵ՜Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի…

* * *

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի –

Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից հայտնեցին, որ հայ արիներն ու ազգայնականները ապրիլի 20-ին նշելու են Գարնանային Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը:

Continue reading

Գենախեղ վտանգ՝ վերքաղաքական ու վերկրոնական առաջնահերթությամբ – Արմեն Ավետիսյան (ՀԱՄ առաջնորդ).- Ապրիլի 24-ի տարելիցի դասերին ընդառաջ – Փոխհատուցումը Հայոց Հայրենիքն է…

Ապրիլի 24-ի տարելիցի դասերին ընդառաջ –

– Գենախեղ վտանգ՝ վերքաղաքական ու վերկրոնական առաջնահերթությամբ – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

– Փոխհատուցումը Հայոց Հայրենիքն է…

 

Գենախեղ վտանգ՝ վերքաղաքական ու վերկրոնական առաջնահերթությամբ

Թուրքերը երբեք չեն հրաժարվելու համաթուրանիզմից-պանթուրքիզմից: «Մեծ Թուրան­ի» ստեղծման երազանքը դեռ չի մարել եւ թերեւս կմարի միայն թյուրքական տարրին իր ալթայական տափաստանները «գործուղելով»:

Իսկ եթե ընդդիմանան՝ ուրեմն իրենց իսկ ձեւերով ու անվարան նրանց բոլորին գրողի ծոցն ուղարկելով…

Սրանք «Մեծ Թուրա­ն» ասելով ընկալում են հետեւյալը՝ հորիզոնական ուղղությամբ – Բալկաններից (ներառյալ՝ թրքացվող եւ իսլամացվող Բոսնիա եւ Հերցեգովինան, Կոսովոն) Հունաստանով, Թուրքիայով, Կովկասով ու Միջին Ասիայով մինչեւ չինական Ույղուրստան եւ ռուսաստանյան Սախա-Յակուտիա, անգամ՝ Կամչատկա, եւ ուղղահայաց ուղղությամբ՝ ռուսաստանյան Թաթարստանից Բաշկորտոստանով, Կովկասով, Հայաստանով մինչեւ Իրան ու Արաբական թերակղզու երկրներ, եթե չասենք՝ մինչեւ Եգիպտոս եւ Հյուսիսային Աֆրիկա:

Սա թյուրքական համաշխարհային տիրապետության հասնելու վաղեմի երազանքն է: Եթե նկատի առնենք, որ այժմ արդեն գործում է «1 ազգ – 6 պետություն» համաթրքական համագործակցությունը եւ Թուրքիան (779,5 հզ. կմ2) Ադրբեջանի (այժմ՝ մոտ 75 հզ. կմ2) ու Միջինասիական թյուրքական երկրների (Ղազախստան (2.724,9 հզ. կմ2), Ուզբեկստան (447,4 հզ. կմ2), Թուրքմենստան (488,1 հզ. կմ2) եւ Ղրղզստան (199,9 հզ. կմ2)) հետ արդեն փորձում են հասնել իրենց պիղծ նպատակներին, ապա ամենեւին ծիծաղելի չի պատկերվում «Մեծ Թուրան­ի» հեռահար գաղափարը, երբ արդեն իսկ մի ահռելի տարածք, մոտ 140-150 մլն. բնակչությամբ ապրում է այդ հույսով, որտեղ առավելապես բնակվում են թյուրքական կամ արդեն թյուրքացված տարրեր:

Continue reading

Լուսանցքի թիվ 276-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Պետականաստեղծ բնատուր կարգավիճակներ – Արմատի ինքնության բնակարգային գինը…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
2. Ո՞վ պետք է լինի մեր վարչապետը – 10 գործոններ, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն… Նոր կառավարությունը կբերի՞ նոր կոալիցիա…
3. Անարժեք բառերի հետեւանքը – Փախչողներն արդեն փախել են: Պայքարողն ու մաքառողը ես եմ… Առոք-փառոք վերադառնան, հետո էլ ինձ խե՞լք սովորեցնեն…
4. Ազգայինի եսակենտրոն ու ենթակայական թշվառությունը -…Իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց արժանի են, բայց ազգը այլ իշխանության եւ ընդդիմության է արժանի…
5. Ժողովրդին չառաջնորդեց, բայց հետեւից էլ չգնաց -…Ապրիլի 9-ին նա ապացուցեց, որ ժողովրդի հետեւից եւս չի գնալու… Գնաց Ծիծեռնակաբերդ…
6. Հայաստանում՝ միանախագահական համակարգ -…Երբ նախագահ Սարգսյանը երդվեց, «նախագահ» Հովհաննիսյանը դարձավ քաղաքական դիակ…
7. Կձեւավորվի՞ վերջապես բանավեճի մշակույթ… Վտանգածին անորոշությունը – ազգային անվտանգությունը լռում է, ոստիկանությունը քննում է…
8. Կառուցապատողնե՞րն են խաբեբա, թե՞ քաղաքացիները զգոն չեն – Թե ինչ է լինում, երբ պետությունը ոլորտը դուրս է թողնում հսկողությունից…
9. Թուրք կանայք եւս թու՜րք են… Ինչպես ստուգել Հայաստան ժամանող թուրքերին… Օջալանի ուղերձը՝ հայերին եւ ասորիներին… Գյուղմթերքի հարցում՝ պետական ուշադրություն…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org կայքը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք»…

Պետականաստեղծ բնատուր կարգավիճակներ – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Արմատի ինքնության բնակարգային գինը…

Ազատ եւ անկախ եզրույթները բացարձակ պարգեւներ են ՏիեզերաԱրարի կողմից եւ դրանք ծինաբանական զորավոր արմատներ ունեն: Ազատ եւ անկախ հասկացությունները այս թե այն քաղաքական ու տնտեսական պատկերացումների զուտ հետեւանքը չեն, իսկ դրանց՝ կեցակարգում կիրառելը՝ այդ պատկերացումների ծնունդ-արժեհամակարգի արդյունքները չեն: Ընդհակառակը՝ ազատ եւ անկախ լինելը, քաղաքական վարչախմբի կամ ինչ-որ տնտեսակարգի գոյատեւման երաշխիք է, ինչպես անազատ եւ անանկախ լինելը՝ դրանց չգոյությամբ է պայմանավորված: Երկու դեպքում էլ հիշյալ եզրույթները մարդկայինը, ազգայինն ու աստվածային-արարչականը գիտակցելու կամ չգիտակցելու հետ է պայմանավորված:

Continue reading

Ո՞վ պետք է լինի մեր վարչապետը – 10 գործոններ, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն

– Նոր կառավարությունը կբերի՞ նոր կոալիցիա…

Նախագահ Սերժ Սարգսյանը երդվեց, վարչապետը ներկայացրեց կառավարության հրաժարականը: Կձեւավորվի նոր կառավարություն: Թե ինչպես կաշխատի հերթական գործադիր իշխանությունը, մեծապես պայմանավորված կլինի վարչապետի անձով: Ուզենք, թե ոչ, մենք անհատականությունների ազգ ենք, եւ այս կամ այն համակարգի աշխատանքի որակը կախված է համակարգի ղեկավարից:

Continue reading

Անարժեք բառերի հետեւանքը – …Փախչողներն արդեն փախել են:

Պայքարողն ու մաքառողը ես եմ« Առոք-փառոք վերադառնան, հետո էլ ինձ խե՞լք սովորեցնեն»

 

Բառը պատասխանատվություն է ու իրավունք, բայցեւ՝ պատասխանատվությունից խուսափում է ու իրավունքի չարաշահում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ում բերանից է դուրս գալիս այդ բառը: Բառակույտը հոգնեցնող է, անարժեք բառերի հետեւանքը՝ դատարկություն՝ լավագույն դեպքում: Բառը հնչելուց առաջ պիտի կշռվի, եւ կշեռքն էլ ոսկերչական ճշգրտությամբ պիտի լինի, մանավանդ եթե արտաբերողը առաջնորդ է, առավելեւս՝ երբ հավակնում է ընդդիմադիր դաշտին տիրելուն:

Continue reading

Ազգայինի եսակենտրոն ու ենթակայական թշվառությունը

…իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց արժանի են…

Օրվա ընդդիմադիրները շարունակում են դատապարտել «տեղամասերում ընտրախախտումների բացահայտմանն ու կեղծարարներին պատժելուն» միտված իշխանական հայտարարությունները, իբր դրանք «հերթական շոուի մաս են կազմում», չնայած հատուկ քննչական ծառայությունում քննված եւ զննված բողոքների արդյունքները վերջերս ներկայացրեց ԿԸՀ-ն, ինչը բոլորովին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին չէր խոսում, քանզի նրանից հանվեցին հավելյալ գրանցված որոշակի ձայներ:

Continue reading

Ժողովրդին չառաջնորդեց, բայց հետեւից էլ չգնաց

…ապրիլի 9-ին նա ապացուցեց, որ ժողովրդի հետեւից եւս չի գնալու, քանզի հավաքվածներին թողնելով Բաղրամյան պողոտայում, նա գնաց Ծիծեռնակաբերդ…

Մինչ վերընտրված եւ «ընտրված» նախագահների երդմնակալությունները, Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել էր վարչապետին, ոստիկանության պետին, մարդու իրավունքների պաշտպանին՝ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին, որ «հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտների է հանդիպում… Ինչը պետք է վերացնել՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու համար, իսկ օրինախախտներին պետք է պատասխանատվության ենթարկել»:

Continue reading