Արեւմուտքը իրեն հարմար ոչ մի պահ չի կորցնում հայկական արժեհամակարգը թուլացնելու, ապա խաթարելու համար: Այսպես կոչված գենդերային հավասարության անվան տակ պարբերաբար փորձում են մեր երկրում սերմանել ազգային, ավանդական ընտանիքի վտանգավորության թեզը… Իրենց աչքը մտած մախաթը անտեսելով՝ մեր աչքի միջի ասեղն են ցույց տալիս, թե կան ընտանիքներ, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը կամ ոտնահարում է կնոջ իրավունքները: Իհարկե կան նման ընտանիքներ: Բայց դրանք այնքան մեծ թիվ չեն կազմում (ըստ բնակչության թվի եւ նման դեպքերի քանակի), ինչպես արեւմտյան երկրներում է, որտեղ ոչ միայն ծեծում են կանանց, այլեւ օգտվելով զենք կրելու իրավունքից՝ գնդակահարում են, երբ բարկացած են, երբեմն նաեւ հարեւանների կանանց…
Բայց ընտանեկան բռնության դեմ, նաեւ ընդհանրապես բռնությունը պատժելու եւ կանխլու համար կան օրենքներ, որոնք գործում են վաղուց: Իմիջիայլոց, այդ օրենքները գործում են նաեւ այն ժամանակ, երն կանայք են չարաշահում իրենք իրավունքները ընդդեմ տղամարդկանց: Այո, կան նաեւ այսպիսի ընտանիքներ, սակայն երբեք չի ստեղծվում միջազգային կառույց՝ ի պաշտպանություն տղամարդկանց իրավունքների:
Այսպիսի ընտանիքներն արեւմտյան երկրներում ավելի շատ են, քան տղամարդու կողմից կնոջ իրավունքները ոտնահարող ընտանիքներն են: Սակայն գենդերականներին սա չի հետաքրքրում, ավանդական ընտանիքները ոչնչացնելու համար նրանց պետք է թուլացնել բացառապես տղամարդու դիրքերն ընտանիքում եւ մնացյալն արդեն գենդերային, նաեւ ԼԳԲՏ-ական տարբեր իրավունքներով կլուծվի…
Բայց քանի որ ավանդույթ ունեցող երկրներում սա դժվարությամբ են առաջ տանում, առաջ են քաշել նաեւ երեխաների իրավունքների թեզը: Իհարկե ընտանիքներում երեխաներն էլ իրավունքներ ունեն, սակայն գենդերականները փորձում են այդ իրավունքները մեծացնել առավելապես մանուկների համար, մանկապարտեզ կամ դպրոց գնացող տարրական դասարանների երեխաների մոտ, որոնք անգամ սեփական ես-ը պաշտպանելու մտավոր հնարավորությունը չունեն դեռ… Եվ հենց սա էլ փորձում են գործածել, երեխաների այսօրինակ անպաշտպանվածությունը դարձնել իրենց հաղթաթուղթը՝ իբր նրանց պաշտպանում են իրենց ծնողներից… Սա ոչ միայն քանդում է ավանդական ընտանիքի կառուցվածը, այլեւ հակասություններ է առաջացնում սերունդների միջեւ:
«Լուսանցք»-ը Հայ Արիական Միաբանության հետ բազմիցս անդրադարձել է հայ ընտանիքների ավանդական արժեհամակարգի պահպանման կարեւորությանը, հայ կնոջ ծանրակշիռ դերակատարման թեմաներին, հստակ ցույց տալով, թե ինչպես է հայ ընտանիքը առաջնորդվում եւ ղեկավարվում որպես պետության մանրակերտ: Այնպես, ինչպես պետության կառուցվածքում կան իրավունքների եւ պարտականությունների շրջանակներ, այդպես էլ հայ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ մեծից-փոքր, ունեն իրավունքների ու պարտականությունների ընդգծված շրջանակներ, որ աստվածատուր են:
Հայկական պետականության լավագույն օրինակը միշտ եղել եւ դարեդար մնում է ավանդական հայ ընտանիքի կառույցը, որտեղ անհավասարության որեւէ տարր չկա: Պարզապես ընտանիքի կառավարման սկզբունքները հստակ բաժանված են հենց ընտանիքի կայունությունն ու հետագա հաջողությունները ապահովելու նպատակով: Դա ապահովում է նաեւ ազգի հարատեւումը:
Հայ ավանդական ընտանիքում կինը կառավարման այնպիսի ազատություն եւ հնարավորություններ է ունեցել, որի մասին այսօր էլ կերազեն աշխարհի կանայք… Օտար ուսումնասիրողները սա եւս արձանագրել են՝ նշելով, որ պետության մանրակերտ հայ ընտանիքում հայ կնոջ «վարչապետական» եւ հայ տղամարդու «նախագահական» իրավունքներն ու պարտականությունները հազարամյակներ շարունակ հզոր են պահել ինչպես ավանդական ընտանիքները, ազգը, այպես էլ հայոց պետականությունը (այս մասին «Լուսանցք»-ում հրապարակումներ ունի հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը):
Այսօր մի այլ ուղղությամբ են փորձում սողոսկել արեւմտյան կատարածուները: Օգտվելով Նւիկոլ Փաշինյանի անհամակարգ գործելաոճից, վերստին պարտադրում են «թարմացնել» Հայաստանի օրենքները ԳԵՆԴԵՐ-ական եւ ԼԳԲՏ-ական օրենքներով: Բայց ավանդական ընտանիքի փոխարեն արծարծում են քրիստոնեական արժեքներին հետեւող ընտանիքներ ձեւը՝ փորձելով օգտվել քրիստոնեական եկեղեցու դեմ ծավալված արշավի ընձեռած հնարավորությունից: Վստահաբար այդ արշավն էլ են իրենք սադրել եւ անբարոյականության ազատությունների հետ մեկտեղ միշտ էլ փորձել են աղանդավորական շարժումներ եւս ներմուծել: Continue reading →