Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- «Պայմանավորվածությունը հետևյալն է՝ բացվում է և՛ Թրիփը, և՛ մնացածը, օրինակ՝ Երասխ-Սատարակ երկաթգիծը» (տեսանյութ)
- Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը
- Քյարքի է ասում՝ էսկալացիա չլինի․ Ադրբեջանը, որ գնում ա էսկալացիայի, ձեր վեջը չի՞․ Խաչատրյան (տեսանյութ)
- ՀՀ Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Պարեկները նկատել են Կիևյան կամրջին ծխացող ավտոբուսը, կանխել կրակի տարածումը․ տուժածներ չկան
- Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում կրակ է բռնկվել
- Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
- Ազգային ժողովում նիստ է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածներին
- Կաթողիկոսն և 6 եպիսկոպոսները չեն ներկայանա վաղվա դատական նիստին
Monthly Archives: December 2012
Մեր ժամանակների լակոտները – «Բազալտե երգեհոնի» կամ «Քարերի սիմֆոնիայի» ճակատագիրը…
– Արծվի ու Աղվեսի առածը – Հայոց վերջին Քրմապետի՝ Արձան Քրմապետի բազում առածներից մեկը…
Ինչպես բնապահպան ակտիվիստներին հուշել էինք «Լուսանցք»-ի թիվ 39 եւ 40 համարներում, «Գառնու գործ»-ը երբեք լուծում չի ստանա, որովհետեւ Գառնու բնական հուշարձանի՝ «Բազալտե երգեհոնի» կամ «Քարերի սիմֆոնիայի» քարերը դեռ պետք են այդպես էլ չկայացած այն 40-ն անց լակոտներին, ովքեր բնության հրաշքին վերաբերում են իբրեւ էժան շինանյութի:
Փոփոխության համն ուրիշ է
Նոր համակարգը միայն Հայաստանին կպարգեւի իրապես նոր նախագահ
ՀՀ նախագահի հերթական ընտրության առանցքը ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունն է, եւ ըստ այդմ, իշխանական եւ ընդդիմադիր մոտեցումները հիմնականում բխեցվում են այդ առանցքից:
Սա տրամաբանական է, բոլորն էլ նույնն են՝ նախկին կամ ներկա իշխանավորներ, իհարկե՝ մասնակի բացառություններով:
Երբ նույնիսկ մեկ լուման չեն զոհաբերում ամեն բան կորցնելու պատրաստները
…Եվ մի տեղ են հավաքվում այս ու այն կուսակցությունից հեռացածներն ու հեռացվածները
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ոդիսականն ավարտվեց: Եվ ավարտվեց ամենավատ տարբերակով: ԲՀԿ ղեկավարին կարողացան հավասարապես պտտեցնել ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահները, անգամ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Բայց ի վերջո այդ պտույտն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր՝ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Ինչպես ասում են՝ աշխարհը կլոր է:
Աշխարհովի նախագահ ենք ընտրում – ՀՀ նախագահի հերթական ընտրության մասին…
– Հայաստանի նոր նախագահը ճանապարհ ընկավ – Առաջադրումների ժամանակը…
«Լուսանցք»-ը մի առիթով անդրադարձել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան «նախընտրական» գործունեությանը, թե ինչպիսի ջանասիրությամբ են ամերիկացիները նախապատրաստվում Հայաստանի նախագահի ընտրությանը:
Կոնգրեսը կորցնում է «եզակի առաջնորդին» – ՀԱԿ-ՀՀՇ-ն այլեւս չի կարող միահամուռ որոշումներ կայացնել…
– Շա՞տ ԲՀԿ-ականներ կսատարեն ՀՀԿ թեկնածուին
ՀԱԿ-ում տրամադրությունները դառնում են վճռական: Նախագահական ընտրություններին ընդառաջ քննարկումներն ավելի լարված են ընթանում: Այսպես կոչված «ակտիվ բանակցությունները» քաղաքական մյուս ուժերի հետ կարծես շահեկան արդյունք չեն տալիս: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունը բացատրում են այն հանգամանքով, թե նա ավելի լավ է քաղաքական դաշտը պատկերացնում եւ շատ լավ գիտի, որ եթե քաղաքական ուժերի համախմբում տեղի չունենա, իրական հաղթանակի հնարավոր չէ հասնել: Եվ ՀԱԿ-ը մինչեւ վերջին պահը փորձում է ԲՀԿ-ին կցել ՀԱԿ-ի նպատակների իրականացմանը: Միասնական թեկնածուն դարձել է հաջողություն բերող պայքարի միակ եւ իրական գործոնը: Եթե ոչ վերջնական հաղթանակի բերող, ապա գոնե հետընտրական գործընթացներ բորբոքող գործոնը:
Նոր ԱԷԿ-ը կառուցելիս հաշվի կառնվեն հավանական բոլո՛ր ռիսկերը
– Ռուս-թուրքական շարունակական եղբայրություն…
Կառավարությունը երեկվա նիստում որոշեց հաստատել ՀՀ-ի միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը:
Ըստ դրա, երկրաբանական, երկրաֆիզիկական կամ սեյսմոլոգիական տվյալների հիման վրա պետք է կատարվի խզվածքների տեղաշարժի հավանականության գնահատում: Տարածաշրջանում, տեղակայանքի հրապարակում եւ դրա հարակից տարածքներում անցկացված հետազոտությունների հիման վրա պետք է ստացվեն մակերեսային եւ մերձմակերեսային տվյալները, որոնք պետք է հաստատեն խզվածքների բացակայությունը տեղակայանքի հրապարակում կամ դրա մոտակայքում, կամ եթե առկա է խզվածք, պետք է նկարագրվի դրա ուղղությունը, պատմությունը եւ տեղաշարժի հաճախականությունը: Եթե խզվածքի մասին կա ստույգ տեղեկատվություն կամ, կան կասկածներ դրա առկայության մասին, պետք է անցկացվի հարակից տարածքի հետազոտություն, որը ներառում է մանրամասն երկրաբանական ու երկրամորֆոլոգիական քարտեզների մշակում, տոպոգրաֆիկ վերլուծություններ, երկրաֆիզիկական հետազոտություններ, տեղական նստվածքների հետազոտություններ ու այլն: Ուշադրություն պետք է դարձնել այն խզվածքներին, որոնք վերջերս տեղաշարժվել են եւ կարող են կրկին ակտիվանալ:
Դեսպաններին էլ հուշումը չի խանգարի
– Շահույթ չհետապնդող գործակալներ – Չկողմնորոշվող վարչապետը – Դաժան Բրյուսելը…
Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Անդրադարձ է արվել նախորդ տարվա օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը ՀՀ նախագահի հանձնարարականների կատարմանը, մեկ տարի առաջ կայացած դեսպանաժողովին քննարկման առարկա դարձած ոլորտներում արձանագրված արդյունքներին:
H a ր g m a t a n a – Արամ Մկրտչյան (Գերմանիա)
Ուրարտու պետությունը հիմնադրված է Հայկական լեռնաշխարհում…
Թե ինչպես է մեր ԳԱԱ-ի թեթեւ ձեռամբ հայոց մշակույթի ազդեցությունը մ.թ.ա. 553թ. Պարսից աշխարհում իսպառ բացառվում
Մինչեւ Վանի բերդի եւ Աքեմենյան Բեհիսթունի, Սասանյան Պերսեպոլիսի պալատական եւ արքայական դամբարանային համալիրների նույնություններին անդրադառնալը, ներկայացնենք ակադեմիական միջանցքներում ձեւավորված հայք-պարսք մշակութային փոխհարաբերությունների հիմնական միջուկը:
Հայկական խոհանոց – Նրբաբլիթ՝ կաթնաշոռով եւ հաղարջով…
Շաբաթվա մարզական կյանքից…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Նրբաբլիթ՝ կաթնաշոռով եւ հաղարջով
2012թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 19-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է ՀԱՄ կառույցի հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ:
Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է Հայաստանի Աբովյան քաղաքում՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:
Դեկտեմբերի 15-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 19-ամյա գործունեությունը:
Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու ցայսօր շարունակվող ՀԱՄ գործունեությանը:
Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները
|
Գծագրերը՝
Հակոբ Չատյանի |
Մեկնաբանությունները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի |
Հավասարաթեւ Խաչ
|
Հավասարաթեւ Խաչ
Տիեզերածնության Արարչակնիք նշանն է (Տիեզերանշան է): Նաեւ խորհրդանշում է գիտական տեսությամբ՝ ցայսօր հիմնավորվող Տիեզերական Մեծ Պայթյունը: Նախանշում է Եռահամակարգ Մարդու՝ մարմնական, մտային եւ հոգեւոր զորությունների հավասարազոր բաշխումը եւ կարեւորումը: Նաեւ Արարչածնության՝ սկզբից դեպի կյանքի ու մահվան խորհուրդները տանող Տիեզերապտույտների հիմքն է: Սկիզբ-Վերջ-Նոր Սկիզբ-Նոր Վերջ-Նոր Սկիզբ… |
Կեռխաչ (Սվաստիկա)
|
Կեռխաչ (Սվաստիկա)
Խորհրդանշում է Արարչածնության սկզբից դեպի կյանքի ու մահվան փուլերը տանող պարբերականությունը: ա/ Ձախից աջ պտույտը դեպի կյանք եւ նոր ծնունդ՝ կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի: բ/ Աջից ձախ պտույտը դեպի մահ եւ նոր ծնունդ՝ մահ-կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի: Երկու խորհուրդներն էլ ի վերուստ տանում են դեպի Տիեզերական Հավերժություն: Ծնունդ-Կյանք-Մահ-Նոր Ծնունդ-Նոր Կյանք-Նոր Մահ… |
Արեւխաչ
|
Հավերժական Պտույտ (Հավերժության նշան) կամ Արեւխաչ
Կեռխաչերի ձուլումը խորհրդանշող Արեւխաչն է, որ նաեւ նախանշում է բնական շարժը հավերժության մեջ: Արեւխաչը 8-աթեւ է: 8-աթեւ Արեւխաչը հայ-արիների համար խորհրդանշում է նաեւ Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածներին (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր): Կա նաեւ 12 թեւանի Հավերժության նշան, որը հայ արիների համար խորհրդանշում է նաեւ Կենդանակերպի (Զոդիակ) խորհուրդը, որով պայմանավորված են տիեզերական ու երկրային տարեփոխումների եւ բնական բոլոր պարբերությունների հաշվարկները: |
Ութաթեւ Աստղ
|
8-աթեւ Աստղ, որ նույնպես Հավերժության խորհրդանիշ է
Խորհրդանշում է Երկնային ու Երկրային Համակարգերի ինքնատիպությունը եւ տիեզերակապ միասնությունը: Հայ-արիների համար 8-աթեւ Աստղը Երկնային Հայկական Տիեզերաաշխարհների (Աստվածային, Ոգե-Հոգեղեն եւ այլ) ու Երկրային Հայկական Աշխարհի տիեզերակապի խորհուրդն ունի: Հայկական Աշխարհում նաեւ Հայոց պետականության (նույնն է՝ թագավորության) թագակիր խորհրդանշան է: |
|
Առաջարկվում է սիմվոլների հեշտ կրկնօրինակվող զանազան տարբերակներ, որոնց ընդհանուր համաչափությունը ապահովելու համար բոլոր հիմնական չափսերը տրված են պայմանական D տրամագծով: Օրինակ` եթե վերցնենք D=100մմ, ապա 0,05D=0,05*100մմ=5մմ, 1,4D=1,4*100մմ=140մմ, իսկ եթե D=40մմ, ապա 0,25D=0,25*40մմ=10մմ, 0,9D=0,9*40մմ=36մմ: |
|
Լուսանցքի թիվ 261-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)
1. «Բազալտե երգեհոնը» տղեկների համար սիրուն քար է ընդամենը – «Գառնու գործ»-ն այդպես էլ չի բացվի – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
2. – Պատերազմը վերստին դառնում է գործիք… ՀՀ ՊՆ տեսչական խումբը Թուրքիայում… Հիվանդությունը գենետիկ ադրբեջանական է…
3. Պաղեստինը պաշտպանեց իր իրավունքը, հերթը Արցախինն է… Պաղեստինն այլեւս իրավասու է դատի տալ Իսրայելին – Հայ Արիական Միաբանություն
4. Մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնելու մասին… Բյուջեն՝ ընտրապայքարի հերթական թիրախ – ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը դեմ քվեարկեցին ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին
5. Բարոյականությունը՝ կե՞ղծ քաղաքական կատեգորիա – ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է նշել ազգային գաղափարախոսությանը մասին… Կապիտալիզմը ծնում է ֆեոդալի՞զմ
6. ԱԱԾ-ն պատասխանել է Սամվել Կոչոյին – «Սիվիլիթաս»-ի եւ Վարդան Օսկանյանի գործով… Իսկ ԱԱԾ-ն պիտի դադարեցնի նախկին սովետական ԲԽՍՍ-ին նմանվելը
7. Հայերի համար Հայաստանը միշտ է հայրենիք – Անկախ լավ կամ վատ պայմաններից… Իսկ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը գիտի՞…
8. Սեր եւ հակասեմիտիզմ. Վիլյամ Սարոյանի սերն ու ատելությունը – «…Եղավ, որ խենթացա… 72 ժամ խենթ եղա, խենթություն եկավ վրաս»…
9. Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում… Մեծ հայի 3 սրբավայրերը – Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են…
10. «Մանկական եվրատեսիլ – 2012». Հայաստանը 3-րդն է… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Գովազդ՝ www.hayary.org-ում… Կարդացեք «Լուսանցք»…
Խնդիրներ, որոնք միշտ արդիական են մշտապես չլուծվելու պատճառով
«Բազալտե երգեհոնը» տղեկների համար սիրուն քար է ընդամենը
«Գառնու գործ»-ն այդպես էլ չի բացվի – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Լուսանկարները կարելի է դիտել «Լուսանցք»-ի PDFտարբերակում, թիվ 40 (261) – www.hayary.org
Լուսանկարները՝ հեղինակի կամ՝ հեղինակի պահոցից – Ճիշտ են ասում՝ մեղավորը բնությունն է, ու մարդու գործոնը չկա: Ոչ էլ լուսանկարներում մարդն է երեւում (իրականում PDFտարբերակում հստակ երեւում է): Այդ բազալտե քարաշերտերը ամեն պահի վայր թափվելու ենթակա են… Պարզապես ծիծաղելի է: Մենք կսպասենք՝ ցավոք մեկ անգամ եւս համոզվելու, որ պատկան կառույցները ոչինչ չեն ձեռնարկի: Ու քանի որ մեր երկրում, ցավոք, հարց չի լուծվում, մինչեւ բռունցքով սեղանին չեն խփում, մենք կդիմենք երկրի ղեկավարին:
Պատերազմը վերստին դառնում է գործիք
Թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման դեպքում Թուրքիան մեծ վնասներ կկրի. հայտարարել է Իրանի իսլամակական հեղափոխության պահապանների կորպուսում հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդական, գեներալ Յադոլլահ Ջավանին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, աջակցելով Սիրիայի ահաբեկիչներին, դավաճանել է իր հարեւանին. հավելել է այս գեներալը:
Պաղեստինը պաշտպանեց իր իրավունքը, հերթը Արցախինն է
Ինչպեսեւ սպասվում էր, Պաղեստինը ՄԱԿ-ում ստացավ դիտորդ-պետության կարգավիճակ: Ավելինն այս պահին թույլ էլ չէին տա: Առանց այն էլ Իսրայելն ու իսրայելամետ երկրները ընդվզել են: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ են քվեարկել անդամ 193 պետություններից 138-ը, 9-ը՝ դեմ, իսկ 41 պատվիրակություն ձեռնպահ է մնացել:


