Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան
- Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
- «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով
- Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում
- ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News
- Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը
- Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
- Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
- ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg
- Ասել ենք՝ չենք պատկերացնում ՀԱՊԿ–ում մեր համագործակցությունը. Հասմիկ Հակոբյան
Ա1պլյուս- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն ավելի խորացրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի՝ ազգի համարակալման՝ ազգավաճառքի օտարացան արմատները… Սա բացահայտ համակենտրոնացման նոր ճամբար է, ավելի վտանգավոր, քանզի մարդ ոչ միայն մի համարանիշ է գրանցված այս ծրագրերի տերերի մոտ, այլեւ խոցելի է… Չիպը նաեւ հաղորդիչ կայան է – Շուտով մարդու անձնակայն տվյալների ավարտը կազդարարի մարդու անձնական կյանքի ավարտի մասին…
Ցավոք, մոտեցավ այն պահը, ինչի մասին, դեռ սոցքարտերի տեսքով, 2004-2005թթ. ցայսօր խոսում են Հայ Արիական Միաբանությունը եւ տասնյակ այլ կազմակերպություններ: Մարդկանց համարակալման, անձնական տվյալների ձեռքբերման համաշխարհային գործընթացը մոտենում է մարդկանց չիպավորման փուլին, երբ, ինչպես վերեւում նշվեց, մարդն ինքն արդեն կլինի նույնանակացման քայլող գործոն… չիպավորված մի անձ, որին կճանաչեն իր համարանիշով:
Վերջերս նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացման արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները եւ համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր: Continue reading
Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (1-ին մաս)- Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…
Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ:
Ի դեպ, այն մասին, որ ՀՀ-ի համար ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, միջազգային շատ փորձագետներ էլ են նշել: Ըստ այդմ, որտե՞ղ ենք հասել նոր ԱԷԿ ունենալու միջազգային բանակցություններում:
Նախորդ տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, թե հնարավոր է մեր նոր ատոմակայանը լինի, ասենք, 50 ՄՎտ-անոց (գիտական այս դարում փոփոխություններն արագընթաց են) եւ ունենանք մի քանի ԱԷԿ-ներ:
Եթե տեխնոլոգիական արդի սրընթաց զարգացող փոփոխություններին հետեւենք, ապա 50 ՄՎտ-անոցն արդեն «հնանում» է, քանզի Չինաստանն արդեն 10 ՄՎտ-անոց ատոմակայան է նախագծում: Եվ չնայած կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, թե Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, նոր ԱԷԿ-ի կառուցումը դանդաղում է: Իսկ գիտենք, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը սովորական բնակելի կամ արտադրական շինություն չէ: Այն մի ամբողջական համալիր գործընթաց է, որ 7-8 տարի է տեւում:
Զուգահեռ Թուրքիան է ամեն ինչ անում ԱԷԿ-ներ ունենալու համար: Այս համապատկերում ԱԷԿ-ը մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական անվտանգության խնդիր: Այնպես չէ, որ սա մեր իշխանությունները չեն հասկանում: Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում, հապաղու՞մ ենք, թե՞ այլ ծրագրեր ու նախագծեր կան:
Այս եւ այլ հարցեր որոշեցինք ճշտել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շախկյանից: Continue reading
Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը (2-րդ մաս) – Երբ ազգային արժեքի սահմանը… 6 մ է… 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով – հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել… Ինչու՞ է անհրաժեշտ «Սեւան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել – Ի՞նչ գործառույթներ կան, որոնք պարկի շրջանակներում հնարավոր չէ իրագործել (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Նախապապս որ անում էր, միջազգայի՜նն ուր էր…
Սկիզբը՝ թիվ 10-ում
http://www.hayary.org/wph/?p=6847 – Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…
«Սեւան» ազգային պարկի խնդիրներն ի մի բերելով նաեւ փորձեցինք հասկանալ, թե ինչու է որոշվել, որ հենց 6 մ-ով պիտի բարձրանա լճի մակարդակը եւ ոչ թե ասենք 7, 8 կամ 10 մետրով:
Դեռ տարիներ առաջ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ասել էր, թե այդ 6 մետրը ոչինչ չի տալու լճին, թերեւս միայն կասեցնելու է ճահճացման գործընթացը, բայց դրանից ջրի որակը չի լավանալու: Մինչդեռ մեզ համար գերխնդիրը ջրի որակի լավացումն է:
Ի դեպ, նկատենք, որ 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով: Դրանից հետո ջրի մակարդակը շարունակել է իջնել՝ մինչեւ 20-22, անգամ 25 մ-ի ցուցանիշն է նշվել: Բայց 6 մ-ն չի փոխվում ու չի փոխվում:
Այս 6-ի հարցն առիթով ուղղել եմ այն ժամանակվա բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին: Նա պատմեց, որ մեր հիդրոլոգիայի ինստիտուտը Ռոստովի ու Մոսկվայի ինստիտուտների հետ մոդել էր մշակել, որպեսզի մաթեմատիկական հաշվարկով պարզաբանի, թե, ասենք, ինչ կլինի լճում ջրի մակարդակի բարձրանալուց հետո, որակը ինչպես կփոխվի եւ երբ կհասնի նախկին որակական նիշին: Եվ պատասխան էր տրվել 6 մ-ի սահմանը: Հետո արտերկրի փորձագետներն էլ ուսումնասիրել ու այդ 6 մ էին մատնանշել: Բայց նշված մոդելից մինչեւ արտերկրի փորձագետների ուսումնասիրություն ժամանակ էր անցել, Սեւանի բնական վիճակն ավելի էր վատացել, ընդհանուր էկոհամակարգն էր վատթարացել ավելի, անհրաժեշտ էին նոր պատասխաններ: Բայց լճի մակարդակի բարձրացման թիվը չփոխվեց ու մնաց 6-ի սահմանում: Continue reading
ՊՊԾ գնդի հետեւանքներն ու արձագանքները – Քայլեր, որ ներքին կյանքում միշտ անպտուղ են ու վնասաբեր, որ բզկտում են մեր ներքին կյանքը, այն վտանգավոր եզրերով հանում արտաքին ասպարեզ… եւ ներքին կյանքը որպես օտարի զավեշտի գործոն ու օտարահաճ խառնակչությունների ասպարեզ են մատուցում արտաքին աշխարհին…
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռները:
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3,5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: Մեղադրող Ենոքյանը «Սեֆիլյանի եւ գործով մյուս ամբաստանյալների» մեղադրանքը համարել էր փաստարկված, եւ Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:
Ամբաստանյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները: Continue reading
Բլոգեր Լապշինը կայցելի Հայաստան, իսկ նորից կմտնի՞ Ադրբեջանի «սեւ ցուցակ»…Նա Իսրայելում հայտնել էր, որ միջազգային դատ է բացելու Ադրբեջանի դեմ – արդյո՞ք Այս այցը դրա նախաքայլն է… Ցուցահանդեսին մասնակցելով նա կպատմի իր ճանապարհորդությունների մասին – իսկ առաջին անգամ Հայաստան եւ Արցախ է այցելել 2011թ.-ին…
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր բելառուսա-ադրբեջանական առուծախի հետեւանքով, ազատ արձակվելուց հետո կրկին մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հենց բլոգերը՝ տեղեկացնելով, որ Երեւանում մասնակցելու է ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Հետաքրքիր է, արդյո՞ք բլոգերն այս անգամ էլ կհամարձակվի այցելել Արցախ…
Հիշեցնենք, որ բանտարկությունից ազատ արձակվելով եւ Իսրայել վերադառնալով, Ալեքսանդր Լապշինը հայտնել էր, որ որոշ հանգստից հետո անպայման կանդրադառնա իր անիմաստ դատավարությանը եւ միջազգային ատյաններում դատի կտա Ադրբեջանին: Արդյո՞ք նրա այցը կապ ունի այդ մտադրության հետ, հայտնի չէ: Չէ որ Հայաստանն ու Արցախը եւս ի պաշտպանություն բլոգերի, հայտարարություններ էին արել եւ նրա ազատության համար քայլեր ձեռնարկել: Continue reading
Բայց ինչու՞ թուրքի միջոցով – Եվրոպացիները կասեն՝ սա բիզնես է – բայց դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Կրկնակի վտանգավոր է, որ այդ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը ռուս-թուրքական է… Եվ ինչու է՞ Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու բացառապես Գերմանիայի դեսպանության գործառույթում…
Հայտնի դարձավ, որ Հայաստանում շենգենի դիմումներն ապրիլից կընդունի ռուս-թուրքական ընկերությունը: Անընդհատ զարմանում ենք, մի՞թե Եվրոպայում այդքան բարդ է հասկանալ, որ հայի որեւէ հարց չի կարելի առաջ տանել թուրքի միջոցով…
Կասեն՝ սա բիզնես է: Դա ձեզ համար է բիզնես, թուրքի համար դա հերթական հակահայ քայլի մի նոր տեղ է… Նաեւ՝ ռուսի համար: 2018թ. ապրիլի 3-ից շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը:
Դեսպանը մեզ մխիթարել է երեւի, թե կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում եւ վստահեցրել է, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը:
Այսինքն՝ Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար շենգեն վիզա ստանալու համար պետք է դիմել այդ ընկերությանը, որի «գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, եւ այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,- ասել է Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրա խոսքով, Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակում: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…
Սկիզբը՝ թիվ 9, 10-ում
http://www.hayary.org/wph/?p=6848 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…
http://www.hayary.org/wph/?p=6832 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…
Հատուկ ուշադրության է արժանի Արարատ լեռան Սփիթա գառնա անվանումը, որն թարգմանվել է «սպիտակ գույն» իմաստով:
Որ «սփիթա» բառը համահունչ է «սպիտակ» բառի հետ եւ ունի նույն իմաստը, հասկանալի է, բայց Գառնա անունը մեծատառով, մեր կարծիքով, ունի այլ նշանակություն, որովհետեւ Արարատը անվանել «սպիտակ գույն», անհեթեթություն կլինի:
Ենթադրում ենք, որ Սփիթա Գառնա անունն առաջացել է սիպ սպիտակագլուխ եւ գառնանգղ բառերից, որտեղ սիպ սպիտակագլուխը Հայաստանում ապրող (իմա՝ բնիկ համարվող) անգղների չորս տեսակներից մեկն է (gups fulvus), իսկ մյուսը՝ գառնանգղը (լատ. guraltus barbatus), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է:
Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս»:
Որոշ հեղինակների կարծիքով՝ նա Միհրն է: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների ազգայնական ինքնատիպ կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Գիտա-մշակութային.- Հայկական գինեգործական ընկերությունները վերադարձել են մեդալներով… Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն… Հետազոտություն.- Երաժշտությամբ զբաղվելը մարզում է ուղեղը… «Ալեկո» օպերայի այսօրվա ներկայացումը նվիրվում է Վահագն Բագրատունու հոբելյանին… «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հայաստանցի արվեստագետների առջեւ կբացի նոր դռներ… Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգը՝ հայ երաժշտասերների առջեւ… Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները… Թանգարաններում հարմարեցումներ ստեղծելը ոչ թե ծախս է, այլ ներդրում…
Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու եւ ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:
ԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:
Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների եւ առևտրային ներկայացուցիչների համար: Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:
Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարեւոր ու զանգվածային միջոցառումներին: Ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է շուրջ 60.000:
Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն Continue reading
Մարզաշխարհի խաչմերուկներում.- ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը… Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում… Մեդալներ՝ սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարում… Ավստրալիայի ԱԳՆ-ն կբոյկոտի 2018թ. աշխարհի գավաթը – Մի քանի երկրներ եւս կմիանան աշխարհի գավաթի բոյկոտին… ՖԻՖԱ-ն ռասիզմի դեմ հետաքննություն է սկսել… Ի՞նչ պիտի անել հայկական ֆուտբոլի հետ.- Ինչու՞ Է շատ բան կախված Հենրիխ Մխիթարյանի խացից – Հայաստան-Էստոնիա եւ Հայաստան-Լիտվա… Բելառուսի հավաքականի դարպասապահի կարծիքը… Երկրպագուները մրցանակ հանձնեցին Հենրիխ Մխիթարյանին… Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի Շվեդիայում… ՀՄԸՄ-ի բասկետբոլի կանանց թիմը՝ Լիբանանի չեմպիոն… Լեւոն Արոնյանը ձախողվեց հավակնորդների մրցաշարում – հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան… Հայ շախմատիստները միայն աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին Եվրոպայի առաջնությունում… Մարզական այլ լուրեր…
Աշխարհի մարզական հեւքից.-
ԱՊՀ-Կրթական.- Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 26-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ելենա Կնյազեւան, բարձրաստճան սպաներ, հյուրեր:
Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Արտակ Դավթյանը մասնակիցներին մաղթել է հաջողություն եւ հաղթանակ՝ վստահություն հայտնելով, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվող նմանօրինակ միջոցառումը ոչ միայն լավագույն հարթակ կծառայի առողջ մրցակցային մթնոլորտում ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների լավագույն կուրսանտներին ի հայտ բերելու, այլեւ կնպաստի փորձի փոխանակմանը, Հայաստանի պատմամշակութային վայրերին ծանոթանալուն, ինչպես նաեւ միջմշակութային հաղորդակցությանը եւ նոր ընկերների ձեռքբերմանը:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական եւ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական եւ խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա ժյուրիի կողմից կընտրվեն ու կխրախուսվեն լավագույնները:
Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն
Գերմանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադն իր կարիերայում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին: Համբուրգում կայացած IBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մրցամարտում նա նոկաուտով հաղթեց ամերիկացի Թրեւիս Ռիվեսին: 12-րդ ռաունդում Կարո Մուրադի ձեռնարկած հարվածների տարափը ռինգի մրցավարին ստիպեց ժամանակից շուտ դադարեցրնել մարտը:
Այդպիսով, նա տարավ թվով 32-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը:
Արցախցի մարզիկների մեդալներն աշխարհի առաջնությունում
Մարտի 23-26-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) 18-20 տարեկանների աշխարհի առաջնություն: Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, խառը մենամարտերի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանն Արցախից մասնակցել է 2 հոգի: Նրա խոսքով, Մարատ Բարսեղյանը (61,2 կգ) գրավել է 2-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով նաեւ պատվոգրի, իսկ Դավիթ Քոչարյանը (56,7 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մարզիչը տեղեկացրել է, որ մինչ այսօր խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությանը մասնակցած Արցախի եւ Հայաստանի մարզիկներից ոչ ոք չի հասել եզրափակիչ փուլ. Մարատ Բարսեղյանն առաջինն է, եւ ընդհանուր ձեռքբերումներն էլ գոհացուցիչ են: Continue reading
Ոչ ոքի հողի վրա աչք չունե՞ն եւ ոչ մեկին ոչ մի թիզ հող չունե՞ն տալու… Երեկվա ու այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվել են եւ ցեղասպանվելու վտանգի մեջ են, մի մասն էլ դրա հետ միասին կորցրել է իր հայրենիքի որոշ հատվածներ – Թուրքիան եւ Ադրբեջանը վաղվա օր պիտի չունենա՛ն…
* * *
– Երեկվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվել են, մի մասն էլ դրա հետ միասին կորցրել է իր հայրենիքի որոշ հատվածներ:
– Այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվելու վտանգի մեջ են, մի մասն էլ դրա հետ միասին կարող է կորցնել իր հայրենիքի որոշ հատվածներ:
– Թուրքիան եւ Ադրբեջանը վաղվա օրը պիտի չունենա՛ն…
* * *
«Լուսանցք»-ի նախորդ թողարկման գլխավոր թեման՝ «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» վերնագրված հոդվածն էր, որտեղ ներկայացված է, թե ինչու են հայերն ու հույները պատմական փորձառությամբ եւ կյանքի տրամաբանությամբ հավաստում, որ անհնարին է թուրքական ցեղախմբերից որեւէ մեկի հետ, որ այսօր թաքնված են ազգ ու ժողովուրդ ձեւակերպումներում, հարեւանությամբ կամ առավել եւս համատեղ ապրել… Կկոչվի այդ «ազգ-ժողովուրդը» թուրք, թե ադրբեջանցի կամ մեկ այլ բան, որեւէ տարբերություն չկա, նույն արնախում ցեղախումբն է, որ ապրում է գայլաոհմակի օրենքներով՝ մորթել-ոչնչացնել շուրջ բոլորը՝ անկախ այն բանից, դա իրենց պետք է, թե՝ ոչ:
Քայլող չարիք, տարածվող չարորակ ուռուցք, սա է նրանց բնորոշիչը:
Այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր հարեւանները ցեղասպանվել են եւ մի մասն էլ դրա հետ միասին կորցրել է իր հայրենիքի որոշ հատվածներ: Ամենաշատը տուժել են հայերը, որ կորցրել են հայրենիքի ավելի քան 90%-ը, այդ ժամանակահատվածում թերեւս ազգային հատվածի՝ ավելի քան 90%-ը:
Ինչպես նախորդ թողարկման նշյալ հոդվածում էինք ասել, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը չի հավատում, որ ներկայիս Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցող երկրներն ու ազգերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքն իրականում: Շատ լավ գիտեն եւ միշտ գործածել են այդ գազանին՝ իրենց շահերի համար, այս կամ այն երկիրը հոշոտելու կամ ազգին վնասելու նպատակով: Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես թուրքին պիտի թույլ տալ զգալու արյան հոտը… եւ մարդակերն արդեն պատրաստ է զանգվածային հոշոտման: Continue reading
Պետության գործառույթը նաե՛ւ ու հատկապե՛ս գործելն է – Երբ հոգնեցնում են ապազգային դեմքերը, թմբիրի մեջ է խարխափում ժողովուրդը… Հայաստանի նախագահը Նովրուզ-Նավրոզին շնորհավորում է մեր հարեւան պարսիկների եւ հայաստանաբնակ քրդերի կամ այլոց Բնական Նոր Տարին, բայց Արիական Հայերի Ամանորը չի հիշում… Իսկ Ադրբեջանի նախագահը կրակապաշտական պետական ծես է անում Բաքվում եւ «սեփականացնում» նաեւ արիական առաջնեկությունը՝ ինչպես Հայկական Լեռնաշխարհի բնիկությունը…
Երբ հոգնեցնում են անազգ ու անդեմ դեմքերը, թմբիրի մեջ է խարխափում ժողովուրդը…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն քանիցս հայտարարում է, որ անպայման պետք է գրավեն Հայաստանը, անգամ տարածքներ է անվանական նշում, բայց ոչ ՄԱԿ-ը, ոչ եվրոպական պատկան կառույցները, որ ամեն մի փոքր հարցից մեծ աղմուկ են բարձրացնում ազգերի ու մարդկանց իրավունքների հարցերով, ձայն չեն հանում, լռում են: Որեւէ քաղաքական, ավելին՝ քրեական պատասխանատվության չեն ենթարկում մի երկրի ղեկավարի, ով պարբերաբար քաղաքական ու ռազմական հարձակումներ է գործում հարեւան երկրի վրա…
«Նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկում ո՛չ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ո՛չ միջազգային տրիբունալը»,- ասել է անկախ Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Նորատ Տեր-Գրիգորյանցն այս մասին՝ «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում: Նա եւս կարեւորում է միջազգային պատասխանատվության հարցը: Նման կարծիք ունի նաեւ «Լուսանցք»-ը: Continue reading
Թրամփի գույնն ավելի է սփրթնել Էրդողանի «օսմանյան ապտակից» – Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները… Թուրքիայի նախագահի թիկնապահների վայրագությունից որոշ ցուցարարներ՝ հայկական, քրդական, ասորական, հունական համայնքներից, ծեծված արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել…
Դոնալդ Թրամփը արհամարեց ամերիկյան օրենքները եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ազատ խոսքի ու տեղաշարժի իրավունքներըը: ԱՄՆ-ի նախագահի «ամերիկյան մոդելը» ավելի շուտ ժանգոտեց, քան նախորդ նախագահ Բարաք Օբամայի դեպքում եղավ, ով խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը…
Վաշինգտոնի դաշնային դատախազները հանել են մեղադրանքները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցներից 11-ի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին 2017թ. մայիսին խաղղաղ ցուցարարների, այդ թվում եւ հայերի դեմ բռնություն կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:
Միջադեպը Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական լարվածության պատճառ էր դարձել: Ամերիկյան լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի նախագահի թիկնապահների դեմ մեղադրանքները հանելու մասին որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու ցանկությամբ: Continue reading
Հատուկջոկատային հակահայերը – քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»… Պատմական հողեր ունենալու համար պիտի պատմություն ունենալ – անգամ իրենց սիրելի «Ատլետիկո Մադրիդ» ակումբը 15 տարով մեծ է արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետությունից…
Հատուկջոկատային հակահայերը
Ըստ «Ակոս» պարբերականի, թուրք հատուկջոկատայինները «ծպտյալ» հայերի դեմ ուղղված արշավ են սկսել:
Դիարբեքիրի նահանգի Հազզո գյուղի բնակիչներից պատմել են, որ թուրք հատուկջոկատայինները, կասկածելով հայ լինելու մեջ, իրենց ճնշումների են ենթարկել:
Քրդական Հազզո գյուղի 76-ամյա բնակչուհի Սանիյե Էքթինն իր թոռնուհուն պատմել է, որ իրենց տուն են այցելել քաղաքացիական հագուստով թուրք հատուկջոկատայիններ եւ հայերեն խոսել:
Նրանք քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»:
Դիարբեքիրի Հազզո գյուղում բնակվում են հիմնականում քրդեր, ովքեր աջակցում են քրդերի անկախության պայքարին, Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), եւ այդ պատճառով գյուղը մշտապես թուրք հատուջոկատայինների հսկողության տակ է:
«Ակոս»-ի հետ զրուցել է Սանիյե Էքթինի թոռնուհի Ջեյլան Աքչան, ով պատմել է, որ իր տատիկը քուրդ մահմեդական է ու երիտասարդ ժամանակ մասնակցել է քրդական շարժումներին:
Թուրք ոստիկանների մոտ հիմնականում կասկած է առաջացրել տան գրադարանում «Աստվածաշնչի» առկայությունը: Տատը տանը միշտ «Ղուրան» է կարդում: Նրա տանը կա նաեւ «Աստվածաշունչ», որը նա պարբերաբար թերթում է: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…
Սկիզբը՝ թիվ 9-ում
http://www.hayary.org/wph/?p=6832 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…
Ալիշանը իր վերլուծությունում զարմանալիորեն չի անդրադարձել Կտեսիոսի աշխատությունում տեղ գտած մի տեղեկության, ըստ որի, իբր Շամիրամը արշավել է Հնդկաստան (ըստ որոշ տեղեկությունների՝ Նինոսը) եւ պատերազմել Զրադաշտի դեմ:
Ըստ երեւույթին, Կտեսիոսը, ինչպես եւ շատ հին հույն պատմիչներ պատկերացում չեն ունեցել Հին Հայաստան-Հնդկաստանի մասին եւ այն տեղաշարժել են դեպի հեռավոր թերակղզի Հնդկաստան՝ Գանգես եւ Ինդոս գետերի հետ միասին, որոնք միջնադարյան քարտեզների վրա սկիզբ են առնում Կովկասյան լեռներում (Հինդուկուշ լեռներ):
Այժմյան Հնդկաստանի հին եւ նոր պատմության մեջ ոչ մի տեղեկություն չկա Շամիրամի՝ Հնդկաստան արշավանքի մասին: Չի հիշատակվում նաեւ այն մասին, որ Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Հնդկաստանը:
Շամիրամը արշավել է Հայաստան-Հնդկաստան («Լուսանցք»-ը Հայաստան-Հնդկաստանի մասին հրապարակում արել է,- Գ.Պ.), այլ ոչ թե թերակղզի Հնդկաստան:
Մեր հին պատմության ձեռագրերը ճակատագրի բերումով հայտնվել են Տիբեթում եւ Հնդկաստանում, որոնք համաշխարհային պատմության մեջ ներկայացված են որպես հնդիկ ժողովրդի «հին պատմությունը», չնայած այն բանի, որ որոշ հնդիկ գիտնականներ, օրինակ Դիքշիտը եւ Կումարասվամին հաստատում են, որ այդ ձեռագրերը հայտնվել են հնդկական հողի վրա դրսից՝ Հայաստանից:
Խորենացու «Հայոց պատմություն»-ից հայտնի է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելը, ըստ որի Շամիրամը սիրահարվել է հայոց թագավոր Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն: Վավաշոտ Շամիրամը ստանալով մերժում Արայից՝ ներխուժում է Հայաստան (Կտեսիոսի մոտ՝ Հնդկաստան): Continue reading
Սեւան. մեր շռայլությունն ու մեր թշվառությունը – Այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու… Մեր կողմից հավելենք, որ համաձայն Ռամսարի կոնվենցիայի, Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է – Ուստի՝ մեր ու սերունդների ուղեղում դաջե՛նք՝ այլեւս երբեք չկրկնե՛նք բնավերիչ սխալները…
Արարիչը մեր հանդեպ շռայլ է գտնվել. մենք Սեւան ունենք: Բայց Սեւանի նկատմամբ մենք փոքրոգի, ցածրորակ ու թշվառ ենք եղել: Չե՛նք գնահատել: Չե՛նք գնահատում: Նման այն հիմարին, որ տեսողությունը կորցնելուց հետո է զգում արեւի լույսը ամեն օր տեսնելու երջանկությունը:
Այո, մենք հիմար ենք, որովհետեւ Սեւանի փրկության նիշ ենք ընդունել 6 մ-ի բարձրացումը: 6 մ ու վերջ: Մոռանալով, որ դեռ 6 մ-ով չենք բարձրացրել ու որ այդ 6 մ-ով բարձրացումը պարզապես անհրաժեշտ է Սեւանը մեռնելուց փրկելու համար, բայց ո՛չ պահպանելու, ո՛չ պաշտպանելու (այս խնդրից ես օրերս, մասնակի կրճատումներով, խոսել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):
Մինչ այս 6 մ-ի թեմային հասնելը շատ անհրաժեշտ նախապատմություն անենք:
Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան 1.3 մլրդ մարդ մաքուր ջրի կարիք ունի: Գիտնականները կանխատեսում են, որ 2025թ. աշխարհի բնակչության գրեթե կեսը ջրի սակավություն կունենա, որովհետեւ աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Իսկ Սեւանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ՝ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանն է:
Ինչպես ենք մենք վարվել մեր այս հարստության հետ:
http://www.hayary.org/wph/?p=5356 – Ազգային հարստություն – (1-7-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Նշաձողի վերեւում՝ գենոֆոնդի պահպանումը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=6493 – Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
http://www.hayary.org/wph/?p=6418 – Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…
http://www.hayary.org/wph/?p=5421 – Մանրաձկան հետ ամեն ինչ կարգին է՝ ըստ հիմնադրամի – Սեւանի իշխանը կարող է բազմանալ միայն մաքուր ջրում, բայց գետերը եւ վտակները, որտեղ ձուկը կարող է բնականոն ձեւով ձվադրել եւ վերարտադրվել՝ ոչ բարվոք վիճակում են…
http://www.hayary.org/wph/?p=3783 – Քաղաքական պայքարի բնապահպանական դեմքը.- ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ… Ձկնահամալրում, որ չի լրացնում Սեւանի բնաշխարհը… Բնապահպանական ոլորաններում – Բնապահպանները մեր երկրի վիճակը մասնագիտորեն գնահատում են միջինից ցածր…
http://www.hayary.org/wph/?p=3278 – Մերկ ճշմատություն՝ զուգարանով բացված – Պիտի պատժվի՝ իր յուրացման չափով… Աշխատատե՞ղը կփրկի Սեւանի ձկներին…
http://www.hayary.org/wph/?p=6406 – Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…
Continue reading


