Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: December 22, 2013
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 305-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
1. Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…
Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը…
Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու անմահացավ հավերժ:
Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… եւ հայրենապա՛շտ պիտի լինենք:
Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:
Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես հայ արորդի աստվածամարդ՝ երկրային աստված…
Գարեգին Նժդեհը իր կյանքով ու գործերով մի մտապատկերային հայկական կաղապար ստեղծեց, որով պիտի իր հայրենապաշտությունն ու ազգային առաքելությունը գնահատի յուրաքանչյուր հայ: Այդ պատկերավոր կաղապարի մեջ «տեղավորվելով» ամեն մի հայորդի պետք է զգա իր չափն ու կշիռը, դերն ու նշանակությունը եւ գիտակցի՝ ինչքան նվիրվածություն պետք է ավելացնել՝ նժդեհյան կաղապարի մեջ հարմար զգալու-տեղավորվելու համար… Եվ փա՜ռք այն հայորդիներին, ովքեր կկարողանան մեծացնել կաղապարի ծավալները-տարողունակությունը, քանզի ինչպես Նժդեհը կասեր, ամեն սերունդ պիտի գերազանցի՛ իր նախորդներին…
Մեր ավանդապատումները – Սյունիք (4-րդմաս)… Արեւագալ է եւ Հայոց Միհր Աստծո տոնը (Քուրմ Արեգ – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ)…
Սկիզբը՝ թիվ 39-41-ում
Մեր ավանդապատումները – Սյունիք (4-րդմաս)
Տաթեւ – գտնվում է Գորիսի շրջանում: Սրա կառուցումն ավարտելուց հետո քարագործ Վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները՝ վարպետը համբուրում է դրանք եւ ասում. «Հոգին սուրբ տա թեւ»:
Խոսքը բերանին, նրա ուսերին թեւեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Վարպետի ասած խոսքից՝ «Հոգին սուրբ տա թեւ»-ից վանքը կոչվում է Տաթեւ:
Ծիծեռնավանք – գտնվում է Զանգեզուրում: Այստեղի գյուղերից մեկի մելիք Թումանը շարունակ նեղացնում է գյուղի քահանային: Մելիքից ազատվելու համար սա մի անեծքաթուղթ է գրում, գցում նրա սենյակն ու փախչում: Այդ թղթի ուժով մելիքը կորցնում է կնոջը, որդիներին եւ ամբողջ հարստությունը: Հասկանալով, որ բոլոր դժբախտությունների պատճառը քահանայի անեծքն է, մելիքը գնում է նրանից թողություն խնդրելու: Անցնելով շատ քաղաքներ, հասնում է Հռոմ եւ իմանում, որ քահանան արդեն վախճանվել է: Հուսահատված մնում է Հռոմի վանքերից մեկում իբրեւ լուսարար ու միշտ աղոթում իր հոգու փրկության համար: Ժամանակ անց, մելիքը կծելով Պետրոս առաքյալի ճկույթը՝ ծիծեռնը, պահում է բերանում: Դրանից վանքի սրբապատկերները գետին են թափվում: Քահանաները ուզում են հանել մելիքի բերանից մասունքը եւ սպանել նրան: Մի ձայն ասում է. «Մի մերձենաք մելիքին»: Մելիքն անվտանգ գալիս է հայրենի երկիրը: Պաշտամունքի առարկա մի շլորի ծառի տեղում մելիքը վանք է կառուցում, ուր եւ ամփոփում է Պետրոս առաքյալի ծիծեռնը: Դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավանք:
Ագռավախաչ – գտնվում է Տաթեւ գյուղից հյուսիս-արեւելք: Ծիծեռնավանքը կառուցող բանվորներին կերակուր եփելու համար մի մեծ կաթսա են տանում մոտակա գետը եւ ջրով լցնելով դնում կրակին: Ջրի հետ մի օձ է ընկնում կաթսայի մեջ եւ մնում աննկատելի: Երբ գալիս է ճաշելու ժամը, մի ագռավ կռկռալով սկսում է պտտվել կաթսայի շուրջը: Բանվորները ուշադրություն չեն դարձնում եւ նստում են ճաշի: Հանկարծ ագռավը ծղրտալով նետվում է կաթսայի մեջ: Պղծված համարելով կերակուրը, բանվորները թափում են այն: Մեծ է լինում նրանց զարմանքն ու հիացումը, երբ կերակրի մեջ նկատում են օձի մարմնի մասերը: Նրանք երախտագիտությամբ պատանքում են ագռավի մարմինը եւ հանդեսով թաղում վանքի արեւմտյան պատի մոտ, վրան էլ խաչի նման մի մեծ քար կանգնեցնում, որը կոչվում է Ագռավախաչ:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
* * *
Արեւագալ է եւ Հայոց Միհր Աստծո տոնը
2013թ. ձմեռնամուտը կլինի դեկտեմբերի 21-ին եւ իր պտույտը կանի Երեւանի ժամանակով ժամը 21:11-ին: Այդ պահից էլ կսկսի արեւագալը եւ հայ արիական տոնացույցով կնշվի Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը:
Հայ արիներն այս տոնը հաճախ են տոնում Գառնո տաճարում, քանզի, ըստ պատմության՝ տաճարը հենց Միհր Աստծո պաշտամունքի համար է կառուցվել, եւ այսօր էլ կարող է դառնալ գործող տաճար… եթե պետական ու կրոնական քարոզչամեքենաները առավել սիրով մոտենան հայոց անցյալին ու հավատին…
Կրոնախաղերի խաչմերուկում. – Դալայ Լաման զարմանում է… Բրիտանացիները եկեղեցի են հիմնել աթեիստների համար… Հանդիպել են Պուտինը (Ռուսաստանի «պապան») եւ Հռոմի պապը… Հերթական սկանդալը՝ Ռամզան Կադիրովի կողմից… Չկա Մերձավոր Արեւելք՝ առանց քրիստոնյաների… Մի՞թե ջհուդի կրոնը կարող է մեր ազգայինը լինել… Քրիստոնյա աշխարհի կենտրոնը՝ Երուսաղեմ…
Դալայ Լաման զարմանում է
Մի անգամ բուդդայականների առաջնորդ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:
– Մարդը,- պատասխանեց նա: – Սկզբում մարդը զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով:
Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց:
Հիշեցնենք, որ Դալայ Լաման վերջերս մի հայտարարություն էր արել, որ զարմացրել էր անգամ կրոնական աշխարհին («Լուսանցք»-ն անդրադարձել է), այն է՝ բոլոր կրոնները սպառվել են, քանի որ հեռացել են աստվածայինից ու չեն բերում հոգեւոր բավարարվածություն, ուստի դրանց կարիքը այլեւս չի զգացվում մարդկանց կյանքում:
Բրիտանացիները եկեղեցի են հիմնել աթեիստների համար
Մանչեսթերյան «Կիրակնօրյա ասամբլեա»-ի հավաքներն այնպես է անցնում, ինչպես եկեղեցում. Եւ՛ երգչախումբը կա, եւ՛ զոհաբերության անվան տակ գումար է հավաքվում: Անհավատները՝ ինչպես աթեիստներին են հաճախ բնորոշում, նաեւ կյանքից հիասթափվածները, այդ թվում՝ եկեղեցական կյանքից, գալիս են հանդիպումների, որտեղ ոչ մի խոսք չկա Աստծո ու եկեղեցու մասին:
«Կիրակնօրյա ասամբլեա» շարժման հիմնադիրներից մեկը, կատակերգու Սանդերսոն Ջոնսը, ընդգծել է, որ Բրիտանիայի բնակչության 35%-ը աթեիստներ են, այսինքն՝ պահպանողական անգլիացիները այնքա՛ն էլ լավ չեն «պահպանվել»: «Եվ պատկերացնու՞մ եք, ինչ կլինի, եթե նրանք ոգեւորվեն մեր հավաքներով: Մենք փոխում ենք աշխարհը, այո՛, փոխում ենք»,- համոզված ասել է կատակերգուն:
Հավաքին կարելի է նաեւ թեյ խմել բլիթներով, երգչախմբում երգել. հաղորդել է BBC-ն: Իհարկե, եկեղեցական երգերի փոխարեն հավաքվածները հանրաճանաչ երգիչների հիթեր կներկայացնեն, եւ Բիբլիայի փոխարեն կկարդան «Ալիսան՝ հրաշքների աշխարհում»-ը:
Հանդիպել են Պուտինը եւ Հռոմի պապը
Ռուսաստանի «պապան» եւ Հռոմի պապը վերջերս հանդիպել են Վատիկանում: Հանդիպումը տեւել է շուրջ 35 րոպե: 3 տարի դադարից հետո, Ռուսաստանն ու Իտալիան վերսկսել են միջպետական խորհրդակցությունները, եւ նախագահ Վլադիմիր Պուտինը առիթը բաց չի թողել հանդիպելու ավելի քան 1 միլիարդ հետեւորդներ ունեցող կաթոլիկների առաջնորդի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Խմբակային սեքս եւ արյունապղծություն են քարոզում… Արցախում գործում է նոր աղանդ՝ «Արթնության կրակ»-ը… Անբարոները թափանցում են ամենուր… Զգույշ լինենք՝ չդառնա հակագովազդ… ՀԱՄ կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… 2014-ին կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Խմբակային սեքս եւ արյունապղծություն են քարոզում
Քրիստոնեության անվան տակ միասեռականություն, մանկապղծություն (պեդոֆիլիա), արյունապղծություն (ինցեստ), բացի դրանից նաեւ ինչ-որ տեղ ինքնասպանություն քարոզող (ինչպես հայտնի էմո-ները) Հայաստան ներթափանցած նոր աղանդը նորություն չէ իրականում, այն ոչ թե Ուկրաինայից է եկել Հայաստան, այլ՝ ԱՄՆ-ից:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշել է, թե ցավալի է, որ նոր են այս աղանդի մասին արձագանքում: Այս կառույցը կար ու ոչ թե նոր է եկել, այլ 2005-2006թթ. գործում է մեր երկրում: 2005թ. նրանց թիվը մի քանի անգամ ավելացել է:
Ըստ կենտրոնի տվյալների, մի քանի հարյուրի է հասնում, մոտավորապես՝ 300-400 մարդ:
Արդեն պարզ է, որ Դեյվիդ Բերգի «Աստծո զավակները» կամ «Ընտանիք» աղանդի հիմքում որեւէ ուկրաինական բան չկա, առավելապես գործում է ԱՄՆ-ում եւ բավականաչափ զանգվածային դատական գործընթացների միջով է անցել:
Արցախում գործում է նոր աղանդ՝ «Արթնության կրակ»-ը
«Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպությունը տեղեկացրել է, որ Արցախում նույնպես գործում են մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց քայքայիչ գործունեությունն են ծավալում հայկական երկրորդ հանրապետությունումն:
Ըստ ՄԵԼ-ի, Արցախում գործում են Եհովայի վկաներ, Ռեմա, Հոգեգալստականներ աղանդավորական կազմակերպությունները: Նաեւ մի նոր աղանդ՝ «Արթնության կրակ» անվանումով, որի ղեկավարի անունն է Լեւոն Սարդարյան:
Անբարոները թափանցում են ամենուր
Վերջերս աղմուկ բարձրացավ. «Սթար» սուպերմարկետներից մեկում մանկական փափուկ խաղալիքի հետ էրոտիկ տեսարաններով ֆիլմերի դիսկ էին նվիրել: Մի բնակիչ մտել էր Նորքի 7-րդ զանգվածի սուպերմարկետ եւ փափուկ խաղալիք գնել իր երեխայի համար: Ինչպես հետո տեղեկացրել էր գնորդ Լիանան, «խաղալիքների բաժնում զեղչի ակցիա էր գործում՝ 990 դրամ+նվեր: Վաճառողուհին մոտեցել է հաճախորդին ու առաջարկել այնպիսի խաղալիք վերցնել, որ նվերն էլ հետը լինի: Նվերը, ինչպես պարզվել է, գեղեցիկ փաթեթով սկավառակ էր»:
Թեեւ նվերը այնքան էլ չի հետաքրքրել, բայց վերցրել է բնակչուհին. «Մտածեցի՝ վրաներն է մնացել»: Կարծել է, թե սկավառակի վրա մանկական երգեր կամ մուլտֆիլմեր են: Բայց տանը միացնելով՝ պարզել է, որ «Դինոզավրիկի» հետ երեխային փաստորեն 4 ֆիլմ են տվել՝ էրոտիկ տեսարաններով: Ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են եղել: Ֆիլմերի անուններն են՝ «Ինտիմ օրագիր», «Ալոճենու ճյուղերի տակ», «Նորվեգական անտառ», «Պիպպի Լիի մասնավոր կյանքը»: Կինոնկարները դասակարգող կայքերում նշված են 18+ կամ 16+ տարիքային սահմանափակմամբ:
Գազային խարդավանքներ… Հայի շահն ու ծրագրերի ժամանակը… Բրյուսելը Մաքսային միության եւ Ասոցացման պայմանագրի հակամարտությունում հասկացրել է Մոսկվային, թե կարող է «հիշել», որ «Հարավային հոսքը» ԵՄ պահանջների չի համապատասխանում…
Գազային խարդավանքներ – ՀՀ-ին ՌԴ կողմից մատակարարվող գազի հետ կապված պատմությունը մութ գործարքի է նման:
Անկախ բոլոր բացատրություններից՝ այդպես էլ չհասկացանք, թե ինչպես մեր պետությունը կուտակեց այդ 300 մլն դոլար պարտքը, երբ մենք՝ շարքային սպառողներս պարտաճանաչ, մեր կիսասոված օրերի հաշվին, վճարել ենք սպառած կապույտ վառելիքի դիմաց:
Ճիշտ է, նախարարն ասում է, թե բանակցությունները գազի գնի շուրջ ընթացել են դեռ 2010-ից, այդ ժամանակ բազային գինը 180 էր, մինչ օրս գազի գինը բարձրացել է մինչեւ 205, 211, 219, 244, 250 դոլար, ու ահա այդ գնային տարբերությունից էլ առաջացել է 300 մլն դոլարի պարտքը:
Բայց այս բացատրությունը չենք կարող իբրեւ պատասխան ընկալել, որովհետեւ հարց է ծագում՝ հապա ինչու՞ էր կառավարությունը դա գաղտնի պահում եւ ամեն անգամ պնդում, թե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջող ավարտ ունեցան, եւ գազը մեր «ռազմավարական» գործընկերը դարձյալ, «ի սեր» հայի, չթանկացրեց:
Այս ամենից հետո կարո՞ղ ենք մտածել, որ այս՝ գազային պատմությունում ինչ-որ մեծ, շա՛տ մեծ խարդավանք կա:
Միանշանակ՝ այո՛: Բայց թե ով է խարդավանքի հեղինակը կամ հեղինակին խարդավանքի դրդողը, ժամանակը ցույց կտա:
Նաեւ՝ հարկ է պարզել, թե ինչո՞ւ է մեր կառավարությունը իր մասնաբաժինը շատ էժան տվել ռուսական կողմին: Եվ ինչու՞ չեն հրապարակվում ռուսական կողմի հետ կնքված պայմանագրի կետերը:
Հայի շահն ու ծրագրերի ժամանակը
ԱՊՀ եւ ՀԱՊԿ ՀՀ-ին քաղաքական ու ռազմական աջակցության մասին «Լուսանցք»-ը շատ է գրել: Ինչպես ՌԴ-ն ու ԱՊՀ-ն, այնպես էլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն երբեւէ հաստատուն քաղաքական գիծ չեն կիրառում տարածաշրջանային հայցերում, եւ Հայաստանն ու Արցախը պետք է կարողանան շարունակել երկու կողմերի վրա կառուցված՝ փոխլրացումային կոչված խաղը:
Արցախի վերամիավորումը՝ պահանջատիրական քայլ 1915-ի շեմին… Արցախը հայի հող է «դառնում» նաեւ ՄԱԿ-ի աչքին… Բարեկամության պուրակ՝ Արցախում…
Արցախի վերամիավորումը՝ պահանջատիրական քայլ 1915-ի շեմին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական ամգամ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, նաեւ քննարկել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական եւ նախարարական մակարդակներով հետագա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցեր:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակնկալում են, որ գալիք տարվա սկզբին տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը, «Թուրան» գործակալությանն ու «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով միջնորդների այս այցը տարածաշրջան ու իրավիճակը հակամարտության կարգավորման շուրջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերին, 2-ամյա դադարից հետո Վիեննայում կայացավ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, եւ համանախագահներն ամեն ինչ անում են, որ այն շարունակական լինի: Նախատեսվող հանդիպման վայրն ու հստակ ամսաթիվը դեռ հայտնի չեն, սական երկու երկրների ԱԳ նախարարները քննարկումներ են անցկացնում այդ թեմայի շուրջ եւ շուտով կհստակեցվի: Ավստրիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումը նոր բան չի տվել, սակայն երկխոսության վերսկսումը կարեւոր է համարվել երկարատեւ կարգավորման հասնելու տեսակետից, եւ ըստ համանախագահների, արդեն իսկ դրական հետեւանքները տեսանելի են: Մասնավորապես, գտնում են, որ նվազել է միջադեպերի ու մահացու դեպքերի քանակը շփման գծում, մեղմացել է պետությունների ղեկավարների ռազմատենչ եւ կտրուկ հռետորաբանությունը:
Ամերիկացի համանախագահը անդրադարձել է այն հարցին, թե կան արդյոք որեւէ նոր առաջարկներ, որոնք Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների համար խթան կհանդիսանային: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն նոր գաղափարների կողմնակից է, սակայն, ինչպես ու ինչ ձեւով կլուծվի այդ հարցը, կողմերը իրենք պետք է որոշեն, համանախագահների խնդիրն օգնելն է: Իսկ միջնորդները կարգավորման այնպիսի տարբերակ են ցանկանում, որը կբխի բոլոր կողմերի շահերից, քանզի պատերազմը շատ թանկ է նստում երկու կողմերի վրա եւ խոսքը միայն մարդկային կորուստների մասին չէ:
Տեսակետ է հայտնվել նաեւ, թե «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից ձերբազատվելը կնպաստեր միջազգային ներդրումների աճին, կնպաստեր երկու ժողովուրդների նյութական բարգավաճմանը, եւ Երեւանում ու Բաքվում կայացած բանակցություններում համանախագահները զգացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այդպիսի ուղի գտնելու ցանկությունը, որը կապահովեր տեւական խաղաղություն:
Հասարակական-քաղաքական.- Տարեփոխության պահանջը ներքաղաքական փոփոխություններն են… Տրանսպորտի ուղեվարձը հունվարից չի՞ թանկանա… Ընդդեմ ապօրինի, անողոք թանկացումների…
Տարեփոխության պահանջը ներքաղաքական փոփոխություններն են
Անվստահությունը կուտակային հիմնադրամների նկատմամբ շարունակվում է, եւ բազմաթիվ քաղաքացիներ են միանում դրա դեմ հանդես եկող նախաձեռնությանը: Անգամ ԱԺ-ում պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման 1 տարով հետաձգման չհաստատումը չի թուլացրել պայքարը: Պահանջը՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով, դեռ օրակարգում է: Սա ինչպես ընդդիմադիր, այնպես էլ քաղաքացիական կառույցների համար մնում է առաջնային թեմա:
Կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի երթին մասնակցել են խորհրդարանական 4 ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը: ԱԺ խմբակցությունները կուտակային կենսաթոշակի արտահերթ քննարկումից հետո ավելի են մտահոգվել ու դիմել են Սահմանադրական դատարան, թե որքանով է կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահին 36 պատգամավորի ստորագրությամբ հանձնեցին «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին» օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող» դիմում-բողոքը, որն ուղղված է Սահմանադրական դատարանին։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի գիտություն է ընդունել փաստաթուղթը եւ ինչպես կարգն է՝ այն հանձնել ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին՝ ընթացք տալու համար: Եվ հարցը շուտով կդրվի իրավական քննարկման:
ԱԺ–ում մի խնդիր էլ կա անհետաձգելի, որը նույնպես քաղաքական նրբերանգներ կստանա առաջիկայում: Գազի հետ կապված լսումները եւս լարված մթնոլորտում են ընթանում: Հատկապես, որ ռուսական կողմի ճնշումներն ապացուցող նոր փաստեր են ի հայտ գալիս: «Գազի գինը չի փոխվելու եւ չի էժանանալու: Չգիտեմ, ով է դրա մասին ասել, բայց գինը չի փոխվի ու չի էժանանա»,- խորհրդարանում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ լսումների եզրափակիչ ելույթում: Նա նեղսրտել է, թե այն տպավորությունն է, որ կառավարությունը ժողովրդի համար չի աշխատում, ինչին տեղից ռեպլիկով պատասխանել է ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «…Գազպրոմի համար եք աշխատում, մյուսների»: Բայց նախարարը չի շեղվել. «Ժողովրդի համար ենք աշխատում»: Եվ այս ռեպլիկները ամանորի տոներից հետո դուրս կգան խորհրդարանի պատերից եւ իշխանություն-ընդդիմություն առճակատումների կհանգեցնեն արդեն փողոցում եւ հրապարակներում:
Ցավոտ կետեր – Աճ՝ նույնիսկ ճգնաժամի տարիներին – Բայց նոր շուկաներ մտնելու մասին մոռանալ պետք չէ… Հայաստանի փորձը ներառվեց որոշման մեջ… Հայաստանը՝ մշակութային արժեքների կոմիտեի անդամ…
«Ցավոտ կետեր» խորագրի ներքո կխոսենք մի ոլորտի մասին, որ աճ է գրանցել նույնիսկ ճգնաժամի տարիներին, բայց այսօր կարծես խնդիր ունի շոշափելի դրական տեղաշարժի:
Ընդհանրապես, երկրի արդյունաբերության զարգացումն անհնար է դիտարկել առանց արտահանման ծավալների զարգացման: Մենք ունենք ՀՀ-ի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որը նախանշում է նաեւ այնպիսի ոլորտների զարգացում, որոնցում, այսպես ասենք, ձեւավորվող կարողություններ կան: Խոսքն այն ճյուղերի մասին է, որոնք վերջին տարիներին դինամիկ աճ են ունեցել, սակայն ծավալային առումով դեռեւս 10 մլն դոլարը չեն գերազանցում: Այս ճյուղերից են դեղագործությունը, պահածոների արտադրությունը, գինեգործությունը, հանքային ջրերի եւ հյութերի արտադրությունը: Սրանց մասով քաղաքականությունն ուղղված կլինի մասշտաբային ներդրումների ներգրավմանը, համակարգային խնդիրների լուծմանը, արտադրական/արտահանման կարողությունների զարգացմանը: Մեկնարկներ կտրվեն ըստ ժամանակային սանդղակի:
Դեղագործությունը քիմիական արդյունաբերության ենթաճյուղերից է: Փոքր քիմիան՝ դեղագործության ոլորտը Հայաստանի ամենաարագ աճող արտահանող ոլորտներից է: Այստեղ արտահանումը ոլորտի թողարկման 57%-ն է կազմում: Ոլորտի գլխավոր խնդիրներից է ՊԱԳ հավաստագրումը: Դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների ոլորտային ռազմավարությունը (այս ոլորտը ներառում է դեղերի, դեղանյութերի, սննդային հավելումների, դեղաբույսերի եւ դրանց հիմքով դեղերի արտադրությունները, ինչպես նաեւ մասնագիտացված ծառայություն մատուցող փորձագիտական եւ հետազոտական կազմակերպությունները), որ նախատեսված է մինչեւ 2020թ., ճյուղը դիտարկում է իբրեւ արտահանման բարձր կողմնորոշվածություն ունեցող: Բնագավառում վաճառքի ցուցանիշը 2010թ. 8.800.000 դոլար էր, վաճառքի ծավալի աճը 2003-2010թթ. տարեկան կազմել է 12.5%: Ոլորտի ընկերությունները 13-ն են, այստեղ զբաղվածների թիվը 507 է: 2010թ. արտահանումը կազմել է 5.013.630 դոլար: Արտահանման հիմնական շուկաները (եւ դրանց կշիռը) եղել են Վրաստանը (38%), Ռուսաստանը (18%), Ուզբեկստանը (13%), Բելառուսը (6%), Ուկրաինան (5%) եւ Կատարը (4%): Ի դեպ, դեղագործությունը մեր երկրի արտահանման այն եզակի ոլորտներից է, որ արտահանման աճ է գրանցել նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին: Եթե 2010թ. արտահանման ծավալներով մեզ հետ համադրելի երկրներ են Նիգերիան, Նիկարագուան եւ Ֆիջին, ապա 2015թ. համադրելի երկրներ կլինեն Էստոնիան, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան: Այս կանխատեսումները հիմնված են որոշակի քայլերի իրագործման հետեւանքով ակնկալիքներին, ըստ որոնց՝ 3 տարի անց արդեն արտադրության ծավալը կլինի 30-35 մլն դոլարի (2010թ. 8 մլն դոլարի փոխարեն), արտահանումը՝ 20-25 մլն դոլարի (2010թ. 5 մլն դոլարի փոխարեն): Աշխատողների թիվը կդառնա մինչեւ 950: Մուտք կգործի նոր շուկաներ (Մերձավոր Արեւելք): 7 տարի անց արդեն արտադրության ծավալները կդառնան 95-135 մլն դոլար, արտահանումը՝ 75-115 մլն դոլար, աշխատողների թիվը՝ 1600-1800: Եվ այս ժամանակ մեզ հետ արտահանման ծավալներով համադրելի երկրներ կլինեն Լյուքսեմբուրգը, Բելառուսը, Մարոկկոն, Չիլին, Ուրուգվայը:
Մարզական խճանկար – 10 լավագույնները. Դավիթ Սաֆարյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ… Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռակա մենամարտը շարունակվում է (ստվերում նաեւ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանն է)…
10 լավագույնները. Դավիթ Սաֆարյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով՝ 2013թ. թիվ 1 մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Տարվա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը վաստակել է 220 միավոր: 33 միավորով ետ է մնացել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի 2013թ. 10 լավագույն մարզիկների ցուցակն այսպիսի տեսք ունի՝ ըստ հավաքած միավորների.
1. Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ) – 220
2. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 187
3. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 155
4. Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 119
5. Աշոտ Դանիելյան (սամբո) – 109
6. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – 88
7. Արամ Ավագյան (բռնցքամարտ) – 75
8. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 52
9-10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ոճի ըմբշամարտ) – 49
9-10. Արթուր Շահինյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 49
Հարցմանը մասնակցած 22 մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում հիշատակել են նաեւ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանի, Զավեն Անդրիասյանի, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանի, Հենրիկ Մոքոյանի, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, Մավրիկ Նասիբյանի, Երջանիկ Կարապետյանի եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի անունները:
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական–թիմային առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:
* * *
Բուլղարիայի 2013թ. լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մեր հայրենակից Արմեն Նազարյանը, ով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է: Նա առաջ է անցել վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Կամիլո Պլաչիից եւ «Լուդոգորեց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոեւից:
Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռակա մենամարտը շարունակվում է – Ստվերում նաեւ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանն է
Հայկական սպորտի աշխարհի «մոնոպոլիստների»` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ-ական) եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (ՀՀԿ-ական) հեռակա մենամարտը շարունակվում է: Որքան մոտենում է տարեվերջը, այնքան կրքերը թեժանում են, իսկ խնդիրը նույնն է, պարզապես այս անգամ կշեռքի նժարը, կարծես, ՀՀԿ-ականի կողմն է: Պատճառը՝ մինչ այս ՀՀ սպորտի նախարարները ԲՀԿ ղեկավարի մարդիկ էին եւ տարեվերջին լավագույն մարզիկներ ընտրելիս առաջնորդվում էին իրենց գլխավորի խոսքով, ապա այժ նախարար Յուրի Վարդանյանը ՀՀԿ «թեքմամբ» է եւ ակնհայտ ցույց է տվել, որ դեմ է ԲՀԿ-ական «սպորտային» մենաշնորհին:
«Լուսանցք»-ը շնորհավորում է հայ արիներին, որ հունվարի 1-ին տոնում են Գարեգին Նժդեհի ծննդյան օրը եւ քրիստոնյա հայերի տարբեր հատվածներին, որ տոնում են իրենց սուրբ ծնունդն ու Ամանորը… Հայկական խոհանոց՝ տոնական օրերի համար…
Հայ արիները հունվարի 1-ին տոնում են մեծն Գարեգին Նժդեհի ծննդյան օրը: Եվ շուքով են տոնում՝ նժդեհական օրով, Նժդեհով ներծծված օրով, նժդեհյան պատգամներին ականջալուր:
Հայ արիներն այդ օրը շնորհավորում են նաեւ քրիստոնյա հայերի տարբեր հատվածներին, որ տոնում են իրենց՝ սուրբ ծնունդն ու Ամանորը դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրեր:
«Լուսանցք»-ը շնորհավորում է երկու կողմերին էլ՝ եւ՛ ազգային հավատով ապրող հայազգայնականներին՝ հայ արիներին եւ՛ միջազգային կրոնով ապրող հայերին՝ քրիստոնյա հայերին:
«Լուսանցք»-ը շնորհավորում է ինքն իրեն էլ՝ Նժդեհի՛ տոնի առիթով:
Իսկ մեր գործընկեր Ռուզաննա Նահապետյանը մեզ եւ, ընդհանրապես բոլորիս, օգնում է այս օրերին համեղ եւ արագ պատրաստել: Արագ, որպեսզի օրերով ժամանակը խոհանոցում չվատնենք, եւ համեղ, որովհետեւ պետք է ոչ թե ուտել, այլ՝ ճաշակել:
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Մածունով եւ սալորաչրով աղցան
* Բաղադրությունը – Քամած մածուն – 120 գ, կաթնաշոռ – 120 գ, սխտոր – 1 պճեղ, ընկույզ – 150 գ, սեւ սալորաչիր – 50 գ, սամիթ, աղ:
* Պատրաստման եղանակը – Կաթնաշոռն ու մածունը խառնել, աղով եւ սխտորով համեմել: Ավելացնել ընկույզը եւ կտրատած սեւ սալորաչիրը, պատրաստել գնդիկներ՝ միջին չափի: Հետո ամեն գնդիկին դնել մեկ սալորաչիր: Դրանից հետո էլ վրան շաղ տալ շատ մանր կտրտած սամիթը:
Մսով եւ ավելուկով աղցան
* Բաղադրությունը – Հորթի խաշած փափկամիս – 250 գ, բուսայուղ – 50 գ, սոխ – 50 գ, վարունգ – 50 գ, խաշած ավելուկ – 200 գ, սխտոր – 1 պճեղ, կիտրոն – 1 հատ, կամիր բողկ – 4-5 հատ, ընկույզ – 50 գ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ:


