Պատմություն կեղծողներն ամենուր են

Իրաքը տարբեր երկրների դեմ ներկայացրել է մոտ 40 հայց՝ պահանջելով հետ վերադարձնել 2003թ. ԱՄՆ ներխուժումից հետո երկրից ապօրինի դուրս բերված պատմական արժեքները. հայտնել է Իրաքի ՆԳՆ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հուսեյն Ալ-Շամրին:

Continue reading

Կա՛մ արտգործնախարար կա՛մ ոչի՞նչ

Ազգային ընդդիմության գոյությունն այլեւս առաջնային է

…Ընդդիմության վիճակը վատ է՝ առաջնորդ, որպես այդպիսին, չունի: Իսկ իշխանության վիճակն ավելի վատ է, որովհետեւ եթե ի դեմս Սերժ Սարգսյանի, ունի առաջնորդ, փոխարենը չունի առաջնորդի ծրագրերը հիմնային կատարողներ: «Լուսանցք»-ը առիթով նշել է, որ վատն է երկրի ղեկավարի կադրային քաղաքականությունը…

Continue reading

Ընդհանուր հայտարարը չգտնվեց

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միասնական մասնակցության հարցը լիովին սպառված է: Հայտնի է, որ այլեւս միայն առանձին մասնակցությամբ հանդես կգան այդ ուժերը:

Այնուամենայնիվ, փորձում են համագործակցության ինչ-ինչ եզրեր գտնել, ինչը թերեւս անհնարին է: Ավելին, շատերի կարծիքով, ոչ միայն նախընտրական, այլեւ հետընտրական համագործակցություն չի լինի, քանզի դեռ մեծ հարց է, թե ընտրություններից հետո ի՞նչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն, եթե ավագանու անցած ընտրություններում իր դիրքերը պահպանի կամ ավելի շատ ձայն ստանա:

Continue reading

Սահմանադրական ժամանակավատնում

…Ի վերջո, ՀՀ ՍԴ-ն մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը եւ ԿԸՀ որոշումը՝ նախագահի ընտրության վերաբերյալ, թողեց անփոփոխ: Որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահին…

Continue reading

Մարզական Հայաստանի շաբաթվա անցուդարձից –

Մարմնամարզիկները ի հայտ բերեցին բացարձակ չեպիոններին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի 2013թ. առաջնությունում բացարձակ չեմպիոն են հռչակվել՝ կանանցից Անահիտ Թադեւոսյանը, տղամարդկանցից՝ Արթուր Դավթյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար Անի Թունյանը եւ Սերոբ Սողոմոնյանը, իսկ բրոնզե՝ Արփինե Թադեւոսյանը եւ Վահան Վարդանյանը:

Continue reading

Լուսանցքի թիվ 271-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Շնորհավո՜ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր – Թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի…
2. Երբ ազգի գնահատանքը ազգի երեսին են շպրտում – Որպես երգիչ մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում՝ ուրանալով հայկական Արցախը…
3. Տակի ճյուղը կտրում է, բայց միշտ հասցնում է այլ ճյուղի նստել… Կարծում է՝ ծաղրում է բոլորին (Ռուբեն Հախվերդյանը), բայց բոլորը ծիծաղում են նրա վրա…
4. Մենա՞կ է գործել «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը – Տեսնենք ե՞րբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի…
5. Թալիավինին է ասու՞մ՝ ինչ ուզի հայ ժողովուրդը – Իսկ ո՞վ է նա, որ պիտի որոշի այն հայ մարդկանց ճակատագիրը Րաֆֆի Հովհաննիսյանի «թողտվությամբ»…
6. Մեռա՛նք անընդդիմություն – Ազգային ընդդիմության ձեւավորումը ազգային իշխանություն ձեւավորելու չափ կարեւոր է, ինչը երկու դեպքում էլ թերի է Հայաստանում…
7. Երեւանի քաղաքապետը երկրի փոխնախագա՞հ – Երեւանը Հայաստանի բնակչության կեսն է, քաղաքապետն էլ… նմանապես…
8. Արցախի անկախության ճանաչումը՝ անհետաձգելի… Գանգատ՝ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ, հայկական կողմը դիմել է եվրադատարան…
9. Սաակաշվիլին ահազանգում է Վրաստանի տրոհման վտանգի մասին… Երկիր՝ որտեղ հակասեմականություն չկա՞ (իսրայելական թերթի վերլուծությունը)…
10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորսագրվեք «Լուսանցք»…

Երբ ազգի գնահատանքը ազգի երեսին են շպրտում

Որպես երգիչ մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում՝ ուրանալով հայկական Արցախը

Ազգի կողմից գնահատվելով՝ նաեւ միջազգայնորեն ճանաչված մշակույթի գործիչները իրավունք չոււնեն թքելու այնտեղ, որտեղից սնվում են:

Continue reading

Տակի ճյուղը կտրում է, բայց միշտ հասցնում է այլ ճյուղի նստել

Ըստ «news.am»-ի, «երգիչ երգահան Ռուբեն Հախվերդյանը մարտի 6-ին մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե նա հայհոյում է նրանց, որոնցից գումար կամ որեւէ օգնություն է ստացել:

Ըստ այդմ՝ երգահանը պարզաբանել է, թե Հայաստանի երեք նախագահներից ինչեր է վերցրել կամ չի վերցրել:

Continue reading

Մենա՞կ է գործել «էպոսագետ» Սեդրակյանը

Տեսնենք ե՞րբ գարին կդառնա ընկույզի չափ, որ Մհերի դուռը բացվի

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորված 2 անձանց եւ «էպոսագետ», նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի միջեւ հարաբերությունների մասին տարածվող լուրերը համոզում էին, որ «էպոսագետի» կալանավորումը սարերի ետեւում չէ: Անգամ ինքը՝ կասկածյալ նախկին թեկնածուն, նախընտրական շրջանում «կանխազգում» էր դա եւ հայտարարել էր այդ մասին: ԱԻՄ նախագահի եւ նրա մերձավորների համար եւս անսպասելի չէր, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանի համար, ում խոսքերով «էպոսագետն այդ ամենի մեջ միայնակ չի գործել եւ նա միայնակ պատվիրատու լինել չի կարող: Կարող է պատվիրատու օղակներից մեկը լինել, նա միայնակ ի՞նչ շահ պետք է ունենար»:

Continue reading

Թալիավինին է ասու՞մ՝ ինչ ուզի ժողովուրդը

Արդեն առավել բացահայտ քայլերով է Րաֆֆի Հովհաննիսյանը իր հրավիրած հանրահավաքի մարդկանց կարծիքն անտեսում, իսկ հանդիպում ու հաշվի է նստում արեւմտյան գործիչների հետ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ այս անգամ էլ որոշել են դիմել Սահմանադրական դատարան: Իսկ թե ինչ է ուզում ամեն օր հավաքվող ընտրազանգվածը, դա ընդդիմադիր գործչին չի հետաքրքրում:

Continue reading

Մեռա՜նք անընդդիմություն

Ազգային ընդդիմության ձեւավորումը ազգային իշխանություն ձեւավորելու չափ կարեւոր է, ինչը երկու դեպքում էլ թերի է Հայաստանում

Արդեն առավել քան ակնհայտ է, որ «Ժառանգության» հանրահավաքային տրամաբանությունը հանգելու է Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Բայց մի քանի ուղություններ համենայնդեպս ներառվեցին այս հանրահավաքներում: Նախ՝ որ ընտրողներին իբր ապացուցեցին, թե պայքարեցին նրանց՝ այդպես էլ բոլորիս անհայտ քանակի ձայների համար (զարմանալի է, թե դա ինչ թիվ է ու ինչպես է ձեւավորված, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին համարում են ընտրված նախագահ): Հետո՝ միջազգային որոշ ուժերի պետք էր ցույց տալ, թե իրենք են ընդդիմության առաջատար ուժը՝ միաժամանակ կատարելով նրանց հետընտրական ցանկությունները:

Continue reading

Երեւանի քաղաքապետը երկրի փոխնախագա՞հ

Երեւանի քաղաքապետի պաշտոնի եւ ավագանու համար ոչ պակաս կարեւորությամբ կպայքարեն քաղաքական ուժերը, ինչը արդեն զգացնել է տալիս: Երեւանը Հայաստանի բնակչության կեսն է, քաղաքապետն էլ… նմանապես:

Continue reading

Արցախի ճանաչումը՝ անհետաձգելի

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հերթական հանդիպումը դարձյալ չէր կարող ոչ մի բան փոխել հայ-ադրբեջանական սառեցված հարաբերություններում, իսկ պատճառը նորից ադրբեջանական սադրանքներն ու խառնակչություններն են: Ըստ հայկական կողմի, Արցախի հարցում միջազգային հանրության եւ հայկական կողմի տեսակետների մեջ գրեթե հակասություններ չկան, ուստի խնդիրներ չեն ծագում այդ առումով:

Continue reading

Սաակաշվիլին ահազանգում է Վրաստանի տրոհման վտանգի մասին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շուտով հրաժեշտ կտա իր աթոռին, բայց դեռ չի հանգստանում հակառուսական կողմնորոշումից, ինչը հանգեցրեց Վրաստանի մասնատմանը, Աբխազիայի եւ հարացային Օսիայի անկախացմանը: «Ռուսաստանը որոշ ուժերի (հիմնականում՝ հայերին նկատի ունի – խմբ.) միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Վրաստանում եւ Ադրբեջանում»,- ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի օդակայանում՝ Բաքվից վերադառնալու ժամանակ: Իսկ Բաքու մեկնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւս զգուշացնի այդ մասին:

Continue reading

– Հայկական խոհանոց – Թարխանա…

– Շաբաթվա մարզական կյանքից –

– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ …

– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Continue reading