Մինչ մեր երկրի նորմալ մարդիկ շարունակում են ընդդիմանալ «գենդերային» եվրաներխուժումներին՝ հիմնավորելով, որ այդ ո՛չ հայկական տերմինի տակ անբարոյականության քարոզն ու պաշտպանությունն են թաքնված, մինչ հայ մարդիկ փորձում են Հայաստանում իրապե՛ս ու բնակա՛ն տղամարդու եւ կնոջ հավասար իրավունքները պաշտպանել, արարչականն ու աստվածայինը օրինակ բերելով, «գենդերային» պարտադրանքը օրենք դարձնողները շարունակում են եվրակամակատարողական իրենց գործերը:
Ամեն օր ամերիկաներում ու եվրոպաներում կատարվող բռնաբարությունները, ծեծն ու ջարդը կամ՝ առեւանգումներն ու սպանությունները, որ դարձել են այդ երկրների առօրյան, չգիտես ինչու այնքան էլ չեն անհանգստացնում Արեւմուտքի մարդանմաններին (հակամարդ խառնածիններին), բայց այլ երկրներում մեկումեջ կատարվող այդօրինակ գործողությունները նրանց միակ մտահոգությունն են դարձել…
Հասկանալի է, որ նմանները ՀՀ–ում իրենց նմանների են գտել (ցավոք՝ գենախեղումներից զերծ չմնացինք) ուգենդերա–ֆեմենիստա–գեյա–լեզբա–տրանս–մանկապղծական մի անսեռ ու անուղեղ հանրույթ է ձեւավորվում: Որն էլ փորձում է Հայաստանը ներկայացնել քարանձավային կենցաղավարության սահմաններում: Հիմնական հեռուստաեթերը եւ գենդերակուլ կայքերը (մի քանիսը հակահայ ու անբարո ոլորտներում համաշխարհային մրցանակների են արժանացել երեւի… որ դեռ չգիտենք) դարձել են սարսափ ֆիլմերի ժառանգորդներ՝ առաջին լուրը մահով են սկսում, վերջինն էլ սպանության դաժան մի տեսարանով ավարտում: Սա ցնորամտության պես մի բան կլիներ, եթե եթերա-ինտերնետային սովածների մասին չլիներ: Իսկ դա նշանակում է՝ եթեր է, կայք, թե թերթ, լափում են ձրի դրամաշնորհները ու հետո… այդ լափը այլ տեսքով բառացիորեն ու բերանացի հետ տալիս հայության վրա…
Երբ միջազգային լուրերն ենք լսում, ապա նկատում ենք, որ արեւմտյան սանձարձակություններից օգտվող՝ «մինչեւ հայրապետի խազը» լակած հարբեցող կամ թմրամոլ տղամարդը հրազենով սպանում է իր անառակ կնոջը: Մի այդպիսի կին էլ՝ դանակահարում է իր տխմար ամուսնուն, որ իրեն բռնացրել էր սիրեկանի հետ սեփական անկողնում: Երեխան սառնասրտորեն վերջ է տալիս հոր կյանքին՝ իրեն ինչ-որ անասնական մի բան արգելելու համար: Մի երեխա էլ մորն է ոստիկաններին հանձնում՝ ընկերների հետ սկսած սեքս-երեկոն փչացնելու պատճառով: Դպրոցականը ինքնաձիգից կրակում ու սպանում է դասընկերների եւ ուսուցիչների: Համասեռականները կամ պոռնիկները բողոքում են, որ սպասարկել են այսինչին կամ այնինչին, բայց չեն վարձատրվել, անգամ դաժան ծեծի են ենթարկվել: Մանկապիղծը դառնում է «սերիական» բռնությունների հերոս եւ նույնիսկ ցավակցողներ է ձեռք բերում… Աղանդավորականների ու մյուս սեռա-հոգեխեղների մասին եւս կարելի է գրել, բայց բավական է: Սա՛ է Արեւմուտքի «առաջադեմ» դեմքը եւ սա՛ են վերջին հաշվով պարտադրում մեզ…
Նման հարյուրավոր լուրեր են հայտնում արեւմտյան զլմ–ները, եւ այս իրականությունը հետեւորդներ ունի նաեւ մեզանում: Հիմնականում դրանք դրամաշնորհային աշխատավարձով են հետեւորդ ձեւանում, բայց դա ավելի վտանգավոր է, նմանները կվաճառեն ամեն բան ու ամեն ինչ…
Մենք այդպիսին չե՛նք ու չե՛նք դառնալու: Մեզանում եւս հանցագործներ ու տխմարներ կան, բայց մեր մեծամասնությունը դրանց նման չէ, եւ ահա թե ինչն է անհանգստացնում ու անհանդուրժող դարձնում հակամարդ տեսակին: Սեռական, հոգեւոր եւ այլ մոլագարական փոքրամասնությունները ազգային միջավայրում չեն ծաղկում, բայց ապազգայինների մոտ մեծամասնություն են արդեն եւ ամեն բան արվում է ավանդական ու ազգամետ երկրները ոչնչացնելու ու մեծամասնական սեռա–աղանդավորական հավաքածու սարքելու համար: Ոչ մի գումար, ոչ մի միջոց չի խնայվում… Եվ փա՛ռք մեր ազգին, որ դեռ առանց լուրջ ու կազմակերպված պայքարի, միայն նվիրյալների միջոցով կարողանում է իր գենետիկ հզորությամբ դիմակայել բոլոր վերոթվարկյալ ներխուժումներին:
Արդեն բոլորը գիտեն, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում միտումնավոր խառնված են սեռ, սեռական եւ սեռային եզրույթները: Հանրային ճնշման տակ որոշեցին փոխել օրենքը, հանել «գենդեր» գաղտնի խաղարկումը, այն պարզ հայերենով ձեւակերպել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ»: Բայց Եվրոպան գոհ չմնաց, պատվերն իջեցված էր, փողերը տրված, ուտողները կերած-կշտացած (չնայած վերջինը հարաբերական է սրանց համար) եւ պարտադրանքը մնում է… գենդերը պիտի՛ շահարկվի նաեւ Հայաստանում:
Եվ իզուր չէր հայ արիների ու ազգայնականների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում օտարների պարտադրմամբ դեմ են դուրս եկել արարչադիր օրենքներին. «Եթե կա որեւէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպեսեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է…
ՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, եւ Արարիչը մարդկանց, ինչպեսեւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատոկ համակարգը»: Հայ արիներն ասում են, որ հայերն ու այլ բնածին ազգերն ունեն Աստվածային Համակարգեր, որում տղամարդ, թե կին Աստվածներն իրավունքներով հավասար են, բայց յուրաքանչյուրն ունի իր գործառույթը ու այդ բնական ու բանական հավասարությունը (սեռային առանձնահատկություններով) տրված է նաեւ մեր ազգին…
Continue reading →