Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Արմեն Ավետիսյան

Հնարավորինս համադրել տեսակետները

Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ


- Ինչու՞ հայ արմատական ազգայնականությունը չպաշտպանեց ՀՀ նախագահի որեւէ թեկնածուի:

- Մինչընտրական ու ընտրական ժամանակահատվածում Հայ Արիական Միաբանությունը մի շարք ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, որում մանրամասնորեն բացատրություն էր տրված, թե ինչու՞ ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին: Բոլոր 9 թեկնածուներին էլ անդրադարձել էինք այդ հայտարարության մեջ՝ նշելով նրանց դրական կամ բացասական կողմերը, անհամապատասխանությունը մեր սկզբունքներին:

Ինչ մնում է ՀՀ նախագահի ընտրությանը մեր մասնակցությանը, ապա հիշյալ հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների հազարավոր անդամներ ու համակիրներ մասնակցել են քվեարկությանը ու որեւէ թեկնածուի ձայն չեն տվել, ինչը նույնպես մեր համատեղ որոշման պահանջներից էր: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, պաշտպանել ենք մեր ընտրելու իրավունքը եւ հայտարարած դիրքորոշումը:

Հետընտրական ընթացքում եւ մարտի 1-2-ի դեպքերից հետո էլ առաջարկել ենք մեր միջնորդական առաքելությունը՝ հակամարտող կողմերին բանակցության սեղանի շուրջ բերելու նպատակով: Բայց՝ ապարդյուն: Իսկ հետո՝ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվել ենք քաղաքական ու բարոյական գնահատական:

Շարունակել կարդալ

Վրեժ եւ Հայրենատիրություն

24 april

Ապրիլ 24. Վրեժ եւ Հայրենատիրություն.
Սա է փոխխհատուցումը անմեղ զոհերի


Մենք պարբերաբար անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգայնորեն ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համայն հայության ջանքերին՝ այնուամենայնիվ նշում ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելուն, ոգեկոչելուն զուգահեռ, ապրիլի 24-ը հայերիս համար պիտի դառնա ազգային վրեժի ու հայրենատիրության օր:
Ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման եւ հարցի միջազգայնացման համար անուրանալի է արդար վրիժառությամբ առաջնորդված տասնյակ հայորդիների նահատակությունը…
Ցեղասպանության միայն բարոյական ճանաչումն ու դատապարտումը պահանջողները պարզապես թույլի, սփոփանքի կարիք զգացողի հոգեբանություն ունեն, ովքեր թշնամու ներողության (իմա՝ ներողամտության) խոսքին են սպասում, որով փորձում են ձերբազատվել մորթվողի բարդույթից: Սա նմաններին հիմնովին բավարարում է:
Ուժեղի համար ցեղասպանության նահատակների միակ փոխհատուցումը պահանջատիրությունն է՝ հայրենատիրությունը: Այս տեսակը նման է իր այն նախնյաց, ովքեր զենքը ձեռքին ինքնապաշտպանվելով նահատակվեցին եւ ոչ թե հանձնվեցին առանց դիմադրության…
Այնժամ, երբ ցեղասպանվածների ժառանգները կվերատիրեն իրենց պապերի հողերն ու ընդմիշտ կապրեն, կարարեն այնտեղ, այդժամ ցեղասպանության զոհերի փոխհատուցումը կլինի լիովին ու վերջնական:

«Հայ-Արիներ»

Շարունակել կարդալ

ПРЕСТУПНАЯ БЕЗНАКАЗАННОСТЬ

24 April

Завтра – 24 апреля – День памяти жертв Геноцида армян, первого геноцида XX века, который был организован и планомерно и хладнокровно осуществлен младотурецким правительством в различных районах входившей в состав Османской империи исторической Западной Армении. 24 апреля 1915 г. были арестованы и впоследствии убиты более 800 представителей армянской интеллигенции. За этим последовали массовая резня и депортация армян в Западной Армении, приведшие к варварскому убийству более 1,5 миллионов из 2.100. 000 армян, проживавших на территории Западной Армении.

Удар, нанесенный армянскому народу младотурецким режимом весной-летом 1915 года, оказался беспрецедентным по своей разрушительности. Именно поэтому рассеянные сегодня по всему миру армяне отмечают 24-е апреля, как День поминовения жертв геноцида. В Армении в этот день десятки тысяч людей совершают восхождение к Мемориалу геноцида на холме Цицернакаберд в Ереване, в армянских церквах во всех странах мира проводятся траурные службы.

Շարունակել կարդալ

Հարցազրույց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Armen AvetisyanՀարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Արմեն Ավետիսյանի հետ

- Հայ Արիական Միաբանությունը չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրությանը, իսկ հետընտրական գործընթացներում կարծես թե չեզոք դիրք գրավեց: Արդյո՞ք հիմա էլ, երբ անցել է բավականաչափ ժամանակ, համարում եք, որ ճիշտ եք վարվել:

- Նախ՝ սկսեմ այն բանից, որ համամիտ չեմ հարցադրումների ձեւակերպման հետ: ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրելը կամ առաջադրված որեւէ թեկնածուի չպաշտպանելը ամենեւին չի նշանակում, որ մենք չենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը: ՀԱՄ-ը մի քանի ազգայնական ուժերի հետ պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը, բացատրելով, թե ինչու ոչ մի թեկնածու չի համապատասխանում արմատական հայ ազգայնականության պահանջներին, իսկ մեր կազմակերպությունների հազարավոր անդամներն ու համակիրները մասնակցել են քվեարկությանը եւ որեւէ մի թեկնածուի ձայն չեն տվել: Այսինքն՝ մենք չենք հրաժարվել ընտրությանը մասնակցելուց, եւ պաշտպանել ենք եւ’ մեր ընտրելու իրավունքը, եւ’ հիմնավորված դիրքորոշումը: Կասեմ ավելին՝ մենք չպաշտպանելով ոչ մի նախագահի թեկնածուի, ավելի հստակ դիրքորոշումով (այդ թվում՝ հրապարակայնորեն) ենք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, քան այս կամ այն թեկնածուին մի քանի «հերթապահ» նախադասությամբ պաշտպանողները կամ շահախնդրորեն ու ստիպողաբար «կողմնորոշված» կուսակցությունները: Ինչ մնում է չեզոք հետընտրական դիրքորոշմանը, դրա հետ էլ համաձայն չեմ, ՀԱՄ-ը մի շարք հայտարարություններով ու ոչ պաշտոնական հանդիպումներով ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում, շատ հստակ հասկացնելով, որ երկու հակամարտող կողմերում էլ մեր ժողովրդի հատվածներն են, որ բողոքող մարդկանց շատ պահանջներ արդարացի են ու հրատապ լուծում են պահանջում, որ իշխանության եւ ընդդիմության ղեկավարները նաեւ հայտնի գերտերությունների ու որոշ մութ ուժերի շահերն են մեր երկրում խաչաձեւում, որ պետք է անհապաղ բանակցել… ու մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար՝ դեռ մինչեւ մարտի 1-ի դեպքերը, նաեւ՝ դրանից հետո: Մենք շատերի նման բերաններս ջուր չառանք, նախընտրական ու հետընտրական «բիզնես» չարեցինք կամ էլ չվազեցինք այս կամ այն թվացյալ ուժեղի կողմը: Եվ կրկնում եմ, ունեցանք հստակ դիրքորոշում: Նաեւ ընտրական ու հետընտրական գործընթացներին տվեցինք քաղաքական ու բարոյական գնահատական: Սա ամենեւին չեզոքություն չէ: Ուստի, հիմա էլ, վստահ եմ հետո էլ, ես համոզված եմ լինելու մեր կեցվածքի ու դիրքորոշումների՝ ազգայնական տեսանկյունից ճիշտ լինելում:


Շարունակել կարդալ

Պատմության փաստերի վերականգնման անհրաժեշտություն

Եթե ընդունենք, որ «սիրիր թշնամուդ» քարոզը բխում է քարոզչի, այսպես կոչված «մարդասիրական» նկատառումներից, ապա ստիպված կլինենք ընդունել նաեւ, որ քարոզիչը, մեղմ ասած, տկարամիտ է կամ ստրկամիտ, հետեւաբար` նույնն են նրա տասներկու աշակերտ-առաքյալները: Միգուցե սխալվու՞մ ենք:
Ըստ իս, անկասկած սխալվում ենք: Դիմենք տասներկուսից մեկին` Պողոս առաքյալին, որը Եհովայի ձեռնարկումներին անհամեմատ ավելի է տեղյակ, քան մենք: Ընթերցենք «Պողոսի առաջին թուղթը առ Կորնթացիս»:
«Աստված ընտրեց աշխարհի հիմարներին, տկարներին ընտրեց աստված, եւ աշխարհի աննշաններին ու անարգներին եւ ոչնչություններին ընտրեց աստված, որպեսզի վերացնի նշանակալին, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա…»:

Շարունակել կարդալ

Շնորհավորում ենք. «Լուսանցք»-ը 1 տարեկան է

Mamul

2008թ. մարտի 16-ին լրացավ մեր թերթի միամյակը:
Առաջին թողարկումը թվագրվել էր` 2007թ. մարտի 16-23:
«Լուսանցք»-ը մեկ տարվա ընթացքում տպագրվեց 50 անգամ եւ այս կարճ ժամանակահատվածում գտավ իր մշտական ընթերցողներին:
Մենք մեր անդրանիկ թողարկումում նշել էինք, որ գալիս ենք լրացնելու ՀՀ մամուլի մեծ ընտանիքում թերեւս միակ բաց մնացած տեղը` ազգայնական ոլորտը (խոսքը զանգվածային լրատվամիջոցների մասին է): Հաճախ այս ոլորտը քաղաքական ու լրատվական դաշտում միտումնավոր լուսանցքային են համարում եւ «Լուսանցք»-ն եկավ ապացուցելու, որ դա այդպես չէ ու ազգայնականներն իրենք կարող են լուսանցքում դիտարկել այլոց…
Զարմանալի մե~ծ լռություն պահպանեցին «եղբայր եւ քույր» զլմները այս մեկ տարվա ընթացքում, իհարկե եղան մասնակի բացառություններ` շնորհավորողներ ու հղում անողներ: Սակայն մեր երկրի անկախ մամուլը` իշխանական թե ընդդիմադիր, լռեց ու չհանդուրժեց մեր գոյությունը, ազգայնական մտքի ազատորեն արծարծումը…

Շարունակել կարդալ

Ամանոր և Զատիկ

Հայոց Ամանոր եւ Վահագնի ծնունդ

Մարտի 21-ին Գառնո արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց ամանորը: Այդ օրը նաեւ Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածնունդն է եւ հայ արիները փառաբանում են զորեղ Վահագնին ու կանչում նրան: Ամանորին հավաքվել էին արորդիներ Հայաստանի մայրաքաղաքից ու տարբեր մարզերից, ներկա էին նաեւ սփյուռքահայեր (Սիրիա, Լիբանան, Իրան, ԱՄՆ, ՌԴ, Արգենտինա եւ այլն) ու այլազգի հյուրեր Իրանից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ Չինաստանից:

«Արորդիների Ուխտ»-ի քրմերը վառելով ծիսական կրակը՝ ազդարարեցին գարնանամուտը եւ բնության վերազարթոնքը: Քրմական ծեսը, որի ընթացքում փառաբանվում էին Հայ Աստվածները եւ նախնիք, զուգորդվեց գինու եւ հայկական ամանորյա ուտեստների օծմամբ, որոնք բաժանվեցին ներկաներին: Զոհաբերվեցին մատաղ գառներ եւ ծիրանենու տնկման ու առ Տիեզերքի Արարիչ երազանքների՝ ժապավենների տեսքով ծառից կախման արարողությունից հետո, եղավ տոնախմբություն: Երգ ու պարին մասնակցում էին բոլորը, իսկ միջոցառմանը հատուկ շունչ տվեցին Գառնու մշակույթի տան պարարվեստի սաների խրոխտ կատարումները:

Այսպես հայ արիները նշեցին Վահագնի հերթական վերածննդի 9591 թվականը:

Զատիկ եւ Մայր Անահիտի տոն

Մարտի 23-ին հի բնակավայր Շենգավիթի բլրին հայ արիները նշեցին Հայոց Զատիկը, որը նաեւ մայրության եւ պտղաբերության Աստվածուհի Մայր Անահիտի տոնն է: Մի քանի տասնյակ արորդիներ ծիսական կրակի մոտ կրկին փառաբանեցին Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին՝ մարդկանց բազմազան, գունեղ ու գեղեցիկ բնություն պարգեւելու համար: Զատիկը նաեւ գարնանացանի տոն է եւ Աստվածամայր Անահիտը հովանավորում է Մայր Հողի բեղմնավորումը եւ պտղաբերումը՝ առատ բերքը:

Այդ օրվա գունագեղ խորհուրդը, երբ բնությունը ձմռան խոր քնից վերազարթնում՝ զատվում է ու բազմազանում իր գույներով, հայ արիները իրականացնում են տարբեր գույներով ներկված ձվախաղով եւ մինչեւ ուշ գիշեր երգում ու պարում են:

Հնում երգն ու պարը զուգակցվում էր վար ու ցանքի հետ եւ տոնախմբություն էր ամենուր:

Շարունակել կարդալ

Հրավիրում ենք Հայոց Ամանորին

Վահագն Վիշապաքաղ

«Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների»
Գարեգին Նժդեհ


Մարտի 21-ին, ժամը 13:00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա տոնախմբություն՝ Հայոց (Արիական) Ամանօրի առիթով:
Կնշվի նաեւ Բնության վերազարթոնքն ու Հայոց զորության Աստված Վահագնի ծնունդը:
«Արորդիների Ուխտ -ի քրմերը կկատարեն Ամանօրյա ծիսակատարություն:

Ցանկացողները կարող են օգտվել մարտի 21-ին, ժամը 11:00-ին «Դրամատիկական թատրոն»-ի մոտից շարժվող ավտոբուսներից:

Նախաձեռնողներ՝
«Արորդիների Ուխտ» հեթանոսական համայնք
Հայ Արիական Միաբանություն
«Հայրենիք» ակումբ
«Հայ Դատ» կազմակերպություն
«Հանուն Հայրենիքի» հ/կ
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն
Գառնու մշակույթի տուն

Շարունակել կարդալ

Ներքին ապակայունության փորձն իսկ հղի է արտաքին վտանգներով

Մարտի 3-4-ը, Արցախի Մարտակերտի հյուսիս-արեւելյան հատվածում, ադրբեջանցիները փորձելով օգտվել մարտի 1-2-ին Երեւանում կատարված ներքաղաքական զանգվածային միջադեպերից ու բախումներից, խախտել են զինադադարը եւ անցել ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատված սահմանագիծը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի հաղորդագրության, «մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում ԼՂՀ եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում՝ Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետեւանքով վիրավորվել է պաշտպանության բանակի երկու զինվորական»: Այսքանով չբավարարվելով՝ ադրբեջանցիներն առաջանալով գրավել են առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: Արցախի զինված ուժերը պատասխան կրակ են բացել, դիմել են համարժեք գործողությունների եւ թշնամուն ստիպել են վերադառնալ նախկին դիրքերը: Այս մարտի ընթացքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ՝ կան վիրավորներ եւ զոհեր: Մեր դիրքերում թողել են նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:

Շարունակել կարդալ

Հայտարարություն իրավիճակի մասին

Մենք ակնկալում էինք, որ ՀՀ նախագահի հերթական ընտրությունն անցնելու էր ներքին լարված պայքարում եւ արտաքին ուժերն էլ, ինչպես միշտ, ունենալու են իրենց հետաքրքրությունները:
Սակայն, որ իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը փորձելու է վերախաղարկել 1988-1990թթ. ներքին ու արտաքին զարգացումները ու գրեթե այդ տարիների իրադարձությունների նմանությամբ ու դերակատարների օժանդակությամբ, անսպասելի էր թերեւս:
Անսպասելի էր, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանում հանդիսանալով Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը (ընդհանուր անվտանգության պայմանագրով՝ նաեւ ԱՊՀ մյուս երկրների), այնուամենայնիվ, գործընկերային լավ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի քաղաքական ղեկավարության հետ եւ կատարում է իր միջազգային, հատկապես Արեւմուտքի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, հաճախ` դրա հաշվին ոտնահարելով մեր ազգային-արմատականը, ինչի մասին մենք` հայ ազգայնականներս, միշտ բարձրաձայնել ենք ու դժգոհել: Բայց պարզվում է, սա էլ բավարար չէ արեւմտյան որոշ շրջանակների համար, եւ ահա, իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը, որը միակ ռազմա-քաղաքական ուղղությունն է որ ոչ միայն չճանաչեց ՀՀ նախագահի ընտրության արդյունքները, ինչն արեցին արեւմտյան եվրոպական ուղղությունն ու Ռուսաստանը, այլեւ` Հայաստանի արմատական ընդդիմության ղեկավարների միջոցով անցավ լուրջ հարձակման գաղափարա-քաղաքական ոլորտում, իսկ թուրքա-ադրբեջանական դաշինքի օժանդակությամբ` ռազմա-քաղաքական ոլորտում:
Մենք կարծում ենք, որ իսրայելա-անգլո-ամերիկյան դաշինքը ՀՀ իշխանությունների ու ժողովրդի վրա կիրառում է քաղաքական ներքին ու արտաքին ճնշումներ` որպեսզի.

 

Շարունակել կարդալ

Միջուկային էներգետիկա. զարգացումներ. աշխարհ եւ տարածաշրջան

Մեծամորի ԱԷԿԶեկույց`
«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը եւ գործունեությունը. ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության որակը» Թեհրանում (2008թ. մարտի 9-ին) կազմակերպված միջազգային գիտաժողովի

* * *

Զեկույցը`Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի

Խորհրդատվությամբ` «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի
տնտեսական թեմաներով գրող, վերլուծաբան Արմենուհի Մելքոնյանի

* * *

Միջուկային էներգետիկա. զարգացումներ. աշխարհ եւ տարածաշրջան

«Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը եւ գործունեությունը. ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության որակը» միջազգային գիտաժողովի կազմակերպումը հստակ խոսում է այն քաղաքականության մասին, որ  միջուկային էներգիայի խնդիրը ընդհանրապես փակ թեմա չէ եւ այն կարելի է քննարկել: Իսկ քննարկումը, մանավանդ եթե այն իրանցի եւ օտարերկրյա փորձագետների ու իրավաբանների մասնակցությամբ է, արդեն ենթադրում է, որ այն բացառապես հետապնդում է խաղաղ նպատակներ:
Իրանը բազմիցս հայտարարել է այդ մասին եւ պատրաստակամ է շարունակել ՄԱԳԱՏԷ-ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հետ համագործակցությունը` միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում: 

Շարունակել կարդալ

Շնորհավորանք հայ կանանց

Ծաղիկ

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայ մայրերի, կանանց, քույրերի ու աղջիկների արդեն ավանդական դարձած «կանանց միամսյակը»՝ մարտի 8 – ապրիլի 7-ը, որի ընթացքում նշվում է ինչպես կանանց, այնպես էլ մայրության ու գեղեցկության տոնը:
Բոլորին մաղթում ենք սեր, հավատարմություն և հաջողություններ, առողջություն և երջանկություն անձնական կյանքում, ինչպես նաև՝ մայրանալու բեղունություն, ապահով, արժանապատիվ ու գնահատված կարգավիճակ` հանուն հայ ընտանիքների ու ազգի բարգավաճման:
Ցանկալի կլիներ, որ «կանանց միամսյակ»-ն ուղեկցվեր ազգային բնույթի տոնակատարություններով ու հայ կանանց՝ ԱրԷգԱկ-ի պաշտամունքի ամենօրյա դրսևորումներով, որպեսզի հայուհիներն իրենց իրական արժեքն իմանային հենց Արական և Է(Ի)գական Ակունքներում… Ու զերծ մնային սին «գենդերային» խաղերից՝ միշտ լինելով սիրված ու գնահատված իրենց կյանքի կեսերի կողմից:
Թող նրանք արժանանան հայ-արիական ընտանիքներին վայել գիտակցության իշխանությանն ապավինած ընտանիքների:
ՀԱՄ Գերագույն Խորհուրդ

Շարունակել կարդալ

Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մարտի 1-ի առավոտյան ժամը 6:00-7:00-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախման (ցուցարարների ու ոստիկանների միջեւ) հետ կապված, որի հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ, ձերբակալվածներ, վիրավորներ (ինչպես ցուցարարներից, այնպես էլ զինվորներից ու ոստիկաններից) եւ, ցավոք, զոհեր, որոնց հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Բախմանը հաջորդել են տարերային ցույցերը, որոնք շարունակականության մեջ նույնպես անկանխատեսելի են, քանզի անվերահսկելի էին այլեւս, եւ ցուցարարներն իրենց վրդովմունքն արտահայտելով սկսել են ջարդել ու հրկիզել իրենց ճանապարհին հանդիպած ավտոմեքենաներ, խանութներ եւ այլն, հակամարտության մեջ մտնելով նաեւ իրավապահների հետ:
Այս ամենից հետո ՀՀ գործող նախագահը մայրաքաղաքում հայտարարել է արտակարգ դրություն եւ իշխանությունները փորձում են վերականգնել երկրում խաթարված կարգ ու կանոնը:

 

Շարունակել կարդալ

Բաց նամակ

Գարեգին Բ

ամենայն կաթողիկոսին Հայ Առաքելական Եկեղեցու

Արամ Ա

կաթողիկոս-պատրիարքին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց

Մեծարգո Տիայրք, առաջնորդներ աշխարհասփյուռ հայ կրոնական համայնքների:



Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ իր սերմնացանի առաքելությունն է իրականացնում հայոց մեջ, հայի հոգում, որպեսզի վերազարթնի Ծինը (Գենը) Հայոց Արարչաբնույթ: Վստահ ենք, որ առաջնորդները աշխարհասփյուռ հայ կրոնական համայնքների գիտեն իրական պատմությունն հայոց ու ծագումն հայոց: Խոսքն այն պատմության մասին է, որն առ այսօր էլ պարուրված է օտարածին շղարշով ու օտարահավատ ծագումնաբանությամբ:

Մենք՝ որպես երդվյալ արորդիներ, զինվորները Տիեզերքի Արարչի ու Հայ Աստվածների, Ազգի Հայոց, դիմում ենք Ձեզ՝ բացեք վերջապես ԱԶԳԻ աչքերը, մաքրագործեք արարչաբնույթ հոգին, հրաժարվեք հուդա-քրիստոնեական հակահայ հավատից ու հետ դարձեք՝ դեպի Աստվածներն Հայոց, դեպի Ամենայն Ստեղծին՝ Տիեզերքի Արարչին:

Շարունակել կարդալ

Ցավակցական

Sibir Gevorg

Ձախից աջ` Հովիկ Վասիլյան և Սիբիր Գևորգ

Փետրվարի  23-ին երկրային կյանքից հեռացավ նվիրյալ հայորդի Գեւորգ Հակոբի Թաշչյանը: Շատերը նրան գիտեն որպես Սիբիր Գեւորգ: Ծնվել է 1927թ. նոյեմբերի 3-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում, արմատներով Զեյթունցի է: Ծնողները մազապուրծ փրկվելով 1915թ. ցեղասպանությունից՝ պատսպարվել էին Դեր Զորի անապատներում:
1946թ. ընտանիքով տեղափոխվել են հայրենիք: 1949թ. աքսորվել է Սիբիր (որի համար էլ ստացել էր իր մականունը):
Երեւան է վերադարձել 1956թ.: 1974թ. տեղափոխվել է Լիբանան, Բեյրութ, այնտեղից էլ՝ ԱՄՆ, Լոս Անջելես:
1965թ.-ից եղել է հայ մտավորականների ազգային շարժման մասնակից: Անդամակցել է Խորհրդային Հայաստանում գործող «Հայ Դատ» կազմակերպությանը: Ազգային-ազգայնական գործունեությամբ է զբաղվել նաեւ ամերիկահայության շրջանում:
Մինչեւ կյանքի վերջը մնաց իր գործին ու գաղափարներին հավատարիմ: Ցեղակրոն եւ հայ-արիական գաղափարների կրող էր:
Նվիրյալ հայորդու մահվան կապակցությամբ Սիբիր Գեւորգի հարազատներին իրենց ցավակցությունն են հայտնում.

Հայաստանից՝
Հայ Արիական Միաբանությունը,
«Հայ Դատ» կազմակերպությունը,
«Հայ Դատ» կազմակերպության եւ «Ազգային Վերածննդի» կուսակցության հիմնադիր նախագահ, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Վասիլյանը,
«Հանուն Հայրենիքի» հ/կ-ն,
Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը:

ԱՄՆ-ից՝
Հայ Արիական Բռունցքը,
«Հայկական ծագումնաբանական» ընկերակցությունը,
«Սփյուռք-Դիասպորա» կազմակերպությունը:

Բազմաթիվ անհատ ազգայնականներ Հայաստանից ու Սփյուռքից:

 

Շարունակել կարդալ