Սիրեցեք զմիմեանս, որ մեր նախարարները հանգիստ քնանան

Ծաղկաձորում «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ դիմելով լրագրողներին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Աստված թող օրհնի ձեզ»: Իսկ նրանից առաջ օրհնանքի խոսք է ասել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանը: Շատ հետաքրքիր մի բան է ձեւավորվում մեր պետական «էլիտայում», չգիտես ինչու եվրաարժեքների նման նորաձեւ է դառնում քրիստոնեական հնազանդ ծառայողի կերպարի մոգոնումը: Անշուշտ, հավատը պարզեցնում եւ արդարության է մղում մարդուն, քրիստոնեության դեպքում՝ մղում է նաեւ 10 պատվիրանները կատարելուն:

Continue reading

Ոստիկանությունը մարմնավաճառների հետ «հավատում եմ, չեմ հավատում» է խաղում

«Ոմանք համարում են, որ սոցիալական պայմաններն են պատճառը, ոմանք՝ մարդաբանական բնույթից է կախված: Սակայն ես չեմ տեսել որեւէ մարմնավաճառ, որ այլ աշխատանք գտնելու դեպքում թողնի մարմնավաճառությունը»,- ասում է Արա Սրապյանը:

Continue reading

Գերտերությունները եւ Արցախի հարցը –

Հայկական բռնազավթված տարածքները՝ տարածաշրջանային հարցերի ազդեցիկ գործոն

* * *

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը հոկտեմբերի 25-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Սա Ավստրալիայի ամենամեծ նահանգն է, որի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հարաբերություններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ:

Վստահ ենք՝ սա դեռ սկիզբն է:

  Continue reading

Մի՞թե վերջին ընդդիմադիրն եմ ես

Ինչպես եւ սպասվում էր՝ եղավ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» խորհրդարանական դաշինքի քաղաքական ապահարզանը՝ այդպես էլ «ամուսնության» չհասնելով: Խաչատուր Քոքոբելյանն այսուհետ որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը. ասել է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իմիջիայլոց, Քոքոբելյան-Արզումանյան ազատդեմոկրատական զույգը դրանից առաջ փորձել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին անվստահություն հայտնել՝ առաջարկելով Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ինչը չի ընդունվել: Այնուհետեւ որոշվել է, որ Ալիկ Արզումանյանն էլ որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն»-ը: «Մենք ֆորմալ առումով կլինենք խմբակցությունում, բայց կներկայացնենք բացառապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շահերը»,- ասել է պատգամավորի մանդատը ցած չդրած Քոքոբելյանը:

Continue reading

Հայաթափումը՝ թուրք-հրեական գործա՞րք

Անկարան, միջամտելով սիրիական ճգնաժամին, նպատակ ունի ոչ միայն նոր տարածքներ զավթելու (ինչպես Իրաքի դեպքում է ձգտում), այլեւ՝ միաժամանակ ազատվելու թուրք-սիրիական սահմանից 50 կմ վրա գտնվող Հալեպի եւ, ընդհանրապես, Սիրիայի հայ բնակչությունից: Թուրքերը սովոր են պատերազմների ժամանակ ցեղասպանություն իրականացնել եւ հետո այդ ոճիրը դասել պատերազմի հետեւանքների շարքում: Այսօր նրանց կողմից օգնություն ստացող սիրիական տարբեր ապստամբական ուժերն արդեն բացասական մոտեցում են ցուցաբերում հայ համայնքի նկատմամբ, եւ սա եւս վտանգավոր է դարձնում մեզ համար Սիրիայի անկումը: Անգամ եթե այդ ընդդիմադիրները չկարողանան իշխանափոխություն կատարել, ապա Անկարան հուսով է, որ այս մթնոլորտը խուճապ կառաջացնի եւ կնպաստի հայ համայնքի շրջանում Սիրիայից արտագաղթելու տրամադրություններին:

Continue reading

«Լուսանցք»-ի փոստից – «Մեր բժշկությունը էքստրեմալ բժշկություն է»

ֆեյսբուքյան «Բժշկական ազատ անկախ արհմիություն» խմբում միավորված բուժաշխատողները «Լուսանցք»-ին նամակ են հղել (ստորեւ ներկայացնում ենք մի հատված՝ առանց մեկնաբանության)՝ արտահայտելով իրենց մտահոգությունը առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք բացասական երեւույթների կապակցությամբ, որոնք առաջացրել են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ թե՛ հիվանդների եւ թե բուժաշխատողների մոտ: «Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի»,- ասվում է նամակում, որտեղ ընդգծված է, թե իրենք միայն չեն քննադատում, այլ փորձում են գտնել լուծման ուղիներ:

Continue reading

Հայկական խոհանոց – Արիշտան՝ հորթի մսով

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Արիշտան՝ հորթի մսով

  Continue reading

Լուսանցքի թիվ 254-ի հոդվածները

1. Եթե հաղթե՛լ, ապա նախ՝ հոգեբանորեն – Անհատն այլեւս խուճապային տրամադրություններ չի սերմանում… Պատրաստ է հակահարվածելու թշնամուն…
2. Հայաստանը պե՜տք է լինի հզոր ռազմականացված պետություն – Այլեւս պարտադիր է ազգ-պետություն եւ ազգ-բանակ գաղափարների ներդրումը…
3. Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանին ծպտյալ կամ բացահայտ սատարո՞ղ – Գերմանահայ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների բաց նամակը…
4. Հակահայկականությունը՝ մեռած թեմա՞ – Հայ պատգամավորներին ա՞յլ բնույթի հարցերն են հուզում… Արդյո՞ք սեմական լինելը զրկանք է…
5. Մարդկանց համարակալման ընթացքը – Հայ արիները ու ազգայնականները կրկին ահազանգում են… Երեխաների փոխարեն քարտե՞ր բազմացնենք…
6. Պետք է ամփոփել հայ քաղաքական միտքը – 5-6 քաղաքական ուժը բավարար է «ծածկելու» քաղաքական դաշտը… Համակարգը հենց ինքն է պարտադրում…
7. Ազգային ընդդիմության բացակայության վնասները – Քաղաքական նպատակահարմարության իրավիճակներ… Ամպրոպի եւ հակաամպրոպի իրավական հիմքերը…
8. Մանր աշխարհ – Հին բարբառն անհետացավ իր կրողների մահվան հետ միասին…  Իսկ մեր երկրի արտաքին պարտքը մեծանում է…
9. Հայոց առաջին կայսրության պատմությունից – Վանի երեւույթը՝ քաղաքակրթության առանձնահատուկ տեղում – Արամ Մկրտչյան (Գերմանիա)…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվեք «Լուսանցք»…

Եթե հաղթե՛լ, ապա նախ՝ հոգեբանորեն

«Բաքուն ցանկանում է նոր պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղի դեմ»,- «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը կուտակում է սպառազինության հսկայական պաշարներ եւ պատրաստվում է նոր պատերազմի, մինչդեռ Երեւանը ձգտում է խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, նաեւ համբերատար է մոտենում բոլոր հարցերին:

Continue reading

Հայաստանը պե՛տք է լինի հզոր ռազմականացված պետություն

Այլեւս պարտադիր է ազգ-պետություն եւ ազգ-բանակ գաղափարների ներդրումը

Լոնդոնում լույս տեսնող «Al Quds Al Arabi» արաբական հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր Աբդուլբարի Ատվանը, գտնվելով Թուրքիայում, տեղի «NTV»-ի հետ հարցազրույցում Անկարային ողջախոհության կոչ է արել եւ խորհուրդ տվել չմտնել Սիրիա: Անդրադառնալով սիրիական իրադարձություններին՝ նշել է, «Իմ կարծիքով՝ սահմանին տեղի ունեցող լարվածությունը Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու սադրանք է: Սիրիան կորցնելու բան չունի, չէ որ այնտեղ ներքին պատերազմ է: Թուրքիան կորցնելու շատ բան ունի: Եթե Թուրքիան Սիրիա մտնի, կսկվի 3-րդ համաշխարհային պատերազմ»:

Continue reading

«Լուսանցք»-ի փոստից՝ առանց մեկնաբանությունների –

Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանին ծպտյալ կամ բացահայտ սատարո՞ղ

Գերմանահայ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների բաց նամակը ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ:

Մենք՝ որպես գերմանահայ ուսանողներից եւ երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, որոշեցինք բաց նամակով դիմել Ձեզ եւ Ձեզ ուղղել պարզագույն հարց՝ ու՞մ շահերն է ներկայացնում Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Հայաստանի՞, թե՞ հարեւան Ադրբեջանի: Եթե անակնկալի եկաք տարօրինակ թվացող մեր հարցադրումից, խնդրում ենք այցելեք Գերմանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջը եւ ծանոթացեք դեսպան Արմեն Մարտիրոսյանի՝ Գերմանիայի Շլեզվիգ- Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարանում այս տարվա հունիսի 29-ի ելույթին: Այն կարող եք գտնել նշյալ կայքէջի հայերեն մասի Տեղեկատվություն բաժնի Լուրեր ենթավերնագրի տակ տեղադրված՝ ՀՀ դեսպանը մասնակցեց Քիլի համալսարանում անցկացված համաժողովին”հաղորդագրության (www.germany.mfa.am/hy/news/item/2012/07/02/kielkonferenz/) մեջ:

Continue reading

Հակահայկականությունը՝ մեռած թեմա՞

Մեր պատգամավորներին ավելի շատ հակամահմեդական, հակասեմական հարցերն են հուզում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպում է եղել ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ «Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ «Հակասեմականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը:

Continue reading

Գուցե երեխաների փոխարեն հենց քարտե՞ր բազմացնենք

Միեւնույնն է՝ աշխարհի գաղտնի տերերին 7-8 մլրդ մարդ պետք չէ, նրանք 1 մլրդ-անոց մոլորակ են նկարել հեռվում…

Ինչպես հայտնի է, 2011թ. մեր կառավարությունը փորձելով լռեցնել բողոքի հնարավոր ալիքը կենսաչափական (բիոմետրիկ) փաստաթղթերի դեմ նախանշվող, ստիպված ներմուծեց այդ փաստաթղթերը կամավոր սկզբունքով կիրարկելու կարգ: Իհարկե, նաեւ պաշտոնապես խոսք տրվեց, որ դա լինելու է միայն կամավոր: Սակայն սոցիալական քարտերի պատմությունից է դեռ հայտնի, թե ինչպես է կամավոր սկզբունքը վերածվում կամավոր-պարտադիրի, եւ նույնն էլ եղավ կենսաչափական քարտերի մասով: Սա գոնե մեզ համար տեսանելի ու սպասելի էր:

Continue reading

Պետք է ամփոփել հայ քաղաքական միտքը

Հայաստանում կար մի ժամանակ, երբ գրանցվել էին 100-ից ավելի կուսակցություններ, հետո դրանց թիվը գրեթե կիսվեց, այնուհետեւ ընտրությունից ընտրություն ավելացավ՝ անցնելով 60-ից, իսկ այժմ՝ 70-ից: Սակայն, որպես գործող կառույցներ, կուսակցությունների թիվը մշտապես տատանվում է 10-15-ի սահմաններում: Այսինքն՝ իրականում այդքան էլ կուսակցություն կա Հայաստանում: Իսկ եթե հաշվի առնենք այդ կուսակցությունների հնարավորությունները նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում, ապա հաստատ 10-ից էլ կպակասի դրանց թիվը: Եվ սա է իրական պատկերը:

Continue reading

Ազգային ընդդիմության բացակայության վնասները

Ինչպես ոմանք զարմացան «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական նախընտրական դաշինքի կազմավորումից, ինչը հետագայում կարծես պիտի մեկ միասնական կուսակցության վերածվեր, այնպես էլ այժմ այդ ոմանք տարակուսանք են ապրում երկու կուսակցությունների բաժանվելուն միտված քայլերից: Մեզ համար, ինչպեսեւ՝ շատերի, հասկանալի էր այնժամ, որ սա խորհրդարանական ընտրությունների շեմին ձեւավորված հստակ ամերիկյան ուղղվածությամբ դաշինք է, որը կարող է դիմանալ միայն քաղաքական եւ անձնական նկրտումների համադրմամբ: Եվ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի աջակցությունը «Ժառանգություն» խորհրդարանական ուժին եւ այցելությունը «Ազատ դեմոկրատներ»-ի գրասենյակ հուշում էր մեկ բան. Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան կապը Վաշինգտոնը փորձում է վերանձնականացնել: Առաջին պահին թվում էր՝ հենց այդպես էլ կա՝ ստացվեց: Քանզի կարճ ժամանակ անց «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացան 8 անդամներ, որոնք առավելապես ՀՀՇ-ամետ էին եւ գուցե այլ նկրտումներ էին դրսեւորել: ԱԴԿ-ից հեռացան մասնավորապես, Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը: ՀՀՇ նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանը չէր համակերպվել նաեւ ՀԱԿ-ում՝ ՀՀ 1-ին նախագահի եւ գործող նախագահի «քաղաքական բանակցությունների» պատճառով: Անգամ հրապարակումներ եղան, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ չստեղծված՝ փլուզվում է, արդեն սկսել է պառակտվել, բայց կարծես փլուզումը գոնե առժամանակ կասեցվել է:

Continue reading