Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Սև ծովից ցիկլոն է մոտենում
- Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
- Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով (տեսանյութ)
- Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
- Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է (տեսանյութ)
- Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
- «Սահմանադրությունը փոխել ինքը չի կարող, փորձելու է ճնշել պատգամավորին․ մեր խնդիրն է թույլ չտալ» (տեսանյութ)
- Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Օրացույց․ 25-ը օգոստոսի (տեսանյութ)
Daily Archives: May 27, 2014
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 17-ի (322) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
(1-ին մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Ռուսաստան. թշնամի՞, թե՞ բարեկամ երկիր («Միջազգային առկա վիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին»)…
Հատվածներ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա վիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից…
«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության
Այսպես կոչված նոր թվագրության կամ հիսուսյան 21-րդ դարը գրոհում ու ճզմում է այն ազգերին, որոնք չեն կարող կամ պատրաստ չեն դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Աշխարհի ներկայիս տերերն օրըստօրե նորանոր ձեւեր են մշակում՝ պետական կազմավորումներն անկայունացնելու, փոքրաթիվ ազգերին ճնշելու, նրանց բարոյալքելու, այնուհետեւ ոչնչացնելու (միադեմ կամ անդեմ դարձնելու) համար…
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման նպատակն է դիմակայել այս ամենին՝ սերտ համագործակցելով այլազգի պատրաստակամ ուժերի հետ:
Համատեղ պայքարը կզուգահեռվի այն առաջնային նպատակին, որը նախատեսվող միադեմ կամ անդեմ մարդկային զանգվածի մեջ բնածին հայ ազգի տարրալուծման կանխարգելումն է: Այս մասին բազմիցս ենք նշել, որ սա մարդատյաց գաղափարներով առաջնորդվող համաշխարհային գաղտնի կառավարության եւ կից մութ ուժերի տեսլականն է:
Հայ արիականների ու ազգայնականների նպատակը ոչ միայն չարին դիմակայելն է (դա նախաձեռնելն ու կազմակերպելը, հանուն նպատակի նաեւ միավորվելը), այլեւ հայության ԳԵՐՆՊԱՏԱԿ-ը ավարտին հասցնելը՝ Հայոց Հողահավաքին ու Ազգահավաքին հաղթանակով հասնելը: Այլապես՝ Սփյուռքի հայությունն ի վերջո դատապարտվելու է ուծացման, իսկ Հայաստանի հայությունը՝ ստրկացման եւ դիմազրկման: Արցախը, Գարդմանը, Նախիջեւանը, Ջավախքը, Արեւմտյան Հայաստանն ու մեր գերեվարված այլ տարածքների ազատագրման տեսլականը պետք է վերալիցքավորեն համահայկական ԳԵՐՆՊԱՏԱԿ-ը, իսկ հայի բնածին ինքնության, աստվածների հավատի ու առաջնորդող առաքելության վերարժեւորումը պիտի մեր ԳԵՐՆՊԱՏԱԿ-ին ուղղեն հայության հավաքական միտքն ու բազուկը, հոգեւոր հավատարմությունն ու տիեզերահաս կամքը:
Աշխարհը չարի տիրապետության տակ է, կիրառվող քայլերն էլ ավերիչ են ու կործանարար: Դրանք առավել արագ են կործանման տանում փոքրաթիվ ազգերին եւ փոքր հնարավորություններով երկրներին, ինչը պետք է ստիպեր բոլորի միավորմանը՝ ընդդեմ այս ավերիչ ուժի, սակայն համաշխարհային մութ ուժերին հաջողվում է գործադրել «բաժանի՜ր, որ տիրես» սկզբունքը, ինչը դեռ պահպանում է նրանց տիրապետությունը:
Մինչ համաշխարհային ընդդիամադիր ճակատի ձեւավորումը, Հայաստանն ու հայությունը պիտի գործեն հավասարակշռված, բայց կտրուկ ու հստակ հայանպաստ, հանդես գան ոչ միայն այս ու այն միջազգային ծրագրին միանալու-մերժելու քաղաքականությամբ, այլեւ սեփական ծրագրերը միջազգային օրակարգ բերելու եւ դրանք բոլոր հնարավոր միջոցներով հետապնդելու ռազմավարությամբ:
Պարտադիր չէ առաջնորդվել «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսով, բայց չի կարելի բարեկամ համարել այն ազգերին ու երկրներին, որոնք սերտորեն համագործակցում են մեր թշնամիների հետ, ավելին՝ ռազմա-քաղաքական կամ տնտեսական շահեր են հետապնդում նրանց հետ միասին:
Հայաստանը պետք է հստեկեցնի իր բարեկամների ու թշնամիների, նաեւ դրական չեզոքների ցանկը, հայության շահերին հանահունչ եւ առաջնային դիտարկի միայն այդ ցանկում առկա բարեկամների շահերը: Մնացած դեպքերում չի կարող փոխշահավետ գործարքներ լինել: Այստեղ է, որ խախտումները հանգեցնում են հայկական շահերի ստորադասմանն ու անտեսմանը:
Հայաստան-Ռուսաստան. ԱՊՀ եւ ՀԱՊԿ հետագա համագործակցություն
Քանի որ հայ-ռուսական հարաբերությունները պաշտոնապես համարվում են բարեկամական եւ ռազմավարական, ամրագրված են ռազմա-քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների դաշինքային սկզբունքներով եւ առաջնահերթությամբ, նախեւառաջ պիտի դիտարկել այս ուղղությունը: Սույն դաշինքի շրջանակներում է այսօր պայմանավորված Հայաստանի ու հայության համընդհանուր ինքնապաշտպանությունը, ներկա քայլերն ու հետագա զարգացումը:
Մոսկվա՞ն է կանխել Ադրբեջանի ոչնչացումը – Իսկ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ներում հայերի ազատատենչ հանդգնությունը եւ կամային հաղթանակը…
Հայտնի ռուս փորձագետ, Կրեմլի քարոզիչ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել Արցախյան պատերազմի հրադադարի պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ, որում մասնավորաբար գրել է. «Երբ 1993-94թթ. ձմռանը Ադրբեջանը մասշտաբային հարձակում ծավալեց ղարաբաղյան ճակատի ողջ երկայնքով, հենց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային, եւ ոչ թե եվրոպական կառույցներին կամ ԱՄՆ-ին հաջողվեց խանգարել հայկական զորքերին դուրս գալ Քուռ գետ եւ հարցականի տակ դնել ընդհանրապես Ադրբեջանի պետականության գոյությունը»: Հետաքրքիր է, որ ռուս փորձագետը գրում է մի ճշմարտություն, որն այնքան էլ մեծ գաղտնիք չէ, բոլորը գիտեն, որ Արցախյան պատերազմը հրահրել են ոչ թե ԱՄՆ-ն կամ եվրոպական երկրները, այլ մեր ներկա գործընկեր Ռուսաստանը, երբ ցանկանում էր մշտապես փակել «արցախյան թեման»: 1990-ականների սկզբին հենց Ռուսաստանը 2 ռազմական գործողություն կատարեց Արցախիի հայերի դեմ, որի հետեւանքը եղավ տասնյակ հայկական բնակավայրերի ոչնչացումը եւ հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունը: Դեռ խորհրդային ժամանակներից ռուսական կողմը իր ՕՄՕՆ-ականների միջոցով աջակցում էր ադրբեջանցիներին:
Արցախյան կողմը հասկացավ սա եւ սկսեց մեկ այլ դիմադրություն. Ստեփանակերտից ռուսական գունդը հեռացվեց եւ, զենքերը վերցնելով, արցախցիներն անցան հաղթական պայքարի: Այսպես եղավ նաեւ Հայաստանում, երբ կամավորական ջոկատները հարձակվում էին սովետական զինանոցների, զորակայանների վրա եւ զենքեր հայթայթում սովետական բանակին Հայաստանում դիմակայելու, ադրբեջանական հրոսակներին էլ՝ Հայաստանի ու Արցախի սահմաններին:
Այսպես եւ՛ զենք-զինամթերք հայթայթելով եւ՛ ինքնապաշտպանվելով ու պատերազմելով հայկական ուժերը կամավորական ջոկատներից վերածվում էին ամուր ու մարտական զորագնդերի: Եվ հաղթանակները հաջորդում էին մեկը մյուսին, մինչեւ Բաքու հասնելու ծրագրերն այլեւս իրատեսական էին…
Համանախագահները խրամատներ են փորում իրենց դեսպանատներում – Հայաստանում եւ Արցախում հասկացել են, որ մշտապես հանդուրժող ու հավասարակշռված լինելը եվրահասկացողությանը հարիր չէ…
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նույնպես արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին արած հայտարարությանը. «Չնայած նրան, որ մենք ողջունում ենք հիմքային մակարդակում կարգավիճակի վերաբերյալ նորացված ուշադրությունը, այս ծրագիրը չի համապատասխանում ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալին. հարատեւ սկզբունք, որի վրա հիմնված է մեր երկիրը եւ որի վրա վերջին կես դարում ստեղծվել են ավելի քան հարյուր պետություններ։ Օգտագործելով խորապես սադրող եւ ակնհայտորեն ոչ ճիշտ «օկուպացիա» տերմինը՝ առաջարկված ծրագիրը կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին… Բաքվի ագրեսիայի պատերազմի զոհերին, ռազմավարական անվտանգության զիջումների գնալ՝ ի պատասխան Ադրբեջանի՝ խիստ ռազմատենչ հեշտությամբ շրջելի խոստումներին»: ԵԱՀԿ օրակարգի առաջնային հարցերից պետք է լինի Բաքվի արգելքի հարցը՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ անմիջական մասնակցությանը խաղաղ բանակցություններին. նշված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, բայց համանախագահները որեւէ կտրուկ վերաբերմունք չեն ցուցաբերում:
Սա հետեւանք է այն բանի, որ հայկական կողմը՝ Հայաստանում եւ Արցախում, մշտապես հանդուրժող եւ հավասարակշռված է պահում իրեն: Իսկ դա երեւի թե եվրահասկացողության վրա այնքան էլ չի ազդում, ինչքան ադրբեջանական կողմի սադրանքները: Նշանակում է՝ եկել է պահը պնդելու, որ հենց ԼՂՀ-ն պե՜տք է լինի բանակցային կողմը, նվազագույնը՝ լինի բանակցային սեղանի հավասարազոր մասնակից:
Հասկանալի է, որ ԼՂՀ խնդրի լուծման հարցի ակտիվացումը մի քանի դրդապատճառ ունի, որոնցից մեկը՝ ԱՊՀ տարածաշրջանային զարգացումներն են, ինչի հետեւանքով այդ խնդրին ավելացել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրումը: Յուրաքանչյուր կողմ փորձում է մի տեղ դիրքերը կորցնելու դեպքում մյուս տարածաշրջանում այն ավելացնել: Հայաստանի կիսաչեզոք դիրքորոշումը եւս հարցեր է հարուցել: Չնայած պաշտոնական Երեւանը ուկրաինական հարցում ՄԱԿ-ում քվեարկեց ռուսական քայլերի օգտին, սակայն ամեն ինչ դեռ միակողմանի ընթացք չի ստացել Հայաստանում:
Կալիֆորնիայի նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման փաստը նոր ազդակ էր հայկական կողմին, իսկ ԱՄՆ համանախագահ Ուորլիքի հնարավորինս չեզոք (որոշակիորեն՝ ադրբեջանանպաստ) հայտարարությունը քայլ էր ադրբեջանական կողմին ուղղված, որն սկսել էր ԱՄՆ-ի համանախագահի անվստահություն հայտնելու գործընթաց: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ներկայացրած ԼՂ կարգավորման 6 կետերը նախկին խնդիրները նորից օրակարգ բերելու քայլ է՝ ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու, կողմերին որոշ բաներ հասկացնելու համար: Այս հակադրությունների համապատկերին էլ ընթանում է Հայաստանի համագործակցությունը ռուսական ու եվրա-ամերիկյան ուղղությունների հետ:
Որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա՝ կգրավվի – Հայտարարված «մեր 1 զոհի դիմաց՝ 10 զոհը» միայն խոսքեր չեն եւ հայկական կողմը դա ապացուցում է մարտական դիրքերում…
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի կարող տեղադրվել. այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների այն մտահոգությանը, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում կարող է նման իրավիճակ ստեղծվել:
Սակայն պատգամավորները համառել են՝ հավելելով, որ հստակ պատասխան է պետք, եթե նման բան պարտադրվի Հայաստանին, արդյո՞ք իշխանությունները կհրաժարվեն Մաքսային միություն մտնելուց: Արդեն խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով դիմելով ՀՀՇ իշխանության օրոք ԱԳ նախարար աշխատած պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, նշել է, որ նա ունենալով դիվանագիտական մեծ փորձ, պետք է հասկանա, որ նման հարցերը չեն բարձրաձայնվում, աշխատանքներն ընթանում են եւ բոլոր խնդիրները կկարգավորվեն:
Արցախի խնդրով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպեսեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նախարարը եւ համանախագահները քննարկել են «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները»: Անդրադառնալով այս օրերին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ կոպտորեն խախտում է ոչ միայն 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի, այլ նաեւ 1995թ. փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին եւ Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերը։
Ինքնակործանման քաղաքականությունը – Հայաստանում վաղ է խոսել միակուսակցական համակարգի հաջողելու մասին… Ստվերազերծումը՝ տնտեսական խարակիրի… Այլընտրանքի քաղաքական ստվերը…
Ինքնակործանման քաղաքականությունը
Հայաստանի պետա-քաղաքական ոլորտն այսօր հսկում է մեկ կուսակցություն: Դա Հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն որոշակի փորձեր արեց՝ հասնելու քաղաքական ու իշխանական դաշինքի կազմավորմանը, բայց խորհրդարանական 4 ուժերից 2-ը հրաժարվեցին բանակցել՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն էլ՝ երեւի թե առավելագույն պահանջներ առաջ քաշեցին: Ու քաղաքական դաշինքի, այսպես կոչված՝ կոալիցիայի ձեւավորումը ձախողվեց:
Դա քիչ էր, ՀՀԿ-ՕԵԿ իշխանական համաձայնագրից դուրս եկավ (վարչապետի աթոռը չստանալուց նեղացած) ՕԵԿ-ը, եւ դարձավ 5-րդ խորհրդարանական ընդդիմությունը:
Առայժմ սա է իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Իշխող քաղաքական ուժը հրաժարվեց համագործակցել նաեւ արտախորհրդարանական կազմակերպությունների հետ եւ միայնակ մտավ մեծ ու պատասխանատու բեռի տակ:
Իհարկե, չի բացառվում, որ հնարավոր է միակուսակցական համակարգով գրանցել հաջողություններ, ինչպես ասենք՝ Չինաստանում, որը տնտեսական աճի տեմպերով անգամ ԱՄՆ-ից է առաջ անցել: Որոշ երկրներում նաեւ երկկուսակցական համակարգով են բավարարվում ու մեկմեկու փոխարինելով առաջ տանում իրենց պետականությունը: Այդպես է նաեւ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:
Բայց Հայաստանում վաղ է խոսել նման համակարգերի հաջողության հասնելու հնարավորության մասին: Ինչպես վերլուծաբաններն են նշում, Հայաստանում կազմավորվել է մեկ կուսակցության իշխանություն, ինչը նոր էջ է բացել երկրի տարեգրության մեջ: Արդյունքները դեռ կերեւան, գնահատականներն էլ հետո կտրվեն:
Իհարկե, ՀՀԿ-ն մինչ այս էլ էր իշխանություն: Դեռ Անդրանիկ Մարգարյանի վարչապետ նշանակվելուց եւ հետո էլ՝ իշխանությունը Հայաստանում ձեւավորվում է ՀՀԿ-ի շուրջ: Վերլուծաբանները նաեւ նշել են, որ «այդ իշխանությունը Հայաստանում նույնպես ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից»: Այդպիսի մի խոսք էլ ասեց վերջին կոալիցիան վերջինը լքած ՕԵԿ-ը, չնայած մինչեւ դուրս գալը՝ սիրով ու նվիրումով էին աշխատում բոլոր ՕԵԿ-ականները:
Որոշ մեկնաբանների կարծիքով էլ, գուցե եկավ այն պահը, ՀՀԿ-ի համար վաղուց սպասված բաղձալի պահը, երբ իշխանությունն իրենով անելով վերջակետ դրվեց ՀՀԿ առաջնորդի ու ՀՀ նախագահի ասած՝ թիմակիցների տարակուսանքներին ու մտահոգություններին:
Բայց հիմա էլ ՀՀԿ-ի ներսում ինչ-որ բան այնպես չէ: Լինում են նշանակումներ, որ չեն բավարարում հին ու նոր կամ ավելի նոր հանրապետականներին: Պարզվում է՝ միեւնույն չէ, թե ով ինչ պաշտոն կստանա, հանրապետական լինելը դեռ բավարար պայման չէ՝ կուսակցական ընկերոջ համար ուրախանալու առումով: Եվ հենց սա է պատճառը, որ ներկուսակցական կլանային համակարգով գործող կուսակցությունները չեն կարող հաջողել պետական ու ազգային քաղաքականության մեջ: Անգամ լուրեր են սպրդում, որ այսինչն ու այնիչը իրար «կծում, սեւացնում, քննադատում եւ… ուտում են իրար», ինչը հաճախ նաեւ բացահայտ երանգներ է ստանում:
Պատճառը խորքային է, Հայաստանի ընտանեկան կլանները մտել են ամենուր եւ պղտորել ամեն ինչ: Ձուկը գլխից է «կլանավորվել»… Կարծիք կա, որ նույնիսկ արեւելքին հատուկ կլաններից են տարբերվում մեր «հայրենի» ընտանեկան կլանները, որոնք հիմնականում վաստակել են «բիրդան աղաներ» կոչվելու եզակի իրավունքը…
Հայ էթնոսի մասին – Ավանդաբանություն… Պատմագրական ակնարկ… Հայագիտական ակնարկ… – Հայոց Լեռնաշխարհից հնդեվրոպական քաղաքակրթության սփռումը դեպի Արեւելք եւ Արեւմուտք…
Ավանդաբանություն
Հայ էթնոսի ծագումնաբանությունը ամբողջովին ուսումնասիրված եւ բացահայտված չէ, սակայն այն բավականին ամբողջական է, որը թույլ է տալիս մեզ արդեն վստահորեն կատարել պատմական էքսկուրս: Այսօր արդեն Հայ էթնոսի ծագումը եւ տեղաբնակ լինելու հանգամանքը այլեւս չի վիճարկվում:
Ըստ ավանդույթի, Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ (որը, ըստ ժամանակակից ուսումնասիրություների, տեղի է ունեցել 19000 տարի առաջ), Հին Կտակարանի Նոյը իր փրկությունը գտավ ԱՐԱՐԱՏՅԱՆ աշխարհում, իսկ Շումերական մշակույթի ԶԻՀՈւՍՈՒԴՐԱՆ (Ziusudra)՝ Մաշու Լեռներում, նույն ինքը՝ Արարատյան Լեռներ:
Արեւելյան Վարդապետության (իմա քրիստոնեություն) շրջանի հայոց պատմագիր Մովսես Խորենացու շնորհիվ մենք գիտենք, որ հայերը ծագում են Հայկ նահապետից: Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի ավագ որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է՝ Հաբեթ (Japheth), Գամեր (Gomer), Թիրաս (Tiras), Թորգոմ (Togarmah) Հայկ (Haik):
Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լիճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկրը կոչվեց ՀԱՅՔ: Համաձայն ավանդույթի՝ Արմենիա անվանումը Հայոց աշխարհին տրվել է ի պատիվ Հայկի որդի Արամի: Պետք է այստեղ շեշտենք, որ Հայկական Լեռնաշխարհի բազում անուններ տրված են հայոց պետության հիմնադիր Հայկի սերունդների անուններով:
Աքմենյան (պարսկական) շրջանի պալատական պատմիչ Մար Աբաս Կատինան Հայերի մասին ասում է. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… հսկաներից էլ սերում է Հայկը»:
Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…
Մեր ավանդապատումները շարքից.- Գեղարքունիքի մարզ
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-16-ում
Գանձավանք կամ Անգիր վանք – գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտ: Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաեւ Անգիր վանք, որովհետեւ նրա մեջ ոչ մի գրի նշան չկա:
Սեւանա վանք – գտնվում է Սեւանա կղզում: «Ի կառուցել մեծին Գրիգորի զայս եկեղեցի «կոչեաց եւ անուն տեղւոյս Այս է վան, որ հոլովելով աղաւաղանօք ի լեզուս, եհաս առ յետագայսն եւ առ մեզ անուամբս Սեւան»:
Սուրբ Հովհաննես – գտնվում է Սեւանի Դդմաշեն գյուղի հյուսիսում: Եղել է Հովհաննես անունով մի մարդ: Երիտասարդ ժամանակ նա ավազակությամբ է զբաղվել: Երբ ծերացել է, եկել է այստեղ, աղբյուրների մոտ քոլիկ՝ տնակ է շինել, ապրել մեջը, սնվել հովիվների եւ գյուղացիների տված կերակուրի փշրաքներով: Քավելու համար իր գործած մեղքերը՝ Հովհաննեսը դարձել է ճգնավոր: Մի օր էլ նրան գտել են մեռած: Հովհաննես ճգնավորի տնակ-մատուռը հետո դարձել է սրբավայր՝ Սարի Սուրբ Հովհաննես անունով:
Քարեջանի քռա – գտնվում է Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղի դաշտում: Քարեջան անունով մի քարհատ է եղել, աղքատ, բայց քարի պես ամուր ու աշխատավոր մարդ: Դրա համար էլ նրան տվել են Քարեջան անունը: Երկար ժամանակ զբաղվելով քարհատությամբ՝ Քարեջանը քար է մատակարարել գյուղի քարտաշներին ու տուն կառուցողներին: Այն տեղը, որտեղից ժամանակին քար է կտրել Քարեջանը, կոչվում է Քարեջանի քռա, բնական քարակույտ, կապան:
Այվազի քռա – գտնվում է Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղի հյուսիսային կողմում: Այվազ անունով մի մարդ մանգաղը վերցրած՝ գալիս է այստեղից խոտ քաղելու: Հենց մոտենում է քռային, քարերի տակ բուրդ է տեսնում: Կարծում է, թե հովիվները խուզել են ոչխարը եւ աղայից թաքցրել, որ հենց մութն ընկնի՝ գան-տանեն: Բուրդը գրկում է թե չէ, տեսնում է՝ ի՛նչ բուրդ, արջ է: Այվազին հաջողվում է ետեւի կողմից բռնել եւ սեղմել արջի ամորձիները: Արջը թուլանում է եւ ուժեղ գոռում: Մոտիկ տեղից օգնության են հասնում: Սակայն մինչեւ մարդկանց գալը, Այվազը սպանում է արջին եւ շալակով բերում գյուղ: Քարքարոտ այդ տեղը դրանից հետո կոչվում է Այվազի քռա:
Ցավոտ կետեր – Շքեղության գործի անշուք վիճակը… Ովքե՞ր են Հայաստանում ադամանդագործության տերերը – ադամանդի մշակումը օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից…
Սա մի ոլորտ է, որտեղ Հայաստանը կարող է մրցել ամենաբարձրորակ հատվածում:
Սա մի ոլորտ է, որ ենթարկվում է արտաքին գրեթե բոլոր ազդակներին, բայց կարող է հաջողել:
Խոսքը ադամանդագործության մասին է: Պետությունը նախանշել է այս ոլորտի զարգացման տեսլականը, գործողությունների հերթականությունը եւ հեռանկարները: Ի՞նչ վիճակ է հիմա մեզ մոտ, համաշխարհային շուկան ի՞նչ միտումներ ունի:
Նախ՝ ասենք, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում բնական ադամանդի մշակման կենտրոններից էր: Եվ այս ոլորտում անկախությունից հետո էլ արագ աճ գրանցվեց օտարերկրյա ներդրումների շնորհիվ: 1973թ. «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվեց առաջին վերամշակման արտադրամասը, որը հետագայում դառնում է ԽՍՀՄ 7 խոշորագույն գործարաններից մեկը՝ 1986թ. թողարկելով 70 մլն դոլարի արտադրանք: 1976թ. հիմնվեց «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազ կարատ վերամշակման հզորությամբ: Զարգացման գագաթնակետին ոլորտի արդյունաբերական անձնակազմի թիվը 3 հազար էր: Ընդհանրապես հայ ադամանդագործ վարպետները մեծ համբավ ունեն: Որոշ հայկական ընկերություններում իրականցվել է անգամ ադամանդի ամենաբարձր որակի՝ «գերազանց» կարգի մշակում: Հայաստանում ոլորտի վերականգնման խթան եղավ 1992թ. ադամանդների ոլորտում հայտնի գործարար Արսլանյանների ներդրումը: Ի դեպ, նրանց միջնորդությամբ մեր երկիր եկան նաեւ այս ոլորտի այլ հեղինակավոր ընկերություններ (Tashe, Rosy Blue): Բնագավառում կարեւորագույն իրադարձություն եղավ, երբ 2000թ. ոլորտի առաջատար «Լեւ Լեւաեւ դայմոնդս» (Lev Levaev Diamonds) ընկերությունը մուտք գործեց Հայաստան: Հայկական ադամանդագործության զարգացմանն էապես նպաստեց նաեւ այն, որ հումքի առաջնային աղբյուրը հասանելի էր:
Մինչեւ 2003թ. հայ-ռուսական միջկառավարական պայմանագրի շրջանակում հայկական ընկերություններին տրված քվոտան, այնուհետեւ 2007թ. հայկական ընտրված ընկերություններին հումքի հատուկ պայմաններով գնման պայմանավորվածություններն ապահովել են Հայաստանում վերմշակված հումքի զգալի մասը: Եթե մի քիչ մանրամասնենք, ապա 1997թ. ՀՀ կառավարության եւ ռուսական «Ալռոսա»-ի միջեւ կնքվում է նպաստավոր պայմաններով հումք ներմուծելու պայմանագիր (տարեկան 300-500 հազ. կարատ): 2002թ. «Ալռոսա»-ի հետ պայմանագիրը դադարեցվում է: Հենց այս տարին է ՀՀ ադամանդագործության զարգացման գագաթնակետը՝ 370 հազ. մշակված կարատով:
Հայաստանից արտահանվում է (…) Հայաստան… Իսկ Հայաստանից գազ է արտահանվում «անհայտ երկիր»… Եվ թե ինչու ֆիննախը նեղեց ԿԲ-ին… Տեղադրե՛ք գովազդ՝ www.hayary.org-ում – Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայաստանից արտահանվում է… Հայաստան
Զարմանհրաշ դեպքեր են լինում նաեւ մեր տնտեսական ոլորտում:
Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առեւտրի վերաբերյալ վիճակագրությունը թվերից բացի պարունակում է նաեւ զավեշտներ, որոնք հատուկ պարզաբանման կարիք ունեն:
ՊԵԿ-ի հրապարակած վիճակագրության համաձայն, ՀՀ-ից իրականացված արտահանումների եւ դեպի ՀՀ իրականացված ներկրումների երկրների ցանկում նշված է՝ Հայաստան: Այսինքն՝ Հայաստանից Հայաստան ապրանք է ներկրվում եւ արտահանում:
Ավելի ստույգ, ըստ այս վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ են արտահանվում Հայաստան եւ հակառակը՝ Հայաստանից ապրանքներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն:
Այսպես, 2013թ. տվյալներով՝ դեպի Հայաստան արտահանումները կազմել են 6 մլն. 323 հազ. 700 դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 1 մլն. 170 հազ. 600 դոլար:
Թվում է անհեթեթ ու խառնափնթոր վիճակ է, բայց պարզվում է՝ սա էլ ունի իր բացատրությունը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տվել են հետեւյալ պարզաբանումը՝ «Որպես արտահանման երկիր «Հայաստան» նշված լինելու դեպքում, ապրանքներն արտահանվել են ՀՀ մաքսային սահմանից դուրս՝ անմաքս առեւտրի խանութներ»:
Այլ կերպ ասած, ապրանքը ուղարկվել է Հայաստանի տարածքում գործող այսպես կոչված «duty free»-ներ վաճառքի:
Արդյունքում, այն ձեւակերպվում է, որպես արտահանում, քանի որ իրավական տեսանկյունից «duty free.-ին մատակարարված ապրանքը հատել է Հայաստանի մաքսային սահմանը, բայց մյուս կողմից, այն շարունակում է գտնվել Հայաստանում:
Արդյունքում, լինում է այսպես՝ Հայաստանից ապրանքն արտահանվեց Հայաստան:
Նույն մեխանիզմը գործում է նաեւ Հայաստանից Հայաստան ապրանք ներկրելու ժամանակ:
Պարզապես արդեն հակառակ կառուցվածքով. Հայաստանի տարածքում գործող «duty free»-ում գտնվող ապրանքը եւ Հայաստանում է եւ Հայաստանում չէ ու երբ այնտեղից ապրանք են գնում ու ներս բերում, ստացվում է Հայաստանից Հայաստան ներմուծում:
Իրոք որ զարմանալի երկրում են ապրում… Հայաստանից գազ է արտահանվում «անհայտ երկիր»
Պարզվում է՝ Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, այլեւ արտահանող երկիր է: Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարեւան Վրաստան: Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաեւ մի «անհայտ երկիր»:
Հայկական խոհանոց – Հորթի մսով, մանդակով ու պանրով համեղհամ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Հորթի մսով, մանդակով ու պանրով համեղհամ
Բաղադրությունը – Ծեծած հորթի միս – 400 գ, թրջած բլղուր – 100 գ, ձու – 2 հատ, սպիտակ պղպեղ, աղ, սոխ – 1 գլուխ, յուղ – 100 գ, խաշած մանդակ – 300 գ, թթվասեր – 200 գ, թել պանիր – 200 գ:
Պատրաստման եղանակը – Հորթի միսը բացել յուղած ու պաքսիմատով պատած վառարանի տակդիրի մեջ: 1 ձուն, բլղուրը, սպիտակ պղպեղն ու աղը խառնել, լցնել մսի վրա: Սրա վրա էլ լցնել յուղառատ սոխառածը, հավելել կտրտած մանդակը:
Մյուս ձուն խառնել աղով համեմված թթվասերին ու սա էլ լցնել մանդակի վրա: Սրա վրա էլ դնել թել պանիրը:
Ջեռոցում եփել 30 րոպե 2000-ի տակ:
Մնում է վայելել սննդարար այս համեղհամը: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է
Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին է հրավիրել 30 ֆուտբոլիստների, որոնցից Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող հետեւյալ 11 ֆուտբոլիստներին՝ Գեւորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Շիրակ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Ալեքս Հենրիկե Դա Սիլվա («Միկա»), Ռումյան Հովսեփյան («Բանանց»): Երեւանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի ընդգրվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում մկանային վնասվածքի պատճառով. հայտնել է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգային հավաքականը հրավեր էր ուղարկել արտերկրում հանդես եկող հետեւյալ 19 խաղացողներին. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Մաուրո Գեւգեոզյան («Ալիանսա», Պերու), Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա), Լեւոն Հայրապետյան («Պրիբրամ», Չեխիա), Ալեքսանդր Թումասյան («Յարո», Ֆինլանդիա), Նորայր Ասլանյան («Վիլեմ II», Հոլանդիա), Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Արտյոմ Խաչատուրով («Տիրասպոլ», Մոլդովա), Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան),Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Արմեն Համբարձումյան (ԲԿՄԱ, Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Միրանյան(«Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա):


