Daily Archives: December 15, 2013

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 304-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223  

1. Հայ Արիական Միաբանությունը 20 տարեկան է – ՀԱՄ կառույցներն ու Հայ ցեղապաշտ ու ցեղահավատ (հայ արիադավան) ընտանիքների դաշինքը… Արարիչն Արարեց Արարածին Արարատում…

http://www.hayary.org/wph/?p=3649 –  Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին – Հազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի՛ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ ընչաքաղցների) նախարարություն (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան)…

http://barevhayer.com/news/26900-haylur-18122013-himnakan-toxarkum «Հայլուր»-ի թողարկում` անդրադարձ Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու խնդրին…

2. Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիա» ինքնատիպ ժայռաքարերի ոչնչացման համար պատասխան չտրվեց – Գառնու միջնադարյան կամուրջը դիմազրկվեց որպես արժեք – Հերթը Գառնու հեթանոսական տաճարի՞նն է…

3. Մշակույթի նախարարությունը՝ հերթական սրբապիղծ… Ի «սեր» տուրիստի՝ իրենց էլ կծախեն (Գառնու արիադավանական տաճարը համազգային պաշտպանության կարիք ունի)… Նախագահն էլ է դժգոհ դանդաղկոտությունից (բնապահպանական խնդիրներ)…

4. Հայոց լեզուն Հայաստանում անմրցակի՛ց է (պետք է կիրառե՛լ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ամենուր)… Լեզուների նահանջը եւ մահը (Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է)… Ռուսական «անզգուշության» աշոտյանական բացահայտումը…

5. Հայաստանը՝ ռուս-իրանական խաղերում (ո՞րն է իրանական գազի իրական գինը)… 20 տոկոսի գործարքը թանկացնելու է գազը (երբեք չի էժանանում «կախված» ապրանքը)… Ուկրաինան «սպեկուլյանտ» չէ՞…

6. Բաց երկնքին՝ փակ դռներ (ազգային ավիափոխադրող ունենալու խնդիրը)… Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը…

7. Բաքուն խցկվել է հայ-թուրքական հարցերի մեջ – Պետք է հիշեցնել քոչվոր թուրքին (եւ միջազգային հանրությանը)՝ Հայկական լեռնաշխարհ թուրք-ադրբեջանական ներխուժման, Հայոց ցեղասպանության իրականացման եւ մեր պահանջատիրության մասին…

8. Անկարան դեմ առ դեմ՝ անհերքելի փաստի առաջ – Ռագըփ Զարաքօլուն Հայոց ցեղասպանության մասին… «Ռոյթերս»-ն անդրադարձել է Մարի Լուի Գումուչյանի հոդվածին – Թղթակիցն էլ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր…

9. Մեր ավանդապատումները – Սյունիք (3-րդ մաս) – «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացնում ենք ՀՀ մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները…

10. Հայաստանի 10 ամենահարուստները՝ ըստ «Forbes»-ի… Գիտագործնական սեմինար՝ Մատենադարանում… Հայկական խոհանոց – Չրով թթվամիզուկ… Շաբաթվա մարզական հեւքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայ Արիական Միաբանությունը 20 տարեկան է – ՀԱՄ կառույցներն ու Հայ ցեղապաշտ ու ցեղահավատ (հայ արիադավան) ընտանիքների դաշինքը… Արարիչն Արարեց Արարածին Արարատում…

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

– Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

 Արարիչն Արարեց Արարածին Արարատում

Հայ Արիական Միաբանության 20-ամյա հոբելյանը նշվելու է հայ արիների քրմական առանձնահատուկ ծեսով (ի փառս Հայ Տեսակի ու Հայ Աստվածների, Հայաստան աշխարհի (Հայկական լեռնաշխարհում) վերամիավորման) նպատակային ընտրված՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական վայրում՝ դեկտեմբերի 15-ին, ճիշտ այն օրը, երբ 1993թ. Աբովյանում (Էլար-Դարանի պատմական տարածքում) հռչակվեց հայ արիական ու արիադավան ինքնատիպ կառույցի ստեղծումը (կարճ ժամանակ անց՝ աբովյանաբնակ 6 ընտանիքներ կազմավորեցին հայ ցեղապաշտ եւ ցեղահավատ (արիադավան-հեթանոս) ընտանիքների դաշինքը՝ 3 հոգանոց Գերագույն Խորհրդով եւ ընտրյալ առաջնորդով):

Հայ Արիական Միաբանության հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն ցայսօր Արմեն Ավետիսյանն է: Եվ տոնական ու հոբելյանական օրը նա կներկայացնի հայ արիականների անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպեսեւ՝ ապագա անելիքները:

Հոբելյանական փակ Համաժողովին կմասնակցեն ՀԱՄ քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուները, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր կառույցների ղեկավարները, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի ներկայացուցիչները եւ հյուրեր:

Continue reading

Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիա» ինքնատիպ ժայռաքարերի ոչնչացման համար պատասխան չտրվեց – Գառնու միջնադարյան կամուրջը դիմազրկվեց որպես արժեք – Հերթը Գառնու հեթանոսական տաճարի՞նն է…

Վերջերս բազում անհեթեթ իրավիճակներին ավելացավ եւս մեկը: Խոսքը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ մեր տարածաշրջանում միակ կանգուն հայ հեթանոսական արիադավան տաճարի՝ Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցելու մասին է:

Լուրը հատկապես զարմացնող էր, երբ հայտարարվեց, թե մշակույթի նախարարությունն է դրա նախաձեռնողը: Արդեն հասկանալի էզբոսաշրջության հետ զուգահեռ, մարդիկ նաեւ այլ փողեր են ուզում աշխատել, հեշտ փողեր եւ առանց լրացուցիչ ճիգեր բանեցնելու: Տաճարի վսեմաշուք պատկերի ներքո, այսինքն՝ տաճարի հաշվին:

Գառնի գյուղի որոշ բնակիչներ խոսում էին տաճարի ներսում ինչ-որ «բարեկարգման աշխատանքների մասին»: Մտավախությունն այն էր, որ տաճարի տարածքում հնարավոր է գարնանը սրճարան հայտնվի: Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարը եւ բաղնիքը համարվում են արգելոց: Արդյո՞ք պատկան մարմինները դա մոռացել են: Հիշեցնենք նրանց, որ տաճարը, ինչպես նշեցինք՝ միակ հեթանոսական ամբողջական կոթողը, կառուցվել է I դարի 2-րդ կեսին։ Քրիստոնեության ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը։ Հուշարձանը հայության հեթանոսական շրջանի՝ համաշխարհային արժեք ներկայացնող նյութական մշակույթի հրաշալի կոթողներից մեկն է։

Հետո իմացանք, որ Գառնիի գյուղապետը հրաժարվել է թույլատրել սրճարանի կառուցումը տաճարի հարեւանությամբ: Գյուղապետ Աշոտ Վարդանյանին ներկայացվել է տաճարից 100 մ հեռավորության վրա սրճարան կառուցելու նախագիծ, որը նա մերժել է գրավոր ու բանավոր:

Continue reading

Մշակույթի նախարարությունը՝ հերթական սրբապիղծ… Ի «սեր» տուրիստի՝ իրենց էլ կծախեն (Գառնու արիադավանական տաճարը համազգային պաշտպանության կարիք ունի)… Նախագահն էլ է դժգոհ դանդաղկոտությունից (բնապահպանական խնդիրներ)…

Մշակույթի նախարարությունը՝ հերթական սրբապիղծ

Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյանը NEWS.am-ին ասել էր, թե դեկտեմբերի 11-ին երկրորդ անգամ մերժել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի՝ սրճարանի կառուցման թույլտվություն տալու դիմումը. «Նորից գրություն էին գրել ինձ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել: Այսօր առավոտյան նրանց գրավոր պատասխանել եմ, որ սա հատուկ պահպանվող տարածք է, հողային օրենսգրքի համաձայն՝ կատեգորիան պետք է փոխվի հասարակական կառուցապատման համար, այսինքն՝ պետք է դառնա հասարակական տարածք: Ըստ օրենքի՝ հատուկ պահպանվող տարածքի կատեգորիան չի փոխվում: Այնպես որ, մենք չենք կարող փաստաթղթերը տալ: Այս անգամ էլ ես տարբերակ գտա նրանց մերժելու»,- նշել էր գյուղապետը:

Աշոտ Վարդանյանի խոսքով՝ այս պահին տաճարի տարածքում շինարարություն չի ընթանում. «Ցուրտ ա, դրա համար էլ չեն անում, բայց ավազն ու ցեմենտը դեռ էնտեղ լցված են»:

Չեմ հասկանում, եթե Պողոսյանն ասել էր, որ իրենց Գառնու գյուղապետի թույլտվությունը պետք չէր, ապա ինչու՞ են դիմել երկրորդ անգամ:

Ու մի բան էլ չեմ հասկանում, երբ «Քարերի սիմֆոնիան» փչացնում էին (առաջին անգամ լուսանկարները տպագրեցի  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ հոդվածաշար հրապարակեցի: Դրանից հետո աղմուկ բարձրացավ, գյուղապետը դիմում էր իր այս ու այն ծանոթ լրագրողին՝ փորձելով իմ մասին տեղեկություններ հավաքել), գյուղապետը թեւքերն իջեցրել, հանգիստ նստել- ասում էր՝ «Քարերի սիմֆոնիա»-ն իմ գյուղի վարչական սահմանից դուրս է: Իսկ հիմա, խառնվել է ու «ոչ»-եր է ասում, ի՛նչ է, տաճարը իր գյուղի վարչական սահմանու՞մ է:

Մինչդեռ տաճարն ու «Քարերի սիմֆոնիան», ամբողջ Գառնու ձորը միմյանց այնքա՛ն շաղկապված են, մի ամբողջություն են, ինչո՞վ է պայմանավորված գյուղապետի՝ «Քարերիսի մֆոնիա»-ի մասին քար լռություն պահպանելն ու տաճարի մասին «մտածելը»:

Ի դեպ, հիշյալ ՊՈԱԿ-ի ղեկավարն էլ թող առնանձնապես չուրախանա, որ գյուղապետից եմ խոսում: Իրենց մասին էլ կասեմ, որ մեր երկրի մշակույթը մեծապես կշահի, եթե այս կարգի մշակույթի նախարարություն ընդհանրապես չունենանք:

Տեղի սղության պատճառով այսօր չեմ մանրամասնում այդ թեման: Բայց առիթի պարագայում… առիթը բաց չեմ թողնի:

Continue reading

Հայոց լեզուն Հայաստանում անմրցակի՛ց է (պետք է կիրառե՛լ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ամենուր)… Լեզուների նահանջը եւ մահը (Լեզուն Գենի արտահայտչամիջոցն է)… Ռուսական «անզգուշության» աշոտյանական բացահայտումը…

Ազգը հոգի էիսկ հայրենիքը՝ մարմինորի սրտում ստեղծված պետությունը այդ մարմնի միտքն է՝ հոգու առաքելության իրականացման համար»,- ասում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Ըստ ՀԱՄ ղեկավարի, այս գիտակցումը ազգայնական եւ հավատավոր հային ուղղակի պարտադրում է հայոց լեզուն դարձնել կեցակարգի անբաժանելի մաս. «Իր ծագումին հենված բնօրրանապաշտ հայը լեզվամտածողությամբ գենախոս է: Գենը-Ծինը հենց Ազգն է, Լեզուն էլ Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնըոր յուրաքանչյուր հայի մեջ խոսում է որպես նրա Ներքին Ձայնը: Բայց այն պետք է կարողանալ տարբերակել, քանզի խոսում է ինչպես սիրտը, այնպես էլ միտքը (ուղեղը) ու նաեւ հոգին: Եվ անաղարտ լեզվամտածողությունն է զգացականի, գիտակցականի ու հոգեձայների համադրողըորից հետո է միայն գալիս առաքինության եւ առաքելության վերադարձի ժամանակը»:

……………………………………………………………………………………………………………………..

Հայոց լեզուն Հայաստանում անմրցակի՛ց է

Լեզուն, լեզվաքաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի, եւ այս իրողությունը չհասկանալը հավասարազոր է լեզվասպանության, այսինքն՝ ազգասպանության:

«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու իր գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել են դատական հայց ներկայացնել «Չտո՞, գդե՞, կօգդա՞ » («Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ») հեռուստախաղի դեմ՝ հեռարձակողից եւ կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում եւ հեռարձակում, պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: Իբրեւ նախաձեռնողներ կոչով դիմել են բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան: Ստեղծվել է նաեւ ֆեյսբուքյան խումբ, որտեղ արդեն քննարկման է դրվել հայցադիմումը: Շատերն այս այլալեզու հաղորդման հեռարձակման մեջ մեղադրում են նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով անձամբ մասնակցել է այդ խաղին:

Continue reading

Հայաստանը՝ ռուս-իրանական խաղերում (ո՞րն է իրանական գազի իրական գինը)… 20 տոկոսի գործարքը թանկացնելու է գազը (երբեք չի էժանանում «կախված» ապրանքը)… Ուկրաինան «սպեկուլյանտ» չէ՞…

Հայաստանը՝ ռուսիրանական խաղերում

«Հայաստանը պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում»,-ի պատասխան լրագրողների հարցադրումների երեկ կառավարության նիստից հետո ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ միաժամանակ հավելելով, թե երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, ինքը կհանդիպի նրան:

«Մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել 1000 խմ դիմաց 100 դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»:

Նկատենք, որ դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում ԻԻՀ  դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանին որեւէ բան չի խանգարում Հայաստանին, որպես իր բարեկամական երկրի, գազը վաճառել 100 դոլարով: Ընդամենը 1-2 օր անց էլ Արմեն Մովսիսյանը հայտնել էր, թե Իրանը Հայաստանին երբեք չի առաջարկել 189 դոլարից ցածր գնով գազ: Ավելին, ըստ մեր նախարարի, Իրանը գազը սահմանին կվաճառեր առնվազն 400 դոլարով, մինչդեռ Ռուսաստանը դա անում է 189 դոլարով: Իրանի դեսպանն էլ հակադարձեց, թե հայկական կողմն այս հարցով իրենց հետ բանակցություններ չի վարել, այսինքն՝ բանակցությունների դեպքում միայն կարող էր հստակեցվել իրանական գազի՝ Հայաստանին վաճառքի գինը. եթե բանակցություններ չեն վարվել, այդ դեպքում Արմեն Մովսիսյանը ինչի՞ հիմամբ է խոսում 400 դոլարի մասին:

Առայժմ չենք կարող ասել՝ հայկակա՞ն կողմը ճիշտ չի ասում, թե՞ իրանական: Բայց մեր վերլուծությունները վկայում են, որ հայկական կողմը հայտնվել է անելանելի վիճակում, եւ դրանից պարզապես օգտվում են ռուսական եւ իրանական կողմերը՝ փոխպայմանավորված: Մի առիթով ասել ենք, որ ՀՀ-ին էժան գազ վաճառելու իրանական առաջարկը բավականին ուշ հնչեց եւ հնչեց այն ժամանակ, երբ դա պետք էր Ռուսաստանին:

Continue reading

Բաց երկնքին՝ փակ դռներ (ազգային ավիափոխադրող ունենալու խնդիրը)… Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը…

Բաց երկնքին՝ փակ դռներ

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց, որ ՀՀ կառավարության եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցություններ վարելու իրավունքը վերապահվում է  էկոնոմիկայի նախարարությանը:

«Լուսանցք»-ը գրել էր, որ ՀՀին բաց երկնքի քաղաքականությունը իրականացնելիս որոշ փակ դռներ են պետք, այլ կերպ՝ ամեն ինչ պետք է արվի ազգային փոխադրող ունենալու համար:

Կառավարւթյունը, փաստորեն, երեկ չհերքեց, որ ՀՀ-ում մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման համար շատ տարբերակներ պետք է լինեն, այդ թվում՝ ազգային փոխադրողի ստեղծումը կառավարության օժանդակությամբ կամ առանց այդ օժանդակության:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահ է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղեւորների քանակի աճի եւ ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

Ուզում ենք հուսալ, որ գործադիրը իսկապես ջանք չի խնայի ազգային փոխադրող ունենալու համար, այլապես, ինչպես ասելենք, կզրկվենք հայկական ավիացիա ունենալուց, եւ տանուլ կտանք եւ սմեկ ռազմավարական ոլորտում:

Աստղինե Քարամյան

Ցավոտ կետերՀանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը

Սկիզբը՝ թիվ 39, 40-ում

Արդեն ասել ենք, որ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման համար ընտրված են որոշ ապարներ, որոնք էներգախնայող ու շահութաբեր արտադրատեսակներ կտան: Մանրամասն ներկայացրել ենք, թե որ ապարի օգտագործումը ինչ օգուտներ կարող է տալ: Խոսել էինք պեռլիտներից, բազալտներից, մագնեսիլիկատային ապարներից,  դոլոմիտից, դիատոմիտներից: Մասնագետներն ասում են, թե մենք էլի ապարներ ունենք, որոնց պաշարների չափը, որակը կարող են զարմացնել աշխարհին ու զարգացնել մեր երկիրը:

Նշված 5 պաշարներին հավելենք եւս 4 տեսակի հումք: Սկսենք ցեոլիտներից (տվյալները մեջբերել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն»-ում):

Continue reading

Բաքուն խցկվել է հայ-թուրքական հարցերի մեջ – Պետք է հիշեցնել քոչվոր թուրքին (եւ միջազգային հանրությանը)՝ Հայկական լեռնաշխարհ թուրք-ադրբեջանական ներխուժման, Հայոց ցեղասպանության իրականացման եւ մեր պահանջատիրության մասին…

Նաեւ այլ քաղաքական ուժերօրինակ՝ Հայ Արիական Միաբանությունըեւս բարձրաձայնել էոր չպետք է թույլ տալոր թուրք նախարարը Երեւանն իբրեւ թուրքահաճ ամբիոն օգտագործի իր հակահայ հայտարարությունների համար: Հակառակը՝ նրան պետք է հիշեցնել քոչվոր, արհեստածին ու խառնածին թյուրքերի (թուրք-ադրբեջանցիների)՝ Հայկական լեռնաշխարհ ներխուժելու, Հայոց ցեղասպանության իրականացման, ինչպեսեւ ժամանակակից Թուրքիայի՝ հայկական հողերի վրա հիմնված լինելու փաստը ու Սեւրի պայմանագիրը: Ըստ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի, Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը վիժեցվել է պաշտոնական Անկարայի կողմից, քանի որ այնի սկզբանե սինաբանություն էր եւ թուրքերը խնդիրներ են ստեղծում (ավելի ճիշտ՝ շարունակում են սադրանքներըՀայաստանի,Կիպրոսի եւ Հունաստանի, Իրանի եւ Սիրիայի ուղղությամբՈւստիինչպես ՀԱՄը, այնպես էլ այլ քաղաքական ուժեր կոչ են արել բողոքի ցույցերով դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարարին:

……………………………………………………………………………………………………………………..

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելեց Հայաստան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի (ՍԾՏՀ) նիստին: Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ դեռ Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդին մասնակցող թուրք նախարարը նշել էր, որ սա արտակարգ իրադարձություն չէ, ինքը նման համաժողովների մասնակցում է, եւ այս անգամ վարչապետ Էրդողանի հետ խորհրդակցելուց հետո որոշում են կայացրել Երեւանում էլ մասնակցել:

Թուրքական զլմ-ները մինչեւ այցը արդեն չէին բացառել Դավութօղլուի եւ Նալբանդյանի հանդիպումը, ինչը, ըստ նույն զլմ-ների՝ չէր բացառել նաեւ հայկական կողմը, որ ՍԾՏՀ հայաստանյան նիստին հրավիրել է բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: Հիշեցնենք, որ Անկարան պաշտոնապես ամեն ինչ արեց, որպեսզի խոչընդոտի հայադրբեջանական (արցախյան) բանակցությունների վերսկսումը, իսկ հայթուրքական հարաբերությունների «տաքացումը», սահմանների վերաբացումը վերստին կապեց Արցախի խնդրի հետ: Մեր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այս առումով պատասխանել էր «Արմենպրես»-ի հարցին. «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երեւան այցելելուց առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը եւ Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որեւէ նախապայմանի վավերացնելով եւ կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Եթե Անկարան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պիտի ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»:

Continue reading

Անկարան դեմ առ դեմ՝ անհերքելի փաստի առաջ – Ռագըփ Զարաքօլուն Հայոց ցեղասպանության մասին… «Ռոյթերս»-ն անդրադարձել է Մարի Լուի Գումուչյանի հոդվածին – Թղթակիցն էլ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր…

Ռագըփ Զարաքօլուն թուրքական «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրենն է, ով հայտնի է նաեւ որպես իրավապաշտպան: Եկել էր Երեւան՝ մասնակցելու «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի շնորհանդեսին, որը կայացավ Հայաստանի Ազգային գրադարանում: Խղճի դեմ չի կարող գնալ.- ասել էր նա՝ հավելելով, որ չի վախենում Թուրքիա վերադառնալուց:

Բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը լույս է տեսել 2011թ. հայերեն եւ անգլերեն լեզուներով: Գիրքը թարգմանվել է նաեւ թուրքերեն, իսկ «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրենը այն հրատարակել է (1500 օրինակ):

«Ես ասացի Ռագըփ Զարաքօլուն, որ իր համար այս նախաձեռնությունը բոմբ է լինելու: Նա էլ պատասխանեց, թող նստեցնեն ինձ, բայց կարեւորն այն է, որ գիրքն արդեն տպված կլինի»,- ասել է Վերժինե Սվազլյանը: Նա նաեւ նշել է, որ թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Ռագըփ Զարաքօլուն ասելէ, թե գրքում ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ թուրք ժողովորդի պատմությունը: Զարաքօլուն մի քանի անգամ արդեն հրատարակել է Սվազլյանը գրքերը եւ վստահ է, որ թուրքական իշխանությունը չի հանդգնի իր նկատմամբ ինչ-որ քայլ կատարել գիրքը հրատարակելու համար, քանի որ էլի են տպել նման գրքեր: Եվ վախեցնելու փորձերն անհաջողության են մատնվում: Ըստ թուրք իրավապաշտպանի, Թուրքիայի իշխանական խավն ուզում է «մեզ նմաններին լռեցնել», հետապնդում է մարդկանց, իսկ ինքն արդեն 2 տարի է դատավարության մեջ է հայտնված: Եվ հերթական դատական նիստը հենց շնորհանդեսի օրն էր կայանալու: Չնայած այս ամենին, օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ճշմարտության ճանապարհն են բռնել:

Continue reading

Մեր ավանդապատումները – Սյունիք (3-րդ մաս) – «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացնում ենք ՀՀ մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները…

Սկիզբը՝թիվ 39, 40-ում

Ծծաքար գտնվում է Սիսիանի Շնաթաղ գյուղից հարավ: Ասում են, թե այս քարը կաթ ստանալու հատկություն ունի: Սակավակաթ կանայք ուխտ են գալիս այստեղ, մոմ վառում եւ քարից կաթացող ջրից քսում ստինքներին, որ իրենց կաթն ավելանա:

Շաքարաջուր սկիզբ է առնում Գորիսի հանդերի աղբյուրներից եւ թափվում Վարարակ գետը: Մի հովիվ ունենում է Շուշան անունով մի աղջիկ, ում նմանը չկար աշխարհում: Նա ծիծաղում էր՝ սարերում շուշաններ էին բացվում, լաց էր լինում՝ արտասուքները աղբյուրներ էին դառնում: Ասում են, թե այս առուն Շուշանի արտասուքներից է գոյացել: Ջրի քաղցրության համար առուն կոչվել է Շաքարաջուր:

Ագռավիաղբյուրգտնվում է Տաթեւից Շնհեր տանող ճանապարհին: Գրիգոր Տաթեւացին արածեցնելիս է եղել Տաթեւի վանքի գառները: Մի օր աղբյուրից ջուր խմելիս օձը ուզում է խայթել նրան: Տեսնելով այդ, ագռավը նետում է իրեն աղբյուրի մեջ: Օձը Գրիգորի փոխարեն խայթում է ագռավին: Տաթեւի վանահայրը օրհնում է անձնազոհ ագռավին եւ թաղել է տալիս նրան աղբյուրի կողքին, որի անունը տեղացիները Ագռավի աղբյուր են դնում:

Զանգեզուր – ա) երբ Լենկ Թեմուրը հասնում է Արաքսի ափ, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան եւ ասում. «Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ի՞նչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես, տալիս են այդ զանգը եւ ժողովրդին հանում նրա դեմ»: Լենկ Թեմուրը մի քիչ մտածելուց հետո, ասում է. «Գնա՝ էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»:

Continue reading

Հայաստանի 10 ամենահարուստները՝ ըստ «Forbes»-ի… Գիտագործնական սեմինար՝ Մատենադարանում… Հայկական խոհանոց – Չրով թթվամիզուկ… Շաբաթվա մարզական հեւքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի 10  ամենահարուստները՝ ըստ «Forbes»-ի

«Forbes»-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա: Այդ տվյալները հայտնվեցին նաեւ Հայաստանում: Ըստ այդմ, մեր երկրիի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակը հետեւյալն է. 1. Ռոբերտ Քոչարյան (ՀՀ 2-րդ նախագահ), 2. Սերժ Սարգսյան (ՀՀ նախագահ), 3. Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ), 4. Սամվել Ալեքսանյան (ԱԺ պատգամավոր, գործարար), 5. Գագիկ Խաչատրյան (ՊԵԿ նախագահ), 6. Հովիկ Աբրահամյան (ԱԺ նախագահ), 7. Ռուբեն Հայրապետյան (ՀՖՖ նախագահ, գործարար), 8. Տիգրան Սարգսյան, 9. Մաքսիմ Հակոբյան (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն), 10. Խաչատուր Սուքիասյան (գործարար):

Թե որքանով են ստույգ այս տվյալները եւ դասավորությունը, չենք կարող հավաստել, բայց «Forbes»-ը գուցե տասնյակի եւ այլոց կարողությունների ցանկը եւս ունի ու վստահ է, քանի որ հրապարակել է ոչ միայն Հայաստանի տվյալները, ուստի եւ՝ պատրաստ է նաեւ պատասխան տալու եւ հիմնավորելու:

Մատենադարանում կայանալու է միջազգային գիտագործնական սեմինար

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում դեկտեմբերի 17-18-ին տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը, տեղեկացրել են Մատենադարանի մամուլի ծառայությունից:

Նախագծի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ եւ վարպետության դասեր, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան ու եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները եւ դրանց լուծման եղանակները: Սեմինարի անցկացմանը աջակցում է ՀՀ մշակույթի ու Կրթության եւ գիտության նախարարությունները:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Չրով թթվամիզուկ

Բաղադրությունը – Անկորիզ սեւ սալորաչիր – 1 բաժակ, ծիրանաչիր – 1 բաժակ, խնձորաչիր – 1 բաժակ, անկորիզ հոնի չիր – 1 բաժակ, մեղր – 100 գրամ, սոխ – 2 գլուխ, բուսայուղ – 1 ճաշի գդալ, թթու խնձոր, թթու լավաշ, կարելի է՝ ընկույզ:

Continue reading